Organisation pour la sécurité et la coopération en Europe (OSCE) · recommendation

Report on the conditions in disciplinary isolators and the disciplinary battalion of the Ministry of Defence

OSCE
Voir le document original

Le texte intégral est hébergé par l’organisation qui le publie. lawenc.com indexe les métadonnées et renvoie vers la source officielle.

Texte intégral

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարութան ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատությունից զրկված անձանց պահման պայմանները

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Երևան 2010 Հրապարակումը պատրաստվել և հրատարակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները կարող են չհամընկնել ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետներին:

ISBN: 978-92-9235-858-7

Ծրագիրը իրականացվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից: Հասցե` 0025, Երևան, Այգեստան 11 փ., 43 csi@csi.am www.csi.am հեռ. 37410- 574317 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրության ընդհանուր բնութագիրը ................................... 4 Գլուխ 1. Կարգապահական մեկուսարանների տեղաբաշխումը և ընդհանուր նկարագրությունը ................................................................ 6 Գլուխ 2. Կարգապահական մեկուսարաններում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի ենթարկված անձանց իրավական կարգավիճակը և նրանց պահելու պայմանները .............................. 14 Մեկուսացման՝ որպես կարգապահական տույժի կիրառման պրակտիկան և դրա իրավաչափությունը........................................ 14 Կարգապահական մեկուսարաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի ենթարկված անձանց պահելու պայմանները ................................. 38 Գլուխ 3. Կարգապահական մեկուսարաններում ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները ............................ 47 Գլուխ 4. Կարգապահական մեկուսարաններում պատիժը կալանքի ձևով կրելու դատապարտվածներին պահելու պայմանները ............................................................................................ 51 Գլուխ 5. Կարգապահական գումարտակի նկարագրությունը և գումարտակում պատիժների կրման կարգը ..................................... 55 Առաջարկություններ .............................................................................. 63 Տեղեկանք` Քաղաքացիական հասարակական ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից 2009թ. ընթացքում ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի ուսումնասիրությունների վերաբերյալ. .................... 67 Հավելված 1. «ՀՀ զինված ուժերի կայազորային, պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի թիվ 14 հավելված ................................................................ 69 Հավելված 2. Խաղաղ ժամանակ զինծառայողների սննդի օրական չափաքանակները…………………………..………...….……..…89 Ուսումնասիրության ընդհանուր բնութագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի ուսումնասիրությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ։ Նախաձեռնությունն սկսվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին։ 2009 թ. գարնանն իրականացված պիլոտային ծրագրի արդյունքների հիման վրա նախանշվել են որոշ նյութակենցաղային, օրենսդրական և իրավակիրառական խնդիրներ։ Պատրաստվել են հարցաթերթիկներ այդ խնդիրների առավել խոր և հիմնավոր ուսումնասիրության համար։ Հարցաթերթիկները մասնավորապես բովանդակել են հարցեր կարգապահական մեկուսարաններում պահվող անձանց պահման պայմանների, պատասխանատվության ենթարկվելու իրավական և փաստական հիմքերի, պատասխանատվության ենթարկվելու ընթացակարգերի և վարվելակերպի վերաբերյալ։ Հետազոտության անցկացման ժամանակահատվածում այցելություններ են իրականացվել ՀՀ-ում գործող կարգապահական մեկուսարաններ։ Այցելությունների կազմակերպման նպատակով պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարին, որի հիման վրա տրվել է մեկուսարաններ մուտք գործելու թույլտվություն։ Այցելությունների ընթացքում ապահովվել է դիտորդների անխափան մուտքը համապատասխան մեկուսարաններ։ Այնուամենայնիվ, ըստ նախօրոք ձեռք բերված համաձայնության, Ռազմական ոստիկանությունը նախապես տեղեկացվել է այցելությունների օրվա և ժամի մասին։ Եղել են նաև դեպքեր (Գյումրի և Իջևան քաղաքներում գտնվող մեկուսարաններ), երբ

4 այցելության ժամանակ մեկուսարաններում ազատությունից զրկվածներ չեն եղել։ Ընդ որում, Գյումրիի մեկուսարանից վերջին ազատազրկվածը տեղափոխվել էր խմբի այցելությունից մի քանի ժամ առաջ, իսկ Իջևանի մեկուսարանում դիտորդները տեղեկացվել են, որ գրիպի համաճարակի պատճառով գործում է կարանտին, չնայած նույն կայազորում գտնվող Վանաձորի մեկուսարանը գործում էր սովորական ռեժիմով։ Հարկ է նկատի ունենալ, որ ուսումնասիրության ընթացքում մշտապես ստեղծվել են արդյունավետ աշխատանքի պայմաններ։ Այս առումով չափազանց գնահատելի և խրախուսելի է ՀՀ պաշտպանության նախարարության ակտիվ համագործակցության պատրաստակամությունը։ Նման գործելակերպը օբյեկտիվ նախադրյալներ է ստեղծում հասարակական կազմակերպությունների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցության ընդլայնման համար, առավել ևս, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով և քրեակատարողական օրենսգրքի 21–րդ հոդվածով նախատեսված է ստեղծել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատությունների մշտական հասարակական վերահսկողության մեխանիզմ։

5 Գլուխ 1. Կարգապահական մեկուսարանների տեղաբաշխումը և ընդհանուր նկարագրությունը

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գործում են կայազորային կարգապահական մեկուսարաններ և կարգապահական գումարտակ։ Կարգապահական մեկուսարաններում պահվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ձերբակալված կամ կալանավորված անձինք, պատիժը կալանքի ձևով կրելու դատապարտվածները։ «ՀՀ զինված ուժերի կայազորային, պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի «Կարգապահական մեկուսարանի մասին» թիվ 14 հավելվածի (այսուհետ՝ Հավելված 14)1 համաձայն՝ կայազորային կարգապահական մեկուսարանում պահվում են հետևյալ զինծառայողները. • կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները` մեկուսացման գրության մեջ նշված ժամանակահատվածում նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշմամբ ձերբակալվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև դատարանի` խափանման միջոց ընտրելը). • կալանավորվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև համապատասխան փաստաթղթերի պատրաստումը և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը): Բացառիկ դեպքերում, երբ մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել

1 Փաստաթուղթն ամբողջությամբ տե’ս Հավելված 1-ում: 6 կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր. • ամբաստանյալները` մինչև դատական քննության ավարտը, սակայն 72 ժամից ոչ ավելի. • դատարանի կողմից պատիժը կարգապահական գումարտակում կրելու դատապարտվածները` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և կարգապահական գումարտակ 72 ժամից ոչ ավելի ժամանակամիջոցում տեղափոխելը: Բացառիկ դեպքերում, երբ կարգապահական գումարտակի գտնվելու վայրի մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են մինչև 15 օր պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում. • ազատազրկման դատապարտվածները` դատավճռի պատճենն ստանալու պահից 72 ժամից ոչ ավելի. • դատավճռով պատիժը կալանքի ձևով կրելու դատապարտվածները` դատավճռով նշանակված ժամկետում. • անսթափ վիճակում գտնվելու կամ փաստաթղթեր չունենալու համար բերման ենթարկված զինծառայողները` 24 ժամից ոչ ավելի, մինչև նրանց տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելը։ Կարգապահական գումարտակում պահվում են դատապարտված անձինք, որոնց նկատմամբ որպես պատժի տեսակ, ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն, նշանակվել է կարգապահական գումարտակում պահելը: Սույն հարցերը հիմնականում կարգավորվում են թիվ 14 հավելվածի և քրեակատարողական օրենսդրության հիման վրա։ Ծրագրի շրջանակներում հետազոտական խումբը այցելել է մեկուսարաններ և գումարտակ։ Այցելության հիմնական նպատակն այդ հաստատություններում պահվող անձանց պահման պայմաններին ծանոթանալն էր։ Ուսումնասիրության 7 ընթացքում խումբը այցելել է հետևյալ կարգապահական մեկուսարանները.

1. Գորիսի կայազորի կարգապահական մեկուսարան (Կապան), 2. Եղեգնաձորի կայազորի կարգապահական մեկուսարան (Վայք), 3. Երևանի կայազորի կարգապահական մեկուսարան (Երևան), 4. Արմավիրի կայազորի կարգապահական մեկուսարան (Էջմիածին), 5. Սևանի կայազորի կարգապահական մեկուսարան (Մարտունի), 6. Լոռու կայազորի Իջևանի կարգապահական մեկուսարան (Իջևան), 7. Լոռու կայազորի Վանաձորի կարգապահական մեկուսարան (Վանաձոր), 8. Շիրակի կայազորի Գյումրիի կարգապահական մեկուսարան (Գյումրի), 9. Սևանի կայազորի Ճամբարակի բաժանմունք (Ճամբարակ) 10. Եղեգնաձորի կայազորի Արարատի բաժանմունք (Վեդի), 11. 888-63 զորամասի կարգապահական մեկուսարան, որը գտնվում է Երևանում` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության շենքի տարածքում։

Ընդհանուր առմամբ, մեկուսարանների պայմաններն էապես տարբերվում էին։ Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ վերջին տարիներին ընթանում են մեկուսարանների վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, այցելած 11 մեկուսարաններից 7-ը վերանորոգված էին։ Վերանորոգված մեկուսարաններում պահպանված են ընդհանուր չափանիշները և 8 ապահովված են միանման Աղյուսակ 1 կենսապայմաններ։ Վերա- նորոգված մեկուսարանների Տեղերի Մեկուսարան սանիտարահիգիենիկ պայման- քանակը ները կարելի է գնահատել Երևան 36 բավարար։ Մինչդեռ այն մեկու- 888-63 զորամաս 30 սարանները, որոնք դեռևս չեն Վանաձոր 25 վերանորոգվել, բավական ծանր Գյումրի 24 սանիտարահիգիենիկ վիճակում Կապան 22 էին։ Հատկապես հարկ է նշել Էջմիածին 21 Վեդիում, Գյումրիում և Վայք 17 Էջմիածնում տեղակայված Մարտունի 15 մեկուսարանները, որտեղ Իջևան 13 նույնիսկ վերանորոգման ար- Ճամբարակ 11 դյունքում հնարավորություն չի Վեդի 9 լինի ընդունելի պայմաններ ապահովելու ազատությունից զրկվածների համար։ Հետևաբար, մինչև նոր շենքային պայմանների ստեղծումը պետք է բացառել համապատասխան վայրերում անձանց պահելը, քանի որ այդ պայմաններն անմարդկային են ու նվաստացուցիչ, և դրանցում անձանց պահելը կհանգեցնի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի դրսևորման։ Մեկուսարանները միմյանցից տարբերվում էին նաև չափսերով և տեղերի քանակով։ Այսպես, ամենամեծ մեկուսարանը՝ Երևանի կայազորի կարգապահական մեկուսարանն է, որն ունի 36 տեղ, իսկ ամենափոքրը՝ Վեդիինը՝ 9 տեղ։ Մեկուսարաններն ունեն խցեր` տարբեր ըստ չափսերի և տեղերի քանակի՝ մենախցերից մինչև ընդհանուր խցեր, որտեղ

9 պահվում է մեկ տասնյակից ավելի զինծառայող2։ Խցերը տարաբաժանվում են սպայական և զինվորական խցերի, որոշ մեկուսարաններում զինվորական խցերն էլ տարաբաժանվում են սերժանտական և շարքային ծառայողների խցերի։ Սպայական խցերի դռները կողպեքով չեն փակվում։ Վերանորոգված մեկուսարաններում շարքային զինծառայողների համար նախատեսված խցերը, որպես կանոն, կահավորված են աթոռակներով և սեղանով, ծալովի տախտակամածներով (մահճակալ), որոնք ցերեկը կողպեքով փակվում են։ Ընդ որում, հիմնականում մեկուսարաններում աթոռակները տեղավորված են այնպես, որ ծալովի տախտակամածները բաց ժամանակ հենվում են դրանց վրա։ Ուստի աթոռակները գտնվում էին սեղանից հեռու, ինչը հնարավորություն չի տալիս նստելու սեղանի մոտ։ Չնայած օրենսդրությունը պահանջում է, որ խցերը մշտապես ապահովված լինեն խմելու ջրով, հետևաբար այդ նպատակով խցերում պետք է տեղադրված լինեն ջրի ծորակ ունեցող բաքեր3, միայն որոշ խցերում էին տեղադրված նման բաքեր, որոնք, սակայն, անորակ էին։ Որոշ մեկուսարաններում դրված էին միայն պլաստիկ սափորներ։ Այցելած կարգապահական մեկուսարանների բոլոր խցերում հատակը բետոնից է։ Պատուհանները հիմնականում բացվում են դրսի կողմից. խցերում ներսի կողմից տեղադրված են մանր ճաղավանդակներ, որոնք հնարավորություն չեն տալիս ներսից բացելու պատուհանները: Խցերում նախատեսված էր երկու տեսակի արհեստական լուսավորություն՝ երեկոյան և գիշերային:

2 Համաձայն թիվ 14 հավելվածի` մեկուսարանները պետք է ունենան մենախցեր և ընդհանուր խցեր, ճաշարան, սենյակներ մեկուսարանի հաստիքային կազմի աշխատանքի համար, բուժկետ, զբոսահրապարակ, քննչական սենյակ, պահեստ, լվացվելու սենյակ, ներսի կամ դրսի զուգարաններ։ 3 Թիվ 14 հավելված, կետ 40, նշվում է միայն ընդհանուր խցերի մասին:

10 Երեկոյան լուսավորության լամպերը տեղադրված են առաստաղին, դրանց քանակը պայմանավորված է խցի չափսերով: Գիշերային արհեստական լուսավորությունը տեղադրված է դռան վերևում՝ պատին: Երկու տեսակի լուսավորությունների անջատիչները գտնվում են խցերից դուրս: Խցերում տեղադրված են էլեկտրական տաքացուցիչներ` տեներ: Դրանց անջատիչները տեղադրված են խցից դուրս` միջանցքում: Բնական լուսավորությունը վերանորոգված մեկուսարաններում հիմնականում բավարար էր, իսկ չվերանորոգված մեկուսարաններում՝ ոչ։ Չվերանորոգված մեկուսարաններում երեկոյան և գիշերային լուսավորությունը տարանջատված չէ։ Այդ պատճառով որոշ մեկուսարաններում խցերը գիշերային ժամերին գերլուսավորված են, իսկ Վեդիի կարգապահական մեկուսարանում տեղադրված է միայն գիշերային լուսավորության լամպ, ինչի պատճառով խցերը մշտապես խավարի մեջ են։ Որոշ մեկուսարաններում սանհանգույցը և լվացվելու սենյակը առանձնացված են, սակայն կան մեկուսարաններ, որտեղ դրանք մեկ սենյակում են գտնվում։ Զուգարանները ասիական տիպի են, ունեն առանձին խցիկներ։ Մեկուսարաններում լողանալն ապահովվում է տեղադրված ցնցուղների միջոցով. հիմնականում` 2-3 հատ յուրաքանչյուր մեկուսարանում։ Ջուրը տաքացվում է բաքերում, էլեկտրականությամբ։ Այցելած մեկուսարաններից Էջմիածինն ու Վեդին լողանալու հնարավորություն չունեին։ Ընդ որում, Էջմիածնի մեկուսարանի ղեկավարության խոսքերով, անհրաժեշտութան դեպքում զինծառայողների լողանալը կազմակերպվում է մոտակա զորամասում, իսկ Վեդիի մեկուսարանի սանհանգուցը վերանորոգման ընթացքում էր, այդ իսկ պատճառով զինծառայողները զրկված էին ցնցուղով լողանալու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է զուգարանին, ապա երկու

11 մեկուսարաններում էլ դրանք ծայրաստիճան անմխիթար վիճակում էին։ Այցելած մեկուսարաններից ոչ մեկը գազաֆիկացված չէր, ջեռուցումը և տաք ջրամատակարարումը կատարվում են էլեկտրականության միջոցով, ինչը անհամեմատ ավելի թանկ է։ Մեկուսարաններում կա մեկ կամ երկու զբոսահրապարակ, որոնք առնվազն 2 մ բարձրությամբ բետոնե ցանկապատով են և ունեն 36 քմ և 126 քմ մակերես։ Ընդ որում, Արարատի կայազորի կարգապահական մեկուսարանը, որպես այդպիսին, հատուկ նախատեսված զբոսահրապարակ չուներ։ Զբոսահրապարակների մի մասը պատված է փշալարով։ Զբոսահրապարակներում նստարաններ չկան, ինչպես նաև` տեղումներից պաշտպանող ծածկ։ Ոչ մի զբոսահրապարակում մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորություն ստեղծված չէ։ Սնունդը հիմնականում պատրաստվում է մոտակա զորամասերից մեկում և հատուկ տարաներով բերվում է մեկուսարան: Սակայն կան մեկուսարաններ, որտեղ սնունդը պատրասվում է տեղում։ Չնայած այս մեկուսարաններում ազատազրկվածներն ավելի բարձր էին գնահատում սննդի որակը, սակայն սննդի պատրաստման համար անհրաժեշտ պայմաններ ոչ մի մեկուսարանում չկար (Վեդիում այն պատրաստվում է ուղղակի հակասանիտարական պայմաններում)։ Մեկուսարաններում սննդի պատրաստման և տրամադրման պայմանները, հատուկ պայմանների և պիտույքների բացակայության պարագայում, չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և հիգիենիկ կանոններին և նորմատիվներին։ Ազատազրկվածների սննդի չափաքանակները չեն տարբերվում ժամկետային զինծառայողների չափաքանակներից (սննդի չափաքանակներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Հավելված 2–ում)։ Ճաշարանները կահավորված են 12 սեղաններով և աթոռներով, կան լվացարաններ ամանները լվանալու համար, որոշ մեկուսարաններում՝ նաև էլեկտրական սալիկներ՝ սնունդը տաքացնելու համար։ Ճաշարաններում աշխատում են մեկուսացված զինծառայողներից օրվա վերակարգ նշանակվածները։ Սննդի ընդունումը կազմակերպվում է այնպես, որ տարբեր կատեգորիայի ազատազրկվածները չհանդիպեն իրար, այսինքն` նրանց հերթով են տանում ճաշարան` ըստ խցերի։ Յուրաքանչյուր մեկուսարանում կա մեկական քննչական սենյակ, որը նախատեսված է քննչական գործողություններ կատարելու համար: Որպես կանոն, այն կահավորված է մեկ սեղանով և աթոռներով: Քննչական սենյակն օգտագործվում է նաև որպես տեսակցության սենյակ ձերբակալվածների և կալանավորվածների համար։ Բուժկետում աշխատում է բուժակ, որն իրականացնում է նոր ընդունվող զինծառայողների բուժզննություն, ինչպես նաև տրամադրում է առաջին բուժօգնություն։ Առողջական ավելի լուրջ խնդիրների դեպքում ազատազրկվածներին տեղափոխում են այլ բուժհաստատություններ: Պարզեցինք, որ այս դեպքերի համար նույնպես միասնական պրակտիկա գոյություն չունի. որոշ հիմնարկներում պետերը ասում էին. «Հո չենք թողնի զինվորը վատանա, անհապաղ տեղափոխում ենք հիվանդանոց»: Իսկ որոշ դեպքերում պարզաբանում էին, որ անհրաժեշտ է զորամասի բժշկի թույլտվությունը հիվանդանոց տեղափոխելու համար: Բուժմասերը համապատասխան դեղորայքը ստանում են Երևանի վարչությունից (888-63 զորամաս)։ Բուժկետում կա թախտ, աթոռ, սեղան և պահարան դեղամիջոցների համար: Պահեստում պահվում են զինվորական բաճկոնները, ինչպես նաև զինծառայողների սանիտարահիգիենիկ պարագաները, ինչպես նաև այն իրերը, որոնք արգելված է ունենալ մեկուսարանում։

13 Գլուխ 2. Կարգապահական մեկուսարաններում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի ենթարկված անձանց իրավական կարգավիճակը և նրանց պահելու պայմանները

Մեկուսացման՝ որպես կարգապահական տույժի կիրառման պրակտիկան և դրա իրավաչափությունը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածը երաշխավորում է զինծառայողների իրավունքների և շահերի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանելով որ.. «Զինծառայողները գտնվում են պետության պաշտպանության տակ: Նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով: Զինծառայողին անվանարկելը, սպառնալիքը, բռնությունը կամ ոտնձգությունը նրա կյանքի, առողջության, ունեցվածքի նկատմամբ և զինծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը խոչընդոտող այլ գործողությունները, ինչպես նաև նրա իրավունքների ոտնահարումը առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»: Կանոնագրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ: Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների,

14 հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա4: Զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ կրում են նաև պարտականություններ, որոնց կատարումն ապահովված է հարկադրանքի միջոցներով։ Մասնավորապես, ըստ կանոնագրքի 25-րդ հոդվածի, զինվորական կարգապահության խախտման համար զինծառայողները կրում են կարգապահական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով: ՀՀ կառավարության 1996 թ. օգոստոսի 12-ի թիվ 247 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության (այսուհետ՝ կարգապահական կանոնադրություն) համաձայն՝ զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման համար զինծառայողն անձամբ կրում է կարգապահական պատասխանատվություն: Զինծառայողի կողմից զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման դեպքում հրամանատարը (պետը) կարող է բավարարվել նրա պարտականություններն ու զինվորական պարտքը հիշեցնելով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև կարգապահական տույժ տալ5: Զինծառայողների նկատմամբ որպես տույժեր կարող են կիրառվել նկատողությունը, խիստ նկատողությունը, հերթական արձակուրդից զրկումը, արտահերթ վերակարգում աշխատանքի նշանակումը, զինվորական կոչումի իջեցումը, զինվորական կոչումից զրկումը, կարգապահական մեկուսարանում առավելագույնը 10 օր ժամկետով մեկուսացումն ու պահումը

4 Կանոնագրքի 10-րդ հոդված: 5 ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրություն, կետ 51: 15 (ժամկետային ծառայության զինվորներին, սերժանտներին՝ առավելագույնը 10 օր, ենթասպաներին՝ 7 օր, սպաներին՝ 5 օր)։ Ժամկետային ծառայության զինվորներին և սերժանտներին կարգապահական մեկուսարանում մինչև 10 օր մեկուսացում նշանակելու իրավունք ունեն գնդի և բրիգադի հրամանատարները։ Ենթասպաներին մինչև 7 օր մեկուսացում իրավունք ունեն նշանակելու կորպուսի և ուղղության զորախմբի հրամանատարները, սպաներին մինչև 5 օր մեկուսացում իրավունք ունի նշանակելու բանակի հրամանատարը6։ Կարգապահական տույժի կարգով մեկուսացված այն զինծառայողները, որոնք խախտում են մեկուսարանի ներքին կանոնակարգը, անփույթ վերաբերմունք են դրսևորում աշխատանքի նկատմամբ, մեկուսարանի պետի գրավոր զեկուցագրի հիման վրա, զինվորական պարետի որոշմամբ ենթարկվում են լրացուցիչ տույժի` նրա իրավասության սահմաններում: Այդպիսի դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների մեկուսացման ընդհանուր ժամկետը չպետք է անցնի 20 օրից, իսկ պայմանագրային զինծառայողներինը, այդ թվում նաև ենթասպաներինը` 10 օրից7: Թվարկված տույժերից ամենախիստը կարգապահական մեկուսարանում պահելն է։ Այն ներգործության ծայրահեղ միջոցներից է և կիրառվում է կարգապահական կոպիտ զանցանքներ կատարելու կամ այն դեպքում, երբ հրամանատարի (պետի) ձեռնարկած մյուս միջոցներն անարդյունավետ են: Զինվորական երդում չտված զինծառայողներին կարգապահական մեկուսարանում պահելու տույժ չի տրվում:

6 ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրություն, կետ 64, 72, 79: 7«ՀՀ զինված ուժերի կայազորային, պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք, հավելված 14, կետ 4: 16 Ընդ որում, տույժի միջոցներ կիրառելիս հրամանատարը պետք է հաշվի առնի, որ տույժը` որպես զինծառայողի կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է համապատասխանի զանցանքի ծանրությանը և մեղքի աստիճանին, որը քննությամբ որոշում է հրամանատարը (պետը)։ Կանոնադրությունը պարտավորեցնում է տույժ կիրառող անձին մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի առնել զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը8: Կարգապահական կանոնադրության թիվ 5 հավելվածով սահմանվում է զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքների ցանկը9, որոնց դեպքում որպես կարգապահական տույժ տրվում է կարգապահական մեկուսացում։ Արգելվում է միևնույն զանցանքի համար մի քանի կարգապահական տույժ տալը կամ մի տույժը մյուսին միացնելը, անմիջական մեղավորին պատժելու փոխարեն ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տույժ տալը, ինչպես նաև, որպես կարգապահական տույժ, կարգապահական մեկուսարանում պահելը` առանց մեկուսացման ժամկետը որոշելու10:

8 ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրություն, կետ 92: 9 Ինքնակամ բացակայությունը, արձակուրդից, գործուղումից և բուժհիմնարկից ժամկետին ծառայության չներկայանալը, ծառայությունից ուշանալը կամ ինքնակամ հեռանալը, պահակային, ներքին ծառայությունների և մարտական հերթապահության կատարման կանոնների խախտումը, ալկոհոլի, թմրանյութերի կամ թունանյութերի օգտագործման հետևանքով անսթափ վիճակում ծառայողական պարտականությունների կատարումը, անվտանգության պահանջների խախտումը, որը հանգեցրել է աշխատունակության կորստի, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնադրական կանոնների խախտումը, ռազմական գույքի վատնումը կամ կորուստը, զանցանքները հասարակական վայրերում` ծառայությունից դուրս: 10 Կարգապահական կանոնադրություն, կետ 96:

17 Միաժամանակ կանոնադրությունը երաշխիքներ է նախատեսում կարգապահական տույժերի իրավաչափ կիրառման համար՝ սահմանելով, որ տրված կարգապահական իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության: Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչները նույնպես պահանջում են, որ կարգապահական տույժերի կիրառումը լինի օրինական, իրավաչափ, և դրանց կիրառության ընթացքում պահպանվեն քրեական գործերի քննության համար նախատեսված երաշխիքները, որոնց թվում առանձնակի կարևորություն ունեն արդյունավետ պաշտպանվելու համար բավարար ժամանակի և հնարավորությունների առկայությունը, փաստարկներ և հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունը, անմեղության կանխավարկածի պահպանումը, պատճառաբանված որոշման իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում հստակ նշել է, որ կարգապահական տույժի միջոցները նույնպես համարվում են «քրեական» Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով11: Այդ հոդվածում օգտագործվող «քրեական» եզրույթն ունի ինքնավար նշանակություն և կախված է ներպետական օրենսդրության դասակարգումից։ «Քրեական մեղադրանքը» որոշելիս առանձնակի կարևորություն ունի իրավախախտման բնույթը և պատժամիջոցի խստությունը12: Տույժի միջոցների կիրառումը պետք է իրավական հիմք ունենա և նախատեսված լինի օրենքով։ «Օրենքով նախատեսված» պահանջը վերաբերում է նաև օրենքի բովանդակությանը։ Օրենքի

11 Engel and Others v the Netherlands, 8 June 1976, Series A no. 22, Öztürk v Germany, judgment of 21 February 1984, Series A no. 73, p. 18, § 50; Demicoli v Malta, judgment of 27 August 1991, Series A no. 210, pp. 15-17, §§ 31-34). 12 Galstyan v Armenia, no. 26986/03, 15 November 2007.

18 նորմը պետք է ձևակերպված լինի բավարար ճշգրտությամբ և հստակությամբ և հնարավորություն տա անձին ողջամտորեն կանխատեսելու իր գործողությունների հետևանքները։ Այս դրույթը նաև պահանջում է, որ նորմն ունենա միատեսակ մեկնաբանություն և կիրառություն : 13

Դիտարկումների արդյունքում բացահայտվեցին մի շարք համակարգային խնդիրներ՝ կապված մեկուսացման ձևով կարգապահական տույժերի կիրառման պրակտիկայի հետ։ Դրանք վերաբերում են՝ 1. մեկուսացում կարգապահական տույժի կիրառման թույլատրելիությանը զինվորական ծառայողների անձնական ազատության իրավունքի համատեքստում, 2. առանց (պատշաճ) քննության կարգապահական տույժերի կիրառման օրինականությանը, 3. մեկուսացում կարգապահական տույժի լայն կիրառությանը՝ անկախ զանցանքի ծանրությունից և մեղքի աստիճանից, 4. մեկուսացման ձևով կարգապահական տույժի կիրառման դեպքում հնարավոր առավելագույն ժամկետների սահմանմանը, 5. նույն զանցանքի համար տույժի տարատեսակ միջոցների կիրառման բազմազանությանը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (1) հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի

13Sunday Times v the United Kingdom (no. 1), judgment of 26 April 1979, Series A no. 30, p. 31, para. 49; Rekvényi v Hungary [GC], no. 25390/94, para. 34, ECHR 1999 III; Rotaru v Romania [GC], no. 28341/95, ¢ 55, ECHR 2000 V; Maestri v Italy [GC], no. 39748/98, para. 30, ECHR 2004-I), Baklanov v Russia, no. 68443/01, para. 46, 9 June 2005. 19 ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո, բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով, գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով, ե. անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը, զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի

20 դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ կարգապահական կարգով մեկուսացվածը համարվում է ազատաթյունից զրկված, եթե պահվում է կողպեքով փակված խցում և չի իրականացնում զինծառայողի պարտականությունները, որոնք կիրականացներ զորամասում14: Եվրոպական կոնվենցիան անթույլատրելի է համարում իրավախախտման համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կամ տույժերի նշանակումը (դատապարտումը) առանց դատարանի որոշման։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը թույլատրում է անձի «կալանավորումը` իրավասու դատարանի կողմից դատապարտվելուց հետո»: Այս դրույթը տարբերություն չի դնում իրավախախտման բնույթի տեսանկյունից, որի կատարման համար անձը մեղավոր է ճանաչվել: Այն կիրառելի է յուրաքանչյուր «դատապարտման» նկատմամբ, որը հիմք է դարձել ազատությունից զրկելու համար և նշանակվել է դատարանի կողմից` անկախ տվյալ պետության իրավական համակարգում դրա դասակարգումից15: Սույն գնահատականով Եվրոպական դատարանը հաստատել է, որ ցանկացած բնույթի իրավախախտման (կարգապահական, քրեական, վարչական) համար ազատությունից զրկելը` որպես «դատապարտում», կարող է կիրառվել բացառապես դատարանի որոշմամբ։ Ավելին, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական

14 Engel and Others v the Netherlands, 8 June 1976, Series A no. 22. 15 Gurepka v Ukraine, no. 61406/00, para. 39, 6 September 2005. 21 իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք։ Ազատությունից զրկելու մեխանիզմը պետք է համապատասխանի մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային չափորոշիչներին և ազգային օրենսդրությանը։ Թեև ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրությամբ սահմանված գործողությունների վրա Կոնվենցիայի 5–րդ հոդվածը չի տարածվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը վերապահում է արել նշված հոդվածի վերաբերյալ, այնուամենայնիվ կոնվենեցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության հիման վրա զինծառայողները իրավական լայն պաշտպանության տակ են։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով և հետևյալ դեպքերում. • անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից. • անձը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը. • օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով. • հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, կամ երբ դա անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով. • անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով. • վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով.

22 • հասարակական այլ վտանգները կանխելու նպատակով. • նրա անօրինական մուտքը հանրապետություն կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով: Ինչպես տեսնում ենք, Սահմանադրության 16-րդ հոդվածը ինկորպորացնում և վերարտադրում է Եվրոպական կոնվենցիայի 5(1) հոդվածը` առանց նախատեսելու որևէ բացառություն կամ այնպիսի թույլատրելի հիմք, ինչպիսին է մեկուսացում կարգապահական տույժի կիրառմամբ ազատությունից զրկելը։ Հետևաբար, ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված դեպքում անձին ազատությունից զրկելը համարվում է ապօրինի և նման պրակտիկան ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը :16

Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ-ն վերապահում է արել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության իրավունք) առնչությամբ։ Նման վերապահումը չի բացառում կամ նվազեցնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) գործողությունը։ Հետևաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները ողջ ծավալով կիրառելի են կարգապահական մեկուսարանում պահելու տույժի կիրառման վարույթի նկատմամբ։ Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետն ինքնուրույն կիրառություն ունի, որի

16ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հռչակում է, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։ Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով: 23 դրույթները չեն գործում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթների համակցությամբ17: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է. 1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: «…» 2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան: 3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

17 Engel and Others v the Netherlands, 8 June 1976, para. 68, Series A no. 22. 24 դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով։ Եվրոպական դատարանը իր նախադեպերում մեկնաբանել է «քրեական մեղադրանք» արտահայտությունը։ Դատարանը համարում է, որ որպեսզի պարզվի` իրավախախտումը Կոնվենցիայի իմաստով որակվում է որպես «քրեական», թե ոչ, առաջին հերթին անհրաժեշտ է որոշակիացնել, թե արդյոք. • իրավախախտումը սահմանող դրույթը պատասխանող պետության իրավական համակարգում գտնվում է քրեական իրավունքում, • պետք է հաշվի առնվի «իրավախախտման բնույթը» և հնարավոր պատժի ծանրությունը18: Բոլոր դեպքերում, ներպետական իրավական համակարգում տրված բնորոշումը 6-րդ հոդվածի իմաստով որոշիչ չէ, և խնդրո առարկա իրավախախտման բնույթը առավել կարևոր գործոն է19: Ինչ վերաբերում է պատժի խստությանը, ապա դատարանը կարծում է, որ ազատությունից զրկման կիրառումը` որպես պատիժ, պատկանում է քրեական ոլորտին, եթե, իհարկե, այն իր

18 Öztürk v Germany, 21 February 1984, para. 50, Series A no. 73, Demicoli v. Malta, 27 August 1991, paras. 31-34, Series A no. 210. 19 Campbell and Fell v the United Kingdom, 28 June 1984, para. 71, Series A no. 80,

Weber v. Switzerland, 22 May 1990, para. 32, Series A no. 177. 25 բնույթով, տևողությամբ կամ իրականացման եղանակով էականորեն վնասակար չէ20: Հայաստանի Հանրապետության դեմ կայացված «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը, գնահատելով մինչև յոթ օր ժամկետով ազատությունից զրկելու հնարավորությունը, որոշել է, որ երեք օր ժամկետով ազատությունից զրկելը պատկանում է քրեական ոլորտին։ Դատարանի կողմից սահմանված այս չափանիշների լույսի ներքո կարելի է եզրակացնել, որ այն արարքները, որոնց կատարման համար զինծառայողները կարող են ենթարկվել կարգապահական տույժի` մեկուսացման ձևով մինչև տաս օր տևողությամբ, Կոնվենցիայի իմաստով դասակարգվում են որպես «քրեական», և դրանց քննության ընթացքում պետք է պահպանվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված բոլոր երաշխիքները, այդ թվում՝ • օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության իրավունքը, • ողջամիտ ժամկետում և արդարացիության պահանջների պահպանմամբ հրապարակային դատաքննության իրավունքը, • անմեղության կանխավարկածի պահպանումը, • իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելն իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, • բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալը` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

20 Ezeh and Connors v the United Kingdom [GC], nos. 39665/98 and 40086/98, § 69-130, ECHR 2003-X. 26 • անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով իրեն պաշտպանելը, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, անվճար նշանակված դատապաշտպան ունենալը, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, • իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելը կամ իրավունք ունենալը, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իր վկաներին կանչելու ու հարցաքննելու իրավունք ունենալը` միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները։ Մեկուսացման ձևով կարգապահական տույժի նշանակման կարգը՝ նախատեսված կարգապահական կանոնադրությամբ, չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Նորմատիվ իրավական կարգավորման այս մակարդակը չի ապահովում Հայաստանում մեկուսացման ձևով տույժ նշանակելիս պարտադիր համարվող միջազգային չափորոշիչների և սահմանադրական երաշխիքների գործնական իրականացումը։ Այսինքն` առանց դատարանի որոշման և առանց Սահմանադրությամբ նախատեսված հիմքերի առկայության՝ անձը կարող է զրկվել ազատությունից մինչև տաս օր ժամկետով (առանձին դեպքերում` անգամ քսան օրով)։ Հարկ է նկատի ունենալ, որ զինվորական անձնակազմի նկատմամբ քրեական իրավունքն ունի նույն կիրառությունը, ինչ քաղաքացիական անձանց նկատմամբ: Հետևաբար, թեև զինվորական գործերով արդարադատության առաջնային նպատակը բանակում կարգապահության պահպանումն է, զինվորական գործերով արդարադատության իրականացումը պետք է ապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը և ողջամիտ հավասարակշռություն` կարգապահական պար- տականությունների կատարումն ապահովող միջոցների և արդար դատաքննության պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման հրամայականի միջև: 27 Անհրաժեշտ է նշել, որ կարգապահական մեկուսարանում պահելը` որպես կարգապահական տույժի միջոց, կիրառվում է նաև Եվրոպայի խորհրդի այլ անդամ պետություններում (Ֆրանսիա, Պորտուգալիա, Մոլդովա, Չեխիա, Ռուսաստան, Իսպանիա, Թուրքիա, Սլովակիա, և այլն), որոնց մի մասը ՀՀ-ի նման վերապահում է կատարել Կոնվենցիայի 5-րդ վերաբերյալ։ Այնուամենայնիվ, այն պետությունները, որոնք վերապահում չեն կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդված դրույթներից, ստեղծել են զինվորական զանցանքների վերաբերյալ գործեր քննող դատարաններ։ Ընդ որում, պայմանականորեն կարելի է առանձնացնել դատարանների երեք մոդել՝ զինվորական դատարաններ, քաղաքացիական դատարաններ և խառը դատարաններ։ Առաջին մոդելը համարվում է խնդրահարույց, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մտահոգություն է հայտնել այդ դատարանների անկախության վերաբերյալ՝ նշելով, որ Կոնվենցիայի իմաստով դրանք չեն համապատասխանում դատարանին ներկայացվող անհրաժեշտ որակներին (օրինակ՝ Թուրքիան)։ Հետևաբար, ՀՀ-ում առկա հիմնախնդրի լուծման նպատակով, որպես հնարավոր կարգավորում, կարելի է քննարկել մեկուսացման ձևով տույժի ենթարկման հետևյալ կարգը: Հրամանատարի որոշմամբ կարող է կիրառվել մեկուսացում՝ մինչև 3 օր ժամկետով, իսկ երեք օրից ավելի ժամկետով մեկուսացումը կիրառել բացառապես դատարանի որոշմամբ։ Իհարկե, նման կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ Սահմանադրության 16-րդ հոդվածին տարածական մեկ- նաբանություն տա և «հանցագործության համար դատապարտում» արտահայտությունը հասկացվի նաև դատարանի կողմից այլ զանցանքների համար «դատապարտում», այնպես, ինչպես դա մեկնաբանվում է Եվրոպական կոնվենցիայով։

28 Մշակել նաև հատուկ ընթացակարգ, որը կսահմանի մեկուսացում կարգապահական տույժի կիրառման հարցի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև այն երաշխիքները, որոնք պետք է պահպանվեն այդ գործերի քննության ընթացքում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գործնականում չի պահպանվում անգամ ներկայիս տույժ սահմանելու չափազանց անկատար համարվող կարգը։ Մասնավորապես, պարզվեց, որ քննություն գործնականում չի իրականացվում այն դեպքում, երբ կարգապահական կանոնադրության համաձայն՝ հրամանատարը (պետը) պարտավոր է անցկացնել քննություն և հենց դրա ընթացքում պարզել, թե կատարվե՞լ է արդյոք զանցանք, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պարագաներում, ի՞նչ զանցանք է, մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել են մի քանի անձինք, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները21: Ռազմական ոստիկանության ներկայացուցիչների և մեկուսացվածների հետ զրուցելիս նրանք նույնպես հաստատեցին քննության գործնական բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր դեպքի համար քննություն իրականացնելը բավականին դժվար է, ժամանակատար և ռեսուրսներ պահանջող։ Այդուամենայնիվ, քննություն իրականացնելը օրենսդրության պահանջ է, քննության բացակայությունը խախտում է անմեղության կանխավարկածը և կարող է հանգեցնել հրամանատարի կողմից անհիմն տույժերի, սխալ որոշումների կայացմանն ու մեծացնել զանցանքին ոչ համապատասխան պատիժներ նշանակելու և նույնիսկ անմեղ զինծառայողներին

21 Կարգապահական կանոնադրություն, կետ 91: 29 պատժելու հավանականությունը, մինչդեռ զինվորական կարգապահության պահպանման միակ գրավականը հենց պատասխանատվության ենթարկելու արդարացի, իրավաչափ և արդյունավետ քաղաքականության իրականացումն է։ Ոսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ չնայած իրավական հիմքերի բացակայությանը՝ մեկուսացում կարգապահական տույժը Հայաստանի Հանրապետությունում չափազանց լայն կիրառություն ունի։ Ընդ որում, մեկուսացման ձևով կարգապահական տույժ նշանակելիս հրամանատարները հաճախ հաշվի չեն առնում զանցանքի ծանրությունը և մեղքի աստիճանը։ Օրինակ` ուսումնասիրությունը ցույց տվեց, որ զորամասերից մեկի հրամանատարը 1 տարվա ընթացքում կարգապահական մեկուսարանում 300-ից ավելի մեկուսացման տույժ է նշանակել։ Սա նշանակում է, որ մեկուսացում կարգապահական տույժը գերակայում է ազատազրկման հետ կապ չունեցող այլ տույժերի նկատմամբ, չնայած այն համարվում է ներգործության ծայրահեղ միջոցներից մեկը և պետք է կիրառվի կարգապահական կոպիտ զանցանքներ կատարելու կամ այն դեպքում, երբ հրամանատարի ձեռնարկած մյուս միջոցներն անարդյունավետ են22։ Անցկացված հարցումների ժամանակ ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները նշեցին, որ մեկուսացման ձևով տույժ նշանակելիս հրամանատարները հաճախակի կիրառում են առավելագույն պատիժը՝ 10 օր մեկուսացում: Այս դիտարկումը հաստատվեց նաև մեկուսարաններում կարգապահական տույժի կարգով պահվողների հետ հարցազրույցների արդյունքում։ Այսպես, ազատությունից զրկված շարքայիններից գրեթե երեք քառորդի նկատմամբ որպես տույժ նշանակված էր 10 օր ժամկետով կարգապահական կալանք։ Առավելագույն ժամկետով տույժ

22 Կարգապահական կանոնադրություն, կետ 106: 30 նշանակելիս անտեսվում էին գործի կոնկրետ հանգամանքները և այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են պատժի անհատականացումը և պատժի համաչափությունը: Աղյուսակ 2.

Մեկուսացման ժամկետները 18 16 Մեկուսացվածների թիվը

16 14 12 10 8 6 4 4 4 3 2 1 0 3 5 7 10 20 Մեկուսացման օրերի քանակը

Գործնականում կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումները, այդ թվում՝ մեկուսարանում պահելը, կայացվում են բանավոր կերպով՝ առանց քննություն իրականացելու և առանց նշելու որոշման կայացման հիմքերը։ Բոլոր դեպքերում, որոշում կայացնելիս հրամանատարը (պետը) պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում, որում պետք է նշի զանցանքի փաստական կողմը, տույժի կիրառման իրավական հիմքերը, ընտրված տույժի տեսակի վերաբերյալ հիմնավորումներ, իսկ մեկուսարանում պահելու տույժի ընտրման դեպքում նաև պատճառաբանություններ առ այն, թե ինչու է այլ տույժի միջոցների կիրառումը համարվում անարդյունավետ։

31 Մեկուսացման ձևով պատիժ նշանակելիս անթույլատրելի է բանավոր որոշումների կայացումը։ Հարկ է նկատի ունենալ, որ գրավոր որոշումը պարտադիր է մեկուսարանում պահելու տույժի կիրառման դեպքում, քանի որ նախ՝ այն բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման նախապայման է, և երկրորդ՝ որոշման հիման վրա տրվում է մեկուսացման գրություն, որն ազատության իրավունքի սահմանափակման օրինականության առումով պետք է համապատասխանի օրենսդրությամբ ներկայացված պահանջներին, և անհրաժեշտ ռեկվիզիտների բացակայության դեպքում մեկուսացումը չի կարող ի կատար ածվել։ Այս առումով, որոշման մեկ օրինակը, որը պետք է նաև պարունակի բողոքարկման կարգն ու պայմանները, անպայման պետք է տրամադրվի տույժի ենթարկվածին, ինչը կապահովի բողոքարկման օբյեկտիվ իրավունքի գործնական իրականացումը։ Կարգապահական կանոնադրության 93-րդ կետի համաձայն, եթե զինծառայողն իրեն անմեղ է համարում, իրավունք ունի կարգապահական տույժ տալու պահից սկսած 10 օրվա ընթացքում բողոքարկել այն: Այս դրույթը նույնպես սահմանափակում է զինվորի բողոքելու իրավունքի գործնական իրականացումը, քանի որ մեկուսարանում պահելու ձևով տույժ նշանակելու դեպքում զինծառայողը տարվում է մեկուսարան, որտեղ մեկուսացված է արտաքին աշխարհից, նամակագրության և իրավաբանական օգնության իրավունք չունի, հետևաբար գործնականում չի կարող բողոք ներկայացնել։ Դրությունն առավել վատթար է այն զինծառայողների համար, որոնց նկատմամբ տույժը կիրառվել է 10 օր ժամկետով, քանի որ ազատվելու պահին արդեն բողոք ներկայացնելու նախատեսված ժամկետն ավարտված է, և նման բողոքները ժամկետանց լինելու պատճառաբանությամբ չեն կարող քննվել։ Մյուս կողմից` այն դեպքերում, երբ անգամ մեկուսացման ժամկետը 10 օրից պակաս է, պատժի փաստացի կրումից հետո վերանայումը դառնում է երևակայական։

32 Կատարված հարցումների ընթացքում պարզվեց, որ բողոքարկման դեպքեր չեն լինում։ Մասնավորապես, մեկուսացված զինծառայողներից ոչ ոք չէր բողոքարկել, ավելին` ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցներից ոչ ոք չկարողացավ հիշել գոնե մեկ դեպք, երբ զինվորը բողոքարկել է իր նկատմամբ կիրառված տույժը։ Սա ունի երկու հիմնական պատճառ. առաջինն այն է, որ իրականում բողոքելու մեխանիզմը գործնական նշանակություն չունի և չի կարող վերացնել խախտումն ու դրա հետևանքները, մինչդեռ զինծառայողների շրջանում կա ընդհանուր արդարացված մտավախություն, որ բողոքելու դեպքում կարող են հետագայում ճնշումների ենթարկվել զորամասում։ Երկրորդ պատճառն այն է, որ զինծառայողները բավարար չափով տեղեկացված չեն բողոքարկելու իրավունքի և դրա իրականացման մեխանիզմների վերաբերյալ, հաճախ ինքնուրույն, առանց իրավական օգնության չեն կարող արդյունավետ իրականացնել բողոքարկման իրենց իրավունքը։ Ավելին` կարգապահական կանոնադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ բողոքը տրվում է այն անձի անմիջական պետին, որի գործողությունները բողոքարկվում են, իսկ եթե բողոքողը չգիտի, թե ում մեղքով են խախտվել իր իրավունքները, ապա բողոքը ուղարկվում է վերադաս հրամանատարությանը: Բողոքելու այս ընթացակարգը դատավարական բնույթ չունի և հակասում է ՀՀ-ի վավերացրած միջազգային փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը։ Մասնավորապես, Քաղա- քացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9–րդ հոդվածի 4–րդ կետի համաձայն՝ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնել, եթե ձերբակալումն անօրինական է: ՄԱԿ–ի Մարդու իրավունքների

33 կոմիտեի23 համաձայն՝ կարգապահական կարգով մեկուսացվածը համարվում է ազատությունից զրկված անձ և օգտվում է այն երաշխիքներից, որոնք կիրառելի են ձերբակալված կամ կալանքի տակ պահվող անձանց նկատմամբ24, մասնավորապես՝ դատարանում իր գործի քննության իրավունքից։ Հիշատակված գործով դիմողը նույնպես ենթարկվել էր կարգապահական տույժի զինվորական ծառայության ընթացքում, և նրա նկատմամբ նշանակվել էր 10 օր ժամկետով մեկուսացում: Այդ ժամանակահատվածում նա պահվել էր 2 x 3 մ չափսերով խցում և չէր օգտվել նամակագրության իրավունքից: Կոմիտեն որոշեց, որ մեկուսացման ձևով կարգապահական տույժի ենթարկվածը կրում է իր տույժն այնպես, ինչպես դատապարտյալները: Այդ տույժի կրման ընթացքում զինծառայողը ենթարկվում է այնպիսի սոցիալական մեկուսացման, որը բնորոշ է ձերբակալմանը և կալանավորմանը: Կոմիտեն նաև նշել է, որ այն դեպքերում, երբ ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումը ընդունվել է վարչական մարմնի կողմից, դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը պարտավորեցնում է պետություններին ապահովել դատարանի կողմից վերանայումը: Կոմիտեն հայտնել է, որ վերադաս հրամանատարին բողոքարկումը բավարար չէ, քանի որ այն չունի և չի կարող ունենալ դատարաններին բնորոշ անկախությունը: Դիտարկումները բացահայտեցին նաև, որ միևնույն զանցանքի համար հաճախ տարբեր հրամանատարների կողմից շատ տարբեր պատիժներ են տրվում։ Առավել հաճախ հանդիպող խախտումներն են զորամասից ինքնակամ բացակայությունը, օրակարգի խախտումը և հերթապահության թերացումը։ Դրանց համար տրվող տույժի միջոցները, իսկ մեկուսացման դեպքում դրանց տևողությունը միասնական կիրառություն չունեն։

23 Communication No. 265/1987, Անտի Վուոլանեի դիմումի վերաբերյալ: 24 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Communication No. 265/1987. 34 Աղյուսակ 3

Ø»Ïáõë³óÙ³Ý Ñ³Ù³ñ ÑÇÙù ѳݹÇë³óáÕ ½³Ýó³ÝùÁ Ø»Ïáõë³óí³ÍÝ»ñÇ ÃÇíÁ

7 6 5 4 3 2 1 0

Ñ»ñóå³ÑáõÃÛáõÝÇó

½áñ³Ù³ëÇó ÃáõÛɳïíáõÃÛ³Ý ù³Õ³ù³óÇ³Ï³Ý ¹³×í³Íù ³Ý»É

ûñï³·áñÍ»É

í»ñ³Ï³ñ· ãϳݷݻÉ

Ïéí»É Ñ»é³ËáëÇó û·ïí»É

ùÝ³Í ÙݳÉ

ß³ñùÇó áõ߳ݳÉ

ûñ³Ï³ñ· ˳Ëï»É Ññ³Ù³Ý ãϳï³ñ»É

μ³ó³Ï³Û»É ÇÝùݳϳ٠û۳ñ³Ý ·Ý³É ѳ·áõëï Ïñ»É ³ÉÏáÑáÉ

³é³Ýó

ûñ³Ý³É Մյուս կողմից` կոպիտ զանցանքների ցանկում նշված «ներքին ծառայությունների կանոնների խախտում» և «զինծառայողների փոխհարաբերությունների խախտում» արտահայտությունները չափազանց ընդգրկուն են, և որոշակիացման անհրաժեշտություն է զգացվում։ Այն չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքին: Անհրաժեշտ է հստակ սահմանել այն զանցանքների ցանկը, որոնց դեպքում կարող է տրվել կարգապահական մեկուսացում, որպեսզի հնարավոր լինի խուսափել այս կարգապահական տույժի կիրառման չարաշահումներից։ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում նշել է, որ «օրենքով նախատեսված է» արտահայտությունը պահանջում է իրավական նորմի կանխատեսելիություն։ Նորմը չի կարող համարվել օրենք, եթե ձևակերպված չէ բավարար հստակությամբ։ Յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա կարգավորելու իր վարքագիծը, կանխատեսելու այն

35 հետևանքները, որոնք կհաջորդեն իր գործողությունները25: Ներկայացված հիմնախնդիրները լուծելու նպատակով առաջարկում ենք. 1. Չկիրառել մեկուսացման ձևով կարգապահական տույժն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրությամբ չեն ստեղծվել Սահմանադրության 16-րդ հոդվածին չհակասող իրավական հիմքեր և մեխանիզմներ։ 2. Կարգապահական տույժի կիրառման պրակտիկան համապատասխանեցնել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին։ Այն է՝ մեկուսացումը կիրառել բացառապես դատարանի որոշմամբ։ 3. Մշակել հատուկ ընթացակարգ, որը կսահմանի մեկուսացում կարգապահական տույժի կիրառման հարցի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև այն երաշխիքները, որոնք պետք է պահպանվեն այդ գործերի քննության ընթացքում։ 4. Հստակ առանձնացնել այն զանցանքների ցանկը, որոնց կատարման դեպքում զինծառայողը կարող է ենթարկվել մեկուսացման ձևով կարգապահական տույժի։ Ապահովել այդ զանցանքների քննության ընթացքում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ քրեական գործերի քննությանը վերաբերող պահանջների, չափանիշների պահպանումը, այդ թվում՝ անկախ դատարանի կողմից գործի քննություն, կողմերի հավասարության ապահովում, պաշտպանության պատրաստման համար բավարար ժամանակի և հնարավորությունների տրամադրում։ 5. Մեկուսացման ձևով պատասխանատվություն չնախատեսող զանցանքների քննությունն իրականացնել գործող կարգին

25 Sunday Times v the United Kingdom (no. 1), judgment of 26 April 1979, Series A no. 30, p. 31, § 49. 36 համապատասխան՝ երաշխավորելով քննության փաստացի իրականացումը։ 6. Կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում, որում պետք է նշվեն զանցանքի փաստական կողմը, տույժի կիրառման իրավական հիմքերը, ընտրված տույժի տեսակի վերաբերյալ հիմնավորումները, իսկ մեկուսարանում պահելու ձևով տույժի ընտրման դեպքում՝ նաև պատճառաբանություններ առ այն, թե ինչու է այլ տույժի միջոցների կիրառումը համարվում անարդյունավետ։ Պատճառաբանված որոշումը պետք է պարունակի նշում բողոքարկման կարգի վերաբերյալ, իսկ որոշման պատճենը պետք է տրամադրվի տույժի ենթարկվածին։ 7. Միասնականացնել կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան և բացառել տույժի միջոցի ընտրման կամայական դրսևորումները։ 8. Մշակել կարգապահական տույժ կիրառելու մասին որոշման բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող ընթացակարգ։

37 Կարգապահական մեկուսարաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի ենթարկված անձանց պահելու պայմանները

Նախ և առաջ պետք է նկատի ունենալ, որ կարգապահական մեկուսարաններում պահվող խմբերի վրա տարածվում են այնպիսի միջազգային չափանիշներ, ինչպիսիք են «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները», որոնք ընդունվել են հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված ՄԱԿ-ի առաջին կոնգրեսի կողմից (Ժնև, 1955 թ.) և հավանության են արժանացել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 1957 թ. հուլիսի 31-ի 663 C (XXIY) և 1977 թ. մայիսի 31-ի 2076 (LXII) բանաձևերով (այսուհետ` Նվազագույն կանոններ), «Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուն», որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1988 թ. դեկտեմբերի 9-ի 43/173 բանաձևով (այսուհետ` Սկզբունքների ժողովածու), «Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին հասցեագրված առաջարկություն թիվ R (2006)2 եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ» (ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2006 թ. հունվարին (այսուհետ` Եվրոպական բանտային կանոններ): Վերը նշված բոլոր կանոնները վերաբերում են ինչպես զուտ բանտային համակարգում պահվող, այնպես էլ ազատությունից զրկված անձանց, սակայն այս կամ այն պատճառով որևիցե այլ վայրերում պահվող անձանց: Եվրոպական բանտային կանոնները կիրառվում են ազատազրկման դատապարտված անձանց և դատական մարմնի որոշմամբ կալանավորված անձանց նկատմամբ:

38 Եվրոպական բանտային կանոնները կիրառվում են նաև այն անձանց նկատմամբ, որոնք կարող են պահվել քրեակատարողական հիմնարկում որևիցե այլ պատճառով, ինչպես նաև կալանավորվել կամ ազատազրկվել են դատական մարմնի որոշմամբ, սակայն այս կամ այն պատճառով պահվում են այլ վայրերում26: Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը պարտադրում է պետություններին ազատությունից զրկված ցանկացած անձի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն հարգանքը անձի արժանապատվության նկատմամբ։ Ավելին` պատժի կատարմանն ուղղված միջոցները չպետք է առաջացնեն լրացուցիչ զրկանքներ, որոնք կգերազանցեն կալանավորման հետևանքով առաջացած անխուսափելի զրկանքները։ Բացի այդ, ազատությունից զրկված անձանց առողջությունն ու համարժեք բարեկեցությունը նույնպես պետք է ապահովվեն պետության կողմից27: Ավելին` պետական իշխանության մարմինները ազատությունից զրկված անձանց առողջությունը պահպանելու դրական պարտավորություն ունեն28: Անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն արգելող դրույթը պարտադրում է ապահովել ազատությունից զրկված անձանց պահման որոշակի պայմաններ։ Ընդ որում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների միջազգային չափորոշիչները տարբերակում չեն դնում կալանավորման, քրեական պատժի կամ կարգապահական տույժի հետևանքով ազատությունից զրկված անձանց պահման պայմանների առնչությամբ: Այդ չափանիշները հստակ սահմանում են, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ

26 Եվրոպական բանտային կանոններ, կետ 10: 27 Kudła v Poland [GC], no. 30210/96, §§ 92-94, ECHR 2000-XI. 28 Hurtado v Switzerland, judgment of 28 January 1994, Series A no. 280-A, opinion of

the Commission, § 79. 39 պետք է պահվի անձի արժանապատվության նկատմամբ հարգանք ապահովող նվազագույն պայմաններում։ Ազատությունից զրկված անձանց խցերը պետք է բավարարեն առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմանները, և պատշաճ ուշադրություն պետք է դարձնել եղանակային պայմաններին, օդի խտությանը, տարածությանը, լուսավորությանը, ջեռուցմանը և օդափոխությանը: Միջազգային չափորոշիչները սահմանում են մի շարք պարտադիր պայմաններ, որոնք անհրաժեշտ են մարդկային և ոչ նվաստացուցիչ վերաբերմունքի պահպանման համար։ Մասնավորապես, բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններին համապատասխան՝ • Բոլոր կառույցները, որոնցից օգտվում են բանտարկյալները, հատկապես ննջարանները պետք է համապատասխանեն սանիտարական բոլոր պահանջներին, ընդ որում` հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել կլիմայական պայմաններին, մանավանդ այդ կառույցների ծավալներին, նվազագույն մակերեսի ապահովմանը, լուսավորությանը և օդափոխությանը: • Այն կառույցներում, որտեղ ապրում և աշխատում են բանտարկյալները` ա. լուսամուտները պետք է ունենան բավարար չափեր, որպեսզի բանտարկյալները կարողանան կարդալ և աշխատել ցերեկային լույսով, և պետք է նախագծված լինեն այնպես, որ ապահովեն թարմ օդի մուտքը, անկախ այն հանգամանքից` գոյություն ունի՞ օդափոխման արհեստական համակարգ, թե՞ ոչ: բ. արհեստական լուսավորությունը պետք է բավարար լինի, որպեսզի բանտարկյալները կարողանան կարդալ կամ աշխատել առանց տեսողությանը վնասելու:

40 • Սանիտարական հարմարությունները պետք է բավականաչափ լինեն, որպեսզի ամեն բանտարկյալ մաքրության և բարեկեցության պայմաններում կարողանա իր բնական պահանջները բավարարել, երբ անհրաժեշտ է: • Բաղնիքի սարքավորումները և ցնցուղների քանակը պետք է բավականաչափ լինեն, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա և պարտավոր լինի լողանալ կամ ցնցուղ ընդունել յուրաքանչյուր կլիմայական պայմաններին համապատասխան ջերմաստիճանում և այնքան հաճախ, որքան պահանջում է ընդհանուր հիգիենայի պայմանների պահպանման հրամայականը` հաշվի առնելով տարվա եղանակը և աշխարհագրական շրջանը, բայց ոչ պակաս քան առնվազն շաբաթը երկու անգամ: • Հիմնարկի բոլոր մասերը, որտեղից կանոնավորապես օգտվում են բանտարկյալները, պետք է միշտ պահվեն պատշաճ և մաքուր: • Ազատությունից զրկված անձանց պետք է տրամադրվի մաքուր սպիտակեղեն՝ հիգիենայի պահանջներին համապատասխան: Յուրաքանչյուր բանտարկյալ պետք է ապահովվի առանձին մահճակալով` քնելու առանձին պարագաներով, որոնք պետք է տալու պահին լինեն մաքուր, պատշաճ որակի և փոխվեն բավականին հաճախ` դրանց մաքրությունն ապահովելու համար: • Բանտարկյալը պետք է ապահովվի առողջությունն ու ուժերը պահպանելու համար անհրաժեշտ բավականաչափ սննդարար, լավորակ, լավ պատրաստված ու մատուցված սնունդով: • Յուրաքանչյուր բանտարկյալ պետք է ըստ պահանջի ունենա խմելու ջուր։

41 Հարկ է նկատի ունենալ, որ սանիտարական պայմանները վերաբերվում են ոչ միայն հաստատությունների մաքրությանը, այլև ազատազրկված անձանց անձնական հիգիենային։ Հետևաբար մաքուր հագուստի և անկողնային պարագաների առկայությունը հիգիենայի պատշաճ պահպանությունը կանխորոշող գործոններ են: Եվրոպական դատարանը մի շարք գործերում նշել է, որ հակասանիտարական և հակահիգիենիկ պայմանները հիմք են եզրակացնելու, որ վերաբերմունքը նվաստացուցիչ է29։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նշել է, որ պատշաճ վիճակում գտնվող սանհանգույցներից օգտվելու հնարա- վորությունը և հիգիենայի լավ պայմանները «մարդկային» միջավայրի գնահատման կարևոր բաղադրատարրեր են30: Իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել որակյալ սնունդ` հաշվի առնելով առանձին տարիքային կամ այլ խմբերի կարիքների առանձնահատկությունները: Թեև չի արգելվում, որ հենց ազատությունից զրկված անձինք պատրաստեն կերակուրները, այնուամենայնիվ նրանց պետք է տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ և սարքավորումներ` դա կազմակերպելու համար: Եվրոպական դատարանը, իր մի շարք գործերում անդրադառնալով հիգիենայի ապահովման հարցին, արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում այն դեպքերում, երբ ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվել անհրաժեշտ քանակի հիգիենայի պարագաներ և մաքրող միջոցներ, և համարել է, որ այդ պայմանները ազատությունից զրկված անձանց մտավոր և ֆիզիկական տառապանք են պատճառում, նվաստացնում մարդկային արժանապատվությունը: Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի

29 Kalashnikov v Russia, no. 47095/99, ECHR 2002-VI, Peers v. Greece, no. 28524/95, ECHR 2001-III. 30 2nd General Report [CPT/Inf (92)3] para. 49. 42 խախտում՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ լվացարանը չէր աշխատում, ճաղերը սահմանափակում էին լույսի ներթափանցումը, սենյակը պատշաճորեն չէր օդափոխվում31։ «Թիվ 14 հավելվածի 16-րդ կետի համաձայն` կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները, ձերբակալված, կալանավորված, դատապարտված զինծա- ռայողները պահվում են առանձին-առանձին։ Կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաները և սպաները պահվում են շարքային կազմի զինծառայողներից առանձին։ Շարքային կազմի զինծառայողները պահվում են կողպեքով փակված խցերում, քնում են տախտակամածների վրա` առանց անկողնային պարագանների, բարձի, վերմակի՝ իրենց համազգեստը հագին, թույլատրվում է հանել միայն կոշիկները։ Ցերեկը տախտակամածները հանվում են, իսկ ծալովի տախտակամածները փակվում են կողպեքով: Կարգապահական տույժի կարգով մեկուսացված շարքային զինծառայողներին արգելվում է ծխել։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին պահելու պայմանները լրացուցիչ ֆիզիկական զրկանքներ են պատճառում և կարող են համարվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտում32։

31 Yakovenko v Ukraine, no. 15825/06, 25 October 2007. 32 Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդ. 5, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, հոդ. 7, «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի», Մարդու 43 Կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաներին պահելու պայմանները տարբերվում են շարքային կազմի զինծառայողներին պահելու պայմաններից։ Ենթա- սպաներին տրվում են անկողնային պարագաներ, նրանց խցերը չեն փակվում։ Ենթասպաներին, ձերբակալվածներին, կալանավորվածներին, ամբաստանյալներին և դատապար- տյալներին հատուկ հատկացված տեղերում թույլատրվում է ծխել։ Իսկ սպաներին վերաբերող հարցերը, նրանց ընդունելու կարգը, պահելու առանձնահատկությունները գործող օրենսդրության մեջ բաց են մնացել և կարգավորման կարիք ունեն։ Սակայն գործնականում նրանց առնչվող հարցերը կարգավորվում են այնպես, ինչպես օրենսդրությամբ նախատեսված է ենթասպաների համար։ Թիվ 14 հավելվածի 20-րդ կետի համաձայն` կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին արգելվում է տեսակցել այցելուների հետ, նամակ ուղարկել կամ ստանալ: Նրանք նաև զանգահարելու հնարավորություն չունեն։ Նշված դրույթը խախտում է ազատազրկվածների արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու իրավունքը: Նվազագույն կանոնների (կետ 37), ինչպես նաև Եվրոպական բանտային կանոնների (կետ 24) համաձայն` ազատազրկվածներն արտաքին աշխարհի հետ կապի իրավունք ունեն։ Նրանց պետք է թույլատրվի հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց, ինչպես նաև արտաքին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հեռա- խոսակապի, նամակների, ինչպես նաև տեսակցությունների միջոցով։ Ըստ թիվ 14 հավելվածի 18-րդ կետի` խցերը օդափոխվում են ամեն օր, զբոսանքի կամ աշխատանքի ժամանակ: Այս դրույթից կարելի է եզրակացնել, որ մնացած ժամերին խցերը չպետք է

իրավունքների եվրոպական կոնվենցիա, հոդ. 3 «Խոշտանգումների արգելում»։

44 օդափոխվեն, ազատազրկված անձինք հնարավորություն չունեն ըստ անհրաժեշտության օդափոխելու խցերը` անկախ տարվա եղանակից: Բացի այդ, համաձայն նվազագույն կանոնների (կետ 11)` այն կառույցներում, որտեղ ապրում և աշխատում են բանտարկյալները, ա) լուuամուտները պետք է ունենան բավարար չափեր, որպեuզի բանտարկյալները կարողանան կարդալ և աշխատել ցերեկային լույuով, և պետք է նախագծված լինեն այնպեu, որ ապահովեն թարմ oդի մուտքը` անկախ այն հանգամանքից` գոյություն ունի՞ oդափոխման արհեuտական համակարգ, թե՞ ոչ: Թիվ 14 հավելվածի 18-րդ կետի համաձայն` մութ ժամանակ միջանցքները և զուգարանները, իսկ քնելու ժամանակ` խցերը պետք է լուսավորված լինեն: Կարգապահական կանոնադրության 5-րդ կետի համաձայն` կարգապահական մեկուսարան տարվելուց առաջ բոլոր մեկուսացվածներն անհրաժեշտության դեպքում պետք է ենթարկվեն սանիտարական մշակման (բաղնիքում լողանալը) և հագուստի ախտահանման: Մեկուսարանում լողանալ թույլատրվում է շաբաթական 1 անգամ ։ Հաշվի առնելով 33

Կարգապահական կանոնադրության թիվ 5 հավելվածի 5-րդ կետը (եթե զինծառայողը մեկուսացվել է յոթ օրից ավելի ժամկետով, նրան տրամադրվում է նաև մաքուր սպիտակեղենի փոխնորդ)` միայն 7 օր և ավելի ժամկետով մեկուսացվածներին է տրվում մեկուսարանում լողանալու հնարավորություն։ Փաստորեն, եթե զորամասում սանիտարական մշակման օր չի լինում, զինծառայողները չեն լողանում, իսկ մեկուսարան ընդունվելուց հետո լողանում են միայն 7 օր հետո։ Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ զինծառայողը նույնիսկ շաբաթը մեկ անգամ լողանալու հնարավորություն չի ունենա։ Մինչդեռ Եվրոպական

33 Հավելված թիվ 14, կետ 22:

45 բանտային կանոնների 19.4 կետի համաձայն` ազատազրկվածին պետք է հնարավորություն տալ լողանալու շաբաթական 2 անգամից ոչ պակաս կամ ավելի հաճախ, եթե սա անհրաժեշտ է հիգիենան պահպանելու համար։ Սա ևս հրատապ լուծում պահանջող խնդիրը է, որը պետք է ստանա այնպիսի կարգավորում, որ ապահովվի զինծառայողի շաբաթական առնվազն երկու անգամ լողանալու իրավունքը։ Համաձայն թիվ 14 հավելվածի 17-րդ կետի` աշխատանքներում չներգրավված զինվորների հետ պետք է անցկացվեն շարային պատրաստության և կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ` մինչև 8 ժամ տևողությամբ: Սակայն ինչպես ցույց տվեց ուսումնասիրությունը, զինծառայողները հիմնականում աշխատանքներում չէին ներգրավվում, սոսկ մի քանի մեկուսարաններում էին անցկացվում շարային պարապմունքներ, զինծառայողները ողջ օրվա ընթացքում հիմնականում մատնված են պարապության։ Այս առումով, անհրաժեշտ է ապահովել զինծառայողների զբաղվածությունը և պարտադիր կերպով նրանց հետ իրականացնել տարբեր պարապմունքներ։

46 Գլուխ 3. Կարգապահական մեկուսարաններում ձերբակալված և կալանավորված անձանց պահելու պայմանները

Կարգապահական մեկուսարանում ձերբակալվածներն ու կալանավորվածները պետք է պահվեն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն, քանի որ նշված օրենքն է սահմանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը: Մեկուսարաններում ձերբակալվածներին պահելու առանձնահատկությունները սահմանվում են նաև Կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգով (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ)։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ քրեական և կարգապահական պատիժները գործնականում բավարար չափով չեն սահմանազատվում։ Սա հաճախ հանգեցնում է կրկնակի պատասխանատվության։ Զինծառայողին կարող է տրվել մեկուսացում՝ որպես կարգապահական տույժ իր կատարած զանցանքի համար, և միաժամանակ նրա դեմ քրեական գործ հարուցվել նույն արարքի համար ու մեկուսացման տույժի ժամկետի լրանալուց հետո նրան ձերբակալելու մասին որոշում կայացվել։ Այսպես, ազատազրկվածներից մեկը նշեց, որ իրեն կարգապահական տույժ է տրվել մի արարքի համար, որն ինքը չի կատարել։ Նա մեկուսացվել է, և մեկուսացման ընթացքում քննիչը նրան մի քանի անգամ հարցաքննել է այլ արարքի կապակցությամբ, որից հետո նա ձերբակալվել է։ 47 Բացի այդ, հաճախ են հանդիպում դեպքեր, երբ ամիսներ շարունակ զինծառայողին հարցաքննում են զորամասի տարածքում՝ նրան որևիցե կարգավիճակով գործում չներգրավելով, օրինակ՝ որպես վկա՝ չտեղեկացնելով նրան փաստաբան ունենալու իրավունքի մասին և արդյունքում ստացված ցուցմունքների հիման վրա քրեական գործ են հարուցում նրա դեմ։ Նման մոտեցումը խախտում է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը և էակապես սահմանափակում է անձի՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով նախատեսված հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ձերբակալված անձանց կարգապահական մեկուսարան ընդունելու հիմք են համարվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմված համապատասխան փաստաթղթերը` քրեական հետապնդման մարմնի որոշումը կամ ձերբակալման մասին արձանագրությունը34: Ձերբակալված անձինք պահվում են կարգապահական մեկուսարանում 72 ժամից ոչ ավելի, մինչև դատարանի կողմից խափանման միջոց ընտրելը35։ Կալանավորված անձանց պահելու հիմքը դատարանի` քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված որոշումն է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին36: Կարգապահական մեկուսարանում կալանավորված անձինք նույնպես պահվում են 72 ժամից ոչ ավելի՝ մինչև համապատասխան փաստաթղթերի պատրաստումը, որից հետո կալանավորված անձինք տեխափոխվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ

34 Ներքին կանոնակարգ, հոդվ. 4: 35 Հավելված թիվ 14, կետ 2: 36 Օրենք, հոդ. 3:

48 գտնվող քրեակատարողական հիմնարկ37: Բացառիկ դեպքերում, երբ մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զին- ծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր38։ Ձերբակալված և կալանավորված անձինք իրավունք ունեն` • տեղեկություններ ստանալու իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ, • առողջության պահպանման, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննվելու իրենց ընտրած բժշկի կողմից իրենց դրամական միջոցների հաշվին, • ստանալու իրավաբանական օգնություն. • անձնական անվտանգության ապահովման, • հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ39։ Թիվ 14 հավելվածի 32-րդ կետի համաձայն` քննիչի կողմից կալանավորածների40 և ձերբակալվածների, ինչպես նաև

37 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում պահվող կալանավորված անձանց պահելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ ք ր ե ակ ատ ար ո ղ ակ ան հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի՝ «ՀՀ ՟վբ՟վ՟բ՟սնրէճ՟մ մ՟ի՟վ՟վնրէճ՟մ ւվգ՟խ՟ս՟վնհ՟խ՟մ ծ՟ղ՟խ՟վազ 2008 էռ՟խ՟մթմ» զեկույցից, որը կարող եք գտնել հետևյալ էլեկտրոնային հասցեում. http://www.hra.am/documents/PMG_Report_2008_arm.pdf. 38 Հավելված թիվ14, կետ 2:

39 Օրենք, հոդ. 13:

40 Անհրաժեշտ է կարգապահական մեկուսարաններին վերաբերվող օրենսդրու-

թյան մեջ օգտագործվող եզրույթները համապատասխանեցնել գործող օրենքներին`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին և քրեակատարողական օրենսգրքին: Պետք է հստակեցնել եզրույթները. անձը կարող է կալանավորվել 49 մեղադրյալների հետ տեսակցություն նշանակվում է միայն այն մարմնի կամ անձնավորության թույլտվությամբ, որի վարույթում է գտնվում գործը: Այս դրույթը, սակայն, հակասում է օրենքի 15-րդ հոդվածին, որի համաձայն` ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հայտարարելու պահից նրանց տրամադրվում են առանձին, անարգել տեսակցություններ պաշտպանի հետ` առանց քանակի և տևողության սահմանափակման։ Համաձայն օրենքի 17-րդ հոդվածի` ձերբակալված և կալանավորված անձինք իրենց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի իրավունք ունեն, որի իրականացման համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ՝ տեսակցության սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ։ Սակայն ինչպես ցույց տվեց մշտադիտարկումը (մոնիթորինգը), միայն 2 մեկուսարանում կար հեռախոս, որից հնարավոր էր օգտվել։ Մյուս մեկուսարաններում աշխատակիցները նշում էին, որ անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս զանգահարել իրենց անձնական հեռախոսներով, ինչը օրենսդրության պահանջների ապահովման բավարար պայման չի կարող համարվել։ Ձերբակալված և կալանավորված անձանց, ի տարբերություն կարգապահական տույժի կարգով մեկուսացված շարքային զինծառայողների, պետք է տրվեն անկողնային պարագաներ41։ Այս դրույթի պահանջները հիմնականում բավարարվում են։ Միայն մեկ մեկուսարանում` Սևանի կայազորի կարգապահական մեկուսարանում (Ճամբարակ) հայտնաբերեցինք, որ նրանց անկողնային պարագաներ չեն տրվում։

միայն դատարանի որոշմամբ, նա չի կարող քննիչի կողմից կալանավորված լինել։ 41 Հավելված թիվ 14, կետ 24:

50 Գլուխ 4. Կարգապահական մեկուսարաններում պատիժը կալանքի ձևով կրելու դատապարտվածներին պահելու պայմանները

Զինծառայողները կարող են դատարանի դատավճռով դատապարտվել կալանքի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն կատարելու դեպքում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդվ. 356, 359, 360, 361, 363, 364, 368, 377)։ Կալանքը՝ ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով, հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է։ Դատարանը կալանք է նշանակում 15 օրից մինչև 3 ամիս ժամկետով և միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի ընտրվել42։ Զինծառայողները կալանքը կրում են կայազորային կարգապահական մեկուսարանում այնպես, ինչպես մեկուսացում կարգապահական տույժի ենթարկված զինծառայողները։ Կալանքի դատապարտված զինծառայողների վրա տարածվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները, ինչպես նաև Կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը։ Քրեակատարողական օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում։ Նույն հոդվածի հիման վրա դատապարտյալին անգամ չի տրամադրվում տեսակցություն, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության։ Օրենքը նախատեսում է երկու այլ բացառություններ. անչափահասներին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ, և անձնական բացառիկ հանգամանքների դեպքում

42 Քրեական օրենսգիրք, հոդ. 57.

51 (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն: Կալանքի դատապարտված դատապարտյալներին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում43:

Առաջարկություններ կարգապահական մեկուսարանների վերաբերյալ

Կարգապահական մեկուսարաններում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա, կարգապահական տույժի ենթարկված անձանց, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև կալանքի ձևով պատժի ենթարկվածների պահելու պայմանները բարելավելու նպատակով առաջարկում ենք. 1. Սահմանել կարգապահական տույժի ենթարկված անձանց, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև կալանքի և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի ենթարկվածներին պահելու միասնական պայմաններ, որոնք պետք է բավարարեն Եվրոպական բանտային կանոններով նախատեսված նվազագույն չափանիշները, մասնավորապես.

43 Քրեակատարողական օրենսգիրք, հոդվ. 56:

52 - Մեկուսացման ձևով կարգապահական տույժի ենթարկված բոլոր զինծառայողներին ապահովել անկողնային պարագաներով։ - Վերացնել օրենսդրության մեջ նախատեսված և խտրական բնույթ կրող այն նորմը, որն արգելում է զինվորներին ծխել մեկուսացման ընթացքում՝ ի տարբերություն ենթասպաների։ - Ապահովել Բանտային կանոններով նախատեսված շաբաթական նվազագույնը 2 անգամ լոգանք ընդունելու հնարավորությունը։ - Խցերում ապահովել հարմարավետ նստատեղեր, որոնք տեղեկայված կլինեն սեղաններին մոտ։ - Բացառել incommunicado պայմաններում անձանց պահելու հնարավորությունը։ Ստեղծել հարազատների հետ նամակագրություն հաստատելու, հեռախոսազանգեր կատարելու և տեսակցություններ ունենալու, այդ թվում՝ արտաքին աշխարհից լուրեր, տեղեկություններ ստանալու հնարավորություն։ - Օդափոխության ապահովման նպատակով ապահովել ազատությունից զրկվածների կողմից խցերի պատուհանները ինքնուրույն բացելու հնարավորություն։ - Մշակել մշտական խմելու ջրով ապահովելու այնպիսի մեխանիզմ, որը կբացառի ջրի նոր բաժին ստանալու համար աշխատակազմին դիմելը։ - Զբոսահրապարակներում տեղադրել նստարաններ, որոնց վրա տեղադրված կլինի նաև տեղումներից պաշտպանող ծածկ։ - Մշակել սանհանգույցից օգտվելու այնպիսի մեխանիզմ, որը ազատությունից զրկվածին հնարավորություն տա անարգել օգտվելու դրանից։ Օրինակ՝ մեկուսացված սանհանգույցներ

53 տեղադրել խցերում, ինչպես դա արված է քրեա- կատարողական համակարգում։ - Բացառել սննդի պատրաստումը մեկուսարաններում, քանի դեռ սննդի պատրաստման հատուկ պայմաններ և պարագաներ ստեղծված չեն, իսկ սննդի պատրաստման և տրամադրման պայմանները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սննդի ապահովմանը ներկայացվող սանիտարական և հիգիենիկ կանոններին և նորմատիվներին։ - Գազաֆիկացնել մեկուսարանները, ինչը հնարավորություն կտա արդյունավետորեն ջեռուցելու հաստատությունները՝ ապահովելով նորմատիվային ջերմաստիճան։ Դա նաև հնարավորության կտա էականորեն խնայելու պետության ֆինանսական ռեսուրսները։

54 Գլուխ 5. Կարգապահական գումարտակի նկարագրությունը և գումարտակում պատիժների կրման կարգը

Կարգապահական գումարտակը գտնվում է Հրազդան քաղաքի մոտակայքում՝ “Սևան” քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ: Գումարտակը գործում է 1993 թվականից։ Մինչ այդ շինությունները ծառայել են որպես ներքին գործերի նախարարության պահեստ և նախատեսված չեն որպես մարդկանց կացարան: Շենքային պայմանները խիստ անբարեկարգ են, կառույցը ոչ տիպային է, շենքը հիմք չունի, ինչի պատճառով պատերը չափազանց խոնավ են: Ընթացիկ վերանորոգման աշխատանքներն անարդյունավետ են, և անհրաժետ է նոր կառույց դատապարտյալներին պահելու համար: Գումարտակում միաժամանակ կարող է պահվել առավելագույնը 90 մարդ, սակայն հիմնարկի ողջ պատմության ընթացքում ազատազրկվածների քանակը չի գերազանցել 35-ը: Գումարտակը բաժանված է երկու գոտու՝ դատապարտյալների գոտի և վարչակազմի ու ժամկետային զինծառայողների գոտի: Ժամկետային ծառայողները իրականացնում են գումարտակի ընդհանուր պահպանությունը: Դատապարտյալների գոտին մեկուսացված է, այնտեղ կա մեկ շինություն: Այս շինությունում են տեղակայված կացարանը, ճաշարանը, սանիտարական հանգույցը, մարզադահլիճը, վարսավիրական սենյակը, պահեստը, սպայական սենյակը, կենցաղի սենյակը, ընթերցասրահը, մատուռը։ Կացարանի մակերեսը մոտ 200 քմ է (24մ x 8.5մ), միջին բարձրությունը` մոտ 8 մետր (առաստաղը թեք է): Կացարանում տեղադրված է երկհարկանի 13 մահճակալ, յուրաքանչյուր երկու անձի համար նախատեսված է մեկ անձնական իրերի փոքր պահարան: Կան նաև աթոռակներ, 55 հեռուստացույց, DVD նվագարկիչ, մագնիտոֆոն: Պատին փակցված է փաստատախտակ: Արհեստական լուսավորություն ապահովելու համար առաստաղից կախված է երեք լամպ: Բնական լուսավորությունը ապահովված է 8 լուսամուտի միջոցով: Հատակը բետոնից է և ծածկված է լինոլեումով: Կացարանը նախատեսված է քնելու և պարապմունքներ անցկացնելու համար: Կացարանը ջեռուցվում է փայտի վառարանով, և քանի որ տարածքը չափազանց մեծ է, իսկ առաստաղը` բարձր, տարվա ջեռուցում պահանջող ամիսներին (սեպտեմբերից մայիս) լուրջ դժվարություններ են առաջանում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովման հարցում: Ճաշարանում կա 9 սեղան, յուրաքանչյուրը՝ նախատեսված 6 հոգու համար: Պատին փակցված է ճաշացուցակ: Ճաշարանում կա նաև երկու առանձնացված տարածք, դրանցից մեկը նախատեսված է ամանները լվանալու համար, երկրորդը` հացը պահելու և դատապարտյալներին բաժանելու: Ճաշարանի հետ կապված տնտեսական աշխատանքները կատարում է օրվա վերակարգը: Սանհանգույցի վիճակը շատ վատ վիճակում է, վերանորոգված չէ և անբարեկարգ է, սակայն նկատելի է, որ վարչակազմը ջանքեր է գործադրում մաքրություն ապահովելու համար: Ընդհանուր տարածքում տեղադրված է 6 լվացարան, կա մեկ նստարան, հայելի: Զուգարանները գտնվում են նույն տարածքում, մեկուսացված են պատով, ասիական տիպի են: Բաղնիքի մասը նույնպես մեկուսացված է պատով, այնտեղ երկու ցնցուղ կա և բաքեր, որոնցում ջուրը տաքացվում է էլեկտրականության միջոցով: Այցելության պահին բաղնիքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում:

56 Քրեակատարողական օրենսգիրքը կարգապահական գումարտակում դատապարտյալների համար նախատեսում է կարճատև տեսակցություններ: Կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակը գտնվում է դատապարտյալների գոտուց դուրս: Այստեղ տեղադրված են սեղաններ և աթոռներ, գործում է փոքրիկ խանութ: Պատերին փակցված են տեսակցության և հանձնուքի վերաբերյալ փաստաթղթեր: Բուժկետը նույնպես գտնվում է դատապարտյալների գոտուց դուրս: Այն նախատեսված է ինչպես դատապարտյալների, այնպես էլ գումարտակի ժամկետային զինծառայողների համար: Բուժկետը բաժանված է երկու մասի` բժշկի սենյակ և հիվանդասենյակ: Հիվանդասենյակի փոքր չափերի պատճառով սենյակում առկա 10 մահճակալները խիտ են տեղադրված: Բժշկի սենյակը նույնպես չափազանց փոքր է: Այցելության պահին ամբողջ բուժմասը բավական անմխիթար վիճակում էր: Գումարտակի խոհանոցը նախատեսված է ինչպես գումարտակի ժամկետային զինծառայողների, այնպես էլ դատապարտյալների սնունդը պատրաստելու համար: Ժամկետային զինծառայողները սնվում են խոհանոցին կից ճաշարանում, իսկ դատապարտյալների սնունդը հատուկ տարաներով տեղափոխվում է դատապարտյալների գոտում գտնվող ճաշարան: Խոհարարները քաղաքացիական աշխատողներ են: Այցելության պահին պատրաստվող սննդի որակը գոհացուցիչ էր: Դատապարտյալների գոտում կա մարզադահլիճ: Այնտեղ տեղադրված են թենիսի սեղան, ծանրաձող, կշռաքարեր, կա նաև բասկետբոլ և վոլեյբոլ խաղալու հնարավորություն: Ըստ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի` որպես տույժի տեսակ` նախատեսվում է մինչ 15 օր կալանք, որը դատապարտյալը պետք է կրի պատժախցում։ 2007 թ. այցելության 57 ժամանակ պատժախուց չկար: Վարչակազմի պնդմամբ, դրա անհրաժեշտությունը երբևիցե չի զգացվել, սակայն նշվեց, որ նախատեսվում է կառուցել երկու պատժախուց: 2009 թ. այցելության ժամանակ կարգապահական գումարտակում արդեն երկու պատժախուց կար։ Թեպետ անձնակազմը դարձյալ պնդում էր, որ չի օգտագործում պատժախցերը։ Կահավորանքով պատժախցերը համապատասխանում էին կարգապահական մեկուսարանի մեկտեղանոց խցերին. փակվող տախտակամած, գետնին ամրացված աթոռ, որի վրա բաց վիճակում հենվում է տախտակամածը, գետնին ամրացված փոքր սեղան, որը տեղադրված է աթոռից 2–3 մետր հեռավորության վրա, լուսամուտը ներսի կողմից պատված է մանր ցանցով, և ներսից բացելու կամ փակելու հնարավորություն չկա։ Բնական լուսավորությունը բավարար էր։ Անձնական հիգիենայի պարագաներից գումարտակում դատապարտյալներին միայն օճառ է տրամադրվում: Այս բացթողումը առաջացել է այն պատճառով, որ ժամկետային զինծառայողները աշխատավարձ են ստանում և այդ գումարով գնում են իրենց հիգիենայի պարագաները, մինչդեռ դատապարտյալները ո’չ աշխատավարձ են ստանում, ո’չ էլ ապահովվում հիգիենայի պարագաներով: Դատապարտյալներին անհրաժեշտ պարագաներով ապահովում են կա’մ դատապարտյալների բարեկամները, կա’մ հիմնարկի վարչակազմն իրենց անձնական միջոցների հաշվին: Այս բացթողումը նույնպես գումարտակում պահվող դատապարտյալներին դնում է այլ դատապարտյալների հետ ոչ հավասար պայմաններում։ Ուստի ազատազրկվածների սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովումը անհրաժեշտ է նախատեսել բյուջեով, ինչպես դա արվում է քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների

58 նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երեք տարի ժամկետով կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար` ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար է գտնում առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով: Կարգապահական գումարտակում պահելն իրականացվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 11-րդ գլխի դրույթներին համապատասխան (հոդվ. 47-54)։ Կարգապահական գումարտակում սահմանվում է պատիժը կատարելու և կրելու որոշակի կարգ, որն ապահովում է դատապարտյալի ուղղումը, պարտականությունների ու զինվորական ծառայության պահանջների կատարումը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, դատապարտյալի նկատմամբ հսկողությունը, զինծառայողի և կարգապահական գումարտակի անձնակազմի անձնական անվտանգությունը: Դատապարտյալը պարտավոր է պահպանել կարգապահական գումարտակի՝ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ներքին կանոնակարգի պահանջները44: Դատապարտյալը, անկախ զինվորական կոչումից և նախկինում զբաղեցրած պաշտոնից, պատիժը կրելու ընթացքում շարքային կազմի զինծառայողի կարգավիճակում է և հագնում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված նմուշի՝ առանց տարբերանշանների համազգեստ:

44 Քրեակատարողական օրենսգիրք, հոդվ. 48:

59 Դատապարտյալը կարող է ներգրավվել չվարձատրվող հասարակական աշխատանքներում, բայց օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի ժամանակով: Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան` առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը, որոնք դատապարտյալին թույլատրվում է ունենալ, ձեռք բերել անկանխիկ հաշվարկով կամ ստանալ ծանրոցներով, հանձնուքներով և փաթեթներով, սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալն իրավունք ունի իր անձնական հաշվից ծախսելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ` սահմանված նվազագույն աշխատավարձ) մինչև երեսնապատիկի չափով գումար45: Քրեակատարողական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատապարտյալն ամսական առնվազն երկու կարճատև տեսակցության իրավունք ունի: Տեսակցությունները թույլատրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ

45 Քրեակատարողական օրենսգիրք, հոդվ. 49:

60 կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց հետ: Օրենսդրությունը կարգապահական գումարտակում գտնվող դատապարտյալների համար չի նախատեսում երկարաժամկետ տեսակցություն։ Սա կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալներին մյուս դատարապատյալների հետ ոչ հավասար պայմանների մեջ է դնում և խստացնում է նրանց պատիժը։ Քրեակատարողական համակարգում դատապար- տյալները երկարաժամկետ տեսակցության իրավունք ունեն, և ինչպես ցույց է տալիս փորձը, դա նպաստում է ընտանիքի հետ կապի պահպանմանը և դրական է անդրադառնում ազատազրկվածի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Կապի միջոցներից, ներառյալ հեռախոսակապից օգտվելու կարգը և քանակը սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Նամակագրությունն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջոցով, և այն, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Տեղափոխման պատճառով դատապարտյալի բացակայությամբ նրա անունով ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր46: Դատապարտյալն ապահովվում է առողջության պահպանման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և հակա- համաճարակային պայմաններով՝ զինծառայողների համար սահմանված չափանիշներով47:

46 Քրեակատարողական օրենսգիրք, հոդվ. 50: 47 Քրեակատարողական օրենսգիրք, հոդվ. 54: 61 Առաջարկություններ կարգապահական գումարտակի վերաբերյալ

Կարգապահական գումարտակում պատժի կրման պայմանների բարելավման նպատակով առաջարկում ենք. - Հատկացնել ժամանակակից չափանիշներին համա- պատասխանող նոր շինություն՝ կարգապահական գումարտակում պահելու ձևով ազատազրկվածներին պահելու համար: - Օրենսդրությամբ նախատեսել երկարաժամկետ տեսակ- ցություն կարգապահական գումարտակում գտնվող դատապարտյալների համար, որը կնպաստի ընտանիքի հետ կապի պահպանմանը և դրական կանդրադառնա ազատազրկվածի բարոյահոգեբանական վիճակի վրա: - Կարգապահական գումարտակում պահվող ազա- տազրկվածներին ապահովել սանիտարահիգիենիկ պարագաներով, ինչպես դա արվում է քրեակատարողական հիմնարկներում:

62 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Չկիրառել մեկուսացման ձևով կարգապահական տույժն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրությամբ չեն ստեղծվել Սահմանադրության 16-րդ հոդվածին չհակասող իրավական հիմքեր և մեխանիզմներ։ - Կարգապահական տույժի կիրառման պրակտիկան համապատասխանեցնել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին։ Այն է՝ մեկուսացումը կիրառել բացառապես դատարանի որոշմամբ։ - Մշակել հատուկ ընթացակարգ, որը կսահմանի մեկուսացման ձևով կարգապահական տույժի կիրառման հարցի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև այն երաշխիքները, որոնք պետք է պահպանվեն այդ գործերի քննության ընթացքում։ - Հստակ սահմանել այն զանցանքների ցանկը, որոնց կատարման դեպքում զինծառայողը կարող է ենթարկվել մեկուսացման ձևով կարգապահական տույժի։ Ապահովել այդ զանցանքների քննության ընթացքում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ քրեական գործերի քննությանը վերաբերող պահանջների, չափանիշների պահպանումը, այդ թվում՝ անկախ դատարանի կողմից գործի քննություն, կողմերի հավասարության ապահովում, պաշտպանության պատրաստման համար բավարար ժամանակի և հնարավորությունների տրամադրում։ - Մեկուսացման ձևով պատասխանատվություն չնախատեսող զանցանքների քննությունն իրականացնել գործող կարգին համապատասխան՝ երաշխավորելով քննության փաստացի իրականացումը։

63 - Կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում, որում պետք է նշվեն զանցանքի փաստական կողմը, տույժի կիրառման իրավական հիմքերը, ընտրված տույժի տեսակի վերաբերյալ հիմնավորումներ, իսկ մեկուսարանում պահելու ձևով տույժի ընտրման դեպքում նաև պատճառաբանություններ առ այն, թե ինչու է այլ տույժի միջոցների կիրառումը համարվում անարդյունավետ։ Պատճառաբանված որոշումը պետք է պարունակի նշում բողոքարկման կարգի վերաբերյալ, իսկ որոշման պատճենը պետք է տրամադրվի տույժի ենթարկվածին։ - Միասնականացնել կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան և բացառել տույժի միջոցի ընտրման կամայական դրսևորումները։ - Մշակել կարգապահական տույժ կիրառելու մասին որոշման բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովող ընթացակարգ։ - Սահմանել կարգապահական տույժի ենթարկված անձանց, ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև կալանքի և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի ենթարկվածներին պահելու միասնական պայմաններ, որոնք պետք է բավարարեն Եվրոպական բանտային կանոններով նախատեսված նվազագույն չափանիշներին, մասնավորապես. - Մեկուսացման ձևով կարգապահական տույժի ենթարկված բոլոր զինծառայողներին ապահովել անկողնային պարագաներով։ - Վերացնել օրենսդրության մեջ նախատեսված և խտրական բնույթ կրող այն նորմը, որն արգելում է զինվորներին ծխել մեկուսացման ընթացքում՝ ի տարբերություն ենթասպաների։

64 - Ապահովել Բանտային կանոններով նախատեսված շաբաթական նվազագույնը 2 անգամ լողանալու հնարավորությունը։ - Խցերում ապահովել հարմարավետ նստատեղեր, որոնք տեղակայված կլինեն սեղաններին մոտ։ - Բացառել անձանց incommunicado պայմաններում պահելու հնարավորությունը։ Ստեղծել հարազատների հետ նամակագրություն հաստատելու, հեռախոսազանգեր կատարելու և տեսակցություններ ունենալու, այդ թվում՝ արտաքին աշխարհից լուրեր, տեղեկություններ ստանալու հնարավորություն։ - Օդափոխության ապահովման նպատակով նախատեսել ազատությունից զրկվածների կողմից խցերի պատուհանները ինքնուրույն բացելու հնարավորություն։ - Մշակել մշտական խմելու ջրով ապահովելու այնպիսի մեխանիզմ, որը կբացառի ջրի նոր բաժին ստանալու համար աշխատակազմին դիմելը։ - Զբոսահրապարակներում տեղադրել նստարաններ, որոնց վրա տեղադրված լինի նաև տեղումներից պաշտպանող ծածկ։ - Մշակել սանհանգույցից օգտվելու այնպիսի մեխանիզմ, որը ազատությունից զրկվածին հնարավորություն տա անարգել օգտվելու դրանից։ Օրինակ՝ մեկուսացված սանհանգույցներ տեղադրել խցերում, ինչպես դա արված է քրեակատարողական համակարգում։ - Բացառել սննդի պատրաստումը մեկուսարաններում, քանի դեռ սննդի պատրաստման հատուկ պայմաններ ու պարագաներ ստեղծված չեն, և սննդի պատրաստման և տրամադրման պայմանները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սննդի ապահովմանը ներկայացվող սանիտարական և հիգիենիկ կանոններին և նորմատիվներին։

65 - Գազաֆիկացնել մեկուսարանները, ինչը հնարավորություն կտա արդյունավետ ջեռուցել հաստատությունները՝ ապահովելով նորմատիվային ջերմաստիճան: Դա նաև հնարավորության կտա էակապես խնայելու պետության ֆինանսական ռեսուրսները։ - Հատկացնել ժամանակակից չափանիշներին համա- պատասխանող նոր շինություն՝ կարգապահական գումարտակում պահելու ձևով ազատազրկվածներին պահելու համար: - Օրենսդրությամբ նախատեսել երկարաժամկետ տեսակ- ցություն կարգապահական գումարտակում գտնվող դատապարտյալների համար, ինչը կնպաստի ընտանիքի հետ դատապարտյալի հետ կապի պահպանմանը և դրական կանդրադառնա ազատազրկվածի բարոյահոգեբանական վիճակի վրա: - Կարգապահական գումարտակում պահվող ազատազրկված- ներին ապահովել սանիտարահիգիենիկ պարագաներով, ինչպես դա արվում է քրեակատարողական հիմնարկներում:

66 ՏԵՂԵԿԱՆՔ

Քաղաքացիական հասարակական ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից 2009թ. ընթացքում ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի ուսումնասիրությունների վերաբերյալ.

Արմավիրի ԿՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան. ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության ծրագրում ընդգրկված Արմավիրի ԿՌՈ բաժնի նոր կարգապահական մեկուսարանի շինարարական աշխատանքները պետք է իրականացվեին դեռևս 2009թ.-ին, սակայն ճգնաժամի հետևանքով այդ աշխատանքները հետաձգվեցին, ըստ այդմ էլ 2010թ. ծրագրում` կարգապահական մեկուսարանի կառուցման աշխատանքները պլանավորված է իրականացնել 2-րդ կիսամյակում: Եղեգնաձորի Կայազորի Արարատի ՌՈ բաժանմունքի կարգապահական մեկուսարան. 2010թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արարատի ՌՈ բաժանմունքում իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Կառուցվել և շահագործման է հանձնվել լոգարանը և զբոսահրապարակը, վերանորոգվել է զուգարանը: Վերանորոգվել է նաև սննդի պատրաստման և ընդունման կետը, որտեղ ապահովված են բոլոր սանիտարական նորմերը: Կարգապահական գումարտակ. Բաղնիքի և բուժկետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, իսկ նախկինում գործող խանութի գործունեությունը դադարեցվել է: Սանիտարահիգենիկ պարագաներով ապահովելու նպատակով վերադասին համա-

67 պատասխան գրություն է ուղարկվել, որպեսզի դրա համար զորամասին տրվող գումարի մի մասն ուղղվի դատապարտյալներին` անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար: Դատապարտյալներին ծխախոտով ապահովելու հարցը լուծված է: Միևնույն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հանձնարարություն է տրվել կարգապահական գումարտակի տեղակայման վայրը փոխելու վերաբերյալ` ապահովելով նախատեսված բոլոր նորմերը, որի գործընթացը ներկայումս շարունակվում է: Բացի այդ, ներկայումս ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել` կարգապահական մեկուսարանները կարգապահական վաշտերով փոխարինելու մասին առաջարկը: Մինչ այդ ՊՆ համակարգում գործող բոլոր կարգապահական մեկուսարաններում նախատեսված վերանորոգման, վերակառուցման և այլ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Վերոնշված որոշման ընդունման դեպքում կիրականացվեն համապատասխան փոփոխություններ:

ՌՈ ՊԵՏԻ ՊԺԿ, գնդապետ Հ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

68 Հավելված 1

«ՀՀ զինված ուժերի կայազորային, պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի թիվ 14 հավելված

Հոդվածներ 38, 41, 46, 96, 164, 168, և 197

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Կայազորային կարգապահական մեկուսարանը նախա- տեսված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ձերբակալված կամ կալանավորված, դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին պահելու համար: (1-ին կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 2. Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառա- յողները պահվում են` - կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները` մեկուսացման գրության մեջ նշված ժամանակահատվածում. - նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշմամբ ձերբակալվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև դատարանի կողմից խափանման միջոց ընտրելը). - կալանավորվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև համապատասխան փաստաթղթերի պատրաստումը և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը): Բացառիկ դեպքերում, երբ մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության

69 պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր. - ամբաստանյալները` մինչև դատական քննության ավարտը, սակայն 72 ժամից ոչ ավելի. - դատարանի կողմից պատիժը կարգապահական գումար- տակում կրելու դատապարտվածները` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և կարգապահական գումարտակ 72 ժամից ոչ ավելի ժամանակաընթացքում տեղափոխելը: Բացառիկ դեպքերում, երբ կարգապահական գումարտակի գտնվելու վայրի մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր. - ազատազրկման դատապարտվածները` դատավճռի պատ- ճենն ստանալու պահից 72 ժամից ոչ ավելի. - դատավճռով պատիժը կալանքի ձևով կրելու դատա- պարտվածները` դատավճռով նշանակված ժամկետում. - անսթափ վիճակում գտնվելու կամ փաստաթղթեր չունենալու համար բերման ենթարկված զինծառայողները` 24 ժամից ոչ ավելի, մինչև նրանց տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելը: (2-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 3. Կայազորային կարգապահական մեկուսարան զինծառա- յողներին ընդունելու հիմքեր են հանդիսանում` - կարգապահական տույժի կարգով մեկուսացվածների համար` մեկուսացման գրությունը. - ձերբակալվածների համար` նախաքննության կամ հետաքննության մարմնի կայացրած որոշումը` անձին ձերբակալելու մասին կամ ձերբակալման արձանագրությունը. - կալանավորվածների համար` դատարանի որոշումը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին.

70 - ամբաստանյալների համար` քննիչի, դատախազի կամ դատարանի որոշումը` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հիմքերով` հաստատված համապատասխան մարմնի կնիքով. - դատապարտվածների համար` դատարանի դատավճիռը` սույն հավելվածի 2-րդ կետի 5-7-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում. - անսթափ վիճակում գտնվող կամ փաստաթղթեր չունեցող զինծառայողների համար` պարետատան (զինվորական ոստիկանության բաժնի) հերթապահի և անձին բերման ենթարկող անձի կողմից կազմված արձանագրությունը` զինվորական պարետի կամ զինվորական ոստիկանության բաժնի պետի համապատասխան մակագրությամբ: (3-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 4. Մեկուսարանի ներքին կանոնակարգը խախտող, աշխա- տանքի հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորած կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողները մեկուսարանի պետի գրավոր զեկուցագրի հիման վրա զինվորական պարետի որոշմամբ ենթարկվում են լրացուցիչ տույժի` իր իրավասության սահմաններում: Մեկուսացման ժամկետը երկարացնելու ձևով տույժ նշանակելու դեպքում լրացվում է կրկնվող մեկուսացման գրություն, որի վրա նշում է կատարվում, որ այդ մասին հայտնված է զորամասի հրամանատարությանը: Այդպիսի դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների մեկուսացման ընդհանուր ժամկետը չպետք է անցնի 20 օրից, իսկ պայմանագրային զինծառայողներինը, այդ թվում նաև ենթասպաներինը` 10 օրից: (4-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) (Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

71 ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՈՒՂԵԿՑՈՒՄԸ)

6. Զինծառայողը մեկուսացված է համարվում խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելու պահից: Կարգապահական կարգով մեկուսացվածները մեկուսարան են ուղևորվում մեկուսացման գրությամբ: Քննիչի կողմից մեկուսացված զինծառայողները մեկուսարան են ուղարկվում քննիչի կամ զինվորական դատախազի արտոնած քննչական մարմնի որոշմամբ, զինվորական դատախազի կողմից ձերբակալված զինծառայողները` զինվորական դատախազի որոշմամբ, իսկ դատապարտյալները` դատարանի դատավճռով: (6-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 7. Կարգապահական կարգով մեկուսացված զինվորները մե- կուսարան են ուղարկվում երեքից ոչ ավելի մարդուց բաղկացած խմբով միաշարասյուն, ուղեկցորդների ուղեկցությամբ: Սերժանտները ուղարկվում են զինվորներից առանձին: 8. Կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաները մեկուսարան են ներկայանում ինքնուրույնաբար: 9. Մեկուսացվողներին կայազորի մեկուսարան ուղարկելու համար կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) հրամանով հատկացվում է փոխադրամիջոց: Ուղեկցորդ զինվորներն ավտոմեքենաներում տեղավորվում են թափքի առաջամասում այնպես, որ կարողանան մշտապես հետևել մեկուսացվածներին: 10. Քննիչի կողմից ձերբակալված զինծառայողները, դատարանի կողմից մեղադրյալները և դատապարտյալները, մինչև անձի պարզումը մեկուսացվածները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կարգապահական կարգով մեկուսացվածները դատախազություն, դատարան և այլուր են տարվում պահակախմբով:

72 Պահակախմբի կազմը և պարտականությունները, պահպա- նության կարգը որոշում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` յուրաքանչյուր դեպքում առանձին: Ուղեկցորդը պետք է զենքը կրի «Ուսին ԱՌ» դիրքով: Զենքը լիցքավորվում է միայն ուղեկցորդ նշանակող պետի ցուցումով, սույն կանոնադրության 100, 101 հոդվածներում շարադրված կանոններով: (10-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 11. Մեկուսացվածների հետ հետիոտն երթևեկությունը քաղաքներում և խոշոր բնակավայրերում, ինչպես նաև հասարակական տրանսպորտով ուղևորությունը արգելվում է:

ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

12. Կայազորային կարգապահական մեկուսարան ընդունում է մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` պահակախմբի պետը: (12-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 13. Մեկուսարան ընդունելիս ստուգվում է զինծառայողի համազգեստը, անհրաժեշտ իրերի առկայությունը (անձնական օգտագործման, սանիտարահիգիենիկ պարագաներ, փոխնորդ սպիտակեղեն (անհրաժեշտության դեպքում), ձմեռային բաճկոն), կատարվում է արտաքին զննում, պահպանման են վերցվում գոտեփոկերը, ծառայողական փաստաթղթերը, այն իրերը և արժեքները, որոնք խցում պահելն արգելվում է, կատարվում է մեկուսարան ընդունելու հիմք հանդիսացող տվյալների համեմատություն և գրանցում է կատարվում մեկուսարանում պահվողների հաշվառման մատյանում: Իրային կամ փաստաթղթային որևէ անհամապատասխանության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում, որի մասին նշում է կատարվում ներկայացվող փաստաթղթերում: (13-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

73 14. Մեկուսարան ընդունելու մասին ուղեկցորդին տրվում է համապատասխան տեղեկանք կամ նշում է կատարվում ընդունման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի վրա: Ընդունված իրերի, արժեքների վերաբերյալ գրանցում է կատարվում հաշվառման մատյանում, որտեղ ստորագրում է մեկուսացվողը: (14-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 15. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաների իրերը չեն զննվում: Նրանց ընդունելու մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և այդ կապակցությամբ նշում է կատարվում մեկուսացման գրության վրա: (15-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) (Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

ՄԵԿՈՒՍԱՑՎՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ

NN Զինվորական Ազգանունը, անունը, Որ Մեկու- Ազատելու Ազատելու մասին կոչումը հայրանունը խցում սացվելու ժամանակը մեկուսարանի պետի պահել ժամանակը (զորամասի հերթապահի) ստորագրությունը

Կարգապահական մեկուսարանի պետ (զորամասի __________________________ հերթապահ) _______________________________________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Ծանոթություն. Ընդունելուց հետո նոր պահակապետը ցուցակում կատարում է գրառում. «Այսինչ օրը, ամսին, տարեթվին, այսինչ ժամին սույն ցուցակով ընդունեցի այսքան մարդ» և ստորագրում է: Հին պահակապետը նույնպես ստորագրում է գրառման տակ:

74 ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂՆԵՐԻ ԳԻՐՔ

199 Թ.

NN Պաշտոնը, զինվորական կոչումը, Զորամասը Ում Պատճառը Ինչ ազգանունը, անունը, հայրանունը (զորամասի կողմից է ժամկետում պայմանական մեկուսացվել և որ խցում անվանումը) պահել

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Ընդունված Մեկուսացման Երբ է Նշում` Նշում` Ստորագրու- իրերը, ժամկետը վերջանում բժշկական ազատելու թյուն` փաստաթղթերը մեկուսացման քննության վերաբերյալ գնալիս, և դրամը ժամկետը ժամանակի և իրերը, բաղնիքում փաստաթղթերը լողանալու և դրամը վերաբերյալ ստանալու վերաբերյալ

Ծանոթություն. «Ում կողմից է մեկուսացվել» սյունակում դատապարտյալների համար կատարվում է «Դատապարտված է այսինչ զինվորական դատարանի կողմից» նշումը, քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների համար քննչական մարմինը կամ զինվորական դատախազը կատարում են «Կալանված է այսինչ քննիչի, քննչական մարմնի կամ զինվորական դատախազի կողմից» գրառումը:

75 ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍՏԱՑԱԿԱՆ

Մեկուսացված ________________________________________________________ (զինվորական կոչումը, անունը, ազգանունը

__________________________________________________________________ ստորագրությունը, զորամասը)

Ընդունված է մեկուսարան ___________ օրով _________________ ից մինչև

__________________________________________________________________ ժամը, ամսաթիվը, ամիսը

Կ.Տ.

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՊԵՏ (ԶՈՐԱՄԱՍԻ ՀԵՐԹԱՊԱՀ) _______________

__________________________________________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Ստացականի հաջորդ էջում նշվում է` Մեկուսացվածների իրերը լրիվ էին (այսինչ իրերը բացակայում են կամ ավելորդ են):

Կարգապահական մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ)_________________________________________________________

__________________________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Մեկուսացման գրության մեջ կայազորային մեկուսարան ուղարկված զինծառայողների իրերի առկայության վերաբերյալ մեկուսարանի պետը կատարում է նշումներ և ստորագրում:

76 Կարգապահական կարգով մեկուսացվածներն անձնական փաստաթղթերը պահում են իրենց մոտ կամ կարող են պահպանելու տալ մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին): Մեկուսարանի պետն ընդունված իրերի, առարկաների, փաստաթղթերի, դրամաքանակի տվյալները զինծառայողի ներկայությամբ գրանցում է գրքում և դրանք ընդունելու վերաբերյալ ստացական տալիս, որից հետո նրան մեկուսացման գրությամբ հանդերձ ուղարկում է պահակապետի մոտ` խցում տեղավորելու համար: Եթե կայազորային մեկուսարանում մեկուսացվողին ընդունում է պահակապետը, ապա վերջինս ընդունած իրերի համար նրան տալիս է գրություն: Այդ գրությունը և իրերն իրենց ցուցակով նա ներկայացնում է մեկուսարանի պետին: 14. Կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաների մոտ եղած իրերը չեն զննում, սակայն նրան զգուշացնում են, թե ինչ իրեր կարող է իր մոտ ունենալ խցում: 15. Պահակապետը, ընդունելով զինծառայողին, ստորագրում է մեկուսացման գրությունը և վերադարձնում մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին): Մեկուսարանի պետը (զորամասի հերթապահը) մեկուսացման գրությունը պահում է իր մոտ և համապատասխան ստացական տալիս ուղեկցորդին, վերջինս այն հանձնում է մեկուսացվածին ուղարկած անձնավորությանը:

77 ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵԼԸ

16. Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառայողները պահվում են` - կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողները` միասին, ընդհանուր խցերում. - կարգապահական տույժի կարգով մեկուսացված պայմա- նագրային զինծառայություն անցնող շարքայինները, սերժանտներն ու ավագները` միասին, ընդհանուր խցերում. - կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթա- սպաները` շարքայիններից և սերժանտներից անջատ, ընդհանուր խցերում. - ձերբակալված զինծառայողները` մենախցերում. - կալանավորված զինծառայողները` կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներից առանձին, սպաներն ու ենթա- սպաները` շարքային կազմի զինծառայողներից անջատ. - ամբաստանյալները` մենախցերում. - դատապարտյալները` մյուսներից առանձին, կարգապա- հական գումարտակ ուղարկվողները` մյուս դատա- պարտյալներից անջատ. - անսթափ վիճակում գտնվող զինծառայողները` մենախ- ցերում: (16-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 17. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները կարող են ընդգրկվել աշխատանքներում` օրական մինչև 10 ժամ տևողությամբ: Աշխատանքներում չներգրավված զինվորների հետ անցկացվում են շարային պատրաստության և կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ` մինչև 8 ժամ տևողությամբ: Լրացուցիչ տույժի կարգով մենախցեր տեղափոխված պարտադիր զինվորական

78 ծառայության շարքային կազմի զինծառայողներն աշխատանքում և պարապմունքներում չեն ներգրավվում: (17-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 18. Մեկուսարանում քնի տևողությունը սահմանվում է օրական 8 ժամ, զբոսանքի տևողությունը` 1 ժամից ոչ պակաս: Կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողները զբոսանքի են դուրս բերվում ձերբակալվածներից, կալանավորվածներից, ամբաստանյալներից և դատապարտյալներից անջատ, շարքային կազմի զինծառայողները` ենթասպաներից առանձին: Ձերբակալվածները, կալանավորվածները, դատապարտյալները, ամբաստանյալները զբոսանքի են դուրս բերվում իրարից անջատ` տարբեր ժամերի: Խցերը օդափոխվում են ամեն օր, զբոսանքի կամ աշխատանքի ժամանակ: Խցերը, զուգարաններն ամենօրյա և ընդհանուր (շաբաթական մեկ անգամ) մաքրելու, մեկուսարանի հատակը լվանալու, վառարանը վառելու աշխատանքները կատարում են մեկուսարանում պահվողները: Մութ ժամանակ միջանցքները և զուգարանները, իսկ քնելու ժամանակ` խցերը պետք է լուսավորված լինեն: Խցերում ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր չպետք է լինի: (18-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 19. Մեկուսարանում պահվողները սնունդն ընդունում են խցերում կամ մեկուսարանի ճաշարանում: Մենախցերում պահվողները սնունդն ընդունում են խցերում: Ճաշարանում սնունդը շարքային կազմի զինծառայողներին, սպաներին ու ենթասպաներին տրվում է առանձին-առանձին, տարբեր ժամերի: (19-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 20. Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին արգելվում է որևէ խաղ խաղալ, խոսել պատուհանից, աղմկել, երգել, խախտել մեկուսարանի ներքին կարգը, տեսակցել այցելուների հետ, նամակ ուղարկել կամ ստանալ: Ծխել թույլատրվում է միայն ենթասպաներին, ձերբակալվածներին,

79 կալանավորվածներին, ամբաստանյալներին և դատապար- տյալներին` հատուկ հատկացված տեղերում: (20-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 21. Մեկուսարանում պահվողների իրավունքները, պարտականությունները, նրանց տեղափոխման առանձնահատ- կությունները, ինչպես նաև խրախուսանքի, տույժի միջոցները և դրանց կիրառումն իրականացվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (21-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 22. Մեկուսարանում պահվող զինծառայողները սննդով ապահովվում են զինվորական հիմնական մթերաբաժնի չափով: Լողանալ թույլատրվում է շաբաթական մեկ անգամ: (22-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 23. Մեկուսարանում պահվող զինծառայողները մեկուսա- րանից դուրս տարվում են ուղեկցորդի միջոցով, անհրաժեշտության դեպքում, մեկուսարանի պետի հիմնավորված զեկուցագրի հիման վրա, կայազորային զինվորական ոստիկանության բաժնի պետի կողմից հատկացվում է փոխադրամիջոց: (23-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 24. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները խցերում քնում են տախտակամածի վրա: Թույլատրվում է հանել միայն կոշիկները: Գիշերը նրանց տրվում է ձմեռային բաճկոն: Բացառիկ դեպքերում բաճկոն տրվում է նաև ցերեկը, եթե խցի ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր է: Ցերեկը տախտակամածները հանվում են, իսկ ծալովի տախտակամածները փակվում են կողպեքով: Քնելու համար ենթասպաներին, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև դատապարտված զինծառայողներին տրվում են անկողնային պարագաներ: Շարքային կազմի զինծառայողների

80 խցերը կողպեքով փակվում են, ենթասպաների խցերը կողպեքով չեն փակվում: (24-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 25. Կայազորային կարգապահական մեկուսարանում պահելու այլ առանձնահատկությունները որոշվում են ներքին կանոնակարգով: (25-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) (Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՔՆՆԻՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԼԱՆՎԱԾ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԿԱԼԱՆԱՏԱՆԸ ՊԱՀԵԼԸ (Վերնագիրը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

30. Դատարանի կողմից դատապարտված զինծառայողները, քննիչի կողմից կալանված և ձերբակալված մեղադրյալները կալանատանը պահվում են կարգապահական կարգով մեկուսացվածներից առանձին: Մեղադրյալները և դատապարտյալները պահվում են քննիչի կամ քննչական մարմնի կողմից կալանվածներից և ձերբակալվածներից առանձին, սպաները և ենթասպաները պահվում են զինվորներից և սերժանտներից առանձին: (30-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 31. Դատարանով դատապարտված զինծառայողներին, մեղադրյալներին, քննիչի կողմից կալանվածներին և ձերբակալվածներին քնելու ժամանակ տրվում են շինել, ներքնակ և բարձերեսով բարձ, նրանց թույլատրվում է ծխել հատկացված վայրում: Մնացած դեպքերում դատապարտյալները պահվում են կարգապահական կարգով մեկուսացվածների զինծառայողների հետ ընդհանուր հիմունքներով: (31-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

81 32. Քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների, ինչպես նաև մեղադրյալների հետ տեսակցություն տրվում է միայն այն մարմնի կամ անձնավորության թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է գործը: 33. Զինվորական դատախազները, նրանց տեղակալները և օգնականները օրենքների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, քննիչները քրեական գործեր ներկայացնելիս, ինչպես նաև դատապաշտպաններն անձնական վկայականով ցանկացած ժամանակ կայազորային մեկուսարան մտնելու թույլտվություն են ստանում մեկուսարանի պետի (պահակախմբի հերթապահի կողմից), զինվորական պարետի գիտությամբ, իսկ զորամասային կալանատուն` զորամասի հերթապահի կողմից, զորամասի շտաբի պետի գիտությամբ: Դատապաշտպանի` մեկուսարան մտնելու թույլատրելու մասին տեղեկացվում է այն զինվորական դատախազը, որն իրականացնում է օրինականության հսկողությունը տվյալ մեկուսարանում: Նշված անձինք ժամանակավորապես մեկուսացվածների խցերը մտնելու թույլտվություն են ստանում նույն կարգով:

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԿԱՐԳՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ

34. Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներն ազատվում են մեկուսացման ժամկետը լրանալուց հետո` մեկուսարանի պետի կողմից: Ընտանիքի անդամների և մոտ ազգականների մահվան, ծանր հիվանդության կամ ընտանիքին հասած որևէ դժբախտության դեպքում կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները ժամկետից շուտ ազատվում են կայազորի զինվորական պարետի որոշմամբ: Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները ժամկետից շուտ ազատվում են տոնական օրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի

82 պատգամավորների ընտրությունների և հանրաքվեների նախօրյակին` կայազորի զինվորական պարետի թույլտվությամբ: (34-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 35. Ձերբակալված զինծառայողներն ազատվում են 72-ժամյա արգելանքի ժամկետը լրանալուց հետո անմիջապես կամ նախաքննության (հետաքննության) մարմնի որոշմամբ` մինչև այդ ժամկետի լրանալը: Կալանավորվածներն ազատվում են խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո` անհապաղ: Ամբաստանյալներն ազատվում են դատարանի կողմից կայացված` ազատազրկման հետ կապ չունեցող կամ արդարացնող դատավճիռ կայացնելուց հետո` անհապաղ: Դատապարտյալներն ազատվում են վերաքննիչ դատարանի կայացրած` ազատազրկման ձևով նշանակված պատիժն ազատազրկման հետ կապ չունեցող պատժով փոխարինելու կամ արդարացման վճիռ կայացնելուց հետո` անհապաղ: (35-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) 36. Մեկուսարանից ազատված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները հանձնվում են զորամասի ներկայացուցչին` ստորագրությամբ: Տրանսպորտային, կլիմայական պայմաններից ելնելով` զորամասի ներկայացուցչի ժամանումն անհնարին լինելու դեպքում մեկուսարանից ազատված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին տրվում է տեղեկանք, որտեղ նշվում են ազատվելու և զորամաս վերադառնալու օրերը և ժամերը: Այդ մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և վերահսկվում է զինծառայողի վերադարձը զորամաս: Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները զորամաս են վերադառնում ինքնուրույնաբար: Նրանց տրվում է տեղեկանք` ազատվելու օրվա և հիմքերի վերաբերյալ: (36-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

83 37. Կարգապահական կարգով մեկուսացված և բժշկի եզրակացությամբ նախքան մեկուսացման ժամկետի լրանալը բուժման ուղարկված զինծառայողները բուժվելուց հետո վերադառնում են զորամաս: Չկրած տույժի հետագա կրման հարցը որոշում է տույժ նշանակած հրամանատարը (զինվորական պարետը): (37-րդ կետը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն) (Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)

84 Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՀԱԿԱՊԵՏԻՆ

Մեկուսարանում գտնվող __________________________________________________ (զինվորական կոչումը, անունը,

__________________________________________________________________________ հայրանունը, ազգանունը)

ազատել _________________________________________________________________ (ժամը, ամսաթիվը, ամիսը) Հիմք` ________________________________________________________________

Կարգապահական մեկուսարանի պետ ______________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Կ.Տ. 199 թ. ________________________

Պահակապետը, ստանալով ազատման գրությունը, մեկուսացվածներին ազատում է այնտեղ նշված ժամկետում և ուղարկում մեկուսարանի պետի մոտ: Վերջինս գրքում և անվանացուցակում նշումներ է անում ազատման ժամանակի վերաբերյալ և ստորագրությամբ նրան հանձնում անձնական իրերը, դրամը և փաստաթղթերը, ինչպես նաև մեկուսացման գրությունը` ազատման վերաբերյալ նշումով, ստորաբաժանման (զորամասի) հրամանատարին ներկայացնելու համար: Իրերի, դրամի և փաստաթղթերի ընդունման վերաբերյալ ավելի վաղ հանձնված ստացականը ոչնչացվում է (տես 13 կետ, 14 հավելված): Ազատման գրությունը պահակապետը պահակակետերի տեղեկագրի հետ միասին ներկայացնում է հրամանատարությանը: 37. Մեկուսացվածին զորամասային մեկուսարանից ազատելու համար զորամասի հերթապահը ժամկետը լրանալուց հետո այդ

85 մասին հայտնում է ստորաբաժանման հրամանատարին և գրություն ուղարկում պահակապետին` մեկուսացվածին ազատելու վերաբերյալ: Պահակապետն ազատում է նրան, իսկ գրությունը պահակակետի տեղեկագրի հետ միասին ներկայացնում է հրամանատարությանը: 38. Քննիչի կողմից կալանվածներին և ձերբակալվածներին ազատելիս մեկուսարանի պետը (զորամասի հերթապահը) նրանց տեղեկանք է տալիս կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) ստորագրությամբ նրանց ազատման ժամանակի և հիմքերի վերաբերյալ:

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ

39. Կայազորային մեկուսարանն ունի երկու բաժանմունք` ընդհանուր` զինվորներին և սերժանտներին պահելու, և ենթասպաների բաժանմունք, որը կարող է ունենալ առանձին մուտք: Մեկուսարանը պահակախմբի հետ միասին մեկ շենքում լինելու դեպքում մեկուսացվածների անցուդարձն արգելվում է: 40. Մեկուսարանի ընդհանուր բաժանմունքում պետք է լինեն` - ընդհանուր խցեր` կարգապահական կարգով մեկուսացված զինվորների համար. - ընդհանուր խցեր` կարգապահական կարգով մեկուսացված սերժանտների համար. - մենախցեր. - ընդհանուր խցեր և մենախցեր` քննիչի կողմից կալանված և ձերբակալված զինվորների և սերժանտների համար. - ընդհանուր խցեր` դատապարտված զինվորների և սերժանտների համար. - ժամանակավոր մեկուսացվածների խցեր. Խցերում պետք է լինեն կողպեքով փակվող քնատախտակամածներ, սեղաններ, նստարաններ (աթոռակներ) և

86 թքամաններ, իսկ ընդհանուր խցերում` նաև խմելու ջրի ծորակ ունեցող բաքեր: 41. Մեկուսարանի բաժանմունքում ենթասպաներին պահելու համար պետք է լինեն` - ընդհանուր խցեր` կարգապահական կարգով մեկուսացվածների համար. - ընդհանուր խցեր և մենախցեր` քննիչի կողմից կալան- վածների և ձերբակալվածների կամ դատապարտվածների համար: Խցերում պետք է լինեն թախտեր (կամ ծալվող քնատախտակամածներ), սեղաններ, աթոռակներ, անձնական իրերի և արդուզարդի պարագաներ դնելու պահարաններ, ջրով լցված ջրամաններ և բաժակներ` պատվանդանների վրա, կախիչներ և թքամաններ: 42. Կայազորային մեկուսարանը պետք է ունենա նաև` - քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների հարցաքննության սենյակներ. - պահակատուն. - սենյակներ մեկուսարանի հաստիքային կազմի աշխատանքի համար. - ճաշարան. - դարակակալներով (կախիչներով) կահավորված պահեստ մեկուսացվածների իրերը պահելու համար. - լվացվելու սենյակ. - ներսի կամ դրսի զուգարաններ: 43. Մեկուսարանի պետի սենյակում պետք է լինի սեղան, երկու-երեք աթոռ (աթոռակ), թախտ, կախիչ, ինչպես նաև հատակին կամ պատին ամրացված չհրկիզվող պահարան, կամ մետաղե արկղ` մեկուսացվածներից ընդունված փաստաթղթերը, դրամը և թանկարժեք առարկաները պահելու համար: 44. Մեկուսացվածների խցերում և ընդհանուր օգտագործման վայրերում (լվացվելու սենյակում, զուգարանում) դռները և պատուհանները սարքավորվում են պահպանության

87 տեխնիկական միջոցներով: Բացի դրանից, այդ սենյակների պատուհանները պետք է ունենան երկաթյա ձողեր, անհրաժեշտության դեպքում ներսից ձգված մետաղացանցերով: Խցերի դռների վրա պատրաստվում են դիտանցքներ: Միջանցքներում պետք է լինեն կողպեքով փակվող պահարաններ` արդուզարդի և կոշիկ մաքրելու պարագաներ, ինչպես նաև շինելների և գլխարկների համար: Պահարանի բանալիները պահվում են պահակապետի մոտ: 45. Յուրաքանչյուր մեկուսարան պետք է ունենա բակ` մեկուսացվածների զբոսանքի համար, որը պետք է շրջափակված լինի 2 մ ոչ պակաս բարձրությամբ հաստ ցանկապատով:

88 Հավելված 2

ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

Մեկ մարդուն օրական NN Սննդամթերքի անվանումը հասանելիք մթերքի ը/կ քանակը (գրամ) 1. Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի 750 2. Ալյուր` ցորենի, 1-ին տեսակի 10 3. Ձավարեղեն 120 4. Մակարոնեղեն 40 5. Միս (ոսկրոտ) 175 6. Ձուկ (առանց գլխի) 100 7. Կենդանական ճարպ, մարգարին 20 8. Բուսական յուղ (ձեթ) 20 9. Կարագ 20 10. Հալած պանիր 20 11. Կովի կաթ 100 12. Հավի ձու (շաբաթվա ընթացքում) 4 հատ 13. Շաքարավազ 70 14. Կերակրի աղ 30 15. Թեյ 1 16. Դափնու տերև 0,1 17. Տաքդեղ 0,3 18. Քացախ 1 19. Տոմատի մածուկ 6 20. Կարտոֆիլ 630 21. Բանջարեղեն` կաղամբ 140 գազար 30 գլուխ սոխ 50 բազուկ 50 22. Օշարակ` մրգային և պտղային 28 23. Ծխախոտ` առանց ֆիլտրի (մեկ օրվա համար) 20 գլանակ 24. Վիտամին C 1

89 90 91 92

Informations clés
Type de document recommendation
Date d'adoption
Source OSCE