Организация по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ / OSCE) · interview

Interview to Haykakan Zhamanak newspaper on OSCE-EU Elections Project

ОБСЕ
Открыть оригинал документа

Полный текст размещён на сайте публикующей организации. lawenc.com индексирует метаданные и ведёт на официальный источник.

Полный текст

Հարցազրույց “Հայկական Ժամանակ” թերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանի հետ

- Ո±ր կազմակերպություններն են շահել լրատվամիջոցների մոնիտորինգ իրականացնելու մրցույթը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարել է մրցույթ` 2012 և 2013 թ. ընտրությունների` հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից լուսաբանման մոնիտորինգ անցկացնելու համար, և մենք այս պահին չգիտենք, թե ով է հաղթելու: Մրցույթը հայտարարվել է հունվարի 26-ին /www.careercenter.am կայքում, հայտարարությունը տպագրվել է նաև ՙԱռավոտ՚ օրաթերթում/, և հետաքրքրված կազմակերպությունները պետք է ուղարկեն իրենց առաջարկները մեր գրասենյակ` մինչև ս.թ. փետրվարի 6-ը: Այնուհետև կուսումնասիրվեն դիմող կազմակերպությունների առաջարկները և կընտրվի մեր պահանջներին առավել համապատասխանողը:

- Որքա±ն գումար է հատկացվել այդ մոնիտորինգն անցկացնելու համար:

Քանի որ հայտարարված մրցույթը ընթացքի մեջ է, այդ տեղեկատվությունը դեռևս գաղտնի է և այն հրապարակելով` մենք կխախտենք մրցույթի անցկացման կանոնները:

- Ի±նչ պարբերականությամբ են հրապարակվելու այդ մոնիտորինգի արդյունքները:

Նախատեսվում է հրապարակել թե' միջանկյալ զեկույցներ, որոնք ներառելու են պաշտոնական նախընտրական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածը, և թե′ մոնիտորինգի վերջնական արդյունքները: Այս պահին դժվար է ավելի մանրամասնել:

- Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների հավաստիացումները արդար ընտրությունների կազմակերպման հարցում, արդյոք Ձեր կազմակերպությունը հրապարակայնորեն կարձագանքի այն դեպքում, եթե մոնիտորինգի արդյունքներով կուսակցությունների, դաշինքների հեռուստատեսությամբ լուսաբանումը լինի ոչ բավարար հավասար:

Մեր կողմից իրականացվող ծրագրի պահանջներից է նաև հանրությանը հրապարակայնորեն ներկայացնել մոնիտորինգի արդյունքները և քննարկել դրանք: Անհրաժեշտ ենք համարում նաև մշակել, ներկայացնել և քննարկել առաջարկություններ` իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

- Ի՞նչ է հետեւելու այդ հրապարակային հայտարարությանը:

Ինչպես նշեցինք, մոնիտորինգի արդյունքում մշակված առաջարկությունների հրապարակումը և քննարկումը: Ելնելով մոնիտորինգի արդյունքներից` մեր գրասենյակը իրավունք է վերապահում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

- Ո±ր հասարակական կազմակերպություններն են ստանալու ձեր աջակցությունը նախընտրական փուլում եւ ընտրությունների ընթացքում դիտարկում անցկացնելու համար:

Եթե խոսքը գնում է տեղական դիտորդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման մասին, այս պահին պարզ չէ, թե ով է իրականացնելու այդ դիտորդումը: ԵԱՀԿ կանոնակարգի համաձայն մենք եկող շաբաթների ընթացքում կհայտարարենք մրցույթ, որին կարող են մասնակցել ընտրությունների հետ առնչություն ունեցող, մասնագիտացված հասարակական կազմակերպություններ: Կուսումնասիրվեն դիմող կազմակերպությունների հայտերը և կճանաչվի հաղթողը:

- Արդյոք նախատեսված է ծրագիր բնակչության շրջանում ընտրությունների վերաբերյալ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ-ն չափազանց կարևորում է բնակչության իրազեկ մասնակցությունը ընտրություններին, այդ իսկ պատճառով մեր ծրագրում մեծ տեղ ունի նաև հասարակության տարբեր խմբերի, ինչպես նաև լայն շրջանակների համար ըտրությունների վերաբերյալ իրազեկվածությունը: Պատրաստվելու են համապատասխան բրոշյուրներ, հեռարձակվելու են տեսահոլովակներ, կազմակերպվելու են սեմինարներ, դասընթացներ տարբեր թիրախային խմբերի համար:

Հարգանքներով`

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ 31.01.2012

Основные сведения
Тип документа interview
Дата принятия
Источник ОБСЕ