Organisation pour la sécurité et la coopération en Europe (OSCE) · recommendation

Study on education and vocational training for juveniles deprived of their liberty

OSCE
Voir le document original

Le texte intégral est hébergé par l’organisation qui le publie. lawenc.com indexe les métadonnées et renvoie vers la source officielle.

Texte intégral

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հետազոտություն

EDUCATION AND VOCATIONAL TRAINING OF JUVENILES DEPRIVED OF THEIR LIBERTY

RESEARCH

Սոցիալական արդարություն ՀԿ 2011 Ծրագիրն իրականացրել է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Աշխատանքային խումբ.

Արշակ Գասպարյան, խմբի ղեկավար Հայկ Խեմչյան, հետազոտող- փորձագետ Մարատ Ատովմյան, իրավաբան Տաթևիկ Փիրումյան, սոցիոլոգ

ISBN: 978-92-9235-885-3

Հետազոտությունը պատրաստվել և հրատարակվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամընկնեն ԵԱՀԿ-ի տեսակետների հետ:

2 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ....................................................................................................5

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ .................................................6

ԳԼՈՒԽ I. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ .............................9

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ..................................................... 9 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ .................................................................................................................................. 15 ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ .......................................................................... 15 Լատվիա ............................................................................................................. 16 Էստոնիա............................................................................................................ 17 Սերբիա .............................................................................................................. 18 Ռումինիա .......................................................................................................... 19 Բելգիա, Մալթա, Ֆրանսիա ............................................................................ 20 Միացյալ Թագավորություն ............................................................................ 21 Դանիա................................................................................................................ 22 Ֆինլանդիա ........................................................................................................ 23 Իսլանդիա .......................................................................................................... 24 Նորվեգիա .......................................................................................................... 25 Շվեդիա ............................................................................................................... 26 Ավստրալիա ...................................................................................................... 27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ............ 28

ԳԼՈՒԽ II. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ .....................................29

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ .............. 29 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ................................................................................... 30 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ .............................................................. 34

3 ՀՀ OՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ................ 38 ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ .................................................................................. 39

ԳԼՈՒԽ III. «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ........................40

ՕՐՎԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԵՎ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ ............................................................. 41 ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ..................................................................................... 42 ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ .......................... 42 ՕԳՏԱԿԱՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ .......................... 44 ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԲՈԼՈՐ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ..... 47 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ..................... 50

ԳԼՈՒԽ IV. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ .................52

ԱՄՓՈՓՈՒՄ ............................................................................................................. 52 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ......................................................................................... 54 RESEARCH ON THE EDUCATION AND VOCATIONAL TRAINING OF JUVENILES DEPRIVED OF THEIR LIBERTY: SUMMARY …………………….59 INTRODUCTION ......................................................................................................... 59 REASEARCH METHODOLOGY..................................................................................... 60 RECOMMENDATIONS ................................................................................................ 62

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ/REFERENCES .................................................................66

4 Եթե անգամ թռչունը վանդակում է, դա բնավ չի նշանակում, թե նա չի կարող թռչել: Ժյուլ Ռենար Ֆրանսիացի գրող (XIX-XXդդ)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնային նշանակություն ունեն անչափահաս ազատազրկվածների իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը1: Անչափահասների իրավունքների ապահովման համար շատ կարևոր նշանակություն ունի նրանց հետագա օրինապահ կյանքին անցնելու նախադրյալների ստեղծումը: Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում կազմակերպվող կրթությունը տալիս է սոցիալական, աշխատանքային և այլ մասնագիտական հմտություններ, որոնք օգնում են ազատազրկվածին հետագայում զերծ մնալ օրենքի հետ բախվելուց: Այդ նպատակով մի շարք զարգացած երկրներում կիրառվում են հենց այս սոցիալական խմբի համար մշակված կրթական ծրագրեր: Դատապարտյալների մասնագիտական կրթության կարևորությունն ամրագրված է նաև ՀՀ օրենդրական մի շարք դրույթներով և Կառավարության կողմից հաստատված ¦Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի§ գործողություններում, ըստ որի 2010- 12թ.թ. ընթացքում պետք է հաստատվի դատապարտյալների մասնագիտական կրթության կազմակերպման ոլորտը կանոնակարգող իրավական ակտ: Այսուհանդերձ խնդիրը դեռևս լիարժեք արդիական է այնքանով, որ ազատազրկման վայրերում, այդ թվում նաև անչափահասների պահման վայրերում, դեռևս չի մշակվել կրթության, մասնավորապես` մասնագիտական կրթության կազմակերպման որևէ ընթացակարգ և հնարավորությունների գնահատում, առ այսօր չի ուսումնասիրվել նաև միջազգային պրակտիկան և օրենսդրությունը, ինչը թույլ կտար օգտվել առկա առաջատար փորձից: Հաշվի առնելով խնդրի արդիականությունը` առաջնային դարձավ անչափահաս ազատազրկվածների մասնագիտական կրթության կազմակերպման հնարվորությունների ուսումնասիրությունը, կարիքների գնահատումը: Այս առումով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվեց ծրագիր, որի նպատակն էր իրականացնել հետազոտություն 1 Տեքստում ազատազրկվածներ հասկացությամբ մատնանշվում են անչափահաս կալանավորված անձինք և դատապարտյալները: 5 անչափահաս ազատազրկվածների, մասնավորապես` դատապարտյալների համար մասնագիտական կրթություն ներդնելու երաշխիքների և հնարավորությունների, վերաբերյալ: Այս հետազոտությունը ներառել է տեղի և միջազգային ակտերի համեմատական վերլուծություն, ինչպես նաև միջազգային փորձի ու մոդելների ուսումնասիրում: Ծրագրի արդյունքները և ամփոփված առաջարկները կարող են հիմք հանդիսանալ պետական լիազոր մարմինների ու պատասխանատու պաշտոնյաների համար` հնարավորինս արագ և օպտիմալ լուծում գտնել անչափահաս դատապարտյալների մասնագիտական կրթությունը քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կատարել ոլորտի օրենսդրական դաշտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում անչափահաս դատապարտյալների համար նախատեսված միակ քրեակատարողական հիմնարկը ¦Աբովյան§ քրեակատարողական հիմնարկն է` հետազոտությունն իրականացվել է հիշյալ հիմնարկի բազայի վրա: Հետազոտությունը որոշ չափով անդրադառնում է անչափահասների իրավունքներին և դրանց պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին, սակայն չի հավակնում ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել դրանք կամ տալ հայաստանյան քրեակատարողական կամ կրթական համակարգերի համակողմանի գնահատականը: Այստեղ արծարծվում է հիշյալ երկու համակարգերին հավասարապես առնչվող մի խնդիր. այն է` անչափահասների մասնագիտական կրթությունը: Այն կոչված է աջակցելու ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին` ծրագրեր մշակելիս կամ գործողություններ նախատեսելիս առավել իրազեկ որոշում կայացնելու հարցում: Տարբեր ուսումնասիրություններ ու գնահատումներ են իրականացվել, սակայն մի շարք կարևոր հարցեր այդպես էլ մնացել են չբարձրացված: Սույն հետազոտությամբ հաստատապես չեն տրվի բոլոր հարցերի պատասխանները, սակայն յուրաքանչյուր դերակատար կարող է գտնել մի խնդիր, որի լուծմանը կարող է ձեռնամուխ լինել:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հետազոտությունն իրականացվել է 2011 թվականի ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում: Հետազոտության ընթացքում կիրառվել է հետևյալ մեթոդաբանությունը.

6 1. Անչափահաս ազատազրկվածների կրթությունը2 կանոնակարգող միջազգային, հատկապես եվրոպական, իրավական ակտերի ուսումնասիրություն և վերլուծություն: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել և վերլուծվել են երեխաների իրավունքների և անչափահասների արդարադատության վերաբերյալ երեք տասնյակից ավելի պարտադիր և հայեցողական բնույթ ունեցող իրավական ակտեր (մասնավորապես` ՄԱԿ-ի և ԵԽ), որոնք վերաբերվում են դատապարտյալների` մասնավորապես անչափահասների, կրթությանն ու մասնագիտական ուսուցմանը` ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից: Վերլուծվել են հատկապես նշված իրավական ակտերի, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ տեսագործնական գրականության մոտեցումները` անչափահաս ազատազրկվածների համար կրթության (այդ թվում` մասնագիտական) պարտադիր (հիմնական ընդհանուր կրթություն` ¦Կրթության մասին§ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետ) կամ հայեցողական լինելու (կրթության այլ ձևեր ¦Կրթության մասին§ ՀՀ օրենքի 10-րդ հոդված), կրթությունը և մասնագիտական ուսուցումն ուղղման ու վերականգնման գործընթացում, անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալներին առաջարկվող կրթական ծրագրերի ու հնարավորությունների տարբերության և ընդհանրապես քրեակատարողական հիմնարկում կրթության կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ: 2. Անչափահաս ազատազրկվածների կրթությանը վերաբերվող Հայաստանի Հանրապետության իրավական դաշտի ուսումնասիրություն և վերլուծություն: Ուսումնասիրվել և վերլուծվել են երկու տասնյակից ավելի օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են անչափահաս կալանավորվածների և դատապարտյալների կրթությանը (մասնավորապես` ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ¦Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին§ ՀՀ օրենք, ¦Կրթության մասին§ ՀՀ օրենք և այլն): Վերլուծության են ենթարկվել հատկապես կրթական և երիտասարդական պետական քաղաքականությունների մեջ անչափահաս ազատազրկվածների կրթության հարցի ներգրավվածությունը, հանցավորության կանխարգելման պետական ծրագրով նախատեսված անչափահաս դատապարտյալներին կրթությամբ ապահովելու կարևորությունը, ՀՀ-ում մասնագիտական կրթության կազմակերպման և

2 Տեքստում կրթություն հասկացությունը է ներառում է նաև մասնագիտական կրթությունը: 7 հատկապես անչափահաս կալանավորվածներին և դատապարտյալներին առաջարկվող մասնագիտական կրթության կազմակերպման իրավական երաշխիքներն ու գործնական հնարավորությունները: 3. Անչափահաս ազատազրկվածների կրթությանն առնչվող ՀՀ օրենսդրության և միջազգային փաստաթղթերի համեմատական վերլուծություն: Համեմատական վերլուծությամբ պարզվել է հատկապես ՀՀ օրեսնդրության և միջազգային չափորոշիչների համապատասխանությունը: 4. Անչափահաս ազատազրկվածների կրթության կազմակերպման ուղղությամբ եվրոպական և այլ երկրների փորձի ուսումնասիրություն և վերլուծություն: Երկրների ընտրության համար հիմք են հանդիսացել հիմնականում երկու գործոններ. 1) տվյալ երկրի բանտային համակարգի և հետազոտության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, հասանելիությունը, 2) տվյալ երկրի զարգացման աստիճանը` Հայաստանի Հանրապետության հետ համեմատությամբ. (ընտրվել են հատկապես այն երկրները, որոնք մեր երկրի նման հետսովետական, զարգացող երկրներ են, նոր արժեքների ընդունման և դրանց ադապտացման խնդիրներով, և երկրներ, որոնց տարբեր ոլորտներում զարգացման մակարդակը որոշ առումով չափանիշ են նոր զարգացող երկրների համար): Ընտրվել և սույն փաստաթղթում ներկայացվել են հետևյալ երկրները` Լատվիա, Էստոնիա, Սերբիա, Ռումինիա, Բելգիա, Մալթա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Ավստրալիա: 5. Ոլորտի պատասխանատու պետական մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ փորձագիտական հարցումների իրականացում և արդյունքների վերլուծություն: Ընդհանուր առմամբ վեց պետական մարմինների, մեկ հասարակական կազմակերպության և մեկ ՊՈԱԿ-ի թվով 12 ներկայացուցիչների հետ իրականացված փորձագիտական հարցումների արդյունքում պարզվել է ՀՀ պետական լիազոր մարմինների գործունեության առանձնահատկությունները` անչափահաս ազատազրկվածների կրթության, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ընդհանրապես նրանց վերականգնման ուղղություններով, անչափահասների կրթական կարիքների և կոնկրետ կրթական ծրագրերի անհրաժեշտության գնահատման առկայությունը աղջիկներին և տղաներին տրամադրվող կրթության առանձնահատկություններն ու մատչելիությունը, անչափահաս կալանավորվածներին և դատապարտյալներին առաջարկվող կրթական ծրագրերի առկայությունը և նրանց համար այդ ծրագրերի մատչելիությունը` կախված նրանց իրավական կարգավիճակից և այլն: 8 6. Երեխաների ներգրավվածությունն իրենց հետ կապված հարցերում խթանելու նպատակով իրականացվել են նաև հարցազրույցներ անչափահաս դատապարտյալների շրջանում: Հարցազրույցների որակական վերլուծության արդյունքում հիմնականում պարզվել է անչափահասների ցանկությունը և պատրաստակամությունը ներգարվված լինելու որևէ կրթական ծրագրի կամ այլընտրանքային զբաղվածության միջոցառումներին, նրանց կարծիքը հիմնարկում գործող կրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ և այլն:

ԳԼՈՒԽ I. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

Անչափահաս դատապարտյալների կրթությունը և մասնագիտական ուսուցումը միջազգային փաստաթղթերում

Անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ընդունվել: Դրանց մի մասը պարտադիր է կատարման դրանց անդամ երկրների համար (կոնվենցիաներ, հռչակագրեր և այլն), մյուսները խորհրդատվական բնույթի են (հանձնարարականներ, կանոններ, ուղենիշներ և այլն), սակայն դրանից այդ ակտերի կարևորությունը չի նվազում, քանի որ դրանք վճռորոշ են այդ ոլորտում իրականացվող քաղաքականության առումով: Նաև դրանց իրականացման աստիճանով են որոշվում երկրների արձանագրած հաջողությունները կամ ձախողումները: Այսպես, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 28-րդ հոդվածով մասնակից երկրներին կոչ է արվում ճանաչել կրթություն ստանալու` երեխայի իրավունքը, խրախուսում է կրթության տարբեր տեսակների, այդ թվում` մասնագիտական կրթության կազմակերպումը և կրթության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը բոլոր երեխաների համար3: Կրթության իրավունքն ամրագրված է այնպիսի հիմնարար փաստաթղթում, ինչպիսին է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի արձանագրությունը, որի 2-րդ հոդվածը սահմանում է, որ «Ոչ ոքի չի կարելի մերժել կրթության իրավունքը: Պետությունը, կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս

3 Տե՛ս` http://www2.ohchr.org/english/law/crc.htm , www.arlis.am: 9 հարգում է ծնողների` զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»4: Հանցավորության կանխարգելման և իրավախախտների նկատմամբ վերաբերմունքի հարցերով 1955 թվականին Ժնևում կայացած ՄԱԿ-ի առաջին կոնգրեսում առանձին բանաձևով ընդունվեցին Բանտարկյալների նկատմամբ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները, որոնք կարելի է հիմնարար համարել: Չնայած այս փաստաթղթի պատկառելի «տարիքին»՝ այն շարունակում է արդիական մնալ, և դրանից հետո ընդունված շատ փաստաթղթեր հղում են կատարում այս կանոններին կամ բխում են դրանցից: Նվազագույն ստանդարտ կանոնների 71-րդ կանոնն անդրադառնում է բանտարկյալների աշխատանքային գործունեությանը: Այն սահմանում է, որ բանտարկյալների համար ապահովվող աշխատանքը հնարավորության սահմաններում պետք է լինի այնպիսին, որ բարձրացնի նրանց որակավորումը կամ որակավորում շնորհի նրանց, ինչը թույլ կտա ազատվելուց հետո զբաղվել աշխատանքով: Արհեստներ ուսուցանելիս հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել անչափահասներին: Բանտերում աշխատանքի կազմակերպումն ու մեթոդները պետք է առավելագույնս մոտ լինեն այն ամենին, ինչը պահանջարկ ունի բանտի պատերից դուրս, որպեսզի բանտարկյալները սովորեն ազատության մեջ աշխատանքի պայմաններին: 77-րդ կանոնը սահմանում է, որ բանտարկյալների որոշակի խմբերի համար (այդ թվում` անչափահասների) ուսուցումը պետք է պարտադիր համարվի, և բանտային վարչակազմերը պարտավոր են առանձնակի ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, ինչպես նաև այն հանգամանքին, որ բանտերում կազմակերպվող կրթությունն ու ուսուցումը հնարավորինս նույնական լինեն բանտից դուրս կազմակերպվող կրթության հետ` ազատվելուց հետո ուսումն անարգել շարունակելու նկատառումներից ելնելով: «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու մասին ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններում» (այսուհետ` Պեկինյան կանոններ5) ընդգծվում է, թե իրավախախտում կատարած անչափահասներին հասարակությունում վերաինտեգրելու և հետագա հանցավորությունը կանխելու գործում որքան կարևոր են սոցիալական կառույցների (ընտանիք, դպրոց և այլն) ներգրավումը և մասնագիտական կրթության ու աշխատանքի կազմակերպումը: Մասնավորապես, սահմանված է, որ ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում

4 Տե՛ս` http://www.hri.org/docs/ECHR50.html#P1: 5 Տե՛ս` http://www2.ohchr.org/english/law/pdf/beijingrules.pdf , www.arlis.am: 10 անչափահասները պետք է ստանան խնամք, պաշտպանություն և անհրաժեշտ այլ անհատական օժանդակություն` սոցիալական, կրթական, մասնագիտական ուսուցման, հոգեբանական և այլն, որոնք անհրաժեշտ են` նրանց տարիքի, սեռի և անձնական հատկանիշների առումով: Անհրաժեշտ է ջանք գործադրել անչափահաս իրավախախտներին այնպիսի աջակցություն ցուցաբերելու համար, որն անհրաժեշտ է վերականգնման գործընթացը խթանելու համար (կանոն 1.3, 13.5, 25.1 և այլն): Պեկինյան կանոններով ձևակերպված է նաև անչափահասներին փակ հաստատություններում պահելու նպատակը, այն է` տրամադրել խնամք, պաշտպանություն, կրթություն և մասնագիտական հմտություններ` հետագայում հասարակությունում սոցիալապես արդյունավետ դեր ստանձնելուն նպաստելու համար (կանոն 26.1): Այս կանոններով մի կարևոր շեշտադրում ևս արվում է, որը հատկապես կիրառելի է հայաստանյան համատեքստում: Խոսքը փակ հաստատություններում գտնվող անչափահասներին պատշաճ կրթություն և մասնագիտական ուսուցում ապահովելու հարցում միջգերատեսչական համագործակցության մասին է (կանոն 10.3): «Անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման մասին ՄԱԿ-ի ուղենիշները» (այսուհետ` Ռիադյան ուղենիշներ6) ևս անդրադառնում են այդ խնդիրներին: Այս փաստաթղթի հիմնարար սկզբունքներում ևս ընդգծվում է կրթության, մասնավորապես` մասնագիտական ուսուցման կարևորությունը հանցագործությունները և կրկնահանցագործությունները կանխելու գործում: Նշվում է, որ սոցիալականացման գործընթացում բոլոր երեխաների բարեհաջող ինտեգրումն ապահովելու համար շեշտն անհրաժեշտ է դնել կանխարգելման քաղաքականության վրա, հատկապես ընտանիքի, համայնքի, դպրոցների ներգրավման, մասնագիտական ուսուցման և այլ միջոցներով: Մեկ այլ փաստաթուղթ` Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կանոնները7, հասարակությունում վերաինտեգրելը համարում է անչափահասների գործերով արդարադատության հիմնական սկզբունքներից մեկը` նշելով, որ հարկավոր է երաշխավորել իրավունքների որոշակի ամբողջության իրականացումը՝ ապահովելու համար անչափահասների ֆիզիկական, հուզական ու բարոյական զարգացումը: Եվ որպես այդ իրավունքներից մեկը հիշատակվում է կրթությունը հնարավորինս շարունակելու և մասնագիտական ուսուցում ստանալու իրավունքը: Ընդ որում, հատուկ նշվում է, որ մասնագիտական ուսուցումը պետք է տրամադրվի այնպիսի

6 Տե՛ս` http://www2.ohchr.org/english/law/juvenile.htm: 7 Տե՛ս` http://www.un.org/documents/ga/res/45/a45r113.htm: 11 բնագավառներում, որոնք նրան հետագայում աշխատանք գտնելու հնարավորություն կընձեռեն: Այլ պահանջներ ևս սահմանված են. անչափահասները պետք է մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենան: Մասնագիտական ուսուցումը պրակտիկային զուգահեռ իրականացնելու առումով, կանոնները սահմանում են, որ անչափահասները պետք է կարողանան աշխատել այդ մասնագիտությամբ, և, հնարավորության դեպքում, այդ աշխատանքը պետք է կազմակերպվի համապատասխան համայնքում: Ընդ որում, ցանկացած աշխատանք, որ կառաջարկվի անչափահասներին, պետք է պատշաճ վարձատրվի, սակայն չպետք է որևէ երրորդ կողմի օգտին շահույթ հետապնդի (38-46-րդ կանոններ): 2006 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec(2006)2 հանձնարարականով հաստատվեցին վերանայված Եվրոպական բանտային կանոնները, որոնց 25.1-28.7-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր բանտում պետք է ապահովվի յուրաքանչյուր բանտարկյալի` հնարավորինս համապարփակ կրթական այնպիսի ծրագրերից օգտվելու իրավունքը, որոնք համապատասխանում են նրա կարինքներին ու նախընտրություններին: Կանոններով սահմանված է, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի երիտասարդ բանտարկյալների կրթությանը: Առաջնահերթությունը պետք է տրվի անտառաճանաչ կամ տարրական կամ մասնագիտական կրթություն չունեցող բանտարկյալներին: Բանտարկյալների կրթությունը հնարավորինս պետք է ինտեգրված լինի երկրում ձևավորված կրթական և մասնագիտական ուսուցման համակարգին, որպեսզի ազատվելուց հետո բանտարկյալները կարողանան անարգել շարունակել կրթությունն ու մասնագիտական ուսուցումը, ինչպես նաև պետք է հնարավորինս կազմակերպվի բանտից դուրս գտնվող կրթական հաստատությունների հովանու ներքո8: 1989 թվականին Հանցավորության հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) ծավալուն զեկույց ներկայացրեց` «Կրթությունը բանտում» (Education in Prison) խորագրով, որն անդրադառնում է բանտային կրթության նպատակներին, բանտային համակարգում կրթության զբաղեցրած տեղին, մասնագիտական ուսուցմանը և այլ խնդիրների: Զեկույցի լույս ընծայումից հետո Եվրոպայի խորհուրդը 17 հանձնարարական հրապարակեց (Recommendation R(89) 12)` անդամ երկրներին կոչ անելով բանտային կրթության հետ կապված գործունեության ընթացքում հաշվի առնել դրանք9: Հանձնարարականներով ընդունվում է, որ կրթության իրավունքը հիմնարար է և կարևոր` մարդու և հասարակության զարգացման գործում,

8 Տես` http://www.eurochips.org/recommended-reading/legislative-documents /european-prison-rules/, https://wcd.coe.int/wcd/ViewDoc.jsp?id=955747: 9 Տես`http://www.exocop.eu/sixcms/media.php/13/CoE_1989_Education_In_Prison.pdf: 12 որ բանտարկյալների մեծ մասն ուսուցման բացասական փորձառություն է ունեցել նախկինում, որ բանտերում կազմակերպվող կրթությունն օգնում է բանտարկության պայմանները մեղմելու և դրանք առավել մարդասեր դարձնելու գործում, որ բանտերում ուսուցման կազմակերպումը նպաստում է մարդուն հասարակություն վերադարձնելուն և այլն: Ստորև թվարկված են այն հանձնարարականները, որոնք անմիջականորեն անդրադառնում են սույն հետազոտության առարկային:  Բոլոր բանտարկյալները պետք է կարողանան օգտվել կրթությունից, որը, ի թիվս այլ առարկաների, պետք է ներառի մասնագիտական ուսուցումը:  Մասնագիտական ուսուցումը պետք է ուղղված լինի մարդու զարգացմանը և ճկուն լինի աշխատանքի շուկային համապատասխանության իմաստով:  Բանտարկյալների համար հնարավորության սահմաններում պետք է ստեղծվեն բանտից դուրս կրթություն ստանալու հնարավորություններ:  Եթե կրթությունը կազմակերպվում է բանտի ներսում, արտաքին աշխարհը պետք է հնարավորինս ներգրավված լինի։  Պետք է ստեղծվեն ազատ արձակվելուց հետո կրթությունը շարունակելու հնարավորություններ:  Պետք է ապահովվի պատշաճ ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ նյութական միջոցների, սարքավորումների և դասավանդող անձնակազմի առկայությունը: Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթուղթ` Պատիժների կամ այլ միջոցների ենթարկված անչափահաս իրավախախտների վերաբերյալ եվրոպական կանոնները10, որը վերաբերում է ոչ միայն ազատազրկման դատապարտված անչափահասներին և որը բխում է Եվրոպական բանտային կանոններից, սահմանում է, որ կրթության, մասնագիտական ուսուցման (և այլ) իրավունքները չպետք է սահմանափակվեն հանրային պատիժների կամ այլ միջոցների նշանակման կամ իրականացման արդյունքում: Ռեժիմային միջոցառումների նպատակը պետք է լինեն կրթությունը, անձնական և սոցիալական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնումը և նախապատրաստումն ազատ արձակվելուն: Մասնագիտական ուսուցմանը պետք է նախապատվություն տրվի աշխատանքի համեմատ: Հնարավորության սահմաններում անչափահասները պետք է կարողանան հաճախել տեղի համայնքային դպրոցներ և ուսումնարաններ, իսկ եթե այդուհանդերձ ուսուցումը կազմակերպվում է հաստատության ներսում, դրսում գործող կրթական հաստատությունները պետք է հնարավորինս ներգրավված լինեն: Անչափահասներին պետք է հնարավորություն ընձեռվի

10 Տե՛ս` https://wcd.coe.int/wcd/ViewDoc.jsp?id=1367113&Site=CM: 13 ազատազրկման ընթացքում շարունակելու կրթությունը կամ մասնագիտական ուսուցումը, իսկ կրթությունը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի անչափահասները կարողանան ազատ արձակվելուց հետո շարունակել այն: Հանձնարարականով անդամ երկրներին կոչ է արվում յուրաքանչյուր անչափահասի վերաբերյալ մշակել անհատական ծրագիր, որը պետք է ուղղված լինի անչափահասների ժամանակը լավագույնս կազմակերպելուն, որպեսզի վերջիններս ազատվելուց հետո կարողանան ինտեգրվել հասարակությունում, և, ինչը պակաս կարևոր չէ, առաջարկություններ ներառի ազատվելուց հետո անչափահասի նկատմամբ կիրառվելիք ցանկալի միջոցների մասին (77-78-րդ կանոններ): Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Թոմաս Համարբերգն իր 2009 թվականի զեկույցում11 անդրադարձել է անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները կանխելու և նրանց վերաինտեգրումն ապահովելու գործում ուսուցման կարևորագույն դերին` ԵԽ անդամ երկրներին առաջարկելով ձեռնարկել Եվրոպական բանտային կանոններով և Պատիժների կամ այլ միջոցների ենթարկված անչափահաս իրավախախտների վերաբերյալ եվրոպական կանոններով նախատեսված միջոցները: Սա անչափահաս դատապարտյալների կրթությանը և մասնագիտական ուսուցմանն առնչվող միջազգային փաստաթղթերի ամբողջական ցանկը չէ, և այն կարելի է շարունակել.  «Երեխայի իրավունքների իրականացման մասին» եվրոպական կոնվենցիան12,  Քրեական արդարադատության համակարգում ի շահ երեխաների իրականացվող գործողությունների վերաբերյալ հիմնարար սկզբունքները (The United Nations Guidelines for Action on Children in the Criminal Justice System)13,  Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար սկզբունքները քրեական արդարադատության գործընթացում վերականգնողական արդարադատության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ14,  ԵԽ նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 հանձնարարականը Եվրոպական պրոբացիոն կանոնների վերաբերյալ )15,  ԵԽ նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)20 հանձնարարականն անչափահասների շրջանում հանցավորությանն արձագանքելու նոր

11 Children and juvenile justice: proposals for improvements; Thomas Hammarberg, Commissioner for Human Rights; Strasbourg,19 June 2009; https://wcd.coe.int/wcd/ViewDoc.jsp?id=1460021#P279_58616: 12 Տե՛ս` http://conventions.coe.int/treaty/en/treaties/html/160.htm: 13 Տե՛ս` http://www2.ohchr.org/english/law/system.htm: 14 Տե՛ս` http://www.un.org/en/ecosoc/docs/2002/resolution%202002-12.pdf: 15 Տե՛ս` https://wcd.coe.int/wcd/ViewDoc.jsp?id=1575813&Site=CM: 14 ուղիների և անչափահասների գործերով արդարադատության դերի մասին16,  ԵԽ նախարարների կոմիտեի թիվ Rec(2005)5 հանձնարարականը հաստատություններում գտնվող երեխաների իրավունքների վերաբերյալ17 և այլն:

Միջազգային իրավական դաշտի հետազոտության արդյունքների ամփոփում

 Կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, և այն չպետք է որևէ կերպ սահմանափակվի:  Փակ հաստատություններում գտնվող անչափահասներին պատշաճ կրթություն և մասնագիտական ուսուցում ապահովելու հարցում պետք է ապահովել միջգերատեսչական համագործակցություն:  Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի երիտասարդ բանտարկյալների կրթությանը: Առաջնահերթությունը պետք է տրվի անտառաճանաչ կամ տարրական կամ մասնագիտական կրթություն չունեցող բանտարկյալներին:  Բանտարկյալների կրթությունը հնարավորինս պետք է ինտեգրված լինի երկրում ձևավորված կրթական և մասնագիտական ուսուցման համակարգին, որպեսզի ազատվելուց հետո բանտարկյալները կարողանան անարգել շարունակել կրթությունն ու մասնագիտական ուսուցումը, ինչպես նաև պետք է հնարավորինս կազմակերպվի բանտից դուրս գտնվող կրթական հաստատությունների հովանու ներքո:  Մասնագիտական ուսուցումը պետք է տրամադրվի այնպիսի բնագավառներում, որոնք անչափահաս ազատազրկվածին հետագայում աշխատանք գտնելու հնարավորություն կընձեռեն:  Եթե կրթությունը կազմակերպվում է բանտի ներսում, արտաքին աշխարհը պետք է հնարավորինս ներգրավված լինի։  Պետք է ապահովվի պատշաճ ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ նյութական միջոցների, սարքավորումների և դասավանդող անձնակազմի առկայությունը:

Ազատազրկման դատապարտվածների մասնագիտական ուսուցումն ու կրթությունն այլ երկրներում

Երկրների ընտրության համար հիմք են հանդիսացել հիմնականում երկու գործոններ. 1) տվյալ երկրի բանտային համակարգի և

16 Տե՛ս` https://wcd.coe.int/wcd/ViewDoc.jsp?id=70063: 17 Տե՛ս` http://www.coe.int/t/dg3/familypolicy/enfance/resinstitutions_en.asp: 15 հետազոտության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, հասանելիությունը, 2) տվյալ երկրի զարգացման աստիճանը` Հայաստանի Հանրապետության հետ համեմատությամբ. (ընտրվել են հատկապես այն երկրները, որոնք մեր երկրի նման հետսովետական են, սկսնակ զարգացող, նոր արժեքների ընդունման և ադապտացման խնդիրներով, և երկրներ, որոնց տարբեր ոլորտներում զարգացման մակարդակը որոշ առումով չափանիշ է նոր զարգացող երկրների համար): ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի կողմից տարածաշրջանի 14 երկրներում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ երկրներում իրադրությունն ավելի շատ նման է, քան տարբեր: Գրեթե բոլոր երկրներում ի հայտ են բերվել բանտարկյալների կրթության և մասնագիտական ուսուցման հետ կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` կալանավորված անձանց և դատապարտյալներին առաջարկվող հնարավորությունների զգալի տարբերությունները, մասնագիտական ուսուցման և աշխատաշուկայի անհամապատասխանությունը, կրթության ընդհատությունը և այլն, ուստի այդ երկրների փորձին առանձին չենք անդրադառնում: Ստորև ներկայացված է եվրոպական մի շարք երկրների փորձը բանտային համակարգում մասնագիտական ուսուցման վերաբերյալ: Հատուկ ուշադրության և ընդօրինակման է արժանի Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների` Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Շվեդիայի փորձերը, ուստի, այս երկրների վերաբերյալ տեղեկատվությունը մյուսների համեմատ առավել մանրամասն է18:

Լատվիա19

Այս երկրի վերաբերյալ կարելի է նշել, որ ջանքեր են գործադրվել Շվեդիայի և Նորվեգիայի դրական փորձը Եվրոպայի խորհրդի շրջանակներում և օժանդակությամբ ընդօրինակելու ուղղությամբ: Մասամբ նաև այդ գործակցության արդյունքում Լատվիայում ներդրվեց պրոբացիոն ծառայության հյուսիս-եվրոպական մոդելը, որը գերակայություն է համարում սոցիալական վերականգնումն ու խնամքն ազատվելուց հետո: 2005 թվականի դրությամբ անչափահասների կազմում էին Լատվիայի բանտարկյալների ընդհանուր թվի 2.7 տոկոսը-ը: Անչափահասների համար նախատեսված բանտը պայմանագիր է կնքել մի մասնագիտական

18 Nordic Prison Education - A Lifelong Learning Perspective: Erlendur S. Baldursson, Vuokko Karsikas, Kirsti Kuivajärvi. 19 Տե՛ս` Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցները երկրի վերաբերյալ: 16 ուսումնարանի հետ, որտեղ դատապարտյալները կարող են ուսուցանվել և հավաստագրեր ստանալ: Պայմանավորվածություն կա նաև երեկոյան դպրոցի հետ, որտեղ ուսանում են տասնհինգից տասնվեց տարեկան երեխաներ: Դատապարտյալներն օրվա կեսը կարող են անցկացնել դպրոցում, մյուս կեսը` մասնագիտական ուսուցման համար: Վերոհիշյալ հաստատությունը վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցվել է` առավելագույնս հարմարեցվելով անչափահաս դատապարտյալների կարիքներին, այդ թվում` կրթության և մասնագիտական ուսուցման առումով20:

Էստոնիա21

Անչափահասները դատապարտյալների ընդհանուր թվի 2 տոկոսն են կազմում (90 անչափահաս դատապարտյալ): Արդարադատության նախարարության բանտերի վարչությունը բաղկացած է երեք բաժիններից. պատիժների իրականացման, սոցիալական ապահովության և իրավական հարցերի ու զարգացման: Անվանումից արդեն պարզ է, որ դատապարտյալների կրթության և մասնագիտական ուսուցման հարցերով հենց այս բաժինն է զբաղվում: Ազատազրկման ձևով պատիժը երեք փուլով է իրականացվում. ընդունման, հիմնական և ազատման: Առաջին փուլում յուրաքանչյուր դատապարտյալի համար հոգեբանի, սոցիալական աշխատողի և այլոց կողմից կազմվում է անհատական ծրագիր, որի նպատակներից մեկը կրկնահանցագործության կանխարգելումն է, այդ թվում` կրթական միջոցառումների օգնությամբ, որոնք իրականացվում են երկրորդ փուլում: Երրորդ փուլում կարևորվում է ընտանիքի և սոցիալական ծառայությունների հետ դատապարտյալի կապերի վերականգնումը։ Ինչպես Հայաստանում, Էստոնիայում ևս գործում է արական սեռի անչափահասների համար նախատեսված մեկ հաստատություն: Անչափահաս աղջիկները պահվում են կանանց համար նախատեսված հաստատության առանձին մասնաշենքում: Կալանքի մեջ գտնվող անչափահասները, ինչպես և Հայաստանում, կրթական և ժամանցային ծրագրերին մասնակցելու առումով ենթարկվում են սահմանափակումների: Դատապարտված անձանց կրթությունը կազմակերպվում է Կրթության նախարարության կողմից: Մասնագիտական ուսուցման դասընթացների ընտրության հնարավորությունները խիստ սահմանափակ են:

20 Տե՛ս` http://www.eeagrants.org/id/941: 21 Տե՛ս` Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցները երկրի վերաբերյալ: 17 Սերբիա22

Սերբիայում անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցման ուղղությամբ նշանակալի զարգացումներ տեղի են ունեցել 2006 թվականից, երբ միջազգային գործընկերների աջակցությամբ երկրի խոշորագույն բանտերից մեկում ստեղծվեցին դատապարտյալների ուսուցման տեխնիկական հնարավորություններ23: Բանտերում ուսուցանվում է խեցեգործություն, գործիքաշինություն, խոհարարություն: Աշխատանքի մեթոդները և սարքավորումները հնացած են: Ուսուցումը կազմակերպվում է բանտային վարչակազմի կողմից: Դասընթացի մասնակիցներն ընտրվում են սոցիալական աշխատողից, հոգեբանից և մանկավարժից կազմված խմբի կողմից հարցազրույց անցկացնելուց հետո: Հիշյալ խումբը և բանտի ղեկավարը միասին որոշում են կայացնում առաջարկվող միջոցառումների և իրավախախտների դասակարգման վերաբերյալ: Սերբիայի մի շարք բանտերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2010 թվականին Հելսինկյան կոմիտեն իրականացրել է դիտարկում, որի հիմնական ուղղություններից մեկը դատապարտյալների սոցիալական վերականգնումն էր, այդ թվում` մասնագիտական ուսուցման և զբաղվածությունն ապահովելու տեսակետից: Ըստ այդ զեկույցի, չնայած որոշակի առաջընթացին, դատապարտյալներին առաջարկվող մասնագիտական ուսուցման առարկայի ընտրության հարցում դեռևս խնդիրներ կան, և որ հիմնականում դատապարտյալները ներգրավվում են գյուղատնտեսական աշխատանքներում: Որպես այդ ամենի պատճառ նշվում են միջոցների և կանոնավոր ֆինանսավորման բացակայությունը: Դատապարտյալներին ազատությանը նախապատրաստելու ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, մինչդեռ առանձին ծրագիր է գործում նոր ընդունված դատապարտյալներին ազատազրկման պայմաններում կյանքին հարմարեցնելու ուղղությամբ: Տարբեր բանտերում դատապարտյալների մասնագիտական ուսուցման, կրթության և աշխատանքի բնագավառներում առկա տարբերություններով հանդերձ, վիճակագրությունը, ընդհանուր առմամբ, միանման է: Դատապարտյալների մոտ 10-25 տոկոսն է ներգրավված մասնագիտական գործունեության մեջ: Այդ թիվը հատկապես ցածր է փակ տիպի հաստատություններում, մինչդեռ վերջիններում աշխատանքային և մասնագիտական գործունեությունն է´լ ավելի կարևոր է24:

22 How to Attain European Standards; The Situation of Serbian Prisons; 2005-2006. 23 Տե՛ս` http://www.osce.org/serbia/25435: 24 Prisons in Serbia: April 2010, Belgrade; http://www.helsinki.org.rs/doc/zatvori%20‐%20eng2.pdf; Prisons in Serbia: July-October 2010, Belgrade; http://www.helsinki.org.rs/doc/zatvori-eng3.pdf. 18 Ռումինիա

2009 թվականի դրությամբ Ռումինիայում կար անչափահաս և երիտասարդ իրավախախտների համար նախատեսված երեք բանտ: Բանտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հետազոտությամբ պարզվել է, որ Ռումինիան արձանագրել է դատապարտյալների թվի ամենազգալի նվազումը Եվրոպայում` 2006 թվականից ի վեր (25 տոկոս): 2006 թվականին ընդունվել է ներկայիս գործող օրենքը` ներառելով Եվրոպական բանտային կանոնները: Վերականգնմանն ուղղված միջոցառումների իմաստով այս օրենքը բավականին առաջադիմական է: Ազատազրկման դատապարտվելուց հետո Կրթության և սոցիալ- հոգեբանական բաժնի տարբեր մասնագետներից (հոգեբան, սոցիալական աշխատող և մանկավարժ) կազմված խումբը գնահատում է դատապարտյալին` վերջինիս կրթական կարիքները պարզելու և համապատասխան միջամտություն նշանակելու համար: Գնահատումը կրկնվում է յուրաքանչյուր կիսամյակ: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալները կարող են մասնակցել կրթական տարաբնույթ միջոցառումների: Կրթական միջոցառումներում ակտիվորեն ներգրավված բանտարկյալներին կարող է թույլատրվել հինգից տասն օր տևողությամբ արձակում: Պատժի ավարտին մոտ բոլոր դատապարտյալները կարող են մասնակցել ազատմանը նախապատրաստելու ծրագրին: Չնայած, որ այս ծրագրին մասնակցելը պարտադիր չէ, գրեթե բոլորը մասնակցում են դրան, քանի որ դա պայմանական ազատման համար նպաստավոր եզրակացություն ստանալու երաշխիք կարող է հանդիսանալ (այս հանգամանքն, ի դեպ, բանավեճի առարկա է խնդրով զբաղվող մասնագետների շրջանում): Չնայած արձանագրված առաջընթացին, ներկայիս օրենքը լիարժեք չի անդրադառնում վերականգնողական աշխատանքների բոլոր կողմերին: Օրինակ, այն չի անդրադառնում այն խնդրին, որ երբ դատապարտյալն այս կամ այն հիմքով ազատ է արձակվում, բանտի և համայնքային ծառայությունների միջև սկսված վերականգնողական գործընթացի «հանձնում-ընդունում» չի կատարվում: Ազատվելուց հետո դատապարտյալը մնում է առանց որևէ աջակցության ու հսկողության և ստիպված է բոլոր խնդիրներն ինքնուրույն հաղթահարել (լավագույն դեպքում` ընտանիքի աջակցությամբ): Սոցիալական ծառայություններն այս անձանց ծառայությունները մատուցում են սովորական կարգով` առանց հաշվի առնելու այս խմբի առանձնահատուկ կարիքները: Սա է պատճառը, որ այդ անձինք հիշյալ ծառայություններից հաճախ չեն օգտվում: Որպես օրինակ, 2008 թվականին ընդամենը յոթ նախկին դատապարտյալ է մասնակցել

19 Աշխատանքի հարցերով ազգային գործակալության կազմակերպած մասնագիտական ուսուցման դասընթացներին: Այս խնդրի լուծման եղանակներից մեկը մասնագիտական գրականության մեջ համարվում է տարբեր գերատեսչությունների ու ծառայությունների գործունեության համակարգումը: Բանտային անձնակազմի անբավարարությունը մեկ այլ խնդիր է25:

Բելգիա, Մալթա, Ֆրանսիա

Այս երկրներում ընդհանուր առմամբ դատապարտյալներին հասարակություն վերադարձնելուն նախապատրաստելու ուղղությամբ շատ բան չի արվում, չնայած, որ վերջին տարիներին մասնագիտական ուսուցման ուղղությամբ ավելի մեծ ջանքեր են գործադրվում: Խնդիրն ավելի շուտ հոգեբանական է, քանի որ որոշ պաշտոնյաներ և հանրությունն ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունեն դատապարտյալներին օգնելու հարցերով զբաղվող՝ բանտից դուրս գտնվող ծառայություններին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ: Բելգիան հաճախ է քննադատության ենթարկվում քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի կապակցությամբ, մասնավորապես` գերբեռնվածության պատճառով, սակայն հաճախ քայլեր են ձեռնարկվում ոչ թե իրադրությունը շտկելու, այլ նոր հաստատություններ հիմնելու ուղղությամբ: Բելգիայում ուսումնական հաստատությունների կառավարման համար պատասխանատու են համապատասխան համայնքները: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ պետք է ընտանիքի աջակցության ծառայություն ունենա, որի հիմնական խնդիրը երեխաների և ընտանիքների միջև կապի պահպանումը կամ վերականգնումն է: Ուսուցման տարբեր տեսակներ են առաջարկվում, որոնց արդյունքում տրամադրվում են այնպիսի վկայագրեր, որոնք նույնական են հաստատությունից դուրս գտնվող անձանց տրամադրվող վկայագրերին: Ինչպես և մնացած երկրներում, որևէ տեղ չի հիշատակվում, որ ուսուցումն անցկացվել է քրեակատարողական հաստատությունում: Պահանջարկ ունեցող որակավորում ենթադրող ուսուցման դասընթացներին մասնակցելու համար պահանջվում է, որպեսզի հավակնորդները հարցազրույց անցնեն, կարճ «թարմացնող» դասընթացների պարագայում հասարակ դիմումը բավարար է: Ուսուցանվող առարկաները տարբեր վայրերում տարբեր են, սակայն հիմնական դասընթացները վերաբերում են

25 Prisoner Rehabilitation in Romania; 2010, http://www.fvv.uni-mb.si/varstvoslovje/articles/VS-2010-2- Romania.pdf. 20 համակարգչային գիտելիքներին, խոհարարությանը, այգեգործությանը, շինարարությանը և այլն: Ֆրանսիայում դատապարտյալների կեսից ավելին առավելագույնը տարրական կրթություն է ստանում, և մասնագիտական ուսուցման ու առավել ևս որակավորում ստանալու մասին խոսք չկա: Նրանց, ովքեր այդպիսի հնարավորություն ունեն, առաջարկվում է ուսուցում ծառայությունների կամ շինարարության բնագավառում` անհատական կամ հեռավար եղանակով: Սակայն մասնագիտական ուսուցումը տրամադրվում է բավականին բարդ եղանակով ընտրված անձանց (չափահասներին), ուստի մանրամասն կանգ չենք առնի ֆրանսիական փորձի վրա: Այնուամենայնիվ, որքանով որ մասնագիտական ուսուցում տրամադրվում է, դրական արդյունքներն ակնհայտ են26:

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության բանտային համակարգն առաջարկում է բազմաթիվ դասընթացներ և աշխատանքային հնարավորություններ, որոնք օգնում են դատապարտյալներին` ձեռք բերելու նոր հմտություններ ու որակավորում, ինչպես նաև` աշխատանք ազատվելուց հետո: Դատապարտյալը կարող է աշխատել և մասնագիտական ուսուցում անցնել միաժամանակ: Դատապարտյալների ուսուցումն իրականացվում է անհատական ուսումնական ծրագրի հիման վրա: Բանտ ընդունվելուն պես դատապարտյալը զրուցում է բանտի ուսումնական հարցերով անձնակազմի հետ` առկա դասընթացների մասին: Անձնակազմը գնահատում է դատապարտյալի գիտելիքներն ու հմտություններն այդ պահի դրությամբ, որի հիման վրա կազմվում է դատապարտյալի անհատական ուսումնական ծրագիրը: Ի դեպ, անցկացվող դասընթացների մեծ մասի արդյունքում տրամադրվում է որակավորում, որը պահանջված է գործատուների շրջանում, ինչի մասին դատապարտյալներին համապատասխան վկայագրեր են տրամադրվում: Անհատական ծրագիրն ընդհանուր գիտելիքներից բացի (տառաճանաչություն, մաթեմատիկա, համակարգչի իմացություն և այլն) կարող է ներառել նկարչության և դեկորացիայի, վարսահարդարության, այգեգործության, սպորտի հետ կապված մասնագիտացում, հրատարակչական գործ, դերձակություն, կահույքագործություն և այլն: Դատապարտյալները հնարավորություն ունեն նաև օգտվելու հեռավար կրթության համակարգից:

26 Sharing experiences about prisoners education and employment after releasing: RUNDTVIG partnership 2008-2010. 21 Որոշ բանտերում գործում են այսպես կոչված «աշխատանքային ակումբներ», որոնք դատապարտյալներին գիտելիքներ են տրամադրում այն մասին, թե ինչպես պետք է աշխատանք փնտրել և մասնակցել հարցազրույցների` աշխատանքի ընդունվելու համար: Եթե դատապատյալը վտանգավոր չէ հանրության համար և փախչելու հակումներ չի դրսևորում, նրան կարող է թույլատրվել աշխատել բանտի մերձակայքում գտնվող որևէ համայնքում: Սա հատկապես կարևոր է ազատվելուն նախորդող ժամանակահատվածում: Եվրամիության տարածքում ընդհանուր առմամբ և եվրոպական մի շարք երկրներում մասնավորապես, ջանքեր են գործադրվում ապահովելու, որպեսզի անչափահաս դատապարտյալները ձեռք բերեն այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք հարկավոր են անընդհատ փոփոխվող հասարակությունում աշխատանքային կարիքներին համապատասխանելու համար: Ակնհայտ է, որ առանց նման հմտությունների ու գիտելիքների անհատները կարող են դուրս մնալ կրթական համակարգից և աշխատաշուկայից: Բանտերում գտնվողներն այս առումով էլ ավելի խոցելի են:

Դանիա

Դանիայում դատապարտյալների կրթության իրավունքը հստակ սահմանված է, և այդ իրավունքը որևէ կերպ չի զիջում Դանիայի մյուս քաղաքացիների համար սահմանված իրավունքներին: Համակարգչային սարքավորումների օգնությամբ ուսուցման եղանակը ևս կարող է կիրառվել, հատկապես բաց տիպի բանտերում: Երկրում իրականացված գնահատման արդյունքում առաջարկվել է, որպեսզի անվտանգության միջոցառումները կազմակերպվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի կրթական նպատակներով օգտագործել համակարգչային սարքավորումներ, ինչի համար պետական բյուջեից համապատասխան միջոցներ են տրամադրվել: Բանտային ուսուցման հարցերում երկարամյա համագործակցություն է ձևավորվել կրթության համար պատասխանատու մարմինների (Կրթության նախարարություն) հետ: Չափերով համեմատաբար փոքր և վաղուց կառուցված բանտերից շատերը պատշաճ կրթական հնարավորություններ չունեն, ինչը հանգեցնում է նրան, որ ուսուցումը երբեմն անցկացվում է բանտարկյալի խցում, այսինքն` դեմառդեմ եղանակով: Սա ինչ-որ առումով կարող է առավելություն համարվել, սակայն երբեմն դա կարող է ենթադրել դինամիկ դասարանային կրթության սոցիալական միջավայրի բացակայություն: Նորակառույց բանտերի կրթական հնարավորությունները շատ ավելի բարվոք են: Համեմատաբար մեծ հաստատությունների անձնակազմում

22 ուսուցիչներ են ներգրավված, իսկ փոքրերում` ուսուցիչները ներգրավվում են ժամավճարային եղանակով: Հնում կառուցված հաստատություններում համակարգչային կամ տեսալսողական սարքավորումների օգնությամբ ուսուցումը կազմակերպելու հարցում խնդիրներ առաջանում են: Նման դեպքերում, եթե դատապարտյալը որոշում է մասնակցել մասնագիտական ուսուցման դասընթացի, այն կազմակերպվում է բանտից դուրս գտնվող հաստատությունների միջոցով: Երբեմն լինում է այնպես, որ ուսուցման սկզբնական մասը դատապարտյալն ավարտում է բանտում, այնուհետ նրան արձակումներ են տրամադրում (միայն ցերեկային ժամերին) ուսումն ավարտելու նպատակով: Կրթական կամ աշխատելու նպատակով ցերեկային արձակումներ տրամադրելու երևույթը չափազանց կարևոր նշանակություն ունի բանտից ազատվելու գործընթացը սահուն կազմակերպելու առումով: Այն օգնում է անձին` ձևավորվելու որպես սոցիալական միավոր, հանրության մի մաս, ասենք` այլ ուսանողների հետ միասին միևնույն լսարանում ուսանելու միջոցով: Բոլոր տեսակի արձակումների համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմի անդամներից մեկը ողջամտության սահմաններում հսկողություն իրականացնի դատապարտյալի նկատմամբ:

Ֆինլանդիա

Երիտասարդ բանտարկյալների մասնագիտական ուսուցումը Ֆինլանդիայում շուրջ 70 տարվա պատմություն ունի: Հազվագյուտ բանտարկյալներ են, որ պարտադիր կրթության տարիքի են, քանի որ միայն բացառիկ դեպքերում է, որ 18 տարին չլրացած իրավախախտներն ազատազրկման են դատապարտվում: Ֆինլանդիայում երիտասարդ իրավախախտ է համարվում այն անձը, ով դատապարտվել է 15-ից 20 տարեկան հասակում կատարված իրավախախտման համար: Բանտերում մասնագիտական ուսուցում իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Կրթության նախարարությունը: Բանտային արհեստանոցներում թե´ չափահասների, և թե´ անչափահասների` աշխատանքին զուգահեռ տեսական ուսուցման համար բոլոր պայմանները ստեղծված են, այդ թվում` համապատասխան վարպետների առկայությունը: Մասնագիտական ուսուցման նկատմամբ հսկողությունը և տեղերում այդ գործընթացի կառավարումն իրականացնում են տեղական իշխանության մարմինները: Ինչպես և աշխարհի շատ երկրներում, այստեղ ևս, տրամադրվող հավաստագրից որևէ կերպ չի երևում, որ կրթությունն իրականացվել է բանտում: Բանտից դուրս գտնվող մասնագիտական ուսուցման հաստատությունների հովանու ներքո բանտերում ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսավորման 75 տոկոսը

23 տրամադրում են կրթության ոլորտի պատասխանատու մարմինները, 25 տոկոսը՝ բանտային համակարգի վարչակազմը: Կալանավորված (դեռևս չդատապարտված) բանտարկյալներն ուղարկվում են այն շրջանի բանտեր, ուր նրանց վերաբերյալ գործերը քննվում են, և որոնք, որպես կանոն, հնարավորինս մոտ են նրանց բնակության վայրին: Մինչդատական կալանքի միջին տևողությունը Ֆինլանդիայում շուրջ երեք ամիս է: Եթե կալանավորվածները ցանկանում են մասնակցել բանտում իրականացվող միջոցառումներին, նրանց այդպիսի հնարավորություն ընձեռվում է, չհաշված այն դեպքերը, երբ անհրաժեշտ է նրանց անջատ պահել այլ բանտարկյալներից: Մասնագիտական ուսուցում և նման ուսուցման նախապատրաստական դասընթացներ կազմակերպված են բոլոր բանտերում: 2007 թվականի դրությամբ մասնագիտական և նախապատրաստական դասընթացներն իրականացվում էին 17 տարբեր բնագավառներում. ճարտարապետություն և շինարարություն, մեխանիկա, մետաղագործություն, էներգետիկա, դիզայն, բիզնես և առևտուր, համակարգչային ծրագրավորում, տրանսպորտ, գյուղատնտեսություն, այգեգործություն, դիմահարդարում, հյուրանոցային գործ, սպորտ, շրջակա միջավայր: Ազատազրկման մասին օրենքը սահմանում է, որ ուսումնական նպատակներով արձակումները (ցերեկային ժամերին) կարող են թույլատրվել` պայմանով, որ դա նպաստի պատժի իրականացմանը, և եթե ենթադրվում է, որ դատապարտյալը կպահպանի սահմանված պայմանները: Որպես կանոն ցերեկային արձակումները թույլատրվում են բաց տիպի բանտերում գտնվող անձանց, ինչպես նաև նրանց, ում ազատվելու ժամկետը մոտ է: Ազատվելուց առնվազն երեք կամ չորս ամիս առաջ կատարվում է յուրաքանչյուր դատապարտյալի կարիքների գնահատում, որի հիման վրա տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմվում է ազատման ծրագիր: Արձակման թույլտվություն ունեցող բանտարկյալներին տրամադրվում է սովորական կրթական հաստատությունների ուսանողներին տրամադրվող կրթաթոշակին համարժեք կրթաթոշակ:

Իսլանդիա

Իսլանդիայում հինգ բանտ կա, որից չորսը շատ փոքր է (10-ից 22 տեղանոց), մյուսն ավելի մեծ (87 տեղանոց): Բանտերի մասին Իսլանդիայի օրենքը, ի թիվս այլ իրավունքների, սահմանում է, որ բանտարկյալներն ունեն կրթության իրավունք, և իրենց այդ իրավունքից օգտվող բանտարկյալները կրթաթոշակ են ստանում: Նույն օրենքով սահմանված է, որ եթե դատապարտյալը կրել է պատժի մեկ երրորդը, սակայն ոչ պակաս,

24 քան մեկ տարին, նրան կարող է թույլատրվել կրթությունը շարունակել բանտից դուրս: Նույնը վերաբերում է չորս տարի և ավելի ազատազրկում կրած դատապարտյալներին: Բացառիկ դեպքերում այդ ժամկետային սահմանափակումները կարող են չկիրառվել: Մի հանգամանք, որ կարող է հետաքրքիր լինել հայաստանյան մասնագետների համար. Իսլանդիայում բանտարկյալների թիվը տարածաշրջանի այլ երկրների համեմատ բավականին փոքր է ընդհանուր բնակչության թվի համադրությամբ, և դրա պատճառներից մեկն այլընտրանքային պատիժների առավել հաճախ կիրառությունն է:

Նորվեգիա

2007 թվականի դրությամբ 15-22 տարեկան դատապարտյալների թիվը կազմել է դատապարտյալների ընդհանուր թվի 12 տոկոսը: Բանտերի մասին օրենքով ընդգծվեց մասնագիտական ուսուցման կարևորությունը: Այդ օրենքով ևս որդեգրվել է այն սկզբունքը, որ բանտարկյալներն օգտվում են օրենքով քաղաքացիներին վերապահված բոլոր իրավունքներից: Նոր օրենսդրությունը հստակեցնում է բոլոր կողմերի պարտականությունները: Յուրաքանչյուր տարածաշրջանի ղեկավար պատասխանատու է իր իրավասության ներքո գտնվող տարածաշրջանում գտնվող բանտարկյալներին գործունեության (այդ թվում ուսուցման) տարբեր տեսակներով ապահովելու համար` համաձայն համապատասխան ծառայությունների կողմից մշակված անհատական ծրագրերի: Տեղական մակարդակում տվյալ բանտարկյալի համար ամենից հարմար գործունեության տեսակը որոշում է բանտի վարչակազմը` բանտարկյալի և իշխանության համապատասխան մարմինների հետ համատեղ: Օրենքի նպատակներից մեկը բանտում իրականացվող ուսումնական ծրագրերն առավել մասնագիտական դարձնելն է: Համաձայն նոր ուսումնական ծրագրի համակարգչային ուսուցումն ուսուցանվող հինգ հիմնական ուղղություններից մեկն է: Մնացած ոլորտներն են` բիզնեսի կառավարումը, ճարտարագիտությունը և մեխանիկական գործը, շինարարությունը: Ուսուցանվում են նաև ատաղձագործություն, հյուրանոցային գործ, գյուղատնտեսություն, ձկնորսություն, արվեստներ, արհեստներ, դիզայն, երաժշտություն և այլն: Ինտերնետի հասանելիությունն ուսուցման կարևոր գործիքներից մեկն է: Բանտերում կրթության և մասնագիտական ուսուցման հետ կապված ծախսերի մեծ մասը հոգում են կրթության ոլորտի պատասխանատու իշխանության մարմինները: Ուսումնական ծրագրերում ներգրավված և արձակումների իրավունք ունեցող անձանց կրթաթոշակ է տրամադրվում,

25 ինչը, Բանտերի և պրոբացիայի հարցերով ծառայության կարծիքով, խթանում է բանտարկյալների մասնակցությունն այդ գործընթացներին:

Շվեդիա

Երիտասարդ իրավախախտների համար նախատեսված բանտերը վերացվել են 1980 թվականից: Փոխարենը ստեղծվել է մեկ հատուկ բանտ և մեկ այլ բանտի մասնաշենքերից մեկը հատկացվել է որպես անչափահասների համար նախատեսված բանտ: Ուսուցումն իրականացվում է ինչպես դասասենյակներում, այնպես էլ հեռավար կարգով: Ուսուցիչները պատասխանատու են բանտային և պրոբացիոն ծառայությանը, իսկ ուսուցման գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կրթության հարցերով ազգային գործակալությունը: 1980-ականներին Շվեդիայում իրականացված ապակենտրոնացման արդյունքում բանտերում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման պարտավորությունն Աշխատաշուկայի հարցերով ազգային խորհրդից փոխանցվեց Աշխատաշուկայի հարցերով տեղական խորհուրդներին, որոնք էլ իրենց հերթին այդ պարտականությունը պատվիրակել են տեղի` տվյալ բանտին առավել մոտ գտնվող զբաղվածության ծառայություններին: Բանտերի և պրոբացիոն հարցերով ծառայության առաքելությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն զբաղվածության ծառայության հետ: Մասնագիտական ուսուցումը կազմակերպում է Զբաղվածության հանրային ծառայությունը` Բանտերի և պրոբացիոն հարցերով ծառայության հետ որոշելով, թե մասնագիտական ինչ ուսուցում կարող է առաջարկվել դատապարտյալին: Ի տարբերություն դատապարտյալների՝ կալանավորված անձինք պարտավոր չեն մասնակցելու ուսուցողական որևէ միջոցառման, ինչը նաև ենթադրում է, որ Բանտերի և պրոբացիոն հարցերով ծառայությունը որևէ գործունեություն նրանց չի առաջարկում: ԵԽ խոշտանգումների հարցերով կոմիտեն Շվեդիային քննադատել է կալանավորված անձանց չափից ավելի մեկուսացնելու կապակցությամբ: Շվեդիայի կալանավորվածներին պահելու վայրերի պայմանները երբեմն հարմարեցված չեն խմբային գործունեության համար: Այս բացը, սակայն, մեղմվում է այն հանգամանքով, որ Շվեդիայում մինչդատական կալանքի տևողությունը բավականին կարճ է, և այդ ժամկետը լրանալուց հետո անձինք որպես կանոն ուղարկվում են ազատազրկման վայրեր: Դատապարտյալների ուսանելու հնարավորությունները բարելավելու ուղիներից մեկն արձակումների հնարավորություն նախատեսելն է: Շվեդիայում դատապարտյալներն իրավունք ունեն մասնակցելու տեղի

26 Ուսումնական կենտրոնի կազմակերպած համապատասխան դասընթացներին: Ինտերնետային ուսուցումը դատապարտյալին հնարավորություն է ընձեռում ուսուցչի հետ կապը պահպանել, եթե անգամ վերջինս գտնվում է երկրի հակառակ ծայրում, և բանտից բանտ փոխադրվելիս կամ այլ դեպքերում դասընթացը կիսատ չի մնում: Այս եղանակի շնորհիվ ուսուցումը միանգամայն անհատականացված է: Յուրաքանչյուր դատապարտյալի համար ստեղծված է առանձին վիրտուալ սենյակ, որտեղից նա կարող է միանալ ուսուցչին: Ընդունված է հատուկ ուղեցույց դատապարտյալների կողմից համակարգչային սարքավորումներ գործածելու վերաբերյալ: Ինտերնետից օգտվելու համար դատապարտյալը պետք է թույլտվություն ստանա: Այս գործընթացը վերահսկվում է: 2006 թվականին Զբաղվածության հանրային ծառայության և Բանտերի ու պրոբացիոն հարցերով ծառայության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ազատվելուց 1.5 տարի հետո մասնագիտական ուսուցման դասընթաց անցած նախկին դատապարտյաների ավելի քան 60 տոկոսն աշխատանք է ունեցել կամ շարունակել է ուսումը:

Ավստրալիա

Ավստրալիայում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մասնակցությունը մասնագիտական ուսուցման միջոցառումներին որոշիչ է նոր հանցագործությունների կատարման տեսակետից: Այսպես, երկու տարվա ընթացքում կրկին հանցագործություն կատարած այն անձանց թիվը, ովքեր մասնագիտական ուսուցման դասընթացների չեն մասնակցել, կազմել է 32 տոկոս, մինչդեռ մասնագիտական ուսուցում ստացածների պարագայում այդ թիվը 23 տոկոս է կազմել: Սակայն մասնագիտական ուսուցման և կրկնահանցագործության միջև կապը պարզելն այնքան էլ դյուրին չէ. հաջողությունը շատ դեպքերում կախված է հարակից այլ գործոններից, այդ թվում` հետագայում աշխատանք գտնելու հավանականությունից: Ավստրալիայում մասնագիտական ուսուցումը պարտադիր չէ, սակայն ազատազրկման վայրում աշխատելու համար որոշակի նվազագույն դասընթաց անցնելը պարտադիր պահանջ է: Բոլոր դատապարտյալները կարող են օգտվել պետականորեն հավատարմագրված կրթական և ուսուցողական ծրագրերից, այդ թվում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների, սպասարկման ոլորտի, շինարարության, տրանսպորտի, ճարտարագիտության, փոքր ձեռնարկությունների կառավարման և այլ բնագավառներում:

27 Ավստրալիայի բանտային համակարգը դատապարտյալներին հնարավորություն է ընձեռում օգտվելու բանտից դուրս գտնվող կրթական հաստատությունների հեռավար կրթության ծրագրերից: Որոշ դատապարտյալների թույլատրվում է խցում համակարգիչ ունենալ, սակայն ինտերնետը և էլեկտրոնային փոստը հասանելի չեն: Մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներն ամբողջ բանտային համակարգում իրականացվում են համապատասխան պատվիրակված մասնավոր ծառայություն մատուցողների կողմից: Բանտային համակարգի վարչակազմը խիստ սահմանափակ միջոցներ է տրամադրում մասնագիտական ուսուցման ծառայությունների համար27: Ամփոփելով` կարելի է նշել, որ վերը նշված երկրներից և ոչ մեկում իրադրությունն անթերի չէ (մի մասում շատ, մյուսներում` ավելի քիչ): Գրեթե բոլոր երկրներում դեռևս շատ անելիքներ կան դատապարտյալների ներուժը լավագույնս բացահայտելու և նրանց հանցավորությունից հետ պահելու ուղղությամբ:

Միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքների ամփոփում

 Կրթության և մասնագիտական կրթության կազմակերպման իրավասությունը բոլոր երկրներում պատկանում է տվյալ երկրի կրթության պատասխանատու մարմնին (նախարարություն, գործակալություն):  Հետազոտված երկրներում մասնագիտական կրթությունը գործում է “կամավոր-պարտադիր” սկզբունքով: Այն իրավականորեն պարտադիր չէ, սակայն այդ ծրագրերին մասնակցությունն ու առաջադիմություն ցուցաբերելն անմիջականորեն կապված են պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության հետ: Այս առումով, բոլոր դատապարտյալները ցանկանում են ընդգրկված լինել այս կամ այն մասնագիտական ուսուցման խմբերում:  Բոլոր երկրներում հստակ սահմանափակումներ են գործում կալանավորվածների ու դատապարտայլների առումով: Կալանավորված անձանց հնարավորությունները շեշտակի փոքր են` համեմատած դատապարտյալների: Չնայած` իրավունք, ըստ էության, վերապահված է:  Որպես կանոն, ինտերնետային հեռավար կրթությունը նախատեսված չէ` դրա թույլ վերահսկելիության պատճառով (բացառությամբ՝ Շվեդիա և Նորվեգիա):  Դատապարտյալներին տրամադրվող մասնագիտությունները գրեթե բոլոր երկրներում նույնն են, և դրանց բոլորի մեջ առկա է

27 Education and Training in Prisons; Centre For Skills and Development, November 2008 http://www.skillsdevelopment.org.uk/pdf/CSD%20response%20National%20Skills%20Forum%20Consultation% 20-Social%20Inclusion.pdf. 28 համակարգչի ուսուցումը, որը արդիական է նաև զարգացած եվրոպական երկրների համար: Հիմնականում, մասնագիտական կրթությունը բաժանվում է երկու մեծ խմբերի` ինտելեկտուալ մասնագիտություններ (համակարգիչ, լեզուներ, հաշվապահություն, մենեջմենթ, դիզայն, ճարտարապետություն և այլն) և արհեստագործական ուղղություններ (այգեգործություն, վարսահարդարում, ավտոմեխանիկա, դերձակություն, փայտամշակում, մետաղագործություն և այլն):  Հետազոտված երկրներում հաճախակի կիրառություն ունեն բանտից դուրս կրթության (այդ թվում` մասնագիտական) կազմակերպման եղանակները: Այս նպատակով, ցերեկային ժամերին դատապարտյալներին տրամադրվում են կարճաժամկետ մեկնումներ:

ԳԼՈՒԽ II. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում

«Անչափահասների գործերով արդարադատություն» եզրույթը հազվադեպ է միանշանակ իմաստով կիրառվում: Որոշ դեպքերում այն կարող է ընդգրկել նաև քրեական պատասխանատվության տարիքից ցածր երեխաներին, երբեմն այն կարող է սահմանափակվել միայն անչափահաս իրավախախտներով, սակայն այն կարող է գործածվել նաև լայն իմաստով` ընդգրկելով ինչպես իրավախախտում կատարած անչափահասներին` անկախ տարիքից, այնպես էլ իրավախախտումներից տուժած կամ հանցագործության վկա երեխաներին: Այստեղ մենք կանդրադառնանք միայն քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասների կրթության մասնագիտական ուսուցման հիմնախնդիրներին: Անչափահասների գործերով արդարադատության համակարգի առաջնային նպատակը երեխայի բարեկեցությունը բարելավելն է: Այդ համակարգի հետ ցանկացած երեխայի առաջին շփման արդյունքում կարող է արմատավորվել անչափահասի հետագա վերաբերմունքը պետության, հասարակության և այլ անձանց հանդեպ: Անչափահասների գործերով արդարադատության համակարգի գործունեության հաջողությունը կամ ձախողումը կարող է մեծապես կախված լինել առաջին շփումից: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան (հոդված 40) անդամ երկրներին պարտավորեցնում է ընդունել քրեական օրենսդրությունը խախտելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դրանում մեղավոր ճանաչված երեխաներին վերաբերող հատուկ օրենսդրություն, ընթացակարգեր, 29 մարմիններ և հաստատություններ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության համակարգ, այդ արտահայտության դասական իմաստով, գոյություն չունի: Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր դիտողություններում ու առաջարկություններում քանիցս նշել է այս հանգամանքը: Խոսքը գնում է արդարադատության այնպիսի մի համակարգի մասին, որն առաջնորդվում է անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միասնական շրջանակային օրենքով, և որի բոլոր օղակներում ստեղծված են մասնագիտացված ստորաբաժանումներ և (կամ) ներգրավված են երեխաների պաշտպանության և զարգացման հարցերով մասնագիտացված անձինք: Նույնը կարելի է ասել անչափահասների գործերով արդարադատության բնագավառում ազգային ռազմավարության մասին: Այս ոլորտում որդեգրված ռազմավարության առկայությունը կարելի է արձանագրել այնքանով, որքանով այն ընդգրկված է դատաիրավական համակարգի բարեփոխումների բնագավառում երկրի ստանձնած պարտավորություններում և գործողությունների ծրագրերում: Ընդ որում, Հայաստանն այս իմաստով բացառություն չէ: Նման համակարգի կամ ռազմավարական փաստաթղթի առկայությունն ինքնին չի երաշխավորում, որ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները բոլոր առումներով պաշտպանված կլինեն: Եվ հակառակը, համակարգի բացակայությունը միանշանակ չի ենթադրում, թե իրավախախտում կատարած երեխաների իրավունքները համատարած կոտնահարվեն: Սակայն Հայաստանում և արտերկրում միջազգային տարբեր փորձագետների (Գրահամ Ջայլզ, Դեն Օ’Դոննել) կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ մասնագիտացված համակարգի պայմաններում ավելի հեշտ է ապահովել տարբեր օղակների փոխհամաձայնեցված գործունեությունը` խուսափելով հնարավոր կրկնություններից և միմյանց հակասող, երբեմն` նաև վնասող գործողություններից, ինչն էլ իր հերթին մեծացնում է վերջնական նպատակին հասնելու հավանականությունը: Ինչևէ, խնդրի ավելի մանրամասն քննարկումն այս հետազոտության շրջանակներից դուրս է, ուստի նպատակահարմար ենք համարում այդ հարցին անդրադառնալ մեկ այլ` պատեհ առիթով:

Կրթության և մասնագիտական ուսուցման դերը հանցագործությունների կանխարգելման, իրավախախտ անչափահասների վերականգնման և վերաինտեգրման գործում

30 Հոռետեսները վստահեցնում են, որ բանտային կրթությունը ոչ այլ ինչ է, քան «ավելի լավ կրթված հանցագործներ» ունենալը: Սակայն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրթությունը և մասնագիտական ուսուցումը զգալիորեն նվազեցնում են կրկնահանցագործությունները: Լավ կազմակերպված բանտային կրթությունը և ուսուցումը համարվում է կարևոր ներդրում հանցավորության կանխարգելման գործում, քանի որ դրա արդյունքում կավելանա այն դատապարտյալների թիվը, ովքեր ազատվելուց հետո կշարունակեն իրենց կրթությունը կամ աշխատանք կգտնեն: Պարադոքս է, սակայն փաստ, որ թեև բանտերը կոչված են մարդկանց ավելի լավը դարձնելու առաքելություն իրականացնելու, դրանք իրականում ավելի հաճախ վնասում են` դատապարտյալներին զրկելով որոշում կայացնելու պարտականությունից և պատասխանատվության զգացումից: Բանտերում ամեն ինչ մտածված, կարգավորված, վճռված է դատապարտյալների համար, նրանց հետ կապված ծախսերը կատարում են համապատասխան պետական մարմինները, և նրանք այդ հարցերում որևէ դերակատարություն չունեն: Ազատազրկման դատապարտվածներն իրենց կարգավիճակի բերումով կտրված են հասարակությունից: Չնայած բանտերում կրթություն և մասնագիտական ուսուցում կազմակերպելու կարևորությունը երկար ժամանակ է, ինչ քննարկման առարկա է, այս նեղ ոլորտում համապարփակ հետազոտություններ քիչ են կատարվել: Այդուհանդերձ, կատարված որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրթական և մասնագիտական ուսուցման ծրագրերը կարող են բարելավել վարքագիծը, նվազեցնել կրկնահանցագործությունը և մեծացնել ազատվելուց հետո զբաղվածության հնարավորությունները: 1990-ական թվականներից ի վեր լույս տեսած գրականությունը ցույց է տալիս, որ ազատազրկման ընթացքում ուսումնական դասընթացների մասնակցած դատապարտյալների պարագայում ազատվելուց հետո կրկին հանցագործություն կատարելու հավանականությունը փոքր է: ԱՄՆ տարբեր նահանգներում իրականացված հետազոտությունները վկայում են, որ կրկնահանցագործությունների թիվը նվազել է այնտեղ, ուր դատապարտյալների համար պատշաճ ուսուցում է իրականացվում: Ավելին, ճիշտ կազմակերպված ուսուցողական ծրագրի արդյունքում կարող են նվազել բռնության հակումները: Ուսուցողական ծրագիրը կարելի է արդյունավետ համարել, եթե այն նպաստում է բանտարկյալների սոցիալական հմտությունների զարգացմանը և նրանց օժտում է հույզերը կառավարելու ունակությամբ: Մասնագիտական ուսուցման ծրագրերից դատապարտյալը կօգտվի, եթե վստահ լինի, որ դրա արդյունքում ձեռք բերած հմտությունները կարող է օգտագործել` ազատվելուց հետո աշխատանք գտնելու համար: Այդուհանդերձ, այդ ծրագրերի հաջողությունը կամ ձախողումը կախված է նաև վարչակազմի մոտեցումներից, բանտերի 31 գերբնակեցվածությունից, ուսուցողական ծրագրերի անբավարար ֆինանսավորումից, ուսումնական նյութերի անբավարարությունից և այլ հանգամանքներից: Տարբեր երկրներում կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ազատազրկման դատապարտվածների մեծամասնությունն արական սեռի անձինք են` աշխատանքային նվազ հնարավորություններով կամ առանց այդպիսի հնարավորությունների: Նրանք, որպես կանոն, դպրոց չհաճախած անձինք են, ովքեր ունեն կարդալու և գրելու դժվարություններ, ցածր ինքնագիտակցություն և հակակրանք կրթության հանդեպ: Ուսուցման տարբեր ոճերի կիրառումը, դատապարտյալների նախապատմությունը և կարիքների գնահատումը կարևոր գործոններ են ուսուցման գործընթացին դատապարտյալների մասնակցությունն ապահովելու և ընտրված ծրագրի հաջողությունն ապահովելու հարցում: Գուցե պարզունակ հնչի, սակայն ուսումնական ծրագրի նպատակը պետք է ոչ միայն դատապարտյալներին տառաճանաչ դարձնելը լինի, այլև նրանց այնպիսի հմտություններ փոխանցելը, որոնք թույլ կտան ապահովել անձի վերականգնումը և սահուն անցումը հասարակական կյանքին28: Մասնագիտական ուսուցումը խնդրի մի կողմն է միայն: Ապացուցված փաստ է, որ կրթությունն առավել արդյունավետ է, եթե այն համակցված է աշխատանքի հետ: Ընդհանուր առմամբ բանտերում ուսուցողական ծրագրերի իրականացումը կարող է երեք հիմնական օգուտ բերել.  մեղմել ազատազրկման բացասական ազդեցությունը,  կրթությամբ ապահովել այն անձանց, ովքեր նախկինում թերի կրթություն են ստացել,  նպաստել դատապարտյալների վերականգնմանն ուղղված ջանքերին և հետ պահել նրանց ազատվելուց հետո հանցագործություն կատարելուց: Զբաղվածությունն ուղղակիորեն կապված է կրկնահանցագործության հետ: Հանցավորության ճանապարհ վերադարձած անձանց մեծամասնությունն այդ ժամանակ աշխատանք չի ունեցել: Անշուշտ, կարևոր է նաև կատարվող աշխատանքի որակը: «Լավ» կամ «բարվոք» աշխատանքը կարող է է´լ ավելի նվազեցնել հանցագործություն կատարելու հավանականությունը: Այդ է պատճառը, որ այդքան կարևորվում է այն հանգամանքը, թե ինչ հմտություններ են փոխանցվում դատապարտյալներին: Սակայն ճիշտ ընտրված և մատուցված ուսուցումն անգամ բավարար չեն դատապարտյալների վերաինտեգրման համար: Նախկին դատապարտյալները դժվարությունների են հանդիպում ազատվելուց հետո աշխատանք որոնելու ընթացքում: Օրինակ, նրանց

28 “Educated Prisoners Are Less Likely to Return to Prison”: By Vacca, James, http://findarticles.com/p/ articles/mi_qa4111/is_200412/ai_n9466371/. 32 նկատմամբ գործատուները երբեմն կարող են կանխակալ մոտեցում ցուցաբերել: 2001 թվականին Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ նախկին դատապարտյալների նկատմամբ գործատուի կողմից խտրականությունն աշխատաշուկայում հանդիպող ամենամեծ խնդիրն է: Գործատուներին ավելի շատ մտահոգում է այն, որ իրենց մոտ աշխատելու ընթացքում անձն իրավախախտում չկատարի, քան այն, որ տվյալ անձն իրականում հիանալի աշխատող է: Ուստի, դատապարտյալներին պատշաճ գիտելիքներ տալուց բացի, կարևոր է նաև գործատուների և նախկին դատապարտյալների շփումները խթանելը, ինչպես նաև դատապարտյալներին ինքնուրույն գործ հիմնելու հմտություններ փոխանցելը: Անչափահասին հասարակությունում վերաինտեգրելն անչափահասների գործերով արդարադատության կարևորագույն սկզբունքներից է: Վերաինտեգրման միջոցներից մեկը հասարակության հետ դատապարտյալների կապի պահպանումն ու խթանումն է: Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կանոնները սահմանում են, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները` արտաքին աշխարհի հետ անչափահասների պատշաճ շփումն ապահովելու համար, որն արդարացի և մարդասեր վերաբերմունքի նրանց իրավունքի մի բաղադրիչն է: Անչափահասները պետք է հնարավորություն ունենան շփվելու իրենց ընտանիքների, ընկերների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանց պետք է թույլատրվի դուրս գալ հաստատությունից` ընտանիքին այցելելու, կրթություն կամ մասնագիտական ուսուցում ստանալու կամ այլ կարևոր նկատառումներից ելնելով (կանոն 59): Մասնագետներին հուզող խնդիրներից է նաև մասնագիտական ուսուցման, կրթական և վերականգնմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին մասնակցության կամավորության հարցը: Ի սկզբանե առաջնորդվելով բարի մտադրություններով՝ իրավական շատ համակարգերում սահմանվել է ուսուցողական միջոցառումներին պարտադիր մասնակցություն` որպես պայմանական վաղաժամկետ ազատման նախապայման, ինչը վիճելի է, քանի որ դա մի կողմից խթանում է վերականգնման գործընթացը, մյուս կողմից կարող է խանգարել դրան, քանի որ դատապարտյալները զրկվում են այդ հարցում որոշում կայացնելու հնարավորությունից: Որոշ դեպքերում ուսուցման պարտադիր բնույթը կարող է կրկնապատկել դպրոցի և կրթության հանդեպ որոշ դատապարտյալների առանց այն էլ ձևավորված հակակրանքը: Ավելին, որոշ երկրներում կրթական միջոցառումներին մասնակցությունը սահմանված է որպես պարտականություն, սակայն համապատասխան ծրագրեր չեն առաջարկվում: Ընդունված է կարծել, որ թե´ բանտից դուրս, թե´ 33 ազատազրկման ընթացքում կրթությունն առավել արդյունավետ է, եթե կրթություն ստանալու կամ այն վերսկսելու որոշումն անձը կայացնում է ինքնուրույն, և եթե ձևավորված է աջակցող ու տրամադրող միջավայր: Սա, անշուշտ, ավելի կիրառելի է չափահասների պարագայում, իսկ անչափահասների դեպքում առավել մասնագիտական մոտեցում է պահանջվում: Ոչ միշտ հնարավոր, սակայն խիստ կարևոր հանգամանք է կրթության և մասնագիտական ուսուցման հարցում անչափահաս դատապարտյալներին ընտրության հնարավորություն ընձեռելը, ինչն անկասկած կնպաստի նրանց մոտ որոշում կայացնելու հմտություններ և սեփական գործողությունների համար պատասխանատվության զգացում ձևավորելուն:

Անչափահաս դատապարտյալների կրթությունը և մասնագիտական ուսուցումը ՀՀ օրենսդրությունում

Անչափահասների գործերով արդարադատությանն առնչվող օրենսդրությունը Հայաստանում բազմազան է, սկսած Սահմանադրությունից, այդ բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերից, «Երեխայի իրավունքների մասին» օրենքից, Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերից, «Կրթության մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքից մինչև Երեխայի իրավունքների պաշտպանության 2004- 2015թ.թ. գործողությունների ազգային ծրագիր, ներքին կանոնակարգեր, հրամաններ ու հրահանգներ: Ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն այս հետազոտության ընթացքում հիմնականում կանդրադառնանք օրենսդրության այն դրույթներին, որոնք անմիջականորեն առնչվում են անչափահաս դատապարտյալների մասնագիտական կրթությունը կազմակերպելու հետ կապված հարցերին (այդ թվում` ենթաօրենսդրական ակտերին, սակայն ոչ միջազգային փաստաթղթերին, քանի որ դրանց առանձին հատված է հատկացվել): Քաղաքացիների կրթության իրավունքն ամրագրված է Սահմանադրության 39-րդ հոդվածով: «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: … Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին»: Սահմանադրության մեկ այլ հոդված` 48-րդը, որպես տնտեսական, սոցիալական և մշակութային 34 ոլորտներում պետության հիմնական խնդիր սահմանում է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը նպաստելը: Նույնանման դրույթներ է պարունակում «Երեխայի իրավունքների մասին» օրենքը: Բացի ընդհանուր դրույթներից, այս օրենքը նաև սահմանում է, որ «Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, … համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, … իրավունք»: Մասնագիտական ուսուցում և կրթություն ստանալու իրավունքը հստակ սահմանված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, համաձայն որի` դատապարտյալն իրավունք ունի ստանալու հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն: Օրենսգիրքը պարունակում է ավելի որոշակի հոդվածներ: Այսպես, բավականին հետաքրքրական շարադրանք ունի 85-րդ հոդվածը, որը սահմանում է, որ «Դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով»: Օրենսգրքի 89-90-րդ հոդվածներն էլ ավելի են մանրամասնում կրթության և մասնագիտական ուսուցման իրավունքը` ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնելով միջոցներ ձեռնարկել դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար: Իսկ մասնագիտական ուսուցման կապակցությամբ օրենսգիրքը սահմանում է, որ ուղղիչ հիմնարկում կարող է կազմակերպվել դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որ աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։ Եվ որպեսզի դատապարտյալի մասնագիտական ուսուցումն ինքնանպատակ չլինի, օրենսգրքի 121-րդ հոդվածը նախատեսում է հետևյալը. «1. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների ու մարմինների հետ: Ազատմանը նախապատրաստվելու նպատակով դատապարտյալի հետ վաղօրոք անցկացվում է համապատասխան աշխատանք։ 2. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի` տեղական ինքնակառավարման և զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակարանի առկայության մասին»։ 35 Բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների, կրթությունը կարող է կազմակերպվել ստացիոնար ձևով` պայմանով, որպեսզի այն չխոչընդոտի պատիժը կրելու կարգը և պայմանները: Քրեակատարողական օրենսգրքով սահմանափակվում է կալանքի դատապարտված անձանց (կալանքը չի կիրառվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց նկատմամբ) կրթություն և մասնագիտական ուսուցում ստանալու իրավունքը` հաշվի առնելով պատժի տվյալ տեսակի առանձնահատկությունները (խիստ մեկուսացումը): Մասնավորապես, օրենսգրքի 56-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում: Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, նրանց ևս վերապահված է կրթություն ստանալու իրավունք, իսկ տվյալ հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ապահովել կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար: Ինչպես տեսնում ենք, կալանավորված անձանց մասնագիտական ուսուցում ստանալու իրավունք վերապահված չէ, սակայն ուղղիչ հիմնարկների և կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը նման հնարավորություն նախատեսում է: Այսպես, Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հանրակրթությունը, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին կրթությունը` պետության հաշվին, իսկ բարձրագույն և հետբուհական կրթությունը` նրանց հաշվին կազմակերպելու համար: Վարչակազմը կարող է կալանավորված անձանց կամ դատապարտյալների նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպել նաև ոչ նրանց հաշվին` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ: Կալանավորված անձանց կամ դատապարտյալների մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական կրթությունն իրականացվում է դրսեկության (էքստեռնատով) և հեռավար ձևերով` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: ՀՀ կառավարության 06.09.2007թ.–ի թիվ 1028-Ն որոշմամբ հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը: Դրսեկության ձևով կարող են իրականացվել նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի հանրակրթությունը և նախնական

36 մասնագիտական կրթությունը` բացառությամբ անչափահաս կալանավորված անձանց կամ դատապարտյալների: Դատապարտյալների մասնագիտական ուսուցմանն անդրադառնում է նաև 2005 թվականի հուլիսի 8-ին ընդունված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որի 12-րդ հոդվածը սահմանում է. «…արհեստագործական կրթությունը և ուսուցումը իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում…»: Առկա է ևս երկու կարևոր ներպետական փաստաթուղթ, որոնք անմիջական առնչություն ունեն անչափահասների գործերով արդարադատությանն ընդհանրապես, և անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցմանն ու կրթությանը` մասնավորապես: Դրանք են` ¦Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը§ և ¦Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման 2008-2012 թվականների պետական ծրագիրը§: Ազգային ծրագրի նպատակներից մեկը հատուկ հաստատություններում իրավախախտումներ կատարած անչափահասների համար մշակութային մասնագիտությունների ուսուցման կազմակերպումն է: Փաստաթուղթը ստեղծվել է բավականին երկար ժամանակ առաջ, սակայն շատ դրույթներ շարունակում են արդիական մնալ: Դրանով նախատեսված գործողություններից երկուսը կհիշատակենք.  անչափահաս դատապարտյալների զբաղվածության ապահովումը` նրանց համար նախատեսված ուղղիչ հիմնարկում մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով,  պարբերական մշակութային ծրագրերի՝ ներառյալ մշակութային ուսուցման և միջոցառումների կազմակերպում անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման 2008-2012թ.թ. պետական ծրագրին», հարկ է նշել, որ դրանում որպես գերակայություն հիշատակված գործողությունները, թեև հատուկ կերպով չեն ընդգծում անչափահաս դատապարտյալների յուրահատկությունները և վերաբերում են դատապարտյալներին ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, բավականին հրատապ են և լիովին համահունչ` սույն հետազոտության վերջում ներկայացված առաջարկություններին: Այսպես.  քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մշակութային, սպորտային և տեղեկատվության ստացման 37 պահանջմունքները բավարարելու նպատակով խմբակների գործունեության խթանում, համերգների կազմակերպում, ինտերնետային հաղորդակցության, գրադարանային ֆոնդի զարգացում և այլն,  Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց սոցիալական վերականգնման խնդիրներով զբաղվող հանձնաժողովների ստեղծում,  քրեակատարողական հիմնարկներում արտադրություն ստեղծելու, շուկայում վերջինիս մրցունակությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկում,  քրեակատարողական հիմնարկներում ստեղծվող նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և մեթոդական գրականությամբ ապահովելը,  քրեակատարողական հիմնարկներում միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող դատապարտյալների համար ինտերնետի միջոցով հեռավար կարգով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովում։ Ինչպես տեսնում ենք, անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցման և կրթության իրավունքի վերաբերյալ օրենսդրական շրջանակը բավականին լայն և առաջադիմական է, երբեմն ոչ պակաս, քան այս բնագավառում գործնական առաջընթաց արձանագրած երկրներում, սակայն պետք է նշել, որ ցանկացած բնագավառում կատարյալ օրենսդրություն ունենալու նպատակ հետապնդելն անօգուտ և ձախողման դատապարտված մտադրություն է, եթե չկան այդ օրենսդրության պահանջները կենսագործելու իրատեսական հնարավորություններ: Օրենսդրության մշակումը շարունակական գործընթաց է, որի անընդհատությունը պայմանավորված է ժամանակի պահանջներին համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

ՀՀ oրենսդրության վերլուծության արդյունքների ամփոփում

 ՀՀ օրենսդրությունը չունի հստակ քաղաքականություն, զարգացման ամրագրված ուղղություններ անչափահաս դատապարտյալների և կալանավորված անձանց ուղղման ու վերականգնման վերաբերյալ` որպես ինստիտուցիոնալ մոտեցում: Հատկապես հատկանշական է անչափահասների կրթության և մասնագիտական հմտությունների ուսուցման ուղղությամբ իրավական կարգավորումների բացակայությունը կամ թերությունները: 38  Ոլորտին առնչվող իրավական ակտերում պետական մոտեցումները շատ ընդհանրական են, և գրեթե ցանկացած կարգավորում վերաբերում է դատապարտյալներին կամ կալանավորված անձանց ընդհանուր առմամբ (ներառյալ անչափահասները և ներառյալ կրթության կազմակերպման գործընթացը: Թերևս բացառություն կարելի է համարել քրեակատարողական օրենսդրությունն ու ՀՀ արդարադատության նախարարի թիվ 44-Ն հրամանով հաստատված «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը», որտեղ որոշակի առանձնացված են անչափահասների վերաբերյալ մոտեցումներ` առանձին գլուխներով կամ վերնագրերով):  Որևէ իրավական ակտով չեն նախատեսվում կոնկրետ մեխանիզմներ ու քայլեր, օրինակ` անչափահաս կալանավորվածների կամ դատապարտյալների կրթության կամ մասնագիտական կրթության կազմակերպման ուղղությամբ:

ՀՀ և միջազգային օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքների ամփոփում

 Ընդհանրապես դատապարտյալների մասնագիտական ուսուցման և կրթության իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենսդրական շրջանակը լայն և առաջադիմական է, երբեմն ոչ պակաս, քան այս բնագավառում գործնական առաջընթաց արձանագրած երկրներում: Ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրությունում (հատկապես քրեակատարողական) միջազգային չափանիշների ներգրավվածությունը կարելի է բավարար համարել: Սակայն դրանք բավարարվում են միայն տեսական դրույթներ ու մոտեցումներ ֆիքսելով:  ՀՀ օրենսդրությունում բացակայում են (կամ գրեթե բացակայում են) այս կամ այն մոտեցման իրագործման եղանակները, մասնավորապես անչափահաս դատապարտյալների կրթության և մասնագիտական հմտությունների ուսուցման կոնկրետ մեխանիզմները, քայլերը և գործողությունները:  ՀՀ օրենսդրությունում բացակայում է մեկ միասնական ռազմավարությունը` անչափահաս դատապարտյալների ուղղման և վերականգնման վերաբերյալ: Չկան հստակ մոտեցումներ կրթության և մասնագիտական հմտությունների ուսուցման մեկ միասնական ծրագրի վերաբերյալ: Չկա նման ծրագիր:  ՀՀ կառավարության 06.09.2007թ.–ի թիվ 1028-Ն որոշմամբ հաստատվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և 39 միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը»: Նշված կարգերում թույլատրված ուսուցման ձև է հանդիսանում նաև ուսումնական նյութերով ուսանողի ինքնուրույն աշխատանքը` առանց լսարանային կամ լաբորատոր պայմանների առկայության: Սակայն Կառավարության մեկ այլ` 03.08.2006թ.–ի թիվ 1543-Ն որոշմամբ դրսեկության կարգով հանրակրթությունը և նախնական մասնագիտական կրթությունն արգելված է անչափահաս կալանավորվածներին և դատապարտյալներին:  Մի շարք հակասություններ և բացթողումներ կան ՀՀ օրենսդրությունում: Օրինակ` Քրեակատարողական օրենսգրքով թույլատրվում է հեռավար կրթություն, սակայն Կառավարության որոշմամբ հեռահաղորդակցություն ապահովող սարքերը (այդ թվում` ինտերնետ) հաստատված են արգելված իրերի ցանկում: Քրեակատարողական օրենսգրքում կամ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում հստակ չի տարանջատվում մասնագիտական կրթություն և մասնագիտական ուսուցում հասկացությունները, որոնք հստակ սահմանված են «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով: Կալանավորված անձանց մասնագիտական ուսուցում ստանալու իրավունք օրենքով վերապահված չէ, սակայն ուղղիչ հիմնարկների և կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի 112-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է անձնական հաշվին կամ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

ԳԼՈՒԽ III. «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

Ներպետական և միջազգային իրավական ակտերի, միջազգային փորձի ուսումնասիրությունները թեև բավական խոսուն են, միևնույն է կիսատ է` առանց անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների համար կրթության և մասնագիտական հմտությունների տրամադրման գործընթացի և պայմանների հետազոտության: Այս առումով, հետազոտություն է իրականացվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և անչափահաս դատապարտյալների շրջանում: Հետազոտության արդյունքները վկայում են, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գործում է թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը, որը մինչև 2004 թվականը գործել է 40 արդարադատության նախարարության ենթակայությամբ: Այժմ ուսումնարանը պատկանում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և տրամադրում է միաժամանակ հանրակրթություն և նախնական մասնագիտական կրթություն: Ուսումնարանում կազմակերպվում են կրթության հետևյալ տարատեսակները՝ 1) Հանրակրթություն` մինչև 11-րդ դասարանը ներառյալ, 2) Նախնական մասնագիտական կրթություն՝ ներառյալ.  հյուսնություն,  գյուղմեխանիկա,  էլեկտրասարքավորումների մասնագետ:

Օրվա կանոնակարգ և ազատ ժամանակ

Անչափահաս դատապարտյալների ազատ ժամանակը կարգավորվում է հիմնարկի օրվա կարգացուցակով, որի համաձայն՝ (ընդհանուր` խմբավորումներով: Մանրամասն տե՛ս ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշում, Ձև 5) դատապարտյալներն արթնանում են առավոտյան ժամը 07:00-ին,  նախաճաշ – 08:00-08:30  տարածքը կարգի բերելը – 08:30-09:30  պարտադիր կրթություն (ներառյալ դասապատրաստումները) – 10:00-14:00  ազատ ժամանակ – 14:00-17:30  ճաշի նախապատրաստում – 17:30-19:00  ճաշ – 19:00-19:30  ազատ ժամանակ – 19:30-22:30  քուն – 23:00 Ըստ էության, ցերեկվա ժամերին անչափահասներն ունեն 3,5 ժամ ազատ ժամանակ, որը նրանք, ըստ հետազոտության արդյունքների, տնօրինում են ամենատարբեր ձևերով: Հաճախ կարելի է ասել, թե չեն տնօրինում: Նրանցից ոմանք մասնակցում են արհեստագործական դասընթացներին, իսկ մնացած դատապարտյալները զբաղված են հիմնականում առօրյա զրույցներով, հազվադեպ` ընթերցանությամբ (գեղարվեստական գրականություն և անգլերենի ինքնուսուցում), ոմանք զբաղված են թենիս, գնդակ կամ սեղանի խաղեր խաղալով: Ընդհանուր առմամբ, անչափահասների հետ իրականացված հարցարզրույցի արդյունքները վկայում են, որ նրանց ազատ ժամանակը չի տնօրինվում, չի կազմակերպվում ո՛չ իրենց և ո՛չ էլ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ: Հիմնականում անչափահասները հիմնարկի

41 վարչակազմի միջամտությամբ զբաղված են լինում այս կամ այն նշանավոր օրը, երբ պետք է կազմակերպել առավելապես մեծածավալ միջոցառումներ: Հիմնարկի վարչակազմի մանկավարժահոգեբանական որակավորման և (կամ) դրա մակարդակի բարձրացման վերաբերյալ կխոսվի հաջորդիվ:

Պարտադիր կրթությունը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հանրակրթությունը նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կրում է պարտադիր բնույթ: Հետազոտության արդյունքները վկայում են, որ անչափահասների հիմնական մասը սովորում է 10-11-րդ դասարաններում, իսկ 4 անչափահասներ, 18 տարին լրանալու և դպրոցն ավարտելու պատճառով, չեն սովորում դպրոցում: Դասարանները հիմնականում կոմպլեկտավորված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, 7-9-րդ դասարանցիները սովորում են միասին, 10-11-րդ դասարանցիները` միասին: Ստացվում է, որ յուրաքանչյուր դասարանում սովորող աշակերտին տրամադրվում է 15 րոպե` նախատեսված 45 րոպեի փոխարեն: Կարծում ենք՝ ավելորդ չի լինի վստահեցնել, որ այս պարագայում արդյունավետ կրթության մասին խոսելն ուղղակի տեղին չէ: Բացահայտված խնդիրներից մեկն էլ այն է, որ 18 տարին լրացած անձինք նույնպես պարտադիր հաճախում են ուսումնարան և մասնակցում հանրակրթության դասերին: Խնդիրը կայանում է նրանում, որ քրեակատարողական հիմնարկում կրթական և զբաղվածության ապահովման այլընտրանքային ծրագրեր չկան, և դատապարտյալները չունեն ընտրության հնարավորություն: Մյուս կողմից խնդիր կա քրեակատարողական ծառայողների մասով, ովքեր չեն նախաձեռնում որևէ զբաղվածություն կոնկրետ այս խմբի անչափահասների համար: Այս խնդիրներին ավելանում է նաև տվյալ անչափահասների կողմից զբաղված լինելու ցանկության պակասը, որն ավելի շատ ոչ թե պատճառ, այլ պարապության սովորության հետևանք կարելի է դիտարկել:

Նախնական մասնագիտական կրթության վերլուծություն

Թեև հանրակրթությունը կրում է պարտադիր բնույթ, այնուամենայնիվ, դատապարտյալների խոսքերով այն շատ արդյունավետ չէ: Այս առումով հետազոտության արդյունքները փաստում են անչափահասների ծայրահեղ անտարբեր մոտեցումը կրթության բոլոր տարատեսակների նկատմամբ: Հատկապես դժգոհություն է արձանագրվել նախնական մասնագիտական կրթության նկատմամբ: Այստեղ հարկ է նշել, որ ՀՀ կրթության և գիտության 42 նախարարության նախնական մասնագիտական կրթության բաժնի փորձագետի հավաստմամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնարանում դասավանդվող նախնական մասնագիտական գիտելիքների ընտրությունը պայմանավորված է եղել ոչ միայն և ոչ այնքան ՀՀ աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի ուսումնասիրություններով, որքան նշված հիմնարկում առկա բազայով՝ ասել է, թե խորհրդային տարիներից մնացած այն տեխնիկայով ու տարածքով, որ առկա է հիմնարկում: Այս առումով պետք է նշել, որ ՀՀ-ում ընդհանրապես կրթությունը, մասնագիտություններն ու մասնագիտացումները ոչ միշտ են հիմնվում աշխատաշուկայի վերլուծությունների վրա: Արդյունքում ստացվում է, որ մի շարք մասնագետներ՝ քանակական ու որակական առումով, ուղղակի դուրս են մնում շուկայից: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դասավանդվող մասնագիտությունները, այդ թվում՝ գյուղմեխանիկայի մասնագետները, առավելագույնը կարող են աշխատանք գտնել սահմանամերձ կամ այլ գյուղերում, որտեղ դեռ մնացել է խորհրդային տարիներից ժառանգություն թողնված գյուղտեխնիկան: Սակայն անչափահասների հետ ունեցած հարցումների արդյունքները վկայում են, որ այս մասնագիտացումն այնքան էլ արդիական չէ ոչ միայն գյուղերում բնակչության թվի խիստ սակավությամբ ու այդ տեխնիկայի անպիտանությամբ կամ հիմնարկում առկա տեխնիկայի և այսօրվա տեխնիկական պահանջների խիստ տարբերություններով, այլև այն հանգամանքով, որ գյուղմեխանիկայի յուրահատկություններին տիրապետելն արդիական է գյուղաբնակ և պատժից ազատվելուց հետո նորից գյուղ վերադարձող անչափահասի համար: Իսկ դատապարտված և քրեակատարողական հիմնարկ մուտք գործած գյուղաբնակ դատապարտյալներն արդեն իսկ հիմնականում տիրապետում են նշված տեխնիկային, և նոր գիտելիքների ձեռքբերումը ոչ միշտ է արդիական: Հյուսնի մասնագիտություն ձեռք բերելու նկատմամբ անչափահաս դատապարտյալներն առավել հանդուրժող են: Սակայն այստեղ կա ևս մեկ խնդիր. ըստ անչափահաս դատապարտյալների խոսքերի` հյուսնության դասընթացներն անցկացվում են առանց գործնական պարապմունքների: Հիմնականում փայտերի տարբերակումների և այդ փայտերի հետ աշխատանքի տեսական մեկնաբանություններով ավարտվում է նշված դասընթացի շրջանակը: Այս առումով, դժվար է պատկերացնել, թե այս մասնագիտացման համար ստացված ատեստատը կամ հավաստագիրն ինչ արժեք կարող է ունենալ հասարակություն վերադառնալիս: Անչափահասների և քրեակատարողական հիմնարկի փորձագետների հետ հարցումները վկայեցին, որ հումքի (այս դեպքում` փայտի) ներմուծման ֆինանսական հարցը դեռևս լուծված չէ: Այսուհանդերձ փաստը մնում է 43 փաստ, որ անչափահասները ստանում են տեսական գիտելիքներ օրինակ աթոռ պատրաստելու վերաբերյալ, սակայն դեռևս փորձ անգամ չեն կատարել մի քանի տախտակ ռանդելու, իրար մեխելու կամ այլ անհրաժեշտ աշխատանքներ անելու ուղղությամբ: Ամենադժվարին իրավիճակում է հայտնվել էլեկտրասարքավորումների գծով մասնագիտությունը: Անչափահասներից շատերը նույնիսկ չգիտեին, որ ուսումնարանում կա նման մասնագիտացում: Թեև հետազոտության շրջանակներում չկարողացանք պարզել, թե կոնկրետ ինչ գործիքներով, ինչ հումքով և ինչ արդյունքի ակնկալիքներով են անցկացվում դասընթացները, սակայն մեկ բան ավելի քան պարզ է. նշված մասնագիտացումը մեծ համբավ չի վայելում կոնկրետ անչափահանսերի միջավայրում:

Օգտակար զբաղվածություն և ոչ պարտադիր կրթություն

Դատապարտյալների հիմնական զբաղվածությունն ապահովվում է վերը հիշատակված պետական ուսումնարանի կրթությամբ և մասնագիտական հմտությունների տրամադրման դասընթացներով: Նշված դասընթացները դեռևս 2001 թվականից առ այսօր իրականացվում է «ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից: Ներկայումս նշված կազմակերպության մշակութային խմբի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գործում է նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ ստեղծված «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ- ը: Դասերի ընթացքում անչափահաս դատապարտյալներին ուսուցանվում է փայտի գեղարվեստական փորագրության և խեցեգործության հմտություններ: Նշված ծրագրի իրականացման նպատակը, ըստ էության, բխում է դատապարտյալների վերականգնման և հասարակությունում նրանց հետագա վերաինտեգրման անհրաժեշտությունից: Ըստ նշված կազմակերպությունների փորձագետի` այս հմտություններին տիրապետելը հնարավորություն է տալիս ոչ միայն զարգացնել գեղարվեստական ճաշակ և գեղեցիկ արժեքներ, այլև երաշխիքներ է ստեղծում սեփական ուժերով նվազագույն կենցաղային պայմաններ ապահովել` հասարակություն վերադառնալուց հետո: ՊՈԱԿ-ի փորձագետի հավաստմամբ տասնյակ դատապարտյալներ այսօր իրենց հացն են վաստակում հենց այն արհեստներով, որոնց տիրապետել են հիմնարկում: Նրանցից մեկ տասնյակից ավելին զբաղվում է մասնավոր գործերի ստեղծմամբ ու վաճառքով, իսկ մոտ 5-10 նախկին դատապարտյալներ տեղավորվել են տարբեր մասնավոր ընկերություններում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 44 խեցեգործի կամ կահույքի վրա գեղարվեստական փորագրողի աշխատանքներում: Նշված դասընթացներին սիստեմատիկ մասնակցում է ընդհանուր թվով 9 դատապարտյալ (4-ը՝ փայտամշակման և 5-ը՝ խեցեգործության): ՊՈԱԿ-ի ներկայացուցչի հավաստմամբ այս թվերը հաճախ փոփոխվում են, և ըստ էության շատերը կցանկանան մասնակցել դասընթացներին, եթե լուծվի գլոբալ առումով երկու գերխնդիր. 1. տարածքի մեծացում, 2. հիմնարկի աշխատակիցների մանկավարժահոգեբանական որակավորման բարձրացում։ Առաջին խնդրի առումով, խոսքը գնում է այս դասընթացների արդյունավետության ապահովման նպատակով «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ- ին պետականորեն անհատույց տրամադրված հիմնարկի նախկին կաթսայատան շենքը շահագործման հանձնելու վերաբերյալ: Ներկայումս նշված դասընթացներն իրականացվում են ուսումնարանի առաջին հարկում տեղակայված սենյակում, որտեղ տարածքը չի բավականացնում նվազագույնը 10-15 անչափահասների միաժամանակյա աշխատանքի, ինչպես նաև գործիքները և տեխնիկան պահելու համար: ՊՈԱԿ-ի ներկայացուցչի հավաստմամբ նշված շենքի ապամոնտաժման և արհեստանոցի կառուցման համար ծախսերը պետականորեն գնահատվել են մոտ վեց միլիոն ՀՀ դրամի շրջանակներում, սակայն նշված խնդրի լուծման վերաբերյալ բոլոր պետական ատյաններին բազմիցս ներկայացված դիմում-խնդրանքները մնացել են անպատասխան: Այս առումով, չափազանց կարևոր կլիներ ՀՀ մշակույթի նախարարության դերը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ը գործում է հենց այս գերատեսչության ենթակայությամբ: Երկրորդ խնդիրը կրում է խորքային բնույթ և պահանջում համապատասխան վերաբերմունք: Ինչպես առ այսօր ամենատարբեր երկրների ներկայացուցիչների ու տեղական կազմակերպությունների կողմից անչափահաս դատապարտյալների խնդիրների ուսումնասիրությունները, այնպես էլ մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ անչափահասների պատժի կատարման ամենակարևոր գործոնը նրանց հետ ամենօրյա աշխատանք իրականացնող քրեակատարողական ծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածությունն է, առավելապես՝ մանկավարժահոգեբանական որակավորումը: Այս առումով, փորձը և մեր ամենատարբեր հետազոտությունները վկայում են, որ քրեակատարողական ծառայությունում դեռևս չի ներդրվել կադրերի ընտրության մեխանիզմ, որի արդյունքում պարզ կդառնա տվյալ թեկնածուի անձնային և 45 մասնագիտական որակների համապատասխանությունը տվյալ պաշտոնին: Խնդրին առավել մասնավորեցված անդրադառնալով` նշենք, որ նման մեխանիզմն առավել քան կարևոր է հենց անչափահասների առումով և հենց նրանց պահման համար նախատեսված հիմնարկում անձին աշխատանքի ընդունելիս: Այս առումով, տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ հիմնարկում գրեթե բացակայում են մանկավարժ կամ հարակից գիտությունների մասնագետները, բացառությամբ՝ մեկական հոգեբան, իրավաբան և սոցիալական աշխատող մասնագետների, ովքեր միաժամանակ սպասարկում են կանանց, անչափահասներին ու կալանավորվածներին պահելու վայրի տեղամասերը և ուղղակիորեն չեն կարողանում լիարժեք աշխատանք ապահովել հիմնարկում պահվող բոլոր անձանց հետ: Խնդիրը, ըստ ՊՈԱԿ-ի ներկայացուցչի, կայանում է նաև նրանում, որ հաճախ քիչ արդյունավետ են աշխատակիցների կողմից անհատական աշխատանքները յուրաքանչյուր անչափահասի հետ` բացատրելու համար մասնավորապես կրթություն ստանալու և մասնագիտական հմտություններ ունենալու ծայրահեղ կարևորությունը: Նշենք, որ նման ծրագրերի իրականացման և դրանց խթանման պահանջը բխում է ոչ միայն մարդկային բարի կամքից և դրական արժեքային համակարգ ձևավորելու պահանջից, այլև հստակ կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի թիվ 44-Ն հրամանով: Ավելին, նույն հրամանի 1-ին գլխի 8-րդ կետի պահանջները վկայում են, որ անչափահասների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները պետք է կրեն պարտադիր բնույթ (ուղղակի մեջբերում նշված իրավական ակտից). «8. Կալանավորվածների և դատապարտյալների ընդգրկումը սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներին իրականացվում է կամավոր հիմունքներով, բացառությամբ անչափահասների: Անչափահաս կալանավորվածների և դատապարտյալների ընդգրկումը սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներին պարտադիր է»: Հետևաբար, նշված դասընթացների առկայությունն ուղղակիորեն պետք է դիտարկել որպես ուղղման միջոց և դրանց մասնակցությունը դիտարկել պարտադիրության սկզբունքով: Այս առումով, պարտադիրության ճնշող գործոնը մեղմելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել և ներդնել խրախուսման այնպիսի համակարգ, որի առկայությունն ինքնին նվազագույնի կհասցնի անչափահասների բացասական վերաբերմունքը կրթական և օգտակար զբաղվածություն ու անձի զարգացում ապահովող այլ ծրագրերի նկատմամբ: Աշխատակիցների մասնագիտական, մանկավարժահոգեբանական որակավորման բարձրացման առումով պետք է նշել, որ դեռևս 2002 46 թվականից մեկնարկած քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացներում գրեթե տեղ չեն գտել առանձին բաժիններ ու թեմատիկ մոտեցումներ կոնկրետ անչափահաս դատապարտյալների հետ վարվեցողության, նրանց ուղղման գործընթացն արդյունավետ կազմակերպելու գործընթացների վերաբերյալ: Նշված վերապատրաստումները, ըստ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, իրականացվում են առնվազն 3 տարին մեկ անգամ: Ամփոփելով` նշենք նաև, որ անչափահաս դատապարտյալների օգտակար զբաղվածությունն ապահովվում է նաև պարբերաբար տարբեր միջազգային և ազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կարճաժամկետ ծրագրերով, որոնք, սակայն, կրում են խիստ տարերային ու ոչ շարունակական բնույթ:

Կրթական ծրագրերի կազմակերպման և բոլոր անչափահաս կալանավորվածներին ու դատապարտյալներին ներգրավելու խնդիրներ

Չնայած «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվող կրթական ու մասնագիտական հմտությունների տրամադրման դասընթացների առկայությանը, այնուամենայնիվ, դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց հիմնական մասին անդրադարձ է կատարվել սույն հետազոտության մեջ: Այնուամենայնիվ, ևս մի քանի կարևոր խնդիրներ ներկայացվում են ստորև, որոնք առավելապես կապված են օրենսդրական և կազմակերպչական հարցերի հետ. 1. Չնայած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին (հոդված 13, հոդված 25)` կրթական բոլոր ծրագրերից անմասն են մնում կալանավորված անչափահասները: Որևէ կերպ լուծված չէ կրթական ծրագրերում նրանց ներգրավվածության և կրթության շարունակության հարցերը, ինչի պատճառով շատ դատապարտյալներ հետ են մնում կրթական գործընթացից: Անչափահաս դատապարտյալների հետ իրականացված հարցազրույցների արդյունքները վկայում են, որ հաճախ անձը կարող է մնալ կալանավորվածի կարգավիճակում մեկ տարուց ավելի (հատկապես վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ դիմելիս): 2. Կրթական բոլոր ծրագրերից (բացառությամբ գորգագործության դասընթացի) դուրս են մնում նաև իգական սեռի անչափահաս դատապարտյալները: Այս հանգամանքն առավել կարևորվում է այսօր, երբ բացառիկ երևույթ համարվող իգական սեռի անչափահաս անձինք դատապարտվում և ազատազրկման ձևով պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկում: Խնդիրն արդիական է հենց այն 47 պատճառով, որ հիմնարկում գործող ուսումնարանը տեղակայված է արական սեռի անչափահասների տեղամասում, որոնցից ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջով կին դատապարտյալներն անջատ են պահվում: Պետք է նշել, սակայն, որ պրակտիկայում, փաստորեն, չի կիրառվում նույն իրավական ակտի նույն հոդվածի 3-րդ մասի պահանջները, որը թույլ է տալիս որոշ դեպքերում չպահպանել անջատ պահելու սկզբունքները. այն է (ուղղակի մեջբերում օրենսգրքից «3.Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե նրանք մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպած սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ միջոցառումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում (68-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-9-Ն)»: 3. Կիրառության մեջ չի դրվում հիմնարկից դուրս կրթություն ստանալու կամ ուսումնական տարբեր դասընթացների մասնակցելու և (կամ) շարունակելու հնարավորությունները (այդ թվում` հանրակրթություն, ԲՈՒՀ, մասնագիտական դասընթացներ, մասնավոր պարապմունքներ և այլն): Այս առումով, կարծում ենք, ի թիվս այլ պատճառների, խնդիրն ունի նաև հետևյալ պատճառները. Առաջին պատճառն առկա իրավական դաշտի բացթողումներն ու սահմանափակումներն են: Ու, քանի որ օրենքը հաճախ չի տարբերակում չափահասին անչափահասից, նշված սահմանափակումները տարածվում են նաև անչափահաս դատապարտյալների վրա: Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջների մասին, որը կանոնակարգում է դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու գործընթացը: Օրենսդիրը սույն հոդվածով դատապարտյալին սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում թույլատրում է (բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի) տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի, ընդ որում` յուրաքանչյուր դեպքում յոթ օրից ոչ ավելի տևողությամբ: Ակնհայտորեն հասկանալի է, որ նշված ժամանակահատվածում կրթական որևէ ծրագրի մասնակցությունը գրեթե անհնարին է կամ անարդյունավետ: Այս առումով կարևոր է նաև «սոցիալական վերականգնում» հասկացության հստակ սահմանումը որևէ իրավական ակտով և կրթության, ուսուցման գործոնների դիտարկումը որպես այդ հասկացության կարևոր բաղադրատարր: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ ցանկացած կրթական ծրագրին մասնակցությունն ինքնին սոցիալական վերականգնման կայուն երաշխիք է: Երկրորդ պատճառը ոչ միայն համապատասխան իրավական ակտերի բացակայությունն է և (կամ) դրանցում առկա բացերը, այլև եղած իրավական 48 ակտերի պահանջների կատարման ցանկության և կամքի բացակայությունը (կամ պակասը): Այսպես` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջները, որքան էլ խիստ են ու սահմանափակող, այնուամենայնիվ, կիրառության մեջ չեն դրվում: Անչափահաս դատապարտյալներին, որպես կանոն, տրամադրվում են կարճաժամկետ մեկնումներ միայն անձնական բացառիկ հանգամանքների հիմնավորմամբ (հիմնականում մերձավոր ազգականի մահ), այն էլ` մի քանի ժամով: 4. Անչափահասների կրթությունը (այդ թվում` մասնագիտական) պետք է լինի շարունակական ու անընդմեջ: Այս առումով ցանկալի է, որպեսզի դատապարտյալները ոչ միայն հաճախակի օգտվեն կարճաժամկետ մեկնումներից, այլև առավելագույնս օգտվեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման իրենց իրավունքից: Այս նպատակով անհրաժեշտ է նվազագույնը. 4.1. Ոլորտը կարգավորող իրավական ակտերում (ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ՀՀ Նախագահի 31.07.06թ. ՆՀ-163-Ն Հրամանագիր, ՀՀ կառավարության 24.08.06թ. թիվ 1304-Ն որոշում, ՀՀ արդարադատության նախարարի 08.09.05թ. թիվ ՔՀ-46-Ն հրաման) հստակ առանձնացնել անչափահաս դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը: 4.2. Ստեղծել անչափահասների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը լսող առանձին հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, սոցիոլոգներ և շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչներ: 4.3. Զարգացնել պրոբացիոն ծառայությունը և հստակ իրականացնել ազատված դատապարտյալի վարքի վերահսկողություն, որի նպատակը կլինի պատժից ազատված անչափահասի կողմից կրթական ծրագրերի մասնակցության խթանումն ու հանցավոր վարքին այլընտրանք վարքի ձևավորումն ու ամրապնդումը: 5. Անչափահասների հետ հարցազրույցների և փորձագիտական հարցումների վերլուծությունները վկայում են, որ դեռևս չկա հստակ համագործակցություն հիմնարկում գործող դպրոցի և հանրակրթական այլ դպրոցների միջև: Հիմնարկի դպրոցի տնօրինությունը դատապարտյալին այս կամ այն դասարանում հրամանագրելու գործում, որպես կանոն, բավարարվում է տվյալ անչափահասի հայտարարությամբ, թե որ դասարանում է սովորել մինչև ազատազրկվելը (բացառիկ դեպքերում սույն տեղեկությունը ճշգրտվում է նրա ծնողի կամ ներկայացուցչի հետ): Այսինքն, հիմնարկում գործող ուսումնական հաստատությունը չի ունենում 49 պատասխանատու մարմնի պատասխան գրություն տվյալ անչափահասի ուսումնական առաջադիմության, վարքի բնութագրի, նախասիրությունների, հակումների և ընդհանրապես այս կամ այն դասարանում սովորելու, այն ավարտելու վերաբերյալ: Այս առումով, վերլուծությունները վկայում են, որ փաստորեն չի գնահատվում տվյալ անչափահասի կրթական կարիքները, ունակությունները և համապատասխանությունն այս կամ այն դասարանին:

Փորձագիտական հարցումների վերլուծության արդյունքներ

 Թեև Աբովյանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանը գտնվում է «Աբովյան» ՔԿ հիմնարկի տարածքում, այնուամենայնիվ, ՀՀ-ում անչափահաս դատապարտյալների կրթությունը (այդ թվում` մասնագիտական) գտնվում է պետական հոգածության տակ: Այն կազմակերպվում և վերահսկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:  Անչափահաս դատապարտյալներին առաջարկվում է հանրակրթություն և միջին մասնագիտական (արհեստագործական) կրթություն: Չնայած ՀՀ քրեակատարողական օրենսդրությունը նախատեսում է նաև հեռավար ու դրսեկության կարգով կրթություն, սակայն դեռևս պետական լիազոր մարմնի (Կրթության և գիտության նախարարություն) կողմից չեն հաստատվել համապատասխան կարգեր:  Բացի կրթական ծրագրերից, անչափահաս դատապարտյալներին առաջարկվող զբաղվածության ապահովման միջոցառումներն ու ծրագրերը շատ չեն: Դրանք հիմնականում կրում են մշակութային բնույթ և իրականացվում հիմնականում տոնական կամ հիշատակի օրերին:  «Աբովյանում» չի իրականացվում կրթական կարիքների գնահատում, չի գնահատվում, թե տվյալ անչափահաս դատապարտյալն ինչու պետք է ընդգրկված լինի այս կամ այն դասարանում, որ առարկաներից է թերանում և ինչպիս առաջադիմություն ունի և այլն (համապատասխան փորձ` Սերբիա, Ռումինիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Ֆինլանդիա): Որպես կանոն, դպրոցի տնօրենը հարցնում է տվյալ անչափահասին կամ հազվադեպ` նրա ծնողին կամ զանգահարում անչափահասի կողմից մատնանշված դպրոց, որից հետո՝ տեղաբաշխում ըստ դասարանների՝ հիմնվոլով հիմնականում տվյալ դատապարտյալի խոսքերի վրա:  Հիմնարկի ուսումնարանում (որը տրամադրում է նաև հանրակրթություն) գործում են կոմպլեկտավորման հիմունքներով դասարաններ, որտեղ 7, 8, 9-րդ դասարանի աշակարետները միաժամանակ սովորում են իրար հետ, 10, 11,-րդ դասարանցիները` իրար հետ: Ըստ էության գործում են երկու դասարան (7, 8 ,9–րդ և 10, 11–րդ: Յուրաքանչյուր 50 դասարանի աշակերտին դասի ընթացքում տրամադրվում է ընդամենը 15 րոպե, որից հետո դաս է բացատրվում մյուս դասարանի աշակերտներին):  Կրթական գործընթացում այլ կազմակերպությունների ներգրավվածությունը չափազանց ցածր է և տարերային: Չկան լիակատար և երկարաժամկետ ծրագրեր ապահովող կազմակերպություններ: «Աբովյանում» մասնագիտական հմտությունների (փայտի գեղարվեստական փորագրություն և կավագործություն) ուսուցմանը նպաստում է «ՏՐՏՈՒ» հասարակական կազմակերպությունը, սակայն նշված պրոցեսում անչափահասների ներգրավվածությունը մեծ չէ:  Ինչպես վերը նշվեց, անչափահասների կրթական կարիքները չեն գնահատվում պատշաճ կարգով: Բացառություն չէ նաև մասնագիտական կրթությունը: Ուսումնարանում անչափահասներին տրամադրվող մասնագիտական հմտությունները (գյուղմեխանիկա, ռադիոսարքավորումների մասնագետ և հյուսն) բխել են ոչ թե շուկայի կամ կրթական կարիքների գնահատումից, այլ Խորհրդային միությունից ժառանգություն մնացած տեխնիկական բազայի առկայությունից, որի հիման վրա իներցիոն կերպով կազմակերպվում են վերը թվարկված մասնագիտությունների ուսուցումը: Նշված մասնագիտությունների ոչ արդիականության մասին են վկայում նաև քրեակատարողական վարչության, «Աբովյան» ՔԿՀ-ի, զբաղվածության պետական գործակալության աշխատակիցների հետ անցկացված փորձագիտական հարցումների, ինչպես նաև հենց անչափահաս դատապարտյալների հարցազրույցների վերլուծության արդյունքները:  Սահմանափակումներ են գործում իգական սեռի և կալանավորված անչափահասների կրթության կազմակերպման հարցում: Սահմանափակման հիմնական պատճառաբանությունն ուսումնարանի տեղակայման վայրն է, որը գտնվում է անչափահաս դատապարտյալների համար նախատեսված տեղամասում: Ընդունելով իրարից անջատ պահելու վերաբերյալ ՀՀ քրեակատարողական և քրեադատավարական օրենսգրքերի պահանջները, այնուամենայնիվ, նույն իրավական ակտերը չեն արգելում անջատ պահելու սկզբունքի չպահպանելը, եթե կալանավորվածի համար չկա նախաքննության մարմնի կողմից դրված արգելանք կամ «տարասեռ դատապարտյալները ներգրավված են կրթական, մշակութային… միջոցառումներում»:  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի առկա շենքային և տեխնիկական պայմաններում կարելի է իրականացնել ամենատարբեր մասնագիտական հմտությունների ուսուցման ծրագրեր: Սակայն փորձագիտական հարցումների և անչափահասների հետ իրականացված հարցազրույցների վերլուծությունները վկայում են, որ այդ թվում`  համակարգչային բազային հմտություններ, 51  համակարգչային ծրագրավորում,  վեբ-դիզայն,  օտար լեզու (հատկապես պատժից ազատման և ԲՈՒՀ ընդունվելու նախապատրաստվող դատապարտյալների շրջանում),  խոհարարություն և սեղանի դիզայն,  այգեգործություն (բույսերի դիզայն),  կահույքագործություն:

ԳԼՈՒԽ IV. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ամփոփում

Եվ այսպես, փորձենք ամփոփել այն, ինչ ներկայացվեց: Օրենսդրության և կանոնակարգերի առումով եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան կարգին է: Կան օրենսդրական և ենթաօրենսդրական գրեթե բոլոր նախադրյալները, որպեսզի կամքի, գործընկեր կազմակերպությունների օժանդակության և այդ օժանդակությունը ճիշտ ու հետևողական տնօրինելու արդյունքում ունենանք գործնական բավարար արդյունքներ: Հետազոտված երկրների փորձի վերլուծությունը վկայում է, որ թեև բոլոր երկրներն այս ոլորտում ունեն խնդիրներ, այնուամենայնիվ, գործնական արդյունքները, որ արձանագրվել են այդ երկրներից շատերում, ստիպում են չնկատել առկա թերությունները: Ինչպես արդեն նշվել է, առավել մեծ ուշադրության է արժանի Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների փորձը, հատկապես` Դանիայի և Շվեդիայի, ուր ազատությունից զրկված անձանց առաջարկվող կրթությունը որակական, ինչպես նաև հնարավորությունների առումով գործնականում չի զիջում բանտերից դուրս գտնվող քաղաքացիներին առաջարկվող կրթությունից ու մասնագիտական ուսուցումից: Այս ամենը ևս մեկ վկայություն է հօգուտ այն պնդման, որ անթերի օրենսդրությունն ինքնին չի կարող իրական ձեռքբերումներ ապահովել առանց կիրարկման և իհարկե համապատասխան ֆինանսական ու մարդկային ռեսուրսների ներդրումների: Նույն կերպ, ամենամեծ ներդրումների պայմաններում չի կարելի գործնական արդյունք ակնկալել, եթե չկա արդի պահանջներին համապատասխանող օրենսդրություն: Այն առաջարկությունները, որ կներկայացվեն, գուցե այսօր անիրատեսական կամ դժվար իրականանալի թվան: Դա միանգամայն ընդունելի դիտարկում կլինի, եթե ենթադրենք, որ այդ առաջարկությունների իրագործմանը ձեռնամուխ են լինելու բացառապես անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցման ու կրթության բնագավառում ներգրավված անձինք: Սակայն շահագրգիռ բոլոր կողմերի`

52 մասնագետների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, համայնքների սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի իրականություն դարձնել այն, ինչն առաջին հայացքից կարող է անհավանական թվալ: Առավել ևս, որ առաջարկությունների այս փաթեթը կարճաժամկետ իրականացման համար չէ, և որ նման գործակցության դրական օրինակներ արդեն իսկ կան: Կան նաև այդ գործակցության դրական արդյունքների օրինակներ (պարտադիր չէ հենց այս բնագավառում), երբ ոչ կառավարական կազմակերպությունների հաջող նախաձեռնությունների շարունակականությունն ապահովել է Կառավարությունը` պետական բյուջեի միջոցներից: Հայաստանում անչափահաս դատապարտյալների մշտապես փոքր թիվը յուրօրինակ հնարավորություն է, որպեսզի ոչ մի դատապարտյալ դուրս չմնա կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրերից: Ինչպես նշված է «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններում»` «Նկատի առնելով իրավական, տնտեսական և աշխարհագրական պայմանների բազմազանությունը, ակնհայտ է, որ ոչ բոլոր կանոններն են հնարավոր կիրառել ամենուրեք և միաժամանակ: Սակայն նրանք պետք է կյանքի կոչեն իրենց իրականացման ճանապարհին եղած գործնական դժվարությունները հաղթահարելու մշտական ձգտումը, քանի որ նրանք ընդհանրապես և ամբողջությամբ արտացոլում են Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունելի համարվող նվազագույն պայմանները։»: Ստորև ներկայացվում են այն քայլերը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են անչափահաս դատապարտյալների համար համակողմանի կրթության և արդյունավետ մասնագիտական ուսուցման մատչելիությունն ապահովելու համար: Քրեակատարողական ծառայության և տարբեր դերակատարների` պետական կառավարման (Արդարադատության, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ, Ոստիկանություն և այլն), տարածքային կառավարման (մարզպետարաններ և դրանց համապատասխան ստորաբաժանումներ, զբաղվածության տարածքային գրասենյակներ) և տեղական ինքնակառավարման մարմինների (խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, համայնքային ծառայություններ, դպրոցներ), հասարակական և միջազգային կազմակերպությունների գործունեության համակարգումը կարևոր նախադրյալ է կրթության և մասնագիտական ուսուցման հարցերում բանտարկյալների ունեցած կարիքները հոգալու համար: Դա թույլ կտա առավել արդյունավետ կառավարել նյութական և մարդկային ռեսուրսները: Իսկ մասնագիտական ուսուցման հարցերի շուրջ զբաղվածության ծառայությունների հետ գործակցությունը կապահովի մասնագիտության և 53 աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը: Ռիադյան կանոնները ևս ընդգծում են համագործակցության կարևորությունը: Ավելին, այդ համագործակցությունը կարևոր է ոչ միայն ուսուցման գործընթացում, այլև դատապարտյալին ազատման նախապատրաստելիս, ինչպես նաև` ազատ արձակված անձին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելիս:

Առաջարկություններ

1. Ունենալ պարբերաբար թարմացվող վիճակագրություն, որը թույլ կտա գնահատել և արդյունքները մշտադիտարկման ենթարկել` իրադրությունը վերահսկելու և համապատասխան շտկումներ մտցնելու նպատակով։ 2. Իրականացնել իրազեկության բարձրացման պարբերական քարոզարշավներ` հանցավորության կանխարգելման և իրավախախտներին հասարակությունում վերաինտեգրելու գործում մասնագիտական ուսուցման և աշխատանքի կարևորությունն ընդգծելու, նախկին դատապարտյալների «խարանման» անթույլատրելիության վերաբերյալ և հարակից այլ թեմաներով: Դա կնպաստի բանտային համակարգի և լայն հանրության միջև շփումներին: 3. Հնարավորինս զուգակցել կրթությունը և մասնագիտական ուսուցումը` բանտից հասարակություն անցումն էլ ավելի սահուն դարձնելու նպատակով: Այս առումով զգալի փորձառություն ունեն Դանիայի, Շվեդիայի և Անգլիայի բանտային համակարգերը: 4. Հնարավորինս ընդլայնել հեռավար կրթության և մասնագիտական ուսուցման հնարավորությունները` օգտագործելով ինտերնետի ընձեռած հնարավորությունները` հաշվի առնելով անվտանգության բոլոր նկատառումները: Կրթության այդ եղանակը, ի թիվս այլ առավելությունների, թույլ է տալիս ապահովել մասնագիտական ուսուցումը և դասավանդողին ընտրելու, աշխատանք փնտրելու հնարավորությունները և կրթական գործընթացի անընդհատությունը: Իսկ ամենամեծ առավելությունը մասնագիտական ուսուցման հետ կապված ծախսերի նշանակալի նվազումն է: 5. Գնահատել ուսուցիչների վերապատրաստման կարիքները և, դրանց արդյունքները հաշվի առնելով, կազմակերպել համապատասխան դասընթացներ։ 6. Մշակել ենթաօրենսդրական ակտի նախագիծ, որն անմիջականորեն կվերաբերի կոնկրետ անչափահաս դատապարտյալների ուղղմանը, վերականգնմանը և հասարակությունում նրանց վերաինտեգրման երաշխիքների ստեղծմանը` կրթությունը և

54 մասնագիտական կրթությունը դիտելով որպես նրանց ուղղման հիմնական միջոց կամ միջոցներից մեկը: 7. Առկա իրավական ենթաօրենսդրական ակտերում, մասնավորապես` «Հանցավորության կանխարգելման պետական ծրագիր», «Երիտասարդական քաղաքականության պետական հայեցակարգ», «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգ», հստակ սահմանազատել անչափահաս ազատազրկվածների կրթության (այդ թվում` մասնագիտական) կազմակերպման անհրաժեշտությունը և ամրագրել կոնկրետ քայլեր և այդ քայլերի կատարման համար կոնկրետ մեխանիզմներ նրանց կրթությունը կազմակերպելու ուղղությամբ: 8. Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից ուսումնասիրել անչափահաս կալանավորված անձի (այնուհետև` դատապարտյալի) կրթական կարիքները, որի արդյունքում միայն կազմակերպել կոնկրետ այդ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կրթական ծրագիր (ներառյալ տառաճանաչություն, մասնագիտական հմտություններ, ցանկալի և հնարավոր մասնագիտության ուսուցում և այլն): 9. Կրթական կարիքներն ամբողջական գնահատելու նպատակով սերտ համագործակցություն ձևավորել անչափահասի` մինչև կալանավորվելը սովորած դպրոցի տնօրինության հետ: Դպրոցի տնօրեններից պահանջել նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`  վերջին դասարանը, որ սովորել է անչափահասը` մինչև ձերբակալվելը,  կրթական առաջադիմությունն ըստ առարկաների,  անձնային հատկանիշների, որակների վերաբերյալ բնութագիր։ 10. Յուրաքանչյուր եռամսյակ կամ կիսամյակ իրականացնել մասնագիտական կողմնորոշման թեստավորումներ` պարզելու համար այն մասնագիտությունների ցանկը, որտեղ տվյալ անչափահասները կարող են ինքնառեալիզացվել և լինել առավել պիտանի` իրենց անձնային որակներով ու առանցքային հետաքրքրություններով: 11. Անչափահաս կալանավորված անձանց (տղաների և աղջիկների համար) ապահովել կրթական ծրագրերի մատչելիություն: Անչափահաս դատապարտյալների տեղամասում գործող ուսումնարան ուղեկցելու անհնարինության դեպքում կրթական ծրագրերն իրականացնել խցերում և կանանց տեղամասում` անհատական կամ խմբային հիմունքներով: Համապատասխան ուսուցիչների բացակայության և նրանց ֆինանսավորման անհնարինության դեպքում կրթական ծրագրերին ներգրավել ԲՈՒՀ-ի (հատկապես մանկավարժական համալսարանի) շրջանավարտների` կամավորության հիմունքներով: 55 12. Պարբերաբար ուսումնասիրել աշխատաշուկայի կարիքները, ստեղծել սերտ համագործակցություն տարածքային զբաղվածության կենտրոնների հետ` պարբերաբար թարմացնելով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը, անհրաժեշտության դեպքում որպես մասնագետ ներգրավելով տվյալ տարածքային կենտրոնների մասնագետների: 13. Ստեղծել մասնագիտությունների այլընտրանքներ անչափահասների համար: Այս առումով, սերտ համագործակցության կապեր ստեղծել և պահպանել հասարակական և այլ կազմակերպությունների հետ` (այդ թվում` ՀՀ-ում գործող միջին մասնագիտական քոլեջների, ուսումնարանների) ներգրավելով համապատասխան մասնագետների: 14. Կրթական ծրագրերին դատապարտյալների մասնակցությունը խթանելու նպատակով առավել արդյունավետ և հաճախակի օգտվել օրենքով սահմանված խրախուսանքներից: Անհրաժեշտության դեպքում ստեղծել կամ վերամշակել խրախուսման նոր համակարգ: 15. Ստեղծել և քրեակատարողական ծառայությունում ներդնել կոնկրետ «Աբովյան» ՔԿ հիմնարկի աշխատակցի պաշտոնի անձնագիր, և այս հիմնարկի կադրերի ընտրությունը կատարել ըստ վերջինիս պահանջների: Ընդ որում հատուկ շեշտադրել մանկավարժ մասնագետների անհրաժեշտությունը` անկախ պաշտոնից (օրինակ` անվտանգության բաժնի աշխատակից, խմբի ղեկավար և այլն): 16. Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացներում հատուկ առանձնացնել անչափահասների հետ աշխատող աշխատակիցներին և նրանց համար կազմակերպել դեռահասության և դեռահաս հանցագործների խնդիրներին առնչվող հատուկ կրթական ծրագրեր: 17. Հաշվի առնելով ինչպես անչափահաս դատապարտյալների ցանկությունները, նրանց մասնագիտական կողմնորոշման արդյունքները, այնպես էլ մարդկային և ֆինանսական ռեսուրսների հնարավորինս նվազագույն ծախսերը` անչափահասների շրջանում իրականացնել համակարգչային ուսուցման դասընթացներ,ընդ որում, ինչպես համակարգչային հիմնարար գիտելիքներ, այնպես էլ` համակարգչային ծրագրավորում, վեբ-դիզայն, ճարտարապետական և համակարգչային այլ ծրագրեր: Ցանկալի է նաև օտար լեզվի, մասնավորապես` անգլերենի խորացված ուսուցանում՝ հաշվի առնելով համակարգչին տիրապետելու անհրաժեշտությունը: 18. Ակտիվացնել կարճաժամկետ մեկնումների տրամադրման կիրառումը` հնարավորություն ընձեռելով անչափահաս դատապարտյալին մասնակցելու օրենքով սահմանված կրթական ծրագրերին 56 քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս, ներառյալ` հեռակա, անհատական ուսուցման կարգով կրթություն, մասնագիտական լրացուցիչ ծրագրեր, ուսումնական տարբեր կարճաժամկետ դասընթացներ և այլն («Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածներ: Օրինակ` Լատվիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Շվեդիա։): 19. Սոցիալական վերականգնման նպատակով անչափահասին կարճաժամկետ մեկնում տրամադրելու տևողությունը փոփոխել` հավասարեցնելով բաց տիպի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կարգավիճակին, (սոցիալական վերականգնման նպատակով տրամադրել կարճաժամկետ մեկնում մինչև մեկ ամիս տևողությամբ` տարվա ընթացքում ոչ ավել, քան վեց անգամ): Այս նպատակով. 19.1 Լրացումներ կատարել ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման մեջ` սահմանելով «սոցիալական վերականգնում» հասկացությունը և կրթություն ստանալու կամ այն շարունակելու գործընթացներն ամրագրել որպես սոցիալական վերականգնմանն ուղղված գործընթացներ: Համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ արդարադատության նախարարի թիվ 44-Ն հրամանով սահմանված Կարգի 11-րդ գլխի 57-րդ կետում` բաղադրատարրերի մեջ ընդգծելով կրթության (այդ թվում` մասնագիտական) բաղադրիչը։ 19.2 Փոփոխություններ կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածում և ՀՀ կառավարության թիվ 1543- Ն որոշման 22-րդ գլխում` տարանջատելով անչափահաս դատապարտյալների կարճաժամկետ մեկնման պահանջները, այդ թվում` ժամկետներն ու տևողությունը։ 19.3 ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ հանրապետությունում գործող կրթական հաստատությունների հետ կապ ստեղծելու և պահպանելու նպատակով: Սույնով ապահովել անչափահաս դատապարտյալներին տրամադրվող կարճաժամկետ մեկնումների նպատակայնությունն ու արդյունավետությունը: 20. Սահմանել անչափահասների պատժից պայմանական վաղաժամկետ ազատման առանձին հանձնաժողովի կարգ: Հանձնաժողովում առաջարկվում է ընդգրկել հիմնականում մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և անչափահասների արդարադատությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր առավել քաջատեղյակ պետք է լինեն անչափահասի տարիքային

57 առանձնահատկություններին, կրիմինոգեն գործոններին, դեռահասության հանցավորությանն ու նրանց ուղղման խնդիրներին: 21. Անչափահաս կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող մասնագիտական կրթության կազմակերպման որակը միջազգային չափորոշիչներին առավել համապատասխպան և այն առավել գործուն դարձնելու նպատակով, կազմակերպել փորձի փոխանակում կոնկրետ ընտրված երկրներ, որտեղ գրանցվել են այս ոլորտի առավելագույն հաջողություններ:

58 RESEARCH ON THE EDUCATION AND VOCATIONAL TRAINING OF JUVENILES DEPRIVED OF THEIR LIBERTY: SUMMARY

Introduction

Securing the rights of juvenile detainees is of primary importance for the protection of the rights of the child throughout the world29. An important aspect of this protection is the creation of prerequisites for their subsequent law-abiding behaviour. A number of studies have revealed that the education organized in the penitentiary institution provides detainees with a number of social, labour and other professional skills which help them to avoid further conflicts with law. This is the reason why a number of advanced countries implement educational programmes designed for this particular social group. The importance of the vocational education of convicts is also reflected in a number of provisions of the RA legislation and the actions of the State Crime Prevention Programme approved by the RA Government, according to which a legal act regulating the organization of vocational education of convicts must be adopted in 2010-2012. Nevertheless, the problem is still topical since no procedure on the organization of the education, particularly vocational education and assessment of opportunities in detention facilities, including those for juveniles has been developed so far, neither has the international practice and legislation been studied, something which would enable making use of the practice of the advanced states. In view of the topical nature of the problem, a research of the opportunities of the vocational education of juvenile detainees and assessment of their needs is becoming of primary importance. In this regard, the OSCE Office in Yerevan supported a project aiming to conduct a research on the introduction of guarantees and opportunities for the vocational education of juvenile detainees, particularly convicts. This research encompassed a comparative analysis of the domestic and international acts, as well as the research of the international practice and models. The results and recommendations of the project may serve as a basis for state authorized bodies and public officials to find speedy and optimal solutions for organizing the vocational education of juvenile convicts in detention facilities, as well as, if necessary, make changes in the relevant legislative framework. Taking into consideration the fact that the only detention facility for juveniles in the Republic of Armenia is the Abovyan penitentiary institution, the research was conducted on the basis of this facility.

29 The word “detainee” in this text denotes minors in pre-trial detention and juvenile convicts.

59 The research, to a certain extent, dwells upon the rights of juveniles deprived of their liberty and the problems regarding their protection. However, it does not aspire to present a detailed research of such or give a comprehensive assessment of the Armenian penitentiary and educational systems. The problem that equally relates to both systems and that is dwelled upon in this research is the education of juveniles deprived of their liberty. It aims to assist all the relevant stakeholders in adopting more informed decisions at the time of developing projects or foreseeing actions. A number of studies and assessments have been made in the past. However, a number of important questions have not been voiced so far. This research will not provide answers to all questions, but each of the relevant actors may find a problem the solution of which s/he may undertake.

Reasearch methodology

The research was conducted in April-July 2011.

The following methodology was applied in the course of the research: 1. Research and analysis of the international, particularly European instruments regulating the education30 of juvenile detainees. In general, more than 30 binding and guiding instruments on the rights of the child and juvenile justice (United Nations and Council of Europe in particular) were studied and analyzed in the area of education and vocational training of convicted juveniles from the perspective of international obligations undertaken by the Republic of Armenia. The approaches of these instruments as well as the theoretical and practical literature on the education of convicted juveniles, including compulsory (general basic education, Paragraph 7 of Article 18 of the RA Law on Education), or discretionary (other forms of education, Article 10 of the RA Law on Education) education and vocational training in correction and rehabilitation processes, the difference between education programmes and opportunities offered to arrested and convicted juveniles, and the peculiarities of organizing education in penitentiary institutions in general were subjected to careful analysis. 2. Research and analysis of the legal framework of the Republic of Armenia on education of juvenile detainees. More than 20 legislative and sub-legislative acts which are in this or that way related to the education of juvenile detainees and convicts have been studied and analyzed (including the RA Constitution, the RA Penitentiary Code, the RA

30 Education in the text encompasses also vocational education.

60 Criminal Procedure Code, the RA Law on the Treatment of Detained and Arrested Persons, the RA Law on Education, etc.). The analysis also considered the inclusion of the education of juveniles deprived of their liberty in state education and youth policies, the importance of ensuring the education of convicted juveniles as enshrined in the state programme for crime prevention, and particularly the legal guarantees and opportunities for organizing professional education in the RA for juveniles deprived of their liberty. 3. Comparative analysis of the Armenian legislation and international documents on education for juveniles. The comparative analysis focused on the compliance between the RA legislation and the international standards. 4. Research and analysis of the practice of the European and other countries on the organization of the education of juvenile detainees. The selection of the countries was based on two main factors: 1) accessibility and availability of the information on a particular country’s penitentiary system and subject-matter of the research; 2) the development level of a particular country in comparison with the Republic of Armenia (those selected were the countries that were, like Armenia, post-Soviet, developing countries with problems of acceptance and adaptation of new values, and countries the level of advancement of which in various areas in a certain extent is a model for newly developing countries). The following countries were selected and included in this document: Latvia, Estonia, Serbia, Romania, Belgium, Malta, France, the United Kingdom, Denmark, Finland, Iceland, Norway, Sweden and Australia. 5. Surveys with the representatives of state bodies responsible in the field and other stakeholder organizations and analysis of their results. The survey among twelve representatives from six state bodies, one non- governmental organization and one state non-commercial organization revealed the peculiarities of the RA state authorized bodies, including the improvement of the education and professional training to juvenile detainees and their rehabilitation in general, the existence of an assessment of their educational needs and concrete educational programmes for them, the peculiarities and accessibility of education to girls and boys, the availability of educational programmes for detained and convicted juveniles and accessibility of these programmes for them depending on their legal status, etc. 6. Interviews were taken with juvenile detainees to stimulate their participation in matters related to them. The qualitative analysis of the interviews revealed that minors were in general willing and prepared to be involved in an educational programme or any other occupation, their opinion on the effectiveness of the educational programmes delivered by the institution.

61 Recommendations

1. Maintain regularly updated statistics which would allow assessing and monitoring the results with a view of keeping the situation under control and making the relevant corrections. 2. Engage in regular awareness raising campaigns on the importance of vocational training and employment in crime prevention and re- integration of offenders with the society, impermissibility of stigmatizing former convicts and other related topics. This will contribute to closer contacts between the penitentiary system and the larger public. 3. Synergize, to the extent possible, education and vocational training to enable a smoother transition from prison to society. In this regard, of relevance is the extensive experience of the penitentiary systems in Denmark, Sweden and the UK. 4. Enlarge, to the extent possible, the opportunities of distant learning and vocational education by using the possibilities of the Internet and taking account of all the security considerations. This mode of education allows inter alia selecting the relevant vocational training and trainer and the continuity of education processes. The biggest advantage though is the significant reduction of the costs of vocational training. 5. Assess the training needs of teachers and, based on the outcomes of this assessment, organize the relevant courses. 6. Draft a sub-legislative act which would be related directly to the rehabilitation of convicted juveniles, their re-integration and creation of guarantees of their re-integration with the society by viewing education and professional training as the main means of their correction. 7. Clearly delineate in the current sub-legislative acts, such as the Crime Prevention State Programme, State Concept for Youth Policy, Procedure of the Structural Subdivisions Conducting Social, Psychological and Legal Works with Detained and Convicted Persons, the need for organizing education for juveniles deprived of their liberty, stipulate concrete steps and specific measures for organizing their education. 8. Study the educational needs of juvenile detainees (and later: convicts) from the moment of their entry to a penitentiary and only afterwards design the relevant educational programme (including reading skills, professional skills, training in the desired and possible profession, etc.) for meeting these needs. 9. Have a comprehensive assessment of the educational needs, develop close co-operation with the management of the school minors attended before

62 their detention. Require as a minimum the following information from the school management:  the year the minor studied prior to his/her arrest;  educational progress by school subjects;  reference on personal characteristics and qualities. 10. Conduct testing of professional orientation on a quarterly or semester basis to find out the list of occupations in which juveniles can find self- realization and be more efficient by their personal qualities and main interests. 11. Ensure access to educational programmes for juveniles (for boys and girls) in pre-trial detention. When it is not possible to accompany them to the college operating in the area of convicted juvenile, implement educational programmes in cells and area where women convicts are held on individual or group basis. If the relevant teachers are not available and if funding is a problem, involve university graduates (especially from the pedagogical university) in educational programmes on a voluntary basis. 12. Regularly monitor the needs of the labour market, in close co-operation with regional employment centers engage in regularly updating the list of professions taught and, if necessary, involving professionals from these regional centers. 13. Create alternative specializations for juveniles. In this area, establish and maintain close co-operation with non-governmental and other organizations (including secondary vocational education colleges and technical colleges operating in the RA) by involving the relevant professionals. 14. Stimulate participation of convicts in educational programmes, make an effective and more frequent use of the incentives foreseen by law. If necessary, develop or re-develop a new system of incentives. 15. Develop and introduce specific job descriptions for penitentiary’s officers of Abovyan penitentiary and recruit staff on the basis of the latter’s requirements. Furthermore, place a special emphasis on the need for pedagogue regardless of the position (for example, security officer, group manager, etc.). 16. In the training courses for penitentiary officers, separate those working with juveniles and organize special training courses for them on adolescence and problems of adolescent criminals. 17. Taking into account the wishes of juvenile convicts, the outcomes of their professional induction, as well as the minimal human and financial resources, conduct training on basic computer skills, as well as on web- design, architectural and other computer programmes for juveniles. It is

63 also desirable to organize advanced foreign language teaching courses, particularly English, taking into account the basic language profecienty need for usage of computer applications. 18. Activate the granting of short-term leaves by enabling juveniles to take part in educational programmes prescribed by law outside of penitentiary institution, including extramural courses, individual, various other short- term educational programmes, etc (Article 10 and 13 of the RA Law on Education; example of Latvia, the United Kingdom, Denmark, Finland, Iceland and Sweden). 19. Change the length of short-term leaves granted to juveniles with a view to social rehabilitation equalizing their status with that of convicted persons in open correctional institutions (grant a leave of up to 1 month with a view to social rehabilitation for not more than 6 times per year). For this purpose: 19.1 Make amendments to the Decision No 1543-N of the RA Government defining the concept of social rehabilitation and stipulate the process of obtaining and continuing education as processes directed at social rehabilitation. Make the relevant supplement in Section 57 of Chapter 11 of the procedure established by the Order No 44-N of the RA Minister of Justice, stressing education among the rest of its components. 19.2 Make amendments to Article 80 of the RA Penitentiary Code and Chapter 22 of the Decision of the RA Government No 1543-N by clearly delineating the requirements of leave, including its terms and duration for juvenile convicts. 19.3 Take measures jointly with the RA Ministry of Education and Science to establish and maintain contacts with the education establishments operating in the Republic of Armenia. This will ensure the targeted nature and effectiveness of short-term leaves granted to juvenile convicts. 20. Develop a procedure for a separate commission for the conditional release of juveniles. The commission should mainly comprise of teachers, social workers, psychologists and representatives of NGOs dealing with issues of juvenile justice who are more aware of the age peculiarities of juveniles, crime-generating factors, criminality among adolescents and the problems of their prevention. 21. With a view to ensuring the compliance of the quality of vocational education delivered to juvenile detainees and convicts with the international standards and making them more practical, organize

64 exchanges of experience with selected countries which have registered the most evident progress in this area.

65 Օգտագործված գրականության և տեղեկատվության աղբյուրների ցանկ/ References

1. The Swedish prison system; Peter Lindström; Eric Leijonram. 2. Education and Training in Prisons; Centre For Skills and Development, November 2008. 3. Country Report, CPT: Estonia. 4. Country Report, CPT: Latvia. 5. Pathways to Inclusion - Strengthening European Cooperation in Prison Education and Training, Budapest, 2010. 6. Nordic Prison Education - A Lifelong Learning Perspective: Erlendur S. Baldursson, Vuokko Karsikas, Kirsti Kuivajärvi. 7. Prisoner Rehabilitation in Romania; 2010. 8. A Study of Vocational Education Programs in the Michigan; John M. Dirkx, Ph.D. & Gloria Kielbaso, Ph.D., Charles Corley, Ph.D. 9. Qualitative Education for Prisoners: A Panacea to Effective Rehabilitation and Integration into Society; OMONI Grace Ego Ph.D, IJEH. Scholastica U. Mrs. 10. Compendium of United Nations Standards and Norms in Crime Prevention and Criminal Justice, UNODC, Vienna 2006. 11. Report on Education in Prison; Council of Europe. 12. The Role of Education in Juvenile Justice in Eastern Europe and the Former Soviet Union; Barbara Henkes; Human Rights Education Associates. 13. Proceedings of the 2nd Australian & New Zealand Critical Criminology Conference, Sydney, 2008. 14. How to Attain European Standards; the Situation of Serbian Prisons; 2002- 2003. 15. Report on Juvenile Justice and Delinquency in Armenia; Professor Graham W. Giles, UNICEF Armenia, 2001. 16. Assessment of Juvenile Justice Reform Achievements in Armenia; Dan O’Donnel, UNICEF Armenia 2010. 17. Juvenile Justice in Armenia: Perspective of Children in Conflict With the Law, OSCE Armenia, 2010. 18. The Development of Juvenile Justice Systems in Eastern European Neighbourhood Policy Countries: Reform Achievements and Challenges in Armenia, Azerbaijan, Georgia, Moldova and Ukraine: UNICEF Regional Office for Centraland Eastern Europe/Commonwealth of Independent States, 2010. 19. Sharing Experiences about Prisoners Education and Employment after Release; Grundtvig Partnership, 2008-2010.

66 20. Making standards work: an international handbook on good prison practice, Penal Reform International. 21. ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական շտեմարան: 22. www.arlis.am.

67 îå³·ñí³Í ¿ §²êàÔÆÎ¦ Ññ³ï³ñ³ÏãáõÃÛ³Ý ïå³ñ³ÝáõÙ: ø. ºñ¨³Ý, ê³Û³Ã-Üáí³ 24, (·ñ³ë»ÝÛ³Ï) ²í³Ý, ¸³íÇà سÉÛ³Ý 45 (ïå³ñ³Ý) лé. (374 10) 54 49 82, 62 38 63 ¾É. ÷áëïª info@asoghik.am

Informations clés
Type de document recommendation
Date d'adoption
Source OSCE