Organization for Security and Co-operation in Europe (OSCE) · book

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով կայացված ոորոշումների ժողովածու. Հատոր VII

OSCE
View original document

The full text is hosted by the publishing organisation. lawenc.com indexes the metadata and links to the official source.

Back to article view
Full text

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 թվական

Հատոր VII

ԵՐԵՎԱՆ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 2016 ՀՏԴ 343.1 ԳՄԴ 67.411 Հ 247

Սույն տպագրությունը հնարավոր է դարձել իրականացնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Սույն ձեռնարկի ﬔջ ամփոփված տեսակետները, ﬔկնաբանություններն ու եզրակացությունները կարող են չհամընկնել ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետներին:

Կազﬔցին՝

Արﬔն Հովհաննիսյան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու

Անի Դանիելյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական գործերով Հ 247 որոշուﬓերի ժողովածու/Կազմ` Ա. Հովհաննիսյան, Ա. Դանիելյան. – Եր.: Ասողիկ, 2016, Հ. VII. - 858 էջ:

ՀՏԴ 343. 1 ԳՄԴ 67.411

ISBN 978-92-9235-126-7 Գիրքը վաճառքի ենթակա չէ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Նախաբան ........................................................................................................................... V Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների առարկայական դասակարգում ............................................................. VII Աղբյուրների ցանկ թիվ 1. ՀՀ Սահմանադրության դրույթներ ........................................................................... XXIII Աղբյուրների ցանկ թիվ 2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ ............................... XXIV Աղբյուրների ցանկ թիվ 3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ.................................................... XXVI Աղբյուրների ցանկ թիվ 4. ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտեր .......................................................XXVII 1. Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշում, ԱՎԴ/0002/01/14 .............................................1 2. Ա.Հակոբյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0064/11/14 ..............................................15 3. Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 ............................................. 25 4. Ս.Շահնազարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0002/11/14 .................................... 43 5. Գ.Ղլիջյանի վերաբերյալ որոշում, ԳԴ5/0005/01/14 ................................................. 54 6. Մ. Հովհաննիսյանի և Լ. Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԱԴ/0001/11/14 ..................................................................................................................66 7. Հ.Պետրոսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0043/11/14 ........................................... 79 8. Հ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ՇԴ/0172/01/12 .................................................91 9. Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0014/01/14 ...................................... 113 10. Տ.Կոստանդյանի վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 .....................................126 11. Կ.Ժաժոյանի վերաբերյալ որոշում, ՇԴ2/0004/01/14 .............................................137 12. Հ.Մազմանյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0121/11/14 ......................................... 151 13. Ս.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0031/01/14 ..........................................163 14. Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14.......................................173 15. Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ՍԴ/0204/01/13.................................... 186 16. Ս.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0078/01/13 .......................................... 203 17. Վ.Պարոնիկյանի վերաբերյալ որոշում, ԳԴ1/0006/01/13 ......................................212 18. Մ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0020/01/13 .........................................221 19. Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0083/01/14........................................ 236 20. Ս.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0033/01/13 ............................................. 247 21. Մ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԴ/0144/01/12 .........................................265 22. Ի.Միքայելյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0019/01/14 .......................................... 277 23. Հ.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0051/01/14 .............................................290 24. Մ.Ախնոյանի վերաբերյալ որոշում, ՍԴ3/0174/01/14 ............................................ 307 25. Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0046/01/14 ......................................................................... 320

III 26. «Մարսերալ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0011/11/14 .............................. 332 27. Ա.Մալխասյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0051/11/14.....................................341 28. Ե.Ալոյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0048/01/14................................................... 377 29. Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 .............................................. 393 30. «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 ..............................407 31. «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԳԴ3/0001/11/14 .................417 32. Գ.Աթաբեկյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0149/01/14 .......................................431 33. Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0070/01/13........................................445 34. Վ.Խնոևի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0179/11/14 .................................................456 35. Ա.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0094/01/13 ....................................468 36. Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի վերաբերյալ որոշում, ԵԱԴԴ/0011/01/14 ........................................................................485 37. Պ.Մուրադյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0143/11/14 ........................................499 38. Ժ.Զաքարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0248/11/14 ........................................ 507 39. Վ.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0041/01/14 .................................515 40. Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0184/11/14 ........................................................................... 527 41. Ն.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0191/01/14...................................... 538 42. Լ.Նավասարդյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0064/01/13...............................549 43. Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0011/14/15 ........................................559 44. Ա.Հովսեփյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0386/06/15 ...................................571 45. Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0110/01/12 .....................................582 46. Ա.Մակարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0016/11/15 ........................................600 47. Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0091/01/14 ........................................................................ 611 48. Էդ.Նագդալյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0108/01/14 ................................... 623 49. Ա.Կիվիրյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0100/11/14 .......................................640 50. Ն.Արմենակյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0231/01/14 ....................................648 51. Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0011/01/14........................................................................660 52. Ա.Աբրահամյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0009/01/15 .....................................688 53. Ն.Ավալյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0109/06/15 .........................................698 54. Ս.Թադևոսյանի և Ս.Նաջարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0073/07/15 ..........................................................................713 55. Մ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0039/01/15 ............................... 732 56. Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 ......................................... 745 57. Գ.Ասատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ3/0028/01/14 ........................................ 772 58. Մ.Սաֆարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0067/01/14 ...................................... 787 59. Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 ................807

IV ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2015 ԹՎԱԿԱՆ

ՆԱԽԱԲԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանը 2009 թվականից նախաձեռնել է իր որոշումների ամենամյա ժողովածուների հրատարակման գործընթաց: Անվիճելի է, որ քրեական պալատի կայացրած որոշումները լուրջ դերակատարություն ունեն քրեական ար- դարադատության ոլորտում իրավունքի գերակայությունն ապահովելու, վստա- հելի, կանխատեսելի և թափանցիկ արդարադատություն ձևավորելու, այդ հա- մատեքստում մարդու իրավունքները և ազատությունները երաշխավորելու գործում: Դրանով է պայմանավորված այդ որոշումներն ինչպես իրավաբանական հանրությանը, այնպես էլ հասարակության լայն շրջանակներին հասու դարձնելու կարևորությունն ու հրատապությունը: Ձևավորված ավանդույթի շարունակությունն է սույն ժողովածուն, որը հանդիսանում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների 7-րդ հատորյակը: Ժողովածուն ընդգրկում է 2015 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք թվով 59-ն են: Դրանք վերաբերում են ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրա- վունքին: Մասնավորապես, Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է սպանության ավարտված հանցափորձի դեպքում հանցակազմի շրջանակներից դուրս գտնվող և հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագծի նշանակության, ինչպես նաև սպանության ավարտված հանցափորձից կամովին հրաժարվելու հնարավորության խնդիրներին: Աշոտ Մալխասյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի որոշմամբ հատկապես ընդգծվել են անձի կյանքի իրավունքի ապահովման դատավարական բաղադրիչի շրջանակներում արդյունավետ քննություն կատարելու պետության պարտակա- նությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավական չափանիշների հիման վրա նախադեպային դիրքորոշումներ է արտահայտել նաև այնպիսի իրավական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են` մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված), զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամա- նակավորապես դադարեցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին

V մաս), պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդված) հանցակազմերի մեկնաբանումը, կասկածյալի (մեղադրյալի) դատա- վարական կարգավիճակ ունեցող անձին սուտ մատնություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, նվազ կարևոր արարքի (ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս) հասկացությունը, տևող կամ շարունակվող հանցագոր- ծությունների դեպքում ռեցիդիվի գնահատման, փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցերը, վաղեմության ժամ- կետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելիս անձի դիրքորոշման իրավական նշանակությունը, դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու՝ մեղադրողի իրավունքի իրացման կառու- ցակարգը, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման սահմանները, մեղադրանքը փոփոխելու կարգի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդված) խախտում արձանա- գրելու դեպքում վերադաս ատյանի դատարանի լիազորությունները, մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատավարական որոշման բնույթը, խուզարկություն կատարելը թույլատրելիս անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման հիմնախնդիրը և այլն: Ժողովածուի կիրառական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դրանում սահմանված է որոշումների առարկայական դասակարգման գործիք, որում առանձին ներկայացվում է, թե կոնկրետ որոշումը որ իրավադրույթի մեկնաբանությանն է վերաբերում: Ավելին, դրանում, ինչպես և նախորդ հատոր- ներում, սահմանված են յուրաքանչյուր որոշման առարկայական մյուս բնութագրիչները, որոնք վերաբերում են ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում վկայակոչված և կիրառված ՀՀ Սահմանադրության դրույթներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, ՀՀ սահմանադրական դա- տարանի որոշումներին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին: Ժողովածուն ներառում է նաև լազերային սկավառակ, որում նույնությամբ առկա են հատորյակում ներառված դատական ակտերը, ինչն առավել դյուրին է դարձնում ժողովածուում զետեղված դատական ակտերին ծանոթանալը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի սույն հատորը հնարավոր է դարձել հրատարակել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ մեր երկարատև և արդյունավետ գործակցության շնորհիվ:

Դ.Զ.ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր իրավաբան

VI ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ Նյութական իրավունքի վերաբերյալ որոշումներ

Ն-I1 Մեկնաբանվող իրավադրույթ՝ քրեական պատասխանատվության հիմքը (ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդված) Ն-I-1 Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշում, ԱՎԴ/0002/01/14 (12, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-1, Ն-IV-1, Ն-XXX-1).................................................... 1 Ն-I-2 Վ.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0041/01/14 (39, նույն որոշումը տե՛ս նաև Ն-IV-2, Ն-XXIX-1)…….................................................515 Ն-II Մեկնաբանվող իրավադրույթ` օրինականության սկզբունքը (ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդված) Ն-II-1 Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշում, ԱՎԴ/0002/01/14 (1, նույն որոշումը տե՛ս նաև Ն-I-1, Ն-IV-1, Ն-XXX-1).......................................................1 Ն-II-2 Մ.Ախնոյանի վերաբերյալ որոշում, ՍԴ3/0174/01/14 (24, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-4, Ն-XII-2, Ն-XVI-4)…………………................307 Ն-II-3 Գ.Աթաբեկյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0149/01/14 (32, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-9, Ն-XIII-2, Ն-XXV-2)........................................431 Ն-II-4 Ա.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0094/01/13 (35, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-5, Ն-XII-3, Ն-XIV-1, Ն-XX-1)................................................................................................................468 Ն-II-5 Ն.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0191/01/14 (41, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-7, Ն-XXIII-2) .......................................................538 Ն-III Մեկնաբանվող իրավադրույթներ` պատժի արդարացիությունը, պատժի նպատակները, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածներ) Ն-III-1 Ս.Խաչատրյանի վերաբերյալ որոշում,ՏԴ/0031/01/14 (13, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVI-2, Ն-XXXV-1).....................................................163 Ն-III-2 Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ՍԴ/0204/01/13 (15, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VI-1, Ն-XIII-1, Ն-XVI-3, Ն-XIX-1)..........................186 Ն-III-3 Մ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԴ/0144/01/12 (21, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXII-1).........................................................................265 Ն-III-4 Մ.Ախնոյանի վերաբերյալ որոշում, ՍԴ3/0174/01/14 (24, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-2, Ն-XII-2, Ն-XVI-4)............................................307 Ն-III-5 Ա.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0094/01/13 (35, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-4, Ն-XII-3, Ն-XIV-1, Ն-XX-1).................................468 1 Սույն դասակարգման մեջ նյութական իրավունքի վերաբերյալ որոշումները վկայակոչված են «Ն» տառով: 2 Որոշման հերթական համարը: VII Ն-III-6 Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի վերաբերյալ որոշում, ԵԱԴԴ/0011/01/14 (36, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVI-5, Ն-XXIII-1).....................485 Ն-III-7 Ն.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0191/01/14 (41, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-5, Ն-XXIII-2)..........................................................538 Ն-III-8 Ս.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0078/01/13 (16, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XIX-2)..........................................................................203 Ն-III-9 Գ.Աթաբեկյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0149/01/14 (32, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-3, Ն-XIII-2, Ն-XXV-2)..........................................431 Ն-IV Մեկնաբանվող իրավադրույթ` հանցագործության հասկացությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդված) Ն-IV-1 Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշում, ԱՎԴ/0002/01/14 (1, նույն որոշումը տե՛ս նաև Ն-I-1, Ն-II-1, Ն-XXX-1)........................................................1 Ն-IV-2 Վ.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0041/01/14 (39, նույն որոշումը տե՛ս նաև Ն-I-2, Ն-XXIX-1)............................................................515 Ն-V Մեկնաբանվող իրավադրույթ` նվազ կարևոր արարք (ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս) Ն-V-1 Ն.Արմենակյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0231/01/14 (50)........................648 Ն-VI Մեկնաբանվող իրավադրույթ` հանցագործությունների ռեցիդիվը (ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդված) Ն-VI-1 Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ՍԴ/0204/01/13 (15, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-2, Ն-XIII-1, Ն-XVI-3, Ն-XIX-1).........................186 Ն-VII Մեկնաբանվող իրավադրույթ` ավարտված և չավարտված հանցագործությունները (ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդված) Ն-VII-1 Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0110/01/12 (45, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VIII-1, Ն-IX-1, Ն-XXII-2).........................................582 Ն-VIII Մեկնաբանվող իրավադրույթ` հանցափորձը (ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդված) Ն-VIII-1 Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0110/01/12 (45, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VII-1, Ն-IX-1, Ն-XXII-2)...........................................582 Ն-VIII-2 Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0011/01/14 (51, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXII-3, Ն-XXVII-2)..................660 Ն-IX Մեկնաբանվող իրավադրույթ` հանցագործությունից կամովին հրաժարումը (ՀՀ քրեական օրենսգրքի 36-րդ հոդված) Ն-IX-1 Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0110/01/12 (45, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VII-1, Ն-VIII-1, Ն-XXII-2)........................................582 Ն-X Մեկնաբանվող իրավադրույթ` հանցակցության հասկացությունը և հանցակիցների տեսակները (ՀՀ քրեական օրենսգրքի 37-38-րդ հոդվածներ) Ն-X-1 Գ.Ղլիջյանի վերաբերյալ որոշում, ԳԴ5/0005/01/14 (5, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXV-1)............................................................................54

VIII Ն-XI Մեկնաբանվող իրավադրույթ` անհրաժեշտ պաշտպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդված) Ն-XI-1 Գ.Ասատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ3/0028/01/14 (57, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXIV-1).......................................................................772 Ն-XI-2 Մ.Սաֆարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0067/01/14 (58, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXIV-2)......................................................................787 Ն-XII Մեկնաբանվող իրավադրույթ` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդված) Ն-XII-1 Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0014/01/14 (9, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVI-1, Ն-XXVIII-1).......................................................113 Ն-XII-2 Մ.Ախնոյանի վերաբերյալ որոշում, ՍԴ3/0174/01/14 (24, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-2, Ն-III-4, Ն-XVI-4).................................................................................307 Ն-XII-3 Ա.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0094/01/13 (35, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-4, Ն-III-5, Ն-XIV-1, Ն-XX-1)..............................468 Ն-XIII Մեկնաբանվող իրավադրույթ` պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդված) Ն-XIII-1 Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ՍԴ/0204/01/13 (15, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-2, Ն-VI-1, Ն-XVI-3, Ն-XIX-1)............................186 Ն-XIII-2 Գ.Աթաբեկյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0149/01/14 (32, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-3, Ն-III-9, Ն-XXV-2)............................................431 Ն-XIV Մեկնաբանվող իրավադրույթ` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդված) Ն-XIV-1 Ա.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0094/01/13 (35, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-4, Ն-III-5, Ն-XII-3, Ն-XX-1)...............................468 Ն-XV Մեկնաբանվող իրավադրույթ` պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդված) Ն-XV-1 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0070/01/13 (33, նույն որոշումը տե՛ս նաև Դ3-II-2, Դ-XL-1, Դ-XLI-2, Դ-XLV-1)............................445 Ն-XVI Մեկնաբանվող իրավադրույթ` պատիժը պայմանականորեն չկիրառելը (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) Ն-XVI-1 Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0014/01/14 (9, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XII-1, Ն-XXVIII-1)........................................................113 Ն-XVI-2 Ս.Խաչատրյանի վերաբերյալ որոշում,ՏԴ/0031/01/14 (13, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-1, Ն-XXXV-1).........................................................163 Ն-XVI-3 Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ՍԴ/0204/01/13 (15, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-2, Ն-VI-1, Ն-XIII-1, Ն-XIX-1)..............................186 3 Սույն դասակարգման ﬔջ դատավարական իրավունքի վերաբերյալ որոշուﬓերը վկայակոչված են «Դ» տառով:

IX Ն-XVI-4 Մ.Ախնոյանի վերաբերյալ որոշում, ՍԴ3/0174/01/14 (24, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-2, Ն-III-4, Ն-XII-2)...............................................307 Ն-XVI-5 Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի վերաբերյալ որոշում, ԵԱԴԴ/0011/01/14 (36, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-6, Ն-XXIII-1)........................485 Ն-XVI-6 Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0091/01/14 (47, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIV-1).....................................611 Ն-XVI -7 Մ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0039/01/15 (55)..............732 Ն-XVII Մեկնաբանվող իրավադրույթ` քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդված) Ն-XVII-1 Հ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ՇԴ/0172/01/12 (8, նույն որոշումը տե՛ս նաև Դ-VII-1, Դ-XI-2, Դ-XXI-1).................................................91 Ն-XVII-2 Հ.Մազմանյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0121/11/14 (12, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XI-3)...............................................................................151 Ն-XVII-3 Լ.Նավասարդյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0064/01/13 (42, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-2, Դ-XI-6)........................................................549 Ն-XVIII Մեկնաբանվող իրավադրույթ` համաներումը (ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդված) Ն-XVIII-1 Լ.Խոստիկյանի, Ա.Ալեքսանյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0046/01/14 (25)..........................................................................................................320 Ն-XIX Մեկնաբանվող իրավադրույթ` դատվածությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդված) Ն-XIX-1 Ա.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ՍԴ/0204/01/13 (15, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-8).............................................................................186 Ն-XIX-2 Ս.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0078/01/13 (16, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XIX-2)..........................................................................203 Ն-XX Մեկնաբանվող իրավադրույթ` անչափահասների քրեական պատասխանատվությունը և պատիժը (ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ և 90-րդ հոդվածներ) Ն-XX-1 Ա.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0094/01/13 (35, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-4, Ն-III-5, Ն-XII-3, Ն-XIV-1)...............................................468 Ն-XXI Մեկնաբանվող իրավադրույթ` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 97-99-րդ, 101-րդ հոդվածներ) Ն-XXI-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0011/14/15 (43).......................559 Ն-XXII Մեկնաբանվող իրավադրույթ` սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված) Ն-XXII-1 Մ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԴ/0144/01/12 (21, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-3).............................................................................265 X Ն-XXII-2 Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0110/01/12 (45, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VII-1, Ն-VIII-1, Ն-IX-1).............................................582 Ն-XXII-3 Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0011/01/14 (51, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VIII-2, Ն-XXVII-2)....................660 Ն-XXIII Մեկնաբանվող իրավադրույթ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված) Ն-XXIII-1 Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի վերաբերյալ որոշում, ԵԱԴԴ/0011/01/14 (36, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-6, Ն-XVI-5)...........................485 Ն-XXIII-2 Ն.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0191/01/14 (41, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-5, Ն-III-7)................................................................538 Ն-XXIV Մեկնաբանվող իրավադրույթ` առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդված) Ն-XXIV-1 Գ.Ասատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ3/0028/01/14 (57, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XI-1)..............................................................................772 Ն-XXIV-2 Մ.Սաֆարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0067/01/14 (58, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XI-2)...........................................................................787 Ն-XXV Մեկնաբանվող իրավադրույթ` գողությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված) Ն-XXV-1 Գ.Ղլիջյանի վերաբերյալ որոշում, ԳԴ5/0005/01/14 (5, նույն որոշումը տե՛ս նաև Ն-X-1).....................................................54 Ն-XXV-2 Գ.Աթաբեկյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0149/01/14 (32, նույն որոշումը տե՛ս նաև Ն-II-3, Ն-III-9, Ն-XIII-2)..............................................431 Ն-XXVI Մեկնաբանվող իրավադրույթ` խարդախությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) Ն-XXVI-1 Ս.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0033/01/13 (20, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIII-3, Դ-XLIX-1).................................................247 Ն-XXVI-2 Լ.Նավասարդյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0064/01/13 (42, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVII-3, Դ-XI-6) Դ-X-2.............................................549 Ն-XXVI-3 Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 (56, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-2, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXXIII-5, Դ-XXXV-1)....................................................................................................745 Ն-XXVII Մեկնաբանվող իրավադրույթ` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված) Ն-XXVII-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 (3, նույն որոշումը տե՛ս նաև Դ-VIII-1, Դ-XI-1, Դ-XXIV-1, Դ-XXV-1, Դ-XXVI-1).......25

XI Ն-XXVII-2 Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԵԱՆԴ/0011/01/14 (51, նույն որոշումը տե՛ս նաև Ն-VIII-2, Ն-XXII-3).......................660 Ն-XXVIII Մեկնաբանվող իրավադրույթ` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդված) Ն-XXVIII-1 Ա.Հովհաննեսյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0014/01/14 (9, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XII-1, Ն-XVI-1).................................113 Ն-XXIX Մեկնաբանվող իրավադրույթ` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդված) Ն-XXIX-1 Վ.Հարությունյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0041/01/14 (39, նույն որոշումը տե՛ս նաև Ն-I-2, Ն-IV-2)................................................................515 Ն-XXX Մեկնաբանվող իրավադրույթ՝ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված) Ն-XXX-1 Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշում, ԱՎԴ/0002/01/14 (1, նույն որոշումը տե՛ս նաև Ն-I-1, Ն-II-1, Ն-IV-1).............................................................1 Ն-XXXI Մեկնաբանվող իրավադրույթ` կաշառք ստանալը (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված) Ն-XXXI-1 Կ.Ժաժոյանի վերաբերյալ որոշում, ՇԴ2/0004/01/14 (11, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXXII-1)........................................................................137 Ն-XXXII Մեկնաբանվող իրավադրույթ` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված) Ն-XXXII-1 Կ.Ժաժոյանի վերաբերյալ որոշում, ՇԴ2/0004/01/14 (11, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXXI-1).........................................................................137 Ն-XXXIII Մեկնաբանվող իրավադրույթ` ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված) Ն-XXXIII-1 Վ.Պարոնիկյանի վերաբերյալ որոշում, ԳԴ1/0006/01/13 (17, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XI-4)..............................................................................212 Ն-XXXIV Մեկնաբանվող իրավադրույթ՝ սուտ մատնությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) Ն-XXXIV-1 Հ.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0051/01/14 (23, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XV-1, Դ-XX-1).............................................................290 Ն-XXXV Մեկնաբանվող իրավադրույթ` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը

XII (ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդված) Ն-XXXV-1 Ս.Խաչատրյանի վերաբերյալ որոշում,ՏԴ/0031/01/14 (13, նույն որոշումը տե՛ս նաև Ն-III-1, Ն-XVI-2)............................................................163 Ն-XXXVI Մեկնաբանվող իրավադրույթ` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդված) Ն-XXXVI-1 Ե.Ալոյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0048/01/14 (28)............................377 Դատավարական իրավունքի վերաբերյալ որոշումներ Դ-I Մեկնաբանվող իրավադրույթ՝ քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդված) Դ-I-1 Ա.Մալխասյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0051/11/14 (27, նույն որոշումը տե՛ս նաևԴ-XI-5)..............................................................................341 Դ-I-2 «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 (30, նույն որոշումը տե՛ս նաև Դ-V-1, Դ-XXIII-1, Դ-XXIV-1, Դ-XXVIII-1, Դ-XLVII-2).............407 Դ-I-3 Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0184/11/14 (40, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XIII-1, Դ-XIX-2, Դ-XX-1)........................................527 Դ-II Մեկնաբանվող իրավադրույթ՝ օրինականության սկզբունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդված) Դ-II-1 Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 (29, նույն որոշումը տե՛ս նաև Դ-IV-1, Դ-XXVI-1, Դ-XXVIII-1, Դ-XXIX-1, Դ-XXX-2)...............................393 Դ-II-2 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0070/01/13 (33, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XV-1, Դ-XL-1, Դ-XLI-2, Դ-XLV-1)..............................................................445 Դ-III Մեկնաբանվող իրավադրույթ՝ հավասարությունը օրենքի և դատարանի առջև (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդված) Դ-III-1 Տ.Կոստանդյանի վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (10, նույն որոշումը տե՛ս նաև Դ-VI-1, Դ-XLVI-1, Դ-XLVIII-1).....................................126 Դ-III-2 «Մարսերալ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0011/11/14 (26, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XLIII-1)........................................................................332 Դ-III-3 Վ.Խնոևի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0179/11/14 (34)....................................456 Դ-III-4 Ա.Աբրահամյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0009/01/15 (52, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXVIII-1)....................................................................................................688 Դ-III-5 Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (59, նույն որոշումը տե՛ս նաև Դ-IX-2, Դ-XI-7, Դ-XXXIII-6, Դ-XLVI-2, Դ-XLVIII-2).....807 Դ-IV Մեկնաբանվող իրավադրույթ՝ անձի անձեռնմխելիությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդված) Դ-IV-1 Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 (29, նույն որոշումը տե՛ս նաև Դ-II-1, Դ-XXVI-1, Դ-XXVIII-1, Դ-XXIX-1, Դ-XXX-2)..........................................................................................................393 XIII Դ-IV-1 Ա.Հովսեփյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0386/06/15 (44, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXVI-2, Դ-XXVII-1, Դ-XXX-1)...............................571 Դ-V Մեկնաբանվող իրավադրույթ՝ բնակարանի անձեռնմխելիությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված) Դ-V-1 «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 (30, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-2, Դ-XXIII-1, Դ-XXIV-1, Դ-XXVIII-1, Դ-XLVII-2)..............407 Դ-V-2 Ս.Թադևոսյանի և Ս.Նաջարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0073/07/15 (54, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXIII-2, Դ-XXVIII-2)................................................713 Դ-VI Մեկնաբանվող իրավադրույթ՝ քրեական դատավարության լեզուն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդված) Դ-VI-1 Տ.Կոստանդյանի վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (10, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-1, Դ-XLVI-1, Դ-XLVIII-1) ....................................126 Դ-VII Մեկնաբանվող իրավադրույթ՝ գործի արդարացի քննությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդված) Դ-VII-1 Հ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ՇԴ/0172/01/12 (8, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVII-1, Դ-XI-2, Դ-XXI-1).............................................91 Դ-VII-2 Պ.Մուրադյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0143/11/14 (37, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXI-5)......................................................................499 Դ-VII-3 Ժ.Զաքարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0248/11/14 (38, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXI-6)......................................................................507 Դ-VII-4 Ա.Կիվիրյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0100/11/14 (49, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXI-8)......................................................................640 Դ-VIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ անմեղության կանխավարկածը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդված) Դ-VIII-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 (3, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVII-1, Դ-XI-1, Դ-XXIV-1, Դ-XXV-1, Դ-XXVI-1)..25 Դ-IX Մեկնաբանվող իրավադրույթ՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդված) Դ-IX-1 Մ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0020/01/14 (17, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIX-1)......................................................................212 Դ-IX-2 Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (59, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-5, Դ-XI-7, Դ-XXXIII-6, Դ-XLVI-2, Դ-XLVIII-2)..........................................................................................................................807 Դ-X Մեկնաբանվող իրավադրույթ՝ ապացույցների գնահատումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդված) Դ-X-1 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XIV-1, Դ-XVI-1, Դ-XXIII-1, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXVI-2).................173

XIV Դ-X-2 Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 (56, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-3, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXXIII-5, Դ-XXXV-1).........................745 Դ-XI Մեկնաբանվող իրավադրույթ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդված) Դ-XI-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 (3, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVII-1, Դ-VIII-1, Դ-XXIV-1, Դ-XXV-1, Դ-XXVI-1)................................25 Դ-XI-2 Հ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ՇԴ/0172/01/12 (8, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVII-1, Դ-VII-1, Դ-XXI-1)..............................................................................91 Դ-XI-3 Հ.Մազմանյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0121/11/14 (12, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVII-2)..........................................................................151 Դ-XI-4 Վ.Պարոնիկյանի վերաբերյալ որոշում, ԳԴ1/0006/01/13 (17, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXXIII-1)......................................................................212 Դ-XI-5 Ա.Մալխասյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0051/11/14 (27, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I -1)...............................................................................341 Դ-XI-6 Լ.Նավասարդյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0064/01/13 (42, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVII-3, Ն-XXVI-2)...................................................549 Դ-XI-7 Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (59, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-5, Դ-IX-2, Դ-XXXIII-6, Դ-XLVI-2, Դ-XLVIII-2)....807 Դ-XII Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատարանի լիազորությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդված) Դ-XII-1 Հ.Պետրոսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0043/11/14 (7, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XVII-2, Դ-XIX-1, Դ-XXXI-4).......................................79 Դ-XIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդված) Դ-XIII-1 Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0184/11/14 (40, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-3, Դ-XIX-2, Դ-XX-1)..................527 Դ-XIV Մեկնաբանվող իրավադրույթ՝ տուժողի իրավունքները և պարտականությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված) Դ-XIV-1 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-1, Դ-XVI-1, Դ-XXIII-1, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXVI-2).....................173 Դ-XV Մեկնաբանվող իրավադրույթ՝ կասկածյալի, մեղադրյալի իրավունքները և պարտականությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ, 65-րդ հոդվածներ) Դ-XV-1 Հ.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0051/01/14 (23, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXXIV-1, Դ-XX-1).....................................................290

XV Դ- XVI Մեկնաբանվող իրավադրույթ՝ վկան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդված) Դ-XVI-1 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-1, Դ-XIV-1, Դ-XXIII-1, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXVI-2).....................173 Դ-XVII Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդված) Դ-XVII-1 Ա.Հակոբյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0064/11/14 (2, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXVII-1, Դ-XXXI-1).......................................................15 Դ-XVII-2 Հ.Պետրոսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0043/11/14 (7, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XII-1, Դ-XIX-1, Դ-XXXI-4)..........................................79 Դ-XVIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված) Դ-XVIII-1 «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԳԴ3/0001/11/14 (31, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XLI-1)................................................417 Դ-XIX Մեկնաբանվող իրավադրույթ՝ միջնորդությունների և պահանջների՝ քննության առնելու պարտադիր լինելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդված) Դ-XIX-1 Հ.Պետրոսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0043/11/14 (7, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XII-1, Դ-XVII-2, Դ-XXXI-4).........................................79 Դ-XIX-2 Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0184/11/14 (40, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-3, Դ-XIII-1, Դ-XX-1)..................527 Դ-XX Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման ազատությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդված) Դ-XX-1 Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0184/11/14 (40, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-3, Դ-XIII-1, Դ-XIX-2)................527 Դ-XXI Մեկնաբանվող իրավադրույթ՝ որպես ապացույց չթույլատրվող նյութերը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդված) Դ-XXI-1 Հ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ՇԴ/0172/01/12 (8, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVII-1, Դ-VII-1, Դ-XI-2)...............................................91 Դ-XXII Մեկնաբանվող իրավադրույթ՝ ապացուցման ենթակա հանգամանքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդված) Դ-XXII-1 Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 (56, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-3, Դ-X-2, Դ-XXV-1, Դ-XXXIII-5, Դ-XXXV-1)............745

XVI Դ-XXIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդված) Դ-XXIII-1 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-1, Դ-XIV-1, Դ-XVI-1, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXVI-2)......173 Դ-XXIV Մեկնաբանվող իրավադրույթ՝ փորձագետի եզրակացությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդված) Դ-XXIV-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 (3, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVII-1, Դ-VIII-1, Դ-XI-1, Դ-XXV-1, Դ-XXVI-1).....25 Դ-XXV Մեկնաբանվող իրավադրույթ՝ ապացույցների ստուգումը, գնահատումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-127-րդ հոդվածներ) Դ-XXV-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 (3, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVII-1, Դ-VIII-1, Դ-XI-1, Դ-XXIV-1, Դ-XXVI-1).....................................25 Դ-XXV-1 Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 (56, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-3, Դ-X-2, Դ-XXII-1, Դ-XXXIII-5, Դ-XXXV-1)..............................745 Դ-XXVI Մեկնաբանվող իրավադրույթ՝ խափանման միջոց կիրառելու հիմքերը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդված) Դ-XXVI-1 Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 (29, նույն որոշումը տե՛ս նաև Դ-II-1, Դ-IV-1, Դ-XXVIII-1, Դ-XXIX-1, Դ-XXX-2)...393 Դ-XXVI-2 Ա.Հովսեփյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0386/06/15 (44, նույն որոշումը տե՛ս նաև Դ-IV-1, Դ-XXVII-1, Դ-XXX-1).....................................571 Դ-XXVI-3 Ն.Ավալյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0109/06/15 (53, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XIX-1)..........................................................................698 Դ-XXVII Մեկնաբանվող իրավադրույթ՝ խափանման միջոց կիրառելու կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդված) Դ-XXVII-1 Ա.Հովսեփյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0386/06/15 (44, նույն որոշումը տե՛ս նաև Դ-IV-1, Դ-XXVI-2, Դ-XXX-1).......................................571 Դ-XXVIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ կալանավորումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդված) Դ-XXVIII-1 Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 (29, նույն որոշումը տե՛ս նաև Դ-II-1, Դ-IV-1, Դ-XXVI-1, Դ-XXIX-1, Դ-XXX-2).........................................393 Դ-XIX Մեկնաբանվող իրավադրույթ՝ գրավը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդված) Դ-XIX-1 Ն.Ավալյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0109/06/15 (53, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXVI-3)......................................................................698

XVII Դ-XX Մեկնաբանվող իրավադրույթ՝ ֆիզիկական անձանց հաղորդումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդված) Դ-XX-1 Հ.Գալստյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0051/01/14 (23, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXXIV-1, Դ-XV-1).......................................290 Դ-XXI Մեկնաբանվող իրավադրույթ՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետները և կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներ) Դ-XXI-1 Ս.Շահնազարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0002/11/14 (4, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXVII-2, Դ-XXXI-2).....................................................43 Դ-XXII Մեկնաբանվող իրավադրույթ՝ տուժողի հարցաքննությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդված) Դ-XXII-1 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-1, Դ-XIV-1, Դ-XVI-1, Դ-XXIII-1, Դ-XXV-1, Դ-XXVI-2).......................173 Դ-XXIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ խուզարկություն կատարելու հիմքերը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդված) Դ-XXIII-1 «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 (30, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-2, Դ-V-1, Դ-XXIV-1, Դ-XXVIII-1, Դ-XLVII-2)...407 Դ-XXIII-2 Ս.Թադևոսյանի և Ս.Նաջարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0073/07/15 (54, նույն որոշումը տե՛ս նաև Դ-V-2, Դ-XXIII-2)............................713 Դ-XXIV Մեկնաբանվող իրավադրույթ՝ խուզարկություն կատարելու կատարելու կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդված) Դ-XXIV-1 «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 (30, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-2, Դ-V-1, Դ-XXIII-1, Դ-XXVIII-1, Դ-XLVII-2)...407 Դ-XXV Մեկնաբանվող իրավադրույթ՝ փորձագետի եզրակացությունը, լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ և 251-րդ հոդվածներ) Դ-XXV-1 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-1, Դ-XIV-1, Դ-XVI-1, Դ-XXIII-1, Դ-XXII-1, Դ-XXVI-2).....173 Դ-XXVI Մեկնաբանվող իրավադրույթ՝ փորձագետի հարցաքննությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդված) Դ-XXVI-1 Գ.Գրիգորյանի վերաբերյալ որոշում, ԳԴ/0002/01/14 (3, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVII-1, Դ-VIII-1, Դ-XI-1, Դ-XXIV-1, Դ-XXV-1).....25 Դ-XXVI-2 Ա.Խաչատրյանի վերաբերյալ որոշում, ԿԴ1/0006/01/14 (14, նույն որոշումը տե՛ս նաև Դ-X-1, Դ-XIV-1, Դ-XVI-1, Դ-XXIII-1, Դ-XXII-1, Դ-XXV-1).......173 Դ-XXVII Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատական վերահսկողության ոլորտը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդված) Դ-XXVII-1 Ա.Հակոբյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0064/11/14 (2, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XVII-1, Դ-XXXI-1)..........................................................15

XVIII Դ-XXVII-2 Ս.Շահնազարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0002/11/14 (4, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXI-1, Դ-XXXI-2)..........................................................43 Դ-XXVIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները և դրանց քննարկման կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-283-րդ հոդվածներ) Դ-XXVIII-1 «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 (30, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-2, Դ-V-1, Դ-XXIII-1, Դ-XXIV-1, Դ-XLVII-2)..........................407 Դ-XXVIII-2 Ս.Թադևոսյանի և Ս.Նաջարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0073/07/15 (54, նույն որոշումը տե՛ս նաև Դ-V-2, Դ-XXIII-2)............................713

Դ-XXIX Մեկնաբանվող իրավադրույթ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը, վերջինիս արդյունքում կայացվող դատական որոշման բողոքարկումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ, 287-րդ հոդվածներ) Դ-XXIX-1 Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 (29, նույն որոշումը տե՛ս նաև Դ-II-1, Դ-IV-1, Դ-XXVI-1, Դ-XXVIII-1, Դ-XXX-2).....................393

Դ-XXX Մեկնաբանվող իրավադրույթ՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդված) Դ-XXX-1 Ա.Հովսեփյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0386/06/15 (44, նույն որոշումը տե՛ս նաև Դ-IV-1, Դ-XXVI-2, Դ-XXVII-1)....................................571 Դ-XXX-2 Գ.Դուրյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0052/06/14 (29, նույն որոշումը տե՛ս նաև Դ-II-1, Դ-IV-1, Դ-XXVI-1, Դ-XXVIII-1, Դ-XXIX-1)..393

Դ-XXXI Մեկնաբանվող իրավադրույթ՝ հետագա դատական վերահսկողությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդված) Դ-XXXI-1 Ա.Հակոբյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0064/11/14 (2, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XVII-1, Դ-XXVII-1)........................................................15 Դ-XXXI-2 Ս.Շահնազարյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0002/11/14 (4, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXI-1, Դ-XXVII-2).........................................................43 Դ-XXXI-3 Մ.Հովհաննիսյանի և Լ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԱԴ/0001/11/14 (6, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIII-1, Դ-XLVII-1)....................66 Դ-XXXI-4 Հ.Պետրոսյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0043/11/14 (7, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XII-1, Դ-XVII-2, Դ-XIX-1)............................................79 Դ-XXXI-5 Պ.Մուրադյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0143/11/14 (37, նույն որոշումը տե՛ս նաև Դ-VII-2)..........................................................................499

XIX Դ-XXXI-6 Ժ.Զաքարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0248/11/14 (38, նույն որոշումը տե՛ս նաև Դ-VII-3)............................................................................507 Դ-XXXI-7 Ա.Մակարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0016/11/15 (46, նույն որոշումը տե՛ս նաևԴ-XXXIII-4)....................................................................600 Դ-XXXI-8 Ա.Կիվիրյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0100/11/14 (49, նույն որոշումը տե՛ս նաև Դ-VII-4)..........................................................................640 Դ-XXXII Մեկնաբանվող իրավադրույթ՝ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդված) Դ-XXXII-1 Էդ.Նագդալյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0108/01/14 (48)..............623 Դ-XXXIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդված) Դ-XXXIII-1 Մ.Հովհաննիսյանի և Լ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԱԴ/0001/11/14 (6, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXI-3, Դ-XLVII-1)......................66 Դ-XXXIII-2 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0083/01/14 (19, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXVI-1, Դ-XLII-1, Դ-XLIV-1)................................236 Դ-XXXIII-3 Ս.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0033/01/13 (20, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-1, Դ-XLIX-1)....................................................247 Դ-XXXIII-4 Ա.Մակարյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0016/11/15 (46, նույն որոշումը տե՛ս նաևԴ-XXXI-7).......................................................................600 Դ-XXXIII-5 Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 (56, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-3, Դ-X-2, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXXV-1)...........................................................................................................................745 Դ-XXXIII-6 Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (59, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-5, Դ-IX-2, Դ-XI-7, Դ-XLVI-2, Դ-XLVIII-2).....807 Դ-XXXIV Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավճիռ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդված) Դ-XXXIV-1 Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0091/01/14 (47, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XVI-6).........................................611 Դ-XXXV Մեկնաբանվող իրավադրույթ՝ մեղադրական դատավճիռը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդված) Դ-XXXV-1 Ն.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԱՔԴ/0009/01/13 (56, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-3, Դ-X-2, Դ-XXII-1, Դ-XXV-1, Դ-XXXIII-5).........................................................................................................................745 Դ-XXXVI Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավճռի նկարագրական- պատճառաբանական և եզրափակիչ մասերը (ՀՀ քրեական

XX դատավարության օրենսգրքի 371-րդ և 372-րդ հոդվածներ) Դ-XXXVI-1 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0083/01/14 (19, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIII-2, Դ-XLII-1, Դ-XLIV-1)................................236 Դ-XXXVII Մեկնաբանվող իրավադրույթ՝ արագացված կարգի կիրառման հիմքերը, արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ և 375.3-րդ հոդվածներ) Դ-XXXVII-1 Ի.Միքայելյանի վերաբերյալ որոշում, ԼԴ/0019/01/14 (22)..................277 Դ-XXXVIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդված) Դ-XXXVIII-1 Ա.Աբրահամյանի վերաբերյալ որոշում, ՏԴ/0009/01/15 (52, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-4)...............................................................688 Դ-XXXIX Մեկնաբանվող իրավադրույթ՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդված) Դ-XXXIX-1 Մ.Սարգսյանի վերաբերյալ որոշում, ԵՄԴ/0020/01/14 (17, նույն որոշումը տե՛ս նաև Դ-IX-1).................................................................212 Դ-XLՄեկնաբանվող իրավադրույթ՝ վերաքննիչ բողոքը և վարույթ ընդունելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդված) Դ-XL-1 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0070/01/13 (33, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XV-1, Դ-II-2, Դ-XLI-2, Դ-XLV-1)................................................................445 Դ-XLI Մեկնաբանվող իրավադրույթ՝ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդված) Դ-XLI-1 «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԳԴ3/0001/11/14 (31, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XVIII-1).........................................................................417 Դ-XLI-2 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0070/01/13 (33, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XV-1, Դ-II-2, Դ-XL-1, Դ-XLV-1).................................................................445 Դ-XLII Մեկնաբանվող իրավադրույթ՝ վերաքննիչ վերանայման առարկան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդված) Դ-XLII-1 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0083/01/14 (19, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIII-2, Դ-XXXVI-1, Դ-XLIV-1).............................................................236 Դ-XLIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ վերաքննիչ դատարանի լիազորությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդված) Դ-XLIII-1 «Մարսերալ» ՍՊԸ-ի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0011/11/14 (26, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-2).............................................................................332

XXI Դ-XLIV Մեկնաբանվող իրավադրույթ՝ բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդված) Դ-XLIV-1 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0083/01/14 (19, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXIII-2, Դ-XXXVI-1, Դ-XLII-1)............................236 Դ-XLV Մեկնաբանվող իրավադրույթ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդված) Դ-XLV-1 Ի.Նունուշյանի վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0070/01/13 (33, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XV-1, Դ-II-2, Դ-XL-1, Դ-XLI-2)...............................445 Դ-XLVI Մեկնաբանվող իրավադրույթ՝ դատավճռի ու որոշումների վերանայումը վճռաբեկության կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդված) Դ-XLVI-1 Տ.Կոստանդյանի վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (10, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-1, Դ-VI-1, Դ-XLVIII-1)..........................................126 Դ-XLVI-2 Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (59, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-5, Դ-IX-2, Դ-XI-7, Դ-XXXIII-6, Դ-XLVIII-2)...807 Դ-XLVII Մեկնաբանվող իրավադրույթ՝ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդված) Դ-XLVII-1 Մ.Հովհաննիսյանի և Լ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշում, ԱՐԱԴ/0001/11/14 (6, նույն որոշումը տե՛ս նաև Դ-XXXI-3, Դ-XXXIII-1)....................66 Դ-XLVII-2 «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0867/07/14 (30, նույն որոշումը տե՛ս նաև Դ-I-2, Դ-V-1, Դ-XXIII-1, Դ-XXIV-1, Դ-XXVIII-1).....407 Դ-XLVIII Մեկնաբանվող իրավադրույթ՝ վճռաբեկ դատարանի լիազորությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդված) Դ-XLVIII-1 Տ.Կոստանդյանի վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (10, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-1, Դ-VI-1, Դ-XLVI-1).............................................126 Դ-XLVIII-2 Ն.Սահակյանի և մյուսների վերաբերյալ որոշում, ԵԷԴ/0030/01/12 (59, նույն որոշումը տե՛ս նաև Դ-III-5, Դ-IX-2, Դ-XI-7, Դ-XXXIII-6, Դ-XLVI-2)....807 Դ-XLIX Մեկնաբանվող իրավադրույթ՝ արդարացման դատավճռի բեկանումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդված) Դ-XLIX-1 Ս.Ափոյանի վերաբերյալ որոշում, ԵԿԴ/0033/01/13 (20, նույն որոշումը տե՛ս նաև Ն-XXVI-1, Դ-XXXIII-3)................................................247

XXII Աղբյուրների ցանկ թիվ 1

ՀՀ Սահմանադրության դրույթներ

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված (12), (31), (54),

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդված (29), (33), (40)

ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդված (27)

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդված (29), (44)

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդված (23), (31)

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդված (4), (14), (37), (38), (49)

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդված (1), (14)

ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդված (30), (54),

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդված (23)

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդված (10), (26), (34), (52), (59)

XXIII Աղբյուրների ցանկ թիվ 2

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ

1. Articօ v. Italy, 1980 թվականի մայիսի 13-ի վճիռ (12) 2. Bricmount v Belgium, 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռ (8) 3. Kamasinski v. Austria, 1989 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռ (48) 4. Brandstetter v. Austria, 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռ (23) 5. McCann and Others v. The United Kingdom, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռ (27) 6. Gulec v. Turkey, 1998 թվականի հուլիսի 27-ի վճիռ (27) 7. Ergi v. Turkey, 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռ (27) 8. Yaşa v. Turkey, 1998 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռ (27) 9. Assenov and Others v. Bulgaria, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռ (27) 10. Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռ (48) 11. Hugh Jordan v. United Kingdom, 2001 թվականի մայիսի 4-ի վճիռ (27) 12. G.K. v. Poland, 2004 թվականի հունվարի 20-ի վճիռ (12) 13. Van Rossem v. Belgium, 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռ (54) 14. Buck v. Germany, 2005 թվականի ապրիլի 28-ի վճիռ (54) 15. Salov v. Ukraine, 2005 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռ (12) 16. Sokurenko and Strygun v. Ukraine.

XXIV 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռ (29) 17. Hermi v. Italy, 2006 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռ (12) 18. Radchikov v. Russia, 2007 թվականի մայիսի 24-ի վճիռ (18) 19. Smirnov v. Russia, 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ (54) 20. Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, 2007 թվականի հունիսի 28-ի վճիռ (11) 21. Šubinski v. Slovenia, 2007 թվականի հունվարի 18-ի վճիռ (12) 22. Iliya Stefanov v. Bulgaria, 2008 թվականի մայիսի 22-ի վճիռ (54) 23. Liberty and Others v. the United Kingdom, 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռ (11) 24. Xseraj v. Albania, 2008 թվականի հուլիսի 29-ի վճիռ (18) 25. Kats and Others v. Ukraine, 2008 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ (27) 26. Kolesnichenko v. Russia, 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռ (54) 27. Ratushna v. Ukraine, 2010 թվականի դեկտեմբերի 2-ի վճիռ (54) 28. AL-Khawaja and Tahery v. the United Kingdom, 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռ (8) 29. Sefilyan v. Armenia, 2012 թվականի հունվարի 2-ի վճիռ (11) 30. Gorelov v. Russia, 2014 թվականի հունվարի 9-ի վճիռ (27)

XXV Աղբյուրների ցանկ թիվ 3 ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներ

1. ՍԴՈ-844, 2009 թվականի դեկտեմբերի 7 (2), (6), (7), (31), (46) 2. ՍԴՈ-871, 2010 թվականի մարտի 30 (27) 3. ՍԴՈ-934, 2011 թվականի փետրվարի 4 (48) 4. ՍԴՈ-931, 2010 թվականի դեկտեմբերի 28 (22)

XXVI Աղբյուրների ցանկ թիվ 4 ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտեր

1. Պ.Բայրամյանի գործով 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշում (9) 2. Ա.Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշում (44) 3. Ս.Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշում (45) 4. Ս.Այվազյանի գործով 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշում (27) 5. Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշում (5) 6. Ա.Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշում (29), (44), (53) 7. Ա.Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0225/06/08 որոշում (29) 8. Հ.Բաղդասարյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշում (51) 9. Գ.Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշում (9),(13), (15), (21), (50) 10. Ռ.Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի որոշում (31) 11. Ն.Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշում (6), (31), (37), (46) 12. Ե.Սարգսյանի գործով 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08 որոշում (55) 13. Մ.Ավետիսյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշում (7) 14. Ա.Կարախանյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշում (29) 15. Ա.Սարգսյանի գործով

XXVII 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0295/01/08 որոշում (11) 16. Ս.Նալբանդյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշում (48) 17. Ն.Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշում (23) 18. Տ.Քամալյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշում (22) 19. Ֆ.Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշում (6), (20), (23), (37), (46), (56) 20. Խ.Ղազարյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԷԴ/0138/01/09 որոշում (24) 21. Ա.Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշում (9) 22. Լ.Գուլյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0051/11/09 որոշում (27) 23. Ա.Սաքունցի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշում (33) 24. Ա.Հակոբյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշում (57), (58) 25. Ա.Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշում (48) 26. Կ.Փափազյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0002/11/10 որոշում (27) 27. Գ.Պետրոսյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշում (55) 28. Լ.Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշում (20), (56) 29. Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 որոշում (22) 30. Հ.Մելքոնյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԱԴԴ/0009/11/10 որոշում (31)

XXVIII 31. Մ. և Կ. Սարգսյանների գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշում (52) 32. «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշում (26) 33. Ե.Մելքոնյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշում (3) 34. Ս.Գրիգորյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշում (33) 35. Հ.Հարությունյանի գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշում (2), (4) 36. Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշում (28), (33) 37. Ա.Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշում (8), (12), (42) 38. Վ.Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշում (1), (25) 39. Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշում (48) 40. Ա.Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշում (45), (51) 41. Ն.Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշում (16), (24), (35)

42. Ս.Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշում (3), (56), (58) 43. Ա.Թորոսյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0118/01/11 որոշում (57), (58) 44. Գ.Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշում (19), (33) 45. Ա.Առուստամյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշում (22) 46. Ա.Մկրտչյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0326/01/09 որոշում (21)

XXIX 47. Ս.Հովհաննիսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշում (28) 48. Վ.Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշում (20), (56) 49. Վ.Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշում (46) 50. Է.Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշում (9) 51. Թ.Գևորգյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշում (12) 52. Ա.Հարությունյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշում (19) 53. Ս.Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշում (24), (47), (55) 54. Ս.Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշում (27) 55. Վ.Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշում (44) 56. Լ. և Ռ. Թարվերդյանների գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԱՎԴ2/0007/01/12 որոշում (52) 57. Ա.Առաքելյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՆԴ/0122/01/12 որոշում (9), 58. Ա.Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշում (6), (12) 59. Ա.Գաբրիելյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-04/13 որոշում (8) 60. Ա.Զյաբլիցևի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԿԴ/0020/06/13 որոշում (44) 61. Ա.Սերոբյանի և Էդ.Պետրոսյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13 որոշում (48) 62. Դ.Ղամբարյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշում (5), (45) 63. Ս.Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշում (47), (55)

XXX 64. Ա.Ծատուրյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշում (43)

65. Գ.Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշում (20), (46), (59) 66. Գ.Ղևոնդյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշում (34) 67. Հ.Մովսիսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՍԴ/0389/01/11 որոշում (28) 68. Ա.Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշում (34) 69. Ա.Գրիգորյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշում (31) 70. Ս.Աբրահամյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշում (17) 71. Ս.Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշում (53) 72. Ս.Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշում (8), (12), (15), (42) 73. Ա.Պողոսյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ/0071/01/13 որոշում (22) 74. Ժ.Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշում (11) 75. Հ.Պարանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշում (13) 76. Մ.Սարուխանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴ/0185/01/13 որոշում (28) 77. Ն.Չաքմազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշում (13), (24) 78. Ռ.Նիազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշում (27) 79. Տ.Մարտիրոսյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵՇԴ/0121/01/12 որոշում (14), (32)

XXXI 80. Ա.Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշում (13), (21), (36), (41) 81. Ա.Շաքարյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշում (16), (47) 82. Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշում (3), (13), (14), (15), (21), (23), (50), (56) 83. Գ.Խնուսյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշում (10), (59) 84. Գ.Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13 որոշում (13) 85. Դ.Վարդանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշում (53) 86. Բ.Միսակյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ2/0007/15/13 որոշում (26) 87. Դ.Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԵԴ/0122/01/13 որոշում (1) 88. Դ.Վարոսյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշում (26) 89. Ա.Հակոբյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0064/11/14 որոշում (7) 90. Հ.Սարգսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ՇԴ/0172/01/12 որոշում (12) 91. Հ.Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշում (42) 92. Ս.Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշում (36), (41) 93. Գ.Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշում (51) 94. Պ.Մուրադյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշում (38), (49) 95. Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 որոշում (55)

XXXII ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՎԴ/0002/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վոլոդ- յայի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազ յանի վճռա- բեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով հարուցված թիվ 13800813 քրեական գործի նյութերով 2013 թվականի հոկ- տեմբերի 4-ին հարուցվել է թիվ 13112813 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և առանձնացվել առանձին վարույթում:

1 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ Վարդան Վոլոդյայի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդ- վածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2013 թվականի հոկտեմբերի 7-ին Վ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշ- մամբ Վ.Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդ- վածի 2-րդ մասի 3-րդ կետով: 2013 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առա- ջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատա- վճռով Վ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակ- վել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ պատժի կրման ընթաց- քում Վ.Ղազարյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում թմրա- մոլության դեմ: Վ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքում ճանաչվել է անպարտ և արդարաց- վել հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վ.Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալա- նավորումը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 3. Մեղադրող Մ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թա- մազ յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

2 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վ.Ղա- զարյանը, 2013 թվականի ընթացքում կանեփի թփեր աճեցնելու համար արհեստականորեն ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն կանեփի թփի աճեցմանը, այն է` ապահովվել է լուսային, ջերմային և օդա- փոխության համար բոլոր պայմանները և իր տանը կից շինություններում հողով լի ծաղկամաններում, ինչպես նաև տան հողամասում աճեցրել ու մշակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր թվով 191 հատ մշա- կումն արգելված թմրանյութ պարունակող կանեփի` «Canabis» խմբի բույ- սեր» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 255-261): 6. Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդ- վածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում Վ.Ղազար- յանին արդարացնելով, պատճառաբանել է. «[ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը] բլանկետային է և օրենսդիրը նախատեսել է, որ հանցա- կազմ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե մեկ այլ իրավական ակտով` տվյալ դեպքում օրենքով, պետք է արգելված լինի որոշակի բույ- սեր ցանել կամ աճեցնելը, կամ էլ օրենքով հատուկ կարգ պետք է սահ- մանված լինի դրանց մշակման համար, որի խախտումը նոր միայն կառա- ջացնի քրեական պատասխանատվություն: Փաստորեն նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրելիս, մեղադրանքի հիմքում դրել է ՀՀ քր.օր-ին կից թիվ 5-րդ հավելվածի 5-րդ կետը: 5-րդ հավելվածի վերնագիրն է «Մշակումն արգելված` թմրամիջոց- ներ հոգեմետ /հոգեներգործուն/, խիստ ներգործող կամ թունավոր նյու- թեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը»: Վեր- նագրից ակնհայտ է դառնում, որ մշակումն արգելված պետք է լինի այդ հավելվածում` որոնց թվում 5-րդ կետում, նշված բույսերը, որոնք իրենց մեջ պարունակում են թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր: Այսինքը հավելվածն է պահանջում որպեսզի մեկ այլ օրենքով կամ իրավական ակտով արգելված լինեն այդ բույսերը, (...) քանի որ չկա որևէ իրավական ակտ, որը կարգավորի, սահ- մանափակի կամ արգելի վերը նշված բույսերի ցանելը կամ աճեցնելը, ուս- տի Վարդան Ղազարյանի կամ այլ անձի կողմից կանեփ տեսակի բույսի աճեցումը չի կարող դիտվել հանցագործություն և անձը չի կարող ենթարկ- վել քրեական պատասխանատվության ու քանի որ բացակայում է հան- ցադեպը, ապա Վարդան Ղազարյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով, ուստի և նա պետք է անպարտ ճանաչվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցադեպի բացակայության հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 84-92):

3 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

7. Անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը ևս իր դատական ակտում նշել է, որ. «ՀՀ քրեա- կան օրենսգրքի 273-րդ հոդվածը բլանկետային է, այսինքն պետք է քրեո- րեն պատժելի համարվի մշակումն արգելված թմրանյութեր «հոգեներ- գործող, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, իսկ ՀՀ-ում բացակայում է որևէ իրա- վական ակտ կամ օրենքով սահմանված հատուկ կարգ դրանց մշակումն արգելելու համար, ուստի տվյալ դեպքում կանեփ տեսակի բույսի աճեց- նելը չի կարող քրեական պատասխանատվության հիմք հանդիսանալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 153-158):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Բողոքաբերի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի բաղկացու- ցիչ մաս հանդիսացող թիվ 5 հավելվածը, սահմանելով մշակումն արգել- ված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը, դրանով իսկ միաժամանակ սահմանում է նաև այդ ցան- կում թվարկված բույսերի մշակման արգելք, ինչը բավարար պայման է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի կիրառման համար: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 5 հավելվածն ինքնին արգելում է դրանում թվարկված բույսերի մշակումը: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի քրեաիրավական նորմը և այն չդիտարկելով ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 5 հավելվածի արգելող կանոնի հետ միաս- նության մեջ, թույլ է տվել դատական սխալ, այն է՝ քրեական օրենքի սխալ կիրառում, որի արդյունքում հանցանք կատարած անձն ազատվել է քրեա- կան պատասխանատվությունից: Ըստ բողոքաբերի՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի արդարացումը խախտում է ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվութ- յան անխուսափելիության սկզբունքը: Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը` բողո- քաբերը նշել է, որ այն նույնպես անհիմն է և չպատճառաբանված, քանի որ բառացիորեն վկայակոչում է ստորադաս դատարանի դիրքորոշումն առանց որևէ այլ հիմ նավորման:

4 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ բողոքում բարձրացված հար- ցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանա- կություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստա- կան հանգամանքներով մեկ այլ` թիվ ԵԿԴ/0013/01/13 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա- վասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի դատավճռում այդ նորմին տրված մեկնաբանությանը: Մասնավորապես, նշված դատավճռում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջան- ների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, վերլուծե- լով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը և թիվ 5 հավելվածը, հան- գել է եզրակացության, որ օրենսդրի կողմից քրեորեն պատժելի արարք է համարվում խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր, հոգե- մետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօ- րինի ցանելը կամ աճեցնելը, այսինքն՝ մշակելը, ինչն արգելված է: Իսկ կանեփի թուփը պարունակում է թմրանյութ, հետևաբար դրա մշակումն արգելված է: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նման եզրա- հանգման է եկել՝ գտնելով, որ «մշակումն արգելված» բառակապակցութ- յունը (ինչը նշանակում է ցանել, ջրել, աճեցնել, քաղհանել և այլն) չի կարող վերաբերել թմրանյութերին, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութերին, որոնց ստացումը, ստեղծումն ու արտադրությունը կապված է այլ գործողությունների հետ, այլ այն վերաբերում է թմրանյութեր, հոգե- մետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի մշակմանը, ինչն օրենքով արգելված է: Բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեա- կան օրենսգրքի 273-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է նաև նույնանման փաստական հանգամանքներով թիվ ԱՎԴ/0101/01/13 և թիվ ԱՎԴ2/0054/01/13 գործերով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի համապատասխանա- բար 2013 թվականի դեկտեմբերի 17-ի և 2014 թվականի հունվարի 24-ի, թիվ ԵԱՆԴ/0087/01/13 գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի, թիվ ԿԴ3/0048/01/13 գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 24-ի, թիվ ԱՐԱԴ1/0032/01/13, թիվ ԱՐԱԴ1/0033/01/13 և թիվ ԱՐԱԴ1/0028/01/13 գործերով Արագածոտնի մարզի ընդհանուր իրա- վասության առաջին ատյանի դատարանի համապատասխանաբար 2014 թվականի փետրվարի 3-ի, 2014 փետրվարի 7-ի և 2014 թվականի ապրիլի 10-ի մեղադրական դատավճիռներում այդ նորմին տրված մեկնաբանութ- յանը: 5 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռն անփո- փոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվա- կանի օգոստոսի 14-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստո- րադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միա- տեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացումն է, քանի որ տարբեր գործերով ստորադաս դատարանների դատական ակտերում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը (մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը) կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու հանցակազմի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավա- կան դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. հիմ նավոր է արդյոք Վ.Ղազարյանին մեղ- սագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգոր- ծուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր առանձնապես խոշոր չափերով ապօրինի ցանելը կամ աճեցնելը) որա- կելու անհնարինության մասին ստորադաս դատարանների հետևությունը: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզի- ցիան ձևակերպված է հետևյալ բովանդակությամբ. «Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունա- վոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով»: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը պատասխանատվություն է սահմանում համապատասխան բույսերն առանձնապես խոշոր չափերով ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար: Մեջբերված հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից երևում է, որ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված

6 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանցակազմն առկա է, երբ նա ապօրինի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափով ցանում կամ աճեցնում է մշակումն արգելված թմրանյութեր, հոգե- մետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարու- նակող բույսեր: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրա- ժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝ ա) անձը ցանել կամ աճեցրել է մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով, բ) (ա) կետում նշված չափերով համապատասխան բույսերը անձը ցանել կամ աճեցրել է ապօրինի: Վերոնշյալ (ա) կետում շարադրված պայմանը կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքին կից թիվ 5 hավելվածով (այսուհետ նաև՝ Հավել- ված 5), որը սահմանում է մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունա- կող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը: Ինչ վերաբերում է (բ) կետում նշված պայմանին, այն է՝ համապատասխան բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, ապա կոնկրետ դեպքում «ապօրինի» եզրույթը ենթադրում է, որ պետք է առկա լինի քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողություններն իրականացնելու (ցանելու կամ աճեցնելու)՝ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգ, իսկ իրավակիրառողը այդ կարգի հաշվառմամբ պետք է քննություն իրականացնի և գնահատման ենթարկի այդ բույսերը ցանելու կամ աճեց- նելու օրինականությունը: 14. ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի ձևակերպումից հետևում է, որ այն նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով. քրեական պատասխանատվություն նախատեսելով կոնկրետ չափերով համապա- տասխան բույսեր ապօրինի, այսինքն` օրենքով կամ նորմատիվ իրավա- կան այլ ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար՝ այն չի սահմանում այդ պահանջները և, ըստ այդմ, ենթադրում է հղում նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի), որը պետք է ամրագրի դրանք: Դրանից հետևում է, որ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունա- վոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու օրինականութ- յան պահանջների վերաբերյալ կարգավորում ները բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել նորմատիվ իրավական այլ ակտերի օգնությանը: Այսպես՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմ նական նորմատիվ իրավական ակտը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյու- թերի մասին» ՀՀ օրենքն է (այսուհետ նաև` Օրենք): Սակայն այս ոլոր- տին առնչվող օրենսդրական կարգավորում ներ պարունակում է նաև

7 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը: Բացի այդ, առկա են թմրամիջոց- ների շրջանառությանն առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշում ներ: 15. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` թմրամիջոցների, հոգեմետ (հոգե- ներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառություն ասելով` պետք է հասկանալ նշված նյութերի մշակումը, արտադրությունը, պատրաս- տումը, վերամշակումը, մեծածախ առևտուրը, տեղափոխումը, պահումը, բացթողումը, իրացումը, ձեռքբերումը, օգտագործումը, առաքումը, բաշ- խումը, արտահանումը, ներմուծումը և ոչնչացումը: Ըստ այդմ էլ Օրենքում տրված առանձին կարգավորում ները վերաբերում են թմրամիջոցների շրջանառության` բացառապես նշված ձևերի հետ կապված իրավահարա- բերություններին: Վերոշարադրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով և այս կամ այն չափով կանոնակարգելով թմրամիջոցների (ընդ որում, Օրեն- քում տեղ գտած հիմ նական հասկացությունները սահմանող 3-րդ հոդվածի համաձայն` թմրամիջոցներ ասելով` պետք է հասկանալ նաև այդպիսիք պարունակող բույսերը) շրջանառության ձևերը, դրանց շարքում, սակայն, չի ներառում թմրանյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը և, ըստ այդմ, որևէ օրենսդրական կարգավորում չի պարունակում նշված գոր- ծողությունների կատարման կարգի վերաբերյալ: Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի դրույթ այն մասին, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրե- կուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգել- ման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմ նա- կան լիազորություններն են Հայաստանի Հանրապետությունում թմրա- միջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել, որ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամի- ջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսոր- ների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշ- ման վերլուծությունից հետևում է, որ թմրանյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը չի կլանվում նաև «թմրամիջոցների մշակում» հաս- կացության ներքո: Մասնավորապես, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգոր- ծուն) նյութերի» մասին ՀՀ օրենքի՝ «Նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումը» վերտառությամբ 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բժշկական նպատակներով օգտագործվող նոր

8 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրա- կանացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահ- մանած կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր թմրամիջոց- ների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մշակումն իրականացվում է միայն պետական պատվերներին համապատասխան և հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին: Իսկ թմրամիջոցների շրջանառության, այդ թվում` մշակման կարգը սահմանող ՀՀ կառավա- րության վերոգրյալ որոշումը պարունակում է մշակման վերաբերյալ միայն մեկ դրույթ` նույն որոշման թիվ 1 հավելվածի 3-րդ կետը, համաձայն որի` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրե- կուրսորների մշակման, արտադրության, պատրաստման համար անհրա- ժեշտ են ասիստենտական սենյակ, փաթեթավորման սենյակ` լվացարա- նով, ամանեղենի մանրէազերծման սենյակ, պահեստ, շշերի պահպանման սենյակ, դեղափոշիների պահպանման սենյակ, տնտեսական ապրանք- ների պահպանման սենյակ, սանհանգույց` լվացարանով: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մշակում» եզրույթը ներպետական օրենսդրության իմաստով ենթադրում է ոչ թե համապատասխան բույսերի սերմեր ցանելը և (կամ) դրանք աճեցնելը, այլ թմրամիջոցների` լաբորատոր պայմաններում ստացման գործընթացը: 15.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվա- կանի մարտի 18-ի թիվ 281-Ն որոշման վերլուծությունից հետևում է, որ ի տարբերություն թմրամիջոցների (կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառա- վարության սահմանած դրանց պրեկուրսորների) արտադրությանը, ներ- մուծմանը, արտահանմանը և մեծածախ առևտրին՝ թմրանյութեր պարու- նակող բույսեր ցանելու կամ աճեցնելու գործունեության լիցենզավորման կարգ նույնպես սահմանված չէ: 16. Այսպիսով, մի կողմից նախատեսված է քրեական պատասխա- նատվություն օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահման- ված կարգի խախտմամբ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեց- նելու համար, մյուս կողմից որևէ կարգ նախատեսված չէ: Նախատեսելով քրեական պատասխանատվություն թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար` օրենսդիրը նորմատիվ իրավա- կան ակտով սահմանված կարգի խախտմամբ նշված գործողություններն իրականացնելն իրավաչափորեն դիտարկել է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության ձև, սակայն չնախատեսելով համապատաս- խան կարգ` ըստ էության հետևողական չի եղել խնդրի համապարփակ օրենսդրական կարգավորման հարցում: 17. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը պատասխա- նատվություն է սահմանում մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ

9 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի, այսինքն` նորմատիվ իրավական ակտով սահման- ված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, սակայն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված չէ նշված բույսերը ցանելու կամ աճեցնելու որևէ կարգ: 18. Այս առումով անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «(…) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: (…)»: «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործութ- յան համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազ- գային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (…)»: ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»: ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրա- վական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով: 2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդհոդվածի համաձայն` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: (…)»: 19. Նախորդ կետում նշված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտա- հայտելով այն մասին, որ. «(…) [Ա]նձին հանցագործություն (հանցագոր- ծություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործութ- յան (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համար- վելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարա- րող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: (…) «[Չ]կա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր

10 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ճանաչում ստացած հիմ նարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրա- վունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբուն- քից որևէ շեղում անթույլատրելի է» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիս- յանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը): 19.1. Դ.Սիմիդյանի գործի շրջանակներում զարգացնելով Վ.Ավե- տիսյանի գործով արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը նշել է. «(…) միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (…): Արարքի հանցավորությունն ու պատժելիութ- յունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափա- նիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առա- ջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանե- լիությունը և կանխատեսելիությունը (…): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (…): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցութ- յամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխա- նատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողութ- յունների կատարման և/կամ անգործության համար (…): (…) օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է՝ օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին: (…) ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբան- ման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրա- ռելու արգելքը: Հետևաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավոր- ման խնդիր է: (…) դատական մեկնաբանման շրջանակները սահմանափակված են օրինականության սկզբունքով: Այդպիսի մեկնաբանումը հնարավոր է այն դեպքում, երբ իրականացվում է օրենսդրի կողմից սահմանված իրա- վակարգավորման շրջանակներում, բխում է դրա էությունից և բացա- ռում քրեական օրենքի տարածական մեկնաբանումը կամ անալոգիայով

11 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կիրառումը: Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրեն- քով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: Նման դեպքերում օրենքը չի համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման» (տե՛ս Դավիթ Սիմիդ- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԵԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը): 20. Վերահաստատելով և զարգացնելով 19-19.1. կետերում մեջբերված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմի որոշակի լինելու պահանջը հատուկ նշանակություն ունի քրեական օրենքի համար` հաշվի առնելով այն իրավական հետևանքների առանձնա- հատուկ բնույթը, որոնք առաջանում են քրեաիրավական նորմի պահանջ- ների խախտման պարագայում: Այս պահանջի խախտումը արժեզրկում է ոչ միայն օրինականության, այլ նաև քրեական իրավունքի մյուս սկզբունք- ները: Քրեաիրավական նորմը պետք է պարունակի հստակ կարգադրագ- րեր (վարքագծի կանոններ), հակառակ պարագայում այդ նորմի հասցեա- տերը զրկվում է իր վարքագիծը դրա պահանջներին համապատասխա- նեցնելու և համապատասխան իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից: Անձին քրեական պատասխանատվության ենթար- կելը նման դեպքում հանգեցնում է նաև օբյեկտիվ մեղսայնացման` խախ- տելով ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը: 21. Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի դիս- պոզիցիան նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով` վերոհիշյալ նորմը պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել համապա- տասխան ճյուղային օրենսդրության նորմերի հետ ունեցած համակար- գային կապերի լույսի ներքո: ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը, պատասխանատվություն նախատեսելով թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի, այլ կերպ՝ նորմատիվ իրավական ակտով սահման- ված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, ինքնին համապատասխան գործողություների իրականացման կարգ չի սահմա- նում` թողնելով դա այլ իրավական ակտերի կարգավորմանը: Մինչդեռ թմրանյութերի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրորեն կանոնակարգված չէ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Այսպիսով, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ ՀՀ քրեա- կան օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ

12 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կողմը կազմող գործողությունների իրականացման կարգը: Իսկ նման պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքում անձի գործողությունների հակաօրինա- կանությունը գնահատելու, ուստիև նրա արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Արդյուն- քում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևա- բար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցա- գործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման: 22. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Վ.Ղա- զարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով մեղադրանք է առա- ջադրվել այն բանի համար, որ վերջինս կանեփի թփեր աճեցնելու համար արհեստականորեն ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են կանեփի թփի աճեցմանը, այն է` ապահովել է լուսային, ջերմային և օդա- փոխության համար բոլոր պայմանները և իր տանը կից շինություններում հողով լի ծաղկամաններում, ինչպես նաև տան հողամասում աճեցրել ու մշակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր թվով 191 հատ մշա- կումն արգելված թմրանյութ պարունակող կանեփի` «Canabis» խմբի բույ- սեր (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները գտել են, որ նախաքն- նության մարմինը Վ.Ղազարյանի կողմից կանեփի բույսեր աճեցնելու գործողություններին տվել է ոչ ճիշտ իրավական գնահատական: Վերոհիշ- յալ դիրքորոշումը ստորադաս դատարանները հիմ նավորել են նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը բլանկետային է, այսինքն` քրեորեն պատժելի է համարվում մշակումն արգելված թմրանյութեր, հոգե- մետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարու- նակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, մինչդեռ առկա չէ որևէ նորմատիվ իրավական ակտ, որը կսահմաներ այդպիսի բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Արդյունքում դատարանները եզրահանգել են, որ Վ.Ղազարյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկ- վել կանեփի բույսեր աճեցնելու համար, քանի որ վերջինիս արարքում բացակայում է հանցագործության դեպքը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը): 23. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստերի նկատ- մամբ կիրառելով 14-21-րդ կետերում արտահայտված իրավական դիրքո- րոշում ները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վ.Ղազարյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որակելու անհնարինության մասին ստորադաս դատա- րանների հետևությունը հիմ նավոր է:

13 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

24. Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված հիմ նավորում ները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները: Ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրա- պետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը` Վարդան Վոլոդյայի Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով արդա- րացնելու մասին, թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

14 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԴ/0064/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ մասնակցությամբ դիմող Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դիմողի ներկայացուցիչ Ա.ՀԱԿՈԲՅԱՆԻ Գ.ՄԵԼԻՔՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվա- կանի հունիսի 30-ի որոշման դեմ դիմող Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի նոյեմբերի 14-ին դիմող Աշոտ Հակոբյանը հաղոր- դում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ «ԷլՖարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախկին տնօրեն Ֆ.Սարգսյանը, նրա եղբայր` ՀՀ ոստիկանության աշխատակից Ս.Սարգսյանը, և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտ- ների կոմիտեի հարկային ծառայության նախկին պաշտոնյա Ս.Ղուշչյանը

15 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

խարդախությամբ իրենից հափշտակել են առանձնապես խոշոր չափի գու- մար, տվել սուտ ցուցմունքներ, որոնք զուգորդվել են այլ արհեստական ապացույցներ ստեղծելով, ինչպես նաև Ֆ.Սարգսյանը և Ս.Սարգսյանը, ապրանքների ձեռքբերման փաստաթղթերում ապրանքների գներն իրա- կանից ցածր նշելով, ՀՀ տարածքում մաքսազերծումը կատարել են նվա- զեցված արժեքով: ՀՀ հատուկ քննչական ծառայության` հատկապես կարևոր գործե- րով ավագ քննիչ Է.Հակոբյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշ- մամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Ֆ.Սարգսյանի, Ս.Սարգսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 338-րդ հոդ- վածներով նախատեսված հանցակազմերի բացակայության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով, իսկ Ս.Սարգսյանի և Ս.Ղուշչ- յանի մասով` 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի բացակայության պատճառաբանությամբ: 2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Հակոբյանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ դիմող Ա.Հա- կոբյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ.Բադալ յանը 2014 թվա- կանի հունվարի 23-ին որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Է.Հակոբյանի՝ 2013 թվականի դեկտեմ- բերի 3-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: 3. 2014 թվականի փետրվարի 7-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմ նին` խնդրելով թիվ 61200414 քրեական գործով հարուցել նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և թիվ 61200414 քրեական գործով դիմող Ա.Հակոբյանին ճանաչել որպես տուժող, իսկ իրեն` տուժողի ներկայացուցիչ: Նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի միջնորդությունը թիվ 61200414 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու մասով մերժ- վել է, իսկ թիվ 61200414 քրեական գործով դիմող Ա.Հակոբյանին որպես տուժող, իսկ Գ.Մելիքյանին տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասով` հետաձգվել: 2014 թվականի մարտի 28-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը կրկին միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմ նին` խնդրելով թիվ 61200414 քրեական գործով դիմող Ա.Հակոբյա- նին ճանաչել որպես տուժող, իսկ իրեն` տուժողի ներկայացուցիչ:

16 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ կայացվել է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշում: 4. 2014 թվականի ապրիլի 10-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշ- ման դեմ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչա- կան շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 16-ի որոշմամբ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի բողոքը մերժվել է: 5. Դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունիսի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է: 6. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիք- յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 7. Նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի՝ դատավա- րության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման համաձայն՝ «Նկատի ունենալով, որ Աշոտ Հակոբյանի հաղորդ- ման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարու- ցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և թիվ 61200414 քրեական գործը հարուցելու մասին կայացված որոշմամբ քրեական գործը հարուց- վել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատ- կանիշներով և այս ընթացքում կատարված քննչական և դատավարա- կան գործողությունների արդյունքում չեն հաստատվել նոր` այդ թվում և Աշոտ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության դեպքերի տեղի ունենալը, ուստի նման պայմաններում Աշոտ Հակոբյանի հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատես- ված հանցագործություն կատարելու և դրա արդյունքում անմիջականորեն գույքային վնաս պատճառելու հարցը դեռևս չի հաստատվել, որպեսզիք էական հանգամանքներ են և հետևաբար մինչև դրանց պարզումը միջնոր- դության լուծումը ենթակա է հետաձգման» (տե՛ս նյութեր, թերթ 10):

17 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 16-ի որոշման համաձայն` «(…) Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի կողմից ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ բաժնի պետի տեղակալ Կ.Սահակյանի վարույ- թում գտնվող թիվ 61200414 քրեական գործով 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը նախ պետք է վերադասության կարգով բողոքարկվեր համապատասխան դատախա- զի[ն], հետո նոր միայն դատարան: Այսինքն բողոք բերած անձի կողմից խախտվել [են] ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ընթացակարգերը: Միևնույն ժամանակ դատարանը չի անդրադառնում բողոքի հիմքե- րին, քանի որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավա- րական ընթացակարգերը» (տե՛ս նյութեր, թերթ 39): 9. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 30-ի որոշման համաձայն` «(…) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը եկավ հետևութ- յան, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմ նավորված և պատճառաբանված է, այն բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարե- լու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 87-88):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ և 290-րդ հոդվածների պահանջները, կայացրել ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ- 844 որոշմանը հակասող դատական ակտեր: Ի հիմ նավորումն վերոհիշյալ փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին նախա- քննության մարմ նի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը, բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ այն նախ պետք է բողոքարկվեր դատախազին և նոր միայն դատարան: Իսկ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, քրեադատավարական խախտումը վերացնելու փոխարեն կիրառել է ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պահանջը, որը ՀՀ սահմանադ- րական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ ճանաչվել է հակասահմա- նադրական: Ավելին, ըստ բողոքաբերի՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը բողոքարկելու կարգի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի

18 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

1-ին մասի կարգավորումը կիրառելի չէ, քանի որ այն սահմանված է նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով: 11. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարան- ները, անհիմն կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, գտել են, որ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել բողոքարկման կարգը: Արդյունքում ստորադաս դատարանները չեն անդրադարձել բողոքի հիմքերին: Մինչդեռ քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր Ա.Հակոբյանին ներգ- րավել որպես տուժող, քանի որ նա, հանդիսանալով հանցագործության հետևանքով վնաս կրած անձ, վկայի կարգավիճակում չի կարող արդյու- նավետ իրականացնել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպա- նությունը: 12. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 30-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ` վերացնելով միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշումը և պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմ նին Ա.Հակոբյանին ներգրավել որպես տուժող, իսկ նրա ներկայացուցիչ Գ.Մե- լիքյանին` տուժողի ներկայացուցիչ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության` ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքի 100-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված իրավական կառուցակարգերի հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատա- րանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշում- ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. արդյոք դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմ նի որոշումը նախապես դատախազին չբողոքարկելով՝ դիմող Ա.Հակոբյանը խախտել է վերոնշյալ որոշումը դատարան բողոքարկելու դատավարական կարգը: 15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականաց- նող մարմինների որոշում ների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

19 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատա- խազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործո- ղությունների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատա- խազի կողմից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է. «Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձ- գելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապա- տասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմ նի համապատասխան որոշման պատճենը չի ստաց- վել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով»: Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային պրակտիկայում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը նպատակ է հետապնդում` սահմա- նել քրեական դատավարության համակարգում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկը` մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավական կառուցակարգը: Ընդ որում, այդ իրավանորմն ընդհանրական է. այն չի սահմանում վերահսկողության կոնկրետ օբյեկտները (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռա- բեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 18-րդ կետը): Վերահսկողության կոնկրետ օբյեկտներ սահմանելու առումով ընդ- հանրական բնույթ ունի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը, որը նախատեսում է մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշում ների դեմ դատարան բողոք ներկայացնելու դատավարական կարգը: Մասնավորա- պես, համաձայն վերջինիս՝ մինչդատական վարույթն իրականացնող մար- մինների գործողությունների և որոշում ների դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել, եթե մինչ այդ դրանք բողոքարկվել են դատախա- զական կարգով: Ի տարբերություն վերջինիս՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը բովանդակում է հատուկ իրավա- նորմ՝ հստակ կարգավորելով դատական վերահսկողության օբյեկտներից՝

20 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման բողոքարկման կարգը: Մասնավո- րապես, ըստ նշյալ նորմի՝ դիմողն իրավունք ունի իրեն դատավարութ- յան մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշումը բողոքարկելու անմիջականորեն դատարան: Այլ խոսքով՝ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ նույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված չէ մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որո- շումը դատարան բողոքարկելու իրավունքի իրացման համար նախապես դատախազական կարգով բողոքարկելու պայման: 15.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավա- րական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհա- նուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգա- մանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից, առանձնացրել է այդ նույն իրա- վահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ՝ ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը՝ արդյունքում հստակեց- նելով դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման բողոքարկման կարգը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում սահ- մանված ընդհանուր նորմից բացառություն է, իսկ այդպիսի բացառության սահմանումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով չի համարվում հակասություն: 16. Վերահաստատելով իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն իրավա- հարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկա- յության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 21-րդ կետը): Հետևաբար դատավարության մասնակից ճանա- չելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որո- շումը դատարան բողոքարկելու դատավարական կարգի հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը, այլ ոչ թե նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը: 17. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ 2014 թվա- կանի մարտի 28-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը միջ- նորդություն է ներկայացրել նախաքննության մարմ նին` խնդրելով դիմող

21 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ա.Հակոբյանին ճանաչել որպես տուժող, իսկ իրեն` տուժողի ներկայացու- ցիչ, որի արդյունքում նախաքննության մարմինը 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրել է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լու- ծումը հետաձգելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դեմ դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան, ինչը վերջինիս՝ 2014 թվականի մայիսի 16-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը, քանի որ վիճարկվող որոշումը նախ պետք է բողոքարկվեր համապատասխան դատախազին և նոր միայն դատարան (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի վերաքննիչ բողոքը, այն մերժել է` արձա- նագրելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմ նավորված և պատճառաբանված է, այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 5-րդ և 9-րդ կետերը): 18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնա- հատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմ նի որոշումը նախապես դատախազին չբո- ղոքարկելով՝ դիմող Ա.Հակոբյանը չի խախտել վերոնշյալ որոշումը դատա- րան բողոքարկելու դատավարական կարգը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատավարության մասնակից ճանաչե- լու պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ոչ թե 100-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցա- կարգը, այլ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը: Իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինակա- նությունն ու հիմ նավորվածությունը, քրեադատավարական օրենքի խախ- տումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ և 290-րդ հոդվածների պահանջները: 19. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չէ մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի գործողությունները կամ որոշում ները դատարան բողոքարկելու համար նախապես դատախազին

22 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բողոքարկելու պահանջ, քանի որ այդ մասում նշված նորմը ճանաչվել է հակասահմանադրական, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշման եզրա- փակիչ մասից հետևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշում ները կամ գործողությունները դատարան բողոքարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազին բողոքարկված լինելու պարտադիր պայմանը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ինքնին հակասահ- մանադրական չի ճանաչվել: Հետևաբար բողոք բերած անձի վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմ նավորված չի համարում: 20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Քրեադատավարական օրենքի էական խախտում- ներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրան- ցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ իրավասու չէ անդրադառնալ բողոքի հիմքերի վերաբերյալ բողոքաբերի մյուս փաս- տարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), քանի որ ստորադաս դատա- րանների կողմից դրանց կապակցությամբ քննություն չի իրականացվել: Հետևաբար նշված փաստարկները պետք է քննարկման առարկա դարձ- վեն գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատա- րանը

23 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Գ.Մելիքյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մա- րաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 16-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատա- րանի 2014 թվականի հունիսի 30-ի որոշում ները բեկանել ու գործն ուղար- կել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

24 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԴ/0002/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պաշտպան Ռ.ՀԱԿՈԲՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Վարու- ժանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 24-ի որոշ- ման դեմ ամբաստանյալ Գ.Գրիգորյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռա- բեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեա- կան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 40106611 քրեական գործը` Գրիգոր Գրիգորյանի կողմից ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու դեպքի առթիվ:

25 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գ.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրը նրա նկատ- մամբ հայտարարվել է հետախուզում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափան- ման միջոց է ընտրվել կալանավորումը: 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Գ.Գրիգորյանը հայտնաբերվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդ- վածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմ նի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Գ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդ- վածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի փետրվարի 5-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Գ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու, լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին: 2014 թվականի փետրվարի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան: 2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի որոշ- մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ Գ.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը` դադարեցվել` ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկ- տեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ: Նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճռով ճանաչ- վել և հռչակվել է Գ.Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: 3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնե- լով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 24-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճիռը ու «Քրեա- կան գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնե- լու մասին» որոշումը` բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Հակոբյանը:

26 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Գ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել ու կրել է 9 մմ տրամա- չափի ռազմամթերք հանդիսացող ակոսափող հրազենի փամփուշտներ և դրանք կրակող «Մակարով» տեսակի ատրճանակին նման հրազեն, որոնցով 2011 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի Գ.Լուսավորչի փողոցի 6-րդ բնակարանին հարակից` Հովհաննես Վարանցովի Հովհաննիսյանին պատկանող ավտոտնակի ներսում արձակել է կրակոց, որի հետևանքով նույն համայնքի բնակիչ Մհեր Դադիկոյի Կարապետյանի առող ջությանը պատճառվել է միջին վնաս` առող ջության տևական քայքայումով: Բացի այդ, նա, առանց սահմանված փաստաթղթերի` 2000 թվականի հոկտեմբերի 10-ին 040-ի կողմից տրված AE0581936 համարի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ու առանց պատշաճ թույլտ- վության` անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերականութ- յան ժամկետի տվյալների, 2011 թվականի դեկտեմբերի 11-ին կատարված դեպքից հետո, գործով չպարզված օրը և ժամին, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը, ապա 2013 թվա- կանի հոկտեմբերի 10-ին` ժամը 14:58-ին, Երևանի «Զվարթնոց» օդակա- յանի թիվ ՍT 729 չվերթով, ՀՀ վերադարձի թիվ 269725 վկայականով, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 366-370): 6. Դատաբժշկական փորձաքննության թիվ 194 եզրակացության համաձայն` «(…) Մհեր Դադիկոյի Կարապետյանի մոտ վնասվածքները ձախ ոտնաթաթի միջանցիկ վերքերի ձևով հասցվել է հրազենից արձակ- ված գնդակով, հնարավոր է գործի հանգամանքներում նշված պայմաննե- րում և ժամկետում (…): Վերը նշված վնասվածքները հրազենային գնդա- կային են (…): Վերքը միջանցիկ է (…): Կրակոցը ունի վերևից ներքև ուղ- ղություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 104-105): 7. Դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննութ- յան (կատարվել է փորձագետներ Ս.Ալեքսանյանի (դատաքիմիական մաս) և Ա.Պողոսյանի (դատաձգաբանական մաս) կողմից) թիվ 593 եզրակա- ցության համաձայն` «(…) Փորձաքննությանը տրամադրվել [են] (…) սև գույնի, տղամարդու կիսաճիտք կոշիկներ (…): Մհեր Դադիկոյի Կարապետ- յանի` փորձաքննության ներկայացված ձախ ոտքի կոշիկի վրա առկա (…)

27 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վնասվածքները հանդիսանում են իրար շարունակությունը կազմող հրա- զենային գնդակային մուտքի ու ելքի միջանցիկ վնասվածքներ, կարող էին պատճառվել 5.5-9 մմ տրամաչափի գնդակով (…) կատարված մեկ կրա- կոցի արդյունքում (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 248-255): 8. 2014 թվականի հունվարի 31-ի՝ փորձագետի հարցաքննության արձա- նագրության համաձայն` փորձագետ Ա.Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 5.5 մմ - 9 մմ չափային միջանցքի մեջ են մտնում 5.45, 5.6, 6.35, 7.62, 7.65 և 9 մմ տրամաչափի փամփուշտներ` նախատեսված ակոսափող հրազենի` ինքնաձիգների, ատրճանակների և հրացանների համար (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 351): 9. Փորձագետ Ա.Պողոսյանը 2014 թվականի մարտի 20-ի դատական նիստում ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) 5.5-ից 9 մմ տրամաչափի փամփուշտները կարող են կրակվել նաև ինքնաշեն հարթափող կամ նույ- նիսկ ոչ ինքնաշեն գործարանային հարթափող զենքերից, թեև նրանք արտադրված են գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար: Որպես փորձագետ չի կարող պատկերացնել Մակարովին նման- վող ուրիշ ատրճանակ: Փամփուշտի (…) ռազմամթերք հանդիսանալու փաստը որոշվում է համապատասխան փորձաքննությամբ ու իրեղեն ապացույց օբյեկտի առկայության ժամանակ: Եթե փորձագետը չունենա փամփուշտ, չի կարող ասել` այն ռազմամթերք հանդիսանում է, թե` ոչ (…): Քրեական գործում առկա տվյալներով որոշել Գ.Գրիգորյանի մոտ առկա հրազենը ակոսափող է եղել, թե` ոչ, հնարավոր չէ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 60-62): 10. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճռի համաձայն. «Դատարանը, գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները [դատաբժշկական փորձաքննության թիվ 194 եզրակացությունը, դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունը, փորձագետ Ա.Պողոսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, ինչպես նաև ամբաս- տանյալ Գրիգոր Գրիգորյանի նախաքննական, վկաներ Մհեր Կարա- պետյանի նախաքննական, Հովհաննես Հովհաննիսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները], գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատար- ման մեջ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ ապացույցների անբավարարության հիմքով հետևյալ պատճառաբանութ- յամբ. (…) դատական քննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չհիմ նավորվեց, գործով չպարզվեց թե ինչ տեսակի զենքից է կրակոցն արձակվել, այն եղել է ողոր- կափող, թե ակոսափող, որպիսի հանգամանքը չկարողացավ հստակեցնել

28 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նաև փորձագետը` հայտնելով, որ կրակոցը կարող էր արձակված լինել ինչպես ողորկափող հրազենից, այնպես էլ ակոսափող հրազենից: [ՀՀ քրեական] օրենսգրքի 235-րդ հոդվածով ողորկափող հրազեն ապօրինի կերպով պահելու կամ կրելու համար քրեական պատասխա- նատվություն չի սահմանում: Ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ամբաստան- յալ Գրիգոր Գրիգորյանի կողմից ակոսափող հրազեն կրելը և պահելը չի հիմ նավորվել, չի հայտնաբերվել նաև ռազմամթերք հանդիսացող գնդակը կամ պարկուճը, հետևաբար առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել և սպառվել են ապացույցներ ձեռք բերելու դատավարական բոլոր հնա- րավորությունները, իսկ չփարատված կասկածը մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 60-62): 11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը (…) [հիմք է ընդունել] բացառապես քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիա- կան և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրա- կացությունը կազմած փորձագետներից միայն մեկի` փորձագետ Արայիկ Պողոսյանի դատաքննական ցուցմունքը` միաժամանակ անտեսելով վեր- ջինիս նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև ծագած որոշակի հակասությունները: Արդյունքում Առաջին ատյանի դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածով ամրագրված` ապացույցների գնահատմանը ներկայացվող օրենսդրական պահանջը, փորձագետի դատաքննական ցուցմունքին` քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների համեմատ տվել է ակնհայտ առավել նշանակություն և ըստ էության պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգա- բանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները: (…) [Դ]ատաքննության ընթացքում փորձագետ Ա.Պողոսյանին առա- ջադրված և գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքն- նություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրված չեն եղել, իսկ փորձագետ Ա.Պողոսյանը դատաքննության ընթացքում հարցաքննվել է ոչ թե իր կողմից տրված եզրակացությունը պարզաբանե- լու (ընդ որում, փորձագետի թիվ 593ք եզրակացությունը կազմվել է փոր- ձագետ Ա.Պողոսյանի և փորձագետ Ս.Ալեքսանյանի կողմից համատեղ), այլ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող և գործի վերջնա- կան ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հան- գամանքների ու փորձաքննությամբ չառաջադրված հարցերի կապակ- ցությամբ հետևություններ ներկայացնելու համար, որը հնարավոր էր բացառապես դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբժշկական

29 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բնագավառի հատուկ գիտելիքների համալիր օգտագործմամբ կատար- ված փորձաքննության շրջանակներում, ինչը կոնկրետ դեպքում չի արվել` խոչընդոտելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկ- տիվ հետազոտման գործընթացին: (…) [Կ]ոնկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանն անտեսել է քրեադատավարական օրենքով ամրագրված իմպերատիվ պահանջն առ այն, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը (ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մաս): (…) Վերաքննիչ դատարանը (…) գտնում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն (…) և սույն գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է քրեական գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համադրությամբ վերստին պատշաճ իրա- վական վերլուծության ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշ- կական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացութ- յունները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու սկզբունքով վերջնական գնահատման ենթարկել այդպիսիք, այնուհետև, դրանցում տեղ գտած հետևությունները պարզաբանելու նկատառում ներից ելնելով` հարցաքննել նշված փորձաքննությունները կատարած փորձագետներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նշանակել համապատասխան փոր- ձաքննություն (փորձաքննություններ), որից հետո միայն հնարավոր կլինի կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող վերջնական դատական ակտ: (…) վերը շարադրված բացահայտման ենթակա անհրաժեշտ հանգա- մանքները պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման ենթար- կելու և առկա հակասությունները վերացնելու արդյունքում նոր միայն հնա- րավոր կլինի հիմ նավոր հետևության հանգել ինչպես ամբաստանյալ Գրի- գոր Վարուժանի Գրիգորյանին մեղսագրված և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորության կամ անմեղության մասին, այնպես էլ նրա նկատմամբ Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության վերաբերյալ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 62-83):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 12. Պաշտպան Ռ.Հակոբյանը, իր համաձայնությունը հայտնելով Առա- ջին ատյանի դատարանի դատավճռում տեղ գտած հիմ նավորում ներին,

30 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գտել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի նկարագրութ- յունը թերի է, քանի որ դրանով չի հստակեցվում հրազենի` ակոսափող կամ ողորկափող լինելը: Բողոք բերած անձի համոզմամբ, Գ.Գրիգորյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որակելու համար տվյալ հանցակազմի պարտադիր հատկանիշը` հրազենի ակոսա- փող լինելը, պետք է հաստատվեր գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբող ջությամբ, ինչը սույն գործով տեղի չի ունեցել: Նման իրավիճակում Առաջին ատյանի դատարանը, ըստ բողոքաբերի, իրա- վացիորեն կայացրել է արդարացման դատավճիռ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բեկանել է այն: 13. Բողոքի հեղինակը գտել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ա) Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել դատաքիմիական և դատաձգաբանական թիվ 593 համալիր փորձաքննության եզրակացութ- յունը կազմած փորձագետներից միայն մեկի` Ա.Պողոսյանի դատաքննա- կան ցուցմունքը` անտեսելով վերջինիս նախաքննական ու դատաքննա- կան ցուցմունքների միջև ծագած որոշակի հակասությունները: Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի կողմից միայն փոր- ձագետ Ա.Պողոսյանին հարցաքննելը պայմանավորված է այն հանգա- մանքով, որ մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց վկայա- կոչվել է միայն այդ անձի ցուցմունքը, ինչպես նաև նրանով, որ Ա.Պողոս- յանը սպառիչ պատասխանել է կողմերին հետաքրքրող հարցերին, և մյուս փորձագետին հարցաքննելու անհրաժեշտություն չի առաջացել: Ինչ վերաբերում է փորձագետ Ա.Պողոսյանի` նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասություններին, ապա բողոքի հեղինակը գտել է, որ այդպիսիք առկա չեն, ավելին` Ա.Պողոսյանը պնդել է իր նախաքննական ցուցմունքները: բ) փորձագետ Ա.Պողոսյանը դատաքննության ընթացքում հարցա- քննվել է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող և գործի լուծ- ման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնց պարզաբանման համար անհրաժեշտ է կատարել դատաձգաբանական, դատաքիմիական և դատաբժշկական բնագավառի համալիր փորձաքննություններ: Բողոքաբերի համոզմամբ` սույն գործով բացակայում են թե՛ զենքը, թե՛ փամփուշները և թե՛ կրակոցի արգասիքները, որպիսի պայմաններում զեն- քի` գործարանային կամ ինքնաշեն, ակոսափող կամ ողորկափող լինելու հարցերի վերաբերյալ համալիր փորձաքննություններ նշանակելու մասին խոսք լինել չի կարող: Ամփոփելով վերը նշվածը` բողոքի հեղինակը եկել է այն եզրահանգ- ման, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել քրեադատավարա- կան օրենքի այնպիսի խախտում ներ, որոնք Վերաքննիչ դատարանի

31 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համար կարող էին ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք հանդիսանալ: 14. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Ռ.Հակոբյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճռին ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված հան- ցագործությանը անձի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մաս) արդարացման դատական ակտ կայացնելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գոր- ծով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Գ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով կայացված արդարացման դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համա- ձայն՝ «(…) 2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականութ- յունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապա- ցուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը: 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավա- րար ամբող ջությամբ: 4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկած- ները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համա- պատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համա- ձայն՝

32 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերե- լիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակ- ցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: 2. Հետաքննության մարմ նի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկ- տիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման (…) կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մաս- նակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»: Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ անմեղության կանխավարկածի պահանջով անձի մեղավո- րությունը հանցանք կատարելու մեջ պետք է հաստատվի գործին վերաբե- րող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբող ջութ- յամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Ս.Սաքանյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ «(…) ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգա- մանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշում ների հիմ նավորվածությունն ու պատճառաբանվածությունը (…): (…) [Ա]պացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբա- նական ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է «ապացույցների համակցություն» հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե` 1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար, 2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրա- ժեշտ խորությամբ և լրիվությամբ, 3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ և 17-րդ կետերը): Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նաև իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ քրեական դատավա- րությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարութ- յան շեմ պետք է գործի «հիմ նավոր կասկածից վեր» ապացուցողական

33 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

չափանիշը: Ընդ որում, «հիմ նավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույց- ների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ող ջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործե- լու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմ նավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածութ- յան վերաբերյալ ցանկացած ող ջամիտ կասկած (մանրամասն տե՛ս Արա- րատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործում առկա ապացույցների համակցությամբ հնարավոր չէ «հիմ նավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատել անձի մեղավորությունը նրան մեղսագր- վող արարքում, անձի նկատմամբ տվյալ մեղադրանքի շրջանակներում չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ: 17.1. Ի ապահովումն վերոնշյալի, ինչպես նաև անմեղության կանխա- վարկածի բաղադրատարր հանդիսացող` չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու պահանջի՝ ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ քրեա- կան հետապնդումը ենթակա է դադարեցման կատարված հանցագոր- ծությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Այլ խոսքով՝ քննարկվող հիմքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե. ա) կատարված հանցագործությանն անձի մասնակցությունը «հիմ նա- վոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված չէ, բ) սպառված են (ա) կետում նշված փաստը հաստատելուն ուղղված նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: 18. Վերոնշյալին համապատասխան՝ Վերաքննիչ դատարանը, ստու- գելով կատարված հանցագործությանը անձի մասնակցությունն ապա- ցուցված չլինելու հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մաս) առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի օրինականությունը, պետք է ղեկավարվի սույն որոշման 17-17.1-րդ կետերում վերլուծված սկզբունքով (անմեղության կանխավար- կած), չափանիշով («հիմ նավոր կասկածից վեր» ապացուցողական չափա- նիշ) և հիմքերով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդ- վածի 2-րդ մասի կիրառելիության հիմքերը):

34 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

19. Սույն որոշմամբ առաջադրված իրավական հարցի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցա- կազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներին: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համա- ձայն` «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է (…)»: Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախա- տեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հոդվածում նշված առարկաներն ապօրինի կերպով ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու ձևով: Օբյեկտի պարտադիր հատկանիշ է հան- ցագործության առարկան, որպիսին հանդիսանում են հրազենը, ռազմամ- թերքը, ակոսափող հրազենի փամփուշտները, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերը: Դրա հետ մեկտեղ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան բացառություն է նախատեսում ողոր- կափող հրազեն և դրա փամփուշտներ ձեռքբերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Հետևաբար ողորկափող հրազենը և դրա փամփուշտները քննարկվող հանցակազմի առարկա չեն (տե՛ս mutatis mutandis Երվանդ Մելքոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվա- կանի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշումը): 20. Սույն որոշման 17-րդ և 19-րդ կետերի համադրված վերլուծութ- յան հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործութ- յան վերաբերյալ գործերով ապացուցման առարկայի շրջանակում՝ որպես հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ կետ), ի թիվս այլնի, ընդգրկվում է հանցագործության առարկան: Այսինքն` քննարկվող հոդվածով անձին մեղավոր ճանաչելիս գործով ձեռք բերված թույլատ- րելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակ- ցությամբ պետք է ապացուցվի նաև հանցագործության առարկայի (հրա- զեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր) առկայությունը: 21. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Գ.Գրի- գորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադ- րանք է առաջադրվել 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող ակո- սափող հրազենի փամփուշտներ և դրանք կրակող «Մակարով» տեսակի ատրճանակին նման հրազեն ապօրինի ձեռքբերելու, պահելու և կրելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

35 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապա- ցույցները, այդ թվում նաև դատաբժշկական փորձաքննության թիվ 194, դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները, փորձագետ Ա.Պողոսյանի ցուցմունքները, եզրահանգել է, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննութ- յամբ ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանի կողմից ակոսափող հրազեն կրելը և պահելը չի հիմ նավորվել, չի հայտնաբերվել նաև զենքը, ռազ- մամթերք հանդիսացող գնդակը կամ պարկուճը, հետևաբար առաջադր- ված մեղադրանքը չի ապացուցվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու դատավարական բոլոր հնարավորությունները, իսկ չփարատ- ված կասկածը մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ՝ ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (տե՛ս սույն որոշ- ման 2-րդ և 10-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել բացառապես քրեական գործի նախաքննության ընթաց- քում նշանակված դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունը կազմած փորձագետներից միայն մեկի` փորձագետ Արայիկ Պողոսյանի դատաքննական ցուցմունքը` միաժամանակ անտեսելով վերջինիս նախաքննական ու դատաքննա- կան ցուցմունքների միջև ծագած որոշակի հակասությունները: Արդյուն- քում Առաջին ատյանի դատարանն ըստ էության պատշաճ իրավական վերլուծության ու գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքննության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիա- կան և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրա- կացությունները: Դատաքննության ընթացքում փորձագետ Ա.Պողոսյա- նին առաջադրված և գործի ճիշտ լուծման համար էական նշանակութ- յուն ունեցող հարցերը դատաքիմիական և դատաձգաբանական համա- լիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առաջադրված չեն եղել, իսկ փորձագետ Ա.Պողոսյանը դատաքննության ընթացքում հարցաքննվել է ոչ թե իր կողմից տրված եզրակացությունը պարզաբանելու (ընդ որում, փորձագետի թիվ 593ք եզրակացությունը կազմվել է փորձագետ Ա.Պողոսյանի և փորձագետ Ս.Ալեքսանյանի կող- մից համատեղ), այլ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող և գործի վերջնական ճիշտ լուծման համար էական նշանակություն ունե- ցող մի շարք հանգամանքների ու փորձաքննությամբ չառաջադրված հար- ցերի կապակցությամբ հետևություններ ներկայացնելու համար: Կոնկրետ դեպքում Առաջին ատյանի դատարանն անտեսել է քրեադատավարական օրենքով ամրագրված իմպերատիվ պահանջն առ այն, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի

36 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

եզրակացությանը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկա- նել ամբաստանյալ Գ.Գրիգորյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի դատավճիռը, ինչպես նաև նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի` Գ.Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նոր դատա- քննությամբ անհրաժեշտ է քրեական գործով ձեռք բերված մյուս փաստա- կան տվյալների համադրությամբ վերստին պատշաճ իրավական վերլու- ծության ենթարկել քրեական գործում առկա` դատաբժշկական փորձաքն- նության թիվ 194, ինչպես նաև դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 593ք եզրակացությունները, բազմակող- մանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու և քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու սկզբունքով վերջնական գնահատ- ման ենթարկել այդպիսիք, այնուհետև դրանցում տեղ գտած հետևություն- ները պարզաբանելու նկատառում ներից ելնելով հարցաքննել նշված փոր- ձաքննությունները կատարած փորձագետներին, իսկ անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան փորձաքննություն (փորձաքննութ- յուններ), որից հետո միայն հնարավոր կլինի կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող վերջնական դատական ակտ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): 22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնա- հատելով սույն որոշման 17-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյու- թերում առկա չէ որևէ որոշակի ապացույց Գ.Գրիգորյանին մեղսագրվող հանցագործության առարկայի տեսակի ու հատկանիշների վերաբերյալ: Այսինքն` չի հիմ նավորվել ամբաստանյալի կողմից ապօրինի պահվող հրազենի` ակոսափող կամ ողորկափող, ինչպես նաև փամփուշտների՝ ակոսափող հրազենի փամփուշտներ կամ ռազմամթերք լինելու հանգա- մանքները, ավելին` չեն հայտնաբերվել հանցագործության առարկաները` 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտները և «Մակարով» ատրճանակին նման հրազենը: Տուժողին պատճառված վնասի և նրա կոշիկի հիման վրա արդեն իսկ փորձաքննություններ կատարված լինելու, վկաներին, ամբաստանյալին, տուժողին հարցաքննելու և հանցագործութ- յան առարկան հայտնաբերված չլինելու պայմաններում առկա չէ դատա- վարական որևէ միջոց հանցագործության առարկայի նույնացման համար: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրա- վական ընթացակարգով հետազոտելով գործում առկա ապացույցները,

37 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

այդ թվում` փորձագիտական եզրակացությունները և փորձագետ Ա.Պողոսյանի ցուցմունքները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ամբաստան- յալ Գ.Գրիգորյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ: Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն եկել է այն եզրահանգման, որ Գ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի հիմ նավորվել գործին վերաբերող փոխ- կապակցված հավաստի ապացույցների բավարար ամբող ջությամբ, իսկ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: 22.1. Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռն այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել բացառապես փորձագետներից մեկի հակասական դատաքննական ցուցմունքը, արդյունքում լրիվ և բազ- մակողմանի քննություն չի իրականացրել: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տեղ գտած այն դատողությանը, որ դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննությունն իրականացվել է երկու փորձագետի (Ս.Ալեքսանյանի և Ա.Պողոսյանի) կողմից, սակայն սույն գործի քննության շրջանակնե- րում հարցաքննվել է միայն փորձագետ Ա.Պողոսյանը (տե՛ս սույն որոշ- ման 11-րդ կետը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող եզրակացությունը, ըստ էության, իրենից ներկայացնում է երկու տարբեր բնագավառների վերաբերյալ հատուկ գիտելիքների ամբող ջություն, որի դատաքիմիական մասն իրականացվել է փորձագետ Ս.Ալեքսանյանի, իսկ դատաձգաբանական մասը` փորձագետ Ա.Պողոսյանի կողմից: Հետևա- բար միանգամայն իրավաչափ է փորձագետ Ա.Պողոսյանի հարցաքննութ- յունն այն պայմաններում, երբ դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը պարզաբանելու կամ լրաց- նելու անհրաժեշտություն է առաջացել միայն դրա դատաձգաբանական մասի հետ կապված: 23. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբա- նությանը, որ Առաջին ատյանի դատարանը փորձագետ Ա.Պողոսյանի ցուցմունքները գնահատելիս անտեսել է նրա նախաքննական և դատաքն- նական ցուցմունքների միջև առկա հակասությունը, ինչպես նաև խախտել է քրեադատավարական օրենքով ամրագրված իմպերատիվ պահանջն առ այն, որ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համա- ձայն`

38 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«(…) 2. Փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ: 3. Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը»: Նույն օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, ունի բացեր, որոնք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազո- տություններ կամ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ունի հարցաքննել փորձագետին (…)»: Մեջբերված քրեադատավարական դրույթների համադրված վեր- լուծության արդյունքում կարելի է եզրահանգում ներ անել այն մասին, որ փորձագետի ցուցմունքները կոչված են լրացնելու, պարզաբանելու փոր- ձագետի եզրակացությունը: Միևնույն ժամանակ փորձագետի հարցա- քննությունը չի կարող փոխարինել եզրակացությանը: Ի ապահովումն այդ պահանջի` քրեադատավարական օրենսդրությունը հստակ նախատեսում է փորձագետի հարցաքննության հիմքերը, այն է՝ 1) երբ փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէ, այն ունի բացեր, եթե դրանք լրացնելու համար չեն պահանջվում լրացուցիչ հետազոտություններ, 2) երբ անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները: 23.1. Սույն գործի փաստերից հետևում է, որ. - վարույթն իրականացնող մարմ նի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի՝ քրեական գործով դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ փորձագետներին առա- ջադրվել է հարց այն մասին, թե «գ) Ըստ վնասվածքի կառուցվածքային և չափային առանձնահատկությունների՝ ինչ տրամաչափի է եղել վնաս- վածք առաջացրած հրազենի տեսակը և փամփուշտի գնդակի տրամա- չափը» (տե՛ս հատոր 1-ին, գ.թ. 143-144), - դատաքիմիական և դատաձգաբանական համալիր փորձաքննութ- յան եզրակացության համաձայն՝ Մ.Կարապետյանի կոշիկի վրա առկա վնասվածքների պատճառումը հնարավոր էր 5,5-9 մմ տրամաչափի գնդա- կով: Միևնույն ժամանակ եզրակացությունը չի պարունակում տվյալներ հանցագործության առարկա հանդիսացող հրազենի և դրա փամփուշտ- ների տեսակի վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), - դատաձգաբանական մասն իրականացրած փորձագետ Ա.Պողոս- յանն իր նախաքննական ցուցմունքներով պարզաբանել է 5,5-9 մմ չափա- յին միջանցքում գտնվող փամփուշտների և դրանք կրակող հրազենի տիպերը` նշելով միայն ակոսափող տեսակի զենքերը, իսկ դատաքննական

39 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ցուցմունքներով լրացրել է նախորդ ցուցմունքերը և հայտնել, որ 5,5-9 մմ տրամաչափի փամփուշտները կարող են կրակվել նաև ինքնաշեն հարթա- փող կամ ոչ ինքնաշեն գործարանային հարթափող զենքերից (տե՛ս սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերը): Վերոգրյալից հետևում է, որ փորձագետ Ա.Պողոսյանի նախաքննա- կան և դատաքննական ցուցմունքներում հակասություններ առկա չեն, ինչ- պես նաև փորձագետի ցուցմունքները չեն փոխարինել փորձագիտական եզրակացությանը, քանի որ նրա հարցաքննությունը կատարվել է փոր- ձագիտական եզրակացության այնպիսի բացի վերաբերյալ, որի կապակ- ցությամբ չի պահանջվել լրացուցիչ հետազոտություն: 24. Հիմք ընունելով սույն որոշման 17-23.1-րդ կետերում արված վեր- լուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե գործում առկա կոնկրետ որ ապա- ցույցներն են տեղեկություններ պարունակում Գ.Գրիգորյանին մեղսագր- վող հանցագործության առարկայի առկայության մասին, որոնք Առա- ջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել: Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փորձաքն- նությունների եզրակացություններին (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետեր), ապա դրանք կրում են հավանական բնույթ և ինչպես առանձին, այնպես էլ այլ ապացույցների հետ համակցության մեջ չեն պարունակում այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտան «հիմ նավոր կասկածից վեր» ապա- ցուցողական չափանիշին համապատասխան եզրահանգում ներ կատարել հանցագործության առարկայի, դրա տեսակի կամ հատկանիշների վերա- բերյալ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով գործում առկա ապացույցները կրկին գնահատելը և փորձագետներին հարցաքննելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպ- քում համապատասխան փորձաքննություն նշանակելը, չի պատճառաբա- նել՝ - դատաբժշկական կամ դատաքիմիական փորձաքննություն իրակա- նացրած փորձագետները զենքի կամ փամփուշտների տեսակի հետ կապ- ված ինչպիսի հարցեր կարող են պարզաբանել, - ինչ տվյալ ձեռք բերելուն կարող է ուղղված լինել համապատասխան փորձաքննություն նշանակելն այն պայմաններում, երբ հանցագործութ- յան առարկան` հրազենը և դրա փամփուշտները (անգամ պարկուճը կամ գնդակը) չեն հայտաբերվել, իսկ տուժողի կոշիկի հիման վրա փորձաքն- նություն արդեն իսկ իրականացվել է: Ավելին՝ փորձաքննության դատաձ- գաբանական մասն իրականացրած փորձագետի դատաքննական ցուց- մունքի համաձայն քրեական գործում առկա տվյալներով Գ.Գրիգորյանի մոտ առկա հրազենը ակոսափող է եղել, թե` ոչ, հնարավոր չէ որոշել, իսկ

40 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

եթե փորձագետը չունենա փամփուշտ, չի կարող ասել այն ռազմամթերք է, թե` ոչ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Նման պայմաններում ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը տու- ժողի կոշիկի հետազոտման համար նոր փորձաքննություն նշանակելու դեպքում առանց հիմ նավորման հնարավոր է համարել հանցագործության առարկայի՝ հրազենի և փամփուշտների նույնացումն անգամ այն դեպքում, երբ փորձագետի պնդմամբ սույն գործում առկա տվյալներով դա անհնա- րին է: Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով կայացված արդարացման դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմ նավորված և պատճառա- բանված չեն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտում- ներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրան- ցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»: Ուստի Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատա- րանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 35-րդ, 127-րդ, 252-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջնե- րին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն և ազդել գոր- ծով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատա- րանի որոշումը բեկանելու հիմք է: Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առա- ջին ատյանի դատարանը, պահպանելով ապացույցների ազատ գնա- հատման սկզբունքի պահանջները, սույն գործով բոլոր ապացույցները հետազոտել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում և գնահատել ոչ բավարար Գ.Գրիգորյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատա- րելու մեջ հաստատված համարելու համար: Հաշվի առնելով, որ սույն գործով արդարացման դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատա- րանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական

41 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բեկանումն ըստ էութ- յան պայմանավորել է արդարացման դատավճռի բեկանմամբ, Վճռա- բեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գ.Գրիգորյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով արդա- րացնելու, ինչպես նաև` Համաներման ակտի կիրառմամբ`ՀՀ քրեական օրեսնգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նրա վերաբերյալ քրեական գոր- ծի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններն օրինական են և հիմ նա- վորված: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետութ- յան դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գրիգոր Վարուժանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հու- լիսի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մար- զի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվա- կանի ապրիլի 16-ի որոշմանը և նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 16-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

42 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՇԴ/0002/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվա- կանի հուլիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Կարապետյանի (այսուհետ նաև՝ Քննիչ)` 2013 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ՀՀ քրեա- կան օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է թիվ 11120013 քրեական գործը: Քննիչի՝ 2013 թվականի նոյեմբերի 30-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, խափանման

43 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշ- ման 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճվել է, Մարինե Գառնիկի Աբրոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ Սամվել Լադիկի Շահնազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով, 34-213-րդ հոդվածի 1-ին մասով իրականաց- վող քրեական հետապնդումը` դադարեցվել համաներման ակտ ընդունվե- լու պատճառաբանությամբ: Նույն որոշման 2-րդ կետով Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել նրանց արարքում հան- ցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 2. Մ.Աբրոյանի և Տ.Խեմչյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը Ս.Շահնազարյանի կողմից բողոքարկ- վել է Երևան քաղաքի դատախազին: Դատախազ Ա.Դավթյանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: 3. 2014 թվականի փետրվարի 7-ին Ս.Շահնազարյանը բողոք է ներ- կայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քննիչ Ա.Կարապետյանի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշման 2-րդ կետը և պարտավորեցնել հարուցել քրեա- կան գործ: Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարվել է, քրեական հետապնդում չիրակա- նացնելու մասով քննիչ Ա.Կարապետյանի որոշումը` վերացվել: 4. Դատախազ Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ներ- կայացված բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 20-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ: 5. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ- յանը: Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 6. «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով

44 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարույթը կարճելու մասին» քննիչ Ա.Կարապետյանի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշման համաձայն` «(…) Նախաքննությամբ (…) հիմ- նավորվել է, որ Սամվել Լադիկի Շահնազարյանը 2011 թվականի նոյեմ- բերի 2-ից 2012 թվականի ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում մաս-մաս, ամսեկան 10, 15 և 20 տոկոս տոկոսադրույքներով Մարինե Գառնիկի Աբրոյանին տվել է ընդհանուր 13.595.000 ՀՀ դրամ և 30.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, սակայն, տոկոսավճարներ չի ստացել: (…) Թեև տոկոսավճարները կամ մայր գումարը Ս.Շահնազարյանի կողմից ստա- նալը չի հիմ նավորվել, այնուհանդերձ նշված գումարները Մ.Աբրոյանի կամ որևէ այլ անձի կողմից խարդախությամբ հափշտակված համարվել չեն կարող, քանի որ նախ և առաջ դրանք Մ.Աբրոյանի տիրապետության տակ են անցել Ս.Շահնազարյանի ծավալած հանցավոր գործունեության արդյունքում, բացի այդ հերքվել է արտադրամասը կառուցելու կամ այն թեկուզ կարճ ժամանակահատվածով աշխատեցնելու վարկածը: Այդ առի- թով Ս.Շահնազարյանը տվել է ընդամենը ոչ արժանահավատ ցուցմունք- ներ, չի ներկայացրել անգամ որևէ փաստաթուղթ, որը կվկայեր, օրինակ, արտադրամասը կառուցելու թույլտվության կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մասին (…)»: 7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) Ամբողջ նախաքննության ընթացքում Սամվել Շահնազարյանի կողմից բերված փաստարկները չեն ստուգվել: Մասնավորապես, Սամվել Շահնազարյանի գումարները խարդա- խությամբ հափշտակելու մասով չեն հարցաքննվել նրա ընտանիքի անդամ ներն ու հարևանները, որոնք` ըստ Ս.Շահնազարյանի, կարող են հաստատել Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի մեղավորությունը: Բացի այդ, քրեական հետապնդումն իրականացնող մարմ նի կողմից չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցները` Տիգրան Խեմ- չյանին հայտնաբերելու և նրան հարցաքննելու ուղղությամբ: (…) Նման պայմաններում դատարանը գտնում է, որ քրեական հետապն- դում իրականացնող մարմինը չի ձեռնարկել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառում ները` գործի հան- գամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, որպիսի պայմաններում խախտվել են Սամվել Շահնազարյանի իրա- վունքները (…)»: Նույն որոշմամբ, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքի 290-րդ հոդվածին` Առաջին ատյանի դատարանը որոշել է. «Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետա- պնդում չիրականացնելու մասով [Քննիչի] որոշումը վերացնել» (տե՛ս նյու- թեր, թերթ 40-41):

45 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

8. Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներին, կայացրել է որո- շում, որի համաձայն` «(…) [Ա]ռաջին ատյանի դատարանը դիմող Ս.Շահ- նազարյանի բողոքը քննության առնելիս` գտնելով, որ Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասով ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Կա- րապետյանի 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը օրինական և հիմ- նավորված չէ, պատճառաբանված որոշում է կայացրել դիմողի բողոքը բավարարելու և բողոքարկվող որոշումը վերացնելու վերաբերյալ (…)» (տե՛ս նյութեր, թերթ 81): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը օրինական և հիմ նավոր չէ, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 7-րդ, 278-րդ, 290-րդ, ինչպես նաև 358-րդ հոդվածների պահանջները: 10. Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատա- րանը, դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերացրել է վարույթը կարճված քրեական գործով կայացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, իսկ Վերաքննիչ դատա- րանը նշված որոշման օրինականության և հիմ նավորվածության ստուգ- ման արդյունքում որևէ իրավական նորմի խախտում չի արձանագրել: 11. Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարաններն իրենց որո- շում ների պատճառաբանական մասում նշել են, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառում ները գործի հանգամանք- ների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնա- վորապես չեն հարցաքննվել Ս.Շահնազարյանի ընտանիքի անդամ ներն ու հարևանները, միջոցներ չեն ձեռնարկվել Տ.Խեմչյանին հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ: Մինչդեռ նախաքննության ընթացքում հար- ցաքննվել են Ս.Շահնազարյանի ընտանիքի անդամ ները (կինը, աղ ջիկը և փեսան), հարևանները, իսկ Տ.Խեմչյանն օրենքով սահմանված կար- գով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու մասին, այնուհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել,

46 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սակայն պարզվել է, որ վերջինս Հայաստանի Հանրապետությունից բա- ցակայում է: 12. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ստորադաս դատա- րանների կողմից խախտվել է Մ.Աբրոյանի և Տ.Խեմչյանի` ՀՀ Սահմա- նադրության 19-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Մասնավորա- պես Ս.Շահնազարյանի կողմից ներկայացված բողոքն անմիջականորեն առնչվել է նրանց իրավունքներին և օրինական շահերին, վերաբերել նրանց կողմից ենթադրաբար խարդախություն կատարելու մասով քրեա- կան հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշմանը, սակայն վեր- ջիններիս հնարավորություն չի տրվել մասնակցելու ներկայացված բողոքի քննությանը, որի արդյունքում կայացվել է քրեական հետապնդում չիրա- կանացնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ որոշում: Բողոքա- բերի կարծիքով՝ բողոքարկվող դատական ակտը քննարկվող հարցերի առումով հակասում է Հ.Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման մեջ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ներին: 13. Մեջբերելով Լ.Ավետիսյանի գործով խարդախության հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ները` բողոքաբերը եզրահանգել է, որ սույն քրեական գործի նյութերով որևէ տվյալ ձեռք չի բերվել, որով կհիմ նավորվեր, որ Մ.Աբրոյանը և Տ.Խեմչ- յանն ի սկզբանե նպատակ են ունեցել խարդախության միջոցով հափշ- տակելու Ս.Շահնազարյանի գումարները: Բացի այդ, քրեական գործով հիմ նավորվել է, որ Ս.Շահնազարյանը վիճարկվող գումարը Մ.Աբրոյանին է տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվար- կային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 10, 15 և 20 տոկոս տոկոսադրույքով գումարներ ստանալու նպատակով, և որպես այն հետ ստանալու երաշխիք` նրանց կողմից կազմվել են պարտավորագրեր: 14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբող ջութ- յամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 20-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հուլիսի 25-ի որոշում ները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում չիրա- կանացնելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս կիրառելի իրավական կառուցակարգի կապակցութ- յամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով

47 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. քրեական հետապնդում չիրականացնելու մասով Քննիչի որոշման դատական ստուգումը ստորադաս դատարանները պետք է իրականացնեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, թե՞ 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով: 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքե- րում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատա- խազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշում ների և գործողությունների օրինականության վերա- բերյալ բողոքները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համա- ձայն` «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողություն- ների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրա- վունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գոր- ծողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: (...) 5. Բողոքը ճանաչելով հիմ նավորված` դատավորը որոշում է կայաց- նում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմ նի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապա- տասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմ նին»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համա- ձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննութ- յան մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: (...)

48 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատա- խազի կողմից գործի հարուցումը»: 18. Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային պրակտիկա- յում ձևավորած դիրքորոշում ներն առ այն, որ ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը նպատակ է հետապնդում սահմանել քրեական դատավարության համակարգում անձի սահմանադ- րական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորա- գույն երաշխիքներից մեկը` մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավական կառուցակարգը: Ընդ որում, այդ իրավանորմն ընդհանրական է. այն չի սահմանում վերահսկողության կոնկրետ օբյեկտները (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռա- բեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 18-րդ կետը): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովան- դակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչ- դատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտե- րից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողո- քարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշում ների շրջանակը և այդ որոշում ների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատ- մամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավո- րում են ընդհանրական ձևով: ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից, առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը` հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը: Նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրա- վակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով վերը վկայակոչված որոշման 20-րդ և 21-րդ կետերը):

49 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

19. Զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքո- րոշում ները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը դատական ստուգման առարկայի առումով սահմանա- փակված է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշմամբ: Կիրառելով մեկնաբանման expressio unius հանրաճանաչ կանոնը, համա- ձայն որի` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատես- ված դատական ստուգման առարկայում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեա- կան գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող նույնացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հետ, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են տարբեր իրավական բնույթ, բովանդա- կություն, նպատակ և հետևանքներ ունեցող դատավարական որոշում ներ: Մասնավորապես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որո- շումն իրենից ներկայացնում է քրեական գործ հարուցելու փուլը եզրա- փակող և դատավարության հետագա ընթացքը բացառող որոշում: Այն կայացվում է ենթադրյալ հանցանքի հիմքերի բավարարության ստուգման ուղղությամբ իրականացվող դատավարական և (կամ) այլ գործողություն- ների արդյունքում, ընդ որում, դրա կայացման համար իրավական նշա- նակություն չունի ենթադրաբար հանցանք կատարած անձի փաստացի առկայությունը: Մինչդեռ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացվում է կոնկրետ անձի նկատմամբ՝ բացառելով տվյալ անձի նկատմամբ կոնկրետ դեպքի առթիվ քրեական հետապնդում իրականաց- նելը, այլ ոչ թե այդ դեպքի առթիվ իրականացվող վարույթի ընթացքը, որն ուղղված է մեղավոր անձին (անձանց) բացահայտելուն և օրենքով սահ- մանված կարգով պատասխանատվության ենթարկելուն: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դատական վերահսկողության նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը կիրառելի չէ: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողության հատուկ կառուցակարգ, հետևաբար դրա նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդ- վածով սահմանված ընդհանուր կառուցակարգը: 20. Սույն գործի փաստերի համաձայն՝ Քննիչի՝ 2013 թվականի նոյեմ- բերի 30-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապն- դում չիրականացնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական

50 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, Մ.Աբրոյանի և Ս.Շահնազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ ու 118-րդ հոդվածներով, 34-213-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել համաներման ակտ ընդունվելու պատճառաբանությամբ: Նույն որոշման 2-րդ կետով Մ.Աբրո- յանի և Տ.Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Նշված որոշման 2-րդ կետի դեմ դատական կարգով բողոք է ներկա- յացրել Ս.Շահնազարյանը՝ խնդրելով վերացնել քննիչ Ա.Կարապետյանի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշման 2-րդ կետը և պարտավորեցնել հարուցել քրեական գործ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դա- տավարության օրենսգրքի 290-րդ հոդվածին, որոշել է քրեական հետա- պնդում չիրականացնելու մասով վերացնել Քննիչի որոշումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին, հղում կատա- րելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդ- վածներին, օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 21. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 18-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասով Քննիչի որոշման դատական ստուգումը ստորա- դաս դատարանները պետք է իրականացնեին ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ չնայած Առաջին ատյանի դատարանը հղում է կատարել 290-րդ, իսկ Վերաքննիչ դատա- րանը՝ 185-րդ և 290-րդ հոդվածներին, սակայն դատական ստուգումն, ըստ էության, իրականացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմ նավորվում է նրանով, որ ստորադաս դատարաններն արդյունքում վերացրել են բողոքարկվող որոշումը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով իրականացվող վարույթի շրջանակներում դատարանի լիազորությունները սահմանափակված են անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմ նի պարտականության կամ բողոքը մերժե- լու մասին որոշում կայացնելով: Նշված վարույթի շրջանակներում, ի տար- բերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով իրականացվող վարույթի, դատարանն իրավասու չէ վերացնել բողոքարկ- վող որոշումը:

51 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Արդյունքում ստորադաս դատարանները դուրս են եկել դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով նաև ՀՀ Սահմանադրութ- յան 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների խախտում ներ: 22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Ս.Շահնազարյանի բողոքի քննության մասին չեն տեղեկացրել Մ.Աբրոյանին և Տ.Խեմչյանին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Մինչդեռ ներկայացված բողոքն անմիջականորեն առնչվել է նրանց իրավունքներին և օրինական շահերին, վերաբերել նրանց կողմից ենթադ- րաբար խարդախություն կատարելու մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշմանը: Հետևաբար բողոքի կապակ- ցությամբ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար դատարանները պարտավոր էին տեղեկացնել բողոքի դատական քննության մասին (նշված հարցի կապակցությամբ mutatis mutandis տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով վերը վկայակոչված որոշումը): Արդյունքում ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմա- նադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում: 23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտում ներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրան- ցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարան- ները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում ներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկա- նելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արձանագրված խախտում ներն իրենց բնույթով այնպիսին են, որ զրկում են Վճռաբեկ դատարանին բողոքաբերի կողմից ներկայացված մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ և 13-րդ կետերը) անդրադառ- նալու հնարավորությունից, հետևաբար գործը պետք է ուղարկվի Վերաքն- նիչ դատարան՝ նոր քննության: Ընդ որում, նոր քննության շրջանակներում արդար դատաքննության իրավունքի պահանջների պահպանմամբ պետք է քննարկման առարկա դարձվեն նաև բողոքաբերի նշված փաստարկ- ները: 52 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Սամվել Լա- դիկի Շահնազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դա- տարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկ- ման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

53 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

5.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԴ5/0005/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ղլիջյանի պաշտպան Արթուր Խաչիկյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 2014 թվականի հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխա- վոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչա- կան բաժանմունքում (այսուհետ՝ Սևանի քննչական բաժանմունք) ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 42100214 քրեական գործը:

54 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի հունվարի 21-ին վերը նշված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանը և Սարգիս Հովհաննեսի Անտոնյանը: 2014 թվականի հունվարի 23-ին Գ.Ղլիջյանը և Ս.Անտոնյանը ներ- գրավվել են որպես մեղադրյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդ- վածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 23-ի որոշում ներով Գ.Ղլիջյանի և Ս.Անտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանա- վորումը: 2014 թվականի մարտի 4-ին նախաքննական մարմ նի կողմից որոշում է կայացվել Գ.Ղլիջյանին և Ս.Անտոնյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին: Նույն օրը նրանք որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: 2014 թվականի մարտի 5-ին Վիտալի Վորոնցովի Աբրահամյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդ- վածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետա- խուզում, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը նախաքննական մարմ նի կողմից որոշում է կայացվել թիվ 42100214 քրեական գործից մաս անջատելու մասին: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսու- հետ նաև` Առաջին ատյանի դատարան) ստացվել է 2014 թվականի մարտի 7-ին: 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 25-ի դատավճռով Գ.Ղլիջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշա- նակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն դատավճռով Ս.Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամ- կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Ս.Անտոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատա- զրկում 6 (վեց) տարի ժամկետով: 3. Ամբաստանյալ Գ.Ղլիջյանի պաշտպան Ա.Խաչիկյանի և ամբաս- տանյալ Ս.Անտոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ բողոքները մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 25-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

55 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ղլիջյանի պաշտպան Ա.Խաչիկյանը բերել է վճռա- բեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանը մեղադրվում է այն բանի համար, որ. «(…) նա նախնական համա- ձայնության գալով Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Սարգիս Հով- հաննեսի Անտոնյանի հետ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում գտնվող նույն գյուղի բնակիչ Վարդան Բորիսի Բալ յանի հայրիկին` Բորիս Գրիգորի Բալ յանին պատկանող առանձնատնից գողություն կատարե- լու մեջ 2014 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը իրեն պատկա- նող Վազ 21 Նիվա մակնիշի ավտոմեքենայով Մովսես գյուղից գնացել են Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում գտնվող Վարդան Բորիսի Բալ յանի հայրական տուն, կացնի հարվածներով կոտրել առանձնատան մուտքի դռան փականը և, ապօրինի մուտք գործելով առանձնատուն, այն- տեղից գողացել (…) [մի շարք իրեր] և գողացված իրերը տեղափոխելով և տեղավորելով առանձնատնից 600 մետր հեռավորության վրա կայանված Նիվա մակնիշի ավտոմեքենայի մեջ հեռացել են Տավուշի մարզի Մովսես գյուղ, որի հետևանքով Վարդան Բորիսի Բալ յանին պատճառվել է զգա- լի չափերի հասնող, ընդհանուրը 111.540 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 222-230): 6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «Ամբաս- տանյալ Սարգիս Հովհաննեսի Անտոնյանը իրեն լիովին մեղավոր ճանա- չեց և ցուցմունք տվեց այն մասին, որ Գրիգոր Ղլիջյանին չի ասել թե ուր և ինչի համար են գնում: Միայն ասել է, որ ծանոթի տնից իրեր կան բերե- լու: Ճանապարհին` գերեզմանոցների մոտ, մեքենայի ակը ծակվել է: Ինքը Գրիգոր Ղլիջյանին թողել է այդտեղ և միայնակ գնացել և կատարել է գողությունը, որից հետո գողացված իրերը բերել և դրել է մեքենայի մեջ և այդտեղից գնացել են դեպի Մասրիկ գյուղ` իրենց տուն: Առանձնատան սենյակներում գումար է փնտրել, դրանից հետո գողացված իրերը լցրել է երկու պարկերի մեջ և երկու անգամ, շալակած, տարել դեպի մեքենան: Այդ ժամանակ Գրիգոր Ղլիջյանը քնած է եղել և ինքը բացել է մեքենայի բեռնախցիկը և իրերը դրել այնտեղ: (…) Հայտնեց, որ գողությունը ինքն է կատարել, դա եղել է իր մտադրությունը (…): Նշել է, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում հայտնել է, որ Գրիգոր Ղլիջյանի հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, քանի որ քննիչն է այդպես

56 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գրել, իսկ ինքը չի հասկացել, քանի որ գրել չգիտի, սակայն ցուցմունքների սկզբում ինքն է գրել, որ ցուցմունքը իր խնդրանքով արձանագրվի քննիչի կողմից, իսկ վերջում գրել է, որ ցուցմունքը գրված է իր խնդրանքով, ճիշտ է, որի համար ստորագրում է, որովհետև այդքանը կարող է գրել, հայերեն կարդում է, բայց ոչ այդքան լավ: Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննված Սարգիս Հովհաննեսի Անտոնյանի` դատաքննության ընթացքում հրապա- րակված և հետազոտված 2014 թվականի հունվարի 21-ի և հունվարի 22-ի ցուցմունքներ[ի համաձայն՝] (…) ինքը և Գրիգոր Ղլիջյանը որոշել են գնալ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ, Վիտալիկի ծանոթի առանձ- նատուն և այնտեղից գողություն կատարել: Նախնական պայմանավոր- վածության համաձայն, հունվարի 16-ին, ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, ինքը և Գրիգոր Ղլիջյանը, վերջինիս պատկա- նող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել Տավուշի մարզի Մովսես գյուղից և ուղևորվել դեպի Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ: Հասնելով նշված գյուղ մեքենան կանգնեցրել են գյուղի գերեզմա- նատան մոտ: Գրիգոր Ղլիջյանը մնացել է մեքենայի մեջ, իսկ ինքը ոտքով գնացել է դեպի Վիտալիկի ծանոթի առանձնատուն: Հասնելով առանձնա- տան մոտ (…) կացինով հարվածելու միջոցով, կոտրել է առանձնատան մուտքի դռան փականը և ներս մտել: Ներս մտնելուց հետո (…) [վերցրել է տարբեր իրեր]: Այդ ամենը երկու պայուսակի մեջ դնելուց հետո նույն ճանապարհով դուրս է եկել առանձնատնից և գնացել Գրիգոր Ղլիջյանի մոտ, որից հետո, երկուսով, անմիջապես հեռացել են այդտեղից` իրենց հետ տանելով գողացված ապրանքները: Հասնելով Տավուշի մարզի Մով- սես գյուղ գողոնը բաժանել երկու մասի` իր և Գրիգոր Ղլիջյանի միջև: (…) Ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանը իրեն մեղավոր չճանա- չեց և ցուցմունք տվեց այն մասին, որ իրականում ինքը չի իմացել, որ Սար- գիս Անտոնյանը գնում է գողություն կատարելու և եթե իմանար վերջինիս հետ չէր գնա: Նրա հետ գնացել է, քանի որ համագյուղացի են և վերջինս իր մեքենան նորոգել է և քանի որ նրան պարտք է եղել, այդ պատճառով չի մերժել Սարգիս Անտոնյանի խնդրանքը և հետը գնացել է Անտառամեջ գյուղ: (…) Հասնելով Անտառամեջ գյուղ մեքենայի անվադողը ծակվել է, ինքը դուրս է եկել մեքենայից, որպեսզի փոխի վնասված անվադողը, իսկ Սարգիս Անտոնյանը այդ ընթացքում գնացել է իրերը բերելու: Հետո ինքը քնել է մեքենայի մեջ: Վերադառնալով, Սարգիս Անտոնյանը արթնացրել է իրեն և նրանք հեռացել են: (…) Հայտնել է, որ չնայած նրան, որ նախաքն- նական ցուցմունքում գրված է, որ ինք[ն էլ] է Սարգիս Անտոնյանի հետ գնացել գողության կատարման, սակայն դա գրվել է քննիչի թելադրան- քով, բայց ցուցմունքի սկզբում ինքն է գրել, որ ցուցմունքը արձանագրվի քննիչի կողմից իր խնդրանքով և ստորագրել, իսկ վերջում գրել է, որ ցուց- մունքը գրված է իր բառերից, ճիշտ է, որի համար էլ ստորագրել է: (…)

57 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննված Գրի- գոր Վոլոդյայի Ղլիջյանի` դատաքննության ընթացքում հրապարակված և հետազոտված 2014 թվականի հունվարի 21-ի ցուցմունք[ի համաձայն] (…) հունվարի 15-ին Սարգիս Անտոնյանը (…) խնդրել է իրեն աջակցել (…) առանձնատնից գողություն կատարելուն, քանի որ ինքը մեքենա ունի և ինքը համաձայնվել է, քանի որ Սարգիս Անտոնյանին պարտք է եղել` տարբեր ժամանակահատվածներում նրա կողմից իր մեքենան վերանո- րոգելու համար: Հունվարի 16-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դուրս են եկել իրենց գյուղից և ուղևորվել դեպի Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ: Հասնելով նշված գյուղ մեքենան կայանել են գյուղի գերեզմանատան մոտ, որից հետո ինքը մնացել է մեքենայի մեջ, իսկ Սարգիս Անտոնյանը գնացել է դեպի Վիտալիկի ծանոթի առանձնատուն: Մոտ մեկ ժամ հետո Սարգիս Անտոնյանը վերադարձել է` ձեռքին ունենալով երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարբեր իրեր: Այդ իրերը մեքենայի մեջ տեղավորելուց հետո իրենք վերադարձել են Տավուշի մարզի Մովսես գյուղ: (…) Երբ հասել են գյուղ, Սարգիս Անտոնյանը վերցրել է գողոնի մի մասը, իսկ մնացած մասը տվել իրեն, որպեսզի առավոտյան որոշեն թե դրանք ինչ են անելու: Դրանից հետո գողացված իրերի մյուս մասը տարել է իրենց տուն և դրել տան նկուղում: (...) դատարանը ապացուցված է համարում, որ (…) Գ.Ղլիջյանը կատարել (…) [է] հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար ենթակա (…) [է] քրեա- կան պատասխանատվության և պատժի այդ հոդվածով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 202-207): 7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) ստորադաս դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույ- լատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյու- նից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալ Գրի- գոր Ղլիջյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, նրան մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատականը ճիշտ է տրվել, ամբաստանյալին արդարացնելու հիմքերը բացակայում են, իսկ դատավճիռն այդ մասով օրինական և հիմ նավորված է: (...)» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 2, թերթ 282-288):

58 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարան- ները կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 48-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեին, չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեին, խախտել են ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 18-րդ, 35-րդ, 360-րդ, 365-րդ, 366-րդ և 393-րդ հոդվածները, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտմանը: Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանների հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ և 38-րդ հոդվածնե- րին տրված մեկնաբանություններին: Վճռաբեկ բողոքի հեղինակն ի հիմ նավորումն իր փաստարկների՝ պնդել է, որ ստորադաս դատարանների հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, Գ.Ղլիջյանի մեղավորության վերաբերյալ դատարանները եկել են սխալ եզրահանգման, և նրան մեղսագրված արարքի քրեաիրավական գնա- հատականը ճիշտ չի տրվել: Մասնավորապես, ըստ Գ.Ղլիջյանին ներկա- յացված մեղադրանքի` նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով մուտք է գործել բնակարան, մինչդեռ ըստ դեպքի նկարագրության` Գ.Ղլիջյանը ավտոմեքենայով կանգնած է եղել մոտ 600 մետր հեռավորության վրա և այդ պայմաններում չէր կարող որևէ կերպ օժանդակել բնակարան մուտք գործելուն, խոչընդոտներ վերացներ կամ այլ կերպ ապահովեր Ս.Անտոն- յանի մտադրության իրականացումը: Բողոքաբերը շեշտել է, որ գործի նյու- թերում իսպառ բացակայում են Գ.Ղլիջյանի կողմից իրեն մեղսագրված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն (բնակա- րան ապօրինի մուտք գործելը և գույքին տիրանալը) կատարելու վերաբեր- յալ փաստեր և ապացույցներ: Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների թույլ տված խախ- տում ները խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռու- թյունը, մինչդեռ այդպիսի խախտում ներ թույլ չտալու դեպքում ստորադաս դատարանները Գ.Ղլիջյանին պետք է ճանաչեին անմեղ, քանի որ վերջի- նիս արարքում առկա է ընդամենը օժանդակության ձևական հանցակազմ: 9. Ելնելով վերոշարադրյալից` վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Գ.Ղլիջյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ Գ.Ղլիջյա- նին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով

59 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

առաջադրված մեղադրանքում ճանաչելով անմեղ կամ կարճելով գործի վարույթը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավորված են արդյոք ստորադաս դատա- րանների հետևություններն այն մասին, որ Գ.Ղլիջյանը, որպես համա- կատարող, անմիջականորեն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված արարք: 11. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը սահմանում է. «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»: ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն. «1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմա- կերպիչը, դրդիչը և օժանդակողը: 2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ: (...) 5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժան- դակել է խորհուրդներով, ցուցում ներով, տեղեկատվություն կամ միջոց- ներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետ- քերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդ- պիսի առարկաները»: Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ալիկ Մաթևոս- յանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ որոշման մեջ՝ դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ. «(…) Եթե կատարողները երկու կամ ավե- լի անձինք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատա- րում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օբյեկտիվ կողմը: Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը: Համակատարում չէ հանցագործությանը այնպիսի մասնակցութ- յունը, երբ անձանցից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը

60 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը: (…) Օժանդակողը կատարողից տարբերվում է այն բանով, որ նա հան- ցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու պրոցեսում, կամ դրա ավարտ- ման փուլում կատարողին օգնություն է ցույց տալիս հանցագործության ավարտման ռեալ (իրական) հնարավորություններ ստեղծելու միջոցով: Օժանդակողը հանցագործության անմիջական կատարմանը չի մաս- նակցում, այլ տրամադրելով հանցագործության կատարման համար անհ- րաժեշտ միջոցներ կամ գործիքներ, վերացնելով խոչընդոտները և այլն, օգնում է կատարողին իրականացնել հանցակիցների դիտավորությունը: (…)» (տե՛ս Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշ- ման 29-30-րդ կետերը): 12. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն` «1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտա- կությունը` պատժվում է [համապատասխան պատժով]: (...) 3. Գողությունը, որը կատարվել է՝ (...) 1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով, (...) պատժվում է [համապատասխան պատժով]»: Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատասխանատ- վություն է նախատեսված բնակարան ապօրինի մուտք գործելու եղանա- կով ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու համար: Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «հափշտակություն» հասկացութ- յունը բնորոշվում է որպես ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադի- տական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել: Իսկ դրանից հետևում է, որ գողութ- յան օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը` գործողությունը, դրսևոր- վում է նրանում, որ ուրիշի գույքը հանցավորի կողմից վերցվում և հան- ցավորինը կամ այլ անձինն է դարձվում: Ընդ որում, տվյալ գործողություն- ները կարող են կատարվել բազմաթիվ եղանակներով, սակայն արարքն ավարտված կհամարվի այն պահից, երբ հանցավորը գույքը վերցնելուց,

61 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո այն տնօրինելու կամ օգտա- գործելու իրական հնարավորություն ունենա (տե՛ս Դ.Ղամբարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 31-րդ կետը): Ինչ վերաբերում է քննարկվող արարքի կատարման եղանակին՝ բնա- կարան ապօրինի մուտք գործելուն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մուտք գործելու հիմ նական ձևերից է համարվում հան- ցավորի ֆիզիկական ներթափանցումը կամ ներս մտնելը բնակարան: Միաժամանակ հարկ է նկատել, որ մուտք գործելը կհամարվի ապօրինի, եթե իրականացվի առանց համապատասխան իրավական հիմքերի: 13. Սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշում- ների լույսի ներքո մեկնաբանելով նախորդ կետում քննարկված հանցա- կազմը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ բնա- կարան ապօրինի մուտք գործելով գողությունը կատարվում է մեկից ավելի անձանց կողմից, արարքը կարող է որակվել որպես համակատարում, երբ անձը լրիվ կամ մասամբ կատարում է հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ: Հակառակ պարագայում անձի գործողությունները համապատաս- խան հանգամանքների առկայության դեպքում կարող են որակվել հան- ցակցության այլ ձևերով: Մասնավորապես, եթե հանցակիցը հանցագոր- ծության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն չի կատարել, սակայն հանցագործության կատարմանն աջակցել է, օրինակ, խորհուրդներով, ցուցում ներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրե- լով կամ խոչընդոտները վերացնելով (օրինակ՝ հսկում է դրսում, որպեսզի կատարողն առանց խոչընդոտի կատարի հափշտակությունը, սպասում է ավտոմեքենայի մեջ կատարողի կողմից գողացված իրերը հետագայում նրա հետ միասին ապահով վայր տեղափոխելու նպատակով և այլն), ապա նրա արարքը պետք է որակվի որպես բնակարան ապօրինի մուտք գործե- լով գողության օժանդակություն: 14. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Գ.Ղլիջ- յանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համա- ձայնության գալով Ս.Անտոնյանի հետ Գեղարքունիքի մարզի Անտառա- մեջ գյուղում գտնվող առանձնատնից գողություն կատարելու համար, 2014 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերն իրեն պատկանող ավտոմեքե- նայով գնացել են նշված առանձնատուն, կացնի հարվածներով կոտրել վերջինիս մուտքի դռան փականը և, ապօրինի մուտք գործելով առանձնա- տուն, այնտեղից գողացել են տարբեր իրեր, իսկ գողացված իրերը տեղա- փոխելով և տեղավորելով առանձնատնից 600 մետր հեռավորության վրա կայանված ավտոմեքենայի մեջ՝ հեռացել են Տավուշի մարզի Մովսես գյուղ, որի հետևանքով Վ.Բալ յանին պատճառվել է զգալի չափերի հասնող,

62 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ընդհանուր՝ 111.540 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս (տե՛ս սույն որոշ- ման 5-րդ կետը): Ս.Անտոնյանի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ ինքը և Գ.Ղլիջյանը որոշել են գնալ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ և գողություն կատարել առանձնատնից: Հասնելով նշված գյուղ` մեքենան կանգնեցրել են գյուղի գերեզմանատան մոտ: Գ.Ղլիջյանը մնացել է մեքե- նայի մեջ, իսկ ինքը ոտքով գնացել է դեպի առանձնատուն: Հասնելով առանձնատան մոտ` կացնով կոտրել է վերջինիս մուտքի դռան փականը և ներս մտել: Վերցրած իրերը երկու պայուսակի մեջ դնելուց հետո դուրս է եկել առանձնատնից և գնացել Գ.Ղլիջյանի մոտ, ապա երկուսով անմիջա- պես հեռացել են այնտեղից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Գ.Ղլիջյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել առ այն, որ Ս.Անտոնյանը խնդրել է իրեն աջակցել առանձնատնից գողություն կատա- րելուն, քանի որ ինքն ավտոմեքենա ունի: Ինքը համաձայնել է: Հասնելով Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղ` մեքենան կայանել են գյուղի գերեզմանատան մոտ, ինքը մնացել է մեքենայի մեջ, իսկ Ս.Անտոնյանը գնացել է դեպի առանձնատուն: Մոտ մեկ ժամ հետո Ս.Անտոնյանը վերա- դարձել է` ձեռքին ունենալով երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարբեր իրեր: Այդ իրերը մեքենայի մեջ տեղավորելուց հետո իրենք վերադարձել են գյուղ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Դատարանում Գ.Ղլիջյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում ինքը չի իմացել, որ Ս.Անտոնյանը գնում է գողություն կատարելու և եթե իմանար, վերջինիս հետ չէր գնա: Բացի այդ, վերջինս նշել է, որ հասնելով Անտառամեջ գյուղ՝ մեքենայի անվադողը ծակվել է, ինքը դուրս է եկել մեքենայից, որպեսզի փոխի վնասված անվա- դողը, իսկ Ս.Անտոնյանը այդ ընթացքում գնացել է իրերը բերելու: Հետո ինքը քնել է մեքենայի մեջ: Վերադառնալով Ս.Անտոնյանն արթնացրել է իրեն, և նրանք հեռացել են: Իսկ համաձայն Ս.Անտոնյանի դատարանում տված ցուցմունքների՝ վերջինս Գ.Ղլիջյանին չի ասել, թե ուր և ինչի համար են գնում: Միայն ասել է, որ ծանոթի տնից իրեր կան բերելու: Ճանապար- հին` գերեզմանոցների մոտ, մեքենայի ակը ծակվել է: Ինքը Գ.Ղլիջյանին թողել է այդտեղ և միայնակ գնացել ու կատարել է գողությունը, որից հետո գողացված իրերը բերել և դրել է մեքենայի մեջ, ու այդտեղից գնացել են (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավ- ճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ դատարանն ամբաստանյալ Գ.Ղլիջյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, նրան մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատա- կանը ճիշտ է տրվել, ամբաստանյալին արդարացնելու հիմքերը բացակա- յում են, իսկ դատավճիռն այդ մասով օրինական և հիմ նավորված է (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

63 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնա- հատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված նորմերի և արտա- հայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ՝ ա) ստորադաս դատարանները հաստատված են համարել Գ.Ղլիջ- յանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը, մինչ- դեռ վերջիններիս կողմից դատական ակտերում շարադրված ապացույց- ներից որևէ մեկում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, որ Գ.Ղլիջ- յանն ապօրինի մուտք է գործել Բ.Բալ յանին պատկանող առանձնատուն, բ) դեպքի նկարագրությունը բովանդակող ապացույցներից (ամբաս- տանյալների ցուցմունքները) հետևում է, որ հանցանքի օբյեկտիվ կող- մը կազմող գործողությունների իրականացման ընթացքում Գ.Ղլիջյանը Ս.Անտոնյանին սպասել է առանձնատնից որոշակի հեռավորության վրա գտնվող մեքենայում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): գ) (բ) կետում վկայակոչված ապացույցները ստորադաս դատարան- ների կողմից անթույլատրելի կամ անարժանահավատ չեն ճանաչվել: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, առանց ամբաստանյալի կողմից հանցագոր- ծության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները լրիվ կամ մասամբ կատարելու հանգամանքի վերաբերյալ որևէ ապացույցի, հաստատված են համարել նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու փաս- տը: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանա- գրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Գ.Ղլիջյանը, որպես համակատարող, անմիջականորեն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատես- ված արարք, անհիմն են: 16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Ղլիջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրական դատավճիռ կայացնելով՝ Առա- ջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 38-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրի- նական և չհիմ նավորված դատական ակտերի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդված- ներով նախատեսված դատական սխալներ:

64 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտում- ներն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի դատա- կան ակտը և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության: Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գնահատելով գործում առկա ապացույցները, Գ.Ղլիջյանին մեղսագրվող արարքի իրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան եզրահանգման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Ղլիջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

65 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

6.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԴ/0001/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ դիմողդիմողի ներկայացուցիչ Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխա- վոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի նոյեմբերի 21-ին Մանվել Հովհաննիսյանը ՀՀ ոստի- կանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին հաղորդում է ներ- կայացրել Սամվել Հովհաննիսյանի կողմից քաղաքաքացիական գործով կեղծ տեղեկանք ներկայացնելու և սուտ ցուցմունք տալու մասին:

66 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2013 թվականի դեկտեմբերի 9-ին նախապատրաստված նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ հետաքննիչ Զ.Ամիրյանի (այսուհետ՝ նաև Հետաքննիչ) որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատ- ճառաբանությամբ: 2013 թվականի դեկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզի դատա- խազի տեղակալ Ռ.Հայրապետյանի (այսուհետ՝ նաև Դատախազ) որոշ- մամբ Հետաքննիչի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը վերացվել է, Մ.Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեա- կան գործ, և այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժին: Վարույթն իրականացնող մարմ նի՝ 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ գործն ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազութ- յուն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար, նույն օրը՝ նաև ՀՀ գլխավոր դատախազություն: 2014 թվականի հունվարի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղա- կալ Հր.Բադալ յանը գրավոր հանձնարարություն է տվել Մ.Հովհաննիս- յանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կար- ճելու մասին: 2014 թվականի փետրվարի 14-ին Դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշում է կայացրել Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կար- ճելու մասին: 2. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2014 թվականի մայիսի 5-ի որոշմամբ բավարարել է Մանվել և Լիդա Հովհան- նիսյանների բողոքը, վերացրել Դատախազի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշումը և վարույթն իրականացնող մարմ նին պարտավորեցրել վերացնել Մ.Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախ- տումը: 3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 2-ի որոշ- մամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 5-ի որոշման եզրափակիչ մասից հանել «Վերացնել ՀՀ Արա- գածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ.Հայրապետյանի «քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի

67 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բացակայության հիմքով կարճելու մասին» 2014 թվականի փետրվարի 14-ին որոշումը» պարբերությունը, իսկ վարույթն իրականացնող մարմնին Մ.Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասով Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ- յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. 2013 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին Մ.Հովհաննիսյանի ներկայացրած հաղորդումը վերաբերել է Ս.Հովհաննիսյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիա- կիան գործով կեղծ տեղեկանք ներկայացնելուն և սուտ ցուցմունք տալուն (տե՛ս քրեական գործի նյութեր, 8-11 էջեր): 6. Դատախազի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն` «(…) [Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն անօրինա- կան է և չի բխում նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալ- ներից, քանի որ չնայած այն հանգամանքին, որ նախապատրաստված նյութերով հիմ նավորվել է, որ Ս.Հովհաննիսյանը դատարանում կեղծ տեղեկանք չի ներկայացրել և սուտ ցուցմունք չի տվել, ՀՀՈ Աշտարակի բաժնի ավագ հետաքննիչ Զ.Ամիրյանը անդրադարձ չի կատարել Մ.Հով- հաննիսյանի կողմից ՀՀՈ Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժ- նում 21.11.2013թ. տված հաղորդմանը և իրավական գնահատական չի տվել Մ.Հովհաննիսյանի արարքին, այնինչ նախապատարաստված նյութերով առկա են Մ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդ- վածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու հատկանիշներ (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 72-74 էջեր): 7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի՝ 2014 թվա- կանի հունվարի 29-ի գրավոր հանձնարարության համաձայն` «Ստուգ- մամբ պարզվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ.Հայրապետյանի` 2013թ. դեկտեմբերի 16-ի որո- շումն անօրինական է, որպիսի պայմաններում քրեական գործի նախաքն- նությամբ ձեռք բերված ապացույցները թույլատրելի լինել չեն կարող: (…)

68 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

[Ռ.Հայրապետյանի կողմից] հաշվի չի առնվել այն, որ Մանվել Հովհան- նիսյանի կողմից ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտ- րոնական բաժնում հանցագործության մասին սուտ մատնություն կատա- րելու դեպքը հանդիսացել է քրեական գործ հարուցելու առանձին առիթ, որպիսի պայմաններում մեկ այլ դեպքով նյութեր նախապատրաստելու արդյունքում հետաքննության մարմ նի կողմից կատարված ճիշտ հետ- ևությունը, այն է` Մանվել Հովհաննիսյանի հաղորդման մեջ և բացատ- րություններում հանցագործության հատկանիշներ չլինելու մասին եզրա- հանգումը, չէր կարող համարվել անհիմն կամ անօրինական, ինչպես որ փաստացի դատախազի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման կայացմամբ, համարվել է: Գտնելով, որ Մանվել Մարգարի Հովհաննիսյանի արարքը ՀՀ քրեա- կան օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցա- կազմի հատկանիշներ է պարունակում` դատախազը, օգտվելով քրեական գործ հարուցելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդ- վածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունից և ղեկավար- վելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, պետք է կայացներ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդ- վածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին առանձին որոշում, իսկ Մանվել Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստ- ված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ ոստիկա- նության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ հետաքննիչ Զ.Ամիրյանի` 2013թ. դեկտեմբերի 9-ի որոշումը դատախազի կողմից կարող էր վերացվել բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման շրջանակնե- րում (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 78-80 էջեր): 8. Առաջին ատյանի դատարանը, որոշում կայացնելով Դատախազի` 2014 թվականի փետրվարի 14-ի որոշումը վերացնելու և վարույթն իրա- կանացնող մարմ նին Մ.Հովհաննիսյանի իրավունքների և ազատություն- ների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին, իր դատական ակտում նշել է. «(…) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի հանձնարարականը ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ. Հայրապետյանը կատարել է և 2014թ. փետրվարի 14-ին որոշում է կայացրել Մանվել Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակա- յության հիմքով կարճելու վերաբերյալ` չանդրադառնալով ավագ հետաքն- նիչ Զ.Ամիրյանի 09.12.2014թ.-ին «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմանը: (…)

69 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Դատախազը Մանվել Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթի կարճման հիմքում դրել է արարքի մեջ հանցակազմի բացակայությունն առանց որևէ հիմ նավոր- ման և ապացույցների` չնշելով` արդյոք այդ արարքում ընդհանրապես հանցակազմ չկա, թե բացակայում են հանցակազմի չորս տարրերից որևէ մեկը կամ մի քանիսը, ինչին կարող էր իրավական գնահատական տրվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու արդյունքում: (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 41-49 էջեր): 9. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(…) [Չ]պատճառաբանված որոշում կայացնելով և միայն որոշման եզրա- փակիչ մասում նշելով Մ.Հովհաննիսյանի գործողություններում հանցա- կազմի բացակայության մասին և ըստ էության լուծում չտալով վերջինիս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հետաքննիչի որոշմանը` Ռ.Հայրապետյանն իր 2013 թվականի դեկտեմբերի 16-ի (…) և 2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ [խախտել է] Մանվել և Լիդա Հովհաննիսյանների իրավունքներն ու օրինական շահերը: (…) Դատախազ Ռ.Հայրապետյանը 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ միաժամանակ վերացրել է հետաքննիչի 2013 թվականի դեկ- տեմբերի 9-ի որոշումը: Սակայն 2014 թվականի փետրվարի 14-ի որոշ- մամբ դատախազ Ռ.Հայրապետյանն իր նախորդ որոշման այդ կետին չի անդրադարձել: Այսինքն` ներկա վիճակով առկա է հետաքննիչի` 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դատախազի կողմից վերացված 2014 փետր- վարի 14-ի որոշումը: Ուժի մեջ գտնվող` դատախազի 2013 թվականի դեկ- տեմբերի 16-ի որոշման առկայության պայմաններում քրեական գործ չի հարուցվել մերժված նյութերի մասով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով, Ռ.Հայրապետյանի 2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ չի լուծվել վերոհիշյալ անհս- տակության հարցը: (…) Վերադաս դատախազի կողմից չի քննարկվել դատախազ Ռ.Հայրա- պետյանի` 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն ամբող ջությամբ վերացնելու` քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշման օրինականության հարցը լուծելու առումով: (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 124-142 էջեր):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում.

70 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրա- վունքի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմի տարրերից թեկուզև մեկի բացակայությունն արդեն իսկ վկայում է արարքում հանցակազմ չլինելու մասին: Բացի այդ, արարքում հանցակազմ չլինելու մասին վարույթն իրականացնող մարմ նի չվերացված որոշումն արդեն իսկ մինչդատական վարույթում փաստում և հռչակում է մեղսագրված հանցավոր արարքի կատարման մեջ անձի անմեղությունը: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն այն մասին, որ դատախազ Ռ.Հայրապետյանը Մ.Հովհաննիսյանի արար- քում հանցակազմի բացակայության հանգամանքի վկայակոչմամբ գոր- ծի վարույթը կարճելիս պետք է հիմ նավորեր և նշեր՝ արդյոք արարքի մեջ ընդհանրապես հանցակազմ չկա, թե բացակայում են հանցակազմի մեկ կամ մի քանի տարրերը, հիմ նավորված չէ: Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե արարքում հանցակազմի բացակայության հիմքով Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց դատախազի հրաժարվելը ինչպես է խախտել վերջինիս սահմանադրա- կան իրավունքները և օրինական շահերը, ինչպիսի բացասական հետ- ևանքներ է առաջացրել կամ կարող էր առաջացնել վերջինիս համար: 11. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանների կողմից վարույթն իրականացնող մարմ նին Մ.Հովհաննիսյանի իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնել պարտավորեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով ստեղծվում է դատական ակտի կատար- ման իրավական անհնարինություն: Մասնավորապես քրեական գործով վարույթը պետք է վերսկսվի այն պայմաններում, երբ այդ վարույթը սկսե- լու իրավաբանական հիմքը` Դատախազի` 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն, ինքնին անօրինական է: 12. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման մեջ դատախազը պետք է անդրադառնար Մ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյու- թերում հանցագործության դեպքի բացակայության մասին Հետաքննիչի հետևության հիմ նավորվածությանն ու օրինականությանը և քրեական գործ հարուցեր մերժված նյութերի մասով: Մինչդեռ բողոքաբերը գտել է, որ այդ դիրքորոշումը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից, քանի որ նշված օրենսգրքի որևէ իրավանորմ քրեական հետապնդման մարմ նին իրավունք չի վերապահում քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելիս նույն որոշմամբ քրեական գործ հարուցել:

71 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

13. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին Դատա- խազի` 2014 թվականի փետրվարի 14-ի որոշումը Մ.Հովհաննիսյանի կող- մից օրենքով սահմանված կարգով վերադաս դատախազին չի բողոքարկ- վել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: 14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 5-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշում- ները, դատախազ Ռ.Հայրապետյանի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ Մանվել և Լիդա Հովհաննիսյանների կողմից ներկայացված բողոքը` մերժել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 15. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմ նավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Մանվել և Լիդա Հովհաննիսյանների իրավունքների և ազատությունների խախտ- ման առկայության և, ըստ այդմ, վարույթն իրականացնող մարմ նին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին ստորադաս դատա- րանների հետևությունները: 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է. «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողություն- ների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրա- վունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գործո- ղություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»: (…) 5. Բողոքը ճանաչելով հիմ նավորված` դատավորը որոշում է կայաց- նում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմ նի պարտականության մասին (…)»: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրա- վունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են` - դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

72 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրա- վունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույ- թում: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմ նա- վորված սահմանափակում ներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս տուժողի իրավահաջորդ Ներ- սես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ին կա- յացված թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը): Նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ (տե՛ս վկայակոչ- ված որոշման 5-րդ կետը): 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահ- մանում է. «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմ նավոր- ված: (…) 3. Դատարանի դատավճիռը հիմ նավորված է, եթե` 1) դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամա- նակ հետազոտված ապացույցների վրա. 2) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար. 3) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին: 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշում ները»: Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրա- վական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածութ- յունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնե- լիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատա- րանի կողմից դատական ակտի օրինականության և հիմ նավորվածության ստուգման համար: (...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի

73 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողո- քարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմ նավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատ- ճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևո- րագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատա- վարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրա- վունքի խախտման: (...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որո- շում ներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշում- ների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբան- վածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատութ- յունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդ- վածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդ- դեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գան- գատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը): Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմ նավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբան- ված) որոշում ների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գևորգ Խնուս- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը): 18. Սույն որոշման 16-րդ և 17-րդ կետերում մեջբերված իրավական դիր- քորոշում ների համադրված վերլուծությունից հետևում է, որ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրա- կանացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմ նավորված ճանա- չելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի՝ ա) վարույթն իրականացնող մարմ նի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել, բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել: Հակառակ դեպքում դատարանի կայացրած որոշումը կդառնա կամա- յական և ինքնանպատակ: Մասնավորապես, եթե դատական ակտում

74 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բացակայեն պատճառաբանություններ այն մասին, թե անձի որ իրա- վունքը կամ ազատությունն է խախտվել և ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմ նի համար անձի իրավունքների և ազատություն- ների խախտումը վերացնելու պարտականությունը ող ջամտորեն կդառնա անիրագործելի: Ավելին, վարույթն իրականացնող մարմ նի կոողմից անձի իրավունքների կամ ազատությունների խախտում թույլ տրված լինելու փաստ կամայականորեն հաստատելու արդյունքում կխախտվի հանրային և մասնավոր շահերի ճիշտ հավասարակշռումը, ինչը կհակասի քրեական դատավարության տրամաբանությանը: 19. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Հովհաննիսյանի իրավունքների և ազատություն- ների խախտման վերաբերյալ եզրահանգումը հիմ նավորել է նրանով, որ Դատախազը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուց- ված քրեական գործով վարույթը կարճել է արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով՝ չնշելով՝ արդյոք այդ արարքում ընդհանրապես հանցակազմ չկա, թե բացակայում են հանցակազմի չորս տարրերից որևէ մեկը կամ մի քանիսը, ինչին կարող էր իրավական գնահատական տրվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու արդյունքում: Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում ընդգծել է նաև այն հանգա- մանքը, որ Դատախազը, որոշում կայացնելով քրեական գործով վարույթը կարճելու և Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրա- կանացնելու մասին, չի անդրադարձել Հետաքննիչի` 2013 թվականի դեկ- տեմբերի 9-ի որոշման օրինականությանը և հիմ նավորվածությանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավաչափ է համարել Մ.Հով- հաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտման մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմքում դրված պատճա- ռաբանությունները: Մասնավորապես նշել է, որ Դատախազը քրեական գործով վարույթը կարճելու և Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշմամբ ըստ էության չի քննարկել և չի լուծել Մ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստ- ված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետա- քննիչի որոշման օրինականության հարցը, ինչի արդյունքում խախտվել են դիմողի իրավունքներն ու օրինական շահերը: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Դատախազի՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշ- մամբ, ըստ էության, վերացվել է Հետաքննիչի՝ քրեական գործի հարու- ցումը մերժելու վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը, սակայն քրեական գործ չի հարուցվել, իսկ Դատախազն իր՝ 2014 թվա- կանի փետրվարի 14-ի որոշմամբ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի

75 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տեղակալ Հր.Բադալ յանն իր հանձնարարության մեջ նշված խնդրին չեն անդրադարձել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): 20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 16-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատա- րաններն իրենց դատական ակտերում չեն պատճառաբանել, թե Մանվել և Լիդա Հովհաննիսյանների որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել Դատախազի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշմամբ: 20.1. Ավելին, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի՝ Մ.Հով- հաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտման մասին եզրա- հանգման հիմքում դրված և նախորդ կետի առաջին նախադասությամբ մատնանշված հիմ նավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է արարքում հանցակազմի բացակա- յության հիմքով, ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ (ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մաս) և օգտվում այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներից (մանրամասն տե՛ս նաև Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը): Ընդ որում, արդարացնող այս հիմքով քրեական գործով վարույթը կարճելը փաս- տում է անձի անմեղությունը և հանգեցնում վերջինիս հնարավոր խախտ- ված կամ որևէ կերպ սահմանափակված իրավունքների վերականգնմանն անկախ այն հանգամանքից, թե անձի արարքում հանցակազմի կոնկրետ որ տարրն է բացակայում, կամ թե բացակայում են այդ տարրերից մեկը, թե մի քանիսը: Այլ կերպ՝ համապատասխան դեպքերում անձը ipso facto (փաստի ուժով) ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համա- րում Առաջին ատյանի դատարանի վերը նշված դիրքորոշումը և իր համա- ձայնությունն է հայտնում բողոքաբերի փաստարկին առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե արարքում հան- ցակազմի բացակայության հիմքով Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեա- կան հետապնդում իրականացնելուց Դատախազի հրաժարվելը ինչպես է խախտել վերջինիս սահմանադրական իրավունքները և օրինական շահերը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): 20.2. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն դիրքորոշ- մանը, որ Դատախազն իր՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշման մեջ պետք է անդրադառնար Հետաքննիչի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման օրինականությանն ու հիմ նավորվածությանը` Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ Դատախազի վերոհիշյալ որոշումը կայացվել է Մ.Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու, այլ ոչ թե Ս.Հովհաննիսյանի կողմից քաղաքացիական գործով կեղծ տեղեկանք 76 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ներկայացնելու և սուտ ցուցմունք տալու փաստի առթիվ իրականացված քննության շրջանակներում: Իսկ ՀՀ քրեադատավարական օրենսդրութ- յունը որոշակի փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնե- լու մասին որոշում կայացնելիս մեկ այլ փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հիմ նավորվա- ծությունը ստուգելու կամ այդ որոշումը վերացնելու որևէ օրենսդրական կառուցակարգ չի նախատեսում: Հետևաբար Մ.Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գոր- ծով հսկողություն իրականացնող Դատախազը, ինչպես նաև վերադաս դատախազը իրավասու չէին տվյալ գործի շրջանակներում անդրադառ- նալ Հետաքննիչի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման օրինակա- նությանը և հիմ նավորվածությանը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Մանվել և Լիդա Հովհաննիսյանների կողմից բողոքարկվում է Դատախազի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի՝ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին որոշումը, որի առարկայի շրջա- նակներից դուրս է Սամվել Հովհաննիսյանի կողմից քաղաքացիական գործով կեղծ տեղեկանք ներկայացնելու և սուտ ցուցմունք տալու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մար- մինների որոշում ների, գործողությունների կամ անգործության ստուգումը: Ավելին, դրանց վերաբերյալ բողոքաբերների կողմից բողոք չի ներկայաց- վել: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Հետաքննիչի որոշումը վերացնելու խնդրի կապակցությամբ եզրահանգում ներ անելով (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետը), դուրս են եկել բողոքի շրջանակներից: 21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Մանվել և Լիդա Հովհաննիսյանների իրավունքների և ազատություն- ների խախտման առկայության և, ըստ այդմ, վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին ստո- րադաս դատարանների հետևությունները հիմ նավորված և պատճառա- բանված չեն: Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե բողոք ներկայացնող անձանց որ իրավունքներն են խախտվել Դատախազի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու որոշմամբ, ինչում են դրանք դրսևորվել, դրա- նով իսկ թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի

77 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իմաստով հանդիսանում է քրեադատավարական օրենքի էական խախ- տում: Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկելու Վերաքննիչ դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագր- ված խախտում ները և գործի հանգամանքների բազմակողմանի վերլու- ծության ու գնահատման հիման վրա գա համապատասխան հետևության: 21.1. Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ վերաքննության կարգով բողո- քարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 13-րդ կետում բարձրացրած փաստարկը Վճռաբեկ դատարանի կողմից չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ տվյալ փաստարկը վերաքննիչ բողոքում չի մատնանշվել և վերաքննության կար- գով չի քննարկվել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մանվել և Լիդա Հովհաննիսյանների բողոքը բավարարելու մասին Արագածոտնի մար- զի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվա- կանի մայիսի 5-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկ- ման:բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ 78 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

7.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0043/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվա- կանի հուլիսի 4-ի որոշման դեմ դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացու- ցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2012 թվականի նոյեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ԼՂՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12200712 քրեական գործը` Հ.Մովսիսյանի ինքնասպանության դեպքի առթիվ: 2013 թվականի մարտի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի (այսուհետ նաև՝ ՀԿԳ) վարչությունում թիվ

79 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

12200712 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդ- վածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը` Հ.Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականաց- նող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության ենթադրյալ դեպքի առթիվ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 12200712 քրեական գոր- ծը միացվել է թիվ 62202513 քրեական գործին: 1.1. 2013 թվականի մայիսի 29-ին դիմող Հեղինե Պետրոսյանի ներկա- յացուցիչներ Ա.Սաքունցն ու Ա.Զալ յանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխա- վոր դատախազին` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմ նին տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ: 2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Մ.Բաբայանը կայացրել է Հ.Պետրոսյանին տուժողի իրա- վահաջորդ ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մնացած մասով մերժելու մասին որոշում: 2013 թվականի հունիսի 27-ին դիմող Հ.Պետրոսյանը դիմում է ներկա- յացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առա- ջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել պահանջի լուծումը հետաձ- գելու և միջնորդությունը մերժելու մասին ավագ քննիչ Մ.Բաբայանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը: Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ դիմող Հ.Պետրոսյանի դիմումը մերժվել է: 1.2. 2013 թվականի հուլիսի 17-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայա- ցուցիչներ Ա.Սաքունցը, Ա.Զալ յանը դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` խնդրելով դիմող Հ.Պետրոսյանին թիվ 62202513 քրեական գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ.Բաբայանի 2013 թվա- կանի հուլիսի 23-ի գրությամբ հայտնվել է, որ ներկայացված դիմումը չի քննարկվել՝ նկատի ունենալով, որ չեն բերվել նոր փաստարկներ և քրեա- կան դատավարության ընթացքում չի հաստատվել պահանջի բավարար- ման անհրաժեշտությունը: 1.3. 2013 թվականի օգոստոսի 16-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայա- ցուցիչ Ա.Սաքունցը դիմում է ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազութ- յուն` խնդրելով վերացնել պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդութ- յունը մերժելու մասին ավագ քննիչ Մ.Բաբայանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմ նին Հ.Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ դիմող Հ.Պետրոսյանին` տուժողի իրավահաջորդ: Վերոհիշյալ դիմումին ՀՀ գլխավոր դատախազությունը 2013 թվա- կանի օգոստոսի 22-ին պատասխանել է գրությամբ:

80 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

1.4. 2013 թվականի դեկտեմբերի 18-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկա- յացուցիչները միջնորդություն են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Բաբայանին` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, իսկ դիմող Հ.Պետ- րոսյանին` տուժողի իրավահաջորդ: Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի գրության համաձայն` դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչների 2013 թվականի դեկտեմբերի 18-ի միջ- նորդությունը չի քննարկվել: 2013 թվականի դեկտեմբերի 28-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայա- ցուցիչները դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով իրենց տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյու- թերի պատճենները, որը Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրությամբ մերժվել է: 2. 2014 թվականի փետրվարի 24-ին դիմող Հ.Պետրոսյանի ներկայա- ցուցիչներ Ա.Սաքունցն ու Ա.Զալ յանը դիմում են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, ինչպես նաև պար- տավորեցնել նախաքննության մարմ նին տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները: Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշմամբ դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի ու Ա.Զալ յանի բողոքը մերժվել է: 3. Դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի ու Ա.Զալ- յանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրի- նական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշումը: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Կ.Թուման- յանը: Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 5. Քննիչի 2013 թվականի հունիսի 5-ի որոշման համաձայն՝ «Իրեն դատավարության մասնակից` տուժողի իրավահաջորդ ճանաչելու Հեղինե

81 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հարությունի Պետրոսյանի պահանջի լուծումը հետաձգել մինչև որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը (...)» (տե՛ս նյու- թեր, հատոր 1-ին, թերթ 23): 6. Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 18-58կգ-13 գրության համաձայն` ««Հայկ Մովսիսյանին տուժող` Հեղինե Պետրոսյանին տու- ժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջների մասին» վերտառությամբ [Ա.Սաքունցի և Ա.Զալ յանի] 2013թ. դեկտեմբերի 18-ի միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում չի քննարկվել, քանի որ թիվ 62202513 քրեական գործով վարույթն արդեն իսկ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճվել է» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 76): 7. Քննիչի 2014 թվականի հունվարի 8-ի թիվ 18-59կգ-13 գրության համաձայն` «ՀՀ գլխավոր դատախազին ուղղված [Ա.Սաքունցի և Ա.Զալ- յանի] 18.12.2013թ. դիմումը` «պարտավորեցնել նախաքննության մարմ- նին` Հայկ Մովսիսյանին տուժող, Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավա- հաջորդ ճանաչելուն» վերտառությամբ, ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Կրկին հայտնում եմ, որ թիվ 62202513 քրեական գործով վարույթն արդեն իսկ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ կարճվել է, ուստի Ձեր դիմումում նշված հանգամանքները քննարկման չեն ենթարկվել» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 77): 8. Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրության համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապն- դումը դադարեցնելու մասին որոշման պատճենը ուղարկվում է կասկած- յալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկա- յացուցչին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառա- յության վարույթում քննված թիվ 62202513 քրեական գործով [դիմող Հ.Պետրոսյանը և նրա ներկայացուցիչները] չեն հանդիսացել ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նշված դատավարության մասնակից, ուստի քրեական գործով վարույթը կարճե- լու մասին որոշման և այդ նյութերի պատճենները չեն կարող տրամադր- վել» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 36): 9. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի որոշման համաձայն` «(…) Դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում քննիչի գործողությունները պետք է բողոքարկվեին համապատասխան դատախազին, այնուհետև` դատարան, մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Բաբայանի (…) գրությունները համա- պատասխան դատախազին չեն բողոքարկվել, ինչի արդյունքում Հ.Պետ- րոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալ յանի կողմից թույլ է

82 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթա- ցակարգի խախտում» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 47): 10. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման համաձայն` «Այսպիսով հիմք ընդունելով դատական ակտում շարադրված իրավական վերլուծությունները, համաձայնվելով դատարանի եզրահան- գումնների հետ, վերլուծելով և գնահատելով նյութերում առկա փաստա- կան տվյալները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախ- տում, որը կարող է հիմք հանդիսանալ բողոքը բավարարելու համար, հետևաբար վերաքննիչ բողոքում նշված հիմքերով նյութական և դատա- վարական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, այդ առումով դատա- րանի որոշումը օրինական է, հիմ նավորված ու պատճառաբանված, լիո- վին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 132):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 11. Բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով ստորադաս դատա- րանները որոշում կայացնելիս թույլ են տվել դատավարական իրավունքի էական խախտում, մասնավորապես` քրեադատավարական օրենքը հնա- րավորություն է տալիս նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձին մասնակցելու քրեադատավարական իրավահարաբերություն- ներին, եթե դրանք առնչվում են այդ անձի իրավունքներին և օրինական շահերին, իսկ դիմողին դատավարության մասնակից ճանաչելուց հրա- ժարվելու համապատասխան մերժումն առանց վերադաս դատախազին բողոքարկելու` բողոքարկել դատարան: Մինչդեռ ստորադաս դատարան- ները, շրջանցելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդ- վածի 3-րդ մասի պահանջը, մերժել են բողոքն այն պատճառաբանութ- յամբ, որ դիմումատուն վարույթ իրականացնող մարմինների մերժում ները չի բողոքարկել դատախազին: 12. Ըստ բողոքաբերի` սույն գործով դիմող Հ.Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ չճանաչելը եղել է նախաքննության մարմ նի կամայական և սուբյեկտիվ որոշումը, հետևաբար թիվ 62202513 քրեական գործով Հ.Պետ- րոսյանը համապատասխանել է տուժողի իրավահաջորդի կարգավիճա- կին և հետևաբար իրավունք ունի տվյալ վարույթի արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու:

83 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

13. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբող ջութ- յամբ բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մաս- նակից ճանաչելու պահանջի կապակցությամբ վարույթն իրականացնող մարմ նի անգործության նկատմամբ դատական վերահսկողության ընթա- ցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղոր- դող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է՝ հիմ նավորված են արդյոք ստորադաս դատարան- ների հետևություններն այն մասին, որ Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալ յանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում այն պատ- ճառաբանությամբ, որ Քննիչի գործողությունները (գրությունները) դատա- խազին չեն բողոքարկվել: 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Դատարանի լիազորություններն են, մասնա- վորապես` (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքն- նության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետա- խուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշում ների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմա- նում է. «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողություն- ների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրա- վունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գործո- ղություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ

84 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հաղորդում ներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննութ- յան մարմ նի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնե- լու մասին որոշում ները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է. «Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնա- կից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապա- տասխան մերժումը բողոքարկել դատարան կամ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմ նի համապատասխան որոշման պատճենը չի ստաց- վել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով»: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչդատա- կան վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որո- շում ների և գործողությունների, այլև անգործության դեմ բերված բողոք- ները: Չնայած անգործության և ոչ իրավաչափ գործողության դատական բողոքարկումը հետապնդում է իրավունքների պաշտպանության համան- ման նպատակ, սակայն «գործողություն» և «անգործություն» իրավական եզրույթները նույնաբովանդակ մեկնաբանվել չեն կարող այն պայմաննե- րում, երբ օրենսդիրը սահմանել է դրանց բողոքարկման տարբեր ընթա- ցակարգեր: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմինների գոր- ծողությունների (որոշում ների) դատական բողոքարկման համար նախա- տեսված է դրանք դատախազին բողոքարկելու պարտադիր պահանջ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին բացակայում է անգործության բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության 100-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացա- կարգում: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ եթե վարույթն իրականացնող մարմինների որոշում ների և գործողութ- յունների դատական վերահսկողության իրավական կառուցակարգերի տեսանկյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվա- ծի 3-րդ մասը և 290-րդ հոդվածի 1-ին մասը հարաբերակցվում են ինչպես, համապատասխանաբար, հատուկ և ընդհանուր նորմեր (մանրամասն տե՛ս Աշոտ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0064/11/14 որոշման 15-16-րդ կետերը), ապա անգործության դատական վերահսկողության կառուցակարգերի առումով դրանք որևէ ձևով չեն հարաբերակցվում, քանի որ կարգավորում են իրենց բնույթով տարբեր օբյեկտներ: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության

85 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ նախապես դատախազին բողոքարկելու պահանջը կիրառելի չէ դատավարության մասնակից ճանաչելու պահանջը լուծելու կապակցությամբ վարույթն իրա- կանացնող մարմ նի անգործությունը բողոքարկելու իրավահարաբերութ- յունների նկատմամբ: 17. Բարձրացված իրավական հարցին պատասխանելու և օրենքի միա- տեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավոր- ված` Վճռաբեկ դատարանն ահնրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով վարույթն իրականացնող մարմ նի անգործության բովանդա- կությանը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի «Դիմողն իրավունք ունի (…) եթե քրեական վարույթն իրա- կանացնող մարմ նի համապատասխան որոշման պատճենը չի ստաց- վել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով» ձևակեր- պումից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմ նի անգործության առումով դրա կարգավորման առարկան է դատավարության մասնակից ճանաչելու պահանջի կապակցությամբ համապատասխան որոշում չկա- յացնելը: Այլ խոսքով՝ քննարկվող հոդվածի իմաստով անգործություն պետք է գնահատել վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատավա- րության մասնակից ճանաչելու պահանջը բավարարելու, դատավարութ- յան մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ պահանջի լուծումը հետաձ- գելու մասին որոշում չկայացնելը: Ընդ որում պահանջի լուծումը հետաձ- գելու որոշում կայացնելուց հետո մինչև դատավարության համապա- տասխան փուլի ավարտը վարույթն իրականացնող մարմ նի կողմից այդ պահանջը վերջնական լուծելու (մերժելու կամ բավարարելու) վերաբերյալ որոշում չկայացնելը հավասարազոր է դրա կապակցությամբ անգործութ- յուն դրսևորելուն: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հիմ նավորվում նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ. «Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջա- պես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրա- կանացնող մարմ նի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը», իսկ «անգոր- ծություն» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվի որպես վարույթն իրականացնող համապատասխան մարմ նի՝ Սահմա- նադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների (որոշում- ների ընդունում, իրենց լիազորություններից բխող գործունեության իրա- կանացում) չկատարում («անգործություն» եզրույթի նման մեկնաբանումը

86 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման 7-րդ կետից): Այսինքն՝ միջնորդությունը կամ պահանջը լուծելու վերաբերյալ որոշում կայացնելը վարույթն իրականաց- նող մարմ նի պարտականությունն է, որի չկատարումը պետք է գնահատվի որպես անգործություն: 18. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ 2013 թվա- կանի մայիսի 29-ին դիմող Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սա- քունցը, Ա.Զալ յանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմ նին տրամադ- րել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ: 2013 թվականի հունիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Մ.Բաբայանը կայացրել է պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին որո- շում (տե՛ս սույն որոշման 1.1-րդ կետը): Քննիչի 2013 թվականի հունիսի 5-ի «Պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ- ների բողոքը դատարանի կողմից մերժվել է, իսկ դատախազության կող- մից չի քննարկվել (տե՛ս սույն որոշման 1.1-րդ և 1.3-րդ կետերը): Հ.Պետրոս- յանի կողմից հետագայում ներկայացված դատավարության մասնակից ճանաչելու մասին միջնորդությունները վարույթն իրականացնող մարմ նի կողմից չեն քննարկվել (տես սույն որոշման 1.2-րդ, 1.4-րդ կետերը): Քննիչի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի և 2014 թվականի հունվարի 8-ի գրությունների համաձայն` քրեական գործի վարույթը կարճվել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ին (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը): Իսկ գոր- ծի նյութերում առկա չէ վարույթ իրականացնող մարմ նի որոշում՝ դատա- վարության մասնակից ճանաչելու դիմողի պահանջը լուծելու մասին: Դիմող Հ.Պետրոսյանի ներկայացուցիչները դիմում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով իրենց տրամադ- րել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմ- բերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները, որը Քննիչի 2014 թվականի հունվարի 22-ի գրությամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 1.4-րդ և 8-րդ կետերը): Այնուհետև Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը, Ա.Զալ- յանը դիմում են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թիվ 62202513 քրեական գործով դիմող Հ.Պետրոսյանին ճանաչել դատավա- րության կողմ, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմ նին տրամադրել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է այն պատճառաբա- նությամբ, որ դատավարության մասնակից ճանաչելու, քրեական գործի

87 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարույթը կարճելու մասին որոշման պատճենը և նյութերը տրամադրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունների կապակցությամբ Քննիչի գրությունները նախ պետք է բողոքարկվեին համապատասխան դատա- խազին, այնուհետև` դատարան (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Հ.Պետրոսյանի ներկա- յացուցիչներ Ա.Սաքունցի, Ա.Զալ յանի վերաքննիչ բողոքը, մերժել է այն՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատա- կան սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, հետ- ևաբար Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմ նավոր- ված ու պատճառաբանված (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը): 19. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը, հետաձգելով դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը և առանց այդ պահանջին լու- ծում տալու կարճելով գործի վարույթը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դրսևորել է անգոր- ծություն, որի հետևանքով էլ Հ.Պետրոսյանն իրեն դատավարության մասնակից ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Մինչդեռ ստորա- դաս դատարանների պատճառաբանություններից հետևում է, որ նրանք Հ.Պետրոսյանի՝ իրեն դատավարության մասնակից ճանաչելու պահանջը դիտարկել են որպես քրեական վարույթն իրականացնող մարմ նի գործո- ղությունների դեմ ներկայացված բողոք և այն քննել են համապատասխան ընթացակարգով: Ստորադաս դատարանների՝ Քննիչի գործողությունները (համապա- տասխան գրությունները) դատախազին բողոքարկված չլինելու հիմքով Հ.Պետրոսյանի բողոքը մերժելու պատճառաբանության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մասնավորապես նշել, որ. ա) քրեական հետապնդում իրականացնող մարմինների գրություն- ները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով որոշում չեն հանդիսանում և հետևաբար չեն կարող առաջացնել նույն դատավարա- կան հետևանքները, ինչ որոշում ները, մասնավորապես չեն կարող հանդի- սանալ դատական բողոքարկման առարկա (Վճռաբեկ դատարանը նմա- նաբովանդակ դիրքորոշում է ձևավորել Մյասնիկ Ավետիսյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշմամբ (տե՛ս, mutatis mutandis, 15-16-րդ կետերը)), բ) վարույթն իրականացնող մարմ նի անգործության դատական բողո- քարկման իրավական ընթացակարգը չի նախատեսում այն նախապես դատախազին բողոքարկելու պահանջ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ

88 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հ.Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի և Ա.Զալ յանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտում այն պատճառաբանությամբ, որ Քննիչի գործո- ղությունները (գրությունները) դատախազին չեն բողոքարկվել, հիմ նավոր- ված չեն: 20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրակացության այն մասին, որ դիմողի ներկայացուցիչները խախտել են դատավարության մասնակից ճանաչելու մասին նախաքննության մարմ նի գործողություն- ների (անգործության) բողոքարկման դատավարական կարգը: Արդյուն- քում ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտում- ներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրան- ցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստո- րադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ իրավասու չէ անդ- րադառնալ Հ.Պետրոսյանի՝ տուժողի իրավահաջորդի կարգավիճակին համապատասխանելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, քանի որ դրանք ըստ էության չեն քննարկվել և լուծվել ստորադաս դատա- րանների կողմից: Հետևաբար այդ փաստարկները պետք է քննարկման առարկա դառնան գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Հեղինե Պետրոս- յանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցի, Ա.Զալ յանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր

89 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշում ները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

90 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԴ/0172/01/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պաշտպան Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ի ք.Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հարություն Սամվելի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատ- կանիշներով հարուցվել է թիվ 18110612 քրեական գործը: 2012 թվականի ապրիլի 13-ին Հարություն Սարգսյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմ նի՝ 2012 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Հ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 91 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Հ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2012 թվականի նոյեմբերի 12-ին վարույթն իրականացնող մարմ նի որոշմամբ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ- վածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: 2012 թվականի նոյեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դա- տավճռով Հ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել է ազատա- զրկման` 14 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 տարի ժամկետով` զրկվելով որոշակի պաշ- տոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրա- վունքից 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործու- նեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: 3. Պաշտպանների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 4-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Լ.Սահակյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 22-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքը վարույթ է ընդունվել: 2015 թվականի փետրվարի 24-ին տուժողի իրավահաջորդի ներկա- յացուցիչներ Ա.Մելքոնյանը և Վ.Էլբակյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել ստորադաս դատարանների դատական ակտերը: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված է համար- վել հետևյալը. «Ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանը համակ- րել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա

92 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, այդ նպատակով Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը, 2012 թվականի փետրվարի վերջերին հանդիպել է Վարդան Ղուկասյանի հետ, սակայն վերջինս Սամվել Սարգսյանին դուրս է արել իր աշխատասենյակից` չցան- կանալով նույնիսկ քննարկել այդ թեման: Ամեն դեպքում իր նպատակին հասնելու համար Սամվել Սարգսյանը նույն հարցը քննարկելու համար հանդիպել է Վարդան Ղուկասյանի ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին, ումից էլ տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը պատրաստվում է ամուս- նանալ այլ անձի հետ: Չնայած դրան` Սամվել Սարգսյանը փորձել է Ղու- կասյաններին հետ պահել Մանյա Ղուկասյանին այլ անձի հետ ամուս- նացնելու մտադրությունից` որդուն ներկայացնելով որպես առավել գերա- դասելի թեկնածու, խնդրել է հնարավորություն տալ որդուն ծանոթացնելու Ղուկասյանների ընտանիքի հետ: Գևորգ Ղուկասյանը նույնպես մերժել է և հայտնել, որ ամեն ինչ արդեն որոշված է, շուտով լինելու է Մանյա Ղու- կասյանի նշանադրությունը: Մերժված լինելու մասին Սամվել Սարգսյանը հայտնել է ընտանիքի անդամ ներին, այդ թվում նաև Հարություն Սարգս- յանին, իսկ ավելի ուշ տեղեկացել են, որ 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում պետք է տեղի ունենա Մանյա Ղուկասյանի և Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը: Հարություն Սարգսյանը խանդի հողի, ինչպես նաև իր և իր ընտանիքի վիրավորված ինքնասի- րությունն ու պատիվը վերականգնելու դրդումով որոշել է վրեժխնդիր լինել` Կարեն Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափա- նելու միջոցով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու, հանցագոր- ծության կատարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպա- տակով Հարություն Սարգսյանը 2012 թվականի մարտի վերջերից պլանա- վորել, ծրագրել է Կարեն Եսայանի սպանությունը, ինչի համար մի քանի օր շարունակ գաղտնի հետևել է նրան: Չբացահայտվելու նպատակով իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, մգեցված ապակինե- րով, 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրել է ապօրինի ճանապարհով` առանց մաքսային կետում հաշվառելու Հայաստանի Հան- րապետություն ներկրած Լ BM 5255 հաշվառման համարանիշը: Նույն ժամանակահատվածում հետևել է նաև Մանյա Ղուկասյանին, գրեթե ամեն օր ավտոմեքենայով կանգնել, վերջինիս աշխատավայրից տուն և տնից աշխատավայր գնալու ճանապարհի տարբեր հատվածներում: 2012 թվա- կանի ապրիլի 11-ին` ժամը 20:16-ին, Կարեն Եսայանն ու նրա ընկեր Ռոման Ղարաքեշիշյանն իրենց «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, արծաթագույն, 16 ՕԼ 850 համարանիշի և սև գույնի «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքե- նաներով գնացել են Գյումրու Շիրակացի 109 հասցեում գտնվող ավտոլ- վացման կետ` ավտոմեքենաները լվանալու նպատակով: Այդ ժամանակ ևս Հարություն Սարգսյանը շարունակել է գաղտնի հետևել Կարեն Եսա- յանին: Նա, իր վերը նշված ավտոմեքենայով ավտոլվացման տարածք

93 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, այն կայանել է Շիրակացի փողոցի վրա, իջել է ավտոմեքենայից և դեմքով կանգնելով դեպի ավտո- լվացման կետի տարածքը` հետևել նրանց: «Լեքսուս 470» մակնիշի ավտո- մեքենան լվանալու նպատակով թողնելով ավտոլվացման կետում` Ռոման Ղարաքեշիշյանը և Կարեն Եսայանը վերջինիս «Մերսեդես» մակնիշի, 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայով հեռացել են ավտոլվացման կետի տարածքից` վարսավիրանոց գնալու նպատակով: Հարություն Սարգս- յանը, շարունակելով հետապնդումը, գնացել է նրանց հետևից: Ժամը 20:55-ին, երբ Ռոման Ղարաքեշիշյանը և Կարեն Եսայանը վերադարձել են ավտոլվացման կետ` Կարեն Եսայանի ավտոմեքենան լվանալու նպա- տակով, նրանց հետապնդող Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենան կայանել է Շիրակացի փողոցի վրա` ավտոլվացման կետի դիմացի մայ- թին` ավտոմեքենայի դիմային մասն ուղղելով դեպի փողոցի կողմը, ապա իջնելով ավտոմեքենայից` դանդաղ քայլելով մտել է ավտոլվացման կետի տարածք և սպասել մինչև Կարեն Եսայանն իր ավտոմեքենայով հեռանա ավտոլվացման կետից ու ինքը շարունակի հետապնդումը: Տեղացած անձրևի պատճառով Կարեն Եսայանը որոշել է գիշերն ավտոմեքենան թողնել ավտոլվացման կետում և ընկերների հետ նրանց ավտոմեքենայով հեռանալ ավտոլվացման կետից: Անակնկալի գալով` Հարություն Սարգս- յանն անմիջապես մտել է ավտոլվացման կետ և տեսնելով, որ Կարեն Եսա- յանի ավտոմեքենան մնալու է այդտեղ, վազքով գնացել է նրանց հետևից, նստել իր ավտոմեքենան և շարժվել Կարեն Եսայանի գնացած ուղղութ- յամբ: Մեկ անգամ ևս համոզվելու համար, որ Կարեն Եսայանի ավտոմեքե- նան գիշերը մնալու է ավտոլվացման կետում և պարզելու, թե առավոտյան ավտոլվացման կետը ժամը քանիսին է բացվելու, Հարություն Սարգսյանը ժամը 22:13-ին իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վերադարձել է ավտոլվացման կետի տարածք: Կետի տնօրեն Էդուարդ Խաչատրյանից տեղեկանալով, որ հաջորդ օրը լվացման կետի աշխատանքն սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին, հեռացել է: Հաստատապես իմանալով, որ ավտոլվացման կետի աշխատանքներն սկսվում են ժամը 09:00-ին, սպա- նությունն իրագործելու և չնախատեսված հանգամանքների պատճառով Կարեն Եսայանին տեսադաշտից չկորցնելու համար Հարություն Սարգս- յանը 2012 թվականի ապրիլի 12-ին իր արծաթագույն «Մերսեդես» մակ- նիշի «Ե» դասի, Լ BM 5255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ավտոլվացման կետի տարածք է ժամանել աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ` ժամը 07:59-ին: Ավտոլվացման կետի պատուհանից ներս նայելով և համոզվելով, որ Կարեն Եսայանի ավտոմեքենան տեղում է, Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենան կայանել է ավտոլվացման կետի դարպասի դիմացի հատվածում` ավտոմեքենայի առջևի մասով դեպի լվացման կետը` դրանով իսկ տեսադաշտում պահելով լվացման կետի մուտքն ու ելքը` ապահովելով հետապնդումն անմիջապես սկսելու

94 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավորությունը: Շուրջ երկու ժամ` մինչև Կարեն Եսայանի գալը, մնա- ցել է նույն դիրքում` առանց տեղաշարժվելու և ավտոմեքենայից իջնելու: Ընդ որում` անշարժ և աննկատ դիրքում է մնացել նաև այն ժամանակ, երբ ժամը 09:00-ից սկսվել է ավտոլվացման կետի աշխատանքը: Ժամը 10:04-ին Կարեն Եսայանը միայնակ գալով ավտոլվացման կետ, իր ավտոմեքենայով դուրս է եկել կետից և ուղևորվել դեպի Շիրակացու փողոց: Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենայով անմիջապես շարժ- վել և հետապնդել է նրան: Ալեք Մանուկյան փողոցի 21 հասցեում գործող բենզալցակայանի հանդիպակաց հատվածում ազդանշանով կանգնեցրել է իր առջևից ընթացող Կարեն Եսայանին, ապա, իջնելով ավտոմեքենա- յից, նստել է նրա ավտոմեքենան` վարորդի կողքի նստատեղին: Շուրջ մեկ րոպե զրուցելուց հետո Հարություն Սարգսյանը և Կարեն Եսայանը վերջինիս ավտոմեքենայով հեռացել են այդտեղից և ժամը 10:30-ի սահ- մաններում հասել Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ամայի տարածք, որտեղ էլ Հարություն Սարգսյանը, իջնելով ավտոմեքենայից, իր մոտ գտնվող 16 [մմ] տրամաչափի ողորկափող հրա- զենից գլխի շրջանում արձակած մեկ կրակոցով ապօրինաբար, դիտավո- րությամբ, կյանքից զրկել` սպանել է Կարեն Եսայանին, ինչից հետո վերա- դարձել է Ալ. Մանուկյան փողոց, նստել նույն վայրում թողած իր ավտոմե- քենան և ուղևորվել տուն: Կատարված հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հարություն Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի վրա տեղադրված արտասահմանյան համարանիշները և դրանք դրել վարորդի նստատեղի ոտնատակի գորգի տակ, ավտոմե- քենայի վրա տեղադրել իրական հաշվառման համարանիշը` 32 ՍՍ 542: Բացի այդ` միաժամանակ փոխել է սպանության պահին հագին եղած հագուստները, որոնցից «Պոլո» գրառմամբ սվիտրը գցել է տան լոգա- սենյակում` լվացման ենթակա հագուստների մեջ, «STESSO» պիտակով անդրավարտիքը դրել է տան բակում կայանված «Մերսեդես» մակնիշի, 13 ՏՏ 464 համարանիշի, սև գույնի, «Կատաֆալկա» տեսակի թափքով ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղի տակ, ապա իր արծաթա- գույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի, 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմե- քենայով ուղևորվել է դեպի Բավրա մաքսակետ և ժամը 11:20-ին հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ երեք ժամ անց կրկին վերադարձել է Գյումրի: Հատկանշական է, որ ի հակառակ իր գործերի մասին ծնողներին հաշ- վետու չլինելու սովորությանը` սպանությունից հետո Վրաստան մեկնելու փաստն ի ցույց դնելու նպատակով գնալու և վերադառնալու ճանապար- հին Հարություն Սարգսյանը պարբերաբար հեռախոսային խոսակցութ- յուններ է ունեցել հարազատների հետ` շեշտելով, որ գործով մեկնում է Վրաստան:

95 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Բացի այդ, Հարություն Սարգսյանը 2011 թվականի ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրութ- յուն, այն է` 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստան Պապոյանի անվամբ Հայաստանի Հարապետություն է ներմուծել «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի, 1993 թվականի արտադրության ավտոմեքենա` 1.191.218 ՀՀ դրամ մաքսային արժեքով, որը 2011 թվականի մայիս ամսին 3.075.000 ՀՀ դրամին համարժեք 8.200 ԱՄՆ դոլարով իրացրել է Ալեքսան Մկրտչյա- նին, 2011թ մայիսի 24-ին կրկին Հայաստան Պապոյանի անվամբ Հայաս- տանի Հանրապետություն է ներմուծել «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի, 1997 թվականի արտադրության ավտոմեքենա` 1.873.812 ՀՀ դրամ մաք- սային արժեքով, որը 2011 թվականի հունիս ամսին 4.995.000 ՀՀ դրամին համարժեք 13.500 ԱՄՆ դոլարով իրացրել է Արմեն Խաչատրյանին, 2011 թվականի հունիսի 21-ին Արփինե Նիկոլ յանի անվամբ Հայաստանի Հան- րապետություն է ներմուծել «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի, 1997 թվա- կանի արտադրության ավտոմեքենա` 1.832.558 ՀՀ դրամ մաքսային արժե- քով , որը 2011 թվականի օգոստոս ամսին 2.555.000 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարով իրացրել է Ավետիք Գինեցյանին: Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի՝ 768.194 ՀՀ դրամի վնաս, որից եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար՝ 296.290 ՀՀ դրամ: (…) [Ն]ախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտ- ված ապացույցները համադրելով և գնահատելով` դատարանը հանգեց հետևյալ եզրակացության. Այն, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանը վրեժխնդիր լինելու նպատակով հետևել է տուժող Կարեն Եսայանին, հիմ նավորվել է Գյումրի Շիրակացի 109 հասցեի ավտոլվացման և ավտովերանորոգման կետերի աշխատակիցների ցուցմունքներով և 2012թ. ապրիլի 11-ի և 12-ի նույն կետից առգրավված DVR տեսաերիզներով: Այն, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանի քայլվածքը տարբերվում է ուրիշների քայլվածքից, որը նաև արտացոլված է եղել տեսաերիզում, հիմ նավորվել է վկա Օհաննա Մախսոյանի ցուցմունքով և ՀՀ ՊՆ թիվ 378-06 հրամանի 42բ կետով, ըստ որի քայլքի զգալի խան- գարում ունենալու պատճառով Հարություն Սարգսյանը ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը: Այն, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանն իր արծա- թագույն ավտոմեքենայով հետևել է Կարեն Եսայանին, հիմ նավորվել է DVR տեսաերիզներով և ականատես վկաներով: Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանն Ալ.Մանուկյան փողո- ցում ազդանշանի միջոցով կանգնեցրել է Կարեն Եսայանի ավտոմեքենան

96 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և իջել է իր ավտոմեքենայից ու նստել Կարեն Եսայանի ավտոմեքենան և մեկ րոպեից շարժվել են, հիմ նավորվել է տեսաերիզներով: Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ավտոմեքենան մնա- ցել է կանգնած Ալ.Մանուկյան փողոցում, իսկ իրենք հեռացել են Կարեն Եսայանի ավտոմեքենայով և 24 րոպե անց տաքսի ավտոմեքենայով եկել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, նստել է իր ավտոմեքենան, շրջանցել է իր ավտոմեքենայի առջևի մասում կանգնած տաքսի ավտոմե- քենան և թեքվել աջ, մտել է իրենց տան կողմը` Ջիվանու փողոց, հիմ նա- վորվել է տեսաերիզով, ինչպես նաև ականատես վկաներով: Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը եղել է Կարեն Եսա- յանի ավտոմեքենայի մեջ և եղել է դեպքի վայրում հիմ նավորվել է նաև դատահողագիտական փորձաքննության թիվ 121308 եզրակացությամբ: Այն, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, լինելով դեպքի վայ- րում, ողորկափող հրազենի մեկ գնդակով սպանել է Կարեն Եսայանին, հիմ նավորվել է դատաձգաբանական փորձաքննության թիվ 739 եզրա- կացությամբ, ինչպես նաև խուզարկությամբ հայտնաբերված Հարություն Սարգսյանի շորերի` սվիտրի և անդրավարտիքի վրա հայտնաբերված կրակոցի արգասիքներով, որը հիմ նավորվել է համապատասխան փոր- ձագիտական եզրակացություններով: Այդ հագուստները, որ դեպքի օրը եղել է Հարություն Սարգսյանի հագին և պատկանում է նրան, հիմ նավոր- վել է դատագենետիկական փորձաքննության թիվ 49 եզրակացությունով: Դեպքից հետո նա փոխել է իր ավտոմեքենայի վրա տեղադրված արտա- սահմանյան համարանիշները և շտապ նույն ավտոմեքենայով շարժվել է դեպի Աշոցք: Նշված հանգամանքը հիմ նավորվել է վկաների ցուցմունքնե- րով, ինչպես նաև հեռախոսազանգերը սպասարկող բջջային օպերատորի ալեհավաքներով, որ նա տեղեկություն ստանալու համար պարբերաբար զանգել է հարազատներին` ասելով, որ ինքը գնում է Վրաստան: Այն, որ նա ցանկացել է ամուսնանալ Մանյա Ղուկասյանի հետ և մի քանի անգամ նրա հայրը` Սամվել Սարգսյանը, Վարդան և Գևորգ Ղուկաս- յանների կողմից մերժում ստանալուց հետո դարձյալ դիմել է նույն հարցով և Հարությունը չի հասել իր նպատակին, իր մեջ վիրավորանք զգալով և նշանադրությունը խափանելու նպատակով, պլանավորել և իրականաց- րել է Կարեն Եսայանի սպանությունը: Նշված հանգամանքը հիմ նավորվել է հարցաքննված վկաներով: (…) Դատարանը, համադրելով և գնահատելով առկա ապացույցների վերաբերելիությունը ու թույլատրելիությունը, գտնում է, որ ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հիմ նա- վորված է, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ- վածի 1-ին մասի և 188 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, այն, որ նա խանդի հողի վրա, վրեժխնդիր լինելու նպատակով պլանավորել է սպա- նել Կարեն Եսայանին: Իր մոտ պահվող 16 [մմ] տրամաչափի ողորկափող

97 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հրազենից` գլխի աջ քունքի հատվածին արձակած մեկ կրակոցով դիտա- վորյալ կյանքից զրկել` սպանել է Կարեն Եսայանին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 86-100): 6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդվածների դրույթները, դատավճռում շարադրված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` հանգել է ճիշտ հետևության, որ ամբողջ ապացույց- ներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալին առաջադր- ված մեղադրանքը գնահատելու և այն հիմ նավորված համարելու համար: (…) Անդրադառնալով վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին այն մասին, որ վկա Մանյա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը որպես ապացույց անթույլատրելի է, քանի որ պաշտպանության կողմն էլ հնարավորություն չի ունեցել վկային հարցաքննել, վերաքննիչ դատա- րանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հրապարակելով Ման- յա Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը, չի խախտել «Մարդու իրա- վունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, քանի որ քրեական գործի նյու- թերում առկա ՀՀ «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 19.06.2013թ. գրութ- յան համաձայն` Մանյա Ղուկասյանը, առող ջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատական նիստին, ինչպես նաև Գյումրու քաղաքա- պետարանի 23.07.2013թ. տեղեկանքի համաձայն` Մանյա Ղուկասյանը բացակայում է քաղաքից, ուստի նրան դատական նիստին ապահովելու հնարավորություն չի ունեցել: (...) Ինչ վերաբերում է վկա Վարդան Ղուկասյանի նախաքննական ցուց- մունքները որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին վերաքննիչ բողոքի պատճառաբանությանը, ապա վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված ապացույցը թույլատրելի է` քրեադատավարական օրենքի նորմերի պահպանմամբ ձեռք բերված: (...) Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեադատավարական օրենսդրության խնդիրների, ապացույցների ուժի, ապացույցների ստուգումը, գնահատումը կանոնակարգող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջ- ների համատեքստում քննության առնելով քրեական գործով ձեռք բեր- ված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգում է համոզման, որ ապացուցված է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը և կատարած հանցավոր արարքների համար ամբաստան- յալը ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:

98 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Այս առումով պաշտպանության կողմի պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ սույն գործի շրջանակներում դատա- կան ակտը բեկանելու և քրեական գործի վարույթը կարճելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 272-292): 7. «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 2013 թվականի հունիսի 19-ի N 91, N 92 գրության համաձայն. «(…) Մանյա Վարդանի Ղուկասյանը ներկա պահին ելնելով առող ջական վիճակից դատական նիստի [չի] կարող ներ- կայանալ, իսկ որքան ժամանակ է պահանջվում ապաքինման համար, ցույց կտա բուժման ընթացքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 18):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Պաշտպան Լ.Սահակյանը փաստարկել է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեադա- տավարական օրենքի էական խախտում ներ, որոնք կայացված դատական ակտերը բեկանելու և իր պաշտպանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ քրեա- կան հետապնդումը դադարեցնելու հիմք են: Մասնավորապես, ըստ բողո- քաբերի` ստորադաս դատարանները կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր` չպահպանելով «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի, 104-րդ հոդվածի 3-րդ մասի, 115-րդ հոդվածի 3-րդ մասի, 117-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի պահանջները և չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթները: Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն անտեսել են Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0225/01/11, թիվ ԵԱՔԴ/0189/01/12, թիվ ԵԿԴ/0058/11/09 և թիվ ՍԴ3/0045/01/13, թիվ ԵՔՐԴ/0297/01/08 որոշում ներում արտահայտած իրավական դիրքորոշում ները` համապատասխանաբար պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններն անհիմն մերժելու, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման, դատական ակտի պատճառաբան- ված լինելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութ- յան ժամկետների վերաբերյալ: 9. Ի հիմ նավորումն իր փաստարկների` բողոք բերած անձը նշել է, որ վկաներ Մ.Ղուկասյանի, Վ.Ղուկասյանի, Ս.Սարգսյանի, Մ.Սարգսյանի, Ա.Նիկոլ յանի, Ս.Նիկոլ յանի, Գ.Պապոյանի, Օ.Մախսոյանի, Լ.Ռուբեն- յանի, Ռ.Կարապետյանի ցուցմունքները համապատասխան կոնվենցիոն և քրեադատավարական դրույթների ուժով չէին կարող օգտագործվել

99 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որպես թույլատրելի ապացույցներ: Մասնավորապես, վկաներ Ս.Սար- գսյանի, Մ.Սարգսյանի, Ա.Նիկոլ յանի, Ս.Նիկոլ յանի և Գ.Պապոյանի ցուցմունքները ձեռք են բերվել նրանց՝ Գյումրու բաժնում ապօրինի պահե- լու և իրավունքները սահմանափակելու արդյունքում, իսկ Մ.Ղուկասյանի, Վ.Ղուկասյանի ցուցմունքների կապակցությամբ չի ապահովվել ամբաս- տանյալի՝ հակընդդեմ հարցում իրականացնելու (կոնֆրոնտացիայի) իրավունքը: Բացի այդ, պաշտպան Լ.Սահակյանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 և թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշում- ներում արտահայտված իրավական դիրքորոշում ները, կարծիք է հայտնել, որ վկայի կարգավիճակում Հ.Սարգսյանի հարցաքննության արձանագ- րությունը ևս անթույլատրելի ապացույց է: Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարա- նում պաշտպանական կողմին իր վկաներին հրավիրելու և հարցաքննե- լու, ինչպես նաև ամբաստանյալ Հ.Սարգսյանին արդարացնող ապացույց- ներ ներկայացնելու հնարավորություն չի տրվել, որպիսի խախտում ներին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել: Միևնույն ժամանակ բողոքա- բերը վկայակոչել է Հ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված մի շարք ապացույցներ և եկել այն եզրահանգման, որ դրանք հիմ նականում ոչ թե հաստատում, այլ հերքում են ամբաստանյալի մասնակցությունը կատար- ված հանցագործությանը: 10. Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատա- րանը չի բավարարել պաշտպանության կողմի միջնորդությունն ինքնա- բացարկ հայտնելու մասին, որով ամբաստանյալ Հ.Սարգսյանին զրկել է անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունքից: Բողոք բերած անձի կարծիքով` ստորադաս դատարաններն առանց պատշաճ հիմ նավորում ների մերժել են պաշտպանության կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, ամբաստանյալի նկատմամբ նշանակել են խիստ պատիժ` այդպիսով և որոշ այլ գործողություններով ող ջամիտ կաս- կած հարուցելով իրենց անկողմ նակալության վերաբերյալ: 11. Վերոգրյալի հետ մեկտեղ պաշտպան Լ.Սահակյանը վերլուծել է անձին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատաս- խանատվությունից ազատելու քրեաիրավական դրույթները, համադրել դրանք գործի փաստերի հետ և գտել, որ անցել են ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանին մեղսագրվող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղե- մության ժամկետները: 12. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբող ջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոս- տոսի 4-ի որոշումը և կարճել քրեական գործի վարույթը կամ բեկանել

100 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հիշյալ դատական ակտը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. I. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստան- յալ Հ.Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրա- վաչափությունը. 13. Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախևա- ռաջ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հար- ցին. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռ- նարկատիրություն) ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը սույն գործով ենթակա՞ է արդյոք դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 14. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցեն- զիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատի- րական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհար- յուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամ- կետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեութ- յամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախա- տեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկե- տով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկ- ման հետ կապ չունեցող պատիժ (…)»: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետ- ները. 1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…):

101 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…) 3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (…)»: Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար որպես հիմ նական պատ- ժատեսակներ նախատեսված են մինչև մեկ տարի ժամկետով ազատազր- կում, ինչպես նաև տուգանք կամ կալանք, ուստի այն ոչ մեծ ծանրության հանցագործություն է: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդ- վածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի: ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցա- կազմը նյութական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտված, երբ առաջանում են հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևանքները: Մասնավորապես, ապօրինի ձեռնարկատի- րությունը համարվում է ավարտված, երբ զգալի վնաս է պատճառվում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը: Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործությունն ավարտ- ված համարելու պահից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ օրենքով նախատեսված են վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման դեպքերը: Վճռաբեկ դատարանը վերահաստա- տում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ «(…) նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հան- ցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում` 1. նախկին հանցագործությունն ավարտվել է և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել, 2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է: Վաղեմության ժամկետի ընդհատվելու դեպքում նախորդ հանցանքի համար ընթացող ժամկետը չեղ յալ է համարվում, և հաշվարկը վերսկս- վում է նոր հանցագործության ավարտման պահից: Այլ կերպ ասած` նոր հանցանքի կատարմամբ նախկին հանցագործության համար նախատես- ված վաղեմության ժամկետը չի վերանում, իսկ ինչպես նոր հանցանքի,

102 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

այնպես էլ նախկին հանցանքի համար օրենքով սահմանված վաղեմութ- յան ժամկետները սկսվում են հաշվարկվել նոր հանցանքի ավարտման պահից` յուրաքանչյուր հանցագործության համար ինքնուրույն: (…) Եթե անձը միաժամանակ կատարում է երկու կամ ավելի հանցա- գործություն, դրանցից յուրաքանչյուրի համար վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի առանձին: Հետևաբար, հանցագործություններից մեկի համար վաղեմության ժամկետի ավարտի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից այդ հանցագործության համար, սակայն մյուսների համար, որոնց վաղեմության ժամկետները չեն անցել, անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ընդհանուր կարգով» (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատա- րանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը): 14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեա- կան գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարե- ցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպ- քում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: Մեջբերված նորմերի վերլուծությունից երևում է, որ քրեադատա- վարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգա- մանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազա- տելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնութ- յունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհա- նուր կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթել յանի գործով Վճռաբեկ դատա- րանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվա- կանի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը): 15. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ ամբաս- տանյալ Հ.Սարգսյանը 2010-2011 թվականների ընթացքում (մինչև 2011

103 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թվականի օգոստոս ամիսը) տարբեր անձանց անուններով ավտոմեքենա- ներ է ներմուծել ՀՀ տարածք, դրանք իրացրել տարբեր անձանց, որի արդ- յունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, այսինքն` առանց պետական գրանցման իրականացրել է ձեռ- նարկատիրական գործունեություն, որի հետևանքով պետությանը պատ- ճառվել է զգալի վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստերի համա- ձայն՝ Հ.Սարգսյանն իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումից հետո` 2012 թվականի ապրիլի 12-ին, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ- վածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), որն առանձնապես ծանր հանցագործություն է (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մաս): Առաջին ատյանի դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի մարտի 12-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշ- ման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2014 թվականի օգոստոսի 4-ին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): 16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնա- հատելով 14-14.1-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝ ա) ամբաստանյալ Հ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2011 թվականի օգոստոսին: Այնուհետև` 2012 թվականի ապրիլի 12-ին՝ նախորդ հանցա- գործությունն ավարտվելու պահից երկու տարի չանցած, Հ.Սարգսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախա- տեսված առանձնապես ծանր նոր հանցանք: Այսինքն` նախկին հանցա- գործության (ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախա- տեսված) վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է նոր հանցագոր- ծության կատարմամբ: Հետևաբար նախորդ հանցագործության վաղե- մության ժամկետի ընթացքի հաշվարկը սկսվել է նոր հանցագործության ավարտման պահից՝ 2012 թվականի ապրիլի 12-ից, բ) ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործություն կատարելու մեջ Հ.Սարգսյանի մեղքը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2014 թվականի մարտի 12-ին, որը սակայն օրինական ուժի մեջ չի մտել վերաքննիչ բողոքարկման արդյուն- քում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է 2014 թվականի օգոստոսի 4-ին: Վերոգրյալից հետևում է, որ Հ.Սարգսյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության

104 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 12-ին, այսինքն՝ այն ժամա- նակ, երբ գործը գտնվել է Վերաքննիչ դատարանում, և դրա կապակցութ- յամբ որոշում կայացված չի եղել: Այս առումով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետներն անցած լինելու վերաբերյալ բողոքա- բերի փաստարկները հիմ նավորված են: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի պահանջները և չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պայմաններում ընդհանուր կարգով շարունակել է սույն գործի դատական քննությունը և 2014 թվականի օգոստոսի 4-ին դատական ակտ է կայացրել՝ առանց վերը նշված հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը քննարկելու: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղե- մության ժամկետն անցած լինելու հիմքով:

II. Բողոքաբերի բարձրացրած մյուս հարցերը. 17. Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկներին, որ վկա- ներ Ս.Սարգսյանի, Մ.Սարգսյանի, Ա.Նիկոլ յանի, Ս.Նիկոլ յանի, Գ.Պապո- յանի, Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ռ.Կարապետյանի ցուցմունքները չէին կարող օգտագործվել որպես թույլատրելի ապացույցներ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված պնդում ները հիմ նազուրկ են և չեն բխում սույն գործի նյութերից: Մասնավորապես, վկաներ Ս.Սարգսյանին, Մ.Սարգսյանին, Ա.Նիկոլ- յանին, Ս.Նիկոլ յանին և Գ.Պապոյանին ոստիկանության Գյումրիի բաժ- նում ապօրինի պահելու և նրանց իրավունքները սահմանափակելու վերա- բերյալ բողոքաբերի եզրահանգում ները հերքվում են ՀՀ հատուկ քննչա- կան ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ռ.Գևորգ- յանի՝ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» և «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» համապատասխանաբար 2014 թվա- կանի մարտի 25-ի և մարտի 27-ի որոշում ներով: Իսկ ինչ վերաբերում է Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ռ.Կարապետ- յանի ցուցմունքներին, ապա գործի նյութերի համակողմանի ուսում նասի- րությունից հետևում է, որ նշված ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման ընթացքում թույլ չեն տրվել կոնվենցիոն և քրեադատավա- րական նորմերի այնպիսի էական խախտում ներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա:

105 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

18. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն մերժել է պաշտպանության կողմի՝ դատա- րան մի շարք վկաներ հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնոր- դությունները, որոնց ցուցմունքներն էական նշանակություն կունենային առաջադրված մեղադրանքը հերքելու և Հ.Սարգսյանի անմեղությունը հաստատելու համար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Մարդու իրա- վունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի իմաստով, որպես ընդհանուր կանոն, ներպետական դատարանների հայեցողությանն է թողնվում այն հարցի գնահատումը, թե արդյոք անհրա- ժեշտ է հրավիրել վկաներ, թե` ոչ, և չի պահանջվում ամբաստանյալի կող- մից հանդես եկող յուրաքանչյուր վկայի հրավիրումը և հարցաքննությունը (տե՛ս Բրիկմոնտն ընդդեմ Բելգիայի (Bricmount v Belgium) գործով Մար- դու իրավունքների եվրոպական դատարանի 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, կետ 89): Ուստի Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պաշտպանության կող- մի` իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքի խախտման մասին բողոքի հեղինակի փաստարկներն անհիմն են: Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Հ.Սարգսյանին արդարացնող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ բողոքաբերի պնդում ները, մասնավորապես այն, որ Առաջին ատյանի դատարանը, առանց հիմ նավորում ների մերժելով պաշտպանների գրեթե բոլոր միջնորդությունները, դրսևորել է կամայա- կանություն: Քրեական գործի նյութերի ուսում նասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննարկել և օրենքով սահմանված կարգով դրական կամ բացասական լու- ծում է տվել այդ միջնորդություններին: Հետևաբար առկա չէ հակասութ- յուն նաև համապատասխան դատական ակտի և Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0225/01/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում- ների միջև: 19. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Մ.Ղուկասյանի և Վ.Ղուկասյանի ցուցմունքները որպես ապացույց օգտա- գործելու արդյունքում խախտվել է Հ.Սարգսյանի` «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպա- կան կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահման- ված` դատապարտման հիմքում դրված ապացույցների կապակցությամբ պաշտպանության կողմի հակընդդեմ հարցում իրականացնելու (կոնֆրոն- տացիայի) իրավունքը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. ա) արդար դատաքննության իրավունքը ոտնահարվում է այն դեպ- քերում, երբ դատավարության որևէ փուլում անձին հնարավորություն չի

106 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տրվում հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված վկային: Վճռաբեկ դատա- րանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան (տե՛ս, օրինակ, AL-Khawaja and Tahery v. the United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 26766/05, 22228/06, կետեր 118-119), ընդգծում է, որ հակընդդեմ հարցման իրավունքով չապա- հովված ապացույցը չի կարող դրվել անձի մեղադրական դատավճռի հիմքում: Միևնույն ժամանակ այս արգելքը բացարձակ բնույթ չի կրում, մասնավորապես` հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված վկա- յի ցուցմունքը մեղադրական դատավճռի հիմքում դնելն արդար դատաքն- նության իրավունքի խախտման չի հանգեցնի, եթե վկայի բացակայութ- յունը եղել է արդարացված, և եթե այդ ապացույցը վճռական կշիռ չի ունե- ցել անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում (տե՛ս mutatis mutandis Արտակ Գաբրիել յանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվա- կանի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ-04/13 որոշումը): Վերաքննիչ դատարանը, իր որոշման մեջ անդրադառնալով Մ.Ղու- կասյանի նախաքննական ցուցմունքն անթույլատրելի ճանաչելու վերաբեր- յալ վերաքննիչ բողոքի փաստարկներին, պատճառաբանել է, որ Առաջին ատյանի դատարանը, հրապարակելով Մանյա Ղուկասյանի նախաքննա- կան ցուցմունքը, չի խախտել «Մարդու իրավունքների և հիմ նարար ազա- տությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր- մերը, քանի որ քրեական գործի նյութերում առկա ՀՀ «Ճերմակ հիվան- դանոց» ՍՊԸ-ի 19.06.2013թ. գրության համաձայն` Մանյա Ղուկասյանը, առող ջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատական նիս- տին, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի 23.07.2013թ. տեղեկանքի համաձայն` Մանյա Ղուկասյանը բացակայում է քաղաքից, ուստի նրան դատական նիստին ապահովելու հնարավորություն չի ունեցել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Ղուկասյանի վատա- ռողջ լինելու վերաբերյալ բժշկական հաստատության գրությունը թվագր- ված է «19.06.2013թ.», մինչդեռ սույն գործով Առաջին ատյանի դատա- րանի կողմից դատավճիռը կայացվել է 2014 թվականի մարտի 12-ին, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ 2014 թվականի օգոստոսի 4-ին: Գոր- ծի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ դրանում առկա չէ առող- ջական վիճակի պատճառով շուրջ մեկ տարի (ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարաններում վարույթի ընթացքում) դատա- րան ներկայանալու անհնարինության մասին վկայող համապատասխան տվյալ: Ինչ վերաբերում է «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի 19.06.2013թ. գրությանը, ապա դրանում բացակայում է Մ.Ղուկասյանի ապաքինման համար անհրաժեշտ հստակ ժամանակահատվածը, սակայն դա չի կարող

107 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդարացված հիմք համարվել շուրջ մեկ տարի ժամանակահատվածի համար Մ.Ղուկասյանի առող ջական վիճակի մասին եզրահանգում ներ անելու և համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, ավելին՝ գործի նյութերում առկա է և Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչ- վել է «23.07.2013թ.» թվագրված (բժշկական հաստատության գրության թվագրումից շուրջ մեկ ամիս հետո) տեղեկանք Մ.Ղուկասյանի՝ քաղաքից բացակայելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է քաղաքից բացակայելու հիմքով Մ.Ղուկասյանի ներկայությունը դատական նիստին ապահովելու անհնարինության վերա- բերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հանգամանքը վկայի՝ դատական նիստին չներկայանալու հարգելի պատճառ չի կարող գնահատվել այն պայմաններում, երբ դատարանների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել նրա գտնվելու վայրը պարզելու և ներկայությունն ապահովելու ուղղութ- յամբ (որպես համեմատություն՝ տե՛ս Գաբրիել յանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետեր 83-84-րդ և 87-րդ, որով Եվրոպական դատա- րանը գտել է, որ խախտվել է դիմումատուի՝ իր դեմ ցուցմունք տված վկա- յին հարցաքննելու իրավունքը, այն պայմաններում, երբ վկաները բացա- կայել են երկրից, իսկ պետությունը բավարար միջացներ չի ձեռնարկել (այդ թվում՝ միջազգային օգնությանը դիմելու միջոցը) նրանց գտնվելու վայրը պարզելու և նրանց բացակայության արդարացվածությունը ճշտե- լու համար): Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով, որ գործի նյու- թերում առկա չէ Մ.Ղուկասյանի կողմից դատարան չներկայանալու պատ- ճառների վերաբերյալ այլ տեղեկություններ՝ Վճռաբեկ դատարանը հիմ- նավորված է համարում բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ վկա Մ.Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը որպես ապացույց օգտագոր- ծելու արդյունքում չի ապահովվել ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքը, հետևաբար այն չի կարող դրվել Հ.Սարգսյանի մեղադրական դատավճռի հիմքում: բ) Վ.Ղուկասյանի ցուցմունքի անթույլատրելիության վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած փաստարկի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառ- նալով դրան, պատճառաբանել է, որ այն թույլատրելի է և ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի նորմերի պահպանմամբ (տե՛ս սույն որոշ- ման 6-րդ կետը): Մինչդեռ գործի նյութերի ուսում նասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպանության կողմը գոր- ծի քննության ողջ ընթացքում զրկված է եղել Վ.Ղուկասյանին հարցաքն- նելու իրավունքից: Հետևաբար նշված ապացույցը նույնպես չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում:

108 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքաբերի քննարկ- վող փաստարկները հիմ նավորված է համարում և գտնում, որ ստորադաս դատարանները, Մ.Ղուկասյանի և Վ.Ղուկասյանի ցուցմունքները որպես ապացույց օգտագործելով, թույլ են տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում: Ուստի, Վճռաբեկ դատարանը նշված ցուցմունքները հանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շար- քից: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստո- րադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալը գործի ելքի վրա չի ազդել, քանի որ գործի նյութերում առկա են Մ.Ղուկասյանի և Վ.Ղուկասյանի ցուցմունքներում պարունակվող տվյալները հաստա- տող այլ ապացույցներ (մասնավորապես՝ վկաներ Գուրգեն Վարդիկյանի, Գևորգ Ղուկասյանի, Սամվել Սարգսյանի, Անահիտ Նիկոլ յանի և քրոջ` Մելանյա Սարգսյանի ցուցմունքները): 19.1. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև պաշտպանի այն փաստարկներին, որ Հ.Սարգսյանի` վկայի կարգավի- ճակում տրված ցուցմունքները չէին կարող դրվել մեղադրանքի հիմքում և որպես ապացույց օգտագործվել, քանի որ հարցաքննության ժամա- նակ վերջինս փաստացի գտնվել է կասկածյալի կարգավիճակում: Վճռա- բեկ դատարանի դիրքորոշումը հիմ նավորվում է նրանով, որ ստորադաս դատարանները այդ ցուցմունքը գնահատման առարկա են դարձրել արժա- նահավատության տեսանկյունից՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը և անտեսելով Վճռա- բեկ դատարանի` Գագիկ Միքայել յանի գործով թիվ ԵԱԴԴ/0085/06/09 և Նորիկ Պողոսյանի գործով թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշում ներում ձևա- վորած իրավական դիրքորոշում ները: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում արձանագրել, որ Հ.Սարգսյանի` վկայի կարգավիճակում տրված ցուցմունքները թե՛ մեղադրական եզրակացության, թե՛ Առաջին ատյանի դատարանի դատավճռի և թե՛ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ գնա- հատվել են որպես մտացածին, ապա հերքվել գործով ձեռք բերված մյուս ապացույցներով: Հետևաբար քննարկվող ապացույցն անթույլատրելի չճանաչելու արդյունքում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալը չի ազդել գործի ելքի վրա: 20. Վճռաբեկ դատարանը, պատճառաբանվածության տեսանկյունից վերլուծելով Վերաքննիչ դատարանի որոշումը, գալիս է այն եզրահանգ- ման, որ նշված դատական ակտը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 393-րդ հոդվածների պահանջնե- րին, ինչպես նաև չի հակասում Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստ- յանի գործով թիվ ԵԿԴ/0058/11/09 և Էրիկ Մարգարյանի գործով թիվ

109 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՍԴ3/0045/01/13 որոշում ներով արտահայտված իրավական դիրքորո- շում ներին: Ուստի Վերաքննիչ դատարանի կողմից չպատճառաբանված դատական ակտ կայացնելու վերաբերյալ բողոքի հեղինակի փաստարկ- ները հիմ նավորված չեն: Բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտ- ման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծե- լիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսում նասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները Կ.Եսայանի սպանության մեջ ամբաստանյալ Հ.Սարգսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սարգսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ բողոքաբերի պատճառաբա- նությունները հերքված են վկաներ Ս.Սարգսյանի, Ա.Նիկոլ յանի, Մ.Սարգս- յանի, Գ.Վարդիկյանի, Գ.Ղուկասյանի, Ռ.Կարապետյանի, Օ.Մախսոյանի, Լ.Ռուբենյանի, Ա.Սահակյանի, Ա.Մուրադյանի, Վ.Ղազարյանի, Ա.Զաք- յանի, Ա.Մուղդուսյանի, Ռ.Քոչարյանի, Գ.Վարդանյանի, Ա.Չարխիֆալակ- յանի, Ա.Գինոսյանի, Մ.Թորոսյանի, Է.Խաչատրյանի, Գ.Խաչատրյանի, Ռ.Եսայանի, Ռ.Ղարաքեշիշյանի, Ա.Գրիգորյանի, Կ.Գևորգյանի, Ա.Եղիկ- յանի, Վ.Ղարիբյանի, Գ.Պապոյանի, Ժ.Աղասյանի, Ս.Գալստյանի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Ա.Իսկանդարյանի և փորձագետ Ս.Գրիգոր- յանի ցուցմունքներով, Գյումրի քաղաքի Շիրակացի 125 հասցեում գտնվող «Ցածր գներ» խանութում, Խրիմյան Հայրիկ 46-2 հասցեում գտնվող «ԶԱԿ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, Ալեք Մանուկյան 21 հասցեում գտնվող «Ջեմմա Գալստյան» ԱՁ-ի բենզալցակա- յանում, Շիրակացի 109 հասցեում գտնվող «Գաբոյան Մարատ» ԱՁ-ում, 26 Կոմիսարների 76ա հասցեում գտնվող «Արա Իգիթյան» ԱՁ-ի դեղատանը տեղադրված տեսանկարահանող սարքերի ձայնագրություններով, համա- կարգչատեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննության թիվ 12-1315 եզրակացությամբ, ՀՀ Աշոցքի զինվորական կոմիսարի կող- մից 2012 թվականի ապրիլի 27-ին տրված թիվ 4/130 գրությամբ, քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությամբ, իրեղեն ապա- ցույց ճանաչված` Կ.Եսայանին պատկանող ավտոմեքենայի ոտնատա- կերի 4 գորգերի և Հ.Սարգսյանի կոշիկների դատահողագիտական փոր- ձաքննության թիվ 12-1308 եզրակացությամբ, իրեղեն ապացույց ճանաչ- ված` Հ.Սարգսյանին պատկանող «Պոլո» գրառմամբ սվիտրի և «STESSO» պիտակով անդրավարտիքի դատաքիմիական փորձաքննությունների թիվ 152 Ք և 154 Ք եզրակացություններով, դատաձգաբանական փորձագետի

110 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թիվ 739 եզրակացությամբ, դատակենսաբանական փորձաքննության թիվ 219 եզրակացությամբ, դատագենետիկական փորձաքննության թիվ 49 եզրակացությամբ, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաբժշկական փորձագետի թիվ 93 եզրակացությամբ, Հ.Սարգսյանի և Կ.Եսայանի հեռախոսազանգերի վերծանում ներով, տրանսպորտային միջոցի զննության արձանագրությամբ, չհաշվառված արտասահման- յան պետհամարանիշի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում ների մասնագիտացված մաքսատնից ստացված 2012 թվականի հուլիսի 25-ի թիվ 615 գրությամբ և ՀՀ ոստի- կանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Գյումրիի հաշվառման քննական բաժանմունքից ստացված 2012թ. հուլիսի 26-ի թիվ 17/27-1984 գրությամբ: 21. Անդրադառնալով ստորադաս դատարանների անկողմ նակա- լության, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական և չպատճառաբանված լինելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկ- ներին (տե՛ս սույն որոշման 8-րդ և 10-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ըստ էության, վերաբերում են դատարանների կողմից քրեական դատավարության շրջանակներում կայացված մի շարք որոշում ներին, ինչպես նաև նշանակված պատժին: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատարանի կողմից կայաց- ված որոշում ների, ինչպես նաև նշանակված պատժի հետ բողոք բերած անձի անհամաձայնությունը սույն որոշման 17-20-րդ կետերում շարա- դրված դիրքորոշում ների պայմաններում չի կարող բավարար հիմք հան- դիսանալ դատարանի անկողմ նակալության հարցում ող ջամիտ կաս- կած առաջանալու համար: Հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքա- բերի քննարկվող փաստարկները նույնպես հիմ նավորված չի համարում: 22. Հիմք ընդունելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը և եզրահանգում ները՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի պահանջները և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Առաջին ատյանի դատա- րանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքն- նիչ դատարանի որոշումը ամբաստանյալ Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու և պատիժ նշանակելու մասով պետք է բեկանել և փոփոխել. ամբաստան- յալ Հ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխա- նատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառա- բանությամբ:

111 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Սույն որոշման 17-21-րդ կետերում շարադրված վերլուծության և եզրահանգում ների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Սարգսյանի մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբող ջությամբ, իսկ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալներն իրենց բնույ- թով այնպիսին են, որ չեն ազդել գործի ելքի վրա (տե՛ս սույն որոշման 19-19.1-րդ կետերը), ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով պետք է թողնել օրինա- կան ուժի մեջ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հարություն Սամվելի Սարգսյանի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեա- կան դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և փոփոխել: 2. Հարություն Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188- րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: 3. Հարություն Սարգսյանին թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 14 (տասնչորս) տարի ժամկետով ազատազրկումը: 4. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 12-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ: 5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

112 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

9.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԴ/0014/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան ամբաստանյալ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ Ա.ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստան- յալ Արամայիս Դերենիկի Հովհաննեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատա- րանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմ- բերի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում 2014 թվականի հունվարի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 31100114 քրեական գործը:

113 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի հունիսի 12-ին Արամայիս Հովհաննեսյանը ներգրավ- վել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: 2014 թվականի հունիսի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակա- ցությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատա- րան): 2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննութ- յան արագացված կարգ, 2014 թվականի սեպտեմբերի 10-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատա- զրկման` 4 (չորս) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով, նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով: 3. Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվա- կանի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 10-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ Վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բա- բայանը, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 30-ի որոշ- մամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ա.Հովհաննեսյանի շահերի պաշտպան Ս.Կարապետյանը` խնդրելով ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնել կամ մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատա- կան ակտը` թողնել օրինական ուժի մեջ: Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդներ Լիլիթ Ասատրյանը և Էլլա Գուլակյանը` խնդրելով մեր- ժել ներկայացված բողոքը և դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ա.Հովհաննեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) 2014 թվա- կանի հունվարի 2-ին` ժամը 23:55-ի սահմաններում, վարելով համագյու- ղացի Արթուր Մխիթարի Ասատրյանին պատկանող Գազ 31-10 մակնիշի 09 ОО 843 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, երթևեկել է Վարդե- նիս-Մարտունի ավտոճանապարհով` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր

114 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գյուղ գնալու նպատակով: Ավտոմեքենայի մեջ են եղել ուղևորներ, համագ- յուղացիներ Արթուր Մխիթարի Ասատրյանը, Կարեն Մարտիկի Գևորգ- յանը և Արտաշես Աշոտի Ավետիսյանը: Ավտոճանապարհի 13-րդ կմ հատ- վածում Ա.Հովհաննեսյանը իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում` նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` շրջադարձի առկայությունը և չընտրելով երթևեկության համապատասխան անվ- տանգ ու սահուն ռեժիմ, ստեղծել է վթարային իրադրություն և թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի ու ՀՀ ճանապարհային երթևեկութ- յան կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջներին հակասող գործո- ղություններ, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Վթարի հետևանքով ուղևորներ Արթուր Մխիթարի Ասատրյանը և Կարեն Մարտիկի Գևորգյանը ստացած մարմ նական վնասվածքներից տեղում մահացել են:(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 85): 6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(...) Դատարանն ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցա- գործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստի- ճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այն հանգամանքները, որ նա դեպքից հետո ցուցաբերել է կայուն վարքա- գիծ՝ չի լքել դեպքի վայրը, տուժողներին ցուցաբերել է օգնություն, տուժող- ների իրավահաջորդների հետ հաշտվել է, նրանք քաղաքացիական հայց չեն ներկայացրել, որևէ պահանջ չունեն: Տուժողների իրավահաջորդներ Լիլիթ Ասատրյանը և Էլլա Գուլակյանը խնդրել են Արամայիս Հովհան- նեսյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել երկարատև փորձա- շրջան, որը կապահովի պատժի նպատակները: Ինչպես նաև, համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրական (հիմք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ղեկավարի 16.06.2014 թվականին տված բնութագիրը), նախկինում որևէ կերպ չի արատավորվել, համայնքի ավա- գանին ուղերձով դիմել է դատարանին և խնդրել նրա նկատմամբ կիրա- ռել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և սահմանել փորձաշրջան՝ հաշվի առնելով նրա հասարակական վարքագիծը (հիմք՝ ՀՀ Գեղարքու- նիքի մարզի Կարճաղբյուր համայնքի ավագանու 22.06.2014 թվականի ուղերձը): Խնամքին են գտնվում վեց անձ, այդ թվում՝ մինչև տասնչորս տարեկան չորս երեխաները, գործազուրկ կինը և ծեր տատը (հիմք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղապետարանի 16.06.2014 թվա- կանի թիվ 234 տեղեկանքը), ընտանիքը գտնվում է սոցիալապես անապա- հով վիճակում, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը (հիմք ՀՀ

115 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սոցիալական ծառայության տարած- քային կենտրոնի 13.06.2014 թվականի թիվ 719 տեղեկանքը): Բացի այդ, Արամայիս Հովհաննեսյանը զին.ծառայության ընթացքում, դարձել է երրորդ խմբի հաշմանդամ (...) (հիմք՝ ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանութ- յան վարչության պետի 17.06.2004 թվականի տեղեկանքը): Ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի պատասխանատ- վությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձա- նագրում: (...) Հաշվի առնելով Արամայիս Հովհաննեսյանի անձը, նրան բնութա- գրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, դատարանը հան- գում է այն հետևության, որ ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի ուղղումը հնարավոր է առանց վերջինիս կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու` նրան պայմանական դատապարտության ենթարկելով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 98-99): 7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ «(...) Դատարանը (...) հիմ նավորված հետևութ- յան է հանգել այն մասին, որ առանց հասարակությունից մեկուսացնելու հնարավոր է ապահովել պատժի նպատակները և ազատազրկման ձևով նշանակված պատիժն ամբաստանյալը չպետք է կրի, որի արդյունքում կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: (...) Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում հաշվի առնե- լով ինչպես ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանին վերագրվող հանցագործության կատարման, այնպես էլ ամբաստանյալի անձին վերաբերող հանգամանքները, հաշվի առնելով ամբաստանյալ Արամայիս Հովհաննեսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հան- գամանքները, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն ու այդպիսիք գնահատելով իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը թվարկված տվյալները, որոնք բնութագրում են ամբաստանյալի անձն ու հանդիսանում նրա պատաս- խանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, վկայում են նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանա- կանորեն չկիրառելու նպատակահարմարության ու դրա համար բավա- րար հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 49-50): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով.

116 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

8. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, ամբաս- տանյալ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանա- կանորեն չկիրառելով, թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է դատական ակտը բեկանելու համար: Ի հիմ նավորումն իր փաստարկի մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշում ները` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության հար- ցը քննարկելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և դրա հետ- ևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ա.Հովհան- նեսյանը մեքենան վարելիս թույլ է տվել ոչ պատշաճ և վտանգավոր կառա- վարում, հաշվի չի առել ճանապարհային պայմանները, շրջադարձի առկա- յությունը, չի ընտրել երթևեկության անվտանգ և սահուն ռեժիմ` տեխնի- կական տեսանկյունից ստեղծելով վթարային իրավիճակ: Ամբաստանյալը նախատեսել է իր գործողությունների հետևանքով հանրորեն վտանգա- վոր հետևանքների առաջացումը, սակայն առանց բավարար հիմքերի, ինքնավստահությամբ հույս է ունեցել խուսափել դրանից, որի արդյունքում երկու անձի մահ է պատճառվել: Այսինքն` ամբաստանյալի արարքը սուբ- յեկտիվ կողմից բնութագրվում է հանցավոր ինքնավստահությամբ, որն անզգույշ մեղքի ձևի առավել վտանգավոր տեսակն է: 9. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանները որպես ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի պատասխանատվությունը մեղ- մացնող հանգամանք, ի թիվս այլոց, անհիմն նշել են վերջինիս կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը` անտեսելով այն հանգամանքը, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկութ- յան կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտած անձի կողմից պարունակում է մեկ այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված հանցանք կատա- րած անձի (տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս) պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք չի կարող դիտ- վել նրա գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով (տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով) նախատես- ված հանցագործության հատկանիշների բացակայությունը: 10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է` «(...) վճռա- բեկ բողոքն ընդունել վարույթ: Մասնակիորեն` պատժի մասով բեկա- նել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. սեպտեմբերի 10-ի դատավճիռն, ըստ մեղադրանքի

117 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Արամայիս Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրման ձևով նշանակված պատիժը պայմանականո- րեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և քրեական գործը վերադարձնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` բեկանված մասով նոր քննության»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միա- տեսակ կիրառության ապահովման, մասնավորապես` իրավունքի զար- գացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) նպատակահարմարության հարցը լուծելիս հանցագործությամբ պատճառված վնասը հաշվի առնելու, ինչպես նաև օրենքով չնախատեսված հանգամանքը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս) գնահատելու չափանիշների կապակցությամբ առկա է օրենքի միա- տեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրա- ժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: I. Պատիժը պայմանականորեն չկիրառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) նպատակահարմարության հարցը լուծելիս հանցագոր- ծությամբ պատճառված վնասը հաշվի առնելը. 12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հար- ցը հետևյալն է. արդյոք ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված) ստորադաս դատարանները պատշաճ իրավա- կան գնահատման են ենթարկել նրան մեղսագրվող հանցագործության (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս) հանրային վտանգա- վորության աստիճանը: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատա- րանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատա- պարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատ- վությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

118 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վեր- լուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշում ներում: Վերոնշյալ որոշում ներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների վեր- լուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնա- յած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեա- կան օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատես- ված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպա- տակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակներն իրագործելու հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է, ի թիվս այլնի, հաշվի առնել հանցագործության՝ հանրութ- յան համար վտանգավորության աստիճանն ու բնույթը (հանցագործութ- յան` հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը): Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութա- գիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հան- ցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, պատճառված վնասի չափի, մեղքի ձևի և տեսակի, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա: Վերջիններս վկայում են հանցագործության նվազ կամ բարձր հանրային վտանգավո- րության աստիճանի մասին` դատարանի կողմից պատիժ նշանակելիս և այն կրելու անհրաժեշտության հարցը որոշելիս ապահովելով արդարութ- յան և պատասխանատվության անհատականացման սկզբունքի կենսա- գործումը: 14. Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը պատասխա- նատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության և տրանս- պորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի

119 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդյունքում մարդու (մարդկանց) կյանքին կամ առող ջությանն անզգու- շությամբ հասցվել է վնաս: Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախա- տեսված հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշում ներում կայուն դիրքորոշում է ձևավորել նշված հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև նրանց կող- մից պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ: Մասնավորապես,Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս, պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծե- լիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատար- ման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը: Դատարանները հատուկ ուշադրութ- յուն պետք է դարձնեն. ա. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույ- թին (մանրամասն տե՛ս Արամ Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ կետը), բ. վերոնշյալ կանոնների խախտման և դրա արդյունքում առաջացող հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևո- րած հոգեբանական վերաբերմունքին (մանրամասն տե՛ս Էդմոն Գարա- սիմի Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոս- տոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 15-18-րդ կետերը), գ. հանցագործության կատարումից հետո անձի դրսևորած վարքա- գծին (մանրամասն տե՛ս Արթուր Սերգեյի Առաքել յանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՆԴ/0122/01/12 որոշ- ման 17-19-րդ կետերը): 15. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանքի կատարման դեպքում պատիժ նշա- նակելիս և այն կրելու անհրաժեշտության հարցը որոշելիս հատկապես կարևոր է գնահատել նաև հանցագործությամբ պատճառված վնասը: Վերջինս ցանկացած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը բնութագրող հիմ նական ցուցանիշներից է, այդ թվում` այն հան- ցակազմերի, որոնցով սահմանված չէ որպես հանցակազմի տարր: Այն իր համարժեք գնահատականը պետք է ստանա նաև ճանապարհային երթևե- կության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախ- տելու վերաբերյալ հանցագործություններով պատիժ նշանակելիս, քանի

120 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որ այդպիսի հանցագործությունների հետևանքով կարող են պատճառվել հանցակազմով նախատեսված, ինչպես նաև դրանից դուրս գտնվող ամե- նատարբեր բնույթի հետևանքներ, այդ թվում՝ մարդու առող ջության միջին ծանրության կամ ծանր վնաս, մարդու մահ (այդ թվում՝ երկու կամ ավելի մարդու), գույքային վնաս: Մասնավորապես հանրորեն վտանգավոր հետևանքներով պայմա- նավորված` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված անզգուշութ- յամբ մարդու մահ առաջանալը, իսկ 3-րդ մասով՝ հանցակազմի առավել ծանրացնող հանգամանք՝ անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջանալը: Վերոնշյալից հետևում է, որ կախված օրենքով պահպանվող հարաբերության (հանցակազմի ինչպես հիմ նական, այնպես էլ լրացուցիչ օբյեկտ) իրավական արժեքից, դրան պատճառված վնասը պայմանավո- րում է տվյալ հանցագործության հանրային վտանգավորության, հետ- ևաբար նաև պատժելիության աստիճանը: Սույն դեպքում պաշտպանվող հարաբերությունը մարդու կյանքն է (լրացուցիչ օբյեկտ), որը հիմ նարար սոցիալական արժեք է և այդպիսով օժտված է քրեաիրավական պաշտպա- նության բարձր աստիճանով: Ակնհայտ է՝ որքան ծանր է վրա հասած հետևանքը, մեծ՝ վնասի չափը, այնքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աս- տիճանը: Վերջինս հակադարձ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը: Այլ խոսքով՝ որքան բարձր է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այնքան ցածր է դրա համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հավանականությունը: 16. Գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հունվարի 14-ին` ժամը 23:55-ի սահմաններում, իրականաց- նելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, ստեղծել է վթարային իրադրություն` թույլ տալով «Ճանապարհային երթևեկութ- յան անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ նաև՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ) 65-րդ և 66-րդ կետերի պահանջների խախտում, ինչի արդյունքում երկու ուղևոր- ները տեղում մահացել են (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի է առել հանցավորի անձը բնութա- գրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի

121 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

շարք հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Հով- հաննեսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալի պատաս- խանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակա- յությունը, արձանագրել է, որ դրանք վկայում են ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմա- րության մասին: Արդյունքում Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ` մերժելով ներկա- յացված բողոքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալ- ները գնահատելով 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հովհաննեսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատ- ման չեն ենթարկել նրան մեղսագրվող հանցագործության (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս) հանրային վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, ստորադաս դատարանները ա) վերլուծության չեն ենթարկել և որևէ գնահատական չեն տվել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին (ամբաստանյալը թույլ է տվել ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում` խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահով- ման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջները), բ) որևէ միջոց չեն ձեռնարկել` բացահայտելու թույլ տրված ճանապար- հային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, գ) չեն գնահատել ճանապարհային երթևեկության կանոնների խախտ- ման արդյունքում վրա հասած վնասի բնույթն ու չափը` երկու մարդու մահ պատճառելը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի սխալ կիրառում:

II. Օրենքով չնախատեսված հանգամանքը որպես պատասխանատ- վությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս) գնահատելու չափանիշները.

122 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

18. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդյոք Ա.Հովհաննեսյանի կողմից ճանապարհատ- րանսպորտային պատահարի վայրը չլքելը կարող է գնահատվել որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս): 19. Պատիժ նշանակելիս, ինչպես նաև պատիժը կրելու նպատակա- հարմարության վերաբերյալ համապատասխան հետևության հանգելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի հանցա- վորի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք- ները: ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պա- տիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»: Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող օրենքով չնախատեսված մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` «(…) Դատարանի լայն հայեցողութ- յան շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիա- զորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգա- մանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են. ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բեր- ված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը, բ) այն պետք է ող ջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատա- րած արարքի հանրային վտանգավորությունը, գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգա- մանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները» (տե՛ս Պարույր Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը): 20. Վերահաստատելով և զարգացնելով Պ.Բայրամյանի գործով ձևա- վորած իրավական դիրքորոշում ները՝ Վճռաբեկ դատարանն արձանագ- րում է, որ որպես անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտան- գավորությունը ող ջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանք, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է

123 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից: Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչ- յուր քաղաքացու հասարակական պարտքն է: Հետևապես անձի կողմից նախկինում հանցանք կատարած կամ դատապարտված չլինելը, ինչ- պես նաև նոր հանցանք չկատարելը չեն կարող դիտարկվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ: 21. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատա- րանը Ա.Հովհաննեսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես մեղ- մացնող հանգամանք է հաշվի առել, ի թիվս այլնի, նրա կողմից ճանա- պարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով քրեա- կան պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոց- ների շահագործման կանոնները խախտած անձի կողմից ճանապարհատ- րանսպորտային պատահարի վայրը թողնելու համար՝ նույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում: Այսինքն՝ տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկութ- յան կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախ- տած անձի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը արգելված է օրենքով, հետևաբար այդպիսի վարքագիծ չդրսևո- րելը անձի պարտականությունն է: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հով- հաննեսյանի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հան- ցանք չկատարելը, ինքնին չի կարող գնահատվել որպես նրա պատասխա- նատրվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք: Հետևաբար Առաջին ատյանի դատարանը, Ա.Հովհաննեսյանի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չլքելը գնահատելով որպես մեղմացնող հանգամանք, իսկ Վերաքննիչ դատարանը, հիմ նա- վորված համարելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը: 22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 62-րդ հոդվածների սխալ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի

124 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արա- մայիս Դերենիկի Հովհաննեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

125 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԷԴ/0030/01/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվա- կանի մայիսի 6-ի որոշման դեմ Տիգրան Ռուբենի Կոստանդյանի պաշտ- պան Կրոմվել Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը: Նախաքննության մարմ նի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշում նե- րով Հարություն Կառլենի Պետրոսյանը, Վահե Վարուժանի Պարանյանը, Նարեկ Արկադիի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և

126 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդ- վածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշում ներով Տիգրան Ռուբենի Կոստանդյանը, Գևորգ Սերոբի Խնուսյանը և Սերգո Արմենի Մելիքբեկ- յանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առա- ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Տ.Կոստանդյանը, Գ.Խնուսյանը, Հ.Պետրոսյանը, Վ.Պա- րանյանը, Ն.Սահակյանը և Ս.Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: 3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Ն.Սահակյանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանը, Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանը և Վ.Բաբայանը: Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Պարանյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթ- ները կարճվել են` իրենց դիմում ների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատա- րանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն.Սահակյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատա- վճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադա- րեցվել: 4. Տ.Կոստանդյանի պաշտպան Գ.Մադոյանի, Գ.Խնուսյանի պաշտ- պաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի, Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի, Վ.Պարանյանի մասով կարճել, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցրել: Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանի, Ս.Մելիքբեկյանի պաշտ- պան Ա.Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ

127 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվա- կանի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկա- նել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեց- րել` կարճելով քրեական գործի վարույթը: Դատավարության մասնակիցները Վերաքննիչ դատարանի 2013 թվա- կանի մարտի 19-ի, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշում ները վճռաբեկութ- յան կարգով չեն բողոքարկել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ: 5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, իսկ նույն դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ` մեղադրող Տ.Հա- րությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ: Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարվել են, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատա- րանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդ- յանի մասով, նույն դատարանի Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի վերա- բերյալ` 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանվել են, գործն ուղարկ- վել նույն դատարան` նոր քննության: 6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվա- կանի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպաններ Ա.Քալաշյանի, Ղ.Պապոյանի, Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել է ամբող ջությամբ, իսկ պաշտպաններ Կ.Գրիգորյանի, Վ.Բաբայանի բողոքները՝ մասնակիորեն, այն է` Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել է և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել: 7. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը: Տ.Կոս- տանդյանի կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել և նրա մասով դատա- կան ակտը մտել է օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Գ.Խնուսյանի վերաբեր- յալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որո- շումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: 8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով վճռա- բեկ բողոք է բերել Տ.Կոստանդյանի պաշտպան Կ.Գրիգորյանը: Վճռաբեկ

128 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Տ.Կոստանդյանի պաշտպան Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 9. Տ.Կոստանդյանին, Գ.Խնուսյանին, Հ.Պետրոսյանին, Վ.Պարանյա- նին և Ս.Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառա- յողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայող- ների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի շուրջ 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը և բռնություն են գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկ- յանի նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմ նի տարբեր մասերին, ինչպես նաև սեռա- կան բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 14): 10. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն՝ «(…) գործի նյութերով հաստատված է, որ սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարե- լու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդ- յանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով: Նույն օրը Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոս- տանդյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում գտնվել են 15.10.2011թ.-ից մինչև 25.10.2011թ., երբ 15.10.2011թ. հարուցված սույն քրեա- կան գործի շրջանակներում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և մեղադրյալները տեղափոխվել են կալանավորված- ներին պահելու վայր: (…) Այսինքն` ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոս- տանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահ- վել են 10 (տասը) օր (…): Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Գևորգ

129 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 (տասը) օր (…) կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդի- սացել է քրեական պատիժ: (…) Վերոգրյալի հիման վրա՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի (…) և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանքը կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոս- տոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը (…) և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 141-142): 11. Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշ- ման համաձայն` «(…) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվա- կանի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշում ներն օրինա- կան, հիմ նավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք: Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում ներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատ- նանշելով՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ.Խնուսյանի, Տ.Կոստանդյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտ- պանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրութ- յամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատա- կան քննության իրավունքի խախտում: (...) [Վերոհիշյալ] դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշում ներում առկա հակասությունը և իր որոշման մեջ հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապն- դումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 133-135):

130 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

12. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «(...) գործի քննության արդյունքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում ներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար Դատարանի 23.08.2012թ. դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի` Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարութ- յուն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ»: Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման եզրա- փակիչ մասը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ. «Պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարել մաս- նակիորեն: Պաշտպաններ Ա.Քալաշյանի, Ղ.Պապոյանի և Գ.Մադո- յանի վերաքննիչ բողոքները բավարարել: Երևանի Էրեբունի և Նուբա- րաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2012թ. դատավճիռը՝ քրեական գործով ըստ մեղադրանքի Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել ու նրանց նկատմամբ քրեա- կան գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 137-138): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 13. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտ- պանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդ- վածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների խախտում: Ի հիմ նավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը շարադրել է վկայա- կոչված իրավանորմերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպա- կան դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք դատական ակտեր, որից հետո եզրահանգել, որ թեև Տ.Կոստանդյանին կարգապահական մեկուսարանում պահելը հանդիսացել է կարգապահական տույժ, սակայն հաշվի առնելով արարքի ու դրա համար կիրառված պատժի բնույթը,

131 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Եվրոպական կոնվենցիայի իմաստով այն հավասարազոր է անձին քրեա- կան մեղադրանքի համար դատապարտելուն: Հետևաբար սույն գործով Տ.Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ: Բողոք բերած անձը գտել է, որ այս պայմաններում Տ.Կոստանդյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապն- դումը դադարեցնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում: 14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, խնդրել է բեկա- նել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը և Տ.Կոս- տանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետև- յալ իրավական հարցին. Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմ- բերի 31-ի որոշման առկայության պայմաններում օրինական և հիմ նավոր- ված է արդյոք Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որո- շումը՝ քրեական գործի վարույթը կարճելու և Տ.Կոստանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով: 16. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետության բարձրագույն դատա- կան ատյանը, բացի uահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու oրենքի միատեuակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները uահմանվում են Սահմանադրությամբ և oրենքով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համա- ձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլու- ծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշում- ները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայ- ման արդյունքում վճռաբեկ դատարանը` (…) 2) ամբող ջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբող ջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է

132 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համապատասխան ստոադաս դատարան` նոր քննության` սահմանե- լով նոր քննության ծավալ: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համա- ձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմ նավորում ները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացա- ռությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատ- նանշմամբ հիմ նավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: 16.1. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլու- ծության է ենթարկել Գ.Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքո- րոշում է հայտնել այն մասին, որ. «(...) ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները կանխորոշվում են վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես դատա- կան ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսա- փելու անհրաժեշտությունից: Բացի այդ, նման կարգավորումն անհրա- ժեշտ նախապայման է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման համար: Միասնական դատական պրակտիկայի ձևավորումը հնարավոր է միայն ստորադաս դատարանի համար պարտադիր և ուղղորդող նշանա- կություն ունեցող իրավական դիրքորոշում ների մշակմամբ: (…) [Ը]նդհանուր կանոնի համաձայն ստորադաս դատարանն իրավա- սու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարա- կան գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը: [Օ]րենսդիրը նախատեսել է Վճռաբեկ դատարանի որոշման պար- տադիրության ընդհանուր կանոնից բացառություն: Դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմ նավորի այնպիսի բացառիկ

133 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: (...)» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 16-րդ և 18-րդ կետերը): 16.2. Վերոգրյալ իրավական դիրքորոշում ների լույսի ներքո Գ.Խնուս- յանի մասով գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրա- վական դիրքորոշում ները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն: Վերաքննիչ դատարանը, չկատա- րելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմ նավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայ- մաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշ- մամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: Արդյունքում Վերաքննիչ դատարանը ոչ միայն խախտել է (…) մեջբեր- ված իրավանորմերի պահանջները, այլև սահմանափակել է Գ.Խնուսյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմ նարար ազա- տությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավոր- ված արդար դատական քննության իրավունքի խախտում» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկ- տեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 20-րդ կետը): 16.3. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2014 թվականի հոկ- տեմբերի 31-ի որոշմամբ անդրադարձել է Գ.Խնուսյանի մասով Վերաքն- նիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականությանն ու հիմ նավորվածությանը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք՝ դրանով իսկ չկատարելով Վճռա- բեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմ նավո- րել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաննե- րում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ

134 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննութ- յունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: 17. Քրեական գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ օրեն- քով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք է բերվել միայն Գ.Խնուս- յանի մասով, իսկ Տ.Կոստանդյանի մասով վճռաբեկ բողոք չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), հետևաբար Վճռաբեկ դատարանն իրա- վասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով: Արդյունքում Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության միայն Գ.Խնուսյանի մասով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), իսկ Տ.Կոստանդ- յանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: 18. Հիմք ընդունելով Գ.Խնուսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշում ները, ինչպես նաև սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծութ- յունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը՝ քրեա- կան գործի վարույթը կարճելու և Տ.Կոստանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, օրինական և հիմ նավորված չէ: 19. Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որո- շումը Տ.Կոստանդյանի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատա- րան՝ նոր քննության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիութ- յան պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված համապատասխան հիմքը գործադրելու կապակցությամբ Գ.Խնուսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 22-29-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշում ները: 20. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը պայմա- նավորված է այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմ նարար խախտում ներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթա- րում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

135 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատա- րան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկ- ման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

136 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

11.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԴ2/0004/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ամբաստանյալ պաշտպան Կ.ԺԱԺՈՅԱՆԻ Ա.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

2015 թվականի փետրվարի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարինե Հայ- կազի Ժաժոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Կ.Ժաժոյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդ- վածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 23101513 քրեական գործը:

137 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Կարինե Հայկազի Ժաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի օգոստոսի 2-ի, 2014 թվա- կանի մարտի 1-ի որոշում ներով Կ.Ժաժոյանին առաջադրված մեղադ- րանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2014 թվականի մարտի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակա- ցությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատա- վճռով Կ.Ժաժոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: 3. Ամբաստանյալ Կ.Ժաժոյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերա- քննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվա- կանի օգոստոսի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Կ.Ժաժոյանի պաշտպան Ա.Հայրապետյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը 5. Ամբաստանյալ Կ.Ժաժոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [նա], հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսա- ցող հանրային ծառայող, նպաստառու Սեդա Մամոյանից 2009 թվականի փետրվար ամսից մինչև 2013 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանա- կահատվածում մեկ միասնական դիտավորությամբ շորթմամբ պահանջել և ստացել է ընդհանուր 125.000 դրամ ապօրինի վարձատրություն, ինչպես նաև նույն եղանակով որպես ապօրինի վարձատրություն պահանջել է նաև 2013 թվականի 2 ամսվա նպաստի գումարը՝ 43.000 դրամ (...)»: (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 223-224): 6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի «Կաշառք

138 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տալու կամ կաշառք ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման համաձայն. «Նկատի ունենալով, որ Կ.Ժա- ժոյանի նկատմամբ «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ-ների անցկացմամբ հնարավոր է ստանալ վերջինիս հակաօրինա- կան գործողություները փաստող ստույգ տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռք բերմանը, քանզի վերջինիս գործողություններում հնարավոր է առկա լինեն հանցագործության հատկանիշներ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդ. 2-րդ մասով և, ղեկավարվելով (...) «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 22-րդ հոդ- վածներով որոշեց (...) Կ.Ժաժոյանի նկատմամբ մեկ ամսյա ժամկետով իրականացնել «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 10): 7. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճռում արձանագրել է. «Կարինե Ժաժոյանին առաջադրված մե- ղադրանքը հաստատված է համարվում նաև հետևյալ ապացույցներով՝ Փաստաթղթաբանական և նյութագիտական համալիր փորձաքննութ- յան թիվ 13-1469 եզրակացությամբ, (…) Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Սեդա Մամոյանի ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետին 26.04.2013թ.-ին հասցեագրված դիմումով, (…) 30.04.2013թ. ոստիկանության Անիի բաժնում կազմված հաղորդում ընդունելու մասին արձանագրությամբ, (…) Փողերի մշակման վերաբերյալ արձանագրությամբ, (…) Դեպքի վայրը զննելու մասին արձանագրությամբ, (…) Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատա- րանի 29.04.2013թ. որոշման հիման վրա 30.04.2013թ. կատարված տեսա- ձայնագրության սկավառակով և դրա բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառում ներ կատարելու մասին արձանագրությամբ, (…) Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված «Հայփոստ» ՓԲԸ-ի Անիի մասնաճյուղ փոստային բաժանմունքից առգրավված քրեական գործով տուժող՝ Սեդա Մամոյանի նպաստի վճարման ցուցակներով, (…) 2013 թվականի ապրիլի 30-ին 22.000 ՀՀ դրամ կաշառքի առարկա հանդիսացող գումարը ներկայացնելու մասին արձանագրությամբ (…) Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված որպես ապօրինի վարձատրություն տված 22.000 ՀՀ դրամով, ոստիկանության աշխատա- կիցներին Սեդա Մամոյանին վերադարձված 22.000 ՀՀ դրամով, Կարինե

139 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ժաժոյանի «Սամսունգ» տեսակի «093-75-61-68» հեռախոսահամարի բջջային հեռախոսով, դեպքի վայրից առգրավված երկու ծրարներով: (…) Դատարանը ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերե- լիության թույլատրելիության տեսանկյունից, դրանց համակցությամբ, հաստատված է համարում, որ ամբաստանյալ` Կարինե Հայկազի Ժաժո- յանը կատարել է ՀՀ քր. օր-ի 311 1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախա- տեսված արարք, որով էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 161-162): 8. Վերաքննիչ դատարանն իր՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը հիմ նա- վոր չի համարում վերաքննիչ բողոքի փաստարկներն առ այն, որ մեղադ- րանքի հիմքում դրված ապացույցները` փողերի մշակման վերաբերյալ արձանագրությունը, տեսաձայնագրության սկավառակը, որոնք հիմք են հանդիսացել փաստաթղթաբանական և նյութագիտական համալիր փոր- ձաքննության թիվ 13-1469 եզրակացության, տեսաձայնագրության սկա- վառակի բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառում- ներ կատարելու մասին արձանագրության համար, (…) պետք է ճանաչ- վեն անթույլատրելի ապացույցներ, և գտնում է, որ նշված ապացույցները թույլատրելի են, քանի որ համապատասխան քննչական գործողություն- ների կատարման կարգի էական խախտում ներ թույլ չեն տրվել: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ Կարինե Ժաժոյանի նկատմամբ «Կաշառք տալու կամ կաշառք ստանա- լու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջացառումն անցկացնե- լու իրավունք և հնարավորություն «Օպերատիվ-հետախուզական գործու- նեության մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս, քանի որ նշված օպերատիվ- հետախուզական միջացառումը կարող է իրականացվել միայն ՀՀ քրեա- կան օրենսգրքի 311-րդ և 312-րդ հոդվածներով նախատեսված հանցա- գործությունների բացահայտման համար, ապա վերաքննիչ դատարանը հիմ նավոր է համարում վերաքննիչ բողոքի պատասխանում այդ կապակ- ցությամբ բերված հիմ նավորում ները և արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 311.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը միմյանցից տարբերվում են հանցագործության սուբյեկտի առումով, իսկ օրենսդրի կողմից օգտագործվող «կաշառք ստանալը» և «ապօրինի վար- ձատրություն ստանալը» հասկացությունները բխում են տվյալ իրավա- կան ակտի էությունից, իսկ ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի ուժով հիշյալ հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկ- նաբանման համար: Բացի այդ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 22-ին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում ներ կատարելու մասին օրենքը, որով նախատեսվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային

140 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, ընդունվել է 2008 թվականի մայիսի 24-ին, այսինքն «Օպերատիվ-հետախուզական գործու- նեության մասին» ՀՀ օրենքի ընդունման ժամանակ քրեական օրենսգր- քում վերոհիշյալ հոդվածը նախատեսված չի եղել: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ պաշտպանի կող- մից վիճարկվող ապացույցները ձեռք են բերվել նաև «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջացոռում ների արդյունքում: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդ- վածների դրույթները, դատավճռում շարադրված ապացույցները ենթար- կելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, գտնելով, որ ապացույց- ները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով և դրանք անթույլատ- րելի ճանաչելու հիմքեր չկան, հանգել է ճիշտ հետևության, որ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գնահատելու և այն հիմնավորված համարե- լու համար: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 231-232):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի խախտում ներ, այն է` Առաջին ատյանի դատա- րանը, Կ.Ժաժոյանի նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռ, դրա հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք չէին կարող համարվել թույլատրելի, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին պատշաճ գնահատ- ման չի ենթարկել նշված հանգամանքները: Ըստ բողոք բերած անձի` Կ.Ժաժոյանի նկատմամբ չէր կարող իրակա- նացվել «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ- հետախուզական միջոցառումը, քանի որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը այդպիսի միջոցառման իրականաց- ման հնարավորություն ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախա- տեսված հանցագործության բացահայտման նպատակով չի ընձեռում: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ հիշյալ օրենքի 30-րդ հոդվածը՝ որպես խնդրո առարկա օպերատիվ-հետախուզական միջոցառման իրա- կանացման պարտադիր պայման, նախատեսել է, որ այդ միջոցառումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման նպատակով, իսկ «կաշառք ստանալ» կամ «կաշառք տալ» հասկացությունները պետք է համապատասխանեն ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իմաստներին: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը չէր կարող

141 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման նպատակով, քանի որ նշված հանցա- կազմում գոյություն չունի «կաշառք» հասկացությունը, իսկ փոխանցվող գումարը հանդիսանում է ոչ թե «կաշառք», այլ «ապօրինի վարձատրութ- յուն»: Սույն պատճառաբանությունների արդյունքում բողոք բերած անձը անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ «կաշառք ստանալ» և «ապօրինի վարձատրություն ստանալ» հասկացութ- յունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկնաբանման համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Անդրադառնալով քննարկվող խնդրի վերաբերյալ Վերաքննիչ դատա- րանի մյուս փաստարկին՝ կապված «Օպերատիվ հետախուզական գործու- նեության մասին» ՀՀ օրենքի՝ ավելի վաղ ընդունված լինելու հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ բողոքաբերը կարծիք է ձևավորել առ այն, որ նման պատճառաբանությունը անընդունելի է, քանի որ եթե օրենսդիրը նպատակահարմար գտներ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմա- նակում» ՕՀՄ-ի օգտագործումը նաև այլ հանցագործությունների բացա- հայտման համար, ապա համապատասխան փոփոխություններով այն կներառեր օրենսդրական ակտի մեջ: 9.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Կ.Ժաժոյանի նկատմամբ իրակա- նացված «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերա- տիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հավաքվել, պահպան- վել և օգտագործվել են տեղեկություններ, որոնք նախատեսված չեն եղել օրենքով, ուստիև հանգեցրել են Կ.Ժաժոյանի՝ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը: Հետևա- բար փողերի մշակման վերաբերյալ արձանագրությունը և տեսաձայ- նագրության սկավառակը, որոնք էլ հիմք են հանդիսացել այլ տվյալների ձեռքբերման համար, մասնավորապես` փաստաթղթաբանական և նյու- թագիտական համալիր փորձաքննության թիվ 13-1469 եզրակացության, տեսաձայնագրության սկավառակի բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառում ներ կատարելու մասին արձանագրության համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է ճանաչվեն անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց: 10. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ապացույց է, քանի որ այն իրակա- նացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտմամբ: Բացի այդ, դեպքի վայրի զննության անվան տակ իրականացվել է առգրավում, ինչպես նաև քննում, ինչը որևէ

142 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գնահատման չի արժանացել դատարանի կողմից: Բողոքաբերը կարծում է նաև, որ առանց պաշտպանի մասնակցության կատարված քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի համարվել: Անդրադառնալով արարքի քրեաիրավական որակման հետ կապ- ված հարցերին՝ բողոքաբերը նշել է, որ դրանց առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները իրավաչափ չեն: Ներկայացնելով նաև մի շարք այլ փաստարկներ՝ արդյունքում եզրահանգել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 365-րդ հոդվածների խախտում ներ: 11. Բողոքաբերը փաստել է նաև, որ Կ.Ժաժոյանի նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածների պահանջները, քանի որ ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել կատարված արարքի և ամբաստանյալի անձի հանրա- յին վտանգավորությունն էապես նվազեցնող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են նախկինում դատված, արատավորված չլինելը, դրակա- նորեն բնութագրվելը, թոռներ ունենալը, իր կողմից կատարած արարքի համար զղջալը, հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կատարելը, «թունավոր զոբ» ախտորոշմամբ հիվանդություն և խնամքի ու բուժման կարիք ունենալը, ինչպես նաև 58-ամյա Կ.Ժաժո- յանի առող ջության վրա պատժի ռեալ կրման հետևանքները: 12. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշումը և Կ.Ժաժոյանի նկատմամբ կայացնել արդարաց- ման դատավճիռ կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա Կ.Ժաժոյանի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայանականորեն չկիրառել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միա- տեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Օպերատիվ-հետա- խուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի (կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը) իմաստով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործություն»

143 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հասկացության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառութ- յուն ապահովելու խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտի- կան ճիշտ ձևավորելու համար: 14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմա- նակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող էր արդյոք իրականացվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Կ.Ժաժոյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված) հանցագործությունը բացահայտելու նպատա- կով: 15. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Օպերա- տիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են իրականաց- վել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառում ներ` (...) 16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում: (...)»: Նույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` «1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպե- րատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտ- ման համար բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առա- ջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված իմաստով: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետա- խուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսան- կարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ»: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով հստակ սահման- վում են այն դեպքերը, թե երբ կարող է իրականացվել «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցա- ռումը (այսուհետ՝ նաև ՕՀՄ): Մասնավորապես, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վկայում են, որ այն կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտ- ման նպատակով: Ընդ որում, Օրենքում օգտագործվող «կաշառք ստանալ»

144 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և «կաշառք տալ» հասկացությունները պետք է ընկալել բացառապես այն իմաստով, ինչպիսին սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքում: Վերոշարադրյալից բխում է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ն չի կարող իրականացվել այնպիսի ենթադրյալ հանցավոր արարքների բացահայտման նպատակով, որոնք չեն հանդի- սանում կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործություն: Այլ կերպ` համապատասխան դեպքերում քննարկման առարկա օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացնելը չի կարող համարվել իրա- վաչափ: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը բխում է նաև Մար- դու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած կայուն նախադեպային պրակտիկայից առ այն, որ գաղտնի բնույթի վերահսկողական միջոցառում ներ իրականացնե- լիս իշխանության չարաշահումը բացառելու համար որպես նվազագույն երաշխիք պետք է ապահովվի, ի թիվս այլնի, օրենքում այն հանցագոր- ծությունների բնույթը հստակ սահմանելը, որոնք կարող են հիմք ծառայել միջամտության թույլտվություն ստանալու համար (տե՛ս, օրինակ, Sefilyan v. Armenia, հունվարի 2-ի վճիռ, գանգատ թիվ 22491/08, կետ 125, Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, 2007 թվականի հունիսի 28-ի վճիռ, գանգատ թիվ 62540/00, կետ 76, Liberty and Others v. the United Kingdom, 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռ, գանգատ թիվ 58243/00, կետ 95 և այլն): Հետևաբար հանցագործությունների շրջանակի տարածական մեկնաբանումը կհանգեցնի նաև Կոնվենցիայով երաշխա- վորված անձի իրավունքների և օրինական շահերի խախտման: 16. ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօ- րինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդի- սացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժե- թղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` վարձատրություն տվո- ղի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գոր- ծողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայութ- յան գծով հովանավորչության կամ թողտվության համար` պատժվում է [համապատասխան պատժով]»: Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ այն պատաս- խանատվություն է նախատեսում պաշտոնատար անձ չհանդիսացող հան- րային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:

145 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմում է ապօրինի վարձատրություն ստանալը՝ Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը չի կարող իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը բացահայտելու նպա- տակով: Վերջինս հիմ նավորվում է ոչ միայն սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշում ներով, այլև նրանով, որ հակա- ռակ պարագայում «ապօրինի վարձատրություն ստանալ» և «կաշառք ստանալ» եզրույթները կնույնանան, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է: Ավելին, այն, որ «ապօրինի վարձատրություն ստանալ» և «կաշառք ստանալ» եզրույթները չեն կարող ընկալվել միևնույն իմաստով, վկայում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ինչպես 36-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Նորմատիվ իրավական ակտում միևնույն հաս- կացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցություն- ները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հաս- կացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով», այնպես էլ 86-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «Իրավական ակտը մեկ- նաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրա- վական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»: 17. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Կ.Ժաժո- յանին ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանա- լով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, նպաստա- ռու Ս.Մամոյանից 2009 թվականի փետրվար ամսից մինչև 2013 թվա- կանի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ շորթմամբ պահանջել և ստացել է ընդհանուր 125.000 դրամ ապօրինի վարձատրություն, ինչպես նաև նույն եղանակով որպես ապօրինի վարձատրություն պահանջել է նաև 2013 թվականի 2 ամսվա նպաստի գումարը՝ 43.000 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Կ.Ժաժոյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշ- ների առկայությունը բացահայտելու ու ապացույցներ ձեռք բերելու համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ բավարարվել է «կաշառք տալու կամ կաշառք ստանալու

146 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նմանակում» ՕՀՄ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդութ- յունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, Կ.Ժաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կայացնելով մեղադ- րական դատավճիռ, որպես Կ.Ժաժոյանի մեղավորությունը հիմ նավորող ապացույցներ, ի թիվս այլնի, նշել է փաստաթղթաբանական և նյութագի- տական համալիր փորձաքննության թիվ 13-1469 եզրակացությունը, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Ս.Մամոյանի ՀՀ ոստիկանութ- յան 6-րդ վարչության պետին 26.04.2013թ.-ին հասցեագրված դիմումը, փողերի մշակման վերաբերյալ արձանագրությունը, դեպքի վայրի զննութ- յան արձանագրությունը, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա- վասության դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման հիման վրա 2013 թվականի ապրիլի 30-ին կատարված տեսաձայնագրության սկավա- ռակը և դրա բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրա- ռում ներ կատարելու մասին արձանագրությունը, 2013 թվականի ապրիլի 30-ին 22.000 ՀՀ դրամ կաշառքի առարկա հանդիսացող գումարը ներկա- յացնելու մասին արձանագրությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ Կ. Ժաժոյանի նկատմամբ «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզա- կան միջացառումն անցկացնելու իրավունք և հնարավորություն «Օպերա- տիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 311.1-րդ հոդվածնե- րով նախատեսված հանցակազմերը միմյանցից տարբերվում են հանցա- գործության սուբյեկտի առումով, իսկ օրենսդրի կողմից օգտագործվող «կաշառք ստանալ» և «ապօրինի վարձատրություն ստանալ» հասկացութ- յունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով հիշյալ հոդվածների վեր- նագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկնաբանման համար: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Օպերատիվ-հետա- խուզական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007 թվա- կանի հոկտեմբերի 22-ին, իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխութ- յուններ և լրացում ներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատես- վել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, ընդունվել է 2008 թվականի մայիսի 24-ին, այսինքն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման ժամանակ քրեական օրենսգրքում վերոհիշյալ հոդ- վածը նախատեսված չի եղել:

147 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ վիճարկվող ապացույց- ները ձեռք են բերվել նաև «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառում ների արդյունքում: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, դատավճռում շարադրված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, գտնելով, որ ապա- ցույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով և դրանք անթույ- լատրելի ճանաչելու հիմքեր չկան, հանգել է ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ իրակա- նացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է Կ.Ժաժոյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 3111-րդ, այլ 311-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները բացահայտելու համար, մինչդեռ Կ.Ժաժոյանին մեղադ- րանք է առաջադրվել, և նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հան- րային ծառայողի կողմից ապօրինի վարձրատրություն ստանալու համար: 18. Սույն որոշման 15-16-րդ կետերում արտահայտված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագ- րում է, որ սույն գործով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանա- կում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը չէր կարող իրականաց- վել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Կ.Ժաժոյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված) հանցագործությունը բացահայտելու նպատակով: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբա- նությանը, որ օրենսդրի կողմից օգտագործվող «կաշառք ստանալ» և «ապօրինի վարձատրություն ստանալ» հասկացությունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով հիշյալ հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործ- վել հոդվածի մեկնաբանման համար, ապա Վճռաբեկ դատարանը դա անհիմն է համարում՝ հաշվի առնելով սույն որոշման 15-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ները: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ըն- դունման պահին ՀՀ քրեական օրենսգրքի՝ ներկայիս 3111-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նախատեսված չի եղել, այն ՀՀ քրեական օրենսգրքում լրացվել է ավելի ուշ՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայ- նությունն է հայտնում այդ կապակցությամբ բողոքաբերի արտահայտած այն կարծիքին, որ եթե օրենսդիրը նպատակահարմար գտներ «կաշառք

148 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ի օգտագործումը նաև այլ, տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախա- տեսված հանցագործության բացահայտման համար, ապա այդ նպատա- կով կկատարվեին համապատասխան օրենսդրական փոփոխություններ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): 19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ոչ իրավաչափ չհամարելով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման նպատակով, թույլ են տվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օրինականության սկզբունքի, այլև ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտում- ներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգա- մանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»: Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկելու Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9.1.-րդ կետում բարձ- րացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճարկ- վող ապացույցները ձեռք են բերվել նաև «արտաքին և ներքին դիտում» ՕՀՄ-ների արդյունքում, արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության և գնահատման, ինչպես նաև ապացույցների թույլատրե- լիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավուն- քում ձևավորած իրավական դիրքորոշում ների (մանրամասն, տե՛ս, Արմեն Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0295/01/08 որոշումը, Ժիրայր Սեֆիլ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումը) հիման

149 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վրա պետք է համապատասխան եզրահանգում ներ կատարի բողոքաբերի վերոնշյալ փաստարկների առնչությամբ: Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում նշված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց կապակցությամբ նույնպես Առաջին ատյանի դատարանը, գործում առկա ապացույցները գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, պետք է հան- գի համապատասխան եզրահանգման գործի նոր քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ամբաստանյալ Կ.Ժաժո- յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածների պահանջների չկիրառման հետ կապված բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտում ները վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կա- րինե Հայկազի Ժաժոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Շիրակի մարզի ընդհանուր իրավասութ- յան առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի դատավճի- ռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկ- ման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

150 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

12.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԴ/0121/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի մարտի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ ԱԱԾ) քննչական վարչության ավագ քննիչ Ա.Սիրականյանի՝ 2007 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58211007 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2007 թվականի դեկտեմբերի 25-ին նշված գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Կարեն Քյուփել յանը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:

151 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2007 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչա- կան շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նույն դատարանի՝ 2008 թվականի հունվարի 22-ի դատավճռով Կ.Քյու- փել յանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: 2. 2013 թվականի հուլիսի 16-ին Կ.Քյուփել յանի կողմից «lragir.am» համացանցային կայքի թղթակցին տված հարցազրույցի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությու- նում հարուցվել է թիվ 62207213 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետե- րով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Կ.Քյուփել յանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ին իրեն ՀՀ ԱԱԾ բերման ենթար- կելուց հետո պահել են այնտեղ` ինչ-որ մի աշխատասենյակում, մինչև հաջորդ օրը, և որ գիշերն իր հետ աշխատասենյակում մնացել է ԱԱԾ աշխատակից Հրանտ Մազմանյանը: 2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Թամրազ յանի (այսուհետ` նաև Քննիչ) որոշմամբ թիվ 62207213 քրեական գործով Հ. Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: 3. Վերոհիշյալ որոշման դեմ Հ.Մազմանյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչը ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Ա.Շահբազ յանի (այսուհետ՝ նաև Դատախազ)՝ 2014 թվականի մայիսի 30-ի որոշմամբ մերժվել է: 4. 2014 թվականի հուլիսի 2-ին Հ.Մազմանյանը դիմել է Երևանի Կենտ- րոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատա- րան)՝ խնդրելով վերացնել Քննիչի՝ 2014 թվականի մայիսի 13-ի և Դատա- խազի՝ 2014 թվականի մայիսի 30-ի որոշում ները: Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 26-ի որոշ- մամբ Հ.Մազմանյանի բողոքը մերժվել է: 5. Հ.Մազմանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատա- րան) 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել է և վերացրել Քննիչի՝ 2014 թվականի մայիսի 13-ի որոշումը:

152 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

6. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշ- ման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալ յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Հ.Մազմանյանի կողմից որպես վճռաբեկ բողոքի պատասխան ներ- կայացվել է միջնորդություն, որով վերջինս խնդրել է քննության չառնել բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 7. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2014 թվականի մայիսի 13-ի որոշման համաձայն`«[Ք]րեական գործի նախաքննությամբ հիմ նավորվել է, որ Հ.Մազմանյանը, բերման ենթարկված Կ.Քյուփել յա- նին երեք ժամից ավել պահելու իրավունք չունենալով և պարտավոր լինե- լով նրան բաց թողնել, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործո- ղություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, 2007 թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 23.00-ից հետո` գիշերը, Կ.Քյուփել յանին պահել է իր աշխատասենյակում, որով էական վնաս է պատճառել Կ.Քյուփել յանի օրինական շահերին: Այսպիսով, Հ.Մազմանյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենս- գրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներ: (…)»: Նախաքննության մարմինը, հիմ նավորված համարելով, որ Հ.Մազ- մանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություն և նկատի ունենալով նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, 2014 թվականի մայիսի 13-ին որո- շում է կայացրել Հ.Մազմանյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, 7-9 թերթեր): 8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` «(…) [Հ]աստատված է այն հանգամանքը, որ Կ.Քյուփել յանը իրոք ապօրինի պահվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչական շենքում և 2-րդ հարկում գտնվող թիվ 452 սենյակում, նրան պահել է Հ.Մազմանյանը, իսկ Հ.Մազմանյանին` Կ.Քյու- փել յանին նշված շենքում պահելու մասին վերադասների կողմից ցուցում տալու հանգամանքը հերքվում է, քանի որ նախ առկա չէ նման ցուցում տալու արձանագրություն, իսկ կատարված հնարավոր բոլոր քննչական գործողությունների արդյունքում բանավոր ցուցում տալու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, և սպառվել են նոր ապացույցներ

153 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպիսի պայմաններում հնա- րավոր չէ հաստատել Է.Նանյանի և Տ.Աղաջանյանի կողմից Հ.Մազման- յանին նման ցուցում տալու փաստը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Թամրազ- յանի` 2014 թվականի մայիսի 13-ի քրեական հետապնդում չիրականաց- նելու մասին և ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Ա.Շահբազ յանի` 2014 թվականի մայիսի 30-ի բողոքը մերժելու մասին որո- շում ներն օրինական են ու հիմ նավորված, և դրանց արդյունքում Հ.Մազ- մանյանի որևէ իրավունք չի խախտվել» (տե՛ս քրեական գործի նյութեր, 48-55 թերթեր): 9. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Թ.Գևորգյանի վերաբերյալ գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 և Ա.Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմ- բերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշում ները, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) համաներման ակտի կիրառմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ- ներն անցած լինելու հիմքով հարուցված քրեական գործի վարույթը կար- ճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում ների կայացման դեպքում անձի համաձայնության պարտադիր լինելու առումով, ըստ էութ- յան, հավասարազոր են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 13-րդ կետերով ամրագրված հիմքերը, և եթե համաներման ակտի կիրառման համար պարտադիր է անձի համաձայ- նությունը, ապա այն պարտադիր է նաև քրեական պատասխանատվութ- յան ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեա- կան գործի վարույթը կարճելու և անձի նկամամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ժամանակ: (…) Ընդհանուր իրավասության դատարանը (…) կայացրել է դատա- կան ակտ, որը խախտում է անձի, տվյալ դեպքում` Հր.Մազմանյանի իրա- վունքները և օրինական շահերը, մասնավորապես, նկատի առնելով, որ վերջինս հանդիսացել է ՀՀ ԱԱԾ աշխատակից, քրեական պատասխա- նատվությունից ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, որը էությամբ ոչ արդարացնող /ոչ ռեաբիլիտացիոն/ հիմք է, և Հ.Մազմանյանը համաձայնություն չի տվել նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու համար: Այսպիսով, վերլուծելով (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները, դատարանը հանգում է այն հետևության, որ համաներման ակտ ընդունվելու և վաղեմության ժամկետներն անցնե- լու հիմքերով քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդ- ման դադարեցման հիմքերը դասվում են «ոչ արդարացնող» հիմքերի շար- քին: Հետևաբար, նման հիմքերով քրեական հետապնդման դադարեցման

154 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պարագայում նախապես անձի համաձայնությունն ստանալու օրենսդրա- կան պահանջը նպատակ է հետապնդում պարզելու իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով քրեական հետապնդում կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի դիրքորոշումը: Տվ յալ դեպքում սույն գոր- ծով Հ.Մազմանյանը չի տվել իր համաձայնությունը վաղեմության ժամ- կետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրա- կանացնելու համար, ուստի դատարանը գտնում է, որ նախաքննական մարմ նի` 13.05.2014թ. և ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված միջնորդությունը մերժելու մասին 30.05.2014թ. որոշում ներով խախտվել է Հրանտ Մազմանյանի իրավունքները և ազատությունները» (տե՛ս քրեա- կան գործի նյութեր, 101-113 թերթեր):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 10. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմ նավորված չէ, քանի որ դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում ներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Այսպես` բողոք բերած անձն անհիմն է համարել Վերաքննիչ դատա- րանի կողմից իր դատական ակտը Վճռաբեկ դատարանի՝ Թ.Գևորգյանի վերաբերյալ գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 և Ա.Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտերմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշում ներով հիմ նավորելը՝ փաստարկելով, որ Վճռա- բեկ դատարանը վերոհիշյալ որոշում ներով իրավական դիրքորոշում է արտահայտել համաներման ակտի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի վերաբերյալ, իսկ քրեական պատասխանատվութ- յան ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու խնդրին Վճռաբեկ դատարանն անդրա- դարձել է Ա.Սաղաթել յանի գործով որոշման շրջանակներում և ձևավորել իրավական դիրքորոշում այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեա- կան գործը դեռ հարուցված չէ, կամ քրեական գործը հարուցվել է, սակայն որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, և անցել են վաղեմության ժամ- կետները, ապա ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համա- ձայնությունն անհրաժեշտ չէ, և մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ հրաժարվել քրեական գործ հարուցելուց կամ որոշում կայացնել հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարան- ների դատական ակտերում Վճռաբեկ դատարանի` Ա.Սաղաթել յանի

155 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործով արտահայտված իրավական դիրքորոշման հակասական մեկ- նաբանությունը վկայում է այն մասին, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակութ- յուն ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութ- յան ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրակա- նացնելու մասին քրեադատավարական նորմի միատեսակ կիրառության համար: Բողոքում բարձրացված հարցը դիտարկելով ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված անմեղության կանխա- վարկածի լույսի ներքո` բողոք բերած անձը կարծիք է հայտնել այն մասին, որ դրա վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր: 11. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միա- տեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի իրա- ցումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս անձի դիրքորոշումը պարզելու իրավական պահանջի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատե- սակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատա- րանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշում- ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առանց Հ.Մազմանյանի համաձայնութ- յան վերջինիս նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկե- լու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետա- պնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելը խախտել է նրա իրա- վունքներն ու ազատությունները: 14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեա- կան գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

156 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գոր- ծի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույ- լատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: Վերոհիշյալ իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Սաղաթել յանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Ք]րեադատավարական օրենքը վաղե- մության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությու- նից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համա- ձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Ինչպես երևում է նշված արգելքը սահմանող իրա- վանորմի վերլուծությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառման համար ենթադրյալ իրա- վախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ քրեական գործն արդեն իսկ հարուցված է, և անձը ներ- գրավվել է որպես մեղադրյալ, այսինքն` նրա նկատմամբ սկսվել է քրեա- կան հետապնդում: Բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործը դեռ հարուցված չէ, կամ քրեական գործը հարուցվել է, սակայն որևէ անձի մեղադրանք չի առա- ջադրվել, և անցել են վաղեմության ժամկետները, ապա ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ չէ, և մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ հրաժարվել քրեական գործ հարուցելուց կամ որո- շում կայացնել հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Այլ կերպ` քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելն ինքնին բացառում է քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը` անկախ ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունից կամ առարկությունից. համաձայնության հարցն առաջ է գալիս միայն կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց` նրան մեղադրանք առաջադրելուց հետո» (տե՛ս Ա.Սաղաթել- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը): Վերահաստատելով Ա.Սաղաթել յանի գործով կայացված որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) [Վ]աղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար մեղադրյալի համաձայնության առկայությունը բխում է անմեղության կանխավարկածի սկզբունքից և անձի արդար դատաքննության, մաս- նավորապես օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը

157 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքից: Հետևաբար, այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամ- կետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավո- րություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնել իր անմեղութ- յան ապացուցման (…)» (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռա- բեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 24-րդ կետը, տե՛ս նաև mutatis mutandis Հարություն Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ՇԴ/0172/01/12 որոշման 14.1.-րդ կետը): 15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախորդ կետում վկա- յակոչված իրավական դիրքորոշում ներն առ այն, որ վաղեմության ժամ- կետներն անցնելու հիմքով քրեական գործով վարույթը կարճելու և քրեա- կան հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու համար պարտադիր նախապայման է մեղադրյալի համաձայնության առկայութ- յունը, բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-20-րդ կետերի, ինչպես նաև 64-րդ և 203-րդ հոդվածների 1-ին մասերի բովանդակությունից, և դրանց համադրված վերլուծության արդյունք են: Սակայն գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ մինչդատական վարույթի որոշակի փուլում հայտնի լինի ենթադրյալ հանցանք կատարած անձը, բայց նախքան վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելը և նրան մեղադրանք առաջադրելն ի հայտ գան քրեական հետապնդումը բացա- ռող հանգամանքներ, մասնավորապես՝ պարզվի, որ անցել են քրեա- կան պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Հաշվի առնելով, որ նման դեպքերում պետք է որոշում կայացվի ոչ թե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի իրավիճակներում ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը պարզելու իրավական խնդրի առնչությամբ իր նախկինում արտահայտած դիրքորոշում ները զարգացման անհրաժեշտություն ունեն: 16. Այսպես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ոչ միայն քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նաև քրեական հետապնդում չիրա- կանացնելու մասին որոշումը կայացվում է ոչ թե դեպքի առթիվ, այլ անձի նկատմամբ, և վերջինիս համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ` կախված քրեական հետապնդումը բացառող կոնկրետ հիմ- քից: Վերոգրյալի համատեքստում Դատարանը կրկնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրա- ցած լինելը քրեական գործով վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) հիմք է (տե՛ս Ա.Բաղդա- սարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի

158 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը): Իսկ ոչ ռեաբիլիտացիոն այս հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում ոչ թե փաստվում է նրա անմեղությունը, այլ վերջինիս մեղավո- րության հարցը մնում է չլուծված, այսինքն՝ անձը ձեռք չի բերում արդա- րացվածի կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով (անձը չի օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդ- վածով երաշխավորված արդարացվածի բոլոր իրավունքներից), ուստիև չեն բացառվում բացասական բնույթ ունեցող որոշ սոցիալ-իրավական հետևանքների առաջացումը (վնասի հատուցման պարտականություն, հետագայում աշխատանքի անցնելու խոչընդոտներ և այլն): Հետևաբար նշված հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնե- լու մասին որոշում կայացնելն առանց վերջինիս դիրքորոշումը (համաձայ- նությունը կամ առարկությունը) պարզելու զրկում է նրան իր անմեղության ապացուցման, իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտ- պանության արդյունավետ միջոցի կարևորագույն իրավունքներից: 17. Նախորդ կետում կատարված վերլուծության հիման վրա Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի տառացի օրենսդրական ձևակեր- պումից բխող այն կարգավորումը, որ համապատասխան ոչ արդարաց- նող հիմքով քրեական գործի վարույթի կարճում և քրեական հետապնդ- ման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձը, «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա) տեղ գտած «քրեական մեղադ- րանք» հասկացության ձևական մեկնաբանության արդյունք է: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշման համար հիմք է ծառայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից «քրեական մեղադրանք» եզրույթին տրված մեկնաբանությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ «քրեական մեղադ- րանք» հասկացությունը պետք է ընկալվի ոչ թե ձևական (փաստաթղթա- յին), այլ բովանդակային (գործնական) իմաստով: Կոնվենցիայի 6-րդ հոդ- վածի 1-ին մասի իմաստով «մեղադրանք» հասկացությունը կարող է ընդ- հանուր ձևով բնորոշվել որպես իրավասու մարմ նի կողմից անձին տրված պաշտոնական ծանուցում վերջինիս կողմից հանցանք կատարած լինելու կասկածի առկայության մասին: Դա կարող է տեղի ունենալ նախքան գոր- ծը դատարան ուղարկելը, օրինակ՝ անձին ձերբակալելու, վերջինիս պաշ- տոնապես մեղադրանք առաջադրելու կամ մինչդատական վարույթը սկսելու ժամանակ: Առանձին դեպքերում անձի նկատմամբ «մեղադ- րանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ

159 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (տե՛ս Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ., հունվարի 20, կետ 98, Սալովն ընդդեմ Ուկրանիայի (Salov v. Ukraine) գործով վճիռ, 2005թ., սեպտեմբերի 6, կետ 65, Շուբինսկին ընդ- դեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ., հունվարի 18, կետ 62): Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս փաստելու, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս հայտնի է ենթադրյալ հանցանք կատարած անձը և վերջինիս անունը հիշատակվում է վերոհիշյալ դատավարական փաստաթղթերում, այլ կերպ` փաստվում է համապատասխան անձի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատա- րումը, ապա կարելի է արձանագրել մեղադրանքի` փաստացի քրեական հետապնդման առկայության մասին: Հետևաբար փաստացի քրեական հետապնդման ենթարկված անձի դատավարական իրավունքների, մաս- նավորապես՝ պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափա- կում թույլ չտալու համար վերջինս պետք է օգտվի օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Վճռաբեկ դատարանի այս հետևությունը հիմնված է ՀՀ Սահմա- նադրության 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության այն պահանջի վրա, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմ նական իրա- վունքներով ու ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրա- վունք: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացա- կան: Այս հարցում Եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ Կոն- վենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (տե՛ս Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Articօ v. Italy) գործով վճիռ, 1980թ., մայիսի 13, կետ 33, Հերմին ընդդեմ Իտալիայի (Hermi v. Italy) գործով վճիռ, 2006թ., հոկտեմ- բեր 18, կետ 95): 18. Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, հարուց- ված քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս յուրաքանչյուր դեպքում, երբ հայտնի է ենթադրյալ հանցանք կատարած անձը, և փաստվում է համա- պատասխան անձի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատարումը,

160 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել այդ անձի դիրքորոշումը, քանի որ այն վարույթի հետագա ընթացքը կանխորոշելու հարցում էական դերակատարում ունի: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը համանման մոտեցում է դրսևորել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված մյուս՝ համաներման ակտի ընդունման հիմքի առնչությամբ՝ արձանագրելով. «(…)[Հ]ամաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապն- դում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմ նի լիազորության իրականացման համար անհրա- ժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը» (տե՛ս Թադևոս Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 18-րդ կետը): 19. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ նախաքննության մարմինը, պարզելով, որ Հ.Մազմանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, սակայն նկատի ունենալով, որ նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղե- մության ժամկետներն անցել են, առանց Հ.Մազմանյանի դիրքորոշումը պարզելու 2014 թվականի մայիսի 13-ին որոշում է կայացրել Հ.Մազմանյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Քննիչի՝ 2014 թվականի մայիսի 13-ի, ինչպես նաև դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Դատախազի՝ 2014 թվականի մայիսի 30-ի որո- շում ները Հ.Մազմանյանի կողմից բողոքարկվել են Առաջին ատյանի դատարան, որը համապատասխան բողոքը մերժել է՝ փաստելով, որ հիշ- յալ որոշում ներն օրինական են ու հիմ նավորված, և դրանց արդյունքում Հ.Մազմանյանի որևէ իրավունք չի խախտվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Քննիչի՝ 2014 թվականի մայիսի 13-ի և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Դատախազի՝ 2014 թվականի մայիսի 30-ի որոշում ներով խախտվել են Հ.Մազմանյանի իրավունքներն ու ազա- տությունները, քանի որ Հ.Մազմանյանը չի տվել իր համաձայնությունը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): 20. Սույն որոշման 14-18-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ները կիրառելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչ- ված փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առանց Հ.Մազմանյանի համաձայնության վերջինիս նկատմամբ քրեական

161 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելը խախտել է նրա իրավունքներն ու ազատությունները, հիմ նա- վոր է: 21. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատա- րանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդե- ցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքո- րոշում ները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Հրանտ Մկրտիչի Մազմանյանի նկատ- մամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ հատուկ քննչա- կան ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Թամրազ յանի՝ 2014 թվականի մայիսի 13-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

162 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

13.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԴ/0031/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան Ա.ԳԱՐՈՅԱՆԻ ամբաստանյալ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

2015 թվականի մարտի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սարգիս Վաղարշակի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ պաշտպանության նախարարության վեցերորդ կայազորա- յին քննչական բաժնում 2014 թվականի հունվարի 16-ին ՀՀ քրեական

163 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90750614 քրեական գործը: 2014 թվականի հունվարի 18-ին Սարգիս Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: 2014 թվականի մարտի 6-ին Ս.Խաչատրյանին առաջադրված մեղադ- րանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: 2014 թվականի ապրիլի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակա- ցությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հունիսի 24-ի դատա- վճռով ամբաստանյալ Ս.Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և դատապար- տել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով: 3. Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Ա.Ան- տոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատա- րան) 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մեր- ժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 24-ի դատա- վճիռը` թողել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշ- ման դեմ Վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ս.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 51191 զորամասի 4-րդ հրաձ- գային գումարտակի ուսում նական վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրա- մանատար, կոչումով կրտսեր սերժանտ, 2014 թվականի հունվարի 13-ից 14-ն ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում, որպես ուսում- նական վաշտի հերթապահ, ծառայողական դիրքով և կոչումով հանդիսա- նալով պետ, 2014 թվականի հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, 4-րդ գումարտակի զորանոցի լսարանում զինվորական ծառայության

164 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պարտականությունների հետ չկապված` շարքային Գագիկ Հովհաննեսի Մարդոյանի հետ կատակելուն իր ստորադրյալ, նույն վաշտի ժամկե- տային զինծառայող, շարքային Վարդան Լադիկի Վարդանյանի կողմից միջամտելու պատճառով, վրդովվել և բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` գրպանում եղած, որպես զենք օգտագործվող կենցաղային դանակով հարվածել է շարքային Վ.Լ.Վարդանյանի որովայնի շրջանին` վերջինիս առող ջությանը պատճառելով թեթև վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 228): 6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Դ]ատարանը գտնում է, որ (...) ապացույցների համադրված վեր- լուծության ու գնահատման արդյունքում ամբաստանյալին մեղսագրված մեղադրանքի ծավալը ենթակա է փոփոխման այն առումով, որ ամբաս- տանյալը և տուժողը իրոք կատակել և միմյանց քաշքշել են, և որ ամբաս- տանյալը, բռնելով զորամասի խոհանոցային դանակի շեղբի ծայրամա- սից, թեկուզ կատակով փորձել է տուժողին ցավ պատճառել ու երբ վեր- ջինս բացականչել է` «վախ», նա դադարել է ինչ-որ գործողություն կատա- րել, նկատել է տուժողի որովայնի հատվածում արյան առկայությունը և ուշագնաց եղել, ապա ոչ միայն օգնել է վիրակապել, այլև պարբերաբար հետևելով տուժողի ինքնազգացողությանը անհանգստացել ու կատար- վածի մասին հայտնել է հրամանատարությանը: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատար- ված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները` այն, որ երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արա- տավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, միակողմանի ծնողա- զուրկ է, ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախու- սանքների, ծառայական որևէ խախտում թույլ չի տվել, տուժողի հետ եղել և մ նում է հաշտ փոխհարաբերության մեջ, վերջինս բողոք կամ պահանջ չունի, ինչպես նաև դեպքից հետո ամբաստանյալի դրսևորած օրինակելի վարքագիծը: Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղ- մացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել: Նշված հանգամանքներն իրենց համակցությամբ հիմք են տալիս դատարանին հանգելու այն հետևության, որ ուղղման առումով ամբաս- տանյալին հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա, ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված ազատազրկման ձևով պատիժը նշանակելիս այն պետք է պայմանականորեն չկիրառել և սահմանել որոշակի ժամկետով փորձա- շրջան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 78-79): 7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին

165 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ատյանի դատարանը ամբաստանյալ Սարգիս Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագոր- ծության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները (...) և նպատա- կահարմար է գտել ամբաստանյալի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի, պատժաչափի և պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության, դատավճիռն օրինական է, հիմ նավորված և պատճառաբանված, այն կայացվել է նյութական և դատավարական իրա- վունքի նորմերի պահանջների պահպանմամբ, հետևաբար պետք է թող- նել օրինական ուժի մեջ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 169, 171):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Բողոք բերած անձի պնդմամբ ստորադաս դատարանները, ամբաս- տանյալ Ս.Խաչատրյանի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի հիմ նարար խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է: Ի հիմ նավորումն իր փաստարկի` մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշում ները` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Ս.Խաչատրյանին վերագրվող արարքի հան- րային վտանգավորությունը գնահատելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Ս.Խա- չատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդ- վածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, այսինքն` նրա արարքում առկա է հանցակազմը որակյալ դարձնող երկու հանգամանք, ինչը բարձրացնում է վերջինիս արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բացի այդ, արարքը կատարվել է դիտավորությամբ, չնչին առիթով, այն դասվում է ծանր հանցագործությունների շարքին: 9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հու- նիսի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերա- քննիչ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը` վերացնե- լով ամբաստանյալ Ս.Խաչատրյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

166 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավա- կան դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ամբաստանյալ Ս.Խա- չատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրա- ռելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը: 12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`«1. Եթե դատա- րանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատա- պարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատ- վությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»: Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազ- միցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշում- ներում (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ դատարանի համոզվածությունը, վստահութ- յունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրա- կան պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այն- պիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստի- ճանի և բնույթի ամբող ջական գնահատման վրա` հաշվի առնելով այն- պիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական

167 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գոր- ծիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (հանցա- գործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերա- բերյալ, ի թիվս այլ որոշում ների, մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 գործով, Արմեն Շահ- բազ յանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 գործով, Արա- րատ Ավագյանի և Վահան Սահակյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով Վճռաբեկ դատարանի որոշում ները): Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոններից մեղքի ձևի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում նաև արձանա- գրել է. «(...) [Մ]եղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործություն- ների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղ- ղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Ընդ որում, արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը նախա- տեսելն ընդգրկում է ոչ միայն ապագայում սպասվելիք փոփոխություն- ների փաստական բովանդակության գիտակցումը, այլև այդ փոփոխութ- յունների սոցիալական նշանակության (հանրային վտանգավորության) գիտակցումը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կող- մից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այս դեպքում հանցագործության սուբ- յեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադ- րությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբող ջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնե- լով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ (…)» (տե՛ս Արմեն Շահբազ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թջվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-րդ կետը): 13. ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասը պատաս- խանատվություն է նախատեսում զորամասում կամ զինվորական ծառա- յություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու կամ ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի

168 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համար, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականութ- յունները կատարելու հետ: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը որպես վերոգրյալ հանցակազմը որակ- յալ դարձնող հանգամանք, ի թիվս այլնի, նախատեսում է համապատաս- խան արարքի կատարումը՝ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով կամ առող ջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բնույթն ու առանձնահատ- կությունները, իր մի շարք որոշում ներում փաստարկել է, որ պատիժը պայ- մանականորեն չկիրառելու հարցը լուծելիս դատարանը արարքի հանրա- յին վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում այլ տվյալ- ների հետ մեկտեղ պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հան- ցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականաց- ման աստիճանը, տուժողի վարքագիծը (տե՛ս Հրանտ Պարանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 15-րդ կետը, Նիկոլայ Չաքմազ յանի գործով Վճռաբեկ դատա- րանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը): 14. Վերահաստատելով և սույն որոշման 12-րդ կետում տեղ գտած դատողությունների լույսի ներքո զարգացնելով նախորդ կետում շարա- դրված իրավական դիրքորոշում ները՝ Վճռաբեկ դատարանն արձանա- գրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպա- տակահարմարության հարցը լուծելիս հատկապես կարևոր է հաշվի առնել նաև հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, պատճառ- ված վնասի չափը, անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ: Մասնավորապես կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառե- լու համար օգտագործված տարատեսակ գործիքները, առարկաները կամ սարքավորում ները, վնասվածքի տեղակայումը, հանցավորի պատրաստ- վածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավո- րությունը) իրենց ամբող ջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործութ- յունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճա- ռելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ինչպես հանցա- գործության, այնպես էլ հանցավորի անձի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին ակնհայտորեն վկայում է նաև անձի արարքում մեկից ավելի ծանրացնող հանգամանքների առկայությունը, հետևաբար

169 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

այդ հանգամանքը նույնպես պետք է համաչափ գնահատականի արժա- նանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս (մանրամասն տե՛ս Գարսևան Ոսկան- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13 որոշումը): 15. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի և առող ջության դեմ, այլև խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, ինչը վկայում է վերջինիս կողմից զինվորական ծառայության նկատմամբ ունե- ցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, որն էլ վերջին հաշվով բացա- սական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա: «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստա- տելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Կանոնագիրք) 76-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարը (պետը) պարտավոր է պետության մեջ և զինված ուժերում լուծվող խնդիրների հիման վրա մշտապես դաստիարա- կել ենթականերին` (…) - նրբազգացություն և ուշադրություն ցուցաբերել ենթակաների նկատ- մամբ, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն և կոպ- տություն, բարձր պահանջկոտությունն ու սկզբունքայնությունը համատե- ղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ (…)»: Նույն օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարը (պետը) պարտավոր է մշտապես պահպանել զինվորական ամուր կարգապահութ- յուն և անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակ` ղեկավար- վելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի դրույթներով (…)»: Վերլուծելով վերը մեջբերված նորմերը, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերը, 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 3-րդ մասի 6-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ զինվորական ծառայութ- յան կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայող- ների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտա- վոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահ- պանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղա- քավարության կանոնները (տե՛ս Նիկոլայ Չաքմազ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը):

170 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

16. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ ամբաս- տանյալ Ս.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական ծառայության պարտականությունների հետ չկապ- ված, բռնություն է գործադրել իր ստորադրյալ, շարքային Վ.Վարդանյանի նկատմամբ` գրպանում եղած որպես զենք օգտագործվող կենցաղային դանակով հարվածելով վերջինիս որովայնի շրջանին, ինչի արդյունքում Վ.Վարդանյանի առող ջությանը պատճառվել է թեթև վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ հաշվի է առնում նաև կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգա- վորության աստիճանը, հանգել է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ազատազրկման ձևով պատիժը նշանա- կելիս այն պետք է պայմանականորեն չկիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Իր հերթին Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, հիմ նավորված և պատ- ճառաբանված, այն թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալ- ները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ գնահա- տականի չեն արժանացրել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես` ա) վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Ս.Խաչատրյանը տուժողի որովայնի շրջանում հարված է հասցրել որպես զենք օգտագործ- վող կենցաղային դանակով, ինչն օբյեկտիվորեն բարձրացնում է կատար- ված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բ) չեն գնահատել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ` գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսել առող ջությանը վնաս պատճառելու անխուսափելիությունը և ցանկացել դրան վնաս հասնելը: Վերոնշյալի մասին է վկայում գործում առկա այն տվյալները, որ ամբաստանյալը բռնել է դանակի շեղբի ծայրից, այնուհետև` հարված հասցրել, այսինքն` Ս.Խաչատրյանի դիտավորությունն ուղղված է եղել տուժողի առող ջությանը հենց նման վնաս պատճառելուն, գ) գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի արարքում հանցա- գործությունը որակյալ դարձնող երկու հանգամանքների առկայությունը` արարքի կատարումը որպես զենք օգտագործվող առարկայի գործադր- մամբ և առող ջությանը թեթև վնաս պատճառելով,

171 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դ) հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը, լինելով ջոկի հրա- մանատար, կոչումով և ծառայողական դիրքով պետ, ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում որպես ուսում նական վաշտի հերթապահ, բռնություն է գործադրել իր ենթակայի նկատմամբ: Հետևաբար ամբաստանյալ Ս.Խաչատրյանի նկատմամբ նշանակ- ված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ: 18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագ- րում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատա- կան ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված դատական սխալներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սար- գիս Վաղարշակի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեա- կան դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն Դատավորներ` ստորագրություններ

172 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

14.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԴ1/0006/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի մարտի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեա- կան դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Արայիկ Օնիկի Խաչատրյանի պաշտպան Գ.Մադոյանի վճռաբեկ բողոքը»

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի հուլիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդ- վածի 2-րդ մասի և 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուց- վել է թիվ 20116413 քրեական գործը: Նախաքննության մարմ նի 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ Արայիկ Օնիկի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով:

173 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2013 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի դատա- վճռով ամբաստանյալ Ա.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով նա դատապարտ- վել է ազատազրկման` 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով պատիժները լրիվ գումարելու միջոցով ամբաստանյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով: 3. Ամբաստանյալ Ա.Խաչատրյանի և նրա պաշտպան Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է և Առա- ջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Գ.Մադոյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Գ.Մադոյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 5. Ամբաստանյալ Ա.Խաչատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ «նա 2013թ-ի հուլիսի 28-ին ժամը 23:30-ի սահմաններում, ոգե- լից խմիչք օգտագործած և հարբած վիճակում պահանջել է Աննա Ավա- կիմյանից, որ վերջինս իր` Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի 43-րդ տան մուտքի դուռը բացի և իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները և վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով այնտեղից տուն մուտք կգործի, որից հետո կոտրելով նշված տան պատուհանի ապակիները, կոտրված ապակու տեղով Աննա Ավակիմյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն Աննա Ավակիմյանը դիմադ- րել է, մահակով հարվածել է և փախել տանից, ինչի հետևանքով Արայիկ

174 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Խաչատրյանն իր հանցավոր մտադրությունը` Աննա Ավակիմյանի կամ- քին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալն ավարտին չի հասցրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 161): 6. 2013 թվականի նոյեմբերի 14-ի դատահոգեբանական-դատահո- գեբուժական համալիր փորձաքննության թիվ 12-2928 եզրակացության (այսուհետ նաև՝ Փորձագիտական եզրակացություն) «հետևություններ» մասի համաձայն` «(…) Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ: Վերը նշված ախտորոշմանը բնորոշ փոփոխությունները /զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը/ արտահայտված են այն աստի- ճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից: (…) Իր ներկա հոգեկան վիճակով Աննա Ավակիմյանը կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գոր- ծողությունները: (…) Աննա Ավակիմյանին բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը (…): (…) Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխ- հարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 166): 7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(…) Թեև փորձագետի եզրակացության համաձայն` տուժող Աննա Ավակիմ- յանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգե- կան հիվանդությամբ, ինչի բնորոշ փոփոխություններն (զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապակցվածությունը, դատո- ղությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը) արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից, նա կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները, նրան բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը, սակայն Դատարանը գտնում է, որ սույն դեպքի կապակցությամբ Աննա Ավակիմյանի ցուցմունքն արժա- նահավատ է և այն պետք է դնել սույն դատավճռի հիմքում, քանի որ սույն գործի օրինական, հիմ նավորված և արդարացի լուծման համար նշանա- կություն ունեցող հանգամանքների տեսանկյունից նշված ցուցմունքում դեպքի կապակցությամբ նրա կողմից հայտնված տվյալների մի մասը, ինչ- պես միմյանց, այնպես էլ սույն քրեական գործով ձեռք բերված այլ ապա- ցույցներով ստացված տվյալների հետ համընկնում ու փոխկապակցվում են (...): (…) Դատարանը գտնում է, որ եթե տուժող Աննա Ավակիմյանն ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու վերը թվարկված փաստական

175 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանգամանքները, հետևապես ող ջամտորեն չի կարող կասկածի տակ առնվել նրա ցուցմունքում նշված այն տվյալները, որ Արայիկ Խաչատր- յանը նրա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, ինչպես նաև նրա կամքին հակառակ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Ավելին` փորձագետի եզրակացության համաձայն` Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհա- րաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 166): 8. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն. «Գործի փաս- տական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ տուժող Աննա Ավակիմյանի կողմից տված ցուցմունք- ներն անարժանահավատ համարելու համար, առավել ևս, որ դրանցում որևէ էական հակասություն չկա և դրանք հաստատվում են նաև գործով ձեռք բերված մյուս ապացույցներով` վկաներ Լուսիկ Մարտիրոսյանի, Շուշանիկ Գրիգորյանի, Տիգրան Սամվել յանի, Արա Բաղդասարյանի (…) ցուցմունքներով, որոնք իրենց համակցությամբ թույլատրելի և բավարար են ամբաստանյալ Խաչատրյանին մեղսագրված հանցանքը հիմ նավոր- ված համարելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 121):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Բողոքաբերը գտնում է, որ ստորադաս դատարանները խախ- տել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ հոդված- ների, 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 105-րդ և 210-րդ հոդվածների պահանջները: Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Ա.Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են տուժող Ա.Ավակիմյանի ցուց- մունքներն ու նրա մասնակցությամբ կատարված առերես հարցաքննութ- յան արձանագրությունը: Մինչդեռ Փորձագիտական եզրակացության համաձայն Ա.Ավակիմյանը տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, որը նրան զրկում է երևույթները ճիշտ գիտակ- ցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից: Հետևա- բար տուժող Ա.Ավակիմյանի ցուցմունքներն ու նրա մասնակցությամբ կատարված առերես հարցաքննության արձանագրությունը անթույլատ- րելի ապացույցներ են և չեն կարող դրվել ամբաստանյալի դատապարտ- ման հիմքով: 10. Բողոքաբերը նշել է նաև, որ քրեական գործով վկաներ Լ.Մար- տիրոսյանի, Շ.Գրիգորյանի, ոստիկանության աշխատակիցներ Ա.Բաղ- դասարյանի և Ա.Սամվել յանի ցուցմունքները գնահատելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեին, որ վկաների իրազեկվածության

176 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

աղբյուրը եղել է տուժող Ա.Ավակիմյանը: Ինչ վերաբերում է նրան, որ ոստի- կանության աշխատակիցներ Ա.Բաղդասարյանը և Ա.Սամվել յանը, համա- ձայն իրենց ցուցմունքների, ականատես են եղել դեպքի վայր ժամանելուց հետո կատարված իրադարձություններին, ապա դա չի կարող բավարար համարվել Ա.Խաչատրյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատա- րելը ապացուցելու համար: 11. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ նախաքննության ընթացքում չեն առգրավվել տուժողի և ամբաստանյալի հագուստները, դրանք չեն զննվել, չեն նշանակվել անհրաժեշտ միկրոմասնիկային և դատակենսա- բանական փորձաքննություններ, որոնց արդյունքում կպարզվեր տուժողի և Ա.Խաչատրյանի հագուստների վրա մյուս կողմի հագուստների միկրո- մասնիկների առկայությունը կամ բացակայությունը, դրանց տեղակա- յումը, բացի այդ, տուժողի հագուստների վրա սերմ նահեղուկի հետքերի առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում` դրանց տեղակայումը և Ա.Խաչատրյանի կողմից թողնված լինելու հնարավորութ- յունը: Արդյունքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ նախա- քննության մարմինը պատշաճ չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտման համար օրենքով նախա- տեսված բոլոր միջոցները ձեռնարկելու իր պարտականությունը: 12. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և կայաց- նել նոր դատական ակտ` ճանաչելով ու հռչակելով Ա.Խաչատրյանի անմե- ղությունը նրան առաջադրված մեղադրանքում կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գում ները. 13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող տուժողի կողմից ցուցմունք տալու կապակ- ցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. իրավասու էին արդյո՞ք ստորադաս դատարան- ները տուժող Աննա Ավակիմյանի ցուցմունքները և ամբաստանյալի հետ առերես հարցաքննության արձանագրությունը դնել ամբաստանյալի դատապարտման հիմքում այն դեպքում, երբ տուժողը տառապում է հոգե- կան հիվանդությամբ:

177 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

15. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի (…) իրեն ներկայացված մեղադրանքի հիմ նա- վորվածությունը պարզելու համար (…) արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի (…) քննության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արգել- վում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համա- ձայն` «Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել` 1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գոր- ծով պարզելու ենթակա հանգամանքները (...)»: 15.1. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ տուժողն այն անձն է, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է կամ այդ արարքը կատարելն ավարտվելու դեպքում կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մաս): Նա քրեա- կան դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբ- յեկտ և գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ և պար- տականություններ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված), որոնցից է նաև ցուցմունք տալու իրավունքը և պարտականութ- յունը: Հետևաբար տուժողի ցուցմունքն իր բնույթով ոչ միայն ապացույցի ինքնուրույն տեսակ է, այլև վերջինիս իրավունքների և շահերի պաշտպա- նության միջոց (տե՛ս Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռա- բեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵՇԴ/0121/01/12 որոշման 25-րդ կետը): Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ չնայած տուժողի ցուցմունք տալու իրավական առանձ- նահատկություններին՝ նրա հարցաքննության նկատմամբ օրենսդիրը տարածել է վկայի հարցաքննության կանոնները: Մասնավորապես տու- ժողը չի կարող կանչվել և հարցաքննվել այն դեպքում, երբ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է տուժողի՝ ցուցմունք տալու պարտականությունից բացառություն, ինչպես նաև նրա ցուցմունք տալու իրավունքի սահմանափակման հիմք: Նշված

178 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սահմանափակումը նպատակ է հետապնդում ապահովել ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը, համաչափ է հետապնդվող նպա- տակին և չի իմաստազրկում տուժողի՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու բուն իրավունքը, քանի որ վերջինս օժտված է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության այլ իրավական միջոցներով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված): Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմաված են տուժողին հարցաքննելու սահմանափակման հիմքերը: Մասնավորապես որպես տուժող չի կարող կանչվել և հարցաքննվել այն անձը, ով. 1. ունի ֆիզիկական կամ հոգեկան պակասություններ» 2. (1) կետում նշված հանգամանքի հետևանքով ունակ չէ ճիշտ ընկա- լելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հան- գամանքները: Ընդ որում վերոնշյալ հանգամանքների միաժամանակյա առկայութ- յունը պարտադիր է քննարկվող սահմանափակումը կիրառելու համար: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է նրանով, որ անձի մոտ ֆիզիկական կամ հոգեկան բնույթի առանձին շեղում ների առկայութ- յունը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձն առհասարակ չի կարող ճիշտ ընկալել և վերարտադրել օբյեկտիվ իրականության փաստերը: Մասնավո- րապես հնարավոր են դեպքեր, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մոտ ժամանակավորապես վերականգնվի օբյեկտիվ իրականության փաստերը ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունը, կամ տվյալ հիվանդությունն իր բնույթով այնպիսին լինի, որ անձին չզրկի երևույթ- ների նշանակությունը հասկանալու և դրանք վերարտադրելու ունակութ- յունից և այլն: Հետևաբար անձը չի կարող հարցաքննվել, եթե ֆիզիկական կամ հոգեկան պակասությունը զրկում է նրան քրեական գործով բացա- հայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից: 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն. «Տուժողը պարտավոր է (…) քրեական վարույթն իրականացնող մարմ նի պահանջով ենթարկվել արտահիվան- դանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացա- հայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդ- պիսի ունակության առկայությունը.»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համա- ձայն` «Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստա- նալով և հետազոտելով` (...)

179 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

3) (…) տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեա- կան գործով բացահայտման ենթակա հանգամանքները` դատահոգեբու- ժական փորձագետի եզրակացությունը. (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` (…) առա- ջադրված հարցերի հիմ նավորված պատասխանները, գործի համար նշա- նակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձա- գետի նախաձեռնությամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համա- ձայն. «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: 2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաս- տատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքն- նության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետա- զոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեական գոր- ծով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերար- տադրելու տուժողի ունակությունը կասկածի տակ դնելու հիմքերի առկա- յության դեպքում վարույթն իրավականացնող մարմինը պետք է նշանակի փորձաքննություն: Իսկ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալել և վերար- տադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակա- ցությամբ: Ընդ որում փորձագետի եզրակացությունը ապացույցների տեսակ- ներից մեկն է և որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապա- ցույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույց- ների գնահատման ընդհանուր կանոնները (ապացույցների գնահատման կանոնների վերաբերյալ մանրամասն տե՛ս օրինակ Արարարտ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկ- տեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31-31.3-րդ կետերը)՝ հաշվի առնելով ապացույցի այդ տեսակի առանձնահատկությունները: 17. Այսպես՝ փորձագետի եզրակացությունը արժանահավատության տեսանկյունից գնահատելիս վարույթ իրականացնող մարմինը, ի թիվս այլ- նի, պետք է հաշվի առնի օրենքով փորձագետի եզրակացությանը ներկա- յացվող պահանջների պահպանվածությունը: Մասնավորապես ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 250-252-րդ հոդվածների համադրված

180 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վերլուծությունից հետևում է, որ փորձագետի եզրակացությունը պետք է լինի հիմ նավորված, բավարար չափով հստակ և լրիվ: Այլ խոսքով փոր- ձագետի եզրակացությունում կատարված հետազոտությունների ողջ ընթացքն ու արդյունքները պետք է շարադրվեն ամբող ջական և հնարա- վորին չափ մանրամասն, կատարված հետազոտությունների և հետևութ- յունների միջև պետք է առկա լինի տրամաբանական կապ, բացառվեն իմաստային հակասությունները: Միայն այդ դեպքում վարույթն իրակա- նացնող մարմինը հնարավորություն կունենա հասկանալ հետազոտութ- յան էությունը և պատշաճ գնահատել դրա արդյունքները: Միևնույն ժամա- նակ այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը չի համապատաս- խանում նշված պահանջներին, օրենսդիրը, հիմք ընդունելով փորձագետի եզրակացության՝ որպես որոշակի հանգամանքներ հաստատելու համար թույլատրելի ապացույցի անփոխարինելիությունը, վարույթն իրականաց- նող մարմ նին օժտել է այդ պահանջների պահպանումն ապահովելու այն- պիսի լծակներով, ինչպիսիք են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելը, փորձագետին հարցաքննելը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը չի համապատասխա- նում հիմ նավորվածության, բավարար չափով հստակության կամ լրիվութ- յան պահանջներին, այն չի կարող գնահատվել որպես արժանահավատ ապացույց, քանի դեռ օրենքով սահմանված միջոցներով չեն վերացվել այդ խախտում ները: 18. Սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական վերլու- ծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգե- կան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող անձանց ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և դրանք մեղադրական դատավճռի հիմ- քում դնելու հարցը պարզելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է որոշել, թե տվյալ անձը արդյոք ունակ է ճիշտ ընկալել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և վերարտադրել դրանք: Այս հանգամանքները կարող են հաստատվել միայն հիմ նավորվածության, լրիվության և հստակության պահանջներին համապատասխանող դատա- հոգեբուժական փորձաքննությամբ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի և տուժողի մրցակցող իրավունքները (համապատասխանաբար՝ արդար դատա- քննության և իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության), ինչպես նաև տուժողի վերոնշյալ ունակությունների հանգամանքը հաս- տատելու համար փորձագետի եզրակացության անփոխարինելիությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները փորձագետի եզրակացության արժանա- հավատությունն ապահովելու համար:

181 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

19. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ ամբաս- տանյալ Ա.Խաչատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2013 թվա- կանի հուլիսի 28-ին ժամը 23:30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագոր- ծած և հարբած վիճակում պահանջել է Աննա Ավակիմյանից, որ վերջինս իր` Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի 43-րդ տան մուտքի դուռը բացի և իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները և վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու նպա- տակով այնտեղից տուն մուտք կգործի, որից հետո կոտրելով նշված տան պատուհանի ապակիները, կոտրված ապակու տեղով Աննա Ավակիմյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն Աննա Ավակիմյանը դիմադրել է, մահակով հարվածել և փախել տանից, ինչի հետևանքով Արայիկ Խաչատրյանն իր հանցավոր մտադ- րությունը` Աննա Ավակիմյանի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալը, ավարտին չի հասցրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Գործի նյութերում առկա դատահոգեբանական-դատահոգեբուժա- կան համալիր փորձաքննության 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 12-2928 եզրակացության համաձայն` «(…) Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդութ- յամբ: Վերը նշված ախտորոշմանը բնորոշ փոփոխությունները /զառան- ցական մտքերի առկայությունը, մտածողության անկապությունը, դատո- ղությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը/ արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից: (…) Իր ներկա հոգեկան վիճակով Աննա Ավակիմյանը կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները: (…) Աննա Ավակիմյանին բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը (…): (…) Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխ- հարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետ): Առաջին ատյանի դատարանը անդրադառնալով տուժող Ա.Ավակիմ- յանի ցուցմունքների գնահատմանը, գտել է, որ թեև փորձագետի եզրակա- ցության համաձայն` տուժող Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, սակայն սույն դեպքի կապակցությամբ Աննա Ավակիմյանի ցուցմունքն արժանահավատ է և այն պետք է դնել դատավճռի հիմքում, քանի որ նշված ցուցմունքում դեպքի կապակցությամբ հայտնված տվյալների մի մասը, ինչպես միմ- յանց, այնպես էլ գործով ձեռք բերված այլ ապացույցներով ստացված

182 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տվյալների հետ համընկնում ու փոխկապակցվում են: Բացի այդ դատա- րանը գտել է, որ եթե տուժող Աննա Ավակիմյանն ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու թվարկված փաստական հանգամանքները, հետևա- պես ող ջամտորեն չեն կարող կասկածի տակ առնվել նրա ցուցմունքում նշված այն տվյալները, որ Արայիկ Խաչատրյանը նրա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, ինչպես նաև նրա կամքին հակառակ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Ավելին` փորձագետի եզրակացության համաձայն` Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարա- բերությունների վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետ): Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունն ու հիմ նավորվածութ- յունը, եզրահանգել է, որ գործի փաստական տվյալներով չի արձանագր- վել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ տուժող Աննա Ավակիմյանի կողմից տված ցուցմունքներն անարժանահավատ համարե- լու համար, առավել ևս, որ դրանցում որևէ էական հակասություն չկա և դրանք հաստատվում են նաև գործով ձեռք բերված մյուս ապացույցներով` վկաներ Լուսիկ Մարտիրոսյանի, Շուշանիկ Գրիգորյանի, Տիգրան Սամ- վել յանի, Արա Բաղդասարյանի ցուցմունքներով, որոնք իրենց համակ- ցությամբ թույլատրելի և բավարար են ամբաստանյալ Խաչատրյանին մեղսագրված հանցանքը հիմ նավորված համարելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 15-18-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Փորձագիտական եզրակացության հետևություններում առկա են հակասություններ: Մաս- նավորապես, դրանում նշված է «ախտորոշմանը բնորոշ փոփոխություն- ները /զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկա- պությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը/ արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից», միևնույն ժամանակ նշված է, որ «իր ներկա հոգեկան վիճակով Աննա Ավակիմյանը կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գոր- ծողությունները», ավելին՝ «Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերություն- ների վերաբերյալ»: Մեջբերված հետևություններից բավարար չափով պարզ չէ՝ Ա.Ավակիմյանը կարող է աղավաղել օբյեկտիվ իրականության փաստերը, թե աղավաղում է դրանք, և արդյոք «սեռերի միջև փոխհա- րաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» հան- գամանքների մասին «բավարար տեղեկացված լինելու» պայմաններում նա զրկված է այդպիսի բնույթի փաստերը ճիշտ ընկալելու, գիտակցելու

183 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և վերարտադրելու ունակությունից: Բացի այդ Փորձագիտական եզրակա- ցությունը թերի է, քանի որ դրանում առկա չեն Ա.Ավակիմյանի հիվանդութ- յան զարգացման ընթացքի և փուլի, դրանց դրսևորման առանձնահատ- կությունների վերաբերյալ տեղեկություններ: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, չձեռնարկելով Փորձագի- տական եզրակացությունում առկա վերը նշված անհստակությունները, հակասությունները և բացը վերացնելուն ուղղված որևէ միջոց, գտել է, որ «թեև փորձագետի եզրակացության համաձայն` տուժող Աննա Ավա- կիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգե- կան հիվանդությամբ, ինչի բնորոշ փոփոխություններն (զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապակցվածությունը, դատո- ղությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը) արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից, նա կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները, նրան բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը, սակայն Դատարանը գտնում է, որ սույն դեպքի կապակցությամբ Աննա Ավակիմյանի ցուցմունքն արժա- նահավատ է և այն պետք է դնել սույն դատավճռի հիմքում, քանի որ սույն գործի օրինական, հիմ նավորված և արդարացի լուծման համար նշանա- կություն ունեցող հանգամանքների տեսանկյունից նշված ցուցմունքում դեպքի կապակցությամբ նրա կողմից հայտնված տվյալների մի մասը, ինչ- պես միմյանց, այնպես էլ սույն քրեական գործով ձեռք բերված այլ ապա- ցույցներով ստացված տվյալների հետ համընկնում ու փոխկապակցվում են»: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ «գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ տուժող Աննա Ավակիմյանի կողմից տված ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Փորձագիտական եզրա- կացության վերոնշյալ անհստակությունների, հակասությունների և բացի, ինչպես նաև ստորադաս դատարանների կողմից դրանք վերացնելուն ուղղված միջոցներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-252- րդ հոդվածներով նախտեսված) չձեռնարկելու, իսկ վճռաբեկ վարույթում այդպիսիք ձեռնարկելու իրավական անհնարինության պայմաններում հնարավոր չէ պատասխանել բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցին: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորա- դաս դատարանները, տուժող Աննա Ավակիմյանի կողմից քրեական գոր- ծով պարզման ենթակա հանգամանքները ընկալելու և վերարտադրելու ունակությունը արժանահավատ ապացույցներով չպարզելով, չեն իրակա- նացրել սույն գործի բազմակողմանի և լրիվ քննություն՝ թույլ տալով ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

184 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

86-րդ, 210-րդ հոդվածների խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապա- տասխանող դատական ակտի կայացմանը: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված՝ դատավարական իրավունքի խախտում: Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստո- րադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առա- ջին ատյանի դատարան` նոր քննության: Ընդ որում Վճռաբեկ դատա- րանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ձեռնարկի օրենքով նախատեսված համապատաս- խան միջոցներ (հարցաքննի փորձագետին կամ նշանակի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն) սույն որոշմամբ արձանագրված խախտում- ները վերացնելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքաբերի մնացած փաստարկները (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը), կարող են քննու- թյան առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտում ները գործի նոր քննության ընթացքում վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետու- թյան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արայիկ Օնիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

185 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

15.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԴ/0204/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի մարտի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամայիս Արտա- վազդի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդ- վածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսու- հետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդ- վածի հատկանիշներով հարուցվել է թիվ 41109912 քրեական գործը Արա- մայիս Հարությունյանի կողմից Անժելա և Անուշ Սագիյաններին ծեծելու փաստի առթիվ: 2012 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19122412 քրեական 186 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործը Ա.Հարությունյանի կողմից 18 տարին չլրացած Անուշ Սագիյանին շահագործելու փաստի առթիվ: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին թիվ 41109912 և թիվ 19122412 քրեա- կան գործերը միացվել են, և գործի քննությունը շարունակվել է թիվ 19122412 համարով: Նախաքննության մարմ նի` 2013 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Ա.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադ- րանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով, այնուհետև Ա.Հարությունյա- նին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: 2013 թվականի հոկտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի հետ հաշտ- վելու հիմքով: Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավ- ման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ա.Սագիյանը և Ս.Քոչին- յանը: 3. Ամբաստանյալ Ա.Հարությունյանի, ամբաստանյալ Ա.Սագիյանի և նրա պաշտպան Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 31-ի որոշ- մամբ Ա.Սագիյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ Ա.Հարությունյանի վերաքննիչ բողոքը` բավարարել, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկ- տեմբերի 27-ի դատավճիռը: Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատա- պարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գոր- ծունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված

187 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: 4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի մարտի 31-ի որոշման դեմ մեղադրող Ա.Մարուխյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 262- րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով Վերաքննիչ դատարանի` 2014 թվա- կանի մարտի 31-ի որոշումը Ա.Հարությունյանի մասով բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: 5. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվա- կանի նոյեմբերի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, պատժի մասով փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը, ամբաստանյալ Ա.Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկե- տով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեա- կան օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Հարությունյանի նկատ- մամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահման- վել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: 6. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բա- բայանը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 7. Ամբաստանյալ Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել, և նա դատա- պարտվել է այն բանի համար, որ «(…) հանդիսանալով Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Կապանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության տնօրեն, երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, ավտոդպրոցի տարածքում գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահա- վորանքով ապահովված ավտոտնակը, 2008 թվականից մինչև 2012 թվա- կանի հոկտեմբերի 13-ը որպես կացարան պարբերաբար տրամադրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ` Անժելա Արմենակի Սագի- յանին, Սիրուն Էդիկի Քոչինյանին, Հեղինե Սերյոժայի Օդաբաշյանին և

188 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մարիամ Ալեքսու Ծատուրյանին, ովքեր վարձատրության դիմաց պարբե- րաբար սեռական հարաբերություն են ունեցել նույն ավտոդպրոցի ավտո- կայանատեղիում հանգրվանած` ԻԻՀ-ից ժամանած ազգությամբ պարսիկ բեռնատար ավտոմեքենաների վարորդների հետ:(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 89): 8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի 2012 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0297/01/11 դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141- րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 250.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, հաս- տատապես տեղ յակ լինելով Անուշ Սագիյանի 16 տարին լրացած չլինելու հանգամանքի մասին, 2009 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2011 թվա- կանի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի ավտոդպրոցի տարածքում տեղադրված տնակում, «Վանատուր» կոչվող հյուրանոցում և Վանաձոր քաղաքի Տարոն 2, ՔՇՀ 3, 12/15 բնակարանում պարբերաբար, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերութ- յուններ է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 14-ին ծնված Անուշ Սագի- յանի հետ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 107-109): 9. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռի համաձայն` «Ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հան- ցանքը կատարելու ռեցիդիվը: Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է կատարած հանցագործությունների համար իրեն լիովին մեղավոր ճանա- չելն ու անկեղծորեն զղջալը: Արամայիս Հարությունյանը բնութագրվում է դրականորեն, վատա- ռողջ է` 2-րդ խմբի հաշմանդամ: Մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ՀՀ և ԼՂՀ նախագահների ու պաշտպանության նախարարների հրամաններով պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշանով: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով: Վերլուծելով և գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով (…) Արամայիս Հարությունյանի կատարած հանցագործությ[ան] վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ելնելով քրեա- կան օրենսդրության սկզբունքներից, պատժի նպատակների իրականաց- ման անհրաժեշտությունից, դատարանը գտնում է, որ [նրա] ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժ[ը] կրելու պայմաններում» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 6-րդ, թերթ 102-103): 10. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշման համաձայն` «(...) Ամբաստանյալ Ա.Հարությունյանը իր բնակության վայրի` Կապանի համայնքի ղեկավարի կողմից 26.11.2014թ-ին տրված բնութագրի

189 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համաձայն` հանցանքը կատարելուց հետո /երկու տարվա ընթացքում/ իրեն դրսևորել է դրական, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ներկայումս զբաղվում է հանրօգուտ աշխատանքով, իր կողմից դրսևորած վարքագծով ու պահվածքով հավատ է ներշնչել համայնքում, որ ուղղվել և ցանկանում է ապրել որպես օրինավոր բնակիչ և քաղաքացի: Կապանի զինվորական կոմիսարի կողմից տրված 26.11.2014թ.-ի տեղեկանքի համաձայն` Արամայիս Արտավազդի Հարությունյանը 1993- 1997թթ. ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 84029 /54122/ զորամասում, որպես 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, որի ընթացքում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: Ա.Հարությունյանը 1997թ-ի մարտի 10-ին զորացրվել է պահեստազոր` վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, պատե- րազմի 2-րդ խմբի հաշմանդամ է /զրկված է աջ աչքի տեսողությունից/ / հիմք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության N 818440 տեղե- կանքը` տրված 15.07.2010թ. անժամկետ/ /1-ին հատոր, գ.թ. 90/, բացի այդ, դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության թիվ 93/13 եզրակա- ցության համաձայն` տառապում է «Անձի օրգանական խանգարում դեպ- րեսիվ էպիզոդներով անամ նեզում» գլխուղեղի օրգանական հիվանդութ- յամբ /հատոր 2 գ.թ 224-228/, խնամքին է գտնվում չաշխատող կինը, իսկ ինքը ընտանիքի միակ կերակրողն է, պարգևատրվել է կառավարական և գերատեսչական մի շարք մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգ- րերով, այդ թվում` ՀՀ նախագահի 27.01.2006թ.-ի N 2947 և ԼՂՀ նախա- գահի 2011թ.-ի N 6287 հրամանագրերով` «Մարտական Ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության «Ծովակալ Հ.Ս.Ի- սակով» N0542 /10.01.2008թ./, «Մարշալ Հ.Ք.Բաղրամյան» /11.01.2005թ./, «Գարեգին Նժդեհ» N0245 /30.09.2004թ./ մեդալներով և «ՀՀ զինված ուժերի 20 տարի» /24.12.2011թ./ հոբել յանական մեդալով: (…) Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Հարությունյանի պատաս- խանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձա- նագրում: Ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև գործի կոնկրետ տվյալ- ները, այն, որ Ա.Հարությունյանը դատապարտված լինելով ազատազրկ- ման հետ չկապված պատժի շարունակել է իր հանցավոր գործունեութ- յունը: Վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանը, պահպանելով ապացույցների ստուգման ու գնահատման օրենսդրական դրույթների

190 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պահանջները, ինչպես նաև ապացուցման ընդհանուր քրեադատավա- րական կանոնները, այդ թվում` ամբաստանյալի պատասխանատվութ- յունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը հաստա- տող ապացույցները, հանգում է այն հետևության, որ դրանք սույն գործով վերաբերելի և թույլատրելի են: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատական քննության այս փուլում սույն քրեական գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են` մասնավորապես ամբաս- տանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմաց- նող հանգամանքները հաստատող և ապացուցողական նշանակություն ունեցող վերոշարադրյալ ապացույցները ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքով այդպիսի իրավունքով օժտված դատավարության մաս- նակցի` ամբաստանյալի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացնելը և Վերաքննիչ դատարանի հրապարակային դատաքննությամբ, կողմերի մասնակցության ապահովմամբ, դրանք հետազոտելը: (...) քննության առնելով ամբաստանյալ Ա.Հարությունյանի անձը բնու- թագրող օբյեկտիվ, գոյություն ունեցող վերոգրյալ առանձին հատկանիշ- ներն իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանը դրանք դիտում է որպես ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատ- վությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, դրանք իրական են և ող ջամտորեն նվազեցնում են ամբաստանյալի անձի հասարակական վտանգավորության աստիճանը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 100-101):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 11. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնա- հատել գործի բոլոր փաստական հանգամանքները և անհիմն կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը, որի հետևան- քով չհիմ նավորված որոշում է կայացրել Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Նշվածի արդյունքում, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրի- նականության, արդարության, պատասխանատվության անհատականաց- ման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում: Ի հիմ նավորումն իր փաստարկների՝ բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Հա- րությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմա- րության հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը որպես ամբաստան- յալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող է համարել այն- պիսի հանգամանքներ, որոնք չեն կարող գնահատվել որպես այդպիսին:

191 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել Կապանի զինվորական կոմիսարի, Կապանի համայնքի ղեկավարի գրությունները, ինչպես նաև Ա.Հարությունյանի կառավարական և գերա- տեսչական մեդալներով պարգևատրված լինելու հանգամանքը, որոնք չեն կարող ող ջամտորեն նվազեցնել նրա կամ նրա կատարած արարքի հան- րային վտանգավորությունը՝ Ա.Հարությունյանին վերագրվող արարքի բնույթով պայմանավորված: 12. Բողոքաբերը նշել է նաև, որ Ա.Հարությունյանի նկատմամբ նշա- նակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով սույն գործով Վճռաբեկ դատա- րանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշումը, պատշաճ գնահատականի չի արժանացրել այն, որ Ա.Հարությունյանը, դատված լինելով ազատազրկ- ման հետ չկապված պատժի, չի ուղղվել և շարունակել է իր հանցավոր գոր- ծունեությունը: 13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է Ա.Հա- րությունյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատա- րանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միա- տեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տևող կամ շարունակվող հանցագործություն կատարած անձի արարքում հանցագոր- ծությունների ռեցիդիվի (ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդված) առկա- յության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապա- հովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավա- կան դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: I. Հանցագործությունների ռեցիդիվը.

15. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմ նավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետ- ևությունն այն մասին, որ բացակայում են ամբաստանյալ Ա.Հարություն- յանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներն այն պայմաններում, երբ Ա.Հարությունյանը սույն գործով իրեն մեղսագր- վող արարքը կատարելու ժամանակահատվածում՝ մինչև այն ավարտելը, կատարել է այլ դիտավորյալ հանցագործություն և դատապարտվել դրա համար:

192 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

16. ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգա- ման[ք է] հանցանքը կատարելու ռեցիդիվը (…)»: Նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հան- ցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հանցագործութ- յունների ռեցիդիվը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է: Վերջինս պայմանավորված է նրանով, որ հանցագործութ- յունների ռեցիդիվի դեպքում անձը, իր նախկին հակաօրինական գործու- նեությանը պետության կողմից տրված բացասական գնահատականի պայ- մաններում նոր հանցանք կատարելով, արտահայտում է իր արհամարհա- կան վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ, որով և դրսևորվում է նրա՝ հանրային բարձր վտանգավորությունը: Հանցագործությունների ռեցիդիվն առկա է այն դեպքում, երբ անձը. ա) դատարանի կողմից դատապարտվել է դիտավորությամբ հան- ցանք կատարելու համար, բ) (ա) կետում նշված հանցանքի համար դատապարտվելուց հետո մինչև դատվածությունը հանվելը կամ մարվելը կատարել է դիտավորյալ հանցագործություն: Վերոգրյալ չափանիշներից առաջինը ենթադրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն, որով անձը մեղավոր է ճանաչ- վել դիտավորյալ հանցանք կատարելու համար: Երկրորդ չափանիշը ենթադրում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անձը կատարել է դիտավորյալ հանցագոր- ծություն, և նախորդ հանցագործության համար անձի դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ (ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդված): Այլ խոսքով՝ ռեցիդիվի առկայության դեպքում անձը կատարում է դիտավորյալ հանցագործություն այլ դիտավորյալ հան- ցագործության համար դատապարտվելուց հետո, սակայն մինչև վերջինի հետևանքով առաջացած դատվածությունը հանվելը կամ մարվելն ընկած ժամանակահատվածում: 17. Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցին, թե որն է համարվում հանցանքը կատարելու ժամանակը: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամա- նակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից»: Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանցագործության օբյեկտիվ կողմը

193 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կազմող արարքը (գործողությունը կամ անգործությունը) իրականացնելու ժամանակը: Վերջինից հետևում է, որ «հանցագործությունը կատարելու ժամանակ» հասկացությունը չի նույնանում դրա ավարտի հետ (ՀՀ քրեա- կան օրենսգրքի 33-րդ հոդված), չնայած որոշ դեպքերում ժամանակային առումով դրանք կարող են համընկնել (օրինակ՝ որոշ ձևական հացակազ- մերի դեպքում): 18. Վճռաբեկ դատարանը, Սիրաժ Ղամբարյանի և մյուսների գործով կայացված որոշման շրջանակներում անդրադառնալով տևող և շարունակ- վող հանցագործությունների առանձնահատկություններին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Տ]ևող հանցագործությունները դրսևորվում են հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործութ- յան` տևական ժամանակահատվածում անընդմեջ իրականացմամբ, զու- գորդվում են օրենքով հանցավորի վրա դրված պարտականությունների տևականորեն չկատարմամբ և ավարտված են համարվում արարքի դադարման պահից, որը կարող է պայմանավորված լինել ինչպես հանցա- վորի գործողություններով (օրինակ` մեղայականով ներկայանալով), այն- պես էլ նրանից անկախ հանգամանքներով (օրինակ` իրավապահ մար- մինների միջամտությամբ և այլն): Շարունակվող հանցագործությունները բաղկացած են մեկից ավելի նույնական արարքներից, որոնցից յուրաքանչյուրը թեկուզև ինքնուրույն հանցակազմ է պարունակում, բայց ընդգրկված են միասնական դիտա- վորության մեջ, հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ, հետևաբար դիտվում են իբրև մեկ հանցագործություն, որն ավարտված է համարվում հանցավորի դիտավորությամբ ընդգրկված վերջին արարքի կատարման պահից: (…)» (տե՛ս Սիրաժ Գաբրիելի Ղամբարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը): Վճռաբեկ դատարանը վերահաստատում է վերը մեջբերված դիրքո- րոշումն առ այն, որ տևող հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքը կրում է ոչ թե մեկանգամյա բնույթ, այլ դրա իրականացումը բնու- թագրվում է տևական ժամանակահատվածում անընդհատ իրականացվող գործընթացով: Հետևաբար տևող հանցագործությունների դեպքում հան- ցանքը կատարելու ժամանակ պետք է դիտել հանցավոր արարքը իրա- կանացնելու ամբողջ ժամանակահատվածը՝ սկսելու պահից մինչև դրա դադարման պահը: Այլ խոսքով՝ տևող հանցագործության կատարման ժամանակ պետք է հասկանալ դրա իրականացման ժամանակահատվածի ցանկացած միավորը մինչև դրա դադարումը: Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործություններին, ապա դրանց օբյեկտիվ կողմը բաղկացած է մեկից ավելի նույնական հանցա- վոր արարքներից, հետևաբար շարունակվող հանցագործության օբյեկ- տիվ կողմը կազմող արարքը իրականացնելու ժամանակ կհամարվի դրա

194 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բաղկացուցիչ արարքներից յուրաքանչյուրի իրականացման ժամանակը: Այլ խոսքով՝ շարունակվող հանցագործության կատարման ժամանակի տակ պետք է հասկանալ դրա բաղկացուցիչ մասը կազմող արարքների իրականացման ժամանակը: 19. Հաշվի առնելով տևող և շարունակվող հանցագործությունների վերոնշյալ առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ այն դեպքում, երբ անձը տևող կամ շարունակվող հան- ցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքի (առաջին արարքի) կատարումը սկսելուց հետո, սակայն մինչև դրա դադարելը կատարում է դիտավորյալ հանցագործություն և օրինական ուժի մեջ մտած դատավճ- ռով դատապարտվում դրա համար, ապա անձի արարքում առկա է հան- ցագործությունների ռեցիդիվ: Վերջին դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդու- նում նաև այն, որ տևող կամ շարունակվող հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքի կատարումը (շարունակումը) ցանկացած պահի կարող է դադարեցվել հանցավորի կամահայտնությամբ: Մինչդեռ դիտավորյալ հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտված անձը, շարունակելով իրա- կանացնել մինչ այդ սկսած տևող կամ շարունակվող հանցագործությունը, արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ: 20. Սույն գործի փաստերից հետևում է, որ Ա.Հարությունյանին մեղադ- րանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Սյու- նիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Կապանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության տնօրեն, երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվե- լուն նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը` որպես կացա- րան, 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը պար- բերաբար տրամադրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ` Անժելա Արմենակի Սագիյանին, Սիրուն Էդիկի Քոչինյանին, Հեղինե Սերյոժայի Օդաբաշյանին և Մարիամ Ալեքսու Ծատուրյանին, ովքեր վար- ձատրության դիմաց պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել նույն ավտոդպրոցի ավտոկայանատեղիում հանգրվանած, Իրանի Իսլա- մական Հանրապետությունից ժամանած, ազգությամբ պարսիկ` բեռնա- տար ավտոմեքենաների վարորդների հետ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Թիվ ԼԴ/0297/01/11 քրեական գործով Լոռու մարզի ընդհանուր իրա- վասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 15-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 250.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին

195 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

լրացած անձ, հաստատապես տեղ յակ լինելով Անուշ Սագիյանի 16 տարին լրացած չլինելու հանգամանքի մասին, 2009 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատ- վածում Կապան քաղաքի ավտոդպրոցի տարածքում տեղադրված տնա- կում, «Վանատուր» կոչվող հյուրանոցում և Վանաձոր քաղաքի Տարոն 2, ՔՇՀ 3, 12/15 բնակարանում պարբերաբար, փոխադարձ համաձայնութ- յամբ սեռական հարաբերություններ է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 14-ին ծնված, ակնհայտ 16 տարին չլրացած Անուշ Սագիյանի հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է գնահա- տել հանցանքը կատարելու ռեցիդիվը և գտել, որ նրա ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժը կրելու պայմաններում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ նշելով, որ Ա.Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև այն, որ Ա.Հարությունյանը, դատապարտված լինելով ազա- տազրկման հետ չկապված պատժի, շարունակել է իր հանցավոր գործու- նեությունը, արձանագրել է, որ Ա.Հարությունյանի պատասխանատվութ- յունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն (տե՛ս սույն որոշ- ման 10-րդ կետը): Շարադրված փաստերի վերլուծությունից հետևում է, որ ամբաստան- յալ Ա.Հարությունյանը սույն գործով իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հան- ցագործության օբյեկտիվ կողմը կազմող արարքը՝ սեփականության իրա- վունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորան- քով ապահովված ավտոտնակը պոռնկությամբ զբաղվելու համար որպես կացարան պարբերաբար տրամադրելը, սկսել է իրականացնել 2008 թվականից և ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 13-ին: Նշված հանցագործության իրականացման ընթացքում՝ 2009 թվականի հոկ- տեմբերի 31-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանա- կահատվածում, Ա.Հարությունյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված դիտավորյալ հանցագործություն և Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի փետրվարի 15-ի դատավճռով դատապարտվել դրա համար (դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ): Նրա նկատմամբ քրեական վարույթ սկսվելու, դատավճիռ կայացվելու, այն ուժի մեջ մտնելու ժամա- նակահատվածում, ինչպես նաև պատիժը փաստացի կատարելուց հետո Ա.Հարությունյանը շարունակել է իրականացնել մինչ այդ սկսված հան- ցավոր գործունեությունը, և այն ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 13-ին:

196 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստերը գնահա- տելով 16-19-րդ կետերում կատարված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հարությունյանի արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ, հետևաբար Առա- ջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Հարությունյանի պատասխա- նատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք գնահատելով հան- ցանքը կատարելու ռեցիդիվը, եկել է հիմ նավորված եզրահանգման: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմ- նավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ բացակայում են ամբաստանյալ Ա.Հարությունյանի պատասխանատվութ- յունը և պատիժը ծանրացնող հանգամանքներն այն պայմաններում, երբ Ա. Հարությունյանը սույն գործով իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակահատվածում՝ մինչև այն ավարտելը, կատարել է այլ դիտա- վորյալ հանցագործություն և դատապարտվել դրա համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 63-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման:

II. Պատիժը պայմանականորեն չկիրառելը. 22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորվա՞ծ է արդյոք Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատա- րանի հետևությունը: 23. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրա- վական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համա- պատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանք- ներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղ- ղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործություն- ները»: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատ- մամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնե- լով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները: 2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրութ- յան համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի

197 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: 3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահա- կան գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետ- ևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատ- վությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»: Մեջբերված քրեաիրավական դրույթները Վճռաբեկ դատարանը վեր- լուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշում ներում: Վերոնշյալ որոշում ներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների վեր- լուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնա- յած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեա- կան օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատես- ված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպա- տակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակներն իրագործելու հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել՝ ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները, բ) պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրաց- նող հանգամանքները, գ) հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստի- ճանն ու բնույթը, դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գոր- ծիքներն ու միջոցները,

198 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը, զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը, է) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հան- ցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն: 24. Այսպիսով, նշանակվող պատժի արդարացիության հիմ նական պահանջներից է այն, որ պատիժը պետք է համապատասխանի հանցա- գործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (հան- ցագործության` հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշ- ման 14-րդ կետը): Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութա- գիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հան- ցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, պատճառված վնասի չափի, մեղքի ձևի և տեսակի, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշ- ման 39-րդ կետը): Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասը պատաս- խանատվություն է նախատեսում պոռնկությամբ զբաղվելու համար հաս- տատություն ստեղծելու, ղեկավարելու կամ պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելու կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկութ- յամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար, եթե բացակայում են նույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործութ- յան հատկանիշները: Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նույն արարքը կատարելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով նախատեսված է որպես հանցակազմը ծանրացնող հանգամանք: Նշված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի. - արարքի կատարման եղանակը (հոդվածի դիսպոզիցիայում նկա- րագրված այլընտրանքային արարքներից որն է առկա),

199 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

- արարքների քանակը (հանցանքը դրսևորվել է հոդվածի դիսպոզի- ցիայում նկարագրված արարքներից մեկով, թե մի քանիսով), - արարքի կատարման տևականությունը կամ պարբերականու- թյունը, - պոռնկությամբ զբաղվող անձանց քանակը: 25. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի պատաս- խանատվությունը և պատիժը մեղմացնող է գնահատել հետևյալ հանգա- մանքները. ա) ամբաստանյալ Ա.Հարությունյանն իր բնակության վայրի` Կապանի համայնքի ղեկավարի կողմից 26.11.2014 թվականին տրված բնութագրի համաձայն` հանցանքը կատարելուց հետո (երկու տարվա ընթացքում) իրեն դրսևորել է դրական, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, ներկայումս զբաղվում է հանրօգուտ աշխատանքով, իր կողմից դրսևորած վարքագծով ու պահվածքով հավատ է ներշնչել համայնքում, որ ուղղվել և ցանկանում է ապրել որպես օրինավոր բնակիչ և քաղաքացի, բ) Կապանի զինվորական կոմիսարի կողմից տրված 26.11.2014 թվա- կանի տեղեկանքի համաձայն` Արամայիս Արտավազդի Հարությունյանը 1993-1997թթ. ծառայել է ՀՀ ՊՆ թիվ 84029 (54122) զորամասում որպես 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, որի ընթացքում մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, գ) Ա.Հարությունյանը 1997 թվականի մարտի 10-ին զորացրվել է պահեստազոր վատառողջ լինելու պատճառաբանությամբ, դ) ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է «Անձի օրգանական խանգարում դեպրեսիվ էպիզոդներով անամ նեզում» գլխուղեղի օրգանա- կան հիվանդությամբ, խնամքին է գտնվում չաշխատող կինը, իսկ ինքը ընտանիքի միակ կերակրողն է, պարգևատրվել է կառավարական և գերա- տեսչական մի շարք մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): 26. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 20-21-րդ կետերում շարադր- ված փաստերը և վերլուծությունները գնահատելով 23-24-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, որպես մեղմացնող հանգամանքներ հաշվի առնելով ամբաստանյալի մարտա- կան գործունեության, առող ջական վիճակի, ընտանեկան դրության, ինչ- պես նաև հանցանքը կատարելուց հետո դրսևորված վարքագծի վերաբեր- յալ տվյալները, պատշաճ գնահատման չի ենթարկել. - Ա.Հարությունյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավո- րության բնույթը և աստիճանը: Մասնավորապես Ա.Հարությունյանի

200 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արարքը դրսևորվել է ավտոդպրոցի տարածքում գտնվող և սեփականութ- յան իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը՝ որպես կացարան, չորս անձանց պոռնկությամբ զբաղվելու համար շուրջ չորս տարի շարունակ (2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը) պարբերաբար տրամադրելով: - Ա.Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրաց- նող հանգամանքի՝ ռեցիդիվի առկայությունը (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքների պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող հաշ- վի առնված հանգամանքները բավարար չեն եզրահանգելու, որ ամբաս- տանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատա- րանի հետևությունը օրինական և հիմ նավորված չէ: Արդյունքում Վերաքն- նիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջները: 27. Ամփոփելով սույն որոշման 21-րդ և 26-րդ կետերում շարադված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքն- նիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ, 63-րդ, հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունք- ների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված խախտում ները, որոնք ազդել են պատիժը կրելու նպատակահարմարության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419- րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Ա.Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել և զղ ջացել է կատա- րածի համար, բնութագրվում է դրականորեն, 2-րդ խմբի հաշմանդամ է,

201 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, պարգևատևվել է մի շարք մեդալնե- րով, կրծքանշանով, որպես պատասխանատվությունը և պատիժը ծան- րացնող հանգամանք գնահատելով հանցանք կատարելու ռեցիդիվը, նրա նկատմամբ իրավացիորեն նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ՝ 3 տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատա- կան ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմ նավորված ու պատճա- ռաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատա- րանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Արտա- վազդի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդ- վածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյու- նիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

202 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԴ1/0078/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի մարտի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսու- հետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Գալստյանի պաշտպան Ք.Ռուբենյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխա- վոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 49108213 քրեական գործը: Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Սարգիս Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադ- րանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին

203 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի մարտի 18-ի դատավճռով Ս.Գալստ- յանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3 ամիս ժամկետով: 3. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվա- կանի հուլիսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 18-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ք.Ռուբենյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքը վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ս.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2013 թ. հուլիսի 22-ին իրենց թաղամասի վերևում գտնվող աղբանոցի մոտ վայրի աճած կանեփ ցեղատեսակի խոտաբույսերից քաղել, չորաց- րել և ապօրինի, անձամբ օգտագործելու նպատակով հագուստի գրպա- նում պահել է 0.81 գրամ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2013 թվականի հուլիսի 23-ին ընկերոջ` Նորայր Մարտոյանի «ԳԱԶ 31105» մակնիշի մեքենայով Երևան գնալու ճանապար- հին, վերջինից գաղտնի դրել է նշված մեքենայի առջևի աջ նստատեղի հետևի գրպանում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 111-114): 6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի համա- ձայն` Ս.Գալստյանը երկու անգամ դատապարտվել է, մասնավորապես` 2007 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով` 2008 թվականի մարտի 3-ին պայմանական վաղաժամ- կետ ազատվելով պատժի կրումից և 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 3 տարի ժամկետով, ապա

204 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ազատվել նշանակված պատժից` ՀՀ Ազգային Ժողովի «Համաներում հայ- տարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 21-22): 7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Ս.Գալստյանը նախկինում դատված անձ է, ում դատ- վածությունը մարված է: Նույն դատավճռի պատճառաբանական մասում նշված է. «(…) Պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործութ- յան բնույթն ու հանրության համար վտանգավորության մակարդակը, այնպես էլ` նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (…) որպես Սարգիս Գալստյանի անձը բնութագրող հանգամանք [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում նրա` նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (…): (…) [Առաջին ատյանի դատարանը], հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքերը, ինչպես նաև արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Գալստյանի կողմից կատարված արարքի համար նրա նկատ- մամբ պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 143-146): 8. Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ արձանագրել է. «(…) ամբաս- տանյալ Ս.Գալստյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է (…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել (…) Ս.Գալստյանի կատարած հան- ցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող (…) հանգամանքները, Ս.Գալստյանի անձը բնու- թագրող [հանգամանք] է դիտել (…) [նրա՝] նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (…): (…) Առաջին ատյանի դատարանը հենց ամբաստանյալ Ս.Գալստյանի կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և նրա անձը բնութագրող` նաև վերաքննիչ բողոքում բերած և պատասխա- նատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը հաշվի առնելով նշանակել է համա- չափ` օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և հիմ նավոր հետևութ- յան հանգել, որ նշանակված պատիժը նա պետք է կրի և աննպատակա- հարմար է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառելը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 83-90):

205 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Պաշտպան Ք.Ռուբենյանի համոզմամբ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախ- տում ներ, որպիսի պայմաններում կայացված դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված, իսկ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ խիստ է և չի համապատասխանում նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանին: Մաս- նավորապես, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-64-րդ, 70-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ հոդ- վածների պահանջները, ինչպես նաև անտեսվել են Վճռաբեկ դատա- րանի թիվ ԵԿԴ/0034/01/08, թիվ ԱՐԱԴ/0050/01/08, թիվ ՍԴ/0226/01/09, թիվ ԵՔՐԴ/0571/01/08, թիվ ՎԲ-01/08, թիվ ՎԲ-192/07, թիվ ՎԲ-124/07, թիվ ԵԱՔԴ/0078/01/09, թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԼԴ/0019/01/09, թիվ ԵԿԴ/0042/01/11 և թիվ ՎԲ-50/07 որոշում ներում արտահայտված իրավա- կան դիրքորոշում ները: Ի հիմ նավորումն իր վերոգրյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթար- կել Ս.Գալստյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ամբաստանյալն աջակ- ցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել կատարած արարքի համար, չի թաքնվել քննությունից, նախաքննական մարմ նի համար խոչընդոտներ չի առաջացրել, ունի մշտական բնակության վայր, խնամ- քին են գտնվում երկու անչափահաս երեխաները, կինը և հորեղբայրը, անապահով ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում դրական և վատառողջ է (մասնավորապես, ըստ բողոքաբերի վկայակոչած բժշկա- կան փաստաթղթերի` Ս.Գալստյանը տառապում է 1-ին աստիճանի շնչա- կան անբավարարությամբ, ոչ սպեցիֆիկ թոքային հիվանդությամբ` ուղ- ղորդված արյունահոսություններով, ունի սուր թրոմբոզ, սուր իշեմիա 3-րդ «Ա» աստիճանի, հեպատիտ «Ց», արյան շրջանառության 3-րդ աստի- ճանի խանգարում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել է ձախ վերին վերջույթի` նախաբազկի և ֆալանգների վիրահատության, ինչից հետո ձախ ձեռքի 3-րդ, 4-րդ մատերն անշարժացել են, իսկ 4-րդ մատում հայտնաբերվել է գանգրենա` մատի սևացման նախանշմամբ): Արդյուն- քում թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն ամբաստան- յալ Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել են սխալ հետևության` կայացնելով չհիմ նա- վորված դատական ակտեր:

206 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Ս.Գալստյանի նկատմամբ նշա- նակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան նշա- նակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև ապահովել արդա- րության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշա- նակելու ընդհանուր սկզբունքները: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Ք.Ռուբենյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ս.Գալստյանի նկատմամբ նշանակ- ված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարան- ների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս.Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելը: 12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրա- վական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համա- պատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանք- ներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»: Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագ- րող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղ- մացնող կամ ծանրացնող հանգամանքներով»: Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածութ- յունը մարվելու կամ հանվելու պահը: 2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս: (…) 8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածութ- յան հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (…)»:

207 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Պատժի անհատականացման հանրաճանաչ քրեաիրավական սկզբունքը նախատեսում է հանցանք կատարած անձի նկատմամբ կոնկ- րետ հանցակազմի սանկցիայի սահմաններում կոնկրետ պատժի նշանա- կում: Ընդ որում, որպես պատժի անհատականացման ընդհանուր չափա- նիշներ են սահմանվում` ա) հանցագործության` հանրության համար վտանգավորության աս- տիճանն ու բնույթը, ընդհանրապես, կոնկրետ հանցագործության կատար- ման հանգամանքների տեսանկյունից` մասնավորապես, բ) հանցավորի անձը, գ) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրաց- նող հանգամանքները (տե՛ս mutatis mutandis Նարեկ Գևորգի Սարգսյա- նի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 17-րդ կետը): 13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ պատասխանատվութ- յան և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված հան- ցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող տվյալների՝ նրա սոցիալ-հոգեբանական, քրեաիրավական և մի շարք այլ հատկանիշների համակցության ճիշտ գնա- հատումը: Պատասխանատվության անհատականացման համար անհրա- ժեշտ է իմանալ ոչ միայն այն պայմանները, որոնցում ձևավորվել է հան- ցավորի անձը, այլև նրա բարոյահոգեբանական և քրեաիրավական բնու- թագրերը, որոնք իրենց արտացոլումն են գտել արարքի` մասնավորապես հանցագործության կատարման մեջ: Այս առումով նախկինում հանցանք կատարած լինելն անշուշտ հանցավորի անձը բացասաբար բնութագրող հանգամանք է, ինչը, սակայն, չի նշանակում, որ անձի նախկին հանցա- վոր գործունեությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի նրա նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ սահմանելիս (տե՛ս Արտաշ Իլ յայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը): Քրեական օրենսդրությունը նախատեսում է որոշակի պայմաններում անձի դատվածությունը հանելու կամ մարելու ընթացակարգ, որից հետո անթույլատրելի են դառնում դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասը): Վերոգրյալի հետ կապված` Վճռաբեկ դատարանն իրավական դիր- քորոշում ներ է հայտնել այն մասին, որ մարված կամ հանված դատվա- ծության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշ- վի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական 208 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բնութագիր՝ դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացո- լել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում՝ չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա: Ուստի մարված կամ հանված դատվածության պայմաններում նախ- կինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձ- նավորությունը բացասաբար բնութագրող հանգամանք՝ դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավա- կան կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդ- հանուր սկզբունքները (տե՛ս Արտաշ Իլ յայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը): 14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Գալստյանը 2007 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդ- վածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազա- տազրկման` 2 տարի ժամկետով, իսկ 2009 թվականի դատավճռով մեղա- վոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկե- տով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ Ս.Գալստյանը նախկինում դատված է, իսկ նրա դատվածությունները մարված են: Միևնույն ժամանակ որպես ամբաստանյալի անձը բնութագ- րող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտվել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ նա նախկինում երկու անգամ դատա- պարտված է եղել, ինչի արդյունքում Ս.Գալստյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերոգրյալ փաստական տվյալներից հետևում է, որ Ս.Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, և նրա դատվածություն- ներն օրենքով սահմանված կարգով մարվել են: Չնայած այդ հանգաման- քին՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա անձը բնութագրող տվյալ, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ

209 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նա նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա: 15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգա- մանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս.Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելն իրավաչափ չէ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը որպես հանցավորի անձը բնութագրող հանգամանք է դիտել այնպիսի փաստա- կան տվյալ, որը որպես այդպիսին չէր կարող գնահատվել: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել վերոգրյալը՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ և 84-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաս- տով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Վերը նշված նյութական իրավունքի խախտում ները, որոնք կարող էին ազդել պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: 16. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականո- րեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձա- նագրված խախտումը վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետութ- յան դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին

210 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

211 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

17.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԴ1/0006/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան Ե.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

2015 թվականի մարտի 27-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վահագն Վարդանի Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեա- կան դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպան Ե.Մարգարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուց- վել է թիվ 40106712 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդ- վածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի հունվարի 11-ի որոշմամբ Վահագն Վարդանի Պարոնիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և 212 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդ- վածի 1-ին մասով: 2013 թվականի փետրվարի 1-ին Վ.Պարոնիկյանի վերաբերյալ քրեա- կան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսու- հետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճ- ռով Վ.Պարոնիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: 3. Ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպաններ Աննա Մարտիրոս- յանի և Շեյն Հիթ Բրեյդիի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինա- կան ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպաններ Աննա Մարտիրոսյանի և Շեյն Հիթ Բրեյ- դիի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ վերադարձվել է, և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու ժամ- կետ է սահմանվել: Ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի պաշտպան Ե.Մարգարյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվա- կանի մարտի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Վ.Պարոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) ՀՀ ՊՆ ԿԲՀ-ի որոշմամբ ՀՀ ՊՆ թիվ 175-10թ. հրամանի 7 հոդվածի «Գ» կետով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության և անձնական ստարագրությամբ Գավառի ՏԶԿ-ից ստացել է ծանուցագիր` 17.12.2012թ. ՀՀ ԶՈՒ զորակոչվելու համար, սակայն 14.12.2012թ. ներկայացել է Գավառի զորակոչային բաժանմունք և ներկայացրել է գրավոր դիմում` զինվորա- կան ծառայությունից հրաժարվելու մասին` պատճառաբանելով, որ ունի լուրջ առող ջական խնդիրներ և միաժամանակ հանդիսանում է «Եհովայի վկա», ելնելով իր անձնական համոզմունքներից` հրաժարվել է ժամկե- տային զինվորական և այլընտրանքային ծառայություններից` դրանով իսկ խուսափելով ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառա- յությունների զորակոչից` այդ ծառայություններից ազատվելու ՀՀ օրենսդ- րությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 1, թերթ 60):

213 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

6. 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենք- ներով փոփոխություններ և լրացում ներ են կատարվել համապատասխա- նաբար «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրա- պետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում: 7. 2013 թվականի հուլիսի 23-ին Վ.Պարոնիկյանն այլընտրանքային ծառայության անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատ (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 28): 8. Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձ- նաժողովի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի` «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ Վ.Պարոնիկյանի դիմումը բավարարվել է, նա այլընտ- րանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Գավառ քաղա- քային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում որպես բանվոր (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 55): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 9. Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով ամբաստանյալ Վ.Պա- րոնիկյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ է մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում ներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված օրենքը: Վերջինիս հիման վրա ստեղծվել է այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի նկատ- մամբ, նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի կարող սահ- մանվել զինվորական վերահսկողություն: Բողոքի հեղինակը նշել է, որ Վ.Պարոնիկյանը 2013 թվականի հուլիսի 23-ին այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վերա- բերյալ դիմում է ներկայացրել, որն այլընտրանքային ծառայության հար- ցերով հանրապետական հանձնաժողովի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ բավարարվել է: Բողոքի հեղինակը, վկայակոչելով «ՀՀ քրեական օրենսգիրքը գործո- ղության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ մասը, գտել է, որ Վ.Պարոնիկյանի վերաբերյալ դատավճիռը ենթակա է վերանայման, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճման: 10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առա- ջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու

214 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, քրեական գործի վարույթը կար- ճել և Վ.Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդուն- ված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացում ների պայմաններում Վ.Պարոնիկյանի նկատմամբ կիրառելի է արդյո՞ք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործո- ղության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը: 12. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասը պատասխա- նատվություն է նախատեսում ժամկետային զինվորական կամ այլընտրան- քային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելու համար` այդ ծառայությունից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «1. (…) այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զին- վորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականաց- վում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմ նարկներում: 2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են՝ (…) բ) այլընտրանքային աշխատանքային՝ Հայաստանի Հանրապետութ- յան զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայութ- յուն: (…)»: 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում ներ կատարե- լու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 2-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «(…) Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անց- նել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական

215 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվո- րական ծառայություն անցնելը: (…)»: Օրենքի 3-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքա- յին ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ի մասը և շարադր- վել է հետևյալ խմբագրությամբ. «Այլընտրանքային ծառայության ուղարկ- վում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտ- րանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրան- քային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսու- հետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքա- յին ծառայության: (…)»: Օրենքի 13-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրան- քային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «(…) 2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականա- ցումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետութ- յան կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները): 3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն: 4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազ- մակերպություններում: (…)»: 12.1. Մեջբերված նորմերի համադրված վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սամվել Աբրահամյանի գործով որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(…) ««Այլընտ- րանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում ներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով կատարված փոփոխությունների (…) և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված բլանկետային դիսպոզիցիայի առանձնահատկությունների (…) համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ՀՕ-31-Ն օրեն- քով «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվել են բովանդակային բնույթի այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեց- րել են քրեաիրավական նորմի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի

216 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ու շրջանակի փոփոխության: Արդյունքում տեղի է ունեցել արարքի մաս- նակի ապաքրեականացում այն անձանց մասով, ովքեր մինչ «Այլընտրան- քային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը մեղադրվել կամ դատապարտվել են կրոնական համոզմունքների հիմքով զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար» (տե՛ս Սամվել Սամվելի Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 15-րդ կետը): 13. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործո- ղության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում ներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով լրացում ներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն ՀՀ օրենքում: Նշված փոփոխությունների արդյուն- քում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողութ- յան մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույ- թում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաս- տանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատար- ման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետութ- յան օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայաց- րել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին»: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողութ- յան մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում- ներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի («Անցումային դրույթներ») համաձայն՝ «1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գոր- ծողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են»: 13.1. Նախորդ կետում մեջբերված իրավադրույթների համակարգա- յին վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը Սամվել Աբրահամ- յանի գործով որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով քրեական գործի

217 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ վարույթն իրականացնող մարմ նի պարտականությունն օրենսդիրը կապել է հետև- յալ պայմանների միաժամանակյա առկայության հետ, այն է՝ ա) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքները կատարվել են մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում ներ կատարելու մասին» 2013 թվա- կանի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը. բ) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ. գ) լիազոր մարմինը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց այլընտ- րանքային ծառայության ուղարկելու մասին» (տե՛ս Սամվել Սամվելի Աբրահամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԿԴ1/0053/01/12 որոշման 16-րդ կետը): 14. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճռով Վ.Պարո- նիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Առա- ջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով համապատասխանաբար «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողութ- յան մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում- ներ կատարվելուց հետո՝ 2013 թվականի հուլիսի 23-ին, Վ.Պարոնիկյանն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկա- յացրել Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձ- նաժողովի` 2014 թվականի դեկտեմբերի 2-ի` «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» թիվ 3-Ա որոշմամբ Վ.Պարոնիկյանի դիմումը բավարարվել է, նա այլընտ- րանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Գավառ քաղա- քային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում որպես բանվոր (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 15. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշում ների

218 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Պարոնիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել է կրո- նական համոզմունքների պատճառով և՛ զինվորական, և՛ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Նշված արարքը կատարվել է մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում ներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Վ.Պարոնիկյանն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային ծառայության անցնելու վերա- բերյալ, որը բավարարվել է, և լիազոր մարմինը որոշում է կայացրել նրան այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Այսինքն՝ սույն գործով պահպանված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պայմանները (տե՛ս սույն որոշման 13.1-րդ կետը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Այլընտ- րանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենք- ներով կատարված փոփոխությունների և լրացում ների պայմաններում Վ.Պարոնիկյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը կիրառելի է: 16. Հիմք ընդունելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ.Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն օրի- նական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը պետք է բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Վ.Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406- րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

219 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վահագն Վարդանի Պարոնիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 4-ի դատավճիռը և այն օրի- նական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Վահագն Վարդանի Պարոնիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառա- բանությամբ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

220 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

18.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՄԴ/0020/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մկրտիչ Համլետի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվա- կանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի փետրվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագոր- ծությունների գործերով վարչությունում կեղծ անձնագրի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

221 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2013 թվականի մարտի 20-ի որոշմամբ Մկրտիչ Սարգսյանը ներգրավ- վել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 20-ի որոշմամբ Մ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառ- վել կալանավորումը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 15-ի, 2013 թվականի հուլիսի 15-ի, 2013 թվականի սեպտեմբերի 19-ի, 2013 թվականի նոյեմբերի 14-ի և 2014 թվականի հունվարի 14-ի որոշում ներով Մ.Սարգսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է: 2013 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությու- նից ստացված` Ք.Ալոյանի սպանության փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կար- ևոր գործերի քննության բաժնում 2011 թվականի փետրվարի 9-ին հարուց- ված թիվ 141011 քրեական գործն ընդունվել է վարույթ, շնորհվել 58207413 հերթական համարը և նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել թիվ 61200313 քրեական գործին` նախաքննությունը շարունակելով 61200613 համարով: 2013 թվականի հուլիսի 27-ին Մ.Սարգսյանին առաջադրված մեղադ- րանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 325-րդ հոդ- վածի 1-ին մասով, 329-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: 2014 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Մ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադ- րանքի մասը վերացվել է: Նախաքննության մարմ նի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մ.Սարգսյա- նը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մար- միններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 2014 թվականի հունվարի 21-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալա- նավորումը վերացվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագ- րություն չհեռանալու մասին: 2014 թվականի հունվարի 22-ի որոշմամբ սույն քրեական գործից անջատվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում 2011 թվականի փետրվարի 8-ին Ք.Ալոյանի սպանության վերաբերյալ մասը:

222 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի փետրվարի 11-ին Մ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 324-րդ հոդվածի 2-րդ և 329-րդ հոդվածի 1-ին մասերով: 2014 թվականի մարտի 6-ին Մ.Սարգսյանի վերաբերյալ քրեական գոր- ծը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սե- բաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Մ.Սարգսյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, քրեական գործի վարույթի մասը կարճվել է, և նրա նկատմամբ քրեական հետապն- դումը դադարեցվել: Նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատավճռով Մ.Սարգս- յանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ ու 329-րդ հոդ- վածների 1-ին մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառ- մամբ` պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ պահելու ժամկետը, և Մ.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազր- կում 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով: Մ.Սարգսյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի 2013 թվա- կանի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարա- րելու մասին» որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետը, և Մ.Սարգսյանն ազատվել է նշանակված պատժից: 3. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպա- նության վարչության ավագ դատախազ Հ.Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսու- հետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատական ակտերը՝ թողել օրինական ուժի մեջ: 4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ վերադարձվել է: 5. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշ- ման և նույն դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազ յանը այլ հիմքով վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով բեկանել նշված ակտերը և գործն ուղարկել առա- ջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ բողոքում որպես

223 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու հիմք բողո- քաբերը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, իսկ բողոքը ներկայացրել է ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատես- ված վեցամսյա ժամկետում՝ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: 6. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշ- ման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքն ընդուն- վել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ստացվել: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննութ- յան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 7. Մ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ, 325-րդ ու 329-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու պատճառով հնարա- վորություն չունենալով իր օրինական փաստաթղթերով տեղաշարժվել արտասահմանյան երկրների սահմանային կետերով, իբրև թե բջջային հեռախոսի քարտ գնելու պատրվակով, անձնական այլ շահագրգռվա- ծությունից ելնելով հափշտակել է համադասարանցու` Խաչատուր Ֆերո- յանի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Հայաստանի Հանրա- պետության քաղաքացու AG սերիայի 05226786 համարի անձնագիրը, իր կողմից անձամբ օգտագործելու նպատակով կեղծել այն` փակցնելով իր լուսանկարը և առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելով, 2013 թվականի փետրվարի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա 1863 չվերթով մեկնել է «Շերեմետեվո-3» օդանավակայան, որտեղ ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցները բացահայտել են անձնագրի կեղծված լինելու հանգամանքը և հաջորդ օրը` 2013 թվականի փետրվարի 24-ին, Մոսկվա-Երևան 1862 համարի չվերթով արտաքսել են ՀՀ, որտեղ էլ նրան անմիջապես ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, 203-212 թերթեր): 8. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշ- ման համաձայն` «Դատական վիճաբանությունների փուլում պաշտպան

224 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Գ.Հակոբյանը և ամբաստանյալ Մ.Սարգսյանը հայտնեցին, որ վերջինս և տուժող Խ.Ֆերոյանը հաշտվել են, միաժամանակ միջնորդեցին սույն քրեական գործի վարույթի մասը կարճել և այդ մասով քրեական հետա- պնդումը դադարեցնել` ամբաստանյալին ազատելով քրեական պատաս- խանատվությունից: Տուժող Խաչատուր Պարգևի Ֆերոյանը հայտնեց, որ ամբաստանյալ Մկրտիչ Սարգսյանը հաշտվել է իր հետ և հարթել է իրեն պատճառած վնասը: (…) Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Մկրտիչ Համլետի Սարգս- յանի ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի համա- ձայն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, իսկ նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվութ- յունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հարթել է նրան պատճառած վնասը, ուստի դատարանը գտնում է, որ Մկրտիչ Համլետի Սարգսյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթի մասը պետք է կարճել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, 39-41 թերթեր): 9. Վերաքննիչ դատարանը, իր 2014 թվականի մայիսի 22-ի որոշման մեջ վերլուծելով Ա.Բաբայանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշման մեջ տուժողի հետ հաշտվելու ինստիտուտի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը, եզրահանգել է, որ. «[Առաջին ատյանի] դատարանի` ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ ԵՄԴ/0020/01/14 քրեական գործի վարույթի մասը կարճելու և ամբաստանյալ Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով դադարեց- նելու մասին որոշումն օրինական է և հիմ նավորված, և այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, 91-103 թերթեր): 10. 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազ յանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքի 21-րդ և 376.1-րդ հոդվածներով, վերաքննիչ բողոք է բերել Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման և նույն օրվա դատավճռի դեմ: 11. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում է կայացրել վերոհիշյալ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին` նշե- լով, որ. «(…) վերաքննիչ բողոքի հիմքերը, ինչպես նաև բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման վերա- բերյալ վերաքննիչ բողոքի հիմ նավորում ները բավարար չեն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար»: Վերաքննիչ դատարանն իր որոշումը

225 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատճառաբանել է հետևյալ կերպ` «(…) սույն գործով առկա է հանրային և մասնավոր շահերի որոշակի մրցակցություն, սակայն միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը գտնում է, որ անթույլատրելի է ցանկացած գնով և ցանկացած միջոցով դրանցից որևէ մեկին նախապատվություն տալը` ի հաշիվ մյուսի` առանց դրա համար օրենքով սահմանված հիմքերի առկա- յության: Բողոքաբերը, գտնելով, որ Մկրտիչ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքում ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով քրեական պատասխանատ- վությունից ազատելով` Ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմա- նադրորեն պահպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը, վերաքննիչ բողոքում չի պատճառաբանել, թե պետությունը ինչ անդառ- նալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմա- նադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, 171-177 թերթեր): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմ նավորում ներով. 12. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, հիմ նա- րար խախտման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ չըն- դունելով, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում: Բողոք բերած անձը նաև փաստարկել է, որ սույն գոր- ծով առկա է իրավունքի զարգացման խնդիր երկօբյեկտ հանցագործութ- յունների դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի կիրառման հնարավորության, ինչպես նաև «արդարադատության բուն էությունը խաթարող, սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավա- սարակշռությունը խախտող դատական սխալ» հասկացության մեկնաբա- նության կապակցությամբ: 13. Մասնավորապես, վկայակոչելով Ա.Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` բողոքաբերը նշել է, որ Առա- ջին ատյանի դատարանը, ընդունելով պետական կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության կապակցությամբ տուժող Խ.Ֆերոյանի և մեղադրյալ Մ.Սարգսյանի հաշտությունը և վերջինիս կողմից պատճառ- ված վնասը հարթված լինելու փաստը, հաշվի չի առել, որ տուժողը պետա- կան կառավարման կարգի դեմ ուղղված ամբողջ հանցավոր ոտնձգութ- յան հասցեատերը չէ և, հետևաբար, չի կարող ներել հանցանք կատարած անձին այդ ոտնձգության համար: Տուժող Խ.Ֆերոյանը կարող էր հաշտվել

226 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղադրյալի հետ ոտնձգության իրեն վերաբերելի մասով ու ընդունել վնա- սի միայն իրեն պատճառված մասի հարթումը: Ավելին` մեղսագրվող հան- ցագործության օբյեկտի և առարկայի առանձնահատկություններով պայ- մանավորված` դատապարտյալ Մ.Սարգսյանը չէր կարող հատուցել կամ այլ կերպ հարթել անձնագրի հափշտակմամբ պատճառված վնասը այն- քանով, որքանով չէր կարող վերադարձնել, վերականգնել կամ փոխա- րինել այն, կամ որևէ այլ գործողությամբ վերականգնել դրա արդյունքում խախտված նրա իրավունքը: 14. Անդրադառնալով հիմ նարար խախտման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատա- րանի որոշման պատճառաբանություններին՝ բողոքաբերը փաստարկել է, որ ներկայացված բողոքում չի նսեմացվել մասնավոր շահն ի համեմատ հանրային շահի և փորձ չի արվել հիմ նավորելու վերջինիս առավել կար- ևոր նշանակությունն առհասարակ: Վերաքննիչ բողոքում, հաշվի առնե- լով երկօբյեկտ հանցագործությունների դեպքում հանրային և մասնավոր շահերի` ի սկզբանե օրենսդրորեն հաշվի առնված փոխադարձ գերակա- յությունը, արձանագրվել է այդ գերակայության մեջ առավել նշանակութ- յուն ստացած օբյեկտի կարևորությունը պատշաճ գնահատելու անհրաժեշ- տությունը: Քննարկելով Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման մեջ առկա այն հիմ նավորումը, որ վերաքննիչ բողոքի հեղինակը չի հիմ նավորել «թե պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել»՝ բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել դատական ակտի վերանայման բացառիկ հիմքը` «արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ» հաս- կացությունը: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ սահմանադրորեն պաշտպանվող շահերի խախտումը օրենսդիրը վերագրել է ոչ թե հանցա- գործությանը, այլ դրա վերաբերյալ վարույթում թույլ տրված դատական սխալին: Այսպիսով, անհրաժեշտ է, որ սահմանադրորեն պաշտպանվող շահերի խախտումը հանդիսանա ոչ թե հանցագործության, այլ դրա վերա- բերյալ քննության ընթացքում թույլ տրված դատական սխալի հետևանք: 15. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերաքն- նիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանել և քրեա- կան գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութական կամ դատավարա- կան իրավունքի հիմ նարար խախտման՝ որպես օրինական ուժի մեջ մտած

227 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատական ակտերի բողոքարկման հիմքի (ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մաս, 376.1-րդ հոդվածի 2-րդ կետ) մեկ- նաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակութ- յուն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է` հիմ նավորված է արդյոք ՀՀ գլխավոր դատա- խազի տեղակալի` հիմ նարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: 18. «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտ- պանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակ- ներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան: 2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապա- տասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա: (...)»: Քսերաժն ընդդեմ Ալբանիայի գործով Մարդու իրավունքների եվրո- պական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) Կոնվենցիայի նախա- բանի լույսի ներքո իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր նվաճումն է, որի հիմ նարար կողմերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս Brumărescu v. Romania [ՄՊ], թիվ 28342/95, §61, ՄԻԵԴ 1999-VII): (...) [Ի]րավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով (տե՛ս Ryabykh v. Russia, թիվ 52854/99, § 52, ՄԻԵԿ 2003-IX) կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե՛ս Bratyakin v. Russia (որոշում),

228 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թիվ 72776/01, 9 մարտի 2006)» (տե՛ս Xհeraj v. Albania գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 51-52-րդ կետեր): Ռադչիկովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատա- րանը, վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի կարևորությունը, նշել է, որ քրեական գործերի վերանայման առանձնա- հատուկ համատեքստում իրավական որոշակիության սկզբունքի պահանջը բացարձակ չէ, և այս սկզբունքից շեղվող ցանկացած որոշում պետք է գնահատվի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո, որն ուղղակիորեն թույլատրում է պետությանը նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը (տե՛ս Radchikov v. Russia գործով 2007 թվականի մայիսի 24-ի վճռի 42-րդ կետ): Մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ իրավական որոշակիության (res jսdicata) և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքները մարդու իրավունքները երաշխավորող հիմնարար դրույթներ են: Միևնույն ժամանակ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար պահանջներից շեղումը թույլատրելի է (Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետ): 19. Կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներին, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում մշակված չափանիշներին համապատասխան ամրագրելով իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքները՝ ՀՀ օրենսդիրը միաժամանակ նախատեսել է այդ սկզբունքներից շեղվելու իրավական հնարավորությունը և դատավարական ընթացակարգը: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»: Նույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է, որ. «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմ- նարար խախտում ներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմա- նադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

229 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համա- ձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են` «(…) 2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրի- նական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյու- թական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմ նարար խախ- տում ներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը. (…)»: Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը տարբերակել է օրինական ուժի մեջ չմտած (սովո- րական վերանայում) և օրինական ուժի մեջ մտած (բացառիկ վերանայում) դատական ակտերի վերանայման հիմքերը: Մասնավորապես, ի տարբե- րություն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյու- թական կամ դատավարական իրավունքի հիմ նարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակար- գավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառութ- յուն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմ- քերի առկայություն: Հարկ է ընդգծել, որ «հիմ նարար խախտումը» ենթադրում է խախտ- ման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմ նարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեա- կան գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանա- կությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմ նավորված դատա- կան ակտ կայացված լինելու մասին: 20. Անձի վիճակի վատթարացմանն ուղղված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք նախատեսելով նյութա- կան կամ դատավարական իրավունքի հիմ նարար խախտումը` օրենսդիրը սահմանել է նաև այդ խախտման բնույթին առաջադրվող երկու պարտա- դիր չափանիշներ: Այսպես` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վատթարացման առումով կարող են վերանայվել նյութական կամ դատա- վարական իրավունքի այնպիսի հիմ նարար խախտման դեպքում, որը` - խաթարում է արդարադատության բուն էությունը, - խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

230 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Անդրադառնալով վերոհիշյալ չափանիշներին` անհրաժեշտ է փաս- տել, որ բովանդակային-իրավական տեսանկյունից արդարադատությունը հանդես է գալիս որպես դատական իշխանության իրականացման միջոց, ինչպես նաև անձի իրավունքների ու ազատությունների անմիջական գոր- ծողությունը և պաշտպանությունն ապահովելու երաշխիք: Քրեական գոր- ծերով արդարադատությունն իր հերթին` որպես դատական իշխանության բացառիկ իրավազորություն, ուղղված է քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգով քրեական գործի ըստ էության քննութ- յանը և լուծմանը, անձի մեղավորության կամ անմեղության մասին որո- շում կայացնելուն, հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, ինչպես նաև օրենքով սահ- մանված հիմքերի առկայության դեպքում անձին պատասխանատվությու- նից կամ պատժից ազատելուն: Դրա իրականացումը վերջին հաշվով ուղղ- ված է հանցագործությունից տուժած անձանց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելուն, նրանց պատճառված վնասը վերականգնելուն, հանցանք կատարած անձանց դատապարտելուն, անմեղ անձանց արդա- րացնելուն: Իսկ քրեադատավարական մնացած բոլոր գործառույթներն ուղղված են արդարադատության արդյունավետ իրականացումն ապահո- վելուն: Ինչ վերաբերում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի հավասա- րակշռությանը, ապա այն ենթադրում է քրեական դատավարության ոլոր- տում հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և արդարացի հավա- սարակշռության ապահովում, մասնավորապես` մի կողմից` քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության, մյուս կողմից` վարույթն իրականացնող մարմինների գործառույթների արդյունավետ իրականացման հավասարակշռում, ինչ- պես նաև քրեական դատավարության առանձին մասնակիցների, մասնա- վորապես` մեղադրյալի (ամբաստանյալի, դատապարտվածի, արդարաց- վածի) և տուժողի` սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների և օրի- նական շահերի հավասարակշռումը: 21. Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում անձի վիճակը վատթարաց- նելուն ուղղված՝ հիմ նարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և հիմ նավորում ները գնահատելիս իրավա- սու դատական ատյանը պետք է որոշի, թե արդյոք դրանք բավարար են եզրահանգելու, որ ա) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, բ) դրա արդյունքում իրականացված արդարադատությունը չէր կարող ծառայել իր նպատակներին,

231 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գ) այդ դատական սխալի հետևանքով խախտվում է հանրային և մաս- նավոր շահերի Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռութ- յունը: Այլ խոսքով` դատարանը պետք է որոշի, թե արդյոք առերևույթ թույլ տրված դատական սխալը կարող է արժեզրկել տվյալ գործով իրակա- նացված արդարադատությունը, դրա արդյունքում կայացված դատա- կան ակտի՝ որպես արդարադատության ակտի դերն ու նշանակությունը, քրեական դատավարության համար ելակետային նշանակություն ունեցող սկզբունքները: Այդպիսի դատական սխալն առկա է, օրինակ, երբ անձը քրեական պատասխանատվությունից կամ պատժից ակնհայտ անհիմն ազատվել է կամ նրա նկատմամբ կայացվել է արդարացման դատական ակտ, անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական և այլն: 22. Սույն գործի նյութերի համաձայն` Մ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կող- մից հետախուզման մեջ գտնվելու պատճառով հնարավորություն չունենա- լով իր օրինական փաստաթղթերով տեղաշարժվելու արտասահմանյան երկրների սահմանային կետերով, իբրև թե բջջային հեռախոսի քարտ գնե- լու պատրվակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հափշ- տակել է համադասարանցու` Խ.Ֆերոյանի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իր կողմից անձամբ օգտագործելու նպատակով կեղծել այն` փակցնելով իր լուսանկարը և առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպան- վող պետական սահմանն ապօրինի հատելով, 2013 թվականի փետրվարի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա 1863 համարի չվերթով մեկնել է «Շերեմետեվո-3» օդանավակայան (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ տուժող Խ.Ֆե- րոյանը և ամբաստանյալը հաշտվել են, վերջինս հատուցել է տուժողին պատճառված վնասը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի մասով Մ.Սարգսյանին ազատել է քրեական պատասխանատվությունից, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել և քրեա- կան գործի վարույթը՝ կարճել՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով: Առաջին ատյանի դատարանի նույն օրվա դատավճռով Մ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ

232 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման մեջ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը): Վերոհիշյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է` ստորադաս դատարանի դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է (տե՛ս համապատասխանաբար սույն որոշման 9-րդ և 4-րդ կետերը): Արդյուն- քում Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ: Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի օրինա- կան ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազ յանը հիմ նարար խախտման հիմքով բերել է վերաքն- նիչ բողոք: Վերաքննիչ դատարանն իր հերթին մերժել է բողոքը վարույթ ընդունելը` փաստարկելով, որ վերաքննիչ բողոքի հիմքերը, ինչպես նաև բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմ նավորում ները բավարար չեն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ անթույլատ- րելի է ցանկացած գնով և ցանկացած միջոցով հանրային և մասնավոր շահերից որևէ մեկին նախապատվություն տալը` ի հաշիվ մյուսի՝ առանց դրա համար օրենքով սահմանված հիմքերի առկայության: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքում չի պատճառաբանել, թե «պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգ- նելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել» (տե՛ս սույն որոշման 5-րդ և 11-րդ կետերը): 23. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 18-21-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ «(…) սույն գործով առկա է հանրային և մաս- նավոր շահերի որոշակի մրցակցություն, սակայն միևնույն ժամանակ (…) անթույլատրելի է ցանկացած գնով և ցանկացած միջոցով դրանցից որևէ մեկին նախապատվություն տալը` ի հաշիվ մյուսի` առանց դրա համար օրենքով սահմանված հիմքերի առկայության», միաժամանակ չի պատ- ճառաբանել, թե սույն գործով հանրային և մասնավոր շահերի մրցակ- ցության առկայության պարագայում իրավաչափ էր արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի կիրառմամբ հանրային շահի հետ համեմա- տությամբ մասնավոր շահին նախապատվություն տալը: Վճռաբեկ դատարանը հիմ նավորված չի համարում նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Բողոքաբերը (...) վերաքն- նիչ բողոքում չի պատճառաբանել, թե պետությունը ինչ անդառնալի կամ անվերականգնելի կորուստ է կրել նշված հանցանքով, սահմանադրորեն 233 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պաշտպանվող որ շահն է ապօրինի խախտվել» (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), քանի որ հիմ նարար խախտումը բնորոշող տարրերը՝ արդարա- դատության բուն էության խաթարումը, սահմանադրորեն պաշտպան- վող շահերի անհրաժեշտ հավասարակշռության խախտումը, օրենսդիրը կապում է ոչ թե հանցագործության բնույթի կամ դրա հետևանքների, այլ դրա վերաբերյալ վարույթում թույլ տրված դատական սխալի հետ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): 24. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` հիմ նարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմ նավորված չէ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, մերժելով ՀՀ գլխավոր դատա- խազի տեղակալի` հիմ նարար խախտման հիմքով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարա- կան օրենքի էական խախտում, այն է՝ սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը՝ չի պահպանել այն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358- րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը: Թույլ տրված խախտում ները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որո- շումը բեկանելու հիմք են: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման և նույն օրվա մեղադրական դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազ յանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 13-րդ կետում բարձրաց- րած փաստարկներին, ապա դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտում ները վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մկրտիչ Համլետի Սարգսյանի նկատ- մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական

234 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճե- լու մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով 2014 թվականի ապրիլի 2-ի մեղադրական դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազ յանի վերաքննիչ բողոքը վարույթը ընդունելը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

235 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

19.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՇԴ/0083/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատա- րանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ պաշտպան Ռ.Սիրե- կանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում 2014 թվականի մարտի 3-ին հարուցվել է թիվ 11117714 քրեական գործը: 2014 թվականի մարտի 14-ին Իլլարիոն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

236 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի մայիսի 13-ին Ի.Նունուշյանին առաջադրված մեղադ- րանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 2014 թվականի օգոստոսի 12-ին գործը մեղադրական եզրակացութ- յամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ի.Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել տուգանքի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նշանակ- ված պատժին լրիվ` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, գումար- վել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը, և Ի.Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: 3. Դատախազ Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը` բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Սիրեկանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Ի.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2014 թվականի մարտի 2-ին` ժամը 03:00-ի սահմաններում, ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել շինություն հանդիսացող Երևանի Արին-Բերդի 2-րդ նրբանցքի 116/3 հասցեում գտնվող խորդանոց և այնտեղից գողացել 1 հատ ջահ իր տուփով, սպիտակեղենի հավաքածու և կանացի կոշիկ- ներ` Վարդուհի Հարությունյանին պատճառելով զգալի չափերի` 35.000

237 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(երեսունհինգ հազար) ՀՀ դրամի գույքային վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 175-176): 6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Ա]մբաստանյալ Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ որպես պատ- ժատեսակ պետք է նշանակվի տուգանքը: Դատարանը գտնում է, որ այդ պատժատեսակը նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (...): Նկատի ունենալով, որ սույն գործով վերագրվող արարքն ամբաստան- յալ Իլարիոն Նունուշյանը կատարել է 2014թ. մարտի 2-ին, այսինքն` նախ- քան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավա- սության դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճիռը կայացնելը, ուստի ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժը պետք է նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով` նշանակվող պատժին լրիվ գումարելով Երևան քաղաքի Շենգավիթ վար- չական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 203-204): 7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Իլ. Նունուշյանին 2014թ. սեպտեմ- բերի 9-ի դատավճռով մեղսագրված արարքը կատարվել է 2012 թվականի օգոստոս ամսին: ԵՇԴ/0070/01/13 գործը Դատարանի վարույթ է ընդունվել 2013 թվա- կանի հունիսի 7-ին, իսկ դատավճիռը կայացվել է 2014 թվականի սեպտեմ- բերի 9-ին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանում ԵՇԴ/0083/01/14 քրեական գործը քննելու ընթացքում, Դատարանի կողմից բողոքարկվող 05.09.2014թ. դատավճիռը կայացնելուց հետո, նույն անձի նկատմամբ 09.09.2014թ.-ին ԵՇԴ/0070/01/13 գործով կայացվել է ևս մեկ դատավճիռ: Դատարանը Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակել տու- գանք` 500.000 դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասի կանոններով գումարել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.04.2014թ. դատավճռով նշանակված պատիժը` 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը: Փաստորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասի կանոննե- րով, 4 օր հետո նույն անձի վերաբերյալ կայացրած 09.09.2014թ. դատավճ- ռով նշանակված պատիժը չէր կարող համակցվել: Մեղադրող Կ.Ադամյանը վերաքննիչ բողոք է բերել մեկ այլ` 09.09.2014թ. դատավճռի դեմ, որը Վերաքննիչ դատարանի 26.11.2014թ. որոշմամբ մերժվել է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր

238 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. սեպտեմբերի 09-ի դատավճիռը` Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ` ՀՀ քրեա- կան օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանվել և գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Նոր քննության ընթացքում Դատարանը պետք է պատշաճ ընթացա- կարգի սահմաններում հետազոտի Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ կայացված` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. ապրիլի 17-ի /Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13/ և 2014թ. սեպտեմբերի 5-ի դատավճիռները /Գործ` թիվ ԵՇԴ/0083/01/14/, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոներով սույն գործով նշանակված վերջնական պատժի ժամկե- տին պետք է հաշվակցի հիշյալ երեք դատավճիռներով նշանակված պատ- ժի կրած մասը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել առա- ջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Նոր քննության ընթացքում Դատարանը պետք է պատշաճ ընթացա- կարգի սահմաններում հետազոտի Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ կայացված` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 17-ի, 2014թ. սեպտեմբերի 5-ի և 2014թ. սեպ- տեմբերի 9-ի դատավճիռները, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակվի վերջնական պատիժ: Վերաքննիչ դատարանը Շենգավիթ վարչական շրջանի դատա- խազության դատախազ` Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չի դարձնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված դատա- կան սխալը Վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնել համապատասխան որոշում, հետևաբար գտնում է, որ նման պայմաններում վերաքննիչ բողոքը պետք է մերժել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 44-45):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում ներով, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես՝ հան- գեցրել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռի անհիմն բեկանմանը:

239 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ի հիմ նավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերե- լով Գ.Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքո- րոշում ները, նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նկա- րագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևությունները որևէ առնչություն չունեն սույն գործի փաստական հանգամանքների հետ, վերաբերում են լրիվ այլ քրեական գործին և չեն առնչվում Ի.Նունուշյանին առաջադրված մեղադրանքին: Այսպես` Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով նշանակված պատիժը 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով չէր կարող համակցվել, քանի որ Առաջին ատյանի դատարանը չէր կարող անդրա- դառնալ չորս օր հետո կայացվելիք դատական ակտով նշանակվող պատ- ժին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, այդպիսի հիմքով բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, խախտել է նաև Ի.Նու- նուշյանի պաշտպանության իրավունքը, քանի որ պաշտպանական կողմը զրկված է եղել վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված առար- կություններում այդ հարցին անդրադառնալու և իր դիրքորոշումը հայտնե- լու հնարավորությունից: 9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններից` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ մեղադրողն իր վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը, Ի.Նունուշ- յանի նկատմամբ նշանակված պատիժը խստացման առումով փոփոխել և նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով համաչափ պատիժ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել է այլ հիմքով և գործն ուղարկել ստո- րադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննութ- յան ծավալ: Մեջբերելով Ա.Խուրշուդյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավո- րած իրավական դիրքորոշում ները` բողոքի հեղինակը նշել է, որ հանցա- վորի նկատմամբ նշանակված պատժի անհամաչափությունը ո՛չ ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախա- տեսված դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատա- վարական իրավունքի խախտում է և ո՛չ էլ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված քրեական գործի կարճման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռ- նությամբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններից դուրս անդրադառնալ Ի.Նունուշյանի նկատմամբ նշանակված պատժի

240 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հարցին և այդ հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավ- ճիռը: 10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը` Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորված է արդյոք ամբաս- տանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացված դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը: 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահ- մանում է. «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմ նավոր- ված 2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաս- տանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս: 3. Դատարանի դատավճիռը հիմ նավորված է, եթե` դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամա- նակ հետազոտված ապացույցների վրա. (...) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համա- ձայն` «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում` (...) 2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները. 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևութ- յունները. 4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս: (...)»:

241 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նույն օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են դատարանի որոշում ները»: Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթար- կել Գ.Ղազարյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ա]ռաջին ատյանի դատա- րանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկա- յացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ` վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասե- րից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին: (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայաց- նելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբող ջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հար- ցերի պատասխանները: Բացի այդ, դատական ակտի տարբեր կառուց- վածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանա- կան, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միաս- նություն և տրամաբանական կապ ունենա, այդ թվում` վերաբերի միև- նույն քրեական գործին, հակառակ պարագայում, դատարանի դատա- կան ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը): Վերահաստատելով Գ.Ղազարյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշում ները՝ Ա.Հարությունյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Դ]ատական ակտի եզրա- փակիչ մասում առկա եզրահանգում ները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետ- ևություններից և համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող` վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահան- գումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրական-պատճա- ռաբանական մասում շարադրված վերլուծությանը» (տե՛ս Աննա Հարութ- յունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը): 13. Վերահաստատելով և զարգացնելով Գ.Ղազարյանի ու Ա.Հարութ- յունյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշում ները` Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական

242 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ակտը պետք է պարունակի այնպիսի տվյալներ, որոնք վերաբերում են միևնույն քրեական գործին: Մասնավորապես, որոշման պատճառաբա- նական հատվածում շարադրված դատարանի հետևությունները պետք է տրամաբանորեն կապված լինեն և բխեն գործի փաստական հանգամանք- ներից, դրանում պետք է առկա լինեն ինչպես բողոքարկվող դատական ակտի օրինականության, հիմ նավորվածության և պատճառաբանվածութ- յան վերաբերյալ դատողություններ, այնպես էլ վերջնական եզրահանգում- ներ ներկայացված բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Դատա- կան ստուգման արդյունքում բողոքարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու դեպքում Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճա- ռաբանական մասում պետք է հստակ շարադրի, թե տվյալ գործի շրջա- նակներում համապատասխան ստորադաս դատարանի կողմից ինչպիսի դատական սխալ է թույլ տրվել: 14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համա- ձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստու- գում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համա- ձայն` «Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ (...)»: Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Վերաքննիչ դատարանն օժտված է ստորադաս դատարանի դատական ակտերի օրի- նականության, հիմ նավորվածության և պատճառաբանվածության ստուգ- ման բացառիկ լիազորությամբ: Իր նշված գործառույթն իրականացնելիս Վերաքննիչ դատարանն իրավասու է դատական ակտը բեկանել կամ փոփոխել, եթե թույլ է տրվել դատական սխալ: Ընդ որում, բողոքարկ- վող ակտի բեկանումը կամ փոփոխումը կարող է պայմանավորված լինել միայն տվյալ գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալով: Մեկ այլ գործով արձանագր- ված դատական սխալը որևէ դեպքում չի կարող մեխանիկորեն հանգեցնել վերանայվող ակտի բեկանմանը կամ փոփոխմանը: 15. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Առա- ջին ատյանի դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ի.Նունուշյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով` լրիվ գումարելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի՝ 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը դատախազ Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չի դարձրել` պատճառաբանելով, որ Առաջին

243 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը Վերաքն- նիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակ- ցությամբ կայացնելու համապատասխան որոշում: Արդյունքում դատա- խազի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը` բեկանել և գործն ուղար- կել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Մասնավորապես, նշել է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի Ի.Նունուշյանի նկատմամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թվականի ապրիլի 17-ին, 2014 թվականի սեպտեմբերի 5-ին և 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կայաց- ված դատավճիռները, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդ- վածի 6-րդ մասի կանոններով նշանակի վերջնական պատիժ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը): 15.1. Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից հետ- ևում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել հետևյալ հանգամանքները. ա) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասութ- յան առաջին ատյանի դատարանի կողմիցմեկ այլ` 2014 թվականի սեպ- տեմբերի 9-ի դատական ակտը կայացնելիս թույլ տրված դատական սխա- լը, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները չպահպանելը, բ) 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը` այն, որ ստորա- դաս դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետա- զոտի Ի.Նունուշյանի նկատմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թվականի ապրիլի 17-ին (Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13) և 2014 թվականի սեպ- տեմբերի 5-ին կայացված դատավճիռները (Գործ` թիվ ԵՇԴ/0083/01/14), այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոննե- րով այդ գործով նշանակված վերջնական պատժի ժամկետին հաշվակցի հիշյալ երեք դատավճիռներով նշանակված պատժի կրած մասը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Ընդ որում, սույն հանգամանքի հետ կապված՝ հարկ է նշել նաև, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշման ուսում- նասիրությունը ցույց է տալիս, որ տվյալ դատական ակտով վերջինս պար- տավորեցրել է առաջին ատյանի դատարանին նոր քննության ընթացքում հետազոտել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի՝ միայն 2014 թվականի ապրիլի 17-ի

244 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատավճիռը, այլ ոչ թե նաև 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատական ակտը: 16. Սույն որոշման 15-15.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանական հատվածում շարադրված հետևությունները կապ- ված չեն և չեն բխում սույն գործի փաստական հանգամանքներից, վերաբե- րում են Ի.Նունուշյանի նկատմամբ մեկ այլ գործով կայացված դատական ակտի հիմքում ընկած տվյալներին: Մասնավորապես, Վերաքննիչ դատա- րանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը չի պարունակում բողո- քարկվող դատական ակտի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռի օրինականության և հիմ նավորվածության, տվյալ գործով թույլ տրված դատական սխալի վերաբերյալ որևէ տվյալ, ինչը կարող էր հիմք ծառա- յել դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդհակառակը, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, այն է` չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը, միաժամանակ բեկանել է նաև Ի.Նունուշյանի վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը: Արդյունքում ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման պատճառաբանական հատվածում շարադրվել են ոչ թե բողոքարկվող, այլ մեկ ուրիշ դատական ակտին վերաբերող տվյալներ, որով արձանագրած դատական սխալը Վերաքննիչ դատա- րանը մեխանիկորեն տարածել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատա- կան ակտի նկատմամբ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաս- տանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացված դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը օրինական և հիմ նավորված չէ: 17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատա- րանը չի պահպանել դատական ակտին քրեադատավարական օրենքով ներկայացվող պահանջները՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարութ- յան օրենսգրքի 358-րդ և 371-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է քրեադատավարա- կան օրենքի էական խախտում: Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ

245 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կետի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան` նոր քննութ- յան: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտում ները և գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության ու գնահատման հիման վրա հանգի համապատասխան հետևության: 18. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9-րդ կետում բարձ- րացրած փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտում ներն իրենց բնույթով այնպիսին են, որ հնարավորություն չեն ընձեռում անդրադառնալու դրան: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութ- յան Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հան- րապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Իլլա- րիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

246 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

20.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0033/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերգեյ Մարտիկի Ափոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուց- վել է թիվ 61204412 քրեական գործը: Նույն օրը ձերբակալվել է Սերգեյ Մարտիկի Ափոյանը: 247 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի՝ 2012 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Ս.Ափոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առա- ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Երևան քաղաքի Կենտ- րոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ս.Ափոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Ս.Ափոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): 2013 թվականի մարտի 22-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճ- ռով Ս.Ափոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առա- ջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել հանցա- կազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն դատավճռով Ս.Ափոյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադ- րանքում և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ս.Ափոյանի նկատ- մամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: 3. Մեղադրող Ա.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատա- րանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը: 4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը: Վճռաբեկ դատարանը 2015 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

248 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստական հանգամանքները. 5. Ամբաստանյալ Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, 2010 թվականի հուլիս ամսվա ընթացքում չարաշա- հելով իր աներ Գագիկ Հովհաննեսի Փարոյանի վստահությունը, կուտա- կած պարտքերը մարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավա- լելու նպատակով խնդրել է Գ.Փարոյանին նրան պատկանող` Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը գրավադնել: Վերջինս տվել է իր համաձայնությունը, ապա 2010 թվականի հուլիսի 09-ին Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակում Ս.Ափո- յանին հիշյալ բնակարանը տնօրինելու, տիրապետելու, իր նախընտրած պայմաններով վաճառելու, իր հայեցողությամբ գրավադնելու և մի շարք այլ գործողություններ կատարելու լիազորություն է տվել: 2010 թվականի հուլիսի 17-ին Ս.Ափոյանը Երևանի «Շենգավիթ» նոտա- րական գրասենյակում իրեն լիազորող Գ.Փարոյանի ամուսնացած լինելու հանգամանքը թաքցնելով, իրականությանը չհամապատասխանող հայ- տարարություն է արել այն մասին, թե Գ.Փարոյանն ամուսնացած չէ, ապա Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը` գրավադնելու փոխարեն, Գ.Փարոյանից գաղտնի, ձևական առուվաճառքի պայմանագրով` 18 մլն ՀՀ դրամով վաճառել է Սամվել Շար- բաթյանին և խարդախությամբ հափշտակել` նշված գումարը: Բացի այդ, Ս.Ափոյանը 2012 թվականի մայիսին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, կեղծել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 4/1 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն տան նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակում- ների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել է իր տվյալները, ներկայացրել վարկա- յին կազմակերպություն, որի հիման վրա իր ծանոթ Վաչագան Գրիգոր- յանի անվամբ 2012 թվականի մայիսի 8-ին ստացել է 4.400.000 ՀՀ դրամ վարկ և հափշտակել այն: Այնուհետև, Սերգեյ Ափոյանը դարձյալ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափե- րով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծել է Երևանի Վ.Համ- բարձումյան փողոցի 41-րդ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղե- կանքը, բնակելի տան շուկայական և լիկվիդացիոն արժեքների վերա- բերյալ արձանագրությունը, դրանցում գույքի իրական սեփականա- տիրոջ փոխարեն նշել իր ծանոթ Արմեն Բադալ յանի տվյալները, ապա

249 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ներկայացրել վարկային կազմակերպություն և դրանց հիման վրա 2012 թվականի մայիսի 31-ին վերջինիս անվամբ ստացել 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար և կրկին հափշտակել: Բացի այդ, նույն դիտավորությամբ ու նկարագրված եղանակով կեղծել է Երևանի Կորյունի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի նկատ- մամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, դրա նկատ- մամբ գրանցված իրավունքների և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղեկանքը, որոնց մեջ գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել` իր ծանոթ Մարինե Մելիքյանի տվյալները, ներկայացրել հիշյալ վարկային կազմակերպություն, և հափշտակելու նպատակով փոր- ձել է ստանալ 16.343.600 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար վարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցվել, քանի որ 2012 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի սպասարկման գրասենյակում բացահայտվել է ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը, որի կապակ- ցությամբ նույն օրը հաղորդում է ուղարկվել Երևանի Արաբկիր և Քանա- քեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 271-272): 6. Առաջին ատյանի դատարանը դատաքննության արդյունքներով հաստատված է համարել, որ. «(…) 2010թ. հուլիսին ամբաստանյալ Ս.Ա- փոյանը դիմել է աներոջը՝ տուժող Գ.Փարոյանին, ու խնդրել է իր ունեցած պարտքերը մարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար օգնել իրեն՝ նրա՝ ք.Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի հ. 17 բնակարանի գրավադրմամբ ստանալ վարկ ու թույլատրել տնօրի- նել այն։ Ամբաստանյալը նաև պարտավորվել է անձամբ մարել վարկը։ Տուժողը համաձայնվել է և 2010թ. հուլիսի 9-ին ք.Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակի նոտար Սվետլանա Բադիրյանի կողմից հաս- տատված լիազորագիր է տվել ամբաստանյալին, որով նրան լիազորել է իր անունից կատարելու որոշակի գործողություններ, մասնավորապես՝ տնօրինել, տիրապետել, իր նախընտրած պայմաններով վաճառել, իր հայեցողությամբ փոխանակել, գրավ դնել և գրավից հանել իր բնակա- րանը։ Ամբաստանյալը, ցանկանալով արագ ստանալ իրեն անհրաժեշտ գու- մարը և համոզված լինելով, որ բանկից վարկ ստանալու համար՝ գրավի ու վարկի պայմանագրերի կնքման դեպքում, երկար ժամանակ կպահանջվի, ք.Երևանի «Շենգավիթ» նոտարական գրասենյակում գրավոր հայտարա- րելով, որ տուժողն ամուսնացած չէ, տուժողից ստացած լիազորագրով 2010թ. հուլիսի 17-ին վկա Ս.Շարբաթյանի հետ կնքել է շինծու գործարք՝ փոխառության և գրավադրման գործարքները քողարկելու նպատակով վերջինիս հետ կնքել է տուժողի՝ ք.Երևանի Եղբայրության փողոցի 11-րդ շենքի հ. 17 բնակարանն իրական շուկայական արժեքից ակնհայտ ցածր

250 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գնով՝ 18 մլն դրամով, նրան վաճառելու մասին առուվաճառքի պայմանա- գիր, որը վավերացվել է նոտար Անահիտ Մինասյանի կողմից։ Այսինքն՝ ամբաստանյալն իրականում տուժողի բնակարանը ոչ թե վաճառել է վկա Ս.Շարբաթյանին, այլ նրանից փոխառությամբ վերցրել է 18 մլն դրամ, ինչի վերադարձնելիությունն ապահովելու համար տուժողի բնակարանը՝ գրավադնելու փո-խարեն, ձևականորեն վաճառել է Ս.Շարբաթյանին, ով տուժողի ներկայությամբ հայտարարել է, որ իրեն իր տված գումարն է հետաքրքրում և այն ստանալուց հետո կվերադարձնի բնակարանը։ (…) 2010թ. վերջին տուժողը, տեղեկանալով, որ իր բնակարանը վաճառ- վել է, և այլևս ինքը չէ դրա սեփականատերը, դիմել է ամբաստանյալին, ով նրան հանգստացրել է` ասելով, որ որևէ մեկը նրա ընտանիքին չի անհանգստացնի, քանի որ ինքը լուծելու է բոլոր հարցերը և վերադարձ- նելու է նրա բնակարանը։ Տուժողը հանդիպել է նաև վկա Ս.Շարբաթյանի հետ, ով ասել է, որ նրա բնակարանն իրեն պետք չի, քանի որ դրա դիմաց ինքը գումար է տվել, որը վերադարձնելու դեպքում բնակարանը նորից կլինի տուժողի անվամբ։ (…) Երբ տուժողը, տեղեկանալով, որ իր բնակարանը Ս.Շարբաթյանի կողմից վաճառվել է վկա Գ.Միքայել յանին, ամբաստանյալից պահանջել է անմիջապես վերադարձնել իր բնակարանը, վերջինս տուժողին տեղե- կացնելով, որ այն աճուրդով վաճառվել է մեկ այլ անձի, նրան առաջար- կել է իր օժանդակությամբ դիմել դատարան, որպեսզի բնակարանի վրա արգելանք դրվի և այն աճուրդով գնած անձը չկարողանա դրա նկատ- մամբ ձևակերպել իր սեփականության իրավունքը, և խոստացել է կարճ ժամանակում լուծել բնակարանի հետ կապված հարցերը։ Այդ նպատա- կով՝ տուժողի կողմից տրված լիազորագիրն ու առուվաճառքի պայմա- նագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառե- լու պահանջով, տուժողի կինը հայցադիմում է ներկայացրել դատարան, և որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանի որոշմամբ արգելանք է դրվել տուժողի բնակարանի վրա։ Այնուհետև, տուժողին տված խոստումը կատարելու՝ ստացած վար- կի գումարը վճարելու և բնակարանը տուժողին վերադարձնելու նպա- տակով, ամբաստանյալը, կեղծել է Կոտայքի մարզի Արգել գյու-ղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու հ. 4/1 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականն ու նույն տան նկատմամբ գրանցված իրավունք- ների և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել է իր տվյալ- ները, դրանք ներկայացրել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերություն, ու 08.05.2012թ. նշված ընկերության և ամբաստանյալի ծանոթ՝ վկա, Վաչագան Գրիգորյանի

251 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջև կնքված հ. 00000269 վարկային պայմանագրով ամբաստանյալն ստացել է 4.400.000 դրամ վարկ: (…) Այնուհետև, նույն նպատակով ամբաստանյալը կեղծել է ք.Երևանի Վ.Համբարձումյան փողոցի հ. 41 տան նկատմամբ իրավունքների պետա- կան գրանցման վկայականը, նույն տան նկատմամբ գրանցված իրավունք- ների և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղեկանքն ու բնակելի տան շուկայական և լիկվիդացիոն արժեքների վերաբերյալ արձանագրությունը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխա- րեն նշել իր ծանոթ՝ վկա, Արմեն Բադալ յանի տվյալները, ապա նշված փաստաթղթերը ներկայացրել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերություն, ու 31.05.2012թ. նշված ընկերության և վկա Արմեն Բադալ յանի միջև կնքված հ. 00000299 վար- կային ու գրավի պայմանագրերով ամբաստանյալն ստացել է 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ։ Նշված երկու դեպքում էլ ամբաստանյալը վկաներ Վ.Գրիգորյանին և Ա.Բադալ յանին նախապես ասել է, որ վարկն ինքն է ստանալու և մարելու։ Դրանից հետո, ամբաստանյալը, տուժողին բացատրելով, որ իր մոտ եղած գումարով՝ 12.000.000 դրամով, չի կարող նրա բնակարանն անմի- ջապես ազատել գրավից, նրան առաջարկել է կնքել հաշտության համա- ձայնություն՝ իր, նրա, նրա կնոջ, նրա բնակարանը աճուրդով գնած անձի, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության, վկաներ Ս.Շարբաթյանի, Գ.Միքայել յանի ու համավար- կառուներ Գ.Դավթյանի և Բ.Միքայել յանի միջև, խոստանալով անմիջա- պես վճարել իր մոտ եղած գումարը, այնուհետև՝ կարճ ժամկետում, նաև մնացած գումարն ու տուժողի բնակարանը վերագրանցել նրա անվամբ։ Այդ նպատակով ամբաստանյալի հայրը, տուժողի կինը՝ վկա Է.Սարգսյանը և նրա ներկայացուցիչը հանդիպել են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունի- վերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության տնօրենի տեղա- կալ Ա.Ծատուրյանի աշխատասենյակում, սակայն հաշտության պայման- ների շուրջ համաձայնության չեն եկել, քանի որ ամբաստանյալի հոր մոտ այդ պահին եղած գումարը չի բավարարել վարկն ամբող ջությամբ մարե- լու համար և այդ պատճառով հաշտություն չի կնքվել։ Դրանից հետո, կրկին նույն նպատակով ամբաստանյալը կեղծել է ք.Երևանի Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի հ. 8 բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն բնա- կարանի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղեկանքը, դրանցում գույքի իրական սեփա- կանատիրոջ փոխարեն նշել իր ծանոթ՝ վկա, Մարինե Մելիքյանի տվյալ- ները, և դրանք ներկայացնելով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերություն՝ ցանկացել է ստանալ 16.343600 դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, սակայն

252 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

13.08.2012թ-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի սպասարկ- ման գրասենյակում բացահայտվել է ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու հանգամանքը, որի կապակցությամբ նույն օրը հաղորդում է ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 91-92): 6.1. Առաջին ատյանի դատարանը իր դատական ակտի՝ «Ս.Ափոյա- նին վերագրվող արարքներում խարդախության հանցակազմի առկայութ- յունը» մասում արձանագրել է. «(…) Քաղաքացիաիրավական պայմանագ- րով ստանձնած վարկային պարտավորությունները ժամանակավոր անհ- նարինության պատճառով չկատարելը կամ մասամբ կատարելը չի կարող գնահատվել՝ որպես խարդախություն կամ խարդախության փորձ: Փաստորեն, ամբաստանյալի և տուժողների միջև առկա է եղել քաղա- քացիաիրավական բնույթի վեճ, որը ենթակա է եղել լուծման քաղա- քացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիա- կան դատավարության կարգով։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ նախաքննական մարմինն ամբաստանյալ Ս.Ափոյանին վերագրած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով որակած, արարքներին տրվել է ոչ ճիշտ քրեաի- րավական գնահատական՝ հանգելով սխալ հետևության այն մասին, որ նրա արարքներում առկա է խարդախության հանցակազմ: Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակացությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, որ ամբաստան- յալն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշ- տակելու տուժողների գույքը: Այսինքն` գործի նյութերով հիմ նավորված չէ Ս.Ափոյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն: Հետևաբար, բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` վստահությունը չարաշահելու կամ խաբեության միջոցով ուրիշի գույքին տիրանալը: Ինչ վերաբերում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմին, ապա գործի նյութերից երևում է, որ մեղադրանքի կողմը չի ներկայաց- րել որևէ պաշտոնական վարկած Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին: Այսինքն՝ չի հիմ- նավորվել, որ մինչև տուժողների գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը նա դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունե- ցել է դրանք հափշտակելու նպատակ, որի դեպքում (…) խարդախությունը բացակայում է (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 96-97): 7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը կատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և

253 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օբյեկտիվ հետազոտություն ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապա- ցույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարա- րության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալ Ս.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ /երեք դրվագով/ և 34-178-րդ հոդվածների 3-րդ մասերի 1-ին կետերով առաջադրված մեղադրանքները նախաքննությամբ և դատաքննությամբ չի հիմ նավորվել, նրա գործողություններում բացակա- յում է հանցակազմը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 96-97): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Բողոք բերած անձը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական նորմերի այն- պիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: 8.1. Ի հիմ նավորումն իր վերոգրյալ փաստարկների՝ բողոքաբերը, վեր- լուծելով Լ.Ավետիսյանի, ինչպես նաև Վ.Մաթևոսյանի գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշում ները, ինչպես նաև մատնանշելով ստորադաս դատարանների կողմից հաստատված ճանաչված փաստա- կան հանգամանքները, փաստել է, որ վարկային կազմակերպությունից խարդախությամբ գումարներ հափշտակելու (2 դրվագ) և խարդախության փորձ կատարելու համար Ս.Ափոյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ ստորադաս դատարանների արտահայտած դիրքորո- շում ներն իրավաչափ չեն, չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և չեն համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքո- րոշում ներին: Մասնավորապես, բողոքաբերը կարծում է, որ ստորադաս դատա- րանների իրավական վերլուծություններն ու պատճառաբանություններն ամբող ջությամբ վերաբերում են մեղադրանքի՝ Գ.Փարոյանի բնակարանի հափշտակության դրվագին և որևէ կերպ բովանդակային չեն շոշափում խարդախության մնացած դրվագներով մեղադրանքը: Եթե համապա- տասխան վերլուծությամբ այն մասին, որ, ըստ էության, գրավի երաշխիք հանդիսացող բնակարանի ձևական առուվաճառքից հետո Ս.Ափոյանը համապատասխան գործողություններով փորձել է կանխել իր աներոջ բնակարանը այլ անձանց կողմից ձեռք բերելու գործընթացը, դատարան- ները պատճառաբանել են այդ մասով Ս.Ափոյանի արարքում հանցա- կազմի բացակայության մասին իրենց դիրքորոշումը, ապա մեղադրանքի մնացած դրվագների կապակցությամբ սահմանափակվել են միայն նշու- մով այն մասին, որ Ս.Ափոյանը վարկային կազմակերպությունից կեղծ

254 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

փաստաթղթերի օգտագործմամբ գումար է ստացել իր աներոջ տան հետ կապված խնդիրը լուծելու համար: 8.2. Բողոքաբերը փաստել է նաև, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով համապատասխան գործարքների կնքման նպատակը, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Ս.Ափոյանը այդ գոր- ծարքներից երկուսն ավարտելուց և Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու 4/1 տան գրավադրմամբ 4.400.000 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 41-րդ տան գրավադրմամբ 17.446.820 ՀՀ դրամ ստանալուց հետո այդ գումարներից որևէ մաս չի ուղ- ղել Գ.Փարոյանի տան խնդրի լուծմանը: Ավելի պարզ՝ Ս.Ափոյանն ունեցել է հնարավորություն լուծելու այն խնդիրը, որը լուծելու համար իբր կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ստացել էր վարկ: Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարաններն անտեսել են, որ նշված տների գրավադր- մամբ Ս.Ափոյանի ստացած գումարը գերազանցում էր Գ.Փարոյանի տան հետ կապված նրա պարտավորության չափը՝ 18 մլն ՀՀ դրամը, և բավա- րար էր այն կատարելու համար: Ավելին` Ս.Ափոյանին մեղսագրվող բոլոր արարքները միմյանց կապելով՝ դատարաններն ուշադրություն չեն դարձ- րել այն հանգամանքին, որ Ս.Ափոյանը դատարանների կողմից հաստատ- ված ճանաչված նպատակն ամբող ջությամբ իրագործելու համար բավա- րար գումար ձեռք բերելուց հետո փորձել է դարձյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ 16.343.600 ՀՀ դրամ ստանալ Կորյունի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի գրավադրումից: 8.3. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները, ըստ էության, հաստատված համարելով, որ Ս.Ափոյանը վարկային կազմակեր- պությանը տարբեր տների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայաց- նելով, դրանց գրավադրմամբ խաբեությամբ գումարներ է ստացել, ընդա- մենը վկայակոչել են դրանց ստացման՝ ամբաստանյալի մատնանշած, բայց գործի օբյեկտիվ փաստական տվյալներին չհամապատասխանող նպա- տակը և գտել, որ այդ արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդ- վածի հանցակազմն առկա չէ: Ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պատճառաբանել, թե ինչ նշանակություն ունի ապօրինի եղանակով գու- մար ձեռք բերելու նպատակը դրա ապօրինության գնահատման հետ՝ գոր- ծում առկա սույն փաստական հանգամանքների համատեքստում: Դատա- րաններն այդպիսով բացառել են թեկուզ այլ անձանց նկատմամբ ունեցած իրավաչափ քաղաքացիաիրավական պարտավորության կատարման նպատակով երրորդ անձից գումար հափշտակելու նույնիսկ տեսական հնարավորությունը, ինչն անընդունելի է և չի բխում խարդախության հան- ցակազմի ո՛չ օրենսդրական սահմանումից և ո՛չ էլ այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքից: 9. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր

255 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գում ները. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավորված և պատճառաբանված են արդ- յոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվեր- սալ վարկային կազմակերպությունից գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարելու համար ամբաստանյալ Ս.Ափոյանին առա- ջադրված մեղադրանքներում բացակայում են խարդախության հանցա- կազմի հատկանիշները: 11. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը պատասխա- նատվություն է նախատեսում խարդախության, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար: Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացրած որոշում ներում: Մասնավորապես, Լ.Ավետիսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփակա- նատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունք- ները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատի- րոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է: (…) ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստա- հությունը չարաշահելով: (…) (…) [O]բյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլո- րության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցա- գործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն: (…) Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:

256 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(…) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստա- հությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա: (…) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահա- դիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները: Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցա- կազմը բացակայում է: (…) Խարդախության միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և գույքը հափշտակելու շահադիտական նպատակի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն գործով ձեռք բերված ապացույցների համակցու- թյան վրա: Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրա- քանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է: (…) Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմ- նավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմ նավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ:» (տե՛ս Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվա- կանի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-րդ, 25-26.4-րդ կետերը): Վ.Մաթևոսյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Խ]արդախությունը և քաղաքացիաիրա- վական պարտավորությունների խախտումն օբյեկտիվ կողմի հատկանիշ- ներով հաճախ համընկնում են: Հետևաբար, այստեղ պետք է նկատի ունե- նալ, որ խարդախությունը` որպես հանցագործություն, քաղաքացիաիրա- վական պարտավորությունների խախտման դեպքերից տարբերվում է սուբյեկտիվ կողմով: (…)[Խ]արդախության մեղադրանքով անձին քրեական պատասխա- նատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ապացույցների բավա- րար ամբող ջությամբ հիմ նավորել, որ հանցավորը դիտավորություն

257 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը: Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել իրա- կանացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները: (…) Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտա- վորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացա- կայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավո- րագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորություն- ների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն:» (տե՛ս Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը): 12. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել իր նախա- դեպային իրավունքում ձևավորած և վերը մեջբերված այն դիրքորոշումը, որ խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր է ոչ միայն ուղղակի դիտավորությունը, այլև շահադիտական նպատակը: Ընդ որում, շահադիտական նպատակը հանցավորի ձգտումն է հարստա- նալ հափշտակված գույքի հաշվին՝ այն վերցնելով, իրենը դարձնելով կամ իր «հաշվին» հանձնելով այլ անձանց: Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն հարկ է համա- րում ընդգծել, որ արարքը որպես խարդախություն որակելու և խար- դախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար որևէ նշանակություն չունի շահադիտական նպատակի ուղղվածությունը: Այլ խոսքով՝ խարդախության հանցակազմն առկա է, եթե հանցավորը մինչև ուրիշի գույքին տիրանալը այն ապօրինի, անհա- տույց, շահադիտական նպատակով վերցնելու և չվերադարձնելու ուղղակի դիտավորություն է ունենում, իսկ այն, թե գույքը հափշտակելուց (վերցնե- լուց և չվերադարձնելուց) հետո հանցավորը հետագայում այդ գույքը ինչ- պիսի եղանակով կամ ուղղությամբ օգտագործելու նախնական դիտավո- րություն է ունենում, որևէ կերպ չի կարող հիմք ծառայել արարքում խար- դախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահա- տելու համար: 13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահ- մանում է.

258 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմ նավորված: (…) 3. Դատարանի դատավճիռը հիմ նավորված է, եթե` 1) դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամա- նակ հետազոտված ապացույցների վրա. 2) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար. 3) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին: 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատ- ճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադր- վող բոլոր հետևությունները և որոշում ները»: Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվա- ծությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերա- դաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմ նա- վորվածության ստուգման համար: (...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկ- տիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարա- վորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմ նավորվածությունը և կայաց- նելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառա- բանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորա- գույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարա- կան օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման: (...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշում ներում` ներպետական դատարանների կողմից կայացված որո- շում ների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառա- բանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմ նարար ազա- տությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որո- շումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս

259 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը): Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կող- մից չհիմ նավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառա- բանված) որոշում ների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ.Խնուս- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը): 14. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ` 1) ամբաստանյալ Ս.Ափոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ` ա) նա, չարաշահելով իր աներ Գ.Փարոյանի վստահությունը, կուտա- կած պարտքերը մարելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավա- լելու նպատակով խնդրել է Գ.Փարոյանին նրան պատկանող բնակարանը գրավադնել: Վերջինս տվել է իր համաձայնությունը, ապա Ս.Ափոյանին հիշյալ բնակարանը տնօրինելու, տիրապետելու, իր նախընտրած պայ- մաններով վաճառելու, իր հայեցողությամբ գրավադնելու և մի շարք այլ գործողություններ կատարելու լիազորություն է տվել: Այնուհետև Ս.Ափո- յանը նշյալ բնակարանը գրավադնելու փոխարեն գաղտնի, ձևական առու- վաճառքի պայմանագրով` 18 մլն ՀՀ դրամով, վաճառել է Ս.Շարբաթյանին և խարդախությամբ հափշտակել նշված գումարը: բ) Ս.Ափոյանը «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ կեղծել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 4/1 տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նույն տան նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղե- կանքը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր տվյալները, ներկայացրել վարկային կազմակերպություն, որի հիման վրա իր ծանոթ Վ.Գրիգորյանի անվամբ ստացել է 4.400.000 ՀՀ դրամ վարկ և հափշտակել այն: գ) «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակեր- պության առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտա- վորությամբ Ս.Ափոյանը դարձյալ կեղծել է Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 41-րդ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների

260 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և սահմանափակում ների վերաբերյալ միասնական տեղեկանքը, բնակելի տան շուկայական և լիկվիդացիոն արժեքների վերաբերյալ արձանագ- րությունը, դրանցում գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել իր ծանոթ Ա.Բադալ յանի տվյալները, ապա ներկայացրել վարկային կազմա- կերպություն և դրանց հիման վրա վերջինիս անվամբ ստացել 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար և կրկին հափշտակել: դ) «բ)» և «գ)» կետերում նշված նույն դիտավորությամբ ու նկարագր- ված եղանակով կեղծել է Երևանի Կորյունի 1-ին նրբանցքի 10-րդ շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկա- յականը, դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակում- ների վերաբերյալ միասնական տեղեկանքը, որոնց մեջ գույքի իրական սեփականատիրոջ փոխարեն նշել է իր ծանոթ Մ.Մելիքյանի տվյալները, ներկայացրել հիշյալ վարկային կազմակերպություն և հափշտակելու նպա- տակով փորձել է ստանալ 16.343.600 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար վարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցվել, քանի որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Արաբ- կիրի սպասարկման գրասենյակում բացահայտվել է ներկայացված փաս- տաթղթերի կեղծ լինելու հանգամանքը, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան- ների դատախազություն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 2) Առաջին ատյանի դատարանը դատաքննության արդյունքներով հաստատված է համարել, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությու- նից վարկեր ստանալով կամ այն ստանալու փորձ կատարելով՝ ամբաս- տանյալ Ս.Ափոյանը հետապնդել է տուժող Գ.Փարոյանին տված խոստու- մը կատարելու՝ ստացած վարկի գումարը վճարելու և բնակարանը տու- ժողին վերադարձնելու նպատակ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): 3) Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի՝ «Ս.Ափոյանին վերագրվող արարքներում խարդախության հանցակազմի առկայությու- նը» մասում արձանագրել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները ժամանակավոր անհնարի- նության պատճառով չկատարելը կամ մասամբ կատարելը չի կարող գնա- հատվել որպես խարդախություն կամ խարդախության փորձ: Այնուհետև փաստել է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակա- ցությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստա- կան տվյալ այն մասին, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակելու տուժողների գույքը: Այսինքն` գործի նյութերով հիմ նավորված չէ Ս.Ափոյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն: Ուստի բացակա- յում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` վստահությունը չարաշահելու կամ խաբեության միջոցով ուրիշի գույքին տիրանալը:

261 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ արձանագրել է, որ գործի նյութերից հետևում է, որ մեղադ- րանքի կողմը չի ներկայացրել որևէ պաշտոնական վարկած Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկա- յության մասին: Այսինքն՝ չի հիմ նավորվել, որ մինչև տուժողների գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը նա դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունեցել է դրանք հափշտակելու նպատակ, որի դեպքում, վերը նշված իրավական դիրքորոշում ների հիման վրա, խարդա- խությունը բացակայում է (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը): 4) Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ Առաջին ատ- յանի դատարանը հանգել է ճիշտ հետևության առ այն, որ ամբաստանյալ Ս.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (երեք դրվագ) և 34-178-րդ հոդվածների 3-րդ մասերի 1-ին կետերով առաջադրված մեղադրանքները նախաքննությամբ և դատաքննությամբ չեն հիմ նավորվել, նրա գործո- ղություններում բացակայում է հանցակազմը (տե՛ս սույն որոշման 7-րդ կե- տը): 15. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 11-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝ 1) ստորադաս դատարանները, հաստատված համարելով կեղծ փաս- տաթղթերի օգտագործմամբ վարկային կազմակերպությունից վար- կեր ստանալու կամ այն ստանալու փորձ կատարելու ամբաստանյալ Ս.Ափոյանի նպատակը, այն է՝ կատարել տուժող Գ.Փարոյանին տված խոստումը՝ ստացած վարկի գումարը վճարել և բնակարանը վերադարձնել տուժողին, քննարկման առարկա չեն դարձրել այն, որ Գ.Փարոյանի բնա- կարանի հետ կապված Ս.Ափոյանի պարտավորության չափը կազմում էր 18 մլն ՀՀ դրամ, իսկ վարկային կազմակերպությունից ընդհանուր առմամբ ստացված շուրջ 22 մլն ՀՀ դրամից (4.400.000 ՀՀ դրամ և 17.446.820 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար) որևէ մաս չի ուղղվել այդ պար- տավորության կատարմանը: Ավելին` Վճռաբեկ դատարանն իր համաձայ- նությունն է հայտնում մեղադրող կողմի բողոքում մատնանշված նաև այն հանգամանքին, որ Ս.Ափոյանին մեղսագրվող բոլոր արարքները միմյանց կապելով՝ ստորադաս դատարանների կողմից հաստատված նպատակն ամբող ջությամբ իրագործելու համար բավարար գումար ստանալուց հետո Ս.Ափոյանը փորձել է դարձյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ 16.343.600 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալ վար- կային կազմակերպությունից (տե՛ս սույն որոշման 8.2-րդ կետը): Ստորադաս դատարանների կողմից հաստատված վերոնշյալ փաս- տի համատեքստում Վճռաբեկ դատարանը սույն որոշման 12-րդ կետում ձևավորած իրավական դիրքորոշում ների լույսի ներքո հարկ է համա- րում ընդգծել, որ նույնիսկ եթե ստորադաս դատարանների կողմից

262 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հաստատված ճանաչված Ս.Ափոյանի վերը նշյալ նպատակը բխեր գոր- ծի փաստական հանգամանքներից, այնուամենայնիվ, այն չէր կարող որևէ հիմք ծառայել Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար: 2) կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից խարդախությամբ գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարելու համար Ս.Ափոյա- նին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ միայն հաստատ- ված համարելով ինչպես գործի փաստական տվյալներից չբխող, այնպես էլ Ս.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար որևէ նշանակություն չունե- ցող իրավաբանական փաստը՝ Ս.Ափոյանի վերոնշյալ նպատակը՝ ստորա- դաս դատարանները վերջինիս առաջադրված համապատասխան մեղադ- րանքներում խարդախության հանցակազմի հատկանիշների բացակա- յության մասին վկայող որևէ բովանդակային պատճառաբանություն չեն ներկայացրել: Իսկ ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից մատնա- նշված այն հանգամանքին, ըստ որի՝ քաղաքացիաիրավական պայմա- նագրով ստանձնած վարկային պարտավորությունները ժամանակավոր անհնարինության պատճառով չկատարելը կամ մասամբ կատարելը չի կարող գնահատվել որպես խարդախություն կամ խարդախության փորձ, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդպիսի եզրահանգմանը բացարձակ բնույթ հաղորդելը հիմ նավոր չէ, քանի որ կախված գործի կոնկրետ փաստական տվյալներից՝ քաղաքացիաիրավական պայմա- նագրով ստանձնած պարտավորության խախտումը կարող է որակվել որպես խարդախություն կամ խարդախության փորձ: 16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի փաս- տական հանգամանքները, անտեսել են Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքը, ինչի արդյունքում կայացրել են անհիմն և չպատճառաբանված դատական ակտեր: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարան- ների հետևություններն այն մասին, որ կեղծ փաստաթղթերի օգտագործ- մամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակեր- պությունից գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատարե- լու համար ամբաստանյալ Ս.Ափոյանին առաջադրված մեղադրանքներում բացակայում են խարդախության հանցակազմի հատկանիշները, հիմ նա- վորված և պատճառաբանված չեն: 17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ ստորադաս դատարանները կայացրել են ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին

263 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

չհամապատասխանող չհիմ նավորված և չպատճառաբանված դատական ակտեր, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է: 18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արդարացման դատավճիռը (…) չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաս- տական հանգամանքների պայմաններում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական իրավունքի էական խախ- տում ները կասկածի տակ են առնում ամբաստանյալ Ս.Ափոյանի անմե- ղությունը «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմա- կերպությունից գումար հափշտակելու (2 դրվագ) և այդպիսի փորձ կատա- րելու համար առաջադրված մեղադրանքներում, ուստի հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկելու Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերգեյ Մարտիկի Ափոյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մա- րաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

264 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

21.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴ/0144/01/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստան- յալ Մարատ Սարգսի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատա- րանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Գրիգոր- յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխա- վոր վարչության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեա- կան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է

265 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թիվ 57108512 քրեական գործը` Մարատ Սարգսյանի կողմից Մայիս Խաչիկ- յանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու փաս- տի առթիվ: Նախաքննության մարմ նի` 2012 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Մ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Մ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2012 թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմ նի որոշմամբ Մ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ- վածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2012 թվականի նոյեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան: 2. 2013 թվականի նոյեմբերի 20-ին մեղադրողի որոշմամբ Մ.Սարգս- յանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 26-ի դատավճռով Մ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ- վածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով: Նույն դատավճռով տուժողի իրավահաջորդ Ա.Դավթյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Մ.Սարգսյանից հօգուտ Ա.Դավթյանի բռնագանձվել է 1.500.000 դրամ` որպես տուժող Մ.Խաչիկյանի հուղարկավորության գումար և 9.920 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործության կատարման ընթացքում հափշտակված գումարի փոխհատուցում: 3. Ամբաստանյալի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 14-ին որոշում է կայաց- րել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 26-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի իրավահաջորդ Ա.Դավթյանի ներ- կայացուցիչ Կ.Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ տու- ժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

266 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Մ.Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա «իր ծանոթ, համաքաղաքացի, տարադրամի փոխանակումով զբաղվող Մայիս Խաչիկյանին շահադիտական դրդում ներով սպանելու, այն է` վերջինիս մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու ակնկալիքով նրան ապօ- րինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցավոր մտադրությամբ, 2012թ. մայիսի 27-ին` ժամը 15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի շու- կայի տարածքից խաբեությամբ` իր տանը գտնվող 1000 ԱՄՆ դոլարը ՀՀ դրամով փոխանակելու պատրվակով, նստեցրել է իր անձնական օգտագործման «Նիսսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան, ու գնացել են Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի առաջին փակուղու թիվ 2 հասցեում գտնվող տան դիմաց, քանի որ դիրքի և տեղակայման առումով տեղանքը նպաստավոր է եղել հանցավոր մտադրությունն իրականացնելու համար: Ամբաստանյալ Մարատ Սարգսյանը նախապես իր մոտ գտնվող խոհա- նոցային դանակով ավտոմեքենայի խցիկում բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ.Խաչիկյանի մարմ նի տարբեր մասերին, որից չորսը` կրծքա- վանդակի աջ կեսի առաջային մակերեսին, մեկը` պարանոցի առաջային մակերեսի ստորին հատվածին և վեցը` աջ ձեռքի տարբեր հատվածներին ու սպանել նրան: Ամբաստանյալ Մարատ Սարգսյանը տուժող Մ.Խաչիկ- յանի աջ գոտկային հատվածից` վերնաշապիկի տակից, հափշտակել է վերջինիս մոտ գտնվող, առանձնապես խոշոր չափերի` 5.693.520 ՀՀ դրա- մին համարժեք 14000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ վերջինիս դին իր ավտո- մեքենայով տեղափոխել և գցել է Արմավիրի մարզի Գայ և Չոբանքարա համայնքների տարածքով անցնող, չգործող ջրատարի մեջ, ավտոմեքե- նան թողել Չոբանքարա համայնքի գերեզմանատանը և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Էջմիածին քաղաք: Բաղրամյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկում ամբաստանյալ Մարատ Սարգսյանը գնել է ջինսե տաբատ ու վերնաշապիկ, անմիջապես գնացել է իրենց շեն- քի մոտ, փոխել իր հագուստն ու գնացել «Զվարթնոց» օդանավակայան: Ճանապարհին ամբաստանյալ Սարգսյանը նետել է հանցագործության կատարման պահին իր հագին եղած հագուստը, օդանավակայանում` Մ.Խաչիկյանից հափշտակված գումարներից 300 ԱՄՆ դոլարը փոխա- նակել է ՀՀ դրամով, որից 110.000 ՀՀ դրամով գնել է նույն օրը` ժամը 22:00-ի համար նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս: Այնուհետև ամբաստանյալ Մարատ Սարգսյանն ինքնաթիռի տոմսը գնելուց հետո մնացած դրամը և 500 ԱՄՆ դոլարը փոխանակել է 15.100 ՌԴ ռուբլիով և պատրաստվել մեկնել Մոսկվա քաղաք: Ժամը 20:50-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության աշխատակիցները «Զվարթնոց»

267 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օդանավակայանում հայտնաբերել են ամբաստանյալ Մարատ Սարգսյա- նին և բերման ենթարկել ոստիկանության Էջմիածնի բաժին» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 3-րդ, թերթեր 387-392): 6. Դատաբժշկական փորձագետի թիվ 28 եզրակացության համաձայն՝ «(…) Մ.Խաչիկյանի մահը վրա է հասել ներքին սուր արյունահոսությունից` սրտի տամպոնադայից, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի հարկրծոսկրային գծով 3-րդ կողի մակարդակի կտրված-ծակված թափան- ցող [մեկ վերք] ստանալու հետևանքով: (…) Դիակի ուսում նասիրության ժամանակ հայտնաբերվել [են] նաև պարանոցի առաջային մակերեսի ստորին երրորդականի կտրված-ծակված [մեկ վերք], (…) կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի` կրծոսկրի կոթյունի շրջանի կտրված-ծակ- ված թափանցող [երկու վերք], կրծքավանդակի աջ կեսի առաջային մակե- րեսի հարկրծոսկրային գծով 3-4-րդ միջկողային տարածության կտրված- ծակված թափանցող [մեկ վերք], (…) [ձ]ախ բազկի միջին երրորդականի առաջային մակերեսի [մեկ վերք], ձախ նախաբազկի վերին-միջին-ստո- րին երրորդականների հետին-առաջային մակերեսների [հինգ կտրված- ծակված վերք] (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 168-172): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Մարատ Սարգսի Սարգսյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարա- կական վտանգավորության աստիճանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 387-392): 8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) [Ք]ննության առնելով Մ.Սարգսյանի նկատմամբ (…) ցմահ ազա- տազրկում նշանակելու հարցերը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդ- վածով ամրագրված պատժի իրացվելիության հարցերը, հաշվի առնե- լով գործի կոնկրետ հանգամանքները, (…) հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը [Վերաքննիչ դատա- րանը] հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները /ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածներ/, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի սանկցիայի սահմաններում Մ. Սարգսյանին դատապարտել է ազատազրկման 14 /տասնչորս/ տարի ժամկետով, որը համապատասխա- նում է հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, և որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախա- տեսված պատժի նպատակներին (…): (…) Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ. Գրիգորյանի վերաքննիչ բողոքում նշված այն պահանջին, որ սույն գոր- ծով ներկայացված քաղաքացիական հայցը պետք է բավարարել ամբող- ջությամբ` բռնագանձումը տարածելով ամբաստանյալի սեփականությունը

268 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանդիսացող գույքի վրա, այդ թվում` «Nissan March» մակնիշի 30ԼՏ778 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է (…) (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 66-85):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են, դրանցով թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի խախտում ներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ անտեսվել են ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ, 63-րդ հոդվածների պահանջները: Վերոգրյալ օրենսդրական դրույթների վերլուծության արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Մ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանները հաշվի չեն առել ամբաստանյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը: Բողոք բերած անձի պնդմամբ հանցավորի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի չէ ակնհայտ մեղմ լինելու պատճառաբանությամբ, այն չի համապատասխանում հանցագործության ծանրությանը, դրա կատարման հանգամանքներին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար չէ ամբաստանյալին ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: 10. Բացի այդ, բողոքի հեղինակի կարծիքով՝ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ ամբաստանյալի կողմից «Nissan March» մակնիշի 30ԼՏ778 պետհամարանիշի ավտոմեքենան գնելու, սակայն իր եղբոր անունով գրանցելու վերաբերյալ տուժողի իրավահա- ջորդի ներկայացուցիչ Կ.Գրիգորյանը պատշաճ ապացույցներ չի ներկա- յացրել: Բողոքաբերը վկայակոչել է Մ.Սարգսյանի` որպես կասկածյալի կողմից տրված ցուցմունքները և արձանագրել, որ Վերաքննիչ դատա- րանը բավարար չափով չի ծանոթացել գործի նյութերին: 11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկա- նել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը, ամբաստանյալ Մ.Սարգսյանին դատապարտել ցմահ ազա- տազրկման, տուժողի իրավահաջորդ Ա.Դավթյանի քաղաքացիական հայցը բավարարել ամբող ջությամբ` բռնագանձումը տարածելով ամբաս- տանյալի սեփականությունը հանդիսացող գույքի` «Nissan March» մակ- նիշի 30ԼՏ778 պետհամարանիշի, «Lexus RX 300» մակնիշի 21ՕՍ181

269 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պետհամարանիշի ավտոմեքենաների վրա կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միա- տեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրա- ցումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության (շահադիտական դրդում ներով կատարված սպանություն) համար պատիժ նշանակելիս արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտի- կայի ճիշտ ձևավորման համար: 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհա- տականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմ նավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով Մ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 14. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրա- վական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համա- պատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանք- ներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղ- ղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործություն- ները»: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատ- մամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնե- լով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները: 2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հան- րության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի

270 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (…)»: Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշում ներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշում ներում: Նշյալ դատական ակտերում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրա- վունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է կատարված հանցագործության և կիրառվող պատժի համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեա- կան օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատա- րանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Անդրադառնալով պատժի անհատականացման ընդհանուր չափանիշ- ներից հանցագործությունների հանրային վտանգավորությանը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրել է. ա) արարքի հանրային վտանգավորության բնույթը որոշվում է այն- պիսի փաստական տվյալների ամբող ջությամբ, որոնք բնութագրում են մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, քրեա- կան օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, բ) արարքի հանրային վտանգավորության աստիճանը որոշվում է այնպիսի փաստական տվյալների ամբող ջությամբ, որոնք բնութագրում են հանցագործությամբ պատճառված վնասի չափը և բնույթը (հանրորեն վտանգավոր հետևանքներ), հանցագործության կատարման եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (տե՛ս mutatis mutandis Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշ- ման 14-րդ կետը): Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ հանցագործության հանրա- յին վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով

271 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձ- նահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկ- տեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը): 15. Սույն գործով բարձրացված իրավական հարցի շրջանակնե- րում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ծանրաց- նող հանգամանքներով սպանության, մասնավորապես` շահադիտական դրդում ներով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկե- լու հանցագործության հանրային վտանգավորությանը: Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` «Սպանությունը` [ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյան- քից զրկելը] շահադիտական դրդում ներով (...) պատժվում է (...) ազա- տազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազա- տազրկմամբ»: Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ վերոգրյալ հան- ցակազմի համար պարտադիր հատկանիշ է շահադիտական շարժառիթի առկայությունը: Ընդ որում, շահադիտական շարժառիթը դրսևորվում է հանցավորի կամ այլ անձանց համար նյութական որևէ օգուտ ստանալու կամ նյութական որոշակի ծախսերից ազատվելու ձգտումով: Հանցագործության անմիջական օբյեկտը, ինչպես սպանության մյուս տեսակների դեպքում, յուրաքանչյուր մարդու կյանքն է, որը ենթակա է քրեաիրավական պաշտպանության նրա ծնվելու պահից մինչև մահ: Միևնույն ժամանակ որպես շահադիտական դրդում ներով սպանության հանրային բարձր վտանգավորությունը բնութագրող հատուկ հանգա- մանք` հանցավորի կողմից նյութական շահը տուժողի կյանքից գերա- դասելու վճռականությունն է: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարող անձի համար մարդու կյանքը` որպես բարձրագույն սոցիալական արժեք, ունի չնչին նշանակություն: Ինչ վերաբերում է շահադիտական դրդում ներով սպանության սուբ- յեկտիվ կողմին, ապա այն բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Ընդ որում, փաստ է, որ մեղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցանքի ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունի ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքը, ինչը ենթադրում է հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Այս դեպքում հանցագործության

272 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սուբյեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադրությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբող- ջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանք- ների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առա- ջացնելով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ (տե՛ս mutatis mutandis Արմեն Շահբազ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվա- կանի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումը): 16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատար- ված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն հանցավորի դիտավորության ուղղվածությանը, որի բացա- հայտումը սերտորեն կապված է արարքի կատարման եղանակի, օգտա- գործվող գործիքների ու միջոցների առանձնահատկությունների, հասց- ված վնասվածքների քանակի ու տեղակայվածության, հանցագործության իրադրության, հանցավորի և տուժողի փոխհարաբերությունների բնույթի և օբյեկտիվ այլ հանգամանքների հետ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված հանգա- մանքների պատշաճ գնահատման շահադիտական դրդում ներով սպա- նությունների վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար նշանակված պատժով չի ապահովվի նաև կատարված արարքի և կիրառված պատժի համաչափությունը, ինչի արդյունքում կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները: 17. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Մ.Սարգսյանը տարադրամի փոխանակումով զբաղվող Մ.Խաչիկյանին շահադիտական դրդում ներով սպանելու հանցավոր մտադրությամբ 2012թ. մայիսի 27-ին` ժամը 15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի շու- կայի տարածքից խաբեությամբ` իր տանը գտնվող 1000 ԱՄՆ դոլարը ՀՀ դրամով փոխանակելու պատրվակով, տուժողին նստեցրել է իր անձնա- կան օգտագործման «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ու տարել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի առաջին փակուղու թիվ 2 հասցեում գտնվող տան դիմացի հատված: Այնուհետև ավտոմեքենայի խցիկում իր մոտ գտնվող խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ.Խաչիկյանի մարմ նի տարբեր մասերին, որից չորսը` կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, մեկը` պարանոցի առաջային մակերեսի ստորին հատվածին և վեցը` աջ ձեռքի տարբեր հատվածներին ու սպանել նրան: Ամբաստանյալը տուժողի աջ գոտկային հատվածից, վերնաշապիկի

273 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տակից հափշտակել է վերջինիս մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի` 5.693.520 ՀՀ դրամին համարժեք 14000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ վերջինիս դին իր ավտոմեքենայով տեղափոխել և գցել է Արմավիրի մարզի Գայ և Չոբանքարա համայնքների տարածքով անցնող, չգործող ջրատարի մեջ: Այնուհետև ամբաստանյալը գնացել է «Զվարթնոց» օդա- նավակայան՝ պատրաստվելով մեկնել Մոսկվա (տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը): Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ հաշվի է առնում Մ.Սարգսյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը): Իր հերթին Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պահպանվել են պատիժ նշանակելու ընդ- հանուր սկզբունքները, իսկ Մ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նշանակված պատիժը համապատասխանում է կատարված հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը): 18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները համապատաս- խանաբար` Մ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և դրա իրա- վաչափությունը ստուգելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստի- ճանը և բնույթը, ինչի հետևանքով ամբաստանյալի նկատմամբ նշանակ- վել է ակնհայտ մեղմ պատիժ: Մասնավորապես՝ ստորադաս դատարան- ները պատշաճ կերպով հաշվի չեն առել, որ՝ ա) Մ.Սարգսյանը, չնչին նշանակություն տալով Մ.Խաչիկյանի կյան- քին, նյութական շահը գերադասելով վերջինիս կյանքից, շահադիտական դրդում ներով՝ նյութական օգուտ ստանալու ակնկալիքով, սպանել է նրան, բ) Մ.Սարգսյանը դանակով տասնմեկ հարված է հասցրել Մ.Խաչիկ- յանի մարմ նի տարբեր մասերին, այդ թվում` կենսականորեն կարևոր օրգանների շրջանում, գ) Մ.Սարգսյանը գործել է ուղղակի դիտավորությամբ` գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսել տուժողին մահ պատճառելու անխուսափելիությունը և ցանկացել դրա վնաս հասնելը, ինչի մասին է վկայում նախորդ կետում վկայակոչված հանգամանքը, դ) Մ.Խաչիկյանին կյանքից զրկելուց և վերջինիս մոտ առկա առանձ- նապես խոշոր չափերի գումարը հափշտակելուց հետո Մ.Սարգսյանը վեր- ջինիս դին տեղափոխել և գցել է ջրատարի մեջ, իսկ ինքը գնացել օդանա- վակայան՝ պատրաստվելով մեկնել Մոսկվա:

274 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերոգրյալից հետևում է, որ սույն գործով հանցագործության հանրա- յին վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար ստորա- դաս դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմ նական վնաս- վածքների քանակին, տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, ինչպես նաև հանցագործության կատարման հանգա- մանքներին: 19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականաց- ման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմ նավորված և պատ- ճառաբանված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով Մ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապա- տասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախա- տեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ: 20. Անդրադառնալով «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելու պահանջի կապակցությամբ բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկին՝ Վճռաբեկ դատա- րանը վերահաստատում է Արամ Մկրտչյանի գործով որոշմամբ արտա- հայտված իրավական դիրքորոշում ներն այն մասին, որ քրեական դատա- վարության շրջանակներում քաղաքացիական հայցի քննության արդ- յունքում դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է սահմանափակվի միայն քաղաքացիական հայցի լրիվ կամ մասնակի բավարարման, դրա չափի սահմանման, ինչպես նաև այն անձի մատնանշմամբ, ումից ենթակա է գույքի բռնագանձումը: Ինչ վերաբերում է բռնագանձման ենթակա գույքի տեսակի, հերթականության, բռնագանձման կարգի սահմանմանը վերա- բերող հարցերին, ապա դրանց լուծումը դուրս է ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի կարգավորման առարկայից (տե՛ս mutatis mutandis Արամ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0326/01/09 որոշումը): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հեղինակի կողմից բարձրացված վերոգրյալ փաստարկը հիմ նազուրկ է:

275 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մարատ Սարգսի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

276 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

22.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼԴ/0019/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Իշխան Ռոդիկի Միքայել յանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ի.Միքայել յանի պաշտպան Մելսիկ Ղարագյոզ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 19125913 քրեական գործը: Նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի փետրվարի 5-ի որոշում նե- րով Իշխան Ռոդիկի Միքայել յանը, Գարիկ Կարենի Դանիել յանը և Սաղա- թել Շահենի Սարգսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց

277 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի ընդ- հանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) ստացվել է 2014 թվականի փետրվարի 18-ին: 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Իշխան Միքայել յանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամ- կետով: Նույն դատավճռով Գարիկ Դանիել յանը և Սաղաթել Սարգսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշա- նակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ի.Միքայել յանի, Գ.Դանիել յանի և Ս.Սարգսյանի նկատմամբ կիրառ- ված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 3. Վերոհիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալներ Ի.Միքայել յանը, Գ.Դանիել յանը և Ս.Սարգսյանը: ՀՀ վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ փաստաբաններ Վահան Ավագյանի և Մելսիկ Ղարագյոզ յանի վճռաբեկ բողոքները Վճռա- բեկ դատարանը 2015 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վերադարձրել է` տրամադրելով 10-օրյա ժամկետ` բողոքների ձևական սխալները շտկելու և դրանք կրկին ներկայացնելու համար: Ամբաստանյալ Ի.Միքայել յանի պաշտպան Մ.Ղարագյոզ յանը, շտկե- լով ձևական սխալները, կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռա- բեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ամբաստանյալ Իշխան Միքայել յանին ՀՀ քրեական օրենսգրքի 183- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել` փախցրել են ուրիշի ավտոմեքենան:

278 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Այսպես` Իշխան Միքայել յանը 2013 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Սաղաթել Սարգսյանի առաջարկությամբ, վերջի- նիս և Գարիկ Դանիել յանի հետ գալով նախնական համաձայնության, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել` փախցրել են Հովիկ Բաղրամյանին պատկանող, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի 1 շենքի բակում կայանված ՎԱԶ 21063 մակնիշի, 16ՕԼ425 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն չեն կարողացել գործարկել ավտո- մեքենայի շարժիչը, որի պատճառով Իշխան Միքայել յանը նստել է ղեկին, իսկ Գարիկ Դանիել յանը և Սաղաթել Սարգսյանը հրելով ավտոմեքենան տարել են Վանաձոր քաղաքի Մոսկով յան 54 շենքի մոտ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 213): 6. Մեղադրական եզրակացության բովանդակությունից հետևում է, որ մեղադրողն արագացված դատաքննության դեմ առարկել է՝ չնշելով որևէ փաստարկ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, թերթ 206): 7. Պաշտպան Մ.Ղարագյոզ յանը 2014 թվականի հուլիսի 4-ի դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալները նախաքննության ավարտին միջնորդել էին կիրառել գործի քննության արագացված կարգ: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալները նույնպես միջնորդել են կիրառել դատաքննության արագացված կարգ: Իսկ մեղադրողը դատա- րանի հարցին պատասխանել է, որ չի փոխում իր դիրքորոշումը և առար- կում է արագացված կարգ կիրառելու դեմ: Այնուհետև դատարանը հայտա- րարել է դատաքննությանն անցնելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 184-185): 8. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճռի համաձայն՝ «Ամբաստանյալ Իշխան Ռոդիկի Միքայել յանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտա- կելու նպատակի, ապօրինաբար տիրացել` փախցրել է ուրիշի ավտոմեքե- նան: (…) Այսինքն, Իշխան Ռոդիկի Միքայել յանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք ու նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի նշված հանցա- գործությունը կատարելու համար: (...) ՀՀ քրեական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամբաս- տանյալ Իշխան Ռոդիկի Միքայել յանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարում հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը: (...)»: (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 255-260): 9. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(…) Դատարանն (…) Իշխան Միքայել յանի (…) նկատմամբ պատիժ նշանակելիս, պահպանելով պատիժ նշանակելու

279 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ընդհանուր սկզբունքները, բավարար չափով հաշվի առնելով վերջին[իս] կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, [նրա] պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառելիության հարցում հանգելով ճիշտ եզրահանգման` (…) նշանակել է արդարացի և համաչափ պատիժ` նշանակված պատիժ[ը] մեղմացնելու հիմքեր չկան, ուստի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ գոր- ծը քննելիս և լուծելիս Դատարանի կողմից քրեադատավարական իրա- վունքի այնպիսի էական խախտում ներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` թույլ չեն տրվել: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գոր- ծի շրջանակներում Դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմ նավորված և պատճա- ռաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ (...)» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 3, թերթ 68-75):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմ նավորում ներով. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ իր պաշտպանյալ Իշխան Միքայել յանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշումն օրինա- կան չեն, ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատա- վարական իրավունքի էական խախտում ներ, որոնք հիմք են դատական ակտերը բեկանելու համար: Մասնավորապես վճռաբեկ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների խախտում ներ: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը չի կիրառել դատական քննության արագացված կարգ, ինչի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշա- նակվել է անհամեմատ խիստ պատիժ: Բողոքաբերը փաստարկել է նաև, որ արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալների միջնորդությունները դատարանների կողմից հաճախ մերժվում են մեղադրողի չփաստարկված առարկության հիման վրա, ուստի սույն հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգաց- ման խնդիր: 11. Ի հիմ նավորումն իր փաստարկների՝ վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել Իշխան Միքա- յել յանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի

280 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանգամանքներ, ինչպիսիք են մեղայականով ներկայանալը և հանցա- գործությունը բացահայտելուն աջակցելը: Մինչդեռ գործում առկա են ինչ- պես մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունը, այնպես էլ Իշխան Միքայել յանի խոստովանական ցուցմունքները: 12. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ չնայած օրենքով նախատես- ված բոլոր պահանջների առկայությանը, Առաջին ատյանի դատարանը մերժել է արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալների միջ- նորդությունը` հիմք ընդունելով մեղադրողի չփաստարկված, չպատճա- ռաբանված առարկությունը: Այս առումով բողոքաբերը գտել է, որ արա- գացված կարգ չկիրառելու մասին դատարանի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-931 որոշմանը: Միևնույն ժամանակ նշել է, որ դատական քննության արագացված կարգ կիրառե- լու դեպքում Իշխան Միքայել յանի նկատմամբ կնշանակվեր ավելի մեղմ պատժաչափ, քան 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը: Այսինքն` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը և կիրառելով դատա- կան քննության ընդհանուր կարգ` դատարանն ամբաստանյալին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` ավելի մեղմ պատիժ ստանալու իրավունքից և հնարավորությունից: 13. Ելնելով վերոշարադրյալից` բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը, այն է` Իշխան Միքա- յել յանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության արա- գացված կարգ կիրառելու դեմ առարկելու մեղադրողի իրավունքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մաս) իրաց- ման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահո- վելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավա- կան դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը, երկրորդը՝ ամբաստանյալի նկատմամբ դատական քննության արագաց- ված կարգ չկիրառելու իրավաչափությանը: Այլ կերպ՝ բողոքաբերների առաջին հարցն առնչվում է նյութական իրավունքի ենթադրյալ խախտ- մանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, իսկ երկրորդը՝ դատավարական

281 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարական իրավունքի խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարա- գայում այն կարող է ազդեցություն ունենալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատա- վարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը: 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Առաջին ատյանի դատարանն իրավասու էր մեղադրողի չփաստարկված առարկության հիման վրա մեր- ժել դատաքննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ ամբաս- տանյալ Իշխան Միքայել յանի միջնորդությունը: 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առար- կել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջար- կությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատա- րանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե` 1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնոր- դության բնույթը և հետևանքները, և 2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և 3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին: 3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին: Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: (…) Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունա- կության առնչությամբ հիմ նավոր կասկածների առկայության դեպքում

282 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը՝ անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի համա- ձայն` «(…) 4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 375.1 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով: 5. Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկաց- նելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կար- գով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսում նասի- րում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատ- վությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: 6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյուն- քում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատես- ված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատ- ժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատես- ված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը: (…) 8. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման»: Արագացված դատաքննության ինստիտուտի էությանն ու բովանդա- կությանն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանը` արձա- նագրելով, որ. «(…) Արագացված կարգով դատական քննությունը քրեա- կան դատավարության ձև է, որն օրենքով սահմանված կարգով միտված է գործն առավել սեղմ ժամկետում և պարզեցված կանոններով լուծելուն: Այս ինստիտուտի առանցքում «գործարքն» է քրեական դատավարության երկու կողմերի` մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև, որի շրջանակներում մեղադրյալը համաձայնում է առաջադրված մեղադ- րանքին, ինչի դիմաց նրա համար երաշխավորվում է պատժի այնպիսի չափ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժ, ինչ- պես նաև ամբաստանյալն ազատվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված

283 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատական ծախսերից: Համաձայնելով արագացված դատաքննությանը` ամբաստանյալը նաև կամովին հրաժարվում է մի շարք սահմանադ- րաիրավական երաշխիքներից, այն է` անմեղության կանխավարկածի սկզբունք, գործի հրապարակային քննության և այլ իրավունքներ: Մյուս կողմից` մեղադրողը հրաժարվում է մեղադրանքը պաշտպանելու իր գոր- ծառույթը լրիվ ծավալով իրականացնելուց` դրանով հնարավորություն ստանալով տնտեսել իր միջոցները, ինչպես նաև մեղադրյալին (ամբաս- տանյալին) խրախուսել համագործակցելու քրեական հետապնդման մար- մինների հետ» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդ- հանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հար- ցը որոշելու վերաբերյալ գործով թիվ ՍԴՈ-931 որոշման 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերը): 17. Մեջբերված քրեադատավարական նորմերով նախատեսված է արագացված դատաքննության ինստիտուտը՝ որպես քրեական դատա- վարության տարբերակված վարույթի տեսակ, որի կարևորությունն ընգծ- ված է դեռևս 1987 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմի- տեի «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» թիվ R (87) 18 հանձնարարականում: Արագացված դատաքննության ինստի- տուտն ուղղված է քրեական արդարադատության համակարգի գործու- նեությունն արագացնելուն և պարզեցնելուն, մասնավորապես՝ ող ջամիտ ժամկետում քրեական գործի լուծման վերաբերյալ միջազգային չափա- նիշները և պահանջներն ապահովելու պետության պարտավորությունն արդյունավետ իրականացնելուն, հանցագործությունների քննությունն իրականացնելիս հապաղում ները վերացնելուն, որոնք կասկածի տակ են դնում քրեական օրենքի հեղինակությունը և ազդում արդարադատության պատշաճ իրականացման վրա, ինչպես նաև պետության քրեական քաղա- քականության գերակա խնդիրներն արդյունավետ լուծելուն: Քննարկվող ինստիտուտի նպատակներն են, ի թիվս այլնի. ա) դատավարական տնտեսումը, այսինքն` առանձին քրեական գործե- րով ժամանակի, միջոցների և ջանքերի կրճատումը` դրանք ավելի բարդ գործերի վարույթի համար օգտագործելու նպատակով, բ) հանցագործության կատարման և պատժի նշանակման միջև ընկած ժամանակահատվածի կրճատումը, նպատակ ունենալով ուժեղացնել դատավարության և քրեական պատժի նախազգուշական ազդեցությունը, գ) կողմերին հաշտեցնելը և այլն (քննարկվող ինստիտուտի նպատակ- ների վերաբերյալ նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև Սահմանադրական դատարանը վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-931 որոշ- ման 6-րդ կետում):

284 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

18. Դատական քննության արագացված կարգը գործող օրենսդրական կարգավորման պայմաններում կարող է կիրառվել օրենսդրորեն սահ- մանված և դատական պրակտիկայում մշակված հստակ պայմանների և հիմքերի առկայության պարագայում (դատական քննության արագաց- ված կարգ կիրառելու հիմքերն ու պայմանները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի և Գառ- նիկ Մարտինի Ֆարմանյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 և Անդրանիկ Գարիկի Առուստամյանի գործով 2012 թվա- կանի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշում ներում): Այդ պայմանների վերլուծությունը ցույց է տալիս, որ դատավարական այս կառուցակարգի նախադրյալներից մեկը մեղադրողի կամարտահայտությունն է: Այս առու- մով անհրաժեշտ է նշել, որ մեղադրողը, հանդիսանալով քրեական դատա- վարությունում մեղադրանքը տնօրինող սուբյեկտ, օժտված է մի շարք դիս- պոզիտիվ (տնօրինչական) իրավունքներով, որոնցից է նաև արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու միջոցով դատավարության ձևի ընտ- րությունը կանխորոշելը: Մասնավորապես, մեղադրողի կողմից արագաց- ված կարգի դեմ առարկելը բացառում է դատարանի կողմից դրա կիրա- ռումը, իսկ չառարկելը` ենթադրում է այն կիրառելու մեղադրողի «լռել յայն» համաձայնություն: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ կարգավորում նախատեսված չէ մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկելուն ներկայացվող պահանջների վերաբերյալ: Այս առումով հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը, հիմնվելով ՀՀ Սահմա- նադրության և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային չափա- նիշների վրա, իր թիվ ՍԴՈ-931 որոշմամբ գտել է, որ արագացված կարգի դեմ դատախազության (մեղադրող կողմի) առարկությունը չի կարող դիտվել որպես «բացարձակ վետոյի» իրավունք, այդ առարկությունը պետք է լինի փաստարկված (տե՛ս վերը վկայակոչված` ՀՀ սահմա- նադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-931 որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Սահմանադրա- կան դատարանի՝ վկայակոչված դիրքորոշման վրա, նույնպես գտնում է, որ արագացված դատաքննության դեմ առարկելիս մեղադրողի կող- մից պետք է ներկայացվեն համապատասխան փաստարկներ, հակառակ դեպքում մեղադրողին այդպիսի իրավունքով օժտելը կարող է հանգեցնել կամայականությունների, խախտել օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքը, ինչպես նաև իմաստազրկել արագացված դատաքննության ինստիտուտի վերը հիշատակված նպատակները, ինչն անթույլատրելի է և չի բխում այդ ինստիտուտի տրամաբանությունից: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չեն այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվեն մեղադրողի կողմից

285 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արագացված կարգ կիրառելու հարցի վերաբերյալ դիրքորոշում ձևավո- րելիս: Այլ խոսքով՝ Օրենսդիրը այդ հարցի գնահատումը թողել է մեղադ- րողի հայեցողությանը՝ պայմանավորված գործերի և դրանց հանգա- մանքների բազմազանությամբ և օրենքով համապարփակ կարգավորում նախատեսելու անհնարինությամբ: Մասնավորապես, որպես այդպիսի հանգամանքներ կարող են հանդես գալ արագացված կարգ կիրառե- լու իրավական պայմանների կամ հիմքերի առկայությունը կամ բացա- կայությունը, մեղադրյալի կողմից հանցագործության բացահայտմանը և քննությանը աջակցելը, կատարած արարքի համար զղջալը, հանցագոր- ծության հետևանքով պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հար- թելը, հանցագործության կամ այն կատարած անձի հանրային վտանգա- վորությունը բնութագրող այլ հանգամանքները, ինչպես նաև մեղադրյալի տարիքը (անչափահասի նկատմամբ դատական քննության արագաց- ված կարգ կիրառելու վերաբերյալ մանրամասն տե՛ս Անդրանիկ Առուս- տամյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշումը), տուժողի դիրքորոշումը (արագացված կարգ կիրառելիս տուժողի դիրքորոշումը հաշվի առնելու վերաբերյալ մանրա- մասն տե՛ս Տիգրան Քամալ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվա- կանի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշումը): 19. Միաժամանակ, արագացված կարգի դեմ առարկելիս փաստարկ- ներ ներկայացնելու մեղադրողի պարտականության չկատարումը պետք է առաջացնի համապատասխան իրավական հետևանքներ, այլապես այն կկրի դեկլարատիվ (հռչակագրային) բնույթ և չի ապահովի այդպիսի պահանջ նախատեսելու նպատակը: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկելը փաստարկելու պահանջի պատշաճ չկատարումը հավասարազոր է նրա կողմից արագացված դատաքննության դեմ չառարկելուն, հետևաբար պետք է առաջացնի նույն իրավական հետևանքները, որոնք նախատես- ված են վերջինիս դեպքում: Այլ խոսքով՝ քննարկվող իրավիճակը պետք է գնահատվի որպես արագացված կարգի կիրառման՝ «եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրա- ռելու դեմ» նախադրյալի առկայություն: 20. Այսպիսով, մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկե- լիս փաստարկներ ներկայացնելու պահանջի կատարումը պետք է քննարկ- ման առարկա դարձվի և գնահատվի դատարանի կողմից` արագացված կարգ կիրառելու ամբաստանյալի միջնորդության քննարկման շրջանակ- ներում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերջին դիրքորոշումը բխում է Սահմանադրական դատարանի վերը վկայակոչված թիվ ՍԴՈ- 931 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ներից և ուղղ- ված է այդ որոշման կատարմանը: Հակառակ մոտեցման դեպքում Սահ- մանադրական դատարանի վերոհիշյալ որոշումը կդառնա վերացական

286 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և պատրանքային, արդյունքում չի ապահովվի նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի կատարումը, համաձայն որի` «Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշում ները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: 21. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում նշել, որ մեղադրողի համար արագացված կարգ կիրառելու դեմ առարկելը փաստարկելու բարձր չափանիշներ առաջադրելը, իսկ դատա- րանի կողմից դրանք գնահատելիս լայն հայեցողություն դրսևորելն անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակ- ների, երբ մեղադրողի կամահայտնությունը` որպես արագացված կարգ կիրառելու նախապայման, ձևական բնույթ ստանա: Այդպիսի մոտեցումը կհանգեցնի մեղադրողի` քննարկվող իրավունքի տնօրինչական բնույթի իմաստազրկման, ինչպես նաև կարող է բովանդակազրկել արագաց- ված դատաքննության՝ որպես դատական քննության ընդհանուր կարգից բացառության էությունը: Ավելին՝ նման մոտեցումը կարող է վտանգել նաև կողմերի մրցակցության սկզբունքը, քանի որ արագացված կարգի կիրա- ռումը միայն դատավարության երկու կողմերի միաժամանակյա համաձայ- նության պայմաններում է ապահովում իրավաչափ հավասարակշռություն մեղադրանքի և պաշտպանության կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արագացված կարգ կիրառելու դեմ մեղադրողի առարկությունը որպես «մեղադրողի կողմից չառարկել» գնահատելու և դրան համապատասխան իրավական հետևանքներ կիրառելու դատարանի լիազորությունը պետք լինի սահմա- նափակ և իրացվի այն դեպքերում, երբ. ա) առարկությունն ընդհանրապես փաստարկված չէ կամ բ) ներկայացված փաստարկում ները խախտում են անձի հիմ նական իրավունքները (վերջինիս հրամայականը բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներից, այն է. «Մարդը, նրա արժանապատ- վությունը, հիմ նական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմ նական իրա- վունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրա- վունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմ նական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»):

287 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վերոգրյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հանրային և մասնավոր շահերի արդարացի հավասարակշռումը` երաշխավորելով մի կողմից արագացված դատաքննության ինստիտուտի նպատակների իրագործումը և մեղադրողի՝ որպես մեղադրանքը տնօրինող սուբյեկտի դերը, մյուս կող- մից՝ անձանց հիմ նական իրավունքների պաշտպանությունը: 22. Սույն գործի փաստերից հետևում է, որ Իշխան Միքայել յանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Մեղադրական եզրակացությունում մեղադրողն առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ՝ չնշելով որևէ փաստարկ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Ամբաստանյալները, այդ թվում՝ Ի.Միքա- յել յանը, մինչև դատաքննությունը սկսվելը դատարանին միջնորդություն- ներ են ներկայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին: Մեղադրողը դատական նիստի ժամանակ նշել է, որ արագացված կարգ կիրառելու վերաբերյալ իր դիրքորոշում չի փոխում և առարկում է դրա դեմ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերջինիս հիման վրա Առա- ջին ատյանի դատարանը մերժել է դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ Ի.Միքայել յանի ներկայացրած միջնորդությունը և գործի քննությունն իրականացրել ընդհանուր կարգով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Արդյունքում Առաջին ատյանի դատարանն Իշխան Միքայել յանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնների (ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդ- ված) կիրառմամբ դատապարտել երեք տարի չորս ամիս ժամկետով ազա- տազրկման (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը): Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատա- կան ակտ, այն օրինական է, հիմ նավորված և պատճառաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): 23. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 16-21-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշում ների լույսի ներ- քո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատա- րանն իրավասու չէր մեղադրողի չփաստարկված առարկության հիման վրա մերժել դատաքննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ ամբաստանյալ Իշխան Միքայել յանի միջնորդությունը: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի անդրադարձել քննարկվող հարցին` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինա- կան է, հիմ նավորված և պատճառաբանված: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ արագացված կարգ կիրառելու դեպքում Ի.Միաքայել յանի համար

288 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կառաջանային բարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ նրա նկատ- մամբ պատիժը չէր կարող նշանակվել հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) (արագացված դատաքննության և ռեցիդիվի դեպքում պատիժ նշա- նակելու կանոնների հարաբերակցության վերաբերյալ մանրամասն տե՛ս Ալեք Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ/0071/01/13 որոշման 14-21-րդ կետերը): Հետևաբար Առաջին ատյանի դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Դատավարական իրավունքի նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով էական է և հիմք է ստորադաս դատարանների կողմից կայաց- ված դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար: Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված՝ նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնա- րավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատա- վարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Իշխան Ռոդիկի Միքայել յանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 3-ի որո- շումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

289 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

23.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼԴ/0051/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հեղինե Մերուժանի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվա- կանի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 53104013 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմ նի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Հ.Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 290 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի 2014 մարտի 26-ի որոշմամբ Հ.Գալստյա- նին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2014 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակա- ցությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատար- ման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով: Նույն դատավճռով Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադր- ված մեղադրանքում Հ.Գալստյանին ճանաչել և հռչակել է անմեղ` արար- քում հանցակազմի բացակայության հիմքով: 3. Մեղադրող Պ.Մարտիրոսյանի, ամբաստանյալ Հ.Գալստյանի և նրա պաշտպան Լ.Գոգինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատա- րան) 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 25-ի դատավ- ճիռը` թողել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հա- րությունյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադր- վել այն բանի համար, որ «նա 2013 թվականի հուլիս ամսին, ծանոթացել է Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի 94 տան բնակչուհի Սյուզաննա Հովհաննիսյանի հետ և աշխատանք ու բնակության վայր չունենալու պատճառով խնդրել է նրան թույլատրել որոշակի ժամանակ բնակվել իր տանը: Ս.Հովհաննիսյանը խնդրել է ամուսնուն` Ա.Կլիմովին, թույլատ- րել նրան բնակվել իրենց հետ, որից հետո Հ.Գալստյանը տեղափոխվել է նշված տուն և բնակվել Ա.Կլիմովի, Ս.Հովհաննիսյանի և վերջինիս անչա- փահաս դստեր` Ա.Լազարբիձեի հետ: 2013 թվականի հուլիսի վերջերին

291 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ս.Հովհաննիսյանը մեկնել է Լոռու մարզի Դսեղ գյուղ և որպես կթվորուհի աշխատանքի անցել նույն գյուղի Տուլնի ուրթ կոչվող հանդամասում, իսկ Հ.Գալստյանը շարունակել է բնակվել Ա.Կլիմովի և Ա.Լազարբիձեի հետ համատեղ: 2013 թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 00-ի սահմաններում, Հ.Գալստյանն Ա.Կլիմովին ապօրինաբար կյանքից զրկե- լու դիտավորությամբ, Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի թիվ 94 հասցեում գտնվող տան հյուրասենյակում, հենց Ա.Կլիմովի անկողնու մեջ դանակով և լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Կլիմովի մարմ նի տարբեր մասերին ու սպանել նրան, որից հետո անչափահաս Ա.Լազար- բիձեին առաջարկել է օգնել իրեն և Ա.Կլիմովի դիակը թաքցնել, ապա միասին դիակը տեղափոխել են նույն տան հետնամասում գտնվող նկուղ և պահել այնտեղ: 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Հ.Գալստյանը ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս գիտակցելով, որ իր տրամադ- րած տեղեկությունը կեղծ է և նախազգուշացված լինելով հանցագոր- ծությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին հանցանք կատա- րելու մեջ մեղադրելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, Ա.Կլիմովին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ՝ նրա վերաբերյալ կատարել է սուտ մատնություն, իբրև թե նա 2013 թվականի հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանատանը դանակով հարվածներ է հասցրել Սյուզաննա Հովհաննիսյանի մարմ նի տարբեր մասերին և սպա- նել նրան, որից հետո երկուսով դիակը թաքցրել են նույն գյուղի գերեզմա- նատանը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 127-135): 6. 2013 թվականի սեպտեմբերի 1-ի` կասկածյալի հարցաքննության արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը որպես կասկածյալ հար- ցաքննվելիս ցուցմունք է տվել, որ մինչև Ա.Կլիմովին սպանելը, վերջինս իրեն պատմել է, որ 2 ամիս առաջ ձորում սպանել է Սյուզաննային և ցույց է տվել նրա դիակի տեղը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 19-20): 7. 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Հ.Գալստյանի ցուցմունքները ստուգելու նպատակով կատարվել է քննչական փորձարարություն, որի արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը մանրամասն նկարագրել է իր ներկայությամբ Ա.Կլիմովի կողմից Սյուզաննա Հովհաննիսյանին սպա- նելու հանգամանքները և մատնացույց է արել այն տարածքը, որտեղ թողել են դիակը, սակայն կատարված որոնողական աշխատանքների արդյուն- քում թե՛ Ս.Հովհաննիսյանի դիակը և թե՛ սպանության այլ հետքեր չեն հայտնաբերվել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 37-48): 8. 2013 թվականի սեպտեմբերի 2-ին որպես կասկածյալ լրացուցիչ հար- ցաքննվելու ժամանակ Հ.Գալստյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի հունիսի 3-ին կամ 4-ին, երեկոյան Սաշայի առաջարկով Սյուզիի, Սաշայի հետ գնացել են քայլելու դեպի Ստեփանավան քաղաքի Ղզղալ

292 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գյուղը: Ճանապարհին Սյուզիի հեռախոսին զանգեր է եկել: Սաշան, հաս- կանալով, որ նա ինչ-որ տղայի հետ պայմանավորվում է փախչել, սկսել է ձեռքերով ապտակներ հասցնել Սյուզիի դեմքին: Սաշայի հարվածնե- րից Սյուզին թուլացել և վայր է ընկել, որից հետո Սաշան իր սև գույնի երկաթյա դանակով, աջ ձեռքով երկու անգամ հարվածել է Սյուզիի ձախ կողքին: Սյուզին վայր է ընկել և մահացել: Սաշան գնացել է տուն, բահ և լոմ բերել ու հենց այդտեղ մի փոս փորել, որից հետո Սաշայի հետ Սյուզիի դիակը դրել են այդ փոսի մեջ և թաղել: Նաև հայտնել է, որ Սյուզիի դիա- կի գտնվելու վայրը ճիշտ չի ցույց տվել, սակայն պատրաստ է ճիշտ տեղն ասել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 68-79): 9. 2013 թվականի սեպտեմբերի 2-ի` քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը մատնա- ցույց է արել Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանատունը և հայտարա- րել, որ Սյուզաննա Հովհաննիսյանի դիակը ինքը և Ա.Կլիմովը թաքցրել են նշված գերեզմանատանը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 79-80): 10. 2013 թվականի սեպտեմբերի 2-ի` արտաշիրմում կատարելու վերա- բերյալ արձանագրության համաձայն` Հ.Գալստյանի մատնացույց արված վայրից հայտնաբերվել են մանկահասակ երեխայի ոսկրերի մնացորդներ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 81-83), իսկ այդ կապակցությամբ Հ.Գալստյանը լրացուցիչ ցուցմունք է տվել՝ նշելով, որ հայտնաբերված ոսկրերը իր դստեր՝ 2012 թվականի ապրիլի 2-ին ծնված Պայծառ Սողո- մոնի Գրիգորյանի ոսկրերի մնացորդներն են: Բացի այդ, Հ.Գալստյանը նշել է, որ. «(…) Ինչ վերաբերում է Սյուզիին Սաշայի կողմից սպանելուն, դա սուտ է, Սյուզին ողջ է, Սաշան նրան չի սպանել, ուղղակի ես նույնիսկ Սաշային սպանելուց հետո այնքան զայրացած էի, որ ասում էի, թե իբր սպանել է Սյուզիին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 84-85): 11. 2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19-ին, Ս.Հովհաննիսյանը Լոռու մարզի Դսեղ գյուղի «Տուլնի ուրթ» կոչվող վայրում հայտնաբերվել և ցուցմունք է տվել, որ բնակության վայրից բացակայել է աշխատանքի բերումով: Հայտնել է նաև, որ իրեն ոչ ոք չի առևանգել, իր նկատմամբ Ա.Կլիմովը և որևէ այլ անձ բռնություն չի գործադրել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 88, 91-95): 12. Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ Հ.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադր- ված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ Ա.Կլիմովի կողմից Ս.Հովհաննիսյանին սպանելու վերաբերյալ հայտարա- րություն է արել, քանի որ ցանկացել է նրան բնութագրել որպես վատ անձ- նավորություն (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 89-91, 120-121): 13. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության համաձայն` Հ.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ցուցմունք

293 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է տվել, որ նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ լար- ված վիճակում է եղել, և երբ քննիչները պնդել են, որ Սյուզաննան չկա ու ասել են, որ տեղն ասի, ինքը հարցերի ճնշման ներքո ասել է, որ նրան Ա.Կ- լիմովը սպանել է, իսկ դիակը պահել Ստեփանավան քաղաքի ձորի մոտա- կայքում և ոստիկաններին ուղեկցել է այնտեղ, առանց հասկանալու, թե ինչ է ասում: Սակայն ոստիկանները պարզել են, որ այնտեղ կնոջ դիակ չկա, հետո այլ վայր է ցույց տվել, որտեղ թաղված է եղել իր դուստրը: Հ.Գալստ- յանը հայտարարել է, որ հոգեկան ծանր վիճակում լինելով` սուտ ցուցմունք է տվել և սուտ ցուցմունք տալով` ինքը փորձել է վատաբանել Ա.Կլիմովին, ապացուցել որ նա վատ մարդ էր (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 311): 14. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով նախաքննա- կան մարմ նի կողմից ամբաստանյալ Հեղինե Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադ- րանքին, նշել է. «[Մեղադրյալը] կարող է սուտ մատնության համար քրեա- կան պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, եթե սուտ մատնությունը իրեն պաշտպանելու միջոց չի հանդիսացել: Եթե մեղադր- յալը սուտ մատնություն է կատարում իրեն մեղադրանքից պաշտպանելու նպատակով, ապա ենթակա չէ պատասխանատվության: Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Հեղինե Գալստյանը օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Բացի այդ, նա կատարել է սուտ մատնություն առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, իր կատարած արարքը արդարացնելու համար այդ ընթացքում ամբաստանելով նաև ինքն իրեն, իբրև թե ինքն օգնել է Ալեքսանդր Կլիմովին թաղելու Սյուզաննայի դիակը: (...) Վերը շարադրվածի հիման վրա դատարանը եկավ այն եզրահանգ- ման, որ Հեղինե Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել և հռչակել անմեղ արարքում հանցակազմի բացակայության հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 309-322): 15. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, արձանագրել է հետևյալը. «(…) սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմ- նավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատաս- խան հաստատված համարելու, որ Հ.Գալստյանը կատարել է ՀՀ քրեա- կան օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն մեղսագր- վող հանցավոր արարքը: Մեղադրանքի հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Հ.Գալստյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն

294 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկա- ցած ող ջամիտ կասկած: Հետևաբար, համաձայնվելով առաջին ատյանի դատարանի իրավա- կան վերլուծությունների և հետևությունների հետ՝ Վերաքննիչ դատա- րանը արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հան- ցանքների կատարման մեջ անմեղ ճանաչելիս առաջին ատյանի դատա- րանը պահպանել է անմեղության կանխավարկածի, ինչպես նաև ապա- ցույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ հոդվածների պահանջները» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 3, թերթեր 54-85):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 16. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Այսպես՝ վերլուծելով ակնհայտ սուտ մատնության հանցակազմի տար- րերը և համադրելով դրանք գործի փաստական հանգամանքների հետ` բողոքաբերը փաստարկել է, որ հիմ նավոր չէ ստորադաս դատարանների հետևությունը Հ.Գալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակա- յության մասին: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ Հ.Գալստյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները Ա.Կլիմովի կողմից կնոջը սպանելու մասին կեղծ են, քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմ նին հայտնել է անմեղ անձի կողմից քրեական օրենքով նախատեսված, սակայն տեղի չունեցած հանցագործություն` սպանություն կատարելու մասին: Իսկ իբրև ենթադրյալ դեպքի վայր Հ.Գալստյանը մատ- նանշել է իր երեխայի գերեզմանը` անհարկի վատնելով վարույթն իրակա- նացնող մարմինների նյութական և մարդկային ռեսուրսները: 17. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել նաև ստո- րադաս դատարանների` Հ.Գալստյանի արարքում ակնհայտ սուտ մատ- նության հանցակազմի բացակայության վերաբերյալ այն հիմ նավորմանը, որ վերջինս նախազգուշացված չի եղել ակնհայտ սուտ մատնություն կատա- րելու համար նախատեսված պատասխանատվության մասին: Մասնավո- րապես, բողոքաբերը փաստարկել է, որ Հ.Գալստյանը ձերբակալվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, և վերջինիս անմիջապես բացատրվել են իր` որպես կասկածյալի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` որ կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել

295 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպ- քերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առն- չություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին: Բողոքաբերը նաև փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333- րդ հոդվածի տառացի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ հոդվածում նշում չկա այն մասին, որ հիշյալ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ պայման է անձի նախազգուշացված լինելը սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին: Սուտ մատնության համար նախատես- ված քրեական պատասխանատվության մասին անձը նախազգուշացվում է միայն իրավասու մարմին հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելիս և նախազգուշացնելը որպես ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պար- տադիր պայման դիտարկելու դեպքում կստացվի, որ սուտ մատնություն հնարավոր է կատարել միայն հանցագործության մասին այդ կերպ հաղոր- դում ներկայացնելով, մինչդեռ քննարկվող հոդվածում սուտ մատնություն կատարելու եղանակ չի հիշատակվում: 18. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգ- մանը, թե Ա.Կլիմովին մեղադրելով չկատարված սպանության մեջ ամբաս- տանյալը կատարել է սուտ մատնություն առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար` բողոքաբերը նշել է, որ Հ.Գալստյանն իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հայտարարել է, որ Ա.Կլիմովին մեղադրելով չկատարված սպանության մեջ, ցանկացել է նրան իբրև վատ, բացասական անձնավորություն ներկայացնել վարույթն իրա- կանացնող մարմ նի առջև: Մինչդեռ բողոքաբերի պնդմամբ` անձի միայն վատ անձնավորություն լինելն ամենևին էլ չի կարող պատճառ հանդիսա- նալ վերջինիս կյանքից զրկելու և այդ հանգամանքով պաշտպանվելով` արդարանալու համար: 19. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կասկածյալի (մեղադր- յալի) դատավարական կարգավիճակ ունեցող անձին սուտ մատնություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են

296 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտի- կան ճիշտ ձևավորելու համար: I. Սուտ մատնության համար քրեական պատասխանատվության առկայության մասին նախազգուշացնելու իրավական ազդեցությունը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով անձին պատասխանատվության ենթարկելիս. 21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առա- ջին իրավական հարցը հետևյալն է` նախաքննության մարմ նի կողմից Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացրած չլինելու հանգամանքն արդյոք կարող է սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքում նրան արդարացնելու հիմք հանդիսանալ: 22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի համա- ձայն` «1. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդում- ները կարող են լինել գրավոր կամ բանավոր: 2. Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: (...) 3. Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ: (...)»: Վերոշարադրյալ քրեադատավարական նորմի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը նախատեսել է հանցագործության մասին հաղոր- դում տվող ֆիզիկական անձանց սուտ մատնության համար նախատես- ված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու պար- տադիր պահանջ: Վերջինս դասվում է քրեական դատավարություն իրա- կանացնող անձանց կողմից ձեռնարկվող այն միջոցառում ների շարքին, որոնք ուղղված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդ- վածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` քրեական դատա- վարության խնդիրների իրացման արդյունավետությունը բարձրացնելուն: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդ- վածի 2-րդ մասով նախատեսված է, որ. «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցա- ռում ները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում` (…) 2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմե- ղադրվի և չդատապարտվի.

297 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման»: 23. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է [պատժվում է համապատասխան պատժով]»: Նույն հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահ- մանում նույն արարքի համար, որը «1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, (…)»: Մեջբերված հոդվածը ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի «Արդա- րադատության դեմ ուղղված հանցագործությունները» վերնագրված գլուխ 21-ում: Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործությունը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, որը խաթարում է իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը, որոնք հարկադր- ված են լինում ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար կամ կատարված հանցագործությունը քննելիս ընթանալ սխալ ուղիով: Վերջինս կարող է հանգեցնել անմեղ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, նրանց իրավունք- ների անհիմն սահմանափակում ների: Այսպիսով, սուտ մատնության հիմ- նական անմիջական օբյեկտը արդարադատության բնականոն իրակա- նացմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ լրացու- ցիչ անմիջական օբյեկտը՝ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հանցագործության օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել երկու ձևով: Առաջին դեպքում հանցավորը հայտնում է տեղի չունեցած հանցագոր- ծության մասին: Այս դեպքում արարքը քննարկվող հոդվածով որակելու համար էական չէ հանցանքի կատարման մեջ որոշակի անձի մատնանշե- լու հանգամանքը: Երկրորդ դեպքում հանցավորը հայտնում է իրականում տեղի ունեցած հանցագործության մասին` մատնանշելով այնպիսի անձի, ով չի կատարել այն: Սուտ մատնությունը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Քննարկվող հանցակազմն առկա է այն դեպքում, երբ երևա- կայական հանցագործության կամ հանցագործի մասին տեղեկություն- ները հաղորդվում են այն պետական մարմիններին, որոնք քրեական գործ հարուցելու իրավունք ունեն: Այլ մարմիններին նույնաբովանդակ տեղե- կություններ հաղորդելը քննարկվող հանցակազմը չի առաջացնում: Քննարկվող հանցակազմը ձևական է. հանցագործությունը համար- վում է ավարտված այն պահից, երբ հասցեատերը ստանում է հանցագոր- ծության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները:

298 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ իր տրամադրած տեղե- կատվությունը չի համապատասխանում իրականությանը, կեղծ է: Հանցա- գործության շարժառիթները կարող են ամենաբազմազանը լինել՝ վրեժ, խանդ և այլն: Բազմազան կարող են լինել նաև հետապնդվող նպատակ- ները, օրինակ՝ անմեղին քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելը, անձին վատաբանելը և այլն: 24. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածում նկարագրված հանցա- կազմի վերլուծությունից հետևում է, որ սուտ մատնության համար նախա- տեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելը այս հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ չէ: Քրեական օրենսդրության որևէ այլ դրույթ նույնպես չի սահմանում սուտ մատնության համար քրեական պատասխանատվության առկայության մասին անձին նախազգուշացնելը` իբրև պատասխանատվության ենթար- կելու պարտադիր պայման: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու վերաբերյալ կանոնին, ապա այն քրեադատա- վարական պահանջ է, որը տարածվում է հանցագործությունների մասին հաղորդում ների գրանցման դատավարական կարգի նկատմամբ: Այն չի սահմանում և չի էլ կարող սահմանել (ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 7-րդ հոդվածներ), որ քրեական պատասխանատվության մասին նախազգու- շացնելու դատավարական պահանջի խախտումը բացառում է սուտ մատ- նության համար անձի քրեական պատասխանատվությունը: Քննարկվող քրեադատավարական կանոնը կիրառելի է այն դեպքում, երբ անձը հանցագործության մասին հաղորդումն անմիջականորեն ներ- կայացնում է իրավասու մարմիններին: Մինչդեռ հաղորդում ները կամ հայ- տարարությունները կարող են ի սկզբանե ներկայացված չլինել վարույթն իրականացնող մարմիններին, ինչպես նաև ուղարկվել փոստի միջոցով: Նման դեպքերում օբյեկտիվորեն հնարավոր չէ անձին նախազգուշացնել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվու- թյան մասին: Բացի այդ, վերոշարադրյալ քրեադատավարական պահանջը նաև սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը կամ բացակայությունը որոշելու չափանիշ ծառայել չի կարող: Հետևա- բար, ինքնին այդ պահանջի խախտումը չի կարող բացառել սուտ մատ- նություն կատարելու դիտավորության առկայությունը: Ուստի սուտ մատ- նության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը ող ջամտորեն չի կարող պայմանավորվել դրա առկայության մասին անձին նախազգուշացնելու հանգամանքով: Վերոշարադրյալը, իհարկե, չի ենթադրում, որ քննարկվող դատավա- րական պահանջի նախատեսումն ինքնանպատակ է. մասնավորապես, այն

299 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ուղղված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` քրեական դատավարության խնդիրների իրացման արդյունավետությունը բարձրացնելուն (տե՛ս սույն որոշման 22-րդ կետը): Որպես պարտադիր պահանջ` քննարկվող քրեադ- ատավարական կանոնը պետք է պահպանվի իրավասու մարմնի կողմից, իսկ այն չպահպանելը` որպես օրինականության սկզբունքի խախտում, կարող է համապատասխան իրավական հետևանքներ առաջացնել խախտ- ում թույլ տված պաշտոնատար անձի համար (օրինակ` կարգապահական պատասխանատվություն): Միևնույն ժամանակ անձին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելը ՀՀ քրեական դատ- ավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով պայման- ավորելը վերացական և պատրանքային կդարձնի քրեական դատավար- ության համասոցիալական այնպիսի խնդրի նախատեսումը, ինչպիսին է անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործ- ությունից, ինչպես նաև այդ պաշտպանությունն ապահովելու պետության պարտականությունը, ինչն անթույլատրելի է: Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրա- հանգման, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ այդ հանցագործության համար անձի քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք: Այս դեպքում գործում է նաև «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխա- նատվությունից (ignorantia non est argumentum)» հանրահայտ սկզբունքը: 25. Սույն գործի նյութերի համաձայն՝ Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջ- ադրվել այն բանի համար, որ վերջինս, Ա.Կլիմովի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով 2013 թվականի սեպտեմբերի 1-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է և նախազգուշացված լինելով հանցագործու- թյանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին հանցանք կատա- րելու մեջ մեղադրելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, Ա.Կլիմովին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, նրա վերաբերյալ կատարել է սուտ մատնություն, իբրև թե նա 2013 թվականի հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ղզղալա գյուղի գերեզմանատանը դանակով հարվածներ է հասցրել Ս.Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան, որից հետո երկուսով դիակը թաքցրել են նույն գյուղի գերեզմանատանը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել՝ ի թիվս այլնի պատճառաբանելով, որ

300 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«(...) Դատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Հեղինե Գալստյանը օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: (...)» (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, իրա- վաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծու- թյունները և հետևությունները (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը): 26. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 22-24-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական վերլու- ծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված չլինելու հանգամանքը չի կարող սուտ մատ- նության համար առաջադրված մեղադրանքում նրան արդարացնելու հիմք հանդիսանալ: Արդյունքում` Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների դիրքորոշումն այն մասին, որ սուտ մատ- նության համար նախատեսված քրեական պատասխանատվության մաս- ին նախազգուշացնելն այդ հանցագործության համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու պարտադիր պայման է, և գտնում է, որ այդպիսով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ և 333-րդ հոդվածները` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: II. Սուտ մատնության համար քրեական պատասխանատվության (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) և կասկածյալի (մեղադրյալի) պաշտպանության իրավունքի հարաբերակցության վերաբերյալ.

27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գալստյանի արարքում սուտ մատնության հանցակազմը բացակայում է` այն մեղադրանքից պաշտպանվելու միջոց հանդիսանալու պատճառաբանությամբ: 28. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ. «Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները»: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Յու- րաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:

301 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն. «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. (…) գ) պաշտպանելու իրեն անձամբ (…), (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն. «1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: 2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կաս- կածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտ- պանվելու փաստացի հնարավորությունը: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը սահման- ում է, որ. «1. Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել պաշտ- պանության իր իրավունքը: (...) 3. Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատ- րությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հան- ցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հան- ցանք կատարելու մասին: (...)»: Նույնաբովանդակ կարգավորում է նախատեսված նաև կասկածյալի պաշտպանության իրավունքը սահմանող նորմերով (ՀՀ քրեական դատ- ավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասեր): Մեջբերված նորմերն ամրագրում են մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Պողոսյանի վերաբերյալ որոշման մեջ` արտահայտելով հետևյալ դիրքորոշումը. «(…) Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: (...) ՀՀ քրեական դատավարության

302 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրա- կանացման փաստացի հնարավորության ապահովման պարտականու- թյունը կրում է վարույթն իրականացնող մարմինը: Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմ- նարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավա- սարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք» (տե՛ս Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի Նորիկ Սեդրակի Պողոսյանի վերաբերյալ թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը): 29. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի իրա- վունքների և օրինական շահերի պաշտպանության ինստիտուտի մասը հանդիսանալով` մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքի առանձնահատուկ կարևորությունը պայմանավորված է այդ սուբյեկտի դատավարական կարգավիճակով: Մասնավորապես՝ մեղադրյալը (կաս- կածյալը) այն անձն է, ով պետության անունից մեղադրվում (կասկածվում) է հանցանք կատարելու մեջ: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպա- նության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավ- որապես, հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպան- ության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատ- ավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատ- ությունների այլ սահմանափակման չենթարկվելու (ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ) իրացման միջոցներից է: Այդուհանդերձ, իրեն առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու անձի իրավունքը բացարձակ չէ: Դրա շրջանակները սահմանված են «օրենքով չարգելված բոլոր միջոցներով» (ՀՀ Սամանադրության 18-րդ, 42-րդ, ՀՀ քրեական դատավարության 19-րդ, 63-րդ, 65-րդ հոդվածներ) և «չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները» (ՀՀ Սահմա- նադրության 42-րդ հոդված) չափորոշիչներով: Հետևաբար մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը չի կարող ենթադրել անօրինական, այլոց իրավունքներն ու ազատությունները խախտող, այդ թվում` հանցավոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունք: Հակառակ մեկնաբանումը կհակասի օրինականության սկզբունքին, ինչպես նաև վեր- ացական կդարձնի անձի իրավունքներն ու ազատությունները պաշտպան- ելու պետության պարտականության կատարումը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): 303 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մեղադրյալի պաշտպանության իրավունքի սահմանների հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բրանդշտետերն ընդդեմ Ավստրիայի գործով` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի գ) ենթակետը չի նախատեսում պաշտպանության նպատակով ցանկացած փաստարկ օգտագործելու անսահմանափակ իրավունք: Հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձանց պաշտպա- նության իրավունքի գաղափարը կծանրաբեռնվեր, եթե ենթադրեր, որ նրանք չեն կարող ենթարկվել պատասխանատվության, երբ նշված իրա- վունքն իրացնելիս դիտավորյալ կեղծ կասկած հարուցեն վկաների կամ քրեական դատավարությանը ներգրավված այլ անձանց կողմից պատ- ժելի վարքագիծ դրսևորելու մասին: Մեղադրյալին իր պաշտպանության նպատակով արված հայտարարությունների համար պատասխանատ- վության ենթարկելու հնարավորությունն ինքնին չի ենթադրում 6-րդ հոդ- վածի 3-րդ կետի գ) ենթակետով երաշխավորված իրավունքների խախ- տում (տե՛ս Brandstetter v. Austria, 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռ, գանգատներ թիվ 11170/84, 12876/87, 13468/87, 52-53-րդ կետեր): 30. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը (տե՛ս սույն որոշման 23-րդ կետը) քրեական պատասխանատվություն է նախատեսում սուտ մատնություն կատարելու համար, հետևաբար վերջինս օրենքով արգ- ելված արարք է: Նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցագործության սուբյեկտն ընդհանուր է, այն է` 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: Հետևաբար ակնհայտ սուտ մատնության սուբյեկտ կարող է հանդիսանալ նշված պահանջն- երին բավարարող ցանկացած անձ` անկախ իր դատավարական կարգա- վիճակից: Ավելին` մեղադրյալի (կասկածյալի) կողմից քրեական պատասխա- նատվությունից խուսափելու նպատակով սուտ մատնություն կատարելու արդյունքում կխախտվեն այլ անձանց` Սահմանադրությամբ և օրենք- ներով երաշխավորված մի շարք իրավունքներ (անձի պատվի, արժան- ապատվության, բարի համբավի, ազատության և անձնական անձեռնմ- խելիության, արդար դատաքննության և այլն), ինչն անթույլատրելի է իրավական պետությունում: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում իր ամրագրումը ստացած այն նորմը, ըստ որի՝ մեղադրյալի (կասկածյալի) վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար (ՀՀ քրեական դատ- ավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ, 65-րդ հոդվածի 3-րդ մաս- եր), չի կարող բացառել սուտ մատնություն կատարելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: 31. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատա- րանը հանցակազմի բացակայության հիմքով Հ.Գալստյանին ՀՀ քրեական

304 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղա- դրանքում ճանաչել է անմեղ և արդարացրել՝ ի թիվս այլնի պատճառաբա- նելով, որ «[Հ.Գալստյանը] կատարել է սուտ մատնություն առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, իր կատարած արարքը արդարացնելու համար այդ ընթացքում ամբաստանելով նաև ինքն իրեն, իբրև թե ինքն օգնել է Ալեքսանդր Կլիմովին թաղելու Սյուզաննայի դիակը» (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, համա- ձայնել է Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծություններին և հետևություններին (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը): 32. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 28-30-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական վերլ- ուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ Հ.Գալստյանի արարքում սուտ մատնության հանցակազմը բացակայում է` մեղադրանքից պաշտպանվելու միջոց հանդիսանալու պատճառաբա- նությամբ: Արդյունքում ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմա- նադրության 18-րդ, 42-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 63-րդ, 65-րդ հոդվածների պահանջները` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատա- վարական իրավունքի խախտում: 33. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սույն գործում առկա ապացույց- ների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացու- ցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Հ.Գալստյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն մեղսագրվող հանցավոր արարքը», իր այդ դիր- քորոշումը չի հիմնավորել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Հ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության տեսա- նկյունից չի վերլուծել, չի գնահատել և չի պատճառաբանել, թե Հ.Գալս- տյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական որ հանգամանքն- երը չեն հիմնավորվել, հանցակազմի որ տարրը չի հաստատվել: Այդպիսով, Վերաքննիչ դատարանի քննարկվող դիրքորոշումը պատճառաբանված չէ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում է (դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի մեկնաբանման վերաբերյալ տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալս- տյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի` թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, ապացուցների գնահատման

305 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պահանջների վերաբերյալ` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 32-րդ կետը): 34. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 42-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ և 333-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 63-րդ, 65-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք կարող էին ազդել գործով ճիշտ որո- շում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397- րդ և 398-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են: Նոր քննության ընթացքում անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում վերացնել սույն որոշմամբ արձանագրված խախտումները և դրանց արդյունքներով օրենքով սահմանված կարգով հանգել համապատասխան հետևության: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հեղինե Մերուժանի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու մասով Լոռու մարզի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

306 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

24.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԴ3/0174/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ պաշտպան Է.ԱՂԱԲԱԼՅԱՆԻ Մ.ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մհեր Սևակի Ախնոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ պաշտպան Մ.Զիլֆուղար- յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում 2014 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91259914 քրեական գործը:

307 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի օգոստոսի 28-ին Մհեր Ախնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախ Հակոբյանի նկատմամբ: 2014 թվականի օգոստոսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատավճռով Մ.Ախնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդ- վածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով: Նույն դատավճռով Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է կալանքի ձևով պատիժ` 1 (մեկ) ամիս ժամկետով: 3. Մեղադրող Է.Աղաբալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ մեղադրողի վե- րաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվա- կանի հոկտեմբերի 14-ի դատավճիռը` բեկանել և պատժի մասով փոփոխել. Մ.Ախնոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդ- վածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, Ա.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակման` 1 (մեկ) տարի ժամկետով` դրա- մական բավարարման գումարի 10 (տասը) տոկոս պահումով: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Մ.Զիլֆուղարյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Մեղադրական եզրակացության համաձայն` «(…) [Շ]ուրջ 10 րոպե շարային վարժություններ կատարելուց հետո Արցախ Հակոբյանն

308 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անձնակազմին զգաստ հրաման է տվել, որի ժամանակ տեսել է, որ շարքային Մհեր Ախնոյանը չի կատարել իր հրամանը: Մի քանի անգամ կրկնել է հրամանը, որոնք Մ.Ախնոյանը կրկին չի կատարել, փոխարենը ձեռքը բարձրացրած կանգնել է: Այդ կապակցությամբ մոտեցել է նրան և հարցրել, թե արդյոք նա չի լսել, որ զգաստ հրաման է տվել: Մ.Ախնո- յանը պատասխանել է, որ որովայնի շրջանում ցավեր ունենալու պատ- ճառով չի կարողանում զգաստ կանգնել: Ապա Ա.Հակոբյանը մեկ ձեռքով բռնել է Մ.Ախնոյանի զինվորական գոտիկից և ասել, որ զգաստ կանգնի: Վերջինս դրանից նյարդայնացած, կոպիտ տոնով պահանջել է, որ Ա.Հակոբյանը բաց թողնի գոտին և հետ է քաշել նրա ձեռքը: Ապա Ա.Հակոբյանը ձեռքով բռնել է Մ.Ախնոյանի համազգեստի օձիքից և թա- փահարելով ասել. «Ասում եմ զգաստ կանգնի, ուրեմն զգաստ կանգնի»: Վերջինս ձեռքով բռնել է Ա.Հակոբյանի ձեռքը և կրկին հետ քաշելով ասել, որ իր համազգեստից չքաշի: Դրանից հետո Ա.Հակոբյանը մեկ ձեռքով հրել է Մ.Ախնոյանի կրծքավանդակի շրջանից, ինչից վերջինս հետ-հետ է գնացել, իսկ երբ ուղղվել է, ձախ ձեռքով հրել է Ա.Հակոբյանին կրծքավանդակի շրջանից: Այնուհետև Ա.Հակոբյանն աջ ձեռքով հարվածել է Մ.Ախնոյանի դեմքի շրջանին և վերջինիս ձախ աչքի ենթաակնակա- պճային շրջանում քերծվածքների ձևով պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Վերջինիս հարվածից հետո Մ.Ախնոյանն աջ բռունցքով հարվածել է Ա.Հակոբյանի դեմքի շրջանին, ինչից Ա.Հակոբյանը հետ-հետ է գնացել, իսկ երբ կրկին ցանկացել է մոտենալ, Մ.Ախնոյանը կրկին աջ բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին և ձախ ձեռքով բռնելով պարա- նոցից` կզակի հատվածում, ուժեղ սեղմել: Ա.Հակոբյանը նույնպես բռնել է Մ.Ախնոյանի համազգեստի կրծքավանդակի շրջանից և քաշքշել, որի ժամանակ վերջինս շարունակել է նրա պարանոցից սեղմած պահել (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 109-110): 6. Մ.Ախնոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա] հանդիսանալով ՊԲ թիվ 38401 զորամասի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստո- րադաս, 2014 թվականի հուլիսի 24-ին` ժամը 09:10-ի սահմաններում (…) զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապա- կցությամբ` շարքում զգաստ չկանգնելու պատճառով, վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն վաշտի սպա, լեյտենանտ Արցախ Արթուրի Հակոբյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով` բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և կրծքավանդակին, ապա ձեռքով բռնել է Ա.Հակոբյանի պարանոցից և սեղմել: Արդյունքում վերջինիս առողջությանը` ձախ ակնակապճային շրջանի քերծվածք- ների, կապտուկի, ձախ ակնագնդի արյունազեղման, պարանոցի ձախ և

309 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

աջ հատվածների քերծվածքների ձևով պատճառել է թեթև վնաս` առող- ջության կարճատև քայքայումով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-115): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Մհեր Սևակի Ախնոյանի անձը դրականորեն բնութագրող հանգա- մանքներ են 3 պատվոգրերով, 16 դիպլոմներով, 3 վկայագրերով և 2 վկա- յականներով պարգևատրված լինելը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը և կատարածի համար զղջալը: Դատարանը գտնում է, որ Մհեր Ախնոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել նախկինում արատավորված` դատապարտված չլինելը և դրականորեն բնութագրվելը: Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Մհեր Ախնոյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: (...) Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Մհեր Ախնոյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճ- անը և բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանք- ները ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ նա, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից ու դատից և չի կատարել այլ հանցավոր արարքներ, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Մհեր Ախնոյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, այսինքն` կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև այն հան- գամանքով, որ Արցախ Հակոբյանը հայտնել է, որ հանցագործությամբ իրեն անմիջականորեն պատճառված ու չվերականգնված վնաս առկա չէ և ամբաստանյալ Մհեր Ախնոյանից որևէ պահանջ չունի, որպիսի պայ- մաններում պատժի նպատակներից մեկը` սոցիալական արդարության վերականգնումը, այդ մասով իրացված է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 65-66, 68): 8. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մաս- ում նշել է. «(...) Մհեր Ախնոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս թեև ընդհանուր իրավասության դատարանը փաստել է, որ հաշվի է առնում ամբաստանյալ Մ.Ախնոյանի կողմից կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սակայն այն իր արտացոլումը չի գտել դատարանի կողմից նշանակված պատ- ժատեսակում և պատժաչափում:

310 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մասնավորապես, ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ հանցագործության կատարմամբ կո- պիտ կերպով խախտվել է զինվորական ենթակայության կարգը և կաս- կածի տակ է դրվել զինվորական ծառայության խնդիրների պատշաճ իրականացումը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ զինված ուժերի կարգապահության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: (...) Վերոգրյալից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանը, ամբաստանյալ Մ.Ախնոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշա- նակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելով, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը (...): Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հանգում է այն հետևության, որ (...) ամբաստանյալ Մ.Ախնոյանի (...) նկատմամբ նշա- նակված ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար չէ, հետևաբար (...) ամբաստանյալ Մհեր Ախնոյանն իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պետք է ռեալ կրի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 79-80):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմնավորումներով. 9. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ խիստ լինելու պատճառաբանությամբ արդարացի չէ, չի համա- պատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին: Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանքի առկայությունը, ինչպիսին է տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական վարքագիծը (ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ): Մասնավո- րապես, Ա.Հակոբյանը, լինելով դասակի հրամանատար, սպա, Մ.Ախ- նոյանի առողջության բարելավման ուղղությամբ միջոցներ ձեռնար- կելու փոխարեն վիրավորել, սպառնացել, ապա բռնի գործողություններ է կատարել` հարվածելով և մարմնական վնաս պատճառելով վերջինիս: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը մեղադրողի բողոքի քննության արդ- յունքում ենթակայի նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանքի դատապարտված Ա.Հակոբյանի պատիժը փոփոխել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակով, իսկ Մ.Ախնոյանը, ով պաշտպանվել

311 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է պետի կողմից գործադրված բռնությունից, դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդ- վածի կիրառման, ինչը չի կարող արդարացի համարվել: 10. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտին` բողոքաբերը փաստել է, որ Մ.Ախնոյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ գնահատել է վերջինիս կատարած հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատ- վությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հան- գամանքների բացակայությունը և հանգել հետևության, որ ամբաստան- յալի ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշա- նակված պատիժը կրելու: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խստացնելով պատիժը, չի ղեկավարվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և ընդհանուր մասի` պատժին վերաբերող նորմերով: 11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Մ.Ախնոյանի մասով ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատական ակտին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումար- տակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատ- վությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»: Սույն քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերա- հաստատվել դիրքորոշումն առ այն, որ առանց պատիժը փաստացի կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն հանցավորի անձը բնու- թագրող տվյալների, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու

312 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ծանրացնող հանգամանքների, այլև հանցագործության հանրային վտան- գավորության աստիճանի և բնույթի համակողմանի ու ամբողջական գնա- հատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տե- սակը, պատճառված վնասի չափը, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 և այլն): 14. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պա- տիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»: ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համա- ձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգաման[ք] [է]` (…) տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյա- կանությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը (…)»: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենքով նախատեսված մեղ- մացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում դրանք հաշվի առնելու պահանջն օրինականության սկզբունքի կարևորագույն բաղադրիչներից է: Հետևաբար պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների առկայության պարագա- յում դրանք հաշվի չառնելը կամ, ընդհակառակը, նշված հանգամանք- ների բացակայության դեպքում դրանք հաշվի առնելը օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն պատժի կոնկրետ տեսակ և չափ ընտրելուն, այլև պատիժը պայմանական- որեն չկիրառելուն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում նույնպես ամրագրված է մեղմացնող և ծանրացնող հանգամանք- ները պատշաճ գնահատման ենթարկելու իրավական պահանջ (օրին- ականության սկզբունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Նարեկ Սարգս- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 15-րդ կետը): 14.1. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք- ներից տուժողի վարքագծի հակաօրինականության կամ հակաբարոյա- կանության վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրա- վունքում արձանագրել է. «(…) [Տ]ուժողի վարքագծի հակաօրինականու- թյունը չի սահմանափակվում միայն հանցագործության կատարումով: Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ` վարչական, աշխատանքային,

313 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքա- գիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Այն կարող է դրսևորվել նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու, շանտաժի և այլ գործողությունների ձևով, որոնք չեն հանդիսանում բռնություն, ծաղրանք, ծանր վիրավորանք, սակայն կրում են հակաօրինական բնույթ: Ինչ վերաբերում է տուժողի վարքագծի հակաբարոյականությանը, ապա այն գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոն- ների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակա- բարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանու- թյունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն (…)» (տե՛ս Խաչիկ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԷԴ/0138/01/09 որոշման 16-րդ կետը): ԻսկՆ.Չաքմազյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) [Ա]նձի նկատմամբ պատիժը պայմանակա- նորեն չկիրառելիս դատարանը անձին մեղսագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք- ների համատեքստում պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարումից առաջ և դրա ընթացքում տուժողի դրսևորած վարքագիծը: Նշված հանգամանքի գնահատումը կարևոր է հանցավորի և տուժողի վարքագծի հնարավոր փոխպայմանավորվածությունը և հան- ցավոր վարքագծի մեխանիզմում տուժողի դերակատարությունը պար- զելու համար (…)» (տե՛ս Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատ- արանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 16-րդ կետը): 15. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ցանկացած հանցագործություն հանցավորի և որոշակի իրադրության փոխներգործության արդյունք է, հետևաբար հանցավոր վարքագծի մեխանիզմում վճռորոշ դերը պատկանում է ոչ միայն հանցավորին, այլև կոնկրետ իրադրությանը, որի բաղկացուցիչ մաս է կազմում նաև տուժողի վարքագիծը: Այլ կերպ ասած՝ հանցավորի գործողությունները հաճախ պայմանավորված են լինում ոչ թե նրա անձնական առանձնահատկու- թյուններով, հակումներով կամ ձգտումներով, այլ տուժողի վարքագծով: Մասնավորապես, տուժողն իր սադրիչ` հակաօրինական կամ հակաբարո- յական վարքագծով որոշ դեպքերում նպաստում է հանցավոր իրադրության ստեղծմանը` «դրդելով» այլ անձի կամ անձանց կողմից հանցագործություն

314 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարելուն: Նման դեպքերում վերջինս հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքների առաջացման հարցում բավականին ակտիվ դերակատա- րություն է ցուցաբերում և հանցավոր վարքագծի մեխանիզմում «մեղքի» համեմատաբար մեծ չափաբաժին ունի, ինչը պետք է համարժեք գնա- հատականի արժանանա դատարանի կողմից պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս: Բացի այդ, կոնկրետ իրադրության վերլուծության ընթացքում տու- ժողի վարքագծի համակողմանի և օբյեկտիվ գնահատումը թույլ է տալիս բացահայտել հանցագործության շարժառիթները, հանցավորի դիտա- վորության ուղղվածությունը և պատիժ նշանակելիս որոշել հանցավորի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանը: Այսպիսով, քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը որոշելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել հետևյալ երկու հանգամանքները` 1) արդյոք տուժողի վարքագիծը կրել է հակաօրինական կամ հակա- բարոյական բնույթ, և 2) արդյոք տուժողի հակաօրինական կամ հակաբարոյական բնույթով է պայմանավորված եղել հանցավոր արարքի կատարումը: 16. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործու- թյունների դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք գործերով որոշումներում` նշելով, որ պատիժը պայմանական- որեն չկիրառելու հարցը լուծելիս դատարանն արարքի հանրային վտան- գավորության բնույթի և աստիճանի համատեքստում այլ տվյալների հետ մեկտեղ պետք է պատշաճ գնահատման ենթարկի նաև հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վար- քագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված իրավահարաբերության բնույթը, ինչպես նաև տուժողի վարքագիծը (ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ՏԴ/0031/01/14): «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստա- տելու մասին» ՀՀ օրենքի 1-ին, 13-րդ, 32-րդ, 76-րդ, 329-րդ, 337-րդ, 350-րդ հոդվածների, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանո- նագիրք» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 2-րդ մա- սի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքների և զինվորական կանոնագրքերի պահանջները պահպանելու, զինծառա- յողների միջև կանոնադրային փոխհարաբերություններն ամրապնդելու պարտականություն հավասարապես կրում են թե՛ զինծառայողները, թե՛ հրամանատարները (պետերը): Այսպես` պետն իր հայեցողական լիազորու- թյուններն իրականացնելիս պետք է առաջնորդվի մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների

315 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, արդարացիության, կարգապահական իրավունքի իրականացման համա- չափության և կամայականության արգելքի սկզբունքներով: Պետը, իրավունք ունենալով հրամաններ տալու և պահանջելու դրանց կատարում, միևնույն ժամանակ պետք է ձեռնպահ մնա զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, ֆիզիկական ան- ձեռնմխելիությունը խախտող ցանկացած վարքագիծ դրսևորելուց: Նրա կողմից զինվորական բարձր կարգապահության ապահովմանն ուղղված գործունեությունը պետք է իրականացվի ենթականերին, այդ թվում՝ իրա- վախախտում թույլ տված զինծառայողներին համոզելու և հարկադրելու միջոցների խելամիտ և ճիշտ համադրությամբ (մանրամասն տե՛ս Նիկոլայ Չաքմազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը): Հրամանատարների (պետերի) հիմնական պարտականություններից մեկն էլ ենթակաների առողջության նկատմամբ հոգածության դրսևո- րումն է, քանի որ զինծառայողների առողջության պահպանումն ու ամրա- պնդումը, ֆիզիկական զարգացումը նրանց զինվորական պարտքի կա- տարման կարևոր և անբաժան մասն է: Դրան համապատասխան` զինծա- ռայողը չպետք է թաքցնի իր հիվանդությունը, իսկ հիվանդանալու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ` բժշկական օգնություն ստա- նալու համար: 16.1. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաս- տատելու մասին», ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքների մեջբերված դրույթների վերլուծությունը համադրելով սույն որոշման 14-16-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթա- կայի նկատմամբ բռնության կիրառումն օժտված է հասարակական բարձր վտանգավորությամբ, բացասական է ազդում զինվորական կար- գապահության, ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստա- կանության վրա, ինչի ապահովումը բոլոր զինծառայողների՝ հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Հետևաբար բոլոր դեպքերում, երբ զինծառայողի կողմից հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է լինում մեկ այլ զինծառայողի, այդ թվում՝ պետի (հրամանատարի)` իր դեմ ուղղված հանրորեն վտանգավոր արարքով, այդ հանգամանքը պետք է պատշաճ քրեաիրավական գնահատականի արժանանա հանցավորի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև պատիժը պայմանականորեն չկիրառելիս: 17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ Ա.Հակոբյանը, հաշվի չառնելով շարքային Մ.Ախնոյանի վատառողջ լինելու հանգամանքը, «զգաստ»

316 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հրամանը չկատարելու պատճառով բռնել է վերջինիս զինվորական գոտիից, համազգեստի օձիքից, հրել կրծքավանդակից, այնուհետև հար- վածել Մ.Ախնոյանի դեմքի շրջանին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Այդ հար- վածից հետո Մ.Ախնոյանը բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Հակո- բյանի դեմքին և կրծքավանդակին, ապա բռնել է պարանոցից և սեղմել` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կար- ճատև քայքայումով (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Մ.Ախնոյանի անձը դրական բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատժի նպատակների իրացված լինելու վերաբերյալ առկա տվյալները, հանգել է հետևության, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը վերացրել է Մ.Ախնոյանի նկատմամբ նշա- նակված պատիժը պայմանականորեն չկիրառելը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել կատարված հանցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, մասնավորապես այն, որ դրանով կոպիտ կերպով խախտվել է զինվորական ենթակայության կարգը, և կասկածի տակ է դրվել զինվորական ծառայության խնդիրների պատշաճ իրականացումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգա- մանքները գնահատելով սույն որոշման 14-17.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն ար- ձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համատեքստում պատշաճ վեր- լուծության չի ենթարկել տուժողի վարքագիծը: Այսպես` Վերաքննիչ դատարանը որևէ գնահատականի չի արժա- նացրել այն, որ Մ.Ախնոյանի կողմից հանցանքի կատարումը պայմանա- վորված է եղել տուժողի դրսևորած հակաօրինական վարքագծով: Մաս- նավորապես, տուժող Ա.Հակոբյանը, ով շարքային Մ.Ախնոյանի պետն է, անտեսելով վերջինիս վատառողջ լինելու հանգամանքը, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով նրան օգնություն ցույց տալ- ու փոխարեն` բռնություն է գործադրել նրա նկատմամբ, և իր սադրիչ` հակաօրինական վարքագծով «դրդել» նրան հանցանք կատարելուն: Վե- րոնշյալ վարքագծով Ա.Հակոբյանը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքների` սույն որոշման 17-րդ կետում թվարկված դրույթները, այլև

317 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարել հանցավոր արարք, ինչի կապակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել, և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը): Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, վերացնելով Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, հաշվի չի առել, որ տուժող Ա.Հակոբյանի վարքագիծը կրել է հակաօրինական բնույթ, և դրանով է պայմանավորված եղել Մ.Ախնոյանի կողմից հանցանքի կատարումը, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն, պատասխա- նատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է, վկայում է ինչպես հանցավորի, այնպես էլ նրա կատարած արարքի նվազ հանրային վտան- գավորության մասին: 19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ Մ.Ախնոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմա- նականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 17-ի որոշումը իրավաչափ չէ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Մ.Ախ- նոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա Մ.Ախնոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները` թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդ- վածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397- 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը թեև Մ.Ախնոյանի պատասխա- նատվությունն ու պատիժը մեղմացնող այլ հանգամանքների հետ մեկտեղ չի դիտել նաև այն, որ Մ.Ախնոյանի կողմից հանցանքի կատարումը պայ- մանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել է ճիշտ հետևու- թյան: Այլ խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն թերի է պատճառաբանել այն: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատական ակտը

318 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատա- րանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 20. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտ- նում բողոք բերած անձի այն պնդման կապակցությամբ, թե Վերաքննիչ դատարանը, վերացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելը, խստացրել է պատիժը, նշանակել անարդարացի` ակնհայտ խիստ պատիժ (տե՛ս սույն որոշման 9-րդ և 11-րդ կետերը): Այս առումով Վճռաբեկ դատար- անն արձանագրում է, որ պատիժը խստացնելը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելը երկու առանձին, ինքնուրույն քրեաիրավական ինստիտուտներ են, որոնց կիրառումը տարբեր իրավական հետևանքներ են առաջացնում: Մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիր- առելը վերացնելու դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժն ի կատար է ածվում, իսկ պատժի խստացման դեպքում փոփոխվում են ի կատար ածվող պատժի ժամկետները կամ պատժատեսակը (տե՛ս mutatis mutandis Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվա- կանի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 46-րդ կետը): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հա- յաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մհեր Սևակի Ախնո- յանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի փետր- վարի 17-ի որոշումը Մ.Ախնոյանի մասով բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի դատական ակտին` հիմք ընդու- նելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիր- քորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

319 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

25.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0046/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան Ռ. ՍԱՖԱՐՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լևոն Վանիկի Խոստիկյանի և Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերա- քննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի հուլիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդ- վածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15136913 քրեական գործը:

320 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2013 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 13812413 քրեական գործը: 2013 թվականի հոկտեմբերի 28-ին թիվ 15136913 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ նույն թվականի դեկտեմբերի 12-ին վերսկսվել, միացվել թիվ 13812413 քրեական գործին: Նախաքննության մարմնի 2013 թվականի դեկտեմբերի 14-ի որոշում- ներով Լևոն Վանիկի Խոստիկյանը և Արտյոմ Գագիկի Ալեքսանյանը ներ- գրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: 2014 թվականի մարտի 31-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Լ.Խոստի- կյանին և Ա.Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գու- մարելու միջոցով՝ նրանց նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 3. Ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեք- սանյանի պաշտպան Ռ.Սաֆարյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

321 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը 5. Ամբաստանյալներ Լ.Խոստիկյանին և Ա.Ալեքսանյանին մեղադր- անք է առաջադրվել այն բանի համար, որ «[նրանք], ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով (…) Գեղամ Վարդանի Գասպարյանի հետ, 2013 թվականի հոկտեմբերի 02-ին` ժամը 19:00-ի սահմաններում, միասին գնացել են Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցք 15/6 տան բակ, որտեղ Գ.Գասպարյանը մարդկանց անցուդարձը հսկելու նպատակով մնացել է բակում, իսկ [Ա.Ալեքսանյանը], ավտոտնակի հետնամասի մետաղյա դռան փականը կոտրելու միջոցով Լ.Խոստիկյանի հետ ապօրինի մուտք գործելով Ալբերտ Ղազարյանին պատկանող՝ Նորքի 1-ին նրբանցքի 15/6 հասցեում գտնվող տան հողա- տարածքում գտնվող շինություն հանդիսացող ավտոտնակ, այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի հասնող՝ 195.000 ՀՀ դրամ ընդ- հանուր արժողությամբ՝ 50 մետր երկարությամբ բազմալարային մալուխ, երկու պղնձե կաթսա, ալյումինե կաթսա, էլեկտրական շաղափ, 15 մետր երկարությամբ պղնձյա առանց մեկուսիչ պատյանի բազմա-լարային մալուխ, 3 կիլոգրամանոց` թվով 2 հատ պղնձե գլանակ: Բացի այդ, Ա.Ալեքսանյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Լ.Խոստիկյանի հետ, 2013 թվականի հուլիսի 27-ին` ժամը 24:00-ի սահմաններում, միասին գնացել են Երևան քաղաքի Նորք փողոցի 163 տան բակ, որտեղ նա մնացել է դրսում մարդկանց անցուդարձը հսկելու նպատակով, իսկ Լ.Խոստի- կյանը դարպասի վերևի հատվածից մուտք է գործել տան հողատարածք և, պատուհանից ապօրինի մուտք գործելով Երևան քաղաքի Նորք փողոցի 163 տուն, այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 37.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հավաքածու կազմող արծաթյա մատանի և օղեր, արծաթյա մատանի, արծաթյա ականջող, բիժուտերիա հանդի- սացող մատանի» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 91): 6. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 14-ի դատավճռի համաձայն. «(…) Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալներ Ա.Ալեքսանյանի և Լ.Խոստիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համա- ներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման [այսուհետ նաև՝ Համաներման ակտ] կիրառման սահմանափակումներն առկա չլինելու վերաբերյալ պաշտպան Ռ.Սաֆարյանի պատճառաբան- ություններին, հիմնավորումներին և նշված որոշումը նրանց նկատմամբ կիրառելու մասին միջնորդությանը, գտնում է, որ պաշտպանի պատճա- ռաբանություններն անհիմն են և նրա միջնորդությունը չի կարող բավա- րարվել՝ հետևյալ պատճառաբանություններով.

322 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(…) պաշտպան Ռ.Սաֆարյանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համա- ներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարա- րելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման դրույթների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական վերլու- ծությունն ու դիրքորոշումը, մինչդեռ՝ նշված որոշումներում հանցագոր- ծությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահ- մանափակումները նույնը չեն. ի տարբերություն «Հայաստանի Հանրա- պետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցու- թյամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման, որով հանցագործությունների համակ- ցության դեպքում նախատեսված է համաներման կիրառման սահմանա- փակում միայն մեկ դեպքում` կապված ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմի հետ, «Հայաստանի Հանրապետության անկա- խության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ նշված դեպքում նախատեսված է նաև հանցանքների քանակական կողմի հետ կապված սահմանափակում: Նշված որոշման 20-րդ կետի համաձայն՝ հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցա- գործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո՝ սակայն հաշվի առնելով սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կանոնները, իսկ 6-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, երբ մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հան- րագումարը սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը: Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված վերլուծությունն ու դիրքորոշումը կիրառելի չեն «Հայաս- տանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման նկատմամբ, հետևաբար՝ վերը նշված հիմնա- վորումներով պաշտպանի միջնորդությունն անհիմն է: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 92-93):

323 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

7. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշմ- ամբ արձանագրել է. «[Համաներման ակտի 20-րդ, 5-րդ, 6-րդ կետերի] պահանջները առաջին ատյանի դատարանը համադրելով սույն գործի շրջանակներում, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ այն սույն գործի շրջանակներում կիրառելի չէ: Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից վկայակոչված ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.11.2012թ. թիվ ԵԿԴ/0067/01/12 նախադեպային որոշմամբ արտահատված դիրքորոշմանը, ապա այն վերաբերում է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակ- ցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման դրույթներին և, ըստ էության սույն գործի շրջանակներում կիրառելի չէ: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 182):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, ամբաստան- յալներ Ա.Ալեքսանյանի և Լ.Խոստիկյանի նկատմամբ Համաներման ակտը չկիրառելով, խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և Համաներման ակտի պահանջները, ինչը հանգեցրել է ամբաստանյալ- ների անհիմն դատապարտման և պատժի նշանակման: Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Հա- մաներման ակտը կիրառելի է ամբաստանյալների կողմից 2013 թվականի հուլիսի 27-ին կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված արարքի նկատմամբ, քանի որ Համան- երման ակտի 9-րդ կետով նախատեսված սահմանափակումնները բացակ- այում են: Իսկ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ Համաներման ակտով սահմանված ժամկետից դուրս է: Այս առումով դատարանները սխալ են մեկնաբանել Համաներման ակտը` եզրահանգելով, որ համակցության կանոնները կիրառելուց հետո միայն կարող են կիրառվել համաներման ակտի դրույթները, մինչդեռ տվյալ դեպքում Համաներման ակտն ընդհանրապես կիրառելի չէ դրա ընդունումից հետո կատարված արարքների նկատմամբ: Ըստ բողոքա- բերի` սույն գործով կիրառելի են Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավե- տիսյանի գործով թիվ ՍԴ3/0013/01/11 և Հակոբ Ամիրխանյանի գործով թիվ ԵԿԴ/0067/01/12 գործով կայացված որոշումները: 9. Բացի այդ, ստորադաս դատարանները անհիմն մերժել են ամբաս- տանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն

324 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

չկիրառելու միջնորդությունը և հաշվի չեն առել նրանց անձը դրական բնութագրող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` նախկինում դատված չլինելը, ծանր հիվանդությամբ տառապելը, խնամքին երկու անձ ունենալը և սոցիալական ծանր վիճակում լինելը: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 14-ի, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի դատական ակտերը, ա) ամբաստանյալ Լ.Խոստիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համա- ներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը և նրան ազատել 4 տարի ժամկետով պատժի կրումից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով նշանակված պատիժը` 6 ամիս ժամկետով ազատազրկումը համարել կրած և նրան ազատել կալանքից կամ գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Նշված պահանջները մերժելու դեպքում Լ.Խոստիկյանի նկատմամբ սահ- մանված վերջնական պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան՝ նրան ազատելով կալանքից, բ) ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկա- խության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը և նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատել մեկ երրորդով, դրան գումարել 2-րդ դրվագով սահ- մանված 6 ամիս ժամկետով ազատազրկումը և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան, կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգ- ումը. 11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքների համակցության դեպքում Համաներման ակտի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների

325 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետևությունն այն մասին, որ ամբաստանյալների նկատմամբ համանե- րումը կիրառելի չէ Համաներման ակտի 20-րդ և 6-րդ կետերի (համան- երման կիրառումը հանցագործությունների համակցության դեպքում) հիման վրա: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վ.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(…) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մաս- նավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատ- վածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը): 14. Համաներման ակտի 20-րդ կետը նախատեսում է, որ «Հանցագոր- ծությունների (…) համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ հանցագործությունների (…) համակ- ցության կանոններով այն սահմանելուց հետո` սակայն հաշվի առնելով սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կանոնները»: Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն` համա- ներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»: Իսկ 7-րդ ենթակետը սահմա- նում է, որ համաներումը չի կիրառվում. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 138-րդ հոդվածով, 139-րդ հոդվածով, 141-րդ հոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 263-րդ հոդ- վածի 2-րդ և 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 272-րդ

326 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդված- ներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցա- գործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատ- մամբ»: Համաներման ակտի 15-րդ կետի համաձայն` «Սույն որոշումը կիրառ- վում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ»: Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորո- շումների հաշվառմամբ վերլուծելով Համաներման ակտի վերը մեջբերված կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համա- ներման կիրառելիության համար օրենսդիրը նախատեսել է որոշակի ժամանակային սահմանափակումներ: Ընդ որում, այդ առումով կարևոր- վում է ոչ թե գործի քննության կամ Համաներման ակտի կիրառման, այլ հանցագործության կատարման պահը: Մասնավորապես, Համաներման ակտի 15-րդ կետից երևում է, որ օրենսդրի կամքն է Համաներման ակտը կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: Այլ խոսքով` Համան- երման ակտը կիրառելի է միայն այն իրավահարաբերությունների նկատմ- ամբ, որոնք ծագել են մինչև նշված օրը հանցանք կատարելու հետևանքով: Վերոնշյալից հետևում է, որ Համաներման ակտի, դրա առանձին դրույթների վկայակոչումը սահմանափակված է մինչ այդ օրը կատարված հանցագործությունների շրջանակով: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է Համաներման ակտով սահմանված ժամանակահատվածից հետո, այդ հանցագործության համար Համա- ներման ակտի կիրառելիության հարցի քննարկումն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է Համաներման ակտի կիրառման համար անհրա- ժեշտ իրավահարաբերությունը: Այսպես, հանցագործությունների համակցության նկատմամբ Հա- մաներման ակտի 20-րդ կետով նախատեսված կարգավորման կիրառե- լիության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ այն դեպքում, երբ համակցությունը կազմող հանցագործությունները կատարվել են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, քանի որ այդ ժամա- նակահատվածից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ քննարկվող կարգավորումը չի կարող վկայակոչվել և կիրառվել: 15. Համաներման ակտով որպես հանցագործությունների համակ- ցության դեպքում համաներում կիրառելու սահմանափակում նախա- տեսված է, որ այն չի կիրառվում մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար համաներումը կիրառելի չէ (Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ

327 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ենթակետ): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված սահմանափակումը՝ որպես Համաներման ակտի բաղկացուցիչ մաս, պետք է գործի ժամանակային սահմանափակման կանոնի հաշվառմամբ: Այլ խոսքով՝ Համաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետով նախա- տեսված սահմանափակման «մի քանի հանցագործություն» արտահայ- տությունը վերաբերում է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ կատարված հանցագործություններին: Հետևաբար քննարկվող կանոնը չի կարող վկայակոչվել և դրա հիմքով Համաներման ակտի կիրառումը բացառվել այն դեպքում, երբ հանցագործություններից մեկը կամ մի քանի- սը կատարվել են Համաներման ակտով սահմանված ժամկետից հետո: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տվյալ սահմանա- փակմանը պետք է տալ բացառապես այն բովանդակային նշանակությունը, որն օրենսդիրն ի նկատի է ունեցել Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետում որոշակի հանցատեսակներ թվարկելով: Այսպիսով՝ Հա- մաներման ակտի 9-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված սահ- մանափակման «եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում» ձևակերպումը անհրաժեշտ է դիտարկել նույն կետի 7-րդ ենթակետի համատեքստում՝ Համաներման ակտի կիրառման անհնարինությունը կապելով հանցագործության բնույթի, այլ ոչ թե դրա կատարման ժամանակահատվածի հետ: 16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների համակցության դեպքում համաներումը հանցագործությունների համակցության կանոններով սահմանված վերջ- նական պատժի նկատմամբ կիրառելու վերաբերյալ Համաներման ակտի 20-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելու պայմաններն են՝ ա) հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքները կատարվել են մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, բ) (ա) կետում նշված հանցագործություններից ոչ մեկը ընդգրկված չէ Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հան- ցագործությունների շրջանակում: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունների համակցությունը կազմող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են 2013 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա Համաներման ակտի կիրա- ռելիության հարցը պետք է քննարկվի միայն մինչև այդ ժամանակահատ- վածը կատարված հանցագործության (հանցագործությունների) մասով: 17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաս- տանյալներ Լ.Խոստիկյանին և Ա.Ալեքսանյանին մեղսագրվել է երկու դրվագ գողություն, որոնցից առաջինը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով որակված արարքը կատարվել է 2013 թվականի հուլիսի 27-ին, երկրորդը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ

328 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով որակված արարքը՝ 2013 թվա- կանի հոկտեմբերի 2-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի դատավճռով Լ.Խոստիկյանը և Ա.Ալեք- սանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիմ- ան վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրանց նկատմ- ամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով Համաներման ակտի 20-րդ և 6-րդ կետերը, ամբաստան- յալների նկատմամբ Համաներման ակտը չի կիրառել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այն թողել է օրինական ուժի մեջ՝ վկայակոչելով Համաներման ակտի 20-րդ, 5-րդ, 6-րդ կետերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախա- տեսվածը կատարվել է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը (2013 թվակ- անի հուլիսի 27-ին), իսկ մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսվածը՝ նշված ժամանակա- հատվածից հետո (2013 թվականի հոկտեմբերի 2-ին): Մինչդեռ ստորադաս դատարանները Համաներման ակտի 5-րդ, 6-րդ և 20-րդ կետերի վկայա- կոչմամբ Համաներման ակտը կիրառելի չեն համարել ամբաստանյալն- երի նկատմամբ: Արդյունքում ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ երկու հանցագործություններից մեկը կատարվել է Համաներման ակտով սահմանված ժամանակահատվածից հետո, որի հետևանքով հանցագործությունների համակցության դեպքում համա- ներման կիրառման պայմանների առկայությունը (Համաներման ակտի 5-րդ, 6-րդ, 20-րդ կետեր) չէր կարող քննարկման առարկա դարձվել և բաց- առել ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառելիությունը: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված և մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հան- ցագործության համար Համաներման ակտի դրույթների կիրառելիության հարցը ստորադաս դատարանների կողմից ընդհանրապես չի քննարկվել: 18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաս- տերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատա- րանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալների նկատմամբ

329 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համաներումը կիրառելի չէ Համաներման ակտի 20-րդ և 6-րդ կետերի հիման վրա, հիմնավորված չէ: Հետևաբար, հիմնավոր է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Համաներման ակտի 20-րդ կետի սխալ մեկնաբանման հետևանքով Վե- րաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համան- երում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկ- տեմբերի 3-ի որոշման պահանջները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերը նշված նյութական իրավունքի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում են և հանգեցրել են նույն օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դատական սխալի, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Լ.Խոստիկյանի և Ա.Ալ- եքսանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինդ և 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: 19. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ սույն գործով կիրառելի են Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով թիվ ՍԴ3/0013/01/11 և Հակոբ Ամիրխանյանի գործով թիվ ԵԿԴ/0067/01/12 գործով կայացված որոշումները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագր- ում է, որ դրանք կայացվել են «Հայաստանի Հանրապետության անկա- խության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված համաներման ակտի կապակցությամբ, հետևաբար վերջինիս դրույթների մեկնաբանման մասերով այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն: 20. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ամբաստանյալներ Լ.Խոստիկյանի և Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջների չկիրառման հետ կապված բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը) հնարավոր է անդրա- դառնալ սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատա- րանը

330 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Արտյոմ Գագիկի Ալեքսանյանի և Լևոն Վանիկի Խոստիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատա- րանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանել և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

331 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

26.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՇԴ/0011/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ Ա.ԵՂԻԿՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ «Մարսերալ» սահմանափակ պատ- ասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ա.Եղիկյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի ապրիլի 23-ին «Մարսերալ» սահմանափակ պա- տասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ՍՊԸ) տնօրենի օգնական Կ.Նազարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շեն- գավիթի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Մարսերալ»

332 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՍՊԸ-ի նախկին առաքիչ Արման Սերգեյի Ներսեսյանը 2013 թվականի հու- նիսի 27-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակա- հատվածում «Մարսերալ» ՍՊԸ-ից ստացել է 30.568.127 ՀՀ դրամի տարբեր տեսակի ապրանքներ՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում գտնվող «Վիկտորյա Գրիգորյան» Ա/Ձ առաքելու նպատակով, սակայն մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը Ա.Ներսեսյանը նշված գումարից վերադարձրել է 21.898.030 ՀՀ դրամ` խաբեությամբ տիրանալով մնացած 8.670.097 ՀՀ դրամին: Կ.Նազարյանը հայտնել է նաև, որ «Վիկտորյա Գրիգորյան» Ա/Ձ գոյություն չի ունեցել, իսկ Մայակովսկի գյուղում նման խանութ չի գործել: 2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Ա.Ղազարյանի (այսուհետ՝ նաև Հետաքննիչ)՝ 2014 թվա- կանի մայիսի 2-ի որոշմամբ «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կ.Նա- զարյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Ա.Ներսեսյանի և Ա.Հովհաննիսյանի գործո- ղություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերոնշյալ որոշման դեմ Կ.Նազարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին: Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի (այսուհետ՝ նաև Դատա- խազ)՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Կ.Նազարյանի բողոքը մերժվել է, և հաստատվել է նյութերով քրեական գործի հարուցումը մեր- ժելու մասին որոշման օրինականությունը: 3. 2014 թվականի հունիսի 17-ին «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայաց- ուցիչ Կ.Նազարյանը բողոք է ներկայացրել Երևանի Շենգավիթ վար- չական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյու- թերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի՝ 2014 թվականի մայիսի 2-ի և բողոքը մերժելու մասին Դատախազի՝ 2014 թվա- կանի մայիսի 20-ի որոշումները: Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանվել վերացնելու դիմողի իրավունքների խախտմամբ կայացված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Ա.Ղազարյանի՝ 2014 թվականի մայիսի 2-ի և բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի դատա- խազ Ա.Դավթյանի՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշումները: 4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերա- քննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 19-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը վերացնելու մասին:

333 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

5. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա.Եղիկ- յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Վերաքննիչ բողոքը բավարարել: Վերացնել «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կ.Նազարյանի բողոքը բավարարելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. սեպտեմբերի 03-ի որո- շումը: Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2, էջ 66):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմնավորումներով. 7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 23-րդ, 25-րդ, 126-127-րդ, 394-րդ հոդվածների պահանջները: Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և կայացրել է անորոշ դատական ակտ, անտեսել է Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումները: Բողոքաբերը կարծում է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերա- բերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է հակա- սություն Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի և «Արց- ախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշումների միջև:

334 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատա- րանն անտեսել է սույն գործի փաստական հանգամանքների հետ նույ- նական փաստական հանգամանքներ ունեցող թիվ ԿԴ/0003/11/10 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորո- շում ները: 8. Բողոքաբերը փաստել է նաև, որ ստորադաս դատարանը քննության չի առել այն, թե արդյոք հաղորդման մեջ նշված հանգամանքների կապ- ակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, և արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են «Մարսերալ» ՍՊԸ-ի իրավունքները և ազատությունները: Իսկ այդպիսի մոտեցումը, ըստ բողոքաբերի, չի համապատասխանում Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն- երին: 9. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և վեր- ացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքն- նիչի՝ 2014 թվականի մայիսի 2-ի և բողոքը մերժելու մասին Դատախազի՝ 2014 թվականի մայիսի 20-ի որոշումները:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրաական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի դատական ակտը հակասու՞մ է արդյոք «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշմանը: 11. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի uահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու oրենքի միատեuակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները uահմանվում են Սահմանադրությամբ և oրենքով»: ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատա- րանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները)

335 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգա- մանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատա- րանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնա- բանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաս- տական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգա- մանքների նկատմամբ»: Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլու- ծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումների շրջա- նակներում (թիվ ՎԲ-17/08, թիվ ԵԿԴ/0093/11/11, թիվ ԵԿԴ/0055/11/13 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել առ այն, որ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար: Այս ընդհանուր կանոնից բացառություն են միայն այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ տվյալ դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբե- րությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա ոչ կիրա- ռելի: Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակու- թյունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջ- վում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա

336 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (տե՛ս Դավիթ Վարոսյանի գործով Վճռաբեկ դատա- րանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշման 14-րդ կետը, Բաբկեն Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվակա- նի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ2/0007/15/13 որոշման 13-րդ կետը): 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը սահ- մանում է. «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` 1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրի- նական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատ- ճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը. 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համա- պատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասոով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնա- կիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը. 4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստո- րադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից. 5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը: 2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»: Մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով որոշման

337 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումները մանրամասն օրենսդրական կարգավորում են ստացել: Մինչդեռ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյուն- քում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի կայացմանը վերաբերող օրենսդրական ձևակերպումն անորոշ է, քրեա- դատավարական օրենքը չի հստակեցնում «նոր դատական ակտ» հաս- կացությունը և չի սահմանում, թե վերաքննիչ դատարանի որ որոշումներն են համարվում «նոր դատական ակտ»: (…) նշված օրենսդրական անորոշությունից խուսափելու նպա- տակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված վերաքննիչ դատարանի լիազորությունները պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի նկատմամբ: Այլ կերպ՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված լիազորություններով» (…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անորոշ դատական ակտ կայաց- նելու պարագայում դատարանը խախտում է իրավունքի շահը արտահայ- տելու իրավական պահանջը: (տե՛ս «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռա- բեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 10-11-րդ և 14-րդ կետերը): 13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվա- ծությունը ստուգելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերացնելու մասին որո- շում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): 14. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 19-ի դատական ակտը հակասում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշմանը: Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն

338 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհան- րություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է անորոշ դատական ակտ: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայաց- նելիս Վերաքննիչ դատարանի համար պարտադիր են եղել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, կայացրել է իր լիազորությունների շրջա- նակից դուրս գտնվող դատական ակտ՝ որևէ կերպ չանդրադառնալով ստորադաս դատարանի դատական ակտը վերացնելու պայմաններում գործի հետագա ընթացքին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններով ղեկա- վարվելու փոխարեն՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ: 15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել է «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի որոշման հիմնավորումները, որոնք վերջինիս համար պարտադիր են եղել: Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի կիրառել կիրառման ենթակա Վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: 16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որո- շում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: 17. Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացրած փաստարկին, ապա հաշվի առնելով դրա բնույթը և նկատի

339 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից պարզ չէ, թե գործի հետագա ընթացքը ինչպիսի լուծում է ստացել՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ փաստարկին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Դիմող «Մարսերալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա.Եղիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

340 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

27.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱՔԴ/0051/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ` դիմողի ներկայացուցիչ Ս.ՍԱՖԱՐՅԱՆԻ դատախազ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ դիմող Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Ժամկետային զինծառայող Արեգ Աշոտի Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009 թվականի հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության Քննչական ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ՊՆ ՔԾ) թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ

341 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91254109 քրեական գործը: ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանը (այսուհետ նաև` Քննիչ) 2009 թվականի հուլիսի 11-ին որոշում է կայացրել թիվ 91254109 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած թերապևտ Տաթևիկ Գյոգջաևային, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2010 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդ- վածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանա- յին զորակոչի ժամանակ Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ հանդիսացած Արտաշես Խաչատրյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2010 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գար- նանային զորակոչի ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժո- ղովի անդամ հանդիսացած նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2014 թվականի հուլիսի 17-ին Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որոնցով մեղադրյալներ Տ.Գյոգ- ջաևայի, Ա.Խաչատրյանի և Գ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճա- ռաբանությամբ: Նույն օրը` 2014 թվականի հուլիսի 17-ին, Քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին: Քննիչի վերոհիշյալ որաշման դեմ տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ մերժվել է: 2. 2014 թվականի օգոստոսի 13-ին դիմող Ա.Մալխասյանը և վեր- ջինիս ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը բողոք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը

342 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի` 2014 թվականի օգոս- տոսի 4-ի որոշումը: Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշ- մամբ դիմող Ա.Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքը մերժվել է: 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ դիմող Ա.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվա- կանի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ դիմող Ա.Մալխասյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներ- կայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննու- թյան համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. 2009 թվականի հուլիսի 4-ի` քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն՝ «2009թ. հուլիսի 4-ին ժամը 1355-ի սահմաններում թիվ 25918 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արեգ Աշոտի Մալխասյանը, որը Արաբկիրի զինվորական կոմիսարիատից ժամկե- տային զինվորական ծառայության է զորակոչվել 2009թ. հունիսի 26-ին, տեղափոխվել է Մեխակավանի զինհոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 5): 6. ՊԲ թիվ 25918 զորամասի զինծառայողներ՝ կապիտան Արամայիս Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Անդրանիկ Գալստյանը, կրտսեր սեր- ժանտ Գևորգ Գրիգորյանը, շարքային Հովհաննես Սարգսյանը, որպես վկա ցուցմունքներ են տվել այն մասին, որ նորակոչիկ Արեգ Մալխասյանն ունեցել է հիվանդոտ տեսք, եղել է գունատ և շատ նիհար (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 63, 64, 65, 66-67 ): 7. ՀՀ պաշտպանության նախարարի 2009 թվականի օգոստոսի 26-ի թիվ 921 հրամանի համաձայն՝ «(...) Ծառայողական քննության ընթաց- քում պարզվել է, որ (...) Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ունենալով շարքային Ա.Մալխասյանի հիվանդությունների մասին բոլոր փաստաթղթերը, պարտավոր էր այլ վերաբերմունք ցուցաբերել. ուղար- կելով մանրակրկիտ հետազոտությունների՝ զորակոչի վերաբերյալ պետք է ճիշտ որոշում կայացներ: (...)

343 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

- Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը, առանց ստացիոնար հետազոտության, շարքային Ա.Մալխասյանին ճանաչել է «պիտանի շարային ծառայության համար» այն դեպքում, երբ զինկոմի- սարիատի պայմաններում բժշկական հանձնաժողովը դժվարությամբ էր որոշել նրա ստամոքսի վիճակը և ստոծանու ճողվածքը, որոնց մասին գրված էր բժշկական փաստաթղթերում, - Արաբկիրի զինվորական կոմիսարը շարքային Ա.Մալխասյանին հետազոտման համար ուղեգիր է տվել միայն վերադասի կարգադ- րությունից հետո, - զինկոմիսարիատը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կենտրո- նական բժշկական հանձնաժողովը, շարքային Ա.Մալխասյանի ներկա- յացրած հիվանդության էպիկրիզին և «Դիագնոստիկ» կենտրոնի ու այլ բժշկական փաստաթղթերին բավարար ուշադրություն չեն դարձրել, - «Էրեբունի» բժշկական կենտրոնում ս.թ. հունիսի 15-19-ը կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և լիարժեք չեն եղել, ինչի հիման վրա զինկոմիսարիատը և կենտրոնական բժշկական հանձնաժո- ղովը Ա.Մալխասյանին ճանաչել են «պիտանի շարային ծառայության համար», - շարքային Ա.Մալխասյանի անձնական գործում չեն կարվել ծնողի՝ դիմումին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, առաջին անգամ տրված ուղեգիրը, վերադարձված ակտի բլանկը, - անձնական գործում փաստաթղթերի հերթական համարները (16-22) նշված են ուղղումներով և փոփոխումներով, -զորակոչիկի քարտում 2009թ. առաջին անգամ կատարված բուժհե- տազոտման ամիսն ու ամսաթիվը և բժիշկների ազգանունները նշված չեն, - Արաբկիրի զինկոմիսարիատի ոչ գաղտնի գործավարության գոր- ծավար Հռիփսիմե Սանթուրյանը չի ցանկացել վերցնել շարքային Ա.Մալխասյանի հոր դիմումը, իսկ վերցնելուց հետո սահմանված կարգով չի գրանցել, - Արաբկիրի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Ուլիխանյանը, ըստ Ա.Մալխասյանի եղբոր հայտարարության, անհարկի վիճաբանել է Ա.Մալխասյանի հարազատների հետ՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև կասկած է հայտնել ծնողի ներ- կայացրած փաստաթղթերի իսկության վերաբերյալ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65-66): 8. ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանի ռազմաբժշկական հանձ- նաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանը 2009 թվականի հուլիսի 29-ին որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2009 թվականի հուլիսի 5-ին հոսպիտալի պետից իմանալով, որ Ա.Մալխասյանը անգիտակից և շատ ծանր վիճակում տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոս- պիտալ, գնացել է այնտեղ, ուր տեսել է բժշկական փաստաթղթեր, որոնք

344 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդեն իսկ կասկածի տակ էին դնում «Էրեբունի» ԲԿ-ի կողմից Ա.Մալ- խասյանի վերաբերյալ կազմած առողջական վիճակի ակտը: Արտաշես Խաչատրյանը մասնավորապես հայտնել է հետևյալը. «Մենք բժիշկներով, և խորհրդակցելով ՌԲՎ-յան պետի հետ եկանք այն համոզման, որ այս իրավիճակում եղել է միտում, որ իրական հետազոտման տվյալները չարտացոլվեն Էրեբունի ԲԿ-ի ակտում, այսինքն միտումնավոր դրանք չեն նշվել, որպեսզի զինակոչիկը ճանաչվի պիտանի: (...) Այժմ, քանի որ ինձ ներկայացվեց Ա.Մալխասյանի՝ Էրեբունի ԲԿ-ում նրա հիվանդության պատմագիրը, նրանում առկա այլ հետազոտության արդյունքները, որոնք համեմատելով ակտում արձանագրվածի հետ, գալիս եմ այն հետևության, որ դրանք միտումնավոր չեն արտացոլվել ակտում, ինչն էլ հանգեցրել է նրան, որ հետազոտվող նորակոչիկը ճանաչվել է պիտանի շարային ծառայության, իսկ եթե դրանք արտացոլվեին, ապա զինակոչիկ-հետա- զոտվողը դեռևս ԿԲՀ-ում կճանաչվեր ոչ պիտանի ծառայությանը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 18-23): 9. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսա- դանյանը 2009 թվականի հուլիսի 29-ին որպես վկա տված իր ցուցմունքով հայտնել է, որ եթե Ա.Մալխասյանի առողջական վիճակին վերաբերող բոլոր բժշկական փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվեին զին- կոմիսարիատի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի բժիշկների կողմից, ապա Ա.Մալխասյանը չպետք է զորակոչվեր և պետք է ճանաչվեր զինծառայության համար ոչ պիտանի (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 242-244): 10. 2009 թվականի օգոստոսի 12-ի թիվ 609/29 դատաբժշկական փոր- ձաքննության եզրակացության համաձայն՝ «(...) Ա.Մալխասյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից (...): Միաժամանակ Ա.Մալխասյանը կենդանության օրոք տառապել է նաև Մելլորի-Վեյսի համախտանիշով, քրոնիկական էոզո- ֆագիտով, կերակրափողի մակերեսային էռոզիաներով և քրոնիկական գաստրիտով, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 50-58): 11. Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության՝ 2010 թվա- կանի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ «(...) Զինա- կոչիկ Ա.Մալխասյանի մոտ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված որպես մահվան պատճառ հանդիսացած «սրտի պսա- կաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում» հիվանդու- թյունը, համաձայն դիակի օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխությունների՝ /սրտի և մայր անոթի փականների ռևմատիկ, սկլերո- տիկ փոփոխություններ/ և փորձաքննությանն ներկայացված բժշկական փաստաթղթերի (...) տվյալների, առաջացել են 2008թ.-ից առաջ, որոնք հիմնավորվում են ինչպես դիակի օրգանների մորֆոլոգիական

345 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

փոփոխություններով, այնպես էլ 2008թ. Միքայելյանի անվան հիվան- դանոցում կատարված էլեկտրասրտագրի վրա առկա բնորոշ փոփո- խությունների /սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցում/ մասին վկայող տվյալներով: (...) Զինվորական ծառայության ռեժիմը, ֆիզի- կական և փսիխո-էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող էին ունենալ բացասական ազդեցություն Ա.Մալխասյանի մոտ սիրտ-անոթային առկա հիվանդության վրա, այդպիսով վատթարացնելով նրա առողջական վի- ճակը: (...) Փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթե- րում եղել են հուշող տվյալներ Ա.Մալխասյանի մոտ սրտային հիվան- դության մասին: Նման տվյալներ եղել են 2008թ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի հիվանդության պատմագրում (...) և Էրե- բունի ԲԿ թիվ 4443/432 հիվանդության պատմագրում փակցված էլեկտր- ասրտագրերի ժապավեններում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում՝ 17.06.09թ. ժամը 11.20-ին, երբ նյարդաբանի կողմից արձանագրվել է զարկերա- կային ճնշումը՝ 80/30մմ: Նման դեպքում Էրեբունի ԲԿ-ում անհրաժեշտ էր սրտային օրգանական պաթոլոգիան հաստատելու կամ ժխտելու համար կատարել սրտաբանական մանրակրկիտ հետազոտություններ /օրինակ կրկնակի էլեկտրասրտագիր, քանի որ կատարված էլեկտրասրտագրի ժապավենը եղել է անորակ և քիչ ինֆորմատիվ/: Սակայն հարկ է նշել, որ չնայած Էրեբունի ԲԿ-ի էլեկտրասրտագրի ժապավենը ցածր որակի է և քիչ ինֆորմատիվ, այնուամենայնիվ նրա վրա որոշվում է փոփոխություններ՝ սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցում, նման պարագայում հարկավոր էր էլեկտրասրտագիրը պարտադիր կարգով կրկնել և հիվանդի նկատմամբ սահմանել սրտաբանի հսկողություն, նաև կատարել լրացու- ցիչ հետազոտություն՝ վելոէրգոմետրիա /ծանրաբեռնվածության թեստ/, ինչը հնարավորություն կտար հայտնաբերելու սրտի օջախային բնույթի փոփոխությունների առկայությունը: (...): (...) Ըստ 16.06.09թ. գաստրոդուոդենոսկոպիայի հայտնաբերվել է դուոդենիտ, մակերեսային էրոզիվ անտրալ գաստրիտ, իսկ 2008թ. հիվանդության պատմագրի տվյալներով հայտնաբերվել է Մելորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ էր Ա.Մալխասյանի նկատ- մամբ բժշկական տեսանկյունից սահմանել հատուկ սննդակարգ, ֆիզի- կական և փսիխոէմոցիոնալ ծանրաբեռնվածության սահմանափակում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ դեպքում ստամոքս-աղիքային հիվանդությունները մահվան պատճառի հետ չեն գտնվել ուղղակի պատ- ճառական կապի մեջ, սակայն նրանք կարող էին պատճառ հանդիսանալ սրտի պսակաձև անոթների ռեֆլեկտոր սպաստիկ /սպազմ/ երևույթների, հանդիսանալով որպես նպաստող գործոն մահվան պատճառի առումով: (...) նշված չկատարված հետազոտությունները Էրեբունի ԲԿ-ում պետք է կազմակերպեր անմիջապես բուժող բժիշկը, սրտաբանական

346 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

խորհրդատվությունը պետք է իրականացներ սրտաբանը, նաև 2009թ. 17 հունիսին զարկերակային ճնշումը 80/30մմ, վեգետոանոթային դիստոնիա ախտորոշվելուց հետո բուժող բժշկի և նյարդաբանի կողմից անհրաժեշտ էր իրականացնել սրտաբանի և նյարդաբանի դինամիկ հսկողություն: (...) Էրեբունի ԲԿ-ի հիվանդության պատմագրի հետազոտություն- ների տվյալներով Ա.Մալխասյանի մոտ հայտնաբերվել է էրոզիվ անտրալ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, որոնք չեն արձանագրվել առող- ջական վիճակի ակտի մեջ, բացի այդ Էրեբունի ԲԿ-ն ընդունվելու պահին զարկերակային ճնշումը արձանագրված է 120/80մմ, իսկ 17.06.09թ. նյար- դաբանի կողմից գրանցվել է 80/30մմ, ինչը պահանջում էր համապա- տասխան քննություններով ախտորոշման ճշտում և վերջնական ախտո- րոշման մեջ արձանագրում, ինչը նույնպես չի կատարվել: (...) Ինչ վերա- բերում է ախտորոշված «ստամոքսի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի արագացում» ախտորոշմանը և նրա ֆունկցիայի խանգարման աստի- ճանին, ապա ըստ Էրեբունի ԲԿ-ի հիվանդության պատմագրի հետազո- տությունների արդյունքների, հնարավոր չի ճշգրիտ որոշել ֆունկցիայի արագացման աստիճանը, քանի որ այդ աստիճանը պետք է որոշվեր ռենտգենոլոգի կողմից, ինչը չի կատարվել: (...) Եթե Էրեբունի ԲԿ-ում ճիշտ գնահատվեր էլեկտրասրտագրի վրա արտացոլված տվյալները /հետին կողմնային պատի սնուցման իջե- ցում/, նյարդաբանի, սրտաբանի և բուժող բժշկի կողմից կազմակերպ- վեին նյարդաբանի, սրտաբանի դինամիկ հսկողություններ, կատարվեր լրացուցիչ էլեկտրասրտագիր /քանի որ էլեկտրասրտագրի ժապավենը անորակ լինելու պատճառով եղել է ոչ լիարժեք ինֆորմատիվ և նշված ժապավենով վերջնականապես կատարել որևէ ախտորոշում հնարավոր չէ/, ապա հնարավոր կլիներ հայտնաբերելու սրտային պաթոլոգիան և ըստ այդմ էլ դրանց համապատասխան կտրվեր համապատասխան գնահատական: (...) Էրեբունի ԲԿ-ում նյարդաբանի կողմից գրառումը ընդգրկում է միայն ախտորոշում առանց նյարդաբանական կարգավիճակի նկա- րագրման: (...) «Կրիզ» անվանված վիճակը (...) պահանջում էր բացառել սրտային համապատասխան կափույրային ապարատի կողմից պաթո- լոգիկ վիճակները: Եթե առողջական վիճակի ակտում ճիշտ ձևակերպվեր նյարդաբանական ախտորոշումը՝ «վեգետոանոթային դիստոնիա կրիզ- ներով», ապա Ա.Մալխասյանը պետք է ենթարկվեր լրացուցիչ հետազ- ոտության նյարդաբանական ստացիոնարում /բաժանմունքում/ ախտո- րոշման ճշտման, կրիզների հաճախականության և ծանրության աստ- իճանի որոշման համար և բնականաբար այն կարժանանար համապա- տասխան գնահատականի զինվորական հանձնաժողովների բժիշկների կողմից:

347 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(...) Եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետա- զոտությունների (...), ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները /կամ ժխտել վեր- ջիններս/: Եվ բնականաբար եթե հայտնաբերվեին այդպիսիք, կազմա- կերպվեր համապատասխան բուժումներ, խորհրդատվություններ, ապա հնարավոր էր խուսափել առողջական վիճակի հետագա վատացումից, նաև մահվան ելքից: Հանձնաժողովը հարկ է համարում նշելու նաև, որ զորակոչային հանձնաժողովի կողմից պետք է ուշադրության արժա- նանար նաև Ա.Մալխասյանի մոտ 2008թ. ախտորոշված «Մելորի-Վեյսի սինդրոմ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվան- դությունը և այդ ախտորոշումը պետք է ենթարկվեր համապատասխան հրահանգներով հիմնավորված գնահատականի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 15-28): 12. Որպես վկա հարցաքննված հանրապետական զինկոմիսարիատի ավագ բժիշկ, փոխգնդապետ Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև սույն գործով դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն իրենց ցուցմունքներով պնդել են, որ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված առողջական վիճակի հետազոտության ակտի՝ ախտորոշման վերաբերյալ հատվածում նշված՝ «Ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան արագացում նյարդային բնույթի» ձևակերպումն իրենից որպես ախտորո- շում չի ներկայացնում, այլ հանդիսանում է որպես նախանշան, հետևաբար բոլոր բժշկական հանձնաժողովները պարտավոր էին այդ ուղղությամբ Ա.Մալխասյանի նկատմամբ իրականացնել լրացուցիչ և ստացիոնար հետազոտություններ, մասնավորապես ուղարկելով նրան աղիքաստա- մոքսային և նյարդաբանական ստացիոնարներ՝ համապատասխան հետա- զոտություններ անցնելու համար, և դրանից հետո միայն անդրադառնալ նրա՝ զինվորական ծառայության անցնելու պիտանիության հարցին, ինչը չի կատարվել այդ հանձնաժողովների համապատասխան բժիշկ-մասնա- գետների կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 30-32, 34-35): 13. Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրա- կացության առնչությամբ 2010 թվականի հունիսի 24-ին որպես վկա հար- ցաքննվել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժան- մունքի վարիչ Համլետ Հայրապետյանը, որն իր անհամաձայնությունն է հայտնել փորձաքննության եզրակացության հետ, այն անվանել է անհեթեթ, իսկ քննիչին հետաքրքրող հարցերի պարզաբանման համար վերջինիս առաջարկել է հարցաքննության հրավիրել Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանին, նաև հարկ եղած դեպքում նշանակել փորձաքննություն և դրանից հետո միայն անդրադառնալ իր՝

348 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղք ունենալ-չունենալու հարցին (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 96): 14. 2010 թվականի օգոստոսի 24-ին որպես վկա հարցաքննվել է Միքա- յելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ Լիլիանա Թելյանը, որը հայտնել է, որ մասնագիտությամբ սրտաբան-ֆունկցիոնալիստ է և ունի 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Բժիշկ Լ.Թ- ելյանը, ծանոթանալով քննիչի կողմից իրեն ներկայացված բժշկական փաստաթղթերի, ինչպես նաև զորակոչիկ Ա.Մալխասյանի անձնական գործի հետ՝ ցուցմունք է տվել, որ հիվանդության պատմագրից երևում է, որ 2008 թվականին ինքը հետազոտել է Արեգ Մալխասյանին և հետազ- ոտության արձանագրված արդյունքները հուշում են, որ «կան սրտի հետ կապված խնդիրներ»: Նաև պարզաբանել է, թե ինչ տվյալներ են հու- շում Արեգ Մալխասյանի մոտ դեռևս 2008 թվականին եղած՝ սրտի հետ կապված խնդիրների առկայության մասին: Այնուհետև անդրադարձել է քննիչի կողմից իրեն ներկայացված՝ 2009 թվականի հունիսի 17-ին «Էրե- բունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված էլեկտրասր- տագրին (ԷՍԳ) և հայտնել, որ այն լավ որակով չէ կատարված, սակայն ինքը տեսնում է սինուսային տախիկարդիա, վոլտաժի իջեցում, գագաթ- նային և կողային սրտի պատի սնուցման իջեցում, և բացի այդ՝ նյարդա- բանի կողմից արձանագրվել է 80/30 զարկերակային ճնշում՝ «ինչը բնա- կանաբար նորմայի սահմաններում չէր և մտահոգելու խնդիր պետք է առաջացներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 129-130): 15. 2010 թվականի օգոստոսի 26-ին որպես վկա հարցաքննվել է «Քա- նաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի սրտաբան, ԷՍԳ-ի բժիշկ Արմինե Աղաջանյանը, որն ուսումնասիրելով քննիչի կողմից իրեն ներկայացված՝ 2009 թվականի հունիսի 17-ին «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը՝ հայտնել է, որ եթե ինքը վեր- ծաներ, ապա կգրառեր, որ առկա է սինուսային տախիկարդիա, արյան շրջանառության խանգարում ձախ փորոքի ստորին պատին: Բժիշկ Ա.Աղաջանյանը նշել է, որ ինքը որպես մասնագետ այդպես է տեսնում, իսկ թե ինչու է Արեգ Մալխասյանին հետազոտած սրտաբանը նշել, որ նրա մոտ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիա չի հայտնաբերվել՝ ինքը չի կարող պատասխանել նրա փոխարեն (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 132-133): 16. 2010 թվականի սեպտեմբերի 6-ին որպես վկա հարցաքննվել է Հայկ Հովսեփյանը, որը հայտնել է, որ մասնագիտությամբ թերապևտ-սրտաբան է, ունի 16 տարվա ծառայողական մասնագիտական ստաժ և 2002 թվա- կանի աշնանային զորակոչից ի վեր մասնակցել է զորակոչերին՝ որպես Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի ավագ սպա: Անդրադառնալով Ա.Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործին՝ վկա Հայկ Հովսեփյանը զարմանք է հայտնել, թե ինչու

349 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նախաքննությունն այդ գործով դեռ չի ավարտվել: Այնուհետև ուսումնա- սիրելով քննիչի կողմից իրեն ներկայացված՝ 2009 թվականի հունիսի 17-ին «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը՝ հայտնել է, որ այն կատարված է տեխնիկապես անորակ, սակայն, չնայած դրան, ինքը նկատում է շեղում և եթե վերծաներ այդ ԷՍԳ-ի ժապավենը, ապա եզրակացություն կտար, որ առկա է սինու- սային առիթմիա, ռեպալյարիզացիայի խանգարում ձախ փորոքի ստորին պատի հատվածում: Վկա Հայկ Հովսեփյանը նշել է նաև, որ համեմատելով Ա.Մալխասյանի առողջական վիճակի հետազոտության արդյունքները նրա առողջական վիճակի վերաբերյալ կազմված ակտի հետ՝ ակնհայտ երևում է, որ գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի ախտորոշումները օբյեկտիվորեն չեն արտացոլվել այդ ակտի մեջ: Վկան նաև հայտնել է, որ ուսումնա- սիրելով հիվանդության նկարագրում առկա բոլոր հետազոտությունների արդյունքները, ինքը գտնում է, որ կազմված ակտը չի համապատասխա- նում հետազոտության արդյունքներին, և եթե այդ արդյունքները, որոնք պարտադիր պետք է նշվեին ակտում, առկա լինեին, ապա Ա.Մալխասյանը Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից չէր ճանաչվի պիտանի ծառայության համար, այլ կնշանակվեին հետազոտություններ՝ մասնավորապես գաստրոէնտերոլոգիական և նյարդաբանական ստա- ցիոնարների տեսքով (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 168-170): 17. 2010 թվականի օգոստոսի 30-ին որպես մեղադրյալ տված իր ցուց- մունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, բժիշկ-նյար- դաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է. «[Ե]թե Էրեբունի ԲԿ-ի բժշկական հանձնաժողովի կողմից օբյեկտիվ կատարված հետազոտության արդ- յունքները լրիվ ծավալով և ճիշտ արտացոլվեին Ա.Մալխասյանի վերա- բերյալ կազմված և ԿԲՀ-ին ներկայացված առողջական վիճակի հետա- զոտման ակտի մեջ, ապա չէր բացառվում, որ իմ հետազոտության ժամանակ ես միջնորդեի ԿԲՀ-ին, որ Ա.Մալխասյանին ուղարկեին, կոնկրետ իմ գծով, նյարդաբանական ստացիոնար հետազոտման»: Անդ- րադառնալով ստամոքսի հիվանդության վերաբերյալ Արեգ Մալխասյանի կողմից ներկայացված գանգատներին՝ մեղադրյալ Գ.Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է. «[Ք]անի որ նրա անձնական գործում կային նման հուշող տվյալներ՝ օրինակ Մելորի-Վեյսի սինդրոմ, ստամոքս-աղիքային արյունահոսությամբ, հետագայում նաև ստոծանու կերակրափողի հատ- վածի աքսիլյար ճողվածք, ես ուղեգրել եմ, որ նրան հետազոտի նաև վիրաբույժը, որը, եթե տեսել եք ԿԲՀ-ի որոշումը, նշել է, թե վիրաբու- ժական պաթոլոգիա հայտնաբերված չէ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 148-149): 18. Որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանն անդրա- դարձել է Արեգ Մալխասյանի վերաբերյալ Կենտրոնական բժշկական

350 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանձնաժողովի որոշման մեջ՝ վիրաբուժական պաթոլոգիա հայտնա- բերված չլինելու մասին նույն հանձնաժողովի վիրաբույժ Ա.Ուզանկիչյանի կատարած գրառմանը և նշել, որ այդ գրառման առկայության պայմաննե- րում ինքը չէր կարող այլ որոշում կայացնել (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 163-166): 19. Վկա Ալեքսանդր Ուզանկիչյանը ցուցմունք է տվել, որ «Էրեբունի» ԲԿ-ում աշխատում է 1988 թվականից, իսկ 2001 թվականից մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը ներառյալ ընդգրկված է եղել ՀՀ զինկ- ոմիսարիատի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի մեջ որպ- ես մասնագետ-վիրաբույժ: Վկա Ա.Ուզանկիչյանը ցուցմունքում նշել է, որ երբ այժմ ինքը կրկին ուսումնասիրեց Ա.Մալխասյանի անձնական գործը, կարող է ասել, որ մի շարք բժշկական փաստաթղթեր, որոնք ինքը նախկ- ինում տեսել է անձնական գործի մեջ՝ այնտեղից բացակայում են: Վկա Ա.Ուզանկիչյանը նշել է նաև, որ չի կարողանում մտաբերել, թե «ԿԲՀ-ի անցկացման օրը, այսինքն՝ 25.06.09թ. դրանք եղել են անձնական գործի մեջ, թե ոչ»: Քննիչի հարցին պատասխանել է, որ իրեն այժմ ներկա- յացված բժշկական փաստաթղթերը, որոնք վերաբերում են Մելլորի-Վեյ- սի համախտանիշին և ստոծանու ճողվածքին, ինքը տեսել է դեռևս 2009 թվականի հունիսի 12-ին՝ զինկոմիսարիատում, դրա համար էլ խորհուրդ է տվել Ա.Մալխասյանին ուղեգրել հետազոտման: Անդրադառնալով այդ հետազոտման արդյունքներին՝ վկա Ա.Ուզանկիչյանը մասնավորապես նշել է հետևյալը. «Քանի որ հետազոտման ժամանակ նախկին ախտորո- շումները ժխտվել են և տրվել է ակտ, հետևաբար, եթե անգամ այդ փաս- տաթղթերը լինեյին ԿԲՀ-ի հանձնաժողովի զննության ժամանակ, միև- նույն է այն հիմք չէր տալու կրկին նրան ուղարկելու հետազոտության, իսկ թե Էրեբունի ԲԿ-ի կողմից տրված ակտը որքանով է համապատաս- խանում հետազոտություններին՝ ես չեմ կարող պատասխանել»: Քննիչի հարցին պատասխանել է, որ իսկապես հեռախոսազրույց ունեցել է Կենտ- րոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանի հետ և նրան պատասխանել է, որ «առկա ակտում կատարված հետազո- տություններով նախկին ախտորոշումները չեն հաստատվել»: Ցուցմուն- քում Ա.Ուզանկիչյանը պնդել է նաև հետևյալը. «հետազոտվող անձն ինձ որևէ գանգատներ, համենայնդեպս ստուգման ժամանակ, այսինքն ԿԲՀ-ի օրը, չի ներկայացրել: Ամեն դեպքում Ա.Խաչատրյանը կաշկանդված չէր նրան լրացուցիչ հետազոտության ուղարկելու հարցում, եթե իհարկե, հետազոտվողը ցույց է տվել բժշկական փաստաթղթերը, նաև ներկա- յացրել է գանգատներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 135-138): 20. 2010 թվականի նոյեմբերի 2-ին Քննիչը որոշում է կայացրել «Հա- մալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փոր- ձաքննություն նշանակելու մասին»՝ պատճառաբանելով, որ «քննությամբ ի հայտ եկած առկա բազմաթիվ հակասությունների պարզաբանումը

351 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավոր կլինի միայն պարզել նշանակելով համալիր դատաբժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն, որի համար առկա են բավարար հիմքեր» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 266-278): Վերոնշյալ փորձաքննությունը կատարելու համար 2010 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի թիվ 1830-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ բժշկական գիտություն- ների թեկնածու Պարունակ Զելվեյանի նախագահությամբ, որին հանձնա- րարվել է փորձաքննությունը կատարել հնարավոր սեղմ ժամկետում (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 281): 21. Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունը (այսուհետ նաև` Համալիր փոր- ձաքննության եզրակացություն) նախաքննության մարմնին է ուղարկվել 2011 թվականի սեպտեմբերի 17-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 65): Ըստ այդ եզրակացության. - Արեգ Մալխասյանը մինչև զորակոչվելը տառապել է «Մելլորի- Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությամբ, նրա մոտ արձանագրվել են՝ «Կատարալ էզոֆագիտ: Մակերեսային գաստրիտ, բուլբիտ: Ստամոքսի անտրալ հատվածի եզակի էրոզիաներ: Ստոծանու կերակրափողային անցքի ոչ մեծ սահող ակսիալ ճողվածք», ինչպես նաև «առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխություն- ների»: - «Էրեբունի» ԲԿ-ում 2009 թվականի հունիսի 15-ից 19-ը կատարված հետազոտության արդյունքներով կազմված առողջության վիճակի հետ- ազոտման ակտում չի արտացոլվել գաստրոէնտերոլոգի ախտորոշումը՝ «էրոզիվ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, կերակրափողի և ստա- մոքսի հիպերմոտոր դիսկինեզիա, ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք»: - նյարդաբանի ենթադրյալ ախտորոշումը՝ «վեգետո-անոթային դիստոնիա, կրիզներով», ճշգրտելու նպատակով հետագա հետազո- տություններ չեն իրականացվել: - «Պատմագրում առկա ԷՍԳ ժապավենը վատ որակի է, ուստի դժվար է գնահատել Ա.Մալխասյանի մոտ «սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցման» առկայության, կամ բացակայության փաստը, ինչը հնարավոր կլիներ հայտնաբերել կամ բացառել որակյալ ԷՍԳ առկա- յության պարագայում»: - ««ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան արագացում նյարդային բնույթի» բառակապակցությունը որպես կլինիկական ախտորոշում ընդունելի չէ:

352 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(…) ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի գնահատումը իրականացվում է դինամիկ ռենտգենաբանական հետա- զոտության ընթացքում, սակայն Արեգ Մալխասյանի հիվանդության պատմության (...) նկարագրում նման գրառումներ առկա չեն»: - «(...) առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների, քանի որ կենդանության օրոք Արեգ Մալխասյանը երբևէ գանգատներ չի ներկայացրել այդ կապակցությամբ»: - «2009թ. հուլիսի 4-ին Արեգ Մալխասյանի առողջության վատթա- րացման և դրանից հետո` մահվան առաջացման գործում հավանական է՝ նշանակություն է ունեցել սրտի ծածկընթաց ախտաբանական փոփո- խությունների (կորոնարոսկլերոզ, կարդիոսկլերոզ) առկայության ֆոնի վրա կայացած ստամոքս-աղիքային տրակտի սուր արյունահոսությունը («Մելլորի-Վեյս համախտանիշ»), նրա արդյունքում առաջացած սրտի կանգը (...): Արեգ Մալխասյանի սրտի կանգի պատճառն է սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարումը, որը պայմանա- վորված է եղել կենդանության օրոք տառապած, սույն հետևությունների «ե» կետում նշված ախտաբանական փոփոխություններով և սակավար- յունության ֆոնը՝ կերակրափողի կարդիալ հատվածի պատռվածքներից տեղի ունեցած արյունահոսությունը, ինչն էլ հաստատվել է հերձման ժամանակ և հյուսվածքաբանական հետազոտությամբ հայտնաբերված (...) ախտաբանական փոփոխություններով. (...)»: Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն կատարած փորձագիտական հանձնաժողովն իր հետև- ությունների «ե» կետում նշել է հետևյալը՝ «Ա.Մալխասյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ և հյուսվածքաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերված, նշված հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից` «պան- կարդիտը, սրտամկանի ծանր դիստրոֆիան նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտը, դիֆուզ կարդիոսկլերոզը, կիսալուսնաձև փականների շարակցական հյուսվածքի դեստրուկտիվ դեզօրգանիզացիոն փոփո- խությունները, աորտայի կիսալուսնաձև փականների շարակցական հյուսվածքի դեստրուկտիվ դեզօրգանիզացիոն փոփոխությունները», որոնց հետևանքով առաջացել է` «սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում», և որին նպաստել է` «Մելլորի-Վեյս համախտանիշ, կայացած ստամոքս աղիքային արյունահոսություն»-ը, կարող են լինել կենդանության օրոք տարած որևէ ինֆեկցիայի հետևանք, որը միաժամանակ ախտահարել է նաև սիրտը` վաղեմությունը վեց ամիս և ավելի, իսկ «սրտամկանի անհավասարաչափ արյունալեցությունը, կարդիոմիոցիտների ֆրագմենտացիան, գուղձային քայքայումը և սար- կոպլազմայի միջաձիգ զոլավորման տեղ-տեղ ջնջվածությունը» հետևանք

353 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

են սրտի պսկաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման, ինչպես նաև վերակենդանացման որոշ միջոցառումների (սրտի արհես- տական մերսում, դեֆիբրիլյացիա) և կարող էին զարգանալ մահվանից ոչ շատ առաջ, տասնյակ րոպեների, ժամերի ընթացքում»: Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն կատարած հանձնաժողովը հանգել է նաև հետևության, որ «Ա.Մալխասյանի հավելյալ բուժման կազմակերպման և զորակոչման հետաձգման կամ բացառման պարագայում, միգուցե հնարավոր կլիներ խուսափել հանգամանքների ճակատագրական համադրումից և մահվան ելքից: Չի բացառվում նաև, որ նման ախտաբանական վիճակների համա- դրումը հանգեցներ նման ելքի նաև քաղաքացիական կյանքում» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 66-76): 22. Դատաբժշկական փորձագետ, սույն գործով դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն իր՝ 2013 թվականի օգոստոսի 6-ի ցուցմունքում ևս մեկ անգամ կրկնել է, որ Ա.Մալխասյանի մահը պայմանավորված է եղել նրա ունեցած սրտային խնդիրներով, մասնավորապես սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարմամբ, և այդ սրտային խնդիրները նրա մոտ առկա են եղել դեռևս 2008 թվականից առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 193): 23. ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկ Արսեն Մելքոնյանը 2009 թվականի օգոստոսի 8-ին որպես վկա տված ցուցմունքով հայտնել է, որ Արեգ Մալխասյանին անգիտակից վիճակում կենտրոնական հոսպիտալ տեղափոխելուց հետո՝ այնտեղ են եկել նաև Արեգի հարազատները, որոնք հոսպիտալի բժիշկներին են տրամադրել փաստաթղթեր, որոնք վկայում էին այն մասին, որ Արեգ Մալխասյանը ունեցել է հիվանդություններ: Այդ հիվանդությունների մասին վկայող ոչ մի փաստաթուղթ չկար կցված անձնական գործին, ինչը շատ զարմացրեց Արեգ Մալխասյանի ծնողներին և պատճառ դարձավ, որ աչքի ընկնեն անձնական գործի համարակալման ուղղումները: Բժիշկ Արսեն Մել- քոնյանն իր ցուցմունքում նաև համոզմունք է հայտնել, որ եթե զորակոչիկ Ա.Մալխասյանի անձնական գործում առկա լինեին նրա առողջական վիճ- ակի վերաբերյալ վերոհիշյալ բժշկական փաստաթղթերը, ապա նա չէր զորակոչվի և կվերադարձվեր վերափորձաքննության (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 31-33): 24. Արեգ Մալխասյանի հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուց- մունքներ է տվել այն մասին, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ, այդ ապօրինությունը կանխելուն ուղղված իր ջան- քերը անտեսվել են Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի ու զինկոմիսարիատի բժիշկների կողմից, և իր նկատմամբ դրսևորվել է արհամարական վերաբերմունք: Աշոտ Մալխասյանը հայտնել է նաև, որ

354 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

երբ որդուն 2009 թվականի հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղա- փոխել են կենտրոնական հավաքակայան՝ իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը՝ նրան չէին զորա- կոչի, սակյն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և այդպես էլ որդուն զորակոչել են (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 73-80): 2009 թվականի օգոստոսի 20-ին Աշոտ Մալխասյանը լրացուցիչ ցուց- մունք է տվել այն մասին, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն իմացել են, որ ունի ստամոքսի հետ կապված՝ բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես՝ Արաբկիրի զինկոմ Ա.Ուլիխանյանի կողմից, ով չեր ցանկանում ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար: Մինչդեռ Մելլորի-Վեյսի համախտանիշը և դրա հետ կապված հիվանդություններն ախտորոշած բժիշկներն իրեն և որդուն պարզաբանել էին, որ նման հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա և ընդունեն համապատասխան դեղորայք, ընդ որում՝ դա կարող է մարդուն ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Տու- ժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը նաև համոզմունք է հայտնել, որ Արաբկիրի զինկոմը և զինկոմիսարիատի բժիշկները միջամտել են «Էրեբունի» ԲԿ-ում կատարված հետազոտություններին, այդ իսկ պատ- ճառով «Էրեբունի» ԲԿ-ում կազմված հիվանդության նկարագրում ստա- մոքսի հիվանդության վերաբերյալ արձանագրված ախտորոշումները չեն արտացոլվել առողջական վիճակի մասին ակտում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իր ակնհայտ հիվանդ որդուն զորակոչեն (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 62-64): 25. Ղևոնդ Մալխասյանը 2009 թվականի օգոստոսի 8-ին որպես վկա ցուցմունք է տվել՝ ակնհայտ հիվանդ իր եղբորը՝ Արեգ Մալխասյանին ապօրինի կերպով զորակոչելու, իրենց նկատմամբ Արաբկիրի զինկո- միսարիատում արհամարական վերաբերմունք դրսևորելու և եղբոր հիվանդությունների մասին վկայող բժշկական փաստաթղթերն անտե- սելու մասին: Ցուցմունքի վերջում վկան խնդրել է օբյեկտիվ քննություն կատարելով՝ պատժել մեղավորներին, «գոնե որպեսզի հետագայում նման դեպքեր այլ անձանց հետ չկատարվեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 34-43): 26. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Արաբկիրի զինվորական կոմիսար Արմեն Ուլիխանյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է հանձնարարել Արեգ Մալխասյանի անձնական գործից հանել թվով տասը փաստաթղթեր և կցել զինկոմիսարիատի գործավարության կարգագրերին: Ա.Ուլիխանյանը ցուցմունքում նշել է նաև, որ զինկոմի- սարիատի բժշկական հանձնաժողովի և իր մոտ խորը կասկածներ են եղել

355 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Արեգ Մալխասյանի՝ իսկապես վատառողջ լինելու վերաբերյալ, այդ իսկ պատճառով ինքը կարգադրել է զինկոմիսարիատի բժշկական հանձն- աժողովի անդամ, վիրաբույժ Մարինե Սանոյանին ներկա գտնվել «Էրե- բունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանին հետազոտելու ժամանակ: Ա.Ուլի- խանյանը մասնավորապես հայտնել է, որ. «Ելնելով ստեղծված իրավիճ- ակից և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով իմ կարգադրությամբ վիրաբույժ Մ.Սանոյանը 2009թ. հունիսի 15-ից մինչև 19-ը մշտապես ներկա է գտնվել Էրեբունի ԲԿ-ում»: Նշել է նաև, որ Ա.Մալխասյանն ուներ բարձ- րագույն կրթություն, տիրապետում էր չորս լեզուների, և ինքը ցավում է այն բանի համար, որ ստեղծված իրավիճակը նման ավարտ ունեցավ նրա համար: Միևնույն ժամանակ նշել է, որ. «Ես այդ հարցում կարծում եմ որևէ մեղք չունեմ, իմ մեղքը գտնում եմ որ կայանում է նրանում, որ քիչ թե շատ կոպիտ տոնով եմ արտահայտվել մինչ զորակոչը նրա հարազատ- ների նկատմամբ, որում նաև իրենք ունեն իրենց մեղքը, որը կարծում եմ կայանում է նրանում, որ ցուցաբերելով անտարբերություն իրենց հարա- զատի նկատմամբ, նաև լինելով անհետևողական, ոչ ճիշտ մոտեցում ցու- ցաբերեցին ու նրանց վարքագիծը համոզիչ չէր, որ իրականում նորակո- չիկը ունեցել է կամ ուներ առողջական վիճակի հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս ճանաչելու ոչ պիտանի շարային ծառայության և տրվեր տարկետում բուժման նպա- տակով»: Քննիչի հարցերին Ա.Ուլիխանյանը պատասխանել է, որ հարցին լուծում տալու նպատակով իրեն ոչ ոք գումար չի առաջարկել, որևէ բժշկի եզրահանգման վրա ինքը չի ազդել, իր միջամտությունը միայն կայացել է նրանում, որ կարգադրել է վիրաբույժ Մ.Սանոյանին «օբյեկտիվությունը ապահովելու և վերահսկելու նպատակով ներկա գտնվել Էրեբունի ԲԿ-ում կատարվող հետազոտություններին» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 74-79): 27. 2014 թվականի հուլիսի 17-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին, որի համաձայն. «Արեգ Աշոտի Մալխասյանը (...) 2009թ. հունիսի 26-ին Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության ուղարկվել ԼՂՀ ՊԲ թիվ 25918 զորամաս, որպես ժամկետային զինծառայող, կոչումը` շարքային: 2009թ. հուլիսի 4-ին` ժամը 1355-ի սահմաններում շարքային Ա.Մալխասյանը զորամասի տարած- քում իրեն վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը, որի պատճառով տեղափոխվել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: (...) 2009թ. հուլիսի 5-ին (...) էվա- կուացվել է ք.Երևան և (...) հոսպիտալացվել ՀՀ ՊՆ թիվ 14203 զորամասի /ԿԿԶՀ/ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ կատարված շտապ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «վիճակ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, գլխուղեղի այտուց,

356 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կոմա, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ, կայացած ստամոքս-աղիք- ային արյունահոսություն»: Հիվանդի վիճակը գնահատվել է կրիտիկական և այդ ուղղությամբ ձեռնարկվել են բոլոր հնարավոր վերակենդանացման միջոցառումներ, որոնք սակայն արդյունք չեն տվել և ժամը 2025-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը: (...) Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արեգ Մալխասյանը կեն- դանության օրոք տառապել էր՝ «Պանկարդիտ, սրտամկանի ծանր դիստ- րոֆիա նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտ, դիֆուզ կարդիոսկլերոզ, կիսալուսնաձև փականների դեստրուկտիվ-դեզօրգանիզացիոն փոփո- խություններ, աորտայի կիսալուսնաձև փականների նույնանման փոփո- խություններ» հիվանդությամբ, որոնք ունեցել են ծածկընթաց ընթացք և դրանք կարող էին նաև արտահայտված գանգատներ չառաջացնել, նրա մոտ լիներ կարծեցյալ բավարար վիճակ, սակայն հետագայում կենսա- կերպի, կենցաղի կտրուկ փոփոխություններով պայմանավորված բերել են ծածկընթաց ախտաբանական փոփոխությունների սրացմանը, առա- ջացնելով վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, որոնք չեն հայտնա- բերվել և չէին կարող հայտնաբերվել անգամ զորակոչվելուց առաջ ՀՀ ԱՆ ախտորոշիչ կենտրոնում և այլ կլինիկաներում կատարված հետա- զոտությունների ժամանակ կամ հետագայում զորակոչի ժամանակ նրա առողջական վիճակն հետազոտած և ուսումնասիրած համապատասխան բժիշկ-մասնագետներ, գործով մեղադրյալներ ներգրավված՝ Տ.Բ.Գյո- գջաևայի, Ա.Վ.Խաչատրյանի և Գ.Ա.Հովհաննիսյանի կողմից, այսինքն՝ նրանց, որպես պաշտոնատար անձ հանդես գալու և իրենց կողմից ծառա- յողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք չդրսևորելու հետևանքով չի եղել պայման- ավորված Ա.Մալխասյանի մահը, այլ այն ունեցել է ծածկընթաց ընթացք, այդ իսկ պատճառով 17.07.2014թ. որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են՝ արարքներում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ: Նախաքննությամբ ի հայտ չեն եկել հանգամանքներ, որոնք կփաս- տեին այն մասին, որ որևէ բժիշկ մասնագետի, պաշտոնատար անձի կողմից թույլ տված անփութության, պաշտոնեական անգործության, պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով է պայմանավորված եղել Ա.Մալխասյանի մահը կամ նրանց գործողությունները պատճ- առական կապի մեջ են գտնվել մահվան հետ, ուստի որևէ անձի կամ անձանց նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում և քրեական գործով վարույթը ենթակա է կարճման` արարքներում հան- ցակազմ չլինելու պատճառաբանությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթ 219-229):

357 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

28. ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն` քննիչը քրեական գործը մեղա- դրական եզրակացությամբ ըստ էության քննելու համար ուղարկում է դատարան, երբ գտնում է, որ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար են: (...): Տվյալ դեպքում քննիչը գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը նման եզրահանգման չի եկել» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0051/11/14 գործով Նյութեր, թերթ 22-28): 29. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշման համաձայն` «(…) Քննիչը նման եզրահանգման եկել է քրեական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելով և համադրելով ձեռք բերված ապացույցները, որի արդյունքում ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` այն է հանց- ակազմի բացակայության հիմքով որոշում է կայացրել քրեական հետա- պնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: (...) [Դ]ատարանը գտնում է, որ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանի` «քրեական հետապնդում չիրականացն- ելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 17.07.2014թ. և ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի (...) 04.08.2014թ. որոշում- ներն օրինական են և հիմնավոր, և վերացնելու հիմքեր չկան» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0051/11/14 գործով Նյութեր, թերթ 105-114): 30. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշ- մամբ գտել է` «(...) դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողն- ելով օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ»: Այնուհ- ետև Վերաքննիչ դատարանը շարադրել է Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանություններն ու եզրահանգումը, և հավելել, որ «Վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. նոյեմբերի 11-ի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու հիմքեր չկան» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0051/11/14 գործով Նյութեր, թերթ 157-165): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմնավորումներով. 31. Վճռաբեկ բողոքի հեղինակները գտնում են, որ բողոքարկվող դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 126-127-րդ, 202-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների

358 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես, բողոքաբերները գտնում են, որ պետությունը չի կատարել իր պարտականությունները` նախ` զորակոչիկի առողջական վիճակի հետազոտումը պատշաճ կատարելու, և հետո էլ` զինվորի մահվան փաստով արդյունավետ քննություն ապահովելու, մեղավորներին բացա- հայտելու և պատասխանատվության ենթարկելու առումով խախտվել են նաև գործի քննության ողջամիտ ժամկետները: 32. Ի հիմնավորումն իրենց փաստարկների` բողոքի հեղինակները մատնանշել են զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի կողմից Արեգ Մալխասյանի նկատմամբ ի սկզբանե նախաձեռնած անօրինական հետապնդումները, հիվանդ երեխային անպայմանորեն զորակոչելու հետևողականությունը, իր ստորադասին ցուցումներ տալու եղանակով Արեգ Մալխասյանի անձնական գործից փաստաթղթերը հանելու ան- օրինականությունը, վրա հասած հետևանքի և Ա.Ուլիխանյանի գործո- ղությունների կապը: Բողոքի հեղինակները նշել են, որ բացահայտորեն անտեսվել են այն ջանքերը, որոնք Ա.Մալխասյանի հարազատները դրսևորել են երեխայի առողջական վիճակը ճիշտ ներկայացնելու և արձանագրելու հարցում: Քրեական գործում կան բազմաթիվ բողոքներ և ցուցմունքներ, որոնք վկայում են հիվանդ երեխային զինծառայության տանելու հարցում զինկոմ Ուլիխանյանի` քայլ առ քայլ դրսևորած անօրինականությունների մասին: Ուսումնասիրելով և համադրելով բոլոր ապացույցները` կարելի է հստակ եզրակացնել, որ հանձնաժողովի բժիշկների կողմից անգործություն չի դրսևորվել, նրանց գործողությունների վրա ազդել է զինկոմ Ուլիխանյանի անձնական շահագրգռվածությունը: Բողոքաբերները շեշտել են, որ Արեգ Մալխասյանն ակնհայտ հիվանդ է եղել, ունեցել է անբնական նիհարություն, եղել է հյուծված: Ընդգծել են նաև, որ բազմաթիվ բժիշկների ցուցմունքներ վկայում են, որ եթե հիվան- դության փաստաթղթերը Ա.Մալխասյանի անձնական գործում առկա լինեին, ապա վերջինս չէր զորակոչվի զինծառայության, կամ առնվազն` կօգտվեր տարկետման իրավունքից: Գործով հարցաքննված բժիշկները վկայում են նաև, որ Ա.Մալխասյանը երկրորդ անգամ պետք է գործիքային հետազոտման ենթարկվեր: Սրանից հետևություն, որ հիվանդին կրկնակի հետազոտման չենթարկելը ինքնին խոսում է հանցավոր արարքի առկա- յության մասին: 33. Բողոք բերած անձինք նշել են, որ վարույթն իրականացնող մար- մինների կողմից փորձաքննությունների եզրակացություններին և գործում առկա փաստերին չի տրվել համապատասխան գնահատական, դատա- րանները պաշտպանության տակ են առել ուժային կառույցի աշխատա- կիցների հանցավոր արարքները և փորձել մեղավոր անձանց քրեական

359 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատասխանատվության ենթարկելու հարցը գնահատել պատահարի տիրույթում: Նշել են, որ մահացած զինվորի հորը չի հաջողվել ներպետական դատարաններում հասնել իր որդու մահվան հանգամանքների բացա- հայտմանը և պետության պոզիտիվ պարտականությունների չկատարման փաստի արձանագրմանը: Արեգ Մալխասյանի առողջական վիճակի ոչ պատշաճ հետազոտման հարցում ՀՀ ՊՆ բժշկական հանձնաժողովի և զինկոմիսարիատի աշխատողների մեղքը հիմնավորող ապացույց- ների առկայության պարագայում հանցագործություն կատարած անձինք ակնհայտորեն խուսափել են պատասխանատվությունից: 34. Բողոքաբերները նշել են նաև, որ քննության ողջամիտ ժամկետ- ների խախտման փաստի կապակցությամբ քրեական վարույթ իրակա- նացնող մարմնին ներկայացվել էր առանձին միջնորդություն` գործի նախաքննության ժամկետն անհարկի և անհիմն 30 անգամ երկարացնելու վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվել էին քննիչի գործողությունների և կայացրած որոշումների անօրինականության վերաբերյալ հարցեր, որոնք որևէ լուծում չեն ստացել: Բողոքաբերները նշել են, որ գործի քննության ժամկետի այդպիսի երկարաձգումը կանխատեսելի էր դարձնում գործի նման ելքը: 35. Ելնելով վերոշարադրյալից՝ վճռաբեկ բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. I. Պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականությունը. 36. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. Ա.Մալխասյանի մահվան փաստի առթիվ իրականացվե՞լ է արդյոք արդյունավետ քրեադատավարական քննություն: 37. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքան- չյուր ոք ունի կյանքի իրավունք (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: (…)»: 38. Մեջբերված սահմանադրական և կոնվենցիոն նորմերով ամրա- գրված է կյանքի իրավունքը` որպես անձի հիմնարար իրավունք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով

360 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նախատեսված նորմին, այն մեկնաբանել է որպես այդ դրույթի նյութաի- րավական կողմի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահ- մանող նորմ` հաշվի առնելով այս իրավունքի հիմնարար բնույթը (տե՛ս McCann and Others v. The United Kingdom գործով 1995 թվականի սեպտեմ- բերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, k կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82 և Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106): Վճռաբեկ դատարանը նույնպես անդրադարձել է կյանքի իրավունքի վերլուծությանը մի շարք գործերով կայացված որոշումներում (տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի` Սեյրան Այվազյանի վերաբերյալ թիվ ՎԲ-17/08, 2010 թվականի օգոստոսի 27-ի` Լևոն Գուլյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0051/11/09, 2010 թվականի դեկ- տեմբերի 23-ի` Կարեն Փափազյանի վեարբերյալ թիվ ԵԷԴ/0002/11/10, 2013 թվականի փետրվարի 15-ի` Սուսաննա Անտոնյանի գործով թիվ ԵԿԴ/0077/11/12, 2014 թվականի մայիսի 31-ի` Ռուզաննա Նիազյանի գործով թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշումները): Մասնավորապես Եվրոպական դատ- արանի կողմից ձևավորած չափանիշների հիման վրա Վճռաբեկ դատա- րանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրա- վունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյու- նավետության գնահատման հիմնական չափանիշներից են` ա) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ, բ) քննության արդյունքում պետք է հստակեցվեն դեպքի հանգաման- քները, գ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներ ձեռք բերելու համար: Վարույթն իրականացնող մարմինները պետք է ձեռնպահ մնան շտապողական կամ թույլ պատճա- ռաբանված հետևություններից, քանի որ քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանա- տու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը: Այն դեպքում, երբ պետության վերահսկողության ներքո (ոստիկանու- թյունում, քրեակատարողական հիմնարկում և այլն) գտնվող անձը մահա- նում է, և պետությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ուժով պարտավորու- թյուն է կրում ներկայացնելու մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, ապա իրավասու մարմինները (պաշտոնատար անձինք) կասկածելի մահվան փաստի առթիվ պետք է հարուցեն քրեական

361 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործ և քրեադատավարական ողջ գործիքակազմի ներգրավմամբ իրա- կանացնեն հնարավոր ողջամիտ քայլերը` դեպքի հանգամանքները պար- զելու համար (մանրամասն տե՛ս Ռուզաննա Նիազյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշման 25-26-րդ կետերը): 39. Նախորդ կետում վկայակոչված (ա) ենթակետում շարադրված չափանիշի կապակցությամբ Եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ քննության արդյունավետությունը գնահատելիս կարևոր է հատկապես այն հանգամանքը, թե որքան արագ են իշխանու- թյուններն արձագանքում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքներին, ինչը նպաստում է հանրության վստահության պահպանմանը օրինականության ամրապնդման և անօրինական գոր- ծողությունների նկատմամբ հանդուրժողականության բացառման հար- ցում (տե՛ս Hugh Jordan v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետ 108, Yaşa v. Turkey գործով 1998 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռը, զեկույցներ 1998-IV, էջեր 2439-2440, կետեր 102-104): Կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության (բ) և (գ) ենթակետերում շարադրված չափանիշների վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդ- վածի պահանջն է, որ իրավասու մարմինները գործեն պատշաճ ջանասի- րությամբ և արագությամբ և պարտավոր լինեն նախաձեռնել քննություն, որն ի վիճակի է նախ որոշակիացնել այն հանգամանքները, որոնցում դեպքը տեղի է ունեցել և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, երկրորդ` բացահայտել դրանում ներգրավված պետական պաշտոնյաներին և մարմիններին (տե՛ս mutatis mutandis, Kats and Others v. Ukraine, 2008 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ գանգատ թիվ 29971/04, կետ 116): Քննությունը պետք է լինի մանրամասն: Դա նշանակում է, որ մար- մինները միշտ պետք է կատարեն լուրջ քայլեր, որպեսզի պարզեն` ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն շտապողական կամ թույլ պատճառաբ- անված հետևությունների վրա, որպեսզի փակեն քննությունը կամ որպես իրենց որոշումների հիմք ընդունեն: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատ- ճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը (տես, ի թիվս այլոց, Gorelov v. Russia, 2014 թվականի հունվարի 9-ի վճիռ, գանգատ թիվ 49072/11, կետ 52): Անհրաժեշտ է նաև բացառել հանցավոր համագործակցությունը կամ

362 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելը (տե՛ս Güleç v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 54/1997/838/1044, կետ 82): 40. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա են բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ժամկետային զինծառայող Ա.Մալխասյանը տառապել է մի շարք հիվանդություններով (տե՛ս սույն որոշման 7-12-րդ, 14-16-րդ, 21-րդ կետերը): Մինչդեռ Ա.Մալխասյանը, հետազոտվելով Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժո- ղովում, Էրեբունի բժշկական կենտրոնում, այնուհետև նաև Կենտրո- նական ռազմական բժշկական հանձնաժողովում, զինծառայության համար ճանաչվել է պիտանի, 2009 թվականի հունիսի 26-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության ուղարկվել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 25918 զորամաս, որպես ժամկետային զինծառայող, կոչումը` շարքային: Այնուհետև 2009 թվականի հուլիսի 4-ին` ժամը 1355-ի սահմաններում շարքային Ա.Մալխասյանը զորամասի տարածքում իրեն վատ է զգացել, կորցրել գիտակցությունը, որի պատճառով տեղափոխվել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: 2009 թվականի հուլիսի 5-ին` ժամը 2025-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը (տե՛ս սույն որոշման 5-րդ և 27-րդ կետերը): Արեգ Աշոտի Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009 թվականի հուլիսի 4-ին հարուցվել է քրեական գործ, որը 2009 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ընդունվել է քննիչ Ա.Խաչատրյանի վարույթ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): 2014 թվականի հուլիսի 17-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին, որով արձանագրել է, որ Արեգ Մալխասյանը կենդանության օրոք տառապել էր «Պանկարդիտ, սրտամկանի ծանր դիստրոֆիա նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտ, դիֆուզ կարդիոսկլերոզ, կիսալուսնաձև փականների դեստրուկ- տիվդեզօրգանիզացիոն փոփոխություններ, աորտայի կիսալուսնաձև փականների նույնանման փոփոխություններ» հիվանդություններով, որոնք ունեցել են ծածկընթաց ընթացք, և դրանք կարող էին նաև արտահայտված գանգատներ չառաջացնել, նրա մոտ լիներ կարծեցյալ բավարար վիճակ, սակայն հետագայում կենսակերպի, կենցաղի կտրուկ փոփոխություններով պայմանավորված՝ բերել են ծածկընթաց ախտաբանական փոփոխությունների սրացմանը՝ առաջացնելով վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, որոնք չեն հայտնաբերվել և չէին կարող հայտնաբերվել անգամ զորակոչվելուց առաջ ՀՀ ԱՆ ախտորոշիչ կենտրոնում և այլ կլինիկաներում կատարված հետազոտությունների ժամանակ կամ հետագայում զորակոչի ժամանակ նրա առողջական վիճակը հետազոտած և ուսումնասիրած համապատասխան

363 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բժիշկ-մասնագետների կողմից: Արդյունքում Քննիչը եզրահանգել է, որ բժիշկների` որպես պաշտոնատար անձ հանդես գալու և իրենց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով չի եղել պայմա- նավորված Ա.Մալխասյանի մահը, այլ այն ունեցել է ծածկընթաց ընթացք (տե՛ս սույն որոշման 27-րդ կետը): ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն` քննիչը քրեական գործը մեղադրա- կան եզրակացությամբ ըստ էության քննելու համար ուղարկում է դատա- րան, երբ գտնում է, որ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար են: (...): Տվ յալ դեպքում քննիչը գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակ- ցությունը նման եզրահանգման չի եկել» (տե՛ս սույն որոշման 28-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ գտել է, որ Քննիչի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2014 թվականի հուլիսի 17-ի և Դատա- խազի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշում ներն օրինական են և հիմ նա- վոր, դրանք վերացնելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 29-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի 2014թ. նոյեմբերի 11-ի որոշումն օրինական և հիմ նավորված է, ուստի այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 30-րդ կետը): Սույն գործով իրականացված քննության համապատասխանությունը կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության` սույն որոշման 38-րդ կետում նշված (բ) և (գ) ենթակետերի չափանիշներին. 41. Սույն որոշման 40-րդ կետում մեջբերված փաստերից հետևում է, որ Քննիչն իր որոշման հիմքում դրել է Համալիր փորձաքննության եզրակա- ցությամբ նշված այն հանգամանքը, որ Ա.Մալխասյանի հիվանդությունը կրել է ծածկընթաց բնույթ (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը) և դրա հիման վրա եզրահանգում կատարել, որ դրանք «չեն հայտնաբերվել և չէին կարող հայտնաբերվել» համապատասխան բժիշկ-մասնագետների կող- մից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Համալիր փորձաքննության եզրակացության բովանդակությունից հետևում է, որ ծածկընթաց բնույթ են կրել միայն կորոնարոսկլերոզ, կար- դիոսկլերոզ ախտաբանական հատկանիշները, ընդ որում նման եզրա- հանգումը հիմ նավորվել է այն հանգամանքով, որ կենդանության օրոք Ա.Մալխասյանը երբևէ գանգատներ չի ներկայացրել (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը): Նշված եզրահանգումից չի հետևում, որ անձի մոտ գան- գատների բացակայությունը բացառում է բժիշկների կողմից համապա- տասխան հետազոտությունների և մեթոդիկաների կիրառման միջոցով

364 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վկայակոչված սրտային հիվանդությունները բացահայտելու փաստացի հնարավորությունը: Հետևաբար փորձագետների հանձնաժողովի կողմից օգտագործված «ծածկընթաց» հասկացությունը չի կարող մեկնաբանվել որպես «պատշաճ բժշկական հետազոտությունների միջոցով չբացահայտ- վող»: Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչի եզրա- հանգումն այն մասին, որ Ա.Մալխասյանի սրտային հիվանդությունները չէին կարող հայտնաբերվել բժիշկ-մասնագետների կողմից, հիմ նավորված չէ և չի համապատասխանում նաև նրա կողմից հիմք ընդունված Համալիր փորձաքննության եզրակացության եզրահանգում ներին: Ավելին` թվով երկու` դատաբժշկական և դատաբժշկական հանձնա- ժողովային փորձաքննությունների եզրակացությունների առկայության պայմաններում համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազ- մաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Քննիչի որոշու- մից պարզ չէ, թե ինչ տեսակի փորձաքննություն է նշանակվել` լրացուցիչ, թե կրկնակի: Մինչդեռ փորձաքննության վերոնշյալ տեսակներն ինչպես նշանակման հիմքերի, նպատակի, այնպես էլ բովանդակության և իրակա- նացման կարգի առումով էապես տարբերվում են (ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 251-րդ հոդված): Այսինքն չնայած Քննիչը փոր- ձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ հղում է կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածին, սակայն չի տարբերակել նշանակվող փորձաքննության տեսակը: Ավելին` Քննիչի որոշման մեջ բացակայում է որևէ հիմ նավորում այն մասին, թե որ բնա- գավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության որ մեթոդիկա- ների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունն է առկա փորձա- գետներին առաջադրված հարցերը պարզելու համար, որի պայմաններում քննարկվող որոշումը չի համապատասխանում նաև ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները կարող են էական կասկածներ հարուցել քննարկվող փորձաքննության և դրա արդյունքի օրինականության և արժանահավատության կապակցությամբ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոն- վենցիայի 2-րդ հոդվածին առնչվող քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար Քննիչի չհիմ նավորված և գործի նյութերից չբխող պատճառաբանությունները, ինչպես նաև վեր- ջինիս կողմից անհասկանալի տեսակի Համալիր փորձաքննության եզրա- կացության եզրահանգում ները հիմք ընդունելը չեն կարող գնահատվել որպես «մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատ- րություն ներկայացնելու» պետության պարտականության կատարում: 41.1. Ավելին, վարույթն իրականացնող մարմինները պատշաճ գնա- հատման չեն արժանացրել գործի նյութերում առկա և հարցի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքները.

365 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

1) գործի նյութերում առկա մի շարք ապացույցներ, այդ թվում՝ Քննիչի կողմից հիմք ընդունված Համալիր փորձաքննության եզրակացությունը վկայում են այն մասին, որ Էրեբունի ԲԿ-ի բժշկական հանձնաժողովի կող- մից կատարված հետազոտության արդյունքները լրիվ ծավալով և ճիշտ չեն արտացոլվել Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված և Կենտրոնական բժշկական հանձնաժողովին ներկայացված առող ջական վիճակի հետա- զոտման ակտի մեջ (տե՛ս սույն որոշման 7-8-րդ, 11-12-րդ, 14-17-րդ, 21-րդ կետերը): Մասնավորապես. - առող ջության վիճակի հետազոտման ակտում չի արտացոլվել գաստ- րոէնտերոլոգի ախտորոշումը՝ «էրոզիվ գաստրիտ, մակերեսային դուոդե- նիտ, կերակրափողի և ստամոքսի հիպերմոտոր դիսկինեզիա, ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք», ճիշտ չի ձևակերպվել նյարդաբանա- կան ախտորոշումը՝ «վեգետոանոթային դիստոնիա կրիզներով»: Մինչդեռ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության 2010 թվականի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ դուոդե- նիտ, մակերեսային էրոզիվ անտրալ գաստրիտի, Մելորի-Վեյսի համախ- տանիշի, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսության առկայության դեպքում անհրաժեշտ էր Ա.Մալխասյանի նկատմամբ բժշկական տեսանկ- յունից սահմանել հատուկ սննդակարգ, ֆիզիկական և փսիխոէմոցիոնալ ծանրաբեռնվածության սահմանափակում: Եվ, չնայած այն հանգաման- քին, որ տվյալ դեպքում ստամոքս-աղիքային հիվանդությունները մահվան պատճառի հետ չեն գտնվել ուղղակի պատճառական կապի մեջ, սակայն նրանք կարող էին պատճառ հանդիսանալ սրտի պսակաձև անոթների ռեֆլեկտոր սպաստիկ (սպազմ) երևույթների, հանդիսանալով որպես նպաստող գործոն մահվան պատճառի առումով (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Նույն եզրակացությամբ նշվել է նաև, որ Էրեբունի ԲԿ ընդունվե- լու պահին Ա.Մալխասյանի զարկերակային ճնշումը արձանագրվել է 120/80մմ, իսկ 2009 թվականի հունիսի 17-ին նյարդաբանի կողմից գրանց- վել է 80/30մմ, ինչը պահանջում էր համապատասխան քննություններով ախտորոշման ճշտում և վերջնական ախտորոշման մեջ արձանագրում, ինչը նույնպես չի կատարվել: Զարկերակային ճնշումը 80/30մմ, վեգետոա- նոթային դիստոնիա ախտորոշվելուց հետո բուժող բժշկի և նյարդաբանի կողմից անհրաժեշտ էր իրականացնել սրտաբանի և նյարդաբանի դինա- միկ հսկողություն (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): - Նյարդաբանի ենթադրյալ ախտորոշումը՝ «վեգետո-անոթային դիս- տոնիա, կրիզներով», ճշգրտելու նպատակով հետագա հետազոտություն- ներ չեն իրականացվել: Մինչդեռ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության՝ 2010 թվականի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ Էրեբունի ԲԿ-ում նյարդաբանի կողմից գրառումը ընդգրկում է միայն ախտորոշում՝

366 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

առանց նյարդաբանական կարգավիճակի նկարագրման: «Կրիզ» անվան- ված վիճակը պահանջում էր բացառել սրտային համապատասխան կափույրային ապարատի կողմից պաթոլոգիկ վիճակները: Եթե առող- ջական վիճակի ակտում ճիշտ ձևակերպվեր նյարդաբանական ախտորո- շումը՝ «վեգետոանոթային դիստոնիա կրիզներով», ապա Ա.Մալխասյանը պետք է ենթարկվեր լրացուցիչ հետազոտության նյարդաբանական ստա- ցիոնարում (բաժանմունքում) ախտորոշման ճշտման, կրիզների հաճախա- կանության և ծանրության աստիճանի որոշման համար և բնականաբար այն կարժանանար համապատասխան գնահատականի զինվորական հանձնաժողովների բժիշկների կողմից (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): - Բացի այդ, առող ջական վիճակի հետազոտության ակտի՝ ախտո- րոշման վերաբերյալ հատվածում նշված է «ստամոքսի և կերակրա- փողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան արագացում նյարդային բնույթի», որի գնահատումը իրականացվում է դինամիկ ռենտգենաբանա- կան հետազոտության ընթացքում, սակայն Արեգ Մալխասյանի հիվան- դության պատմության նկարագրում նման գրառում ներ առկա չեն, ինչը ենթադրում է, որ այդպիսի հետազոտություն չի իրականացվել (տե՛ս որոշ- ման 11-րդ և 21-րդ կետերը): 2) Գործի նյութերում առկա դատաբժշկական հանձնաժողովային փոր- ձաքննության թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ Ա.Մալխասյանի մոտ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված՝ որպես մահ- վան պատճառ հանդիսացած «սրտի պսակաձև անոթներում արյան շրջա- նառության սուր խանգարում» հիվանդությունն առաջացել է 2008 թվակա- նից առաջ: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրա- կացության մեջ նշված է, որ փորձաքննության ներկայացված բժշկական փաստաթղթերում եղել են հուշող տվյալներ Ա.Մալխասյանի մոտ սրտային հիվանդության մասին: Այդ հուշող տվյալները կոնկրետ և հստակ մատ- նանշված են փորձաքննության եզրակացության մեջ: Մասնավորապես նման տվյալներ եղել են 2008 թվականի` Միքայել յանի անվան վիրաբու- ժության ինստիտուտի հիվանդության պատմագրում և Էրեբունի ԲԿ թիվ 4443/432 հիվանդության պատմագրում փակցված էլեկտրասրտագրերի ժապավեններում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում՝ 2009 թվականի հունիսի 17-ին ժամը 11.20-ին, երբ նյարդաբանի կողմից արձանագրվել է զար- կերակային ճնշումը՝ 80/30մմ: Նման դեպքում Էրեբունի ԲԿ-ում անհրա- ժեշտ էր սրտային օրգանական պաթոլոգիան հաստատելու կամ ժխտե- լու համար կատարել սրտաբանական մանրակրկիտ հետազոտություններ (օրինակ կրկնակի էլեկտրասրտագիր, քանի որ կատարված էլեկտրասր- տագրի ժապավենը եղել է անորակ և քիչ ինֆորմատիվ): Դատաբժշկա- կան հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները նշել են նաև, որ եթե «Էրեբունի» ԲԿ-ում ճիշտ գնահատվեին էլեկտրասր- տագրի վրա արտացոլված տվյալները, նյարդաբանի, սրտաբանի և

367 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բուժող բժշկի կողմից կազմակերպվեին նյարդաբանի, սրտաբանի դինա- միկ հսկողություններ, կատարվեր լրացուցիչ էլեկտրասրտագիր, ապա հնարավոր կլիներ հայտնաբերել սրտային պաթոլոգիան (տե՛ս սույն որոշ- ման 11-րդ կետը): Այն մասին, որ Արեգ Մալխասյանի մոտ եղած սրտա- յին պաթոլոգիան բժշկական առումով ծածկընթաց չի եղել, վկայում է ոչ միայն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակա- ցությունը, այլ նաև Միքայել յանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ, սրտաբան-ֆունկցիոնալիստ Լիլիանա Թել յանի ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի սրտաբան Արմինե Աղաջանյանի ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժո- ղովի ավագ սպա, թերապևտ-սրտաբան Հայկ Հովսեփյանի ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): Իսկ դատաբժշկական փորձագետ Գագիկ Հարությունյանը 2013 թվականի օգոստոսի 6-ին իր կողմից տրված ցուցմունքում նշել է, որ ևս մեկ անգամ կրկնում է, որ Ա.Մալխասյանի մահը պայմանավորված է եղել նրա ունեցած սրտային խնդիրներով, մասնավո- րապես՝ սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խան- գարմամբ, և այդ սրտային խնդիրները նրա մոտ առկա են եղել դեռևս 2008 թվականից առաջ (տե՛ս սույն որոշման 22-րդ կետը): Փաստորեն, տարբեր բուժհաստատություններում աշխատող սրտա- բանները, մասնավորապես՝ Միքայել յանի անվան վիրաբուժության ինս- տիտուտի բժիշկ, 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող սրտաբան-ֆունկցիոնալիստ Լիլիանա Թել յանը, Կենտրոնա- կան հավաքակայանի բժշկական հանձնաժողովի ավագ սպա, 16 տար- վա մասնագիտական ստաժ ունեցող թերապևտ-սրտաբան Հայկ Հով- սեփյանը, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի սրտաբան, ԷՍԳ-ի բժիշկ Արմինե Աղաջանյանը, Քննիչի հրավերով, տարբեր օրերի, միմյանց հետ չառնչվելով ուսում նասիրել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը և սրտային պաթոլոգիայի առկայութան մասին հայտնել են նույնաբովանդակ տվյալ- ներ (տե՛ս սույն որոշման 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերը): Ավելին, այն որ Ա.Մալխասյանի հիվանդության պատմագրում առկա՝ Էրեբունի ԲԿ-ում կատարված էլեկտրասրտագրի ժապավենը վատ որա- կի է և դրա հիման վրա դժվար է գնահատել Ա.Մալխասյանի մոտ «սրտի հետին-կողմ նային պատի սնուցման իջեցման» առկայության կամ բացա- կայության փաստը, ինչպես նաև, որ վերջինս հնարավոր կլիներ հայտնա- բերել կամ բացառել որակյալ ԷՍԳ առկայության պարագայում, նշված է նաև Համալիր փորձաքննության եզրակացությունում: 41.2. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա են բազմաթիվ տվյալներ, համաձայն որոնց` Արեգ Մալխասյանն իր մոտ առկա հիվանդությունների հիմքով ենթակա չէր

368 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

զորակոչման և պետք է ճանաչվեր զինվորական ծառայության համար ոչ պիտանի (տե՛ս սույն որոշման 8-12-րդ, 14-16-րդ, 21-րդ կետերը): Մինչդեռ այդ հիվանդությունները օբյեկտիվ և ամբող ջական չեն բացահայտվել բժիշկ- ների կողմից և (կամ) արտացոլվել Ա.Մալխասյանի առող ջական վիճակի մասին ակտում: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ մանրակրկիտ և հստակ շարադրված են այն գործո- ղությունները, որոնք «Էրեբունի» բժշկական կենտրոնի համապատաս- խան բժիշկները պարտավոր էին կատարել, սակայն չեն կատարել: Ըստ հիշյալ եզրակացության՝ եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատաս- խան հետազոտությունների, ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբեր- վեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները: Իսկ հայտնաբերելու դեպքում համապատասխան բուժում ներ և խորհրդատվություններ ստա- նալով հնարավոր էր խուսափել առող ջական վիճակի հետագա վատա- ցումից, նաև մահվան ելքից: Բացի այդ, փորձագիտական հանձնաժողովը նշել է, որ զորակոչային հանձնաժողովի կողմից պետք է ուշադրության արժանանար նաև Ա.Մալխասյանի մոտ 2008 թվականին ախտորոշված «Մելորի-Վեյսի սինդրոմ, կայացած ստամոքս-աղիքային արյունահո- սություն» հիվանդությունը (տե՛ս սույն 11-րդ կետը): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն փաստը, որ նորակոչիկ Արեգ Մալխասյանի ծառայակից զինվորականներն անգամ ուշադրություն էին դարձրել, որ նա ունի հիվանդոտ տեսք, մշտապես գունատ է, հյուծված (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս փաստական տվյալները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել նախաքննության մարմ նի կողմից, այս ուղղությամբ օբյեկտիվ, բազմակող- մանի և լրիվ քննություն չի կատարվել: Մասնավորապես Քննիչի կողմից չի պարզվել, թե ինչու չեն կատարվել համապատասխան բժշկական հետա- զոտությունները և ինչու կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և ամբող ջական չեն արտացոլվել Ա.Մալխասյանի առող ջական վիճակի վերաբերյալ ակտում, ինչպես նաև հապատասխան իրավական գնահատական չի տրվել դրանց համար պատասխանատու բժշիկ-մասնա- գետների գործողություններին: Այդուհանդերձ Քննիչի կողմից կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում, որի օրինականությունը հաստատվել է ինչպես դատախազական հսկողության շրջանակներում, այնպես էլ ստորադաս դատարանների կողմից: 42. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ Քննիչի կողմից լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել և համապա- տասխան իրավական գնահատական չի տրվել Արաբկիրի զինկոմ Ա.Ուլի- խանյանի գործողություններին: Մասնավորապես Ա.Մալխասյանի հայրը՝

369 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տուժողի իրավահաջորդը, ինչպես նաև եղբայրը ցուցմունք են տվել զին- կոմ Ա.Ուլիխանյանի կողմից թույլ տրված օրինախախտում ների և Արեգ Մալխասյանի նկատմամբ նրա՝ ընդգծված անբարյացակամ վերաբեր- մունքի մասին (տե՛ս սույն որոշման 24-25-րդ կետերը): Իհարկե Քննիչը հրավիրել և որպես վկա հարցաքննել է Ա.Ուլիխանյանին, որը ցուցմունք է տվել, որ ինքն է կարգադրել Արեգ Մալխասյանի անձնական գործից հանել թվով տասը փաստաթղթեր և կցել զինկոմիսարիատի գործավարության կարգագրերին: Մինչդեռ Քննիչը չի պարզել, թե ինչ նպատակով է Ա.Ուլի- խանյանը կարգադրել զորակոչիկ Արեգ Մալխասյանի անձնական գոր- ծից փաստաթղթեր հանել, այն էլ այնպիսիք, որոնք որոշիչ նշանակություն կարող էին ունենալ նրա՝ զինծառայության համար պիտանի լինելու հար- ցը որոշելիս: Բացի այդ, Քննիչը չի պարզել՝ արդյոք Ա.Ուլիխանյանն իրա- վասու էր այդպիսի կարգադրություն անել, եթե այո՝ որ իրավական ակտի հիման վրա: Ավելին, Ա.Ուլիխանյանը ցուցմունք է տվել, որ «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանին հետազոտելու ժամանակ, «օբյեկտիվությունը ապահովե- լու և վերահսկելու նպատակով», իր կարգադրությամբ այնտեղ ներկա է եղել զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ, վիրաբույժ Մարինե Սանոյանը (տե՛ս սույն որոշման 26-րդ կետ): Մինչդեռ Քննիչը չի պարզել` արդյոք Արաբկիրի զինվորական կոմիսարն իր կողմից ուղարկ- ված անձի միջոցով միջամտել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կամ որևէ այլ բժշկական հաստատության բժիշկների մասնագիտական գոր- ծունեությանը, կամ օժտված է արդյոք նրանց աշխատանքը վերահսկելու լիազորությամբ: 43. Սույն որոշման 41-42-րդ կետերում շարադրված փաստական վեր- լուծությունը գնահատելով 38-39-րդ կետերում արտահայտված իրավա- կան դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քննիչի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, հետևաբար և դատախազական հսկո- ղության և դատական վերահսկողության շրջանակներում դրա կապակ- ցությամբ կայացված որոշում ները հիմնված են «թույլ պատճառաբանված» հետևությունների վրա, քանի որ դրանցում անտեսվել են և համապատաս- խան իրավական գնահատականի չեն արժանացվել սույն որոշման 41-42- րդ կետերում հիշատակված հանգամանքները: Իսկ քննության ցանկա- ցած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանատու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և Կոնվենցիայի 2-րդ հոդ- վածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը: Սույն գործով իրականացված քննության համապատասխանությունը կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող

370 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քննության արդյունավետության` սույն որոշման 38-րդ կետում նշված (ա) ենթակետի չափանիշին. 44. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ 2009 թվականի հու- լիսի 4-ին հարուցված քրեական գործի նախաքննության ժամկետը երկա- րացվել է 30 անգամ: Վերջին անգամ այն երկարացվել է 2014 թվականի մայիսի 31-ին դատախազ Ա.Մ.Խաչատրյանի կողմից՝ մինչև 2014 թվա- կանի օգոստոսի 4-ը (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 7, թերթ 160-178): Ընդ որում, եթե նախաքննության սկզբնական շրջանում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, ապա դրանից հետո կատարված քննչական գործողությունների քանակն ու որակը վկա- յում են քննության ընթացքն անհարկի ձգձգելու միտման մասին: Մասնավորապես, գործի քննության շրջանակներում իրականացված վերջին փորձաքննության եզրակացությունը վարույթն իրականացնող մարմինը ստացել է դեռևս 2011 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ գործի հարուցման պահից առ այդ ժամանակահատվածը Քննիչի կողմից իրա- կանացվել են մեծածավալ քննչական գործողություններ: Ինչ վերաբերում է 2011 թվականի հոկտեմբերից հետո ընկած ժամանակաշրջանին, անհրա- ժեշտ է արձանագրել հետևյալը. 2011 թվականի նոյեմբերի 1-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայաց- րել նախաքննության ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին, պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարցաքննել Համալիր փորձաքննությունը կատարած մի շարք փորձագետների, և որ առանց դրա «հնարավոր չէ անդրադառնալ քրեական գործի հետագա և վերջնական ընթացքին (...), բացի այդ դեռևս պետք է կատարվեն մեծա- ծավալ այլ դատավարական գործողություններ ևս, որոնց համար կպա- հանջվի որոշակի ժամանակ» (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 88-102): Նույն օրը դատախազ Հ.Հարությունյանի կողմից նախաքննության ժամկետը երկարացվել է 2 ամսով՝ մինչև 2012 թվականի հունվարի 4-ը: Քրեական գործի նյութերից երևում է, որ այդ ժամանակա- հատվածի ընթացքում քննիչ Ա.Խաչատրյանը հարցաքննել է փորձագետ- ներ Գագիկ Եգանյանին, Գագիկ Հակոբյանին և Զարեհ Տեր-Ավետիքյա- նին: Այդ հարցաքննությունները, որոնց արձանագրությունները զետեղ- ված են յուրաքանչյուրը՝ 2-ական թերթի վրա, կատարվել են մեկ օրում՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ որևէ այլ դատավարական գործողություն հիշյալ 2 ամսվա ընթացքում չի կատարվել (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 104-105, 106-107, 108-109): 2011 թվականի դեկտեմբերի 29-ին քննիչ Ա.Խաչատրյանը դարձյալ որոշում է կայացրել նախաքննության ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին, պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարցաքննել Համալիր փորձաքննությունը կատարած այլ փորձագետների

371 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ևս, ինչպես նաև «Էրեբունի» ԲԿ-ի զորակոչային հանձնաժողովի անդամ- ներին և նույն ԲԿ-ի այլ բժիշկ-մասնագետների, և որ առանց դրա «հնարա- վոր չէ անդրադառնալ քրեական գործի հետագա և վերջնական ընթացքին (...), բացի այդ դեռևս պետք է կատարվեն մեծածավալ այլ դատավարա- կան գործողություններ ևս, որոնց համար կպահանջվի որոշակի ժամա- նակ» (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 110-124): Նույն օրը դատախազ Հ.Հարությունյանի կողմից նախաքննության ժամ- կետը երկարացվել է 2 ամսով՝ մինչև 2012 թվականի մարտի 4-ը: Քրեական գործի նյութերից երևում է, որ այդ ժամկետի ընթացքում քննիչ Ա.Խաչատր- յանը հարցաքննել է փորձագետներ Հակոբ Դավթյանին, Արմեն Վարդան- յանին և Հակոբ Հովսեփյանին: Այդ հարցաքննությունները կատարվել են մեկ օրում՝ 2012 թվականի հունվարի 13-ին, և բացի դրանցից, քննիչի վերո- հիշյալ որոշման մեջ նշված որևէ այլ դատավարական գործողություն այդ 2 ամսվա ընթացքում չի կատարվել (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 126-128, 130-131, 133-135): 2012 թվականի փետր- վարի 10-ին քննիչը ստացել է տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանի դիմումը, որով նա խնդրել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացու- ցիչ ներգրավել փաստաբան Սեդա Սաֆարյանին: Նույն օրը քննիչ Ա.Խա- չատրյանը որոշում է կայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանին տուժողի իրավահաջորդի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 138): 2012 թվականի մայիսի 2-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել նախաքննության ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին, դրա անհրաժեշտությունը պայմանավորելով տրա- մադրված գործի նյութերին տուժողի իրավահաջորդի օրինական ներ- կայացուցիչ Ս.Սաֆարյանի կողմից ծանոթանալու հանգամանքով, նաև՝ նյութերում դժվար ընթեռնելի փաստաթղթերի առկայությամբ պայմա- նավորված լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին փաստա- բանի դիմումի առկայությամբ (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 156-170): Քննիչի հիշյալ միջնորդությունը բավարարվել է դատախազի կողմից: Քրեական գործի քննության ընթացքի ուսում նասիրությունից հետևում է, որ վերը ներկայացված միտում ները շարունակվել են նաև 2012 թվա- կանի հուլիսից մինչև քրեական գործի վարույթը կարճելը` 2014 թվականի հուլիսի 17-ը (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, 5-7-րդ հատոր- ներ): Հարկ է ընդգծել, որ քննարկվող ժամանակահատվածում քննիչ Ա.Խա- չատրյանն այդպես էլ չի կատարել իր նախկին միջնորդություններում հիշատակված «մեծածավալ այլ դատավարական գործողությունները»: 45. Նախորդ կետում շարադրված փաստական վերլուծությունը գնա- հատելով սույն որոշման 38-39-րդ կետերում արտահայտված իրավական

372 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կոպտորեն խախտվել են քննության ող ջամիտ ժամկետները, որի արդյունքում իրականացված քննությունը չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով արդյունավետ քննության՝ պատ- շաճ ջանասիրությամբ և արագությամբ գործելու չափանիշին: Վերջինիս հետևանքով նաև կարող են խախտվել տուժողի իրավահաջորդի իրա- վունքները, մասնավորապես` իր որդու մահվան պատճառների և հան- գամանքների մասին համոզիչ բացատրություն ստանալու, ինչպես նաև մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջի իրավունքները: 46. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստանձնած միջազգային պար- տավորություններին համապատասխան, կրում է զինծառայող Արեգ Մալ- խասյանի մահվան փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` մահվան հանգամանքները պարզելու, մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու և պատաս- խանատվության ենթարկելու նպատակով: Մինչդեռ, արդյունավետ քննություն չկատարելով՝ քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել ինչպես Սահմանադրության (15- րդ հոդված), միջազգային իրավունքի (Կոնվենցիայի 2-րդ հոդված), այն- պես էլ քրեադատավարական իրավունքի նորմերի (ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 2-րդ, 17-րդ հոդվածներ) էական խախտում ներ, որոնք էլ պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել ստորա- դաս դատարանների կողմից: Ավելին` ինչպես Քննիչի և Դատախազի որո- շում ները, այնպես էլ դրանց դատական ստուգման արդյունքում կայացված ստորադաս դատարանների դատական ակտերը չեն համապատասխա- նում Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախատեպային իրավունքներում ձևավորված իրավական դիրքորոշում ներին (տես սույն որոշման 38-39-րդ կետերը): Արդյունքում խախտվել են անձի` օրենքով երաշխավորված իրավունքները: 47. Վերոգրյալը բավարար համարելով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Քննիչի բողոքարկվող որոշման իրավական նշանակությունը պետության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջների կատա- րումն ապահովելու հարցում, օրենքի միատեսակ կիրառություն ապահո- վելու նպատակով միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում անդրա- դառնալ Քննիչի բողոքարկվող որոշման եզրափակիչ մասում առկա ձևա- կերպում ների իրավաչափության հարցին: II. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչ Ա.Խաչատրյանի որոշման եզրափակիչ մասի իրավաչափությունը.

373 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

48. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդումն այն բոլոր դատավարական գործողություններն են, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատր- ված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հան- ցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատ- մամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդման հարուցումը քրեական հետապնդ- ման մարմ նի որոշումն է անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին: Վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից ակնհայտ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գաղափարախոսության համա- ձայն՝ քրեական հետապնդումը վերաբերում է և ուղղված է ոչ թե անձանց անորոշ շրջանակի, այլ որոշակի անձի, հետևաբար քրեական հետա- պնդում հարուցելու հարցի քննարկումը նույնպես հնարավոր է որոշակի անձի առկայության դեպքում, որը կարող է հանգեցնել այդ անձի նկատ- մամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ այդպիսին չիրականաց- նելուն: Այլ խոսքով՝ քրեական հետապնդումը կարող է հարուցվել, կամ քրեական հետապնդում չիրականացվել միայն որոշակի անձի նկատ- մամբ: Հակառակ մեկնաբանումը ոչ միայն չի համապատասխանի վկա- յակոչված նորմերի տրամաբանությանը, այլև կհանգեցնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդում չիրականացնելու արդարացնող և ոչ արդարացնող հիմքերի իրավական հետևանքների բովանդակազրկման, ինչն անթույլատրելի է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատես- ված արդարացնող և ոչ արդարացնող հիմքերի մեկնաբանությունը ման- րամասն տե՛ս mutatis mutandis Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշ- ման 16-րդ կետը, ինչպես նաև քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարա- պետ Ռուբինյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմա- նադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ-871 որոշման 9-րդ կետը): 49. Սույն գործի փաստերից հետևում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասում քննիչ Ա.Խաչատրյանը բառացի նշել է հետևյալը.

374 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«Վարույթիս թիվ 91254109 քրեական գործով, հարուցված ՀՀ քր.օր-ի 376 հոդվածի 1-ին մասով, ԼՂՀ ՊԲ 25918 զորամասի նախկին պարտադիր ժամկետային զին.ծառայող, կոչումով շարքային՝ Արեգ Մալխասյանի զին. ծառայության ընթացքում առող ջական վիճակի կտրուկ վատթարանա- լու և հետագայում մահանալու դեպքի առթիվ, որևէ բուժ.ծառայողի կամ բժիշկ-մասնագետի կամ պաշտոնատար զին.ծառայողի նկատմամբ քրեա- կան հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել՝ արարքներում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ» (տե՛ս սույն որոշման 27-րդ կետը): Հիշյալ որոշման մեջ առկա՝ «որևէ բուժ.ծառայողի կամ բժիշկ-մասնա- գետի կամ պաշտոնատար զին.ծառայողի նկատմամբ քրեական հետապն- դում չիրականացնել» ձևակերպումից երևում է, որ վարույթն իրականաց- նող մարմինը չի որոշակիացրել այն անձանց, ում արարքներում հանցա- կազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականաց- վում: 50. Նախորդ կետում շարադրված փաստական վերլուծությունը գնա- հատելով սույն որոշման 48-րդ կետում արտահայտված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչ Ա.Խաչատրյանի՝ 2014 թվականի հուլիսի 17-ի քրեական հետապն- դում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որո- շումն օրինական և հիմ նավորված չէ նաև այն պատճառաբանությամբ, որ չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-18-րդ կետերին: Բացի այդ, քննարկվող որոշման եզրափակիչ մասում առկա նման ձևակերպումը բացառում է սույն քրեական գործի վարույթի շրջանակնե- րում որևէ բուժծառայողի, բժիկ-մասնագետի կամ պաշտոնատար զինծա- ռայողի արարքում հանցակազմի հատկանիշների առկայության հարցի քննությունը, ինչը կարող է խոչընդոտներ ստեղծել Ա.Մալխասյանի մահ- վան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թույլ տրված` անձի իրավունքների և ազատությունների խախտում ները վերաց- նելու համար: 51. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլու- ծությունները և եզրահանգում ները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալ, այն է` ՀՀ Սահմանադրության 15-րդ, Կոնվենցիայի 2-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 17-րդ հոդվածների պահանջների խախտում ներ: Դրանք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գոր- ծով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են ստո- րադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

375 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ելնելով արդարադատության շահից, սույն գործի քննության ող ջամիտ ժամկետներն արդեն իսկ խախտված լինելու փաստի (տե՛ս սույն որոշման 44-45-րդ կետերը) հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհ- րաժեշտ է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատա- րանի դատական ակտերը և պարտավորեցնել վարույթն իրականաց- նող մարմ նին վերացնելու Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված՝ անձի իրավունքների և ազատությունների՝ սույն որոշմամբ արձանա- գրված խախտում ները: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Աշոտ Մալ- խասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան- ների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվա- կանի նոյեմբերի 11-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերա- բերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմ- բերի 27-ի որոշումը բեկանել և պարտավորեցնել վարույթն իրականաց- նող մարմ նին վերացնելու Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված՝ անձի իրավունքների և ազատությունների խախտում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

376 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

28.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼԴ/0048/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ` պաշտպան Ա. ՈՍԿԱՆՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Եղիշե Արիստա- կեսի Ալոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախա- րարության քննչական ծառայության կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90453813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

377 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի 2014 թվականի մարտի 25-ի որոշմամբ Ե.Ալոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առա- ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի մարտի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակա- ցությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ե.Ալոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատար- ման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով: 3. Պաշտպան Ա.Ոսկանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավ- ճիռը բեկանել և Ե.Ալոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված` իրադրության փոփոխման հիմքով: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Ամբաստանյալ Ե.Ալոյանի պաշտպան Ա.Ոսկանյանի կողմից ներկա- յացվել է վճռաբեկ բողոքի պատասխան: Պաշտպանը, մասնավորապես, հիմ նազուրկ է գնահատել բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի սահմաններից դուրս գալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին` պաշտպան Ա.Ոսկանյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրա- վունքով, պարզելով քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք, իրավաչափորեն դուրս է եկել բողոքի սահմաննե- րից: Անդրադառնալով բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի դատա- կան ակտին օրինական ուժ տալու պահանջին` Ա.Ոսկանյանը փաստարկել է, որ թեև Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել իր կողմից ներ- կայացված բողոքի հիմ նավորում ները և մերժել բողոքը, սակայն քրեա- կան գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեց- նելու մասին որոշում կայացնելով` կայացրել է բարենպաստ դատական ակտ, որը պաշտպանության կողմը չի բողոքարկել: Այս պայմաններում

378 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Առաջին ատյանի դատարանի դատավճռին օրինական ուժ տալու դեպ- քում պաշտպանության կողմը կզրկվի իր համար անբարենպաստ դատա- կան ակտը բողոքարկելու հնարավորությունից, ինչը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի առարկայազրկման: Արդյունքում պաշտպան Ա.Ոսկանյանը եզրահանգել է, որ անգամ Վերաքննիչ դատարանի դատա- կան ակտը բեկանելու դեպքում գործը պետք է ուղարկվի ստորադաս դատարան` նոր քննության: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ե.Ալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 51556 զորամասի 2-րդ դիվիզիոնի 1-ին մեկնարկային մարտկոցի 1-ին մեկնարկային բաժանմունքի ավագ օպերատոր, կոչումով լեյտե- նանտ, 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 19-ի սահմաններում, զորա- մասի զինավանի իր բնակարանում, ածելիով ձախ նախաբազկի շրջա- նում քերծվածքներ կատարելով, ինքն իրեն պատճառել է մարմ նական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտակա- նությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Նույն օրը լեյտենանտ Ե.Ալոյանը տեղափոխվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից էլ` Նորքի հոգեբուժական կլինիկա» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 1, գ.թ. 115, 134): 6. Գործի քննության ընթացքում Ե.Ալոյանն առաջադրված մեղադրան- քում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ պարտ- քերի պատճառով 2013 թվականի նոյեմբերի 29-ին ինքնավնասում է կատա- րել (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն): 7. Վկա Գ.Կարապետյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ որդին՝ կոչումով լեյտենանտ Ե.Ալոյանը, 2013 թվակա- նին ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ 51556 զորամասում` որպես օպե- րատոր: Զորամասի զինավանում որդուն տրամադրվել է ծառայողական բնակարան, որտեղ էլ նա բնակվել է: Որդին ծառայությունից գոհ է եղել և ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Իրեն տրամադրված նոր բնակարանը կահավորելու համար «ՎՏԲ» բանկից 1.160.000 ՀՀ դրա- մի վարկ է վերցրել, սակայն գումարը չի բավականացրել և կրկին նույն բանկից մոտ 300.000 ՀՀ դրամ վարկ է վերցրել: Բացի նշված գումարնե- րից՝ որդին իրեն ասել է, որ Ստեփանավան քաղաքի երկու խանութներից պարտքով մոտ 180.000 դրամի սննդամթերք է վերցրել: 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, զորամասից իրեն զան- գահարել և հայտնել են, որ որդին իր բնակարանում ինքնավնասում է կատարել: Անմիջապես գնացել է Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ տղան իրեն ասել է, որ պարտքերի պատճառով նեղվել է և ինքնավնասում

379 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարել: Դրանից հետո ինքը վճարել է բոլոր պարտքերը և հիմա իր որդուց ոչ ոք որևէ պահանջ չունի: Վկան հայտնել է նաև, որ որդու կատա- րածը զինվորական ծառայության հետ կապ չի ունեցել (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն): 8. Վկաներ Արայիկ Նազարեթյանը և Արթուր Ավագիմյանը գործի քննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ դեպքից հետո տեղեկացել են, որ Ե.Ալոյանն ինքնավնասում է կատարել ինչ-որ պարտ- քով գումարներ վերցնելու պատճառով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն): Վկա Արտաշես Հաջաթյանի ցուցմունքի համաձայն՝ ընդհանուր առմամբ Եղիշե Ալոյանը շատ լավ ծառայող է և դասակի հրամանատար- ների մեջ լավագույնն է (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն): 9. Ամբուլատոր դատահոգեբուժական և ռազմաբժշկական համա- լիր փորձաքննության 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 51/14 եզրա- կացության համաձայն` Ե.Ալոյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, այլ նա հանդիսանում է «Շեշտված անձ, տարել է իրավիճակային ռեակցիա ինքնավնասում նե- րով»: Վերը նշված ախտորոշումը հոգեկան հիվանդություն չի համարվում, այլ իրենից ներկայացնում է հոգեկան նորմայի տարատեսակ, որն արտա- հայտվում է բնավորության որևէ գծի չափից ավելի արտահայտությամբ, ինչը սթրեսոգեն իրավիճակներում կարող է արտահայտվել հուզական անկայուն ռեակցիաների դրսևորմամբ, որոնք, սակայն կարճատև են, անցողիկ, չունեն շարունակական և կրկնվող բնույթ: Կենտրոնական ռազ- մաբժշկական հանձնաժողովի (այսուհետ նաև` ԿՌԲՀ) որոշմամբ Ե.Ալո- յանը, ՀՀ ՊՆ թիվ 410- 13 հրամանի 7Գ հոդվածի 3-րդ սյունակի համա- ձայն, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, և նրա մոտ ախտորոշվել է՝ «Տարել է իրավիճակային ռեակցիա ինքնավնասում- ներով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 110-112): 10. Դատարանում հարցաքննված Տ.Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ԿՌԲՀ-ում որպես փորձագետ-հոգեբույժ: Ե.Ալոյանի մոտ փորձաքննությամբ արձանագրվել է «շեշտված անձնավո- րություն» վիճակ, որը բնութագրական կատեգորիա է և նորմայի տարա- տեսակ, միգուցե ծայրահեղ, այնուամենայնիվ, նորմայի տարատեսակ: Դա պաթոլոգիկ վիճակ չէ: Վկայի ցուցմունքների համաձայն` փորձագետնե- րին ներկայացված նյութերում, օբյեկտիվ հետազոտության տվյալներում, հիվանդի հետ առանձնազրույցների ժամանակ ձեռք չեն բերվել բավարար տվյալներ, որ փորձաքննվողը նպատակ է ունեցել խուսափելու զինվորա- կան ծառայությունից, սակայն իր էմոցիոնալ վիճակով Ե.Ալոյանը զրկված չի եղել իր գործողությունների հետևանքները կանխատեսելու ունակությու- նից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն):

380 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

11. Առաջին ատյանի դատարանը, ապացուցված համարելով, որ. «Եղիշե Արիստակեսի Ալոյանն իր դիտավորյալ գործողություններով, այն է՝ ինքնավնասում պատճառելով, հայտնվել է անգիտակից վիճակում և այդ վիճակում հայտնաբերվելով ծառայակիցների կողմից՝ անցել է այն պարտադիր բուժական և հետազոտական միջոցառում ները, առանց որոնց հնարավոր չէր լինի նրան թույլատրել վերադառնալ իր պարտա- կանությունների կատարմանը և այդ ընթացքում` 2013թ. նոյեմբերի 29-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 25-ը, փաստացի դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը», Ե.Ալոյանին մեղա- վոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, գ.թ. 136-140): 12. Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատա- րանը ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ Ե.Ալոյանի մեղավորության վերաբեր- յալ հանգել է ճիշտ հետևության, և որ վերջինիս մեղավորությունը հիմ- նավորված է դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված` ամբաստանյալի հանցանքը հիմ նավորող ապացույցներով, այդուհանդերձ, բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ե.Ալոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի` իրադրության փոփոխման հիմքով` փաստելով, որ «Ե.Ալոյանի մոր կողմից վերջինիս պարտքի գումարները մարելու փաստով կատարվել է իրադ- րության այնպիսի փոփոխություն, որի արդյունքում հանցանք կատարած անձը` Ե.Ալոյանը, դադարել է հանրության համար վտանգավոր լինել: Տվ յալ պարագայում, պարտքի գումարները հատուցվելուց հետո, Ե.Ալո- յանի մոտ սթրեսոգեն, հուզական անկանոն իրավիճակի /տես` դատահո- գեբուժական փորձաքննության եզրակացությունը/ առաջացման առիթ- ներն այլևս վերացել են: Այսինքն` կատարված փոփոխությունները էակա- նորեն նվազեցրել են նոր հանցանք կատարելու` Ե.Ալոյանի օբյեկտիվ հնարավորությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, գ.թ. 45-59):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 13. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատա- րանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը: Վկայակոչելով վերոհիշյալ նորմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` Յ.Ղալաչյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0009/11/11

381 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործի փաստական հան- գամանքները և եկել է սխալ եզրահանգման այն մասին, որ Ե.Ալոյանը իրադրության փոփոխության հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Այսպես՝ Վերաքննիչ դատարանն իր եզրահանգման համար հիմք է ընդունել այն, որ Ե.Ալոյանի հանցավոր արարքի շարժառիթը եղել է կու- տակված պարտքերի առկայությունը, որոնք մարվել են նրա մոր՝ Գ.Կա- րապետյանի կողմից, որից հետո Ե.Ալոյանի մոտ սթրեսոգեն, հուզական անկայուն վիճակի առաջացման առիթները վերացել են, և էականորեն նվազել է նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը: Մինչդեռ ստորադաս դատարանը հաշվի չի առել, որ Ե.Ալոյանի կողմից կատարված հանցագործությունն ուղղված է զինվորական ծառայության կարգի դեմ, իսկ նրա կողմից կատարված հանցագործության շարժառիթի վերացումը` կուտակված պարտքերի մարումը, նրան չի զրկում զինվորա- կան կարգի դեմ ուղղված հասարակական հարաբերություններին նույն- պիսի վնաս պատճառելու հնարավորությունից: Հետևաբար այդ հանգա- մանքը էականորեն չի նվազեցրել զինվորական կարգի դեմ ուղղված նոր հանցանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունը: 14. Անդրադառնալով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտում ներին` բողոքաբերը փաստար- կել է, որ Վերաքննիչ դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, մերժել է վերաքննիչ բողոքը, միաժամանակ բեկանել Առաջին ատյանի դատա- րանի դատական ակտը և կայացրել նոր դատական ակտ, որն էականորեն տարբերվում է Առաջին ատյանի դատարանի դատական ակտից, այնինչ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու պարագայում իրա- վասու չէր բեկանել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը: 15. Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջ- ները, քանի որ դուրս է եկել Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններից: Այսպես՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով քրեա- կան գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեց- նելու մասին` ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով: Մինչդեռ բողոքաբերի պնդմամբ` եթե վարույթն իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հիմ- քը, ապա քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապն- դումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, որի հատուկ

382 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կարգավորման տիրույթում են գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված իրավահարաբերությունները: Արդյունքում, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման իրավական դիրքորոշում ները՝ բողոքաբերը փաստարկել է, որ սույն գոր- ծով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի սահմաններից: 16. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը և օրի- նական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմ- բերի 19-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքա- բերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից իրադրության փոփոխության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի (ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդված) սխալ մեկնաբանությանը և կիրառմանը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողի կողմից իր առող ջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) եղանա- կով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականություն- ների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորո- շում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործե- րով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ իրավական հարցը. հիմ նավոր է արդյոք Ե.Ալոյանին մեղսագրվող արարքում անդամախեղելու եղանակով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամա- նակավորապես դադարեցնելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս) առկայության մասին ստորադաս դատարան- ների հետևությունը: 19. ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում զինծառայողի կողմից իր առող- ջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնե- լուն:

383 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերոշարադրյալ քրեաիրավական նորմը զետեղված է ՀՀ քրեական օրենսգրքի` «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցա- գործություններ» վերտառությամբ գլխում: Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում իրականացվող պետական գործու- նեության հատուկ տեսակ է, որի իրականացման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները բնութագրվում են օբյեկտիվ և սուբյեկ- տիվ առանձնահատուկ հատկանիշներով: Մասնավորապես, բոլոր զինվո- րական հանցագործությունների համար ընդհանուր հանդիսացող օբյեկտն օրենքներով, զինվորական կանոնադրություններով, կանոնագրքերով, պետերի հրամաններով սահմանված զինվորական ծառայության կարգն է: Հետևաբար արարքը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցա- գործությունների թվին դասելու համար նախ և առաջ պետք է փաստել, որ այն ոտնձգում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ` որպես հանցագործության հիմ նական օբյեկտի: Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը զինծառայողի կողմից իր առող ջությանը վնաս պատճառելն է (անդամախեղելը): Ընդ որում, կատարված արարքը պետք է հանգեցնի զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորա- պես դադարեցնելուն կամ այդպիսի հետևանքի առաջացման հնարավո- րություն ստեղծի: Զինծառայողի կողմից իրեն վնաս պատճառելը (անդամախեղելը) կարող է կատարվել ցանկացած եղանակով, օրինակ` որևէ օրգան վնա- սելով, որը կարող է խոչընդոտել վերջինիս կողմից զինվորական ծառա- յության պարտականությունները կատարելուն: Վնաս հասցնելու միջոց- ները կարող են տարբեր լինել, օրինակ՝ մեխանիկական (այդ թվում զենքի գործադրմամբ), քիմիական, թերմալ (այրվածքներ պատճառելը) և այլն: Փաստորեն, զինծառայողը, իրեն վնաս հասցնելով, արհեստականորեն ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք ժամանակավորապես անհնա- րին են դարձնում նրա հետագա ծառայությունը կամ այդպիսի հետևանքի առաջացման հնարավորություն ստեղծում: 20. ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատես- ված հանցագործության սուբյեկտը հատուկ է: Որպես այդպիսին հան- դես են գալիս ՀՀ զինված ուժերում, ՀՀ այլ զորքերում օրենքով սահման- ված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մաս): 21. Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություն- ների առանձնահատկությունների կապակցությամբ Վճռաբեկ դատա- րանը Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ընդգծել է, որ «(...) զին- վորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստն ինքնին հիմք չէ արձանագրելու, որ զինծառայողը յուրաքանչյուր պահի զինվորական

384 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ծառայության կոնկրետ պարտականություններ է կատարում: (...) ծառա- յության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները գտնվում են ոչ միայն զինվորական ծառայական հարաբերությունների, այլ զինվորա- կան օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ (անձնական, քաղաքա- ցիաիրավական, ընտանեկան և այլն) իրավահարաբերությունների մեջ: (...) զորամասի տարածքում կատարված ոչ բոլոր արարքներն են համարվում զինվորական հանցագործություն, հետևաբար յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է զինվորական հանցագործությունը հստակ սահմա- նազատել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներից, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող զան- ցանքներից: (...)» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռա- բեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 19-րդ և 21-րդ կետերը): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(...) Զինվորական ծառայության պարտականությունները կատարե- լու հետ չկապված անձնական կամ այլ շարժառիթներով իրականացվող հանրորեն վտանգավոր արարքները մինչև օրենքում կատարված փոփո- խությունները զինվորական հանցագործություն չեն համարվել: Այդ մասին է վկայում, մասնավորապես, 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեա- կան օրենսգրքում փոփոխություններ և լրացում ներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքը, որով փոփոխություններ և լրացում ներ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում (օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ, 358.1-րդ, 360-րդ հոդվածները), որոնց դիսպոզիցիանե- րում առկա է «եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտակա- նությունները կատարելու հետ» ձևակերպումը: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ զինվորական ծառայության պար- տականությունները կատարելու հետ չկապված արարքները որպես զին- վորական հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշում արված լինի այն մասին, որ արարքը ենթակա է որակման որպես զինվորական հան- ցագործություն նաև այն դեպքում, երբ կապված չէ զինվորական ծառա- յության պարտականությունները կատարելու հետ» (տե՛ս Մխիթար Ալի- կի Սարուխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴ/0185/01/13 որոշման 19-րդ կետը): 22. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում ներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդու- նումից առաջ գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 363- րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում իրեն վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլ յա- ցիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով

385 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառա- յության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խու- սափելու համար: Սույն որոշման նախորդ կետում մեջբերված դիրքորոշում ների համա- տեքստում վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի նախկին և նոր խմբագրությունները` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ ինչպես մինչև օրենսդրական փոփոխությունը, այնպես էլ դրանից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի դիսպո- զիցիայում բացակայում է հստակ նշում այն մասին, որ արարքը ենթակա է որակման որպես զինվորական հանցագործություն նաև այն դեպքում, երբ ուղղված չէ զինվորական ծառայության պարտականությունները ժամա- նակավորապես դադարեցնելուն: Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը բնութագրվում է ուղղակի դիտավո- րությամբ, այսինքն՝ անձի դիտավորությունը պետք է ուղղված լինի զինվո- րական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատա- րումը ժամանակավորապես դադարեցնելուն: Այլ խոսքով` հանցավորը պետք է գիտակցի իր առող ջությանը վնաս պատճառելու արդյունքում զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու հանրային վտանգավո- րությունը, հանցավոր հետևանքի առաջացման անխուսափելիությունը և ցանկանա դա: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատ- վություն է նախատեսում նույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատես- ված արարքները կատարելու համար, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով: Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ դրանով նախա- տեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Հետևաբար, եթե ՀՀ քրեական օրենսգքրի 363-րդ հոդ- վածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնու- թագրվի նաև անուղղակի դիտավորությամբ, ապա կառաջանա այնպիսի ոչ իրավաչափ իրավիճակ, երբ անդամախեղումը, որը հանգեցրել է զին- վորական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն, կառա- ջացնի քրեական պատասխանատվություն, իսկ որը հանգեցրել է զինվո- րական ծառայությունից վերջնականապես ազատվելուն` ոչ: Մասնավո- րապես, այն դեպքում, երբ զինծառայողը, օրինակ՝ ընտանեկան խնդիր- ների պատճառով, իր առող ջությանն այնպիսի վնաս է պատճառում, որի արդյունքում զինվորական ծառայությունը ժամանակավորապես դադա- րեցվում է (անուղղակի դիտավորություն), նա ենթակա կլինի քրեական

386 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատասխանատվության: Մինչդեռ նույն շարժառիթով իր առող ջությանն այնպիսի վնաս պատճառելը, որը կհանգեցնի զինվորական ծառայությու- նից վերջնականապես ազատվելուն, քրեական պատասխանատվություն չի առաջացնի, թեև ավելի բարձր հանրային վտանգավորություն է ներկա- յացնում: 23. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նաև իր նախադեպա- յին իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները բացահայտելիս հաշվի են առնվում արարքի և դրա հետևանքների նկատմամբ անձի դրսևորած մեղքի ձևերը, ինչպես նաև արարքի դրդապատճառները, շարժառիթները, նպատակներն ու հույզերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանք- ները, անհրաժեշտ է ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմ նավորել անձի մեղավորությունը կամ մեղավորության բացակա- յությունը տվյալ արարքը կատարելու մեջ: Այլ խոսքով` կոնկրետ հանցակազմի էությունից և բովանդակությունից ելնելով` յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է պարզել, թե փաստական ինչպիսի հանգամանքներ պետք է ընդգրկվեն սուբյեկտիվ հոգեբանական վերաբերմունքի մեջ, որպեսզի հնարավոր լինի հանգել ճիշտ հետևության վերագրվող արարքում մեղքի առկայության (բացակայության) վերաբեր- յալ (...)» (տե՛ս Հայկ Արտավազդի Մովսիսյանի գործով Վճռաբեկ դատա- րանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՍԴ/0389/01/11 որոշման 22-րդ կետը): Մեջբերված դիրքորոշումից ելնելով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ զինծառայողի կողմից կատարված յուրաքանչ- յուր արարք կարող է ունենալ մեկից ավելի նպատակներ, որոնցից մեկը գերակա է մյուսների նկատմամբ: Ուստի յուրաքանչյուր դեպքում արարքի ճիշտ քրեաիրավական որակման համար կարևոր նշանակություն ունի գերակա նպատակի պարզումը (տե՛ս, mutatis mutandis, Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 20-րդ կետը): Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբող ջությամբ կհիմ նավորվի, որ զինծառայողի կողմից իրեն անդամախեղելու գերակա նպատակը կապված է զինվորական ծառայություն անցնելու կարգը խախ- տելու հետ, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 363- րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդեռ այն դեպքում, երբ արարքի կատա- րումը պայմանավորված է անձնական կամ այլ բնույթի մոտիվացիայով, և արարքն ուղղված չէ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ, ապա այն չի կարող որակվել որպես զինվորական ծառայության դեմ

387 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախա- տեսված հանցագործություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քննարկվող հան- ցակազմի սուբյեկտիվ կողմը գնահատելու համար անհրաժեշտ է պար- զել զինծառայողի անձը, այդ թվում՝ նրա հոգեկան առող ջությունը բնու- թագրող տվյալները, նշված արարքի կատարմանը նախորդող և հաջոր- դող ժամանակահատվածում զինծառայողի վարքագիծը, իրեն վնասելու (անդամախեղման) եղանակն ու մեխանիզմը, գործիքներն ու միջոցները, ինքնախեղման տեղն ու ժամանակը, վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի և վկաների ցուցմունքները, կոնկրետ գործի այլ հանգամանքները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ զինծառայողի արարքի սուբյեկտիվ կողմի՝ դիտավորության ուղղվածության պարզաբանման համար: Այն դեպքում, երբ զինծառայողի արարքը պայմանավորված լինի այնպիսի հանգամանք- ներով, որոնք ուղղված չեն զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնե- լուն, ինչպես նաև նրա մոտ առկա հուզական լարվածության, արտաքին միջավայրի հետ կապված դժվարությունների, անձնային առանձնահատ- կությունների, բռնկվող, անզուսպ բնավորության և համանման հանգա- մանքների հետևանք լինի, ապա զինծառայողի արարքը չի կարող որակ- վել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով: 24. Ամփոփելով սույն որոշման 21-23-րդ կետերում շարադրված իրավա- կան վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զին- ծառայողի կողմից իր առող ջությանը վնաս պատճառելը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեց- նելուն, ինքնին չի ենթադրում, որ այդ արարքը պետք է որակվի որպես զինվորական հանցագործություն: Քննարկվող հանցակազմի տեսանկյու- նից զինծառայողի վարքագիծը ոչ իրավաչափ է այնքանով, որքանով իր առող ջությանը վնաս պատճառելն ուղղված է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես անհնարին դարձնելուն: Այլ խոսքով` զինծառայողի արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով այն դեպքում, երբ իր առող ջությանը վնաս պատճառելն ուղղված է եղել զինվորական ծառա- յությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամա- նակավորապես դադարեցնելուն: 25. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Ե.Ալոյա- նին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 51556 զորամասի 2-րդ դիվիզիոնի 1-ին մեկնարկային մարտկոցի 1-ին մեկնարկային բաժանմունքի ավագ օպերատոր, կոչումով լեյտենանտ, 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 19-ի սահմաններում, զորամասի

388 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

զինավանի իր բնակարանում, ածելիով ձախ նախաբազկի շրջանում քերծ- վածքներ կատարելով, ինքն իրեն պատճառել է մարմ նական վնասվածք- ներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականություն- ների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն (տե՛ս սույն որոշ- ման 5-րդ կետը): Գործի քննության ընթացքում Ե.Ալոյանն առաջադրված մեղադ- րանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ պարտքերի պատճառով է 2013 թվականի նոյեմբերի 29-ին ինքնավնասում կատարել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Ե.Ալոյանի մայրը` վկա Գ.Կարապետյանը, ցուցմունք է տվել այն մասին, որ որդին ծառայությունից գոհ է եղել և ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Վկան հայտնել է նաև, որ որդին իրեն հատկացված բնակարանը կահավորելու համար «ՎՏԲ» բանկից սկզբում 1.160.000 ՀՀ դրամ, ապա 300.000 ՀՀ դրամ վարկ է վերցրել, բացի այդ, Ստեփանավան քաղաքի երկու խանութներից պարտքով մոտ 180.000 դրամի սննդամթերք է վերցրել, որդին իրեն ասել է, որ պարտքերի պատճառով է նեղվել և ինք- նավնասում կատարել: Վկան նշել է նաև, որ որդու կատարածը զինվորա- կան ծառայության հետ կապ չի ունեցել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վկաներ Արայիկ Նազարեթյանը և Արթուր Ավագիմյանը գործի քննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ դեպքից հետո տեղեկացել են, որ Ե.Ալոյանն ինքնավնասում է կատարել պարտքով գու- մարներ վերցնելու պատճառով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Իսկ դիվիզիոնի հրամանատար, վկա Արտաշես Հաջաթյանն իր ցուցմունքում հայտնել է, որ ընդհանուր առմամբ Եղիշե Ալոյանը շատ լավ ծառայող է և դասակի հրամանատարների մեջ լավագույնն է: Ամբուլատոր դատահոգեբուժական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության թիվ 51/14 եզրակացության և փորձագետ-հոգեբույժ Տ.Սարգսյանի ցուցմունքի համաձայն` Ե.Ալոյանը որևէ հոգեկան հիվան- դությամբ չի տառապել, պարզապես նրա մոտ հայտնաբերվել է «շեշտված անձ» հոգեկան նորմայի տարատեսակը, որն արտահայտվում է բնավո- րության որևէ գծի չափից ավելի արտահայտությամբ, ինչը սթրեսոգեն իրա- վիճակներում կարող է արտահայտվել հուզական անկայուն ռեակցիաների դրսևորմամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը): Տ.Սարգսյանն իր ցուցմունքում նաև նշել է, որ փորձագետներին ներկայացված նյութերում, օբյեկտիվ հետազոտության տվյալներում, հիվանդի հետ առանձնազրույց- ների ժամանակ, ձեռք չեն բերվել բավարար տվյալներ, որ փորձաքննվողը նպատակ է ունեցել խուսափելու զինվորական ծառայությունից (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը Ե.Ալոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ այն հիմ նավորմամբ, որ ամբաստանյալն իր դիտավորյալ

389 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործողություններով, այն է՝ ինքնավնասում պատճառելով, հայտնվել է անգիտակից վիճակում և 2013 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2013 թվա- կանի դեկտեմբերի 25-ը փաստացի դադարեցրել է զինվորական ծառա- յության պարտականությունների կատարումը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախա- տեսված հանցագործության կատարման մեջ Ե.Ալոյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, և որ վերջինիս մեղավորությունը հիմ նավորված է դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճ- ռում շարադրված` ամբաստանյալի հանցանքը հիմ նավորող ապացույց- ներով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ե.Ալոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի` իրադրության փոփոխման հիմքով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): 26. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատե- լով 19-24-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով չի հիմ նավորվել, որ Ե.Ալոյանի կողմից իր առող ջությանը վնաս պատճառելն ուղղված է եղել զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պար- տականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Մասնավորապես գործի նյութերից հետևում է, որ Ե.Ալոյանի կողմից ինք- նավնասում կատարելը պայմանավորված է եղել իր ունեցած պարտքե- րով: Իսկ պարտքեր ունենալու պատճառով նման ծայրահեղ քայլի գնա- լը, համաձայն ամբուլատոր դատահոգեբուժական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության թիվ 51/14 եզրակացության և փորձագետ-հո- գեբույժ Տ.Սարգսյանի ցուցմունքների, պայմանավորված է եղել վերջինիս հոգեանձնային առանձնահատկություններով, այն է` սթրեսոգեն իրավի- ճակներում հուզական անկայուն ռեակցիաներ դրսևորելու հավանակա- նությամբ: Ավելին` գործում առկա են տվյալներ այն մասին, որ ընդհանուր առմամբ Եղիշե Ալոյանը շատ լավ ծառայող է և դասակի հրամանատար- ների մեջ լավագույնն է, ծառայությունից գոհ է եղել և ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ե.Ալոյանին մեղսագրվող արարքում անդամախեղելու եղանակով զին- վորական ծառայության պարտականությունների կատարումը ժամա- նակավորապես դադարեցնելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս) առկայության մասին ստորադաս դատարան- ների հետևությունը հիմ նավոր չէ:

390 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

27. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ե.Ալոյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, մինչդեռ Առաջին ատյանի դատա- րանը Ե.Ալոյանին դատապարտել է մեկ ամիս ժամկետով կալանքի, իսկ Վերաքննիչ դատարանը` գործի վարույթը կարճել և քրեական հետապն- դումը դադարեցրել է ոչ արդարացնող հիմքով: 28. Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով ձևավորած իրավական դիրքորո- շումն այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398- րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրա- վանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատա- րանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատա- կան վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով: Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված հիմքերին, որոնցով «հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման». նշված ձևակերպումը ևս վկայում է նշված հիմքերն իմպերատիվ դարձնելու օրենսդրի կամքի մասին: (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ և 415-րդ հոդ- վածներով նախատեսված սահմանափակում ները չեն կրում և չեն կարող կրել բացարձակ բնույթ, քանի որ կողմերի իրավական հետևողակա- նության ապահովման իրավական շահին հակակշիռ իրավական շահը` դատական սխալների ուղղումը, որոշակի պայմաններում կարող է էապես մեծարժեք լինել, որպես գերակա հանրային շահ: Ուստի, հիմ նարար բնույթ կրող դատական սխալների հայտնաբերման պարագայում Վճռա- բեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և վերացնել այդ դատական սխալները» (տե՛ս Մխիթար Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը): Այսպիսով, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Վճռաբեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և քննարկման առարկա դարձնել քրեական գործի վարույթը և (կամ) քրեական հետապն- դումը բացառող հանգամանքի առկայության հարցը: Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ անձին մեղսագրվող արարքում սուբյեկտիվ

391 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կողմի և ըստ այդմ՝ հանցակազմի բացակայությունը ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործով վարույթը և քրեական հետապնդումը բացառող հան- գամանք է: Այսպիսով, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման: Վերջիններս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված՝ համապատասխանաբար նյութական և դատավարական իրավունքի խախտումեր են և հիմք են դատական ակտը բեկանելու, քրեա- կան գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնե- լու համար: 29. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը չի անդ- րադառնում ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառման հիմ նա- վորվածության վերաբերյալ բողոքաբերի բարձրացրած իրավական հար- ցին: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը մերժել: Եղիշե Արիստակեսի Ալոյանի վերաբեր- յալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը բեկանել, Եղիշե Արիստակեսի Ալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

392 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

29.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԴ/0052/06/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ պաշտպան Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ռ.ՀԱԿՈԲՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վար- չության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Դ.Զաքար- յանի որոշմամբ 2014 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուց- վել է թիվ 90758314 քրեական գործը: 2014 թվականի նոյեմբերի 29-ին Գոռ Դուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի

393 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2014 թվականի նոյեմբերի 29-ին նախաքննության մարմ նի կողմից միջ- նորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատա- րան) Գ.Դուրյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորում կիրառելու վերաբերյալ: 2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 29-ի որոշ- մամբ Գ.Դուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանք ընտրելու մասին նախաքննության մարմ նի միջնոր- դությունը մերժվել է: 3. Դատախազ Կ.Նազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանելու մասին: Մեղադրյալ Գ.Դուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում` 2 (երկու) ամիս ժամկետով: 4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշ- ման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Գ.Դուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 21127 զորամասի կապի վաշտի հեռախոսային գծային վերակացու, ժամ- կետային զինծառայող, կոչումով շարքային, 2014 թվականի հոկտեմբեր ամսին` ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտա- կելու դիտավորությամբ մետաղ յա լինգով դուռը բացելու միջոցով ապօրի- նաբար մուտք է գործել ՀՀ ՊՆ 21127 զորամասի իրային պահեստ, որտե- ղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի հասնող` ընդհանուր 159.830 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ երկտեղանոց վրան, մեկ հատ տակտի- կական մեծ ուսապարկ, տասնմեկ հատ զինվորական համազգեստ, երկու հատ զինվորական թիկնոց պոնչես և մեկ հատ ձմեռային բաճկոն: (…) Բացի այդ, 2014 թվականի նոյեմբերի 24-ին` ժամը 01:00-ի սահ- մաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ,

394 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ 21127 զորամասի ժամկե- տային զինծառայողներ, շարքայիններ Իվան Գեննադիի Քոչարյանի և Մկրտիչ Արմենակի Գևորգյանի հետ` ՀՀ ՊՆ 21127 զորամասի իրային պահեստի պատուհանի վանդակաճաղը էլեկտրական պտուտակահանով բացելու միջոցով ապօրինաբար մուտք են գործել իրային պահեստ, որտե- ղից գաղտնի հափշտակել են զգալի չափերի հասնող` ընդհանուր 358.800 ՀՀ դրամ արժողությամբ հիսուն հատ զինվորական համազգեստ և այն տեղափոխել զորամասի հարակից տարածքում գտնվող անտառ» (տե՛ս նյութեր, թերթ 18): 6. Գ.Դուրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմ նի` 2014 թվականի նոյեմբերի 29-ի միջնորդության մեջ նշվել է. «(…) Նկատի ունենալով, որ Գոռ Արշակի Դուրյանին մեղսագրված են միջին ծանրության հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վեր- ջինիս համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, վերջինս, մնալով ազատության մեջ, կարող է խու- սափել քրեական պատասխանատվությունից և վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, խոչընդոտել նախաքննությանը (…), որոշեցի միջնորդություն հարուցել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (…)` Գոռ Արշակի Դուրյանի (…) նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 2-3): 7. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(…) Միջնորդություն ներկայացնող քննիչը դատարանին հայտնեց, որ մեղադրյալը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, կամովին ներկա- յացրել է գողոնը, իսկ նրա կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու և նախաքննությանը խոչընդոտելու որևէ փաստարկ չներկա- յացվեց: Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադր- յալի հավանական գործողությունների մասին քննիչի հետևությունները հիմնված չեն կոնկրետ փաստական տվյալների և ող ջամիտ ենթադ- րությունների վրա: Ուստի քննիչի հիմ նավորում ներն ամենևին բավարար չեն մեղադրյալ Գոռ Դուրյանի ազատության կանխավարկածը հաղթա- հարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար (…)» (տե՛ս նյութեր, թերթ 29): 8. Դատախազը վերաքննիչ բողոքում նշել է. «(…) Կարճ ժամանակա- հատվածում Գ.Դուրյանի կողմից պարբերաբար (…) հանցանքներ կատա- րելը բերում է ող ջամիտ եզրահանգման, որ առկա է հիմ նավոր կասկած, որ նա կարող է կատարել նոր հանցագործություն:

395 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Բացի այդ, Գոռ Դուրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցա- գործությունների մեջ, որոնց համար նրա նկատմամբ նշանակվող վերջ- նական պատժի խստությունը կարող է հանդիսանալ փախուստի դիմելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր: Ավելին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, մեր- ժելով նախաքննության մարմ նի կողմից 29.11.2014 թվականին մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալ Գոռ Դուրյանը նախկինում` զինվորական ծառայության ընթացքում, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, որոշում է կայացրել տվյալ քրեական գոր- ծով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այնուամենայնիվ, այդ ամենից հետո Գոռ Դուրյանը, ունենալով հանցանք կատարելու հակում, կրկին կատարել է հանցագործություններ, որոնք բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից, որպիսի պայմաննե- րում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել մեղադրյալի առանձնահատկությունը և նրա կողմից նոր հանցագոր- ծություն կատարելու հավանականությունը: Վերոնշված հանգամանքներն ուղղակիորեն վկայում են անձի հան- ցավոր հակվածության մասին և բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ նա, վերադառնալով ծառայության վայր կամ մնալով ազատության մեջ, կունենա բավարար ժամանակ և հնարավորություն կատարելու նոր հանցանք կամ հանցանքներ (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 44-45): 9. Դատախազի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 26-ին կազմված հանցագործության մասին հաղոր- դում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը և վկա Ա.Պողոսյանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի հարցաքննության արձանագրությունը` որպես Գ.Դուրյանի կալանավորման միջնորդությունը հիմ նավորող նյու- թեր (տե՛ս նյութեր, թերթեր 60-62): 10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում պատճառաբա- նել է. «Հարկ է արձանագրել նաև, որ ըստ ներկայացվածի` սույն գոր- ծով մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանին վերագրվում են արարքներ՝ շինություն, զորամասի իրային պահեստ ապօրինի մուտք գործելու եղա- նակով, որն էլ իր հերթին ներկայացնում է պահակային ծառայության կողմից հսկվող տարածք, որպիսի պարագայում ոչ միայն չի բացառվում մեղադրանքի ծավալի հնարավոր փոփոխության, այլև այլ անձանց ևս որպես մեղադրյալ ներգրավելու հավանականությունը: Բացի այդ, վերաքննիչ դատարանում քննիչի կողմից ներկայացվեց, որ նախաքննությամբ տվյալ է ձեռք բերվել նաև այն մասին, որ սույն գործով

396 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի կողմից զորամասում մեկ այլ զինվորի 10.000 ՀՀ դրամով զինվորական համազգեստ վաճառելու վերաբերյալ, այդ կապակցությամբ ներկայացնելով փաստական տվյալ՝ վկա Ա.Պողոս- յանի 26.11.2014թ. թվագրմամբ ցուցմունքը: Բացի այդ, վերաքննիչ դատարանում, քննիչի կողմից ներկայացվել է 26.11.2014թ. թվագրմամբ կազմված արձանագրություն հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ, որում առկա է տեղեկություն Գոռ Արշակի Դուրյանի առնչության վերաբերյալ: Տվ յալ դեպքում, ըստ ներկայացվածի /25.11.2014թ. թվագրմամբ Իրային ծառայության պահեստի նյութական միջոցների ստուգման ակտով, Գոռ Արշակի Դուրյանի որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությամբ, Մկրտիչ Գևորգյանի որպես մեղադրյալ հար- ցաքննության արձանագրությամբ, Իվան Քոչարյանի որպես մեղադր- յալ հարցաքննության արձանագրությամբ/` առկա է հիմ նավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեա- կան օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախա- տեսված և իրեն վերագրվող արարքներին, որոնց համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավե- լի է, նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստի- ճանը, գործի կոնկրետ հանգամանքներն ու առանձնահատկությունը, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը, մեղադրանքի ծավալը փոփոխելու հնարավոր հավանակա- նությունը, բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, մնա- լով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք: Որպիսի պայմաններում, առկա են մեղադրյալի նկատմամբ կալանա- վորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն` նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում: Քննարկվող պարագայում վերաքննիչ դատարանը հաշվի է առնում, սույն որոշմամբ վերը շարադրված հանգամանքներն, այդ թվում նաև` սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների որոշակի ծավալի իրականացման պայմաններում, գործի քննության ներ- կա փուլում, մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավա- նականությունը բացառելու անհրաժեշտությունը: Հետևաբար ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի կողմից միջնորդությունը մերժելու վերաբերյալ պատճառաբա- նությունն ըստ էության հիմ նավորված չէ և, կոնկրետ դեպքում, վարույթն

397 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրականացնող մարմ նի միջնորդությունը մերժելու հիմք համարվել չի կարող» (տե՛ս նյութեր, թերթեր 83-84): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 11. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմ նավորում ներով. Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի խախտում ներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործի ելքի վրա: Ի հիմ նավորումն իր փաստարկների` բողոք բերած անձը նշել է, որ Գ.Դուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին միջնորդության մեջ նախաքննության մարմ նի կողմից վկայակոչվել են կալանավորման հետևյալ հիմքերը. ազատության մեջ մնալով` վերջինս կարող է խուսափել քրեական պատասխանատվությու- նից, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց և խոչընդոտել նախաքննության իրականացմանը: Նշվածներից բացի` որևէ այլ հիմք միջ- նորդությունը, դրան կից ներկայացված դատավարական փաստաթղթերը չեն պարունակել, ինչպես նաև միջնորդության քննության ընթացքում չի ներկայացվել Առաջին ատյանի դատարան: Մինչդեռ դատախազի վերաքննիչ բողոքում նշվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատես- ված կալանավորման նոր հիմք, այն է` ազատության մեջ մնալու դեպքում Գ.Դուրյանը կարող է նոր հանցանք կատարել: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, դատական ակտի օրինականության և հիմ նավորվածության ստուգման ընթացքում պահանջել է նոր նյութեր: 12. Արդյունքում Վերաքննիչ դատարանը, որպես Գ.Դուրյանին կալա- նավորելու հիմք, իր դատական ակտում վկայակոչել է նաև նրա կող- մից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանակա- նությունը` նշելով, որ Գ.Դուրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը հետագայում կարող է փոփոխվել: Վերաքննիչ դատարանը նման եզրա- հանգման է եկել` հղում կատարելով ներկայացված լրացուցիչ նյութերին, որոնք, սակայն, Առաջին ատյանի դատարան չեն ներկայացվել և չեն քննարկվել: Նման պայմաններում, ըստ բողոքի հեղինակի, Վերաքննիչ դատա- րանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, վիճարկվող դատա- կան ակտի օրինականության և հիմ նավորվածության դատական ստու- գումն իրականացրել է ոչ թե Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նշված հիմքերի և դրանք հիմ նավորող փաստաթղ- թերի սահմաններում, այլ կալանավորման նոր հիմքի և այն հիմ նավորող լրացուցիչ նյութերի հիման վրա` փաստացի հանդես գալով որպես Առաջին ատյանի դատարան: Ըստ էության, Վերաքննիչ դատարանը նոր հիմքով

398 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կայացրել է անձին կալանավորելու մասին նոր որոշում, հետևաբար չի գործել «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտ- պանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: 13. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբող- ջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 29-ի որոշմանը և մեղադրյալ Գ.Դուրյանին ազատել կալանքից:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղոր- դող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորված է արդյոք կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և կալանավորում կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: 16. «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտ- պանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվեն- ցիա) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազա- տության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան (...) օրենքով սահմանված կարգով (...)»: ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահման- ված դեպքերում և կարգով (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրա- վունք: 2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով (...)»:

399 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ և 285-րդ հոդված- ների 1-ին մասերը համապատասխանաբար սահմանում են. «Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաննե- րում անձին կալանքի տակ պահելն է (...)»: «(...) Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատա- խազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմ նավորվածությունը հաստատող նյութերը (...)»: Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը նրա՝ Կոն- վենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմ նական և անքակտելի իրավունքներից է, ինչը սահմանափակելիս անհրաժեշտ է ելնել բացառապես նրա իրավունքները հարգելու, նրա հիմ նական իրա- վունքը բովանդազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (mutatis mutandis տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվա- կանի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ կետը): Մարդու ֆիզիկական ազատությունը կարելի է սահմանափակել ոչ այլ կերպ, քան օրենքով սահ- մանված դեպքերում և կարգով: Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմ նարար ու անօտարելի բնույթը և դրա կամայական ու անհիմն սահմանափակում ները հնարավո- րինս բացառելու նպատակով գործուն երաշխիքների առկայության անհ- րաժեշտությունը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախա- դեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ կալանավորման օրինա- կանության և հիմ նավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալա- նավորման պայմանների (հիմ նավոր կասկած, քրեական գործի առկա- յություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ող ջամիտ հետևությունների առկա- յությունը` հիմ նավորված վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկա- յացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10 և այլն): 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը սահմանում են. «1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը

400 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատա- վորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտ- պանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով: 3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահան- ջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմ նավորող նյութերը և դատարանի որոշումը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համա- ձայն` «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրե- լու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմ նավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: 2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաց- նելու օրինականությունը և հիմ նավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմ նավորվա- ծությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթաց- քում: (…) Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմ նավորվածությունը վերա- նայելու իրավասությամբ օժտված դատական ատյան: Մասնավորապես, վերաքննիչ դատարանը դատական վերանայման գործառույթի շրջանակ- ներում բացահայտում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնե- լու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելիս առա- ջին ատյանի դատարանի կողմից օրենքի բոլոր պահանջների պահպան- ման, ինչպես նաև կալանավորման հիմքերի առկայության կամ բացա- կայության վերաբերյալ հետևությունների իրավաչափության հարցերը: Ընդ որում, ստանալով բողոքը՝ անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմ նավորող նյութերը և դատարանի որոշումը, իսկ դատական ստուգումն իրականացնում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմ նավորվածությունը հաստատող նյութերն առա- ջին ատյանի դատարանից ստանալուց հետո երեք օրվա ընթացքում: 18. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական (...) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադ- րությամբ կամ օրենքներով»: «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի

401 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցան- կացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ող ջամիտ ժամկե- տում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) [Դ]ատարանը (…) պարտավոր (…) [է] պահպանել Հայաս- տանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»: Մեջբերված նորմերի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմ նավորվածությունը ստուգելիս վերաքննիչ դատարանի իրավասությունների սահմաններին: Խնդրո առարկայի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանը Ա.Կարա- խանյանի գործով որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրա- վական դիրքորոշումը. «(…) ՀՀ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմ նավորվածության ստուգման իրավա- սությամբ օժտված դատարան, որն առաջին ատյանի դատարանի դատա- կան ակտը վերանայում է, որպես կանոն, վերջինիս կողմից հետազոտ- ված փաստական տվյալների հիման վրա: Այսինքն, ամբողջ ծավալով գործի քննություն, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր ապացույց- ների հետազոտություն իրականացնելու լիազորություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին վերապահված չէ, հետևաբար, եթե վերաքննիչ դատարանը փորձում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, այն սկսում է գործել որպես առաջին ատյանի դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի է» (տե՛ս Ա.Կա- րախանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշման 17-րդ կետը): 19. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Կարախանյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ կալանք ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժար- վելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերա- նայման ծավալը կալանքի ընտրության կամ դրա ժամկետի երկարաց- ման նպատակով առաջին ատյանի դատարան ներկայացված միջնոր- դության քննության (հիմ նական քննության) համեմատությամբ ավելի սահմանափակ է, հետևաբար վերաքննիչ դատարանի իրավասությունը չի կարող ավելի լայն լինել, քան այն քննած առաջին ատյանի դատարա- նինը: Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահ- մանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի

402 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օրինականության և հիմ նավորվածության ստուգմամբ, որն էլ պետք է իրականացվի միայն առաջին ատյանի դատարանում քննության ենթարկ- ված կալանավորման հիմքերի, հետազոտված փաստերի կամ ապացույց- ների շրջանակներում: Վերոնշյալ դիրքորոշումը բխում է դատարանների միջև գործառու- թային կապն ապահովելու տրամաբանական պահանջից: Մասնավորա- պես, դատարանակազմական խնդիրներով պայմանավորված` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատա- վարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով: Հետևաբար մեկ ատյանի կողմից մյուսի լիազորությունների յուրացումը կամ միմյանց փոխարինումն անթույլատրելի է և հանդիսանում է օրինականության սկզբունքի կոպիտ խախտում: Այսպես` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից որոշման կայացումը, իսկ վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշման վերանա- յումն իրականացվում է մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության և ստորադաս դատարանի որոշում ների ստուգման ու վերանայման գործառույթների շրջանակներում (տե՛ս mutatis mutandis Ա.Ղավալ յանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0225/06/08 որոշման 22-րդ կետը): 20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայ- ման սահմանները կանխորոշվում են ատաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաս- տատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմ նավորվածությունը և կայացնում օրենքով նախատեսված որոշում ներից մեկը` կալանքը վերացնելու և անձին ազա- տելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս): Հակառակ պարագայում, երբ քննարկման է ենթարկվում կալանավոր- ման այնպիսի նոր հիմք և այն հաստատող փաստական նոր տվյալ, որն առաջին ատյանի դատարանում չի հետազոտվել, վերաքննիչ դատարանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից. նման դեպքերում վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է առաջին ատյանի դատա- րանի դատական ակտի օրինականության և հիմ նավորվածության ստու- գում, այլ կալանավորման նոր հիմքի և այն հաստատող նոր նյութի շրջա- նակներում կայացնում է կալանավորման մասին նոր որոշում` փաստացի

403 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանդես գալով որպես առաջին ատյանի դատարան, ինչն անթույլատրելի է և խախտում է դատարանների միջև առկա գործառութային կապը: Այդ- պիսի իրավիճակում վերաքննիչ դատարանը չի գործում որպես Կոնվեն- ցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Վերջին դիրքորոշումը հիմ նավորվում է Մարդու իրավունք- ների եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշ- մամբ, որ իր իրավասությունների սահմանազանցում թույլ տված դատա- րանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող հանդի- սանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» (տե՛ս Sokurenko and Strygun v. Ukraine գործով Մարդու իրավունքների եվրոպական դատա- րանի՝ 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29456/04, կետ 28): 20.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս կալանավորումը հիմ նավորող նոր հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմինը կարող է ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով սահման- ված կարգով դիմել առաջին ատյանի դատարան, այլ ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնել: Ընդ որում, նշված նորմի իմաստով որպես նոր հան- գամանք կարող է հանդիսանալ ոչ միայն կալանավորման սկզբնական միջնորդության մեջ չնշված, առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված կալանավորման նոր հիմքի առաջացումը, այլև սկզբնական միջնորդությամբ ներկայացված, առաջին ատյանի դատարա- նում արդեն իսկ հետազոտված հիմքի առկայությունը հավաստող նոր նյու- թերի ու տվյալների երևան գալը: 21. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Գ.Դուր- յանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմ նի միջնորդության մեջ որպես կալանավորման հիմք նշվել է քրեական պատասխանատվությունից և վարույթն իրականաց- նող մարմին ներկայանալուց խուսափելու, ինչպես նաև նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմ նի կողմից որևէ փաստարկ չի ներկա- յացվել Գ.Դուրյանի կողմից քրեական պատասխանատվությունից խուսա- փելու և նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ: Արդյունքում եզրա- հանգել է, որ քննիչի հետևությունները հիմնված չեն կոնկրետ փաստական տվյալների ու ող ջամիտ ենթադրությունների վրա, և մերժել է ներկայաց- ված միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բեր- ված վերաքննիչ բողոքում նշվել է, որ գործում առկա տվյալներն ուղղա- կիորեն վկայում են, որ Գ.Դուրյանը, մնալով ազատության մեջ, կարող է

404 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարել նոր հանցանք կամ հանցանքներ: Ի հիմ նավորումն վերոնշյալի` դատախազի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2014 թվա- կանի նոյեմբերի 26-ին կազմված հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը և վկա Ա.Պողոսյանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի հարցաքննության արձանագրությունը (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մերժելու մասին որոշումը, ի թիվս այլնի, մատնանշել է Վերաքննիչ դատարան ներկայացված` 26.11.2014թ. թվագրմամբ կազմված հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը և 25.11.2014թ. թվագրմամբ վկա Ա.Պողոսյանի հարցաքննության արձանագրությունը, իսկ արդյուն- քում եզրահանգել, որ Գ.Դուրյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատր- ված նոր արարք (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): 22. Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողո- քում վարույթն իրականացնող մարմինը մատնանշել է ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կալա- նավորման նոր հիմք, որը բացակայել է Գ.Դուրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդության մեջ: Մասնավորապես, դատախազը փաստարկել է, որ Գ.Դուրյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք, մինչդեռ Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նշվել է քրեական պատասխանատվությունից և վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու, ինչպես նաև նախաքննությանը խոչընդոտելու հավանականության մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատա- րան են ներկայացվել նոր հիմքի առկայությունը հիմ նավորող նոր նյութեր: Իր հերթին Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով և Գ.Դուրյանի նկատմամբ կալանավորում կիրառե- լով, մատնանշել է նոր հիմք և հիմնվել նոր նյութերի վրա, որոնք Առաջին ատյանի դատարան չեն ներկայացվել և քննության առարկա չեն դարձվել: 23. Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում- ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ստորադաս դատարանում քննության չենթարկված նոր հիմքով և այն հիմ նավորող նոր նյութերով Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով և մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրա- ռելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից՝ փաստացի գործելով որպես առաջին ատյանի դատարան, ինչն անթույլատրելի է

405 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանների միջև գործառութային կապի տրամաբանական բնույթն ապահովելու տեսանկյունից: Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մերժելու մասին Առա- ջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և կալանավորում կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմ նավորված չէ: 24. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 7-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատա- րանի որոշումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաս- տանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռա- բեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի 2014 թվականի նոյեմբերի 29-ի դատական ակտին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորո- շում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

406 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

30.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0867/07/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դատախազ ներկայացուցիչ Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ Ս.ՋԱՂԻՆՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ դիմող «Հաշվողական Տեխ- նիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ) ներկայացուցիչ Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությանն առըն- թեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ

407 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 83113313 քրեական գործը` «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի կողմից անվճարունա- կության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ: 2. 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Ասատր- յանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով թույ- լատրել կատարել խուզարկություն Երևան քաղաքի Աբել յան 6/1 և 6/9 հասցեներում` վարձատու «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի և վերջինիս կողմից «Ակտիվ Ինվեստ», «Վեբեքս Թեքնոլո- ջիս», «Այ-Այ-Ջի», «Քրիսութամ», «Բումերանգ Սոֆտուեր», «Ջոբֆայնդեր կարիերայի կենտրոն», «Մարգասոֆտ», «Աստրոմափս», «Մեդիապլան», «Բի Էմ Բի Փարթներս», «Ապաթեոզ», «Գամ Քոնսալթ», «Այ Թի Փեն», «Հայթայանի Աստղ», «Ավա Աուդիտ Փարթներս», «ԱՎԳՍ», «Բելենս Շիթ», «Դարմանթեսթ Լաբորատորիս», «Հացի արտադրական լաբո- րատորիա», «Սի Այ Թի», «Լայֆ Այ Թի», «Քարտեխ», «ԱԵԿՍ Գրուպ», «Գեյմս Արտ», «Կանչ. ԱՄ», «Ֆիդեմ», «Մոբիթ», «Բետանեթ», «Արգալ», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնիե, «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզե, «Էյջ- թի Էլեքթրոնիքս», «Լայթ ընդ Մոր», «Ինթեք» սահմանափակ պատաս- խանատվությամբ ընկերություններին և «Օգմա Ափլիքեյշնզ» փակ բաժ- նետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված սենյակներում` քննությանը հետաքրքրող փաստաթղթեր, իրեր և առարկաներ հայտնա- բերելու ու առգրավելու համար: Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմ նի միջնորդությունը և թույլատրվել է կատարել խուզարկություն «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատի- կայի ԳՀԻ» ՓԲԸ-ի և վերը նշված իրավաբանական անձանց վարձակա- լությամբ տրված սենյակներում: 3. «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի ներ- կայացուցիչ Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը: 4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատի- կայի ԳՀԻ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ս.Ջաղինյանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի ներկայա- ցուցիչ Ս.Ջաղինյանի բողոքն ընդունվել է վարույթ:

408 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 5. Նախաքննության մարմ նի 2014 թվականի նոյեմբերի 19-ի՝ խուզար- կություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) համաձայն` «Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲ ընկերությունը Երևան քաղաքի Աբել յան 6/1 և 6/9 հասցեներում գտնվող շինությունների տարածքները վարձա- կալությամբ տրամադրել է մի քանի տասնյակ կազմակերպությունների, այդ թվում` [թվով երեսունհինգ իրավաբանական անձանց], որոնք նշված շինության տարածքում իրականացրել են տնտեսական գործունեություն: (...) Երևան քաղաքի Աբել յան 6/1 և 6/9 հասցեներում գտնվող վար- չական տարածքում գործունեություն իրականացնող վերը նշված ընկե- րություններում կարող են լինել քրեական գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր` հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր, վճար- ման հանձնարարագրեր, սկզբնական հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ` էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, սկավառակներ, կնիքներ, ուստի (...) [որոշեցի] միջնորդություն հարուցել [Առաջին ատյանի] դատարանին՝ (...) թույլատրել (...) խուզարկություն կատարել Երևան քաղաքի Աբել յան 6/1 և 6/9 հասցեներում՝ վարձատու «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲ ընկերության և վերջինիս կողմից [թվով երեսունհինգ իրավաբանական անձանց] վար- ձակալությամբ տրված սենյակներում՝ քննությանը հետաքրքրող փաս- տաթղթեր, իրեր և առարկաներ հայտնաբերելու և առգրավելու համար» (տե՛ս նյութեր, թերթ 2): 6. Առաջին ատյանի դատարանը, 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշ- մամբ բավարարելով նախաքննության մարմ նի միջնորդությունը, պատճա- ռաբանել է. «Ուսում նասիրելով միջնորդությունը, ներկայացված նյութերը և հաշվի առնելով, որ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադ- րելու, որ Երևան քաղաքի Աբել յան 6/1 և 6/9 հասցեներում` վարձատու «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲ ընկերության և վերջինիս կողմից [թվով երեսունհինգ իրավաբանական անձանց] վար- ձակալությամբ տրված սենյակներում կարող են հայտնաբերվել քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ` դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությունը հիմ նավոր է և ենթակա է բավարարման: (...)» (տե՛ս նյութեր, թերթ 121): 7. Վերաքննիչ դատարանն իր 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշ- ման մեջ արձանագրել է. «Հարկ է նշել, որ քննարկվող պարագայում, վարույթն իրականացնող մարմ նի գործողություններն (կոնկրետ դեպքում`

409 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ներկայացված միջնորդությամբ համապատասխան գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ) ուղղված են եղել սույն գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն, ըստ էության պայ- մանավորված են եղել գործի քննության օբյեկտիվությունը, բազմակող- մանիությունը և լրիվությունն ապահովելու անհրաժեշտությամբ: (...)Նման պայմաններում (...) վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտում ներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, կոնկրետ դեպքում, առա- ջին ատյանի դատարանն ըստ էության հանգել է վերջնական ճիշտ հետ- ևության, հետևաբար վիճարկվող դատական ակտը պետք է թողնել օրի- նական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել: (...)» (տե՛ս նյութեր, թերթ 156):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 225-րդ և 279-րդ հոդվածների պահանջները: Ի հիմ նավորումն վերոնշյալ փաստարկների՝ բողոք բերած անձը նշել է, որ քրեադատավարական օրենքի մի շարք հոդվածների համակարգա- յին վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր բնակարան խուզարկ- վում է դատարանի որոշմամբ: Իսկ միմյանց հետ որևէ ձևով կապ չունե- ցող ընկերություններում խուզարկություն կատարելու անհրաժեշտության դեպքում դատարանը պետք է կայացնի առանձին որոշում ներ, որպեսզի չոտնահարի յուրաքանչյուր ընկերության ՀՀ Սահմանադրությամբ երաշ- խավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը մեկ որոշմամբ տվել է շուրջ 30 միմյանց հետ որևէ կապ չունեցող ընկերություններում խուզարկություն կատարելու թույլտվություն այն պայմաններում, երբ օրենսդրությունը թույ- լատրում է դատարանին մեկ դատական նիստում միայն մեկ բնակարանի մասով քննարկել խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հարց: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ մեկ որոշմամբ իրար հետ առնչություն չունեցող կազմակերպություններում խուզարկություն կատարելով` խախտվում է այդ իրավաբանական անձանցից յուրաքանչ- յուրի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, որը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել այդ կազմակերպությունների համբավի, արժանապատվության և հետագա գործունեության համար:

410 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

9. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որո- շումը` վերացնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմ- բերի 19-ի դատական ակտը կամ գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի և թվով երեսունհինգ այլ իրավաբանական անձանց սենյակներում խու- զարկություն կատարելը թույլ տալու արդյունքում արդյոք խախտվել են «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի իրավունք- ները կամ օրինական շահերը: 11. ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրեն- քով նախատեսված դեպքերի: Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպ- քերում և կարգով` դատարանի որոշմամբե: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` «(…) «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է (…) ծառայողական անձնական աշխատասենյակը (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համա- ձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շեն- քում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար: (...) 3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմա- նում է` «(…) 2. Խուզարկություն (…) կատարելուց առաջ քննիչը պարտավոր

411 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է անձին, որի մոտ կատարվում է խուզարկություն (…), ծանոթացնել որոշ- մանը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն: (…) 4. Քննիչը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի չհրապարակ- վեն (…) խուզարկության փաստը, ինչպես նաև [դրա] արդյունքները և խու- զարկվողի անձնական կյանքի հանգամանքները: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է` «Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառա- յում հետաքննության մարմ նի, քննիչի կամ դատախազի պատճառաբան- ված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի համա- ձայն` «1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: (...) Բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ»: Մեջբերված սահմանադրաիրավական և քրեադատավարական նոր- մերն ամրագրում են անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և նախատեսում դրա ապահովման երաշխիքները: Մասնավորապես՝ որպես այդպիսի երաշխիք է հանդես գալիս բնակարանի խուզարկության կատա- րումը նախնական դատական վերահսկողության օբյեկտների շարքում նախատեսելը: Այսպես` բնակարանի խուզարկությունը կարող է կատար- վել բացառապես դատարանի որոշման հիման վրա: Ընդ որում, օրենս- դիրը խստիվ կանոնակարգել է ինչպես տվյալ քննչական գործողության իրականացման, այնպես էլ դրա նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության ընթացակարգերը: 12. «Բնակարանի խուզարկություն» քննչական գործողության, ինչպես նաև դրա նկատմամբ դատական վերահսկողությունը կանոնակարգող նորմերի բովանդակությունից հետևում է, որ առկա չէ հստակ կարգավո- րում մեկ որոշման շրջանակներում դատարանի կողմից թույլատրվող խու- զարկությունների քանակի առնչությամբ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում արձանագրել, որ քննարկվող քննչական գործողության բնույթով և նպատակով պայմանավորված՝ օրենսդիրը սահմանել է այն կատարե- լու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմ նի միջնոր- դության քննարկման անհապաղության և դռնփակության վերաբերյալ պահանջներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդված),

412 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոնք երաշխավորում են տվյալ քննչական գործողության կատարման արդյունավետությունը: Մասնավորապես` միջնորդությունը քննվում է դռնփակ և միայն վարույթն իրականացնող մարմինների (դատավորի, միջնորդություն ներկայացրած անձի և, ըստ անհրաժեշտության, դատա- խազի) մասնակցությամբ՝ դրա կատարման գաղտնիությունն ապահովե- լու նպատակով: Միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որո- շումը հրապարակային է դառնում քննչական գործողությունը կատարելուց անմիջապես առաջ՝ քննիչի կողմից անձին, որի մոտ կատարվում է խու- զարկությունը, որոշմանը ծանոթացնելու արդյունքում: Դռնփակ քննություն իրականացնելու պահանջի նպատակի հետ սերտորեն փոխկապակցված է դրա անհապաղ քննարկման պահանջը: Այդպիսի պահանջների նախա- տեսումը միտված է խուզարկության կատարման հանկարծակիությունն ապահովելուն, արդյունքում՝ գործի քննության համար նշանակություն ունեցող առարկաները, փաստաթղթերը և այլ նյութերը համապատաս- խան անձանց կողմից ոչնչացվելու կամ թաքցվելու, ինչպես նաև հետա- խուզվող, հանցագործության մեջ կասկածվող անձանց թաքնվելու հավա- նականությունը նվազեցնելուն: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ուղղակի օրենսդրական արգելքի բացակայությանը նպատակա- հարմար չէ մեկ որոշմամբ տարբեր անձանց պատկանող բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություն տալը, քանի որ այդ դեպ- քում հնարավոր կլինի իրավիճակ, երբ առաջին խուզարկությունը սկսե- լու ժամանակ հրապարակվեն նաև մնացած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու և դրա նպատակի վերաբերյալ փաստերը, ինչը կնվազեցնի տվյալ քննչական գործողության արդյունավետությունը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացված կլինի, եթե վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր անձին պատկանող բնակարանի կապակցությամբ ներկայացնի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու առանձին միջնորդություն, իսկ դատարանը, իր հերթին, յուրաքանչյուր անձի մասով քննարկի խուզարկության թույլատրե- լիության հարցը և կայացնի առանձին որոշում: 13. Գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն Գ.Կարապետյանի կողմից ան- վճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առա- ջին ատյանի դատարան` «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի և նրա կողմից թվով երեսունհինգ իրավաբանական անձանց

413 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարձակալությամբ տրված տարածքներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար: Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի նոյեմբերի 19-ի որոշ- մամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը և թույլատրել խու- զարկություն կատարել Երևան քաղաքի Աբել յան 6/1 և 6/9 հասցեներում` վարձատու «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲ ընկերության և վերջինիս կողմից «Ակտիվ Ինվեստ», «Վեբեքս Թեքնոլո- ջիս», «Այ-Այ-Ջի», «Քրիսութամ», «Բումերանգ Սոֆտուեր», «Ջոբֆայնդեր կարիերայի կենտրոն», «Մարգասոֆտ», «Աստրոմափս», «Մեդիապլան», «Բի Էմ Բի Փարթներս», «Ապաթեոզ», «Գամ Քոնսալթ», «Այ Թի Փեն», «Հայթայանի Աստղ», «Ավա Աուդիտ Փարթներս», «ԱՎԳՍ», «Բելենս Շիթ», «Դարմանթեսթ Լաբորատորիս», «Հացի արտադրական լաբո- րատորիա», «Սի Այ Թի», «Լայֆ Այ Թի», «Քարտեխ», «ԱԵԿՍ Գրուպ», «Գեյմս Արտ», «Կանչ. ԱՄ», «Ֆիդեմ», «Մոբիթ», «Բետանեթ», «Արգալ», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Էյջ- թի Էլեքթրոնիքս», «Լայթ ընդ Մոր», «Ինթեք» ՍՊ ընկերություններին և «Օգմա Ափլիքեյշնզ» ՓԲ ընկերությանը վարձակալությամբ տրված սեն- յակներում` քննությանը հետաքրքրող փաստաթղթեր, իրեր և առարկաներ հայտնաբերելու ու առգրավելու համար (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմ նավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գտնելով, որ դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտում ներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 14. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 11-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներ- քո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեկից ավելի անձանց բնակարաններում խուզար- կություն կատարելը թույլ տալու մասին մեկ որոշում, սակայն դրա արդ- յունքում ինքնին չի խախտվել բողոքաբերի՝ որպես խուզարկվող անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, քանի որ դատարանի որոշման առկայությունը, անկախ դրանում այլ բնակարանների խուզար- կության թույլտվության առկայության փաստից, արդեն իսկ օրենքի՝ բնա- կարանի խուզարկությունը դատարանի որոշմամբ կատարելու պահանջի պահպանում է, իսկ բողոքաբերի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտված լինելու, ինչպես նաև նրա համբավի և հետագա

414 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործունեության համար անբարենպաստ հետևանքներ առաջանալու վերաբերյալ փաստեր սույն գործի նյութերում առկա չեն: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի և թվով երեսունհինգ այլ իրավաբանական անձանց սենյակներում խուզարկություն կատարելը թույլ տալու արդյուն- քում չեն խախտվել «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի իրավունքները կամ օրինական շահերը: 15. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով անձը կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել բողոքարկվող դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ վճռաբեկ բողո- քարկման միջոցով դատական պաշտպանությունը գործադրելի է այն դեպ- քում, երբ խախտվել կամ կարող են խախտվել անձի (ներկայացվողի) իրա- վունքները կամ օրինական շահերը: Հետևաբար անձը վճռաբեկության կարգով կարող է բողոքարկել դատական ակտը միայն իրեն (ներկայաց- վողին) վերաբերելի մասով և պայմանով, որ այդ ակտով խախտվել են կամ կարող են խախտվել նրա (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը: Վերոշարադրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մնացած իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) քննարկման առարկա չեն կարող դարձվել, քանի որ բողոքաբերն օրենքով սահմանված կարգով լիազորված չէ նրանց անու- նից բողոք բերել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի հիմքերի և հիմ նավորում ների շրջանակներում ստորադաս դատա- րանները թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատա- կան սխալ, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ բողոքարկվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 3611- րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

415 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը մերժել: Խուզարկություն կատարելու թույլտ- վության վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջան- ների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվա- կանի նոյեմբերի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

416 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

31.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԴ3/0001/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դիմողի ներկայացուցիչ Ա.ԲԱԴԱԼՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2014 թվա- կանի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ դիմող «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ Մ.Ավագյանի և Ա.Բա- դալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի հուլիսի 3-ին «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետի- րական ընկերության (այսուհետ նաև` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) ներ- կայացուցիչ Մ.Ավագյանը բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական հետապնդում

417 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վար- չության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի` 2014 թվականի հունիսի 13-ի որոշումը (այսուհետ նաև` Որոշում): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 2-ի որոշ- մամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժվել է: 2. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկտեմ- բերի 3-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: 3. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացու- ցիչներ Մ.Ավագյանը և Ա.Բադալ յանը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 4. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքու- նիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի 2014 թվականի հունիսի 13-ի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն` «Որոշման (...) օրինակ[ն] ուղարկել (...) տուժողի ներկայացուցիչ Միքայել Ավագյանին` (...) պարզա- բանելով սույն որոշման բողոքարկման կարգը» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 25-31): 5. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքու- նիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի 2014 թվականի հունիսի 13-ի` թիվ 7/27-1-973 ուղեկցական գրության համաձայն` «Միքայել Լեոնիդի Ավագյանին (...) ուղարկվում է Վարդենիսի քննչական բաժնում քննվող թիվ 31106713 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման [օրինակը]: Միաժամանակ պարզաբանվում է, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող եք բողոքարկել վերադաս դատախազին կամ դատա- րան» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 7): 6. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման համաձայն` «(...) բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված քրեա- կան հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վիճարկելու արտա- դատական` դատախազին բողոքարկելու կարգը, ուստի [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ առանց անդրադառնալու բողոքի

418 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հիմքերին պետք է կայացնել այն մերժելու մասին որոշում» (տե՛ս նյութեր, հատոր 1, էջ 61-63): 7. 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի դատա- խազության դատախազ Ս.Շհոյանի` Վերաքննիչ դատարանին ուղղված գրության համաձայն` «Ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազին հաս- ցեագրված թիվ 31106713 քրեական գործով տուժող /արդշինինվեստբանկ/ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ.Ավագյանի միջնորդություն-բողոքը` իր կող- մից բերված վերաքննիչ բողոքին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, էջ 24): 8. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման համաձայն` «(...) քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապա- ցույցները գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, թույլ են տալիս հիմ նավոր համարել, որ Ա.Մկրտչյանը տեղ յակ չի եղել, ինչպես նաև որևէ առնչություն ու մասնակ- ցություն չի ունեցել Օ.Ավագյանի կողմից կատարված չարաշահում ներին, Օ.Ավագյանի ցուցմունքներն այս մասով անարժանահավատ են, պատաս- խանատվությունը և պատիժը մեղմացնելու, իրեն արդարացնելու նպա- տակ են հետապնդում, բացի այդ, Ա.Մկրտչյանի մեղավորությունը հիմ նա- վորելու ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչա- կան և դատավարական գործողությունները, սակայն, բացի Օ.Ավագյանի ցուցմունքից` այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, հերքվել են Օ.Ավագյանի ցուցմունքում այս մասով նշված փաստերը, ինչպես նաև սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Ըստ բողոքաբեր կողմի հայտարարության` հարցի վերաբերյալ առկա է նաև քաղաքացիական հայց` ուղղված վնասի վերականգնմանը: Պատ- ճառված 6 մլն 700 հազ. դրամ վնասը մաս-մաս վերականգնվել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ուսում նասիրելով վարույթում առկա նյութերը գալիս է հետևության, որ վարույթն իրականացնող մարմ նի կողմից ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառում ները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, օբյեկտիվորեն գնահատվել են գործով ձեռք բերված, ինչպես նաև բողոքաբերի ներկայացրած ապացույցները» (տե՛ս նյութեր, հատոր 2, էջ 62-71):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Բողոք բերած անձինք գտել են, որ ստորադաս դատարանների կող- մից թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտում ներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Բողոքաբերների պնդմամբ` ստորադաս

419 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանների որոշում ներն անհիմն են, չպատճառաբանված և հակասում են ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844, Վճռաբեկ դատա- րանի թիվ ՍԴ3/0045/01/13, թիվ ԵՔՐԴ/0295/01/08, թիվ ԵԿԴ/0081/01/11, թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշում ներին: Ի հիմ նավորումն իրենց վերոշարադրյալ փաստարկների` բողոքի հեղինակները փաստել են, որ Առաջին ատյանի դատարանը դիմողի ներ- կայացուցչի բողոքը մերժել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պահանջի խախտման պատճառաբանությամբ, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ այդ պահանջը հակասահմանադրական է ճանաչվել: Վերաքննիչ դատարանն իր հերթին իրականացրել է բողոքի` ըստ էության քննություն` դրանով իսկ դուրս գալով վերաքննության սահմաններից: 10. Բողոքաբերները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել որոշ փաստական հանգամանքների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ բողոք բերած անձանց` գործում առկա նյութե- րով հերքվում են ստորադաս դատարանի դատողություններն առ այն, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատճառված վնասը վերականգնվել է: Բացի այդ, բողոքի հեղինակները գտել են, որ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկների առկայության պայմաններում հիմ նազուրկ են Վերաքննիչ դատարանի եզրահանգում ներն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմ նի կողմից կատարվել է բազմակողմանի քննություն և օբյեկտիվորեն գնահատվել են գործով ձեռք բերված ապացույցները: 11. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմողի ներկայացուցիչները խնդրել են կայացնել նոր դատական ակտ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր գործողությունների (անգոր- ծության) և որոշում ների բողոքարկման կարգն ու ժամկետները պարզա- բանելու՝ վարույթն իրականացնող մարմ նի պարտականության, ինչպես նաև վերաքննության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միա- տեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրա- ժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղ- ղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: I. Վարույթն իրականացնող մարմ նի գործողությունների (անգոր- ծության) և որոշում ների բողոքարկման կարգն ու ժամկետները պարզա- բանելը. 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմ նավո՞ր է արդյոք «Արդշինինվեստբանկ» 420 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատա- րանի որոշումն այն պարագայում, երբ ստորադաս դատարանը քննարկ- ման առարկա չի դարձրել մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի կողմից Որոշման բողոքարկման ընթացակարգը պարզաբանելու իր պարտականությունը պատշաճ կատարելու հարցը: 14. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդ- վածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմ նական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպա- նության իրավունք»: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշ- նագրի մաuնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է. ա) ցանկացած այն անձի համար, որի uույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավա- կան պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիuկ այդ խախ- տումը կատարվել է պաշտոնապեu գործող անձի կողմից. բ) ապահովել, որպեuզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիuի պաշտպանության իրավունք uահ- մանվի դատական, վարչական կամ oրենuդրական իրավաuու իշխա- նությունների կամ պետության իրավական համակարգով նախատեuված այլ իրավաuու մարմ նի կողմից, և զարգացնել դատական պաշտպա- նության հնարավորությունները. գ) ապահովել իրավաuու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպ- քում»: «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույ- նիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «(...) Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմ նական իրավունքների և ազա- տությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքնե- րին ու նորմերին համապատասխան: (...)»: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյու- նավետ միջոցների իրավունք: (...)»:

421 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները (…): 2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատա- վարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրա- վունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահ- մանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը»: Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վեր- լուծության է ենթարկել Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրա- վունքը, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազա- տությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրա- ցումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունը: (…) [Ք]րեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեա- կան դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրա- քանչյուր մասնակից իրավունք ունի իմանալ իր կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշում ների, գործողությունների և անգոր- ծության դեմ բողոք ներկայացնելու իրավունքի մասին: Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը դատավարության յուրաքանչյուր մասնակցին պար- զաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմինների որոշում ների, գործողությունների և անգործության դեմ բողոք ներկայացնելու իրավունքը: (…) [Ք]րեական դատավարության ընթացքում դատավարության մաս- նակցի վերաբերյալ համապատասխան դատավարական փաստաթղթեր կազմելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է դրանցում պարզա- բանի նաև, թե որ մարմին, ինչ ժամկետում և ինչ կարգով կարող են բողո- քարկվել այդ փաստաթղթերը: (…) [Վ]արույթն իրականացնող մարմ նի կողմից դատավարության մասնակցին վերոնշյալ պարզաբանում ները չտրամադրելը հանգեցնում է վերջինիս իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման» (տե՛ս Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-16-րդ կետերը): 15. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Դավթյանի և Ս.Մկրտչ- յանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշում ները`

422 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու մարմ նի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանում ներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորում ներին չհամապատասխանող, ոչ ամբող ջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանում ներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեց- նում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրա- վունքի խախտման: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են` դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը, դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրա- վունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույ- թում: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմ նա- վորված սահմանափակում ներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս տուժողի իրավահաջորդ Ներ- սես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը): Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշումը բողոքարկելու օրենքով նախատեսված ընթացակարգը բողոքաբերի կողմից չի պահպանվում այդ մարմ նի կողմից իր պարտակա- նությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով, յու- րաքանչյուրի համար արդյունավետ իրավական պաշտպանություն ապա- հովելու` պետության պարտավորության լույսի ներքո դատարանը պետք է պատշաճ գնահատական տա մինչդատական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու, այն է` որոշման բողոքարկման կարգն ու ժամկետը չպարզաբանելու կամ սխալ պարզաբանելու հանգամանքին: Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմ նի դրսևորած անբա- րեխղճության հետևանքով համապատասխան որոշումը բողոքարկե- լու կարգի թույլ տրված խախտումը հնարավոր է վերացնել դատական

423 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարույթում (օրինակ` բաց է թողնվել բողոքարկման ժամկետը), դատա- րանը պետք է իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի այդ խախ- տումը և բողոքը քննարկի ըստ էության: Մնացած դեպքերում դատարանը, առանց բողոքն ըստ էության քննարկելու, պետք է ճանաչի վարույթն իրա- կանացնող մարմ նի կողմից համապատասխան որոշումը բողոքարկելու ընթացակարգը պարզաբանելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստը և արձանագրի դրա հետևանքով անձի` իրա- վունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը խախտ- վելու հանգամանքը: Վերջինս իրավական հնարավորություն կտա անձին իրավունքների պաշտպանության այլ եղանակներով վերականգնելու իր խախտված իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես, անձի կողմից իրավասու մարմիններին դիմելու դեպքում դատարանի այդպիսի որոշումը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի այդ մարմինները ձեռնար- կեն ող ջամիտ և բավարար միջոցներ` թույլ տրված խախտումը վերացնե- լու համար: Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է մի կողմից անձի` միջազգային-իրավական և սահմանադրաիրավա- կան նորմերով նախատեսված իրավունքների արդյունավետ պաշտպա- նության, մյուս կողմից` այդ պաշտպանությունն իրականացնելիս օրինա- կանության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ: 16. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Վարդե- նիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Մարգարյանի կողմից 2014 թվա- կանի հունիսի 13-ին կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որտեղ պարզաբանված չեն նշված որոշման բողոքարկ- ման կարգն ու ժամկետները: Միևնույն ժամանակ վարույթն իրականաց- նող մարմինը կից գրությամբ դատավարության մասնակիցներին պարզա- բանել է, որ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ դատարան (տե՛ս սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերը): Նման պայմաններում տուժողի ներկայացուցիչը Որոշումը բողոքար- կել է Առաջին ատյանի դատարան` առանց պահպանելու դրա բողոքարկ- ման արտադատական կարգը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290- րդ հոդվածով նախատեսված` դատախազին բողոքարկելու կարգը, մերժել է դիմողի բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը): Այնուհետև` 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, դիմող «Արդշինին- վեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ.Ավագյանը Որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Նշված բողոքը դատախա- զության կողմից ուղարկվել է Վերաքննիչ դատարան` «վերաքննիչ բողո- քին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

424 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանն իր հերթին, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, որևէ դատական սխալ չի արձա- նագրել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետը): 17. Մեջբերված փաստերից հետևում է, որ առաջին ատյանի դատա- րանը, առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, այն մերժել է բողոքա- բերի կողմից որոշումը բողոքարկելու արտադատական կարգը պահպա- նած չլինելու հիմ նավորմամբ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոքարկ- ման արտադատական կարգը չպահպանելը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) դատական վարույթում չվերացվող բողոքարկման կար- գի խախտում է: Այսպես` ընդհանուր կանոնի համաձայն` մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշում ները դատարան բողոքար- կելու պայման է այն նախապես դատախազին բողոքարկելը: Այս առու- մով Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(...) Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշում ների և գործողությունների օրինա- կանությունը վիճարկելու [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290- րդ հոդվածով նախատեսված արտադատական] կարգը՝ որպես ՀՀ Սահ- մանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացման միջոց, հստակ սահմանված է օրենքով, որևէ բացառություն չի նախա- տեսում և նպատակ է հետապնդում քրեական դատավարության մասնա- կիցների և շահագրգիռ այլ անձանց համար առավել արդյունավետ ձևով ապահովելու դատական պաշտպանության իրավունքի անխափան իրա- կանացումը: (…) [Մ]ինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահս- կողության կառուցակարգի գործադրման նախապայման դատախազա- կան հսկողության սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափա- կում ները հնարավորինս կարճ ժամանակահատվածում և արդյունավետ վերացնելու օրենսդրի կամքով: Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության երաշխավորմանն ուղղված հսկողական և վերահսկո- ղական տվյալ միջոցների զուգակցումը հետապնդում է մեկ այլ իրավա- չափ նպատակ. անձանց շահերի քրեաիրավական պաշտպանությունն իրականացնելով արտադատական կառուցակարգի գործադրմամբ՝ հնա- րավորինս սահմանափակել դատական գործիքակազմի ներգրավումը և զերծ մնալ ավելորդ հանրային-իրավական միջոցների վատնումից» (տե՛ս Արմեն Գրիգորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 18-19-րդ կետերը): Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը վերահաստա- տում է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթն

425 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրականացնող մարմ նի որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, եթե քրեա- կան դատավարության մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից չի պահպանվել նշված որոշումը վիճարկելու արտադատական կարգը (այդ- պիսին նախատեսված լինելու դեպքում) (տե՛ս mutatis mutandis Հայկ Մել- քոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԱԴԴ/0009/11/10 որոշման 12-րդ կետը, Արմեն Գրիգորյանի վերաբեր- յալ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշման 21-րդ կետը): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ բողոքաբերի կողմից վարույթն իրականացնող մարմ նի որոշման բողոքարկման արտադատական կար- գը չի պահպանվում այդ մարմ նի անբարեխղճության հետևանքով, դատա- րանը, ելնելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահս- կողության խնդիրներից, առանց բողոքն ըստ էության քննարկելու, պետք է ճանաչի վարույթն իրականացնող մարմ նի կողմից համապատասխան որոշումը բողոքարկելու ընթացակարգը պարզաբանելու պարտակա- նությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստը և արձանագրի դրա հետևանքով անձի` իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը խախտվելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատարանի այդպիսի որոշումը` անձի կողմից դատախազին դիմելու դեպքում հիմք է, որպեսզի դատա- խազը իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի բողոքարկելու բաց թողնված ժամկետը և օրենքով սահմանված կարգով քննարկի բողոքը: 18. Սույն որոշման 16-րդ կետում վերլուծված փաստական հանգա- մանքները դիտարկելով 14-15-րդ և 17-րդ կետերում շարադրված դիրքորո- շում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Արդշի- նինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմ նավորված չէ այն պարագայում, երբ ստորադաս դատարանը քննարկման առարկա չի դարձրել մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի կողմից Որոշման բողոքարկման ընթա- ցակարգը պարզաբանելու իր պարտականությունը պատշաճ կատարելու հարցը: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազ- գային դաշնագրի 2-րդ, «Մարդու իրավունքների և հիմ նարար ազա- տությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածներով երաշխավորված` անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախ- տում: 18.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Սահմա- նադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ հակասահմանադ- րական է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ

426 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածի 1-ին մասի՝ «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատա- խազի կողմից» պահանջը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-844 որոշման եզրափակիչ մասից հետևում է, որ մինչդատական վարույթն իրականաց- նող մարմ նի որոշում ները կամ գործողությունները դատարան բողոքար- կելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազին բողոքարկված լինելու պարտա- դիր պայմանը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմա- նադրական չի ճանաչվել: Հետևաբար բողոք բերած անձանց վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմ նավորված չի համարում: 18.2. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառ- նալ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մ.Ավագյանի միջնոր- դություն-բողոքի վերաբերյալ դատախազ Ս.Շհոյանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված գրությանը: Մասնավորապես, նշված գրությամբ դատախազը Վերաքննիչ դատարան է ուղարկել բողոքաբերի ներկայա- ցուցիչ Մ.Ավագյանի` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնոր- դություն-բողոքը «իր կողմից բերված վերաքննիչ բողոքին կցելու և համա- տեղ ընթացքը լուծելու համար» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որ նորմով է ղեկավարվել և որ լիազորության շրջանակում է գործել դատախազը` իրեն հասցեագրված բողոքը քննարկելու փոխա- րեն այն «վերահասցեագրելով» Վերաքննիչ դատարանին, ավելին` վեր- ջինիս «հանձնարարելով» այն «կցել վերաքննիչ բողոքին և լուծել համա- տեղ ընթացքը»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է նորմ, որը դատախազին կօժտեր նման լիազորությամբ, որպիսի պայմաններում դատախազ Ս.Շհո- յանի կողմից ներկայացուցիչ Մ.Ավագյանի բողոքը քննության չառնելու, այն Վերաքննիչ դատարան ուղարկելու և գրությամբ տվյալ դատարանին «ցուցում ներ» տալու փաստերը վկայում են այն մասին, որ դատախազ Ս.Շհոյանի գործողությունները զուրկ են որևէ իրավական հիմքից, հետ- ևաբար քննարկվող գրությունն իրենից ներկայացնում է իրավական որևէ կարգավիճակ չունեցող և իրավական հետևանքներ չառաջացնող փաս- տաթուղթ:

II. Վերաքննության սահմանները. 19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքն ըստ էության քննարկված չլինելու պայմաններում արդյո՞ք Վերաքննիչ դատա- րանն իրավասու էր քննարկել բողոքի հիմքերը և դրա արդյունքում կատա- րել եզրահանգում ներ:

427 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն` «1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների uահմաններում: 2. Բացառությամբ uույն oրենuգրքի 451 գլխի կանոններով քննված գոր- ծերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իuկ uույն oրենuգրքի 382 հոդվածի երրորդ մաuով նախատեuված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով: 3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաuտատված փաuտական հանգամանքները ընդունվում են որպեu հիմք բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաuտական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաuտական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիu առաջին ատյանի դատարանն ակնհայտ uխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաuտատված համարելու նոր փաuտական հանգամանք կամ հաuտատված չհամարելու uտորադաu դատարանի կողմից հաuտատ- ված փաuտական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ uույն oրենuգրքի 382-րդ հոդվածի երրորդ մաuին համապատաuխան` լրացուցիչ ներկայաց- ված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության: 4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույց- ների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաuտական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաuտատված համարելու նոր փաuտական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ uույն oրենuգրքի 382 հոդ- վածի երրորդ մաuին համապատաuխան` լրացուցիչ ներկայացված ապա- ցույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության»: Մեջբերված կարգավորում ները դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկբունքի դրսևորում ներ են: Այս սկզբունքից բխում է, ի թիվս այլնի, որ վերաքննիչ դատարանը` որպես վերանայող ատյան, գործի էության վերաբերյալ չի կարող ավելի լայն լիազորություններ ունե- նալ, քան առաջին ատյանի դատարանը (տե՛ս Ռ.Արշալույսյանի վերաբեր- յալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի որոշ- ման 21-րդ կետը): Ի ապահովումն վերոգրյալ սկզբունքի` օրենսդիրը վերաքննիչ դատա- րանին իրավունք է վերապահել հաuտատված համարելու նոր փաստա- կան հանգամանք հետևյալ դեպքերում` 1. երբ դա հնարավոր է առաջին ատյանի դատարանի կողմից հետա- զոտված ապացույցների հիման վրա,

428 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. երբ հետազոտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանմամբ վերաքննիչ դատարան ներկայացված լրացուցիչ ապացույցներ: 21. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատա- րանը բողոքի ըստ էության քննություն չի իրականացրել և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման օրինականության ու հիմ նավորվածության վերաբերյալ որևէ հետևության չի հանգել` Որո- շումը վիճարկելու արտադատական կարգը պահպահված չլինելու պատ- ճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Նման պայմաններում, առանց անդրադառնալու Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվա- ծով սահմանված` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որո- շումը վիճարկելու արտադատական կարգը, ինչը բացառում է բողոքի ըստ էության քննությունը, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է բողոքի հիմքերին, գնահատման ենթարկել նյութերը և եզրահանգում ներ է կատա- րել վարույթն իրականացնող մարմ նի գործողությունների, ինչպես նաև նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունների մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 22. Նախորդ կետում վերլուծված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 20-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքն ըստ էության քննարկված չլինելու պայման- ներում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննարկել բողոքի հիմքերը և դրա արդյունքում կատարել եզրահանգում ներ: Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմ նավոր- վածությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազո- րությունների սահմաններից, այն է` առանց օրենքով սահմանված հիմքերի իրականացրել է դիմողի ներկայացուցչի բողոքի ըստ էության քննություն և կատարել եզրահանգում ներ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատա- րանը չուներ նման լիազորություն (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը): Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջների խախտում: 23. Հիմք ընդունելով սույն որոշման 14-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ինչ- պես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախ- տում ներ: Այդ խախտում ներն իրենց բնույթով էական են, քանի որ հան- գեցրել են տուժողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, գործի արդարացի քննության իրավունքների խախտմանը: Վերջիններս

429 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդ- վածների համաձայն՝ հիմք են կայացված դատական ակտերն ամբող- ջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: 24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի փաս- տական հանգամանքների և դրանց տրված գնահատականների վերաբեր- յալ բողոքաբերների բարձրացրած հարցերին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտում ները վերացնելուց հետո: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը

ՈՐՈՇԵՑ 1. Դիմող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ Մ.Ավագ- յանի և Ա.Բադալ յանի վճռաբեկ բողոքը բավարարել: Գեղարքունիքի մար- զի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվա- կանի սեպտեմբերի 2-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվա- կանի դեկտեմբերի 3-ի որոշում ները բեկանել և գործն ուղարկել Գեղար- քունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

430 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

32.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0149/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գոռ Մարատի Աթաբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքում Տիգրան Պողոսյանի հաղորդման հիման վրա 2014 թվա- կանի մայիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17123914 քրեական գործը: 2014 թվականի մայիսի 20-ին թիվ 17123914 քրեական գործն ուղարկ- վել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների

431 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատախազություն` քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչի 2014 թվականի մայիսի 22-ի որոշում ներով Գոռ Աթաբեկյանը և Ռազմիկ Կարապետյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2014 թվականի մայիսի 22-ի որոշում ներով մեղադրյալ Գ.Աթաբեկյանի և Ռ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում` 2 (երկու) ամիս ժամկետով: 1.1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության (այսուհետ նաև` ՀՀ ոստիկանության ՔԳՎ) Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում Վահագն Աղաբալ յանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 09116214 քրեական գործը, որը 2014 թվականի հունիսի 24-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին: 1.2. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում Երվանդ Ստեփանյանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14135514 քրեական գործը, որը 2014 թվականի հունիսի 24-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին: 1.3. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժ- նի Չարենցավանի քննչական բաժանմունքում Սաղաթել Մանուկյանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 66102714 քրեա- կան գործը, որը 2014 թվականի հունիսի 30-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գոր- ծին: 1.4. ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61203514 քրեական գործը, որը 2014 թվականի հուլիսի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին: 1.5. Քննիչի` 2014 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Գ.Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքը Տիգրան Պետրոսյանին պատճառված վնասի չափի մասով փոփոխվել է և լրացվել ևս վեց դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2014 թվականի օգոստոսի 11-ին Գ.Աթաբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի

432 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով հանցավոր արարք- ներ կատարելու համար: 2. 2014 թվականի օգոստոսի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչա- կան շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դատավճռով Գ.Աթաբեկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հան- ցանքներում` յոթ դրվագով, և դատապարտվել` առաջին դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգ- հարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, երկրորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգ- հարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, երրորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի ութհար- յուրապատիկի` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, չորրորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի յոթհար- յուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, հինգերորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի յոթ- հարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, վեցերորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի ինն- հարյուրապատիկի` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, յոթերորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի հազա- րապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` պատիժները մասնակի գումարելու միջոցով, յոթերորդ դրվագով նշանակված պատժին` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով տուգանքին, մասնակիորեն գումարվել է առաջինից վեցերորդ դրվագ- ներից յուրաքանչյուրի համար նշանակված պատժից տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 2.800.000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռազմիկ Կարապետյանը: 3. Մեղադրողի, ամբաստանյալ Ռ.Կարապետյանի պաշտպան Ա.Կա- րապետյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գոր- ծը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունվարի 22-ի որոշմամբ մեղադրողի բողոքը

433 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մերժել է, իսկ պաշտպան Ա.Կարապետյանի բողոքը` բավարարել մասնա- կիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դատավճիռը Ռ.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատժի մասով` փոփոխել է, իսկ մնացած մասով թողել անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բա- դալ յանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշ- մամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Գ.Աթաբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարե- լու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Երևան քաղաքի բնակիչ Ռազմիկ Արայի Կարապետյանի հետ, 2014 թվականի ապրիլ-մա- յիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաննե- րից և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից խմբով կատարել են թվով 7 դրվագ ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ: Այսպես` 2014 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Գոռ Աթաբեկյանը Ռազ- միկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազ- մում Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 119/1 շենքի բակում կայան- ված` նույն շենքի բնակիչ Ալեքսանդր Ռուբենի Շաքարյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի, 22 OO 580 հաշվառման համարանիշի ավտո- մեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ 450.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ` հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները և ձախ լուսարձակը: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է հանցավոր արարք` նախա- տեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 2014թ. մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարա- պետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Գյուլբենկյան 46 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Երվանդ Եփրեմի Ստեփանյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի 72 ML 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 190.000 ՀՀ դրամ ընդհանուր արժո- ղությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է հանցավոր արարք` նախա- տեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

434 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014թ. մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարա- պետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 11/1 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Արկադի Խաչատուրի Սարգսյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի 83 AR 008 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 320.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները և ջերմափոխանակիչի երեսպատվածքը: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: 2014թ. մայիսի 7-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գիշե- րային ժամերի, Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախ- նական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 11/1 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Դավիթ Մինասի Սիմոնյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի 34 UM 874 հաշվառ- ման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախու- ղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: 2014թ. մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղի 7-րդ շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Վահագն Ալբերտի Աղաբալ յանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 SM 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 4 անվադողերն` անվահեծերով: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: 2014թ. մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Ավան Սայաթ Նովա թաղամասի 5-րդ շենքի բակում կայանված` Տիգրան Ռուդիկի Պետրոսյանին պատկանող «Ինֆինիտի QX 56» մակնիշի 56 OQ 056 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա- յից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտեր- ները: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: 2014թ. մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Գոռ Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում

435 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 11-րդ շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Սաղաթել Բեգլարի Մանուկյա- նին պատկանող ՎԱԶ 21121 մակնիշի 10 OS 470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 144.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով չորս անվադողերն` անվահեծե- րով: Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք: Այսպիսով, Գոռ Մարատի Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցա- վոր արարքներ (7 դրվագ)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 182-183): 6. Առաջին ատյանի դատարանը, արագացված դատական քննության կարգով քննելով գործը, իր դատական ակտում արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Գոռ Մարատի Աթաբեկյանի նկատմամբ, նրա կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատա- րանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկի- նում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր ճանաչելով և տալով ինք- նախոստովանական ցուցմունքներ` անկեղծորեն զղջում է կատարածի համար: Առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ դրվագներով որպես ամբաստանյալ Գոռ Աթաբեկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում հանցագոր- ծությամբ տուժողներին պատճառված գույքային վնասը կամովին հատու- ցելը: Երրորդից յոթերորդ դրվագներից յուրաքանչյուրով, ամբաստանյալ Գոռ Աթաբեկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա պատաս- խանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը հաշ- վի է առնում յուրաքանչյուր դրվագով հանցանքը որպես արհեստ կատա- րելը: (...) Ամբաստանյալ Գոռ Աթաբեկյանն իր կատարած` առաջինից յոթե- րորդ դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրաքանչյուր հանցագործության համար ենթակա է պատժի տուգանքի ձևով, յոթերորդ դրվագով` տուգանքի ձևով սահմանված պատժի առավելագույն չափով: Դատարանին որևէ հիմ- նավորում չի ներկայացվել այն մասին, որ պատժի նվազ խիստ տեսակը տվյալ դեպքում չի կարող ապահովել պատժի նպատակները» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 3, թերթ 131-132): 7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգման հետ, որ (...)

436 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք պետք է համարել հանցանքը որպես արհեստ կատարելը (...): Վերաքննիչ դատարանի համոզմամբ, հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքը առկա է այն ժամանակ, երբ անձը հանցավոր գործունեությամբ է զբաղվում երկար ժամանակ, և դա հանդիսանում է նրա հիմ նական կամ լրացուցիչ եկամուտի աղբյուրը: Սույն գործով դատարանը հաստատված է համարել, որ Ռ.Կարապետ- յանը և Գ.Աթաբեկյանը 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում կատարել են յոթ դրվագ գողություն: Այդ- պիսով ակնհայտ է, որ նրանք հանցավոր գործունեությամբ զբաղվել են ոչ թե երկար ժամանակ (օրինակ` ամիսներ, տարիներ), այլ ընդամենը մեկ ամիս և 18 օր ժամանակ: (...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Գ.Ա- թաբեկյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելու, ՀՀ քրեա- կան օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի իրացվելիության հարցերը, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, հանցա- վորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք- ների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատա- րանը (...) Գ. Աթաբեկյանին դատապարտել է (...) տուգանքի (...), որը համապատասխանում է հանցագործության ծանրությանը և ամբաստան- յալի անձին, և որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (...), և որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները նշանակված պատիժը խստացնելու հիմք չեն կարող դառնալ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 95, 98-99):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Բողոք բերած անձի պնդմամբ` Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատիժ նշանակելիս թույլ են տվել նյութական իրավունքի խախտում ներ, ինչը հիմք է դատական ակտերը պատժի մասով բեկանելու համար: Ի հիմ նավորումն իր փաստարկի` բողոքի հեղինակը, վկայակոչե- լով Վճռաբեկ դատարանի` Պ.Բայրամյանի և Տ.Մարտիրոսյանի գործե- րով որոշում ներում արտահայտված իրավական դիրքորոշում ները, փաս- տարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Գ.Աթաբեկյանի կողմից հանցանքների կատարումը չի դիտել որպես արհեստ` պատճառաբանելով,

437 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որ յոթ դրվագ գողությունները կատարվել են ոչ թե երկարատև ժամանա- կահատվածում, այլ ընդամենը 1 (մեկ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ յոթ դրվագ գողություններն արդեն իսկ վկայում են պարբերաբար հանցանք կատարելու մասին, իսկ Գ.Աթաբեկյանի չաշխատելու պայմաններում գողությունների արդյունքում ստացված գումարները եղել են վերջինիս եկամտի աղբյուրը: 9. Բողոքի հեղինակը նշել է, որ Գ.Աթաբեկյանի նկատմամբ երկու միլիոն ութ հարյուր հազար ՀՀ դրամ տուգանքի ձևով նշանակված պատիժն արդարացի չէ` ակնհայտ մեղմ է, չի համապատասխանում վերջի- նիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթին և աստի- ճանին, հանցավորի անձին: Այսպես, ստորադաս դատարանները պատիժ նշանակելիս օբյեկտիվ ստուգման ու գնահատման չեն ենթարկել գործի հանգամանքները` այն, որ յոթ քաղաքացու գույքային վնաս է պատճառվել, հաշվի չեն առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալա- կան բնույթն ու նշանակությունը, որոնք բարձրացնում են ամբաստանյալի արարքի վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները, քանի որ հանցանքը որպես արհեստ կատարելն արդեն իսկ ոչ դրական է բնութագրում Գ.Աթաբեկյանի անձը: 10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Գ.Աթաբեկյանի նկատմամբ նշանակված պատ- ժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմ- բերի 7-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքը որպես արհեստ կատարելը անձի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հան- գամանք (ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) գնահատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համա- րում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղոր- դող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. հիմ նավորված են արդյոք Գ.Աթաբեկյանին վերագրվող արարքներում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը) հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի բացակայության և դրա

438 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված տուգանք պատժա- տեսակը համաչափ լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություն- ները: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համա- ձայն` «Գողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, (...) պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյու- րապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատ- ժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնու- թագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»: Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Էդվարդ Ադամյանի գործով որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) [Ա]րդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն համապատաս- խան քրեաիրավական սանկցիաները, որոնք կրում են հարաբերականո- րեն որոշակի (պատիժ են նախատեսում որոշակի սահմաններում) կամ այլընտրանքային բնույթ (նախատեսում են պատժի մի քանի տեսակներ): Ընդ որում, այլընտրանքային սանկցիաները հանցավորի պատասխա- նատվության անհատականացման ավելի լայն սահմաններ են նախատե- սում: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան այլընտրանքային է, այսինքն` թույլ է տալիս դատարանին իր հայեցո- ղության շրջանակներում երկու հնարավոր պատժատեսակներից (տու- գանք և ազատազրկում) ընտրել այնպիսին, որը համաչափ է հանցագոր- ծության ծանրությանը, հանցավորի անձին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին` ապահովելով պատժի նպատակների իրագործումը: Հոդվածի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ ընտրելիս դատարանը թեև օժտված է իր ներքին համոզ- մունքին և իրավագիտակցությանը համապատասխան որոշակի հայեցո- ղություն դրսևորելու ազատությամբ, սակայն այն չի կարող բացարձակ և կամայական բնույթ կրել: Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողությունը սահմանափակ- վում է օրենքով կանխորոշված որոշակի շրջանակներով` հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթով և աստիճանով, հան- ցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և

439 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, որոնք դատա- րանն անպայման պետք է հաշվի առնի պատժի արդարացիության ապա- հովման համար (...)» (տե՛ս Էդվարդ Ադամյանի գործով Վճռաբեկ դատա- րանի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշման 17-րդ կետը): 13. Վերահաստատելով Էդվարդ Ադամյանի գործով կայացված և նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը և չափը որոշելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել, ի թիվս այլ- նի, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները, որոնք սպառիչ նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք[ է]` (…) հանցանքը որպես արհեստ կատարելը (…)»: Վճռաբեկ դատարանը, Տիգրան Մարտիրոսյանի գործով որոշման մեջ անդրադառնալով վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցա- կազմին, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ այն առկա է, երբ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված արարքով զբաղվում է պարբերաբար, և դա հանդիսանում է նրա եկամտի աղբյուրը (տե՛ս Տիգրան Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի ԵՇԴ/0121/01/12 որոշման 15-րդ կետերը): 13.1. Վերահաստատելով և զարգացնելով Տիգրան Մարտիրոսյանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ հանցանքը որպես արհեստ կատարելը արտա- հայտվում է եկամուտ ստանալու նպատակով պարբերաբար հանցավոր գործունեությամբ զբաղվելով: Հանցավոր վարքագծի կրկնությունը նպաստում է որոշակի արարք- ներում անձի մասնագիտացմանը, հանցագործության տեխնիկայի և հմտությունների յուրացմանը` անհրաժեշտ պայմաններ ստեղծելով հետա- գայում հանցավոր գործունեությունն ավելի դյուրին և արդյունավետ շարունակելու համար: Հետևաբար, վերոնշյալ հանգամանքը վկայում է թե՛ հանցանք կատարած անձի և թե՛ հանցագործության (յուրաքանչյուր հաջորդող հանցագործության) հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչը դատարանի կողմից պատիժ նշանակելիս պետք է համարժեք գնահատականի արժանանա: 14. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մեկից ավելի հանցանքների կատարումը ոչ բոլոր դեպքերում է հանգեցնում անձի արարքներում հանցանքը որպես արհեստ կատա- րելու հանգամանքի առկայության: Մասնավորապես, հանցանքը որպես արհեստ կատարելը ենթադրում է նույն կամ նույնաբնույթ այնպիսի

440 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանցանքների պարբերաբար կատարում, որոնց արդյունքում ստացվում է նյութական օգուտ, որն էլ ուղղված է հանցավորի եկամտի հիմ նական կամ լրացուցիչ աղբյուր ձևավորելուն: Այսպես, հանցավոր վարքագծի պարբերական բնույթն արտահայտ- վում է երեք կամ ավելի` նույն կամ նույնաբնույթ հանցանքների կատար- մամբ, քանի որ այդ դեպքում կարելի է խոսել որոշակի հանցագործություն- ներում անձի հմտացման, արհեստավարժության, նրա կայուն հակահա- սարակական կողմ նորոշում ների մասին: Ինչ վերաբերում է հանցավոր գործունեության արդյունքում եկամտի հիմ նական կամ լրացուցիչ աղբ- յուր ձևավորելու հանգամանքին, ապա անհրաժեշտ է նշել, որ հանցա- գործության արդյունքում ստացվող նյութական օգուտը կհամարվի անձի եկամտի հիմ նական աղբյուր այն դեպքում, երբ հանդիսանա հանցավորի եկամտի միակ աղբյուրը, ինչպես նաև գերազանցի նրա այլ եկամուտների չափը: Իսկ լրացուցիչ աղբյուր կհամարվի այն դեպքում, երբ հանցագոր- ծությունից ստացվող նյութական օգուտը կազմի անձի եկամտի ոչ ամբող- ջական, սակայն դրա զգալի մասը: Այս առումով անձի դիտավորությունը պետք է ուղղված լինի հանցավոր գործունեությամբ եկամտի աղբյուր ձևա- վորելուն: 15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքը որպես արհեստ կատարելը բնութագրվում է հետևյալ հատ- կանիշներով` ա) հանցավոր վարքագծի պարբերականություն (երեք կամ ավելի անգամ կատարելը), բ) նույն կամ նույնաբնույթ հանցանքների կատարում, գ) նյութական օգուտի ստացում, որը հանցավորի եկամտի հիմ նական կամ լրացուցիչ աղբյուրն է, դ) հանցավոր գործունեությամբ եկամտի հիմ նական կամ լրացուցիչ աղբյուր ձևավորելուն ուղղված անձի դիտավորությունը: 16. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Գ.Աթա- բեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 7 դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախ- նական համաձայնության գալով ընկերոջ` Ռ.Կարապետյանի հետ, 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում խմբով կատարել են թվով յոթ դրվագ ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն- ներ: Ընդ որում նրանք գաղտնի հափշտակել են շենքերի բակերում կայան- ված ավտոմեքենայի մասեր, մասնավորապես հինգ դրվագներով «Ինֆի- նիտի QX» մակնիշի ավտոմեքենայի հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերներ, առաջին դրվագով` նաև ձախ լուսարձակ, իսկ երրորդ դրվագով` նաև ջերմափոխանակիչի երեսպատվածք, ինչպես նաև մեկ դրվագով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի չորս անվադողեր`

441 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անվահեծերով, մեկ դրվագով՝ «ՎԱԶ 21121» մակնիշի ավտոմեքենայի չորս անվադողեր` անվահեծերով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, արագացված դատական քննության կարգով քննելով գործը, Գ.Աթաբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յոթ դրվագ գողություն- ներից յուրաքանչյուրով դատապարտել է տուգանքի և երրորդից յոթե- րորդ դրվագներից յուրաքանչյուրով որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առել հանցանքը որպես արհեստ կատարելը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մինչդեռ մեղադրողի բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով հանցանքը որպես արհեստ կատա- րելը բացակայում է` պատճառաբանելով, որ ամբաստանյալները հանցա- վոր գործունեությամբ զբաղվել են ոչ թե երկար ժամանակ (օրինակ` ամիս- ներ, տարիներ), այլ ընդամենը 1 ամիս 18 օր: Արդյունքում Վերաքննիչ դատարանը Գ.Աթաբեկյանի նկատմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը թողել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշ- ման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ 1 ամիս 18 օրը բավական երկար ժամանակ չէ, որպեսզի ամբաստանյալ Գ.Աթաբեկյանի կատարած արարք- ներում առկա լինեն հանցանքը որպես արհեստ կատարելու հատկանիշ- ները, իրավաչափ չէ: Մասնավորապես, ամբաստանյալի հանցավոր գործունեությունը հարաբերականորեն կարճ ժամանակ (մեկ ամիս տասնութ օր) տևե- լը դեռևս չի կարող չափորոշիչ հանդիսանալ հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի բացակայությունը հավաստելու համար, հատ- կապես այն պայմաններում, երբ այն ընդհատվել է իրավապահ մարմին- ների կողմից բացահայտվելու հետևանքով: Ընդհակառակը, հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում յոթ դրվագ հափշտակությունների կատարումն ակնհայտորեն վկայում է հանցավոր վարքագծի պարբերական բնույթի մասին: Իսկ նույն հան- ցանքը (խմբի կազմում զգալի չափերով ուրիշի գույքի գաղտնի հափշտա- կություն) պարբերաբար (յոթ դրվագ) կատարելը, ինչպես նաև հանգա- մանքներն այն մասին, որ բոլոր գողությունները կատարվել են շենքերի բակերում կայանած ավտոմեքենաներից, որոնք եղել են հիմ նականում նույն` «Ինֆինիտի QX» մակնիշի (բացառությամբ 5-րդ և 7-րդ դրվագների), գողոնը նույնպես հիմ նականում եղել է նույնը` հակամառախուղային զույգ լապտերներ (բացառությամբ 5-րդ և 7-րդ դրվագների) (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), վկայում են հանցավորի պատրաստվածության, այդ հանցա- գործությունը կատարելու մեջ հմտանալու և հանցավոր գործունեության

442 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջոցով եկամտի աղբյուր ձևավորելու դիտավորության մասին: Ընդ որում, գործի նյութերից երևում է նաև, որ Գ.Աթաբեկյանը չի աշխատում, իսկ եկամտի այլ աղբյուր ունենալու մասին որևէ տեղեկություն առկա չէ: 18. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Աթաբեկյանին վերագրվող հանցագործությունների քանակը, դրանց բնույթը, կատարման եղանակը, հափշտակված իրերի տեսակը, պատճառ- ված վնասը վկայում են հանցավոր վարքագծի մասնագիտացման, համա- պատասխան հմտությունների յուրացման և հանցավորի արհեստավար- ժության մասին: Հետևաբար, ամբաստանյալ Գ.Աթաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում Առա- ջին ատյանի դատարանի կողմից նշանակված տուգանք պատժատեսակն անփոփոխ թողնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները: Մասնավորապես, հաշվի չի առել այն, որ հանցավոր վարքագծի պարբե- րաբար կրկնությունը էականորեն բարձրացնում է հանցագործության և այն կատարող անձի հանրային վտանգավորությունը, վկայում վերջինիս մոտ առկա հակահասարակական կողմ նորոշում ների և հանցավոր գոր- ծունեությամբ զբաղվելու հակվածության մասին: 19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Աթաբեկյանին վերագրվող արարքներում հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի բացակայության և դրա արդյունքում ամբաս- տանյալի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը համաչափ լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմ նավորված չեն: Վերաքննիչ դատարանը, Գ.Աթաբեկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատա- րանի դատավճիռը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտում ներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը Գ.Աթաբեկյանի մասով բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի

443 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գոռ Մարատի Աթա- բեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշումը պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

444 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

33.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՇԴ/0070/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի հունիսի 5-ին ք.Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով Իլլարիոն Ստե- փանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Ի.Նունուշյանի պաշտպան Է.Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխա- վոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժ- նում հարուցվել է թիվ 11120213 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով:

445 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի` 2013 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Իլլարիոն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: 2013 թվականի հունիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակա- ցությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով ամբաստանյալ Ի.Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատա- պարտվել տուգանքի` 600.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակ- ցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` նաև Համաներման ակտ) 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Ի.Նունուշ- յանն ազատվել է պատժի կրումից: 3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատա- րան` այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին` սահմանելով նոր քննության ծավալը: 4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Է.Աղաջանյանը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Ի.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2012թ. օգոստոս ամսին, չպարզված օրը` ժամը 1-ի սահմաններում, տեխ- նիկական միջոցների գործադրմամբ բացելով դուռը, ապօրինի մուտք է գործել Ալավերդի Հարությունյանին պատկանող` Երևանի Արին-Բերդի 2-րդ նրբանցքի թիվ 116/3 տուն և ննջասենյակից գողացել 100.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստներ և փոշեկուլ` տանտիրոջը` Ա.Հարությունյանին, պատճառելով զգալի չափի գույքային վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 46-49):

446 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձա- նագրել է. «(...) [Ն]ախաքննության մարմ նի կողմից ամբաստանյալի գոր- ծողություններին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով որակված նրա արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդ- վածի 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ (...) ապացույցները վկայում են, որ Իլլարիոն Նունուշյանը գողությունը կատարել է ոչ թե բնակարան, այլ` շինություն ապօրինի մուտք գործելով: Հետևապես ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը ենթակա է քրեա- կան պատասխանատվության և պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 165-166): 7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրողի կող- մից բերված վերաքննիչ բողոքում նշվել է. «(…) Սույն գործի փաստական տվյալները վկայում են այն մասին, որ Ի.Նունուշյանը գողություն է կատա- րել` ապօրինի մուտք գործելով բնակարան: Սակայն [Առաջին ատյանի դատարանը] գտել է, որ նախաքննության մարմ նի կողմից ամբաստան- յալի գործողություններին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական և նրա արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդ- վածի 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ Իլլարիոն Նունուշյանը գողությունը կատարել է ոչ թե բնակարան, այլ` շինություն ապօրինի մուտք գործելով: [Առաջին ատյանի դատարանի] նշված պատճառաբանությունը հիմ նա- վորված չէ և չի բխում դատաքննության ընթացքում հետազոտված ապա- ցույցներից: (…) [Վերոգրյալի հիման վրա] խնդրում եմ (…) բեկանել Իլլարիոն Ստե- փանի Նունուշյանի վերաբերյալ [Առաջին ատյանի դատարանի] կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին (…) կայացված դատավճիռը` Իլլարիոն Նունուշյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդ- վածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքում, և վեր- ջինիս նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում նշանակել համա- չափ պատիժ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, գ.թ. 2-6): 8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Գոր- ծի նյութերից երևում է, [որ] ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատես- ված հանցանքները կատարելու համար դատապարտվել է ազատազրկ- ման երեք /3/ տարի երեք /3/ ամիս ժամկետով /Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13/: 2014թ. սեպտեմբերի 5-ին Իլլարիոն Նունուշյանը Երևան քաղաքի Շեն- գավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի

447 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ տուգանք է նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նշանակ- ված պատժին լրիվ` 3 /երեք/ տարի 3 /երեք/ ամիս ժամկետով` գումարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը, և Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 /երեք/ տարի 3 /երեք/ ամիս ժամկետով և 500.000 ՀՀ դրամի չափով /Գործ` թիվ ԵՇԴ/0083/01/14/: (...) Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ի. Նունուշյա- նին մեղսագրված արարքը կատարվել է 2012 թվականի օգոստոս ամսին: Տվ յալ գործն Առաջին ատյանի դատարանի վարույթ է ընդունվել 2013 թվականի հունիսի 7-ին, իսկ դատավճիռը կայացվել է 2014 թվականի սեպ- տեմբերի 9-ին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործն Առաջին ատյանի դատարանում քննվելու ընթացքում արդեն կայացվել էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի դատավճիռը, որով Ի.Նունուշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքները կատարելու համար դատա- պարտվել է ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով սույն գործով նշանակվող պատիժը և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ մասնակիո- րեն գումարելու միջոցով սահմանել վերջնական պատիժ, որի ժամկե- տին պետք է հաշվակցվեր 14.07.2014թ. դատավճռով նշանակված պատժի կրած մասը: Մինչդեռ, ինչպես երևում է գործի նյութերից, Առաջին ատյանի դատա- րանը Ի.Նունուշյանի նկատմամբ պատիժ է նշանակել միայն քննարկվող գործով, 2012թ. օգոստոս ամսին կատարած արարքի համար` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակելով տուգանք 600.000 ՀՀ դրամի չափով, այնուհետև Համաներման ակտի կիրառմամբ նրան ազատել է նշանակված պատժից, այսինքն` թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է քրեադատավարական օրենքի էական խախտ- ման: (...) Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահ- մանելով նոր քննության ծավալը:

448 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի [Ի.Նունուշյանի] նկատմամբ կայացված` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. ապրիլի 17-ի /Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13/ դատավճիռը, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով` հանցանք- ների համակցությամբ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով նշանակի վերջնական պատիժ և դրան պետք է հաշ- վակցի առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը: (...) Վերաքննիչ դատարանը Շենգավիթ վարչական շրջանի դատա- խազության դատախազ Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չի դարձնում, քանի որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատաս- խան որոշում, հետևաբար գտնում է, որ նման պայմաններում վերաքննիչ բողոքը պետք է մերժել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, գ.թ. 2-6):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմ նավորում ներով. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայաց- վել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում ներով, որոնք ազդել են գործի ելքի վրա` հանգեցնելով Առա- ջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռի անհիմն բեկանմանը: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ ստո- րադաս դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նա- վորում ների սահմաններից` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և անտեսելով Վճռա- բեկ դատարանի` Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ գործով 2012 թվա- կանի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 և Գեղամ Ղազարյանի վերաբեր- յալ գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշում ներում արտահայտված իրավական դիրքորոշում ները: Ի հիմ նավորումն իր վերոգրյալ փաստարկների` պաշտպան Է.Աղա- ջանյանը փաստարկել է, որ մեղադրողն իր ներկայացրած վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճիռը, ամբաստանյալ Ի.Նունուշյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և այդ արարքի համար նշանակել համաչափ պատիժ: Մինչդեռ բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը, այլ հիմքով բեկա- նելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկելով ստորադաս դատարան` նոր քննության, դուրս է եկել վերաքննիչ բողոքի

449 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սահմաններից, քանի որ մեղադրողի վերաքննիչ բողոքում նման հիմք մատնանշված չէր: Վերլուծելով թիվ ԵԱՔԴ/0065/01/11 և թիվ ԱՐԴ/0121/01/11 գործե- րով որոշում ներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշում ները` բողոք բերած անձը եզրակացրել է, որ հանցավորի նկատմամբ նշանակված պատժի անհամաչափությունը ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատես- ված դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատա- վարական իրավունքի խախտում է, ո՛չ էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված քրեական գործի կարճման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավո- րում ների սահմաններից դուրս անդրադառնալ Ի.Նունուշյանի նկատմամբ նշանակված պատժի հարցին և այդ հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Է.Աղաջանյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ի.Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավ- ճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոնի խախտման հիմքով բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ մեղադրողի վերաքննիչ բողոքը վերաբերել է Առաջին ատյանի դատարանի կողմից արարքի քրեաիրավական վերաորակմանը: 12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Uահմանադրությանը և oրենքներին համապատաuխան` oրենuդիր, գործադիր և դատական իշխանություն- ների բաժանման և հավաuարակշռման հիման վրա: Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ oրենքներով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատա- րանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք

450 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադ- րությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համա- ձայն` «1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի` (…) 5) բողոքի հիմքերը և պահանջը. 51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրա- վունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդե- ցության վերաբերյալ հիմ նավորում ները (…) 3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը ներ- կայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանա- յում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններում»: 13. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններում վերանայելու մասին պահանջ սահմանող նորմի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը Ա.Սաքունցի գործով կայացված որոշման շրջա- նակներում արձանագրել է. «Այս իրավանորմից, inter alia, բխում է, որ վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմ նա- վորել այնպիսի էական փաստարկում ներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում: Նպատակային մեկնաբանման ենթարկելով դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններում վերա- նայելու իրավական պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ» (տե՛ս Ա.Սաքունցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոս- տոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշման 11-րդ կետը): Իսկ Գ.Ղազարյանի գործով կայացված որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանում գործը քննվում է բացառապես վերաքննիչ բողոքի առկայության պարագայում և բացառապես դրա հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում: Այլ կերպ՝ վերաքննության առարկան ոչ թե գործի ըստ էության քննությունն է, այլ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմ նավորվածության ստուգումը: Դրանով պայմանավորված՝ վերաքննիչ դատարանում դատաքննությունն սկսվում է ոչ թե մեղադրողի կողմից

451 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ, այլ նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադր- մամբ» (տե՛ս Գ.Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվա- կանի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 27-րդ կետը): Վերը մեջբերված դիրքորոշում ները, Մ.Էլոյանի և այլոց գործով որոշ- մամբ ձևավորած դատողությունները (տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը) Վճռաբեկ դատարանը զարգացրել է Ա.Խուրշուդյանի գործով կայացված որոշման շրջանակներում՝ արձանագրելով. «(...) ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 385-րդ հոդվածում ամրագրված սահմանափակում- ները բացարձակ բնույթ չեն կրում, և դրանք պետք է դիտարկել ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմ- քերի և հիմ նավորում ների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդ- ված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմ նավորում ներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն (տե՛ս Ա.Խուրշուդյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 որոշման 15-րդ կետը): 14. Վերահաստատելով վկայակոչված որոշում ներով արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում դատական վերանայման սահմանափակ բնույթը ենթադրում է, որ դատարանի՝ գործում թույլ տրված դատական սխալները սեփական նախաձեռնությամբ ուղղելու հնարավորությունը սահմանափակ է, այսինքն՝ հանրային շահի համեմատությամբ կողմերի՝ իրենց իրավունքների պաշտպանության համար պատշաճ ջանասի- րություն, հետևողականություն դրսևորելու մասնավոր շահը (տնօրինչա- կանության սկզբունք) ունի առավելություն: Միաժամանակ որպես մաս- նավոր շահի նկատմամբ հակակշիռ, հանրային և մասնավոր շահերի արդյունավետ հավասարակշռության ապահովման անհրաժեշտություն՝ այն չի բացառում վերաքննիչ դատարանի հնարավորությունը դուրս գալու վերանայման սահմաններից, եթե առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի

452 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անվերապահ բեկանման հիմք (կամ անձի նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր կիրառելու դեպքերում (այդ մասին մանրա- մասն տե՛ս Ս.Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը)): Ընդ որում, ինչպես հետևում է վերոգրյալից, վերաքննիչ դատարանի՝ վերանայման սահմաններից դուրս գալու սույն հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանա- փակ բնույթ, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում: Վերոգրյալ դատողությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված բացառիկ հիմքերի բացակայության պարագա- յում վերաքննիչ դատարանը զրկվում է վերանայման սահմաններից դուրս գալու իրավական հնարավորությունից, ուստիև պարտավոր է դատական ակտը վերանայել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավո- րում ների սահմաններում: 15. Սույն գործի նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտով Ի.Նունուշյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետից վերաորակել է նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նշանակել այդ հանցագործության սանկցիայով նախատեսված պատիժ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրողն անդրադարձել է Ի.Նունուշյանի կատարած արարքի վերաորակման իրավաչափությանը` փաստարկելով, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների ուժով անհիմն են ամբաս- տանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու մասին Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել մեղադ- րողի բողոքը և մերժել է այն` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան որո- շում: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռ- նությամբ քննարկման առարկա է դարձրել ամբաստանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրա- վասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը սույն գործով պատիժ նշանակելիս հաշվի առնելու, կրած մասը հաշվակցելու հարցը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, Ի.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակելով տուգանք և Համաներման ակտի կիրառմամբ նրան

453 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ազատելով նշանակված պատժից, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտման հանգեցնող դատական սխալ, ուստի բեկա- նել է ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հան- գամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադր- ված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակե- լու կանոնների խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերա- պահ բեկանմանը հանգեցնող դատավարական իրավունքի խախտում չէ: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններից և սեփական նախա- ձեռնությամբ անդրադառնալ ամբաստանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները կիրառ- ված չլինելու հարցին, ապա այդ հիմքով բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը: 17. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատա- րանը գտնում է, որ իրավաչափ չէ Ի.Նունուշյանի վերաբերյալ Առա- ջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավ- ճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կանոնի խախտման հիմքով բեկանելու, գործը նոր քննության ուղարկե- լու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ մեղադ- րողի վերաքննիչ բողոքը վերաբերել է Առաջին ատյանի դատարանի կող- մից արարքի քրեաիրավական վերաորակմանը: Այլ կերպ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով ստորադաս դատարանի դատա- կան ակտը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից` թույլ տալով վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտման: 17.1. Անդրադառնալով մեղադրողի վերաքննիչ բողոքը քննության առարկա չդարձնելու և մերժելու մասին Վերաքննիչ դատարանի այն պատ- ճառաբանությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակ- ցությամբ կայացնելու համապատասխան որոշում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ հետևությունն անհիմն է, քանի որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմ նավորում ների սահմաններից նույնիսկ իրավա- չափ կերպով դուրս գալը տվյալ դեպքում, ըստ էության, չէր ստեղծում

454 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որևէ խոչընդոտ մեղադրողի բողոքը քննության առարկա դարձնելու և այդ կապակցությամբ համապատասխան հետևության հանգելու համար: 18. Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ և 7-րդ հոդ- վածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է: Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի` 2014 թվա- կանի նոյեմբերի 26-ի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտում ները և գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության ու գնահատման հիման վրա հանգի համապատասխան հետևության: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաս- տանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռա- բեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Իլլա- րիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

455 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

34.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0179/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի հուլիսի 21-ին Վազգեն Խնոևը հաղորդում է ներկա- յացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյ- թուն բաժին այն մասին, որ ոմն Հրաչը, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ իրենից վերցրել է ընդհանուր առմամբ 490.000 ՀՀ դրամ գումար՝ խոստանալով վերադարձնել հաջորդ օրը, սակայն չի վերադարձ- րել՝ տիրանալով նշված գումարին: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստի- կանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստվել են նյութեր: 456 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի հուլիսի 22-ին նյութերն ըստ ենթակայության ուղարկ- վել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: 2014 թվականի օգոստոսի 4-ին հետաքննիչ Ս.Բաղդասարյանը (այսու- հետ` նաև Հետաքննիչ) որոշում (այսուհետ նաև` Որոշում) է կայացրել նյու- թերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացա- կայության հիմքով: 2. 2014 թվականի օգոստոսի 19-ին Վ.Խնոևը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին և խնդրել վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: 2014 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Երևան քաղաքի դատա- խազը (այսուհետ նաև՝ Դատախազ) Վ.Խնոևի բողոքը մերժել է և հաստա- տել Որոշման օրինականությունը: 3. 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Վ.Խնոևը դիմել է Երևանի Կենտ- րոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատա- րան)՝ խնդրելով վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և պարտավորեցնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչա- կան շրջանների դատախազին հարուցել քրեական գործ: Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 21-ի որոշ- մամբ Վ.Խնոևի բողոքը բավարարել է մասնակիորեն` վարույթն իրակա- նացնող մարմ նին պարտավորեցնելով վերացնել Հետաքննիչի 2014 թվա- կանի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված` Վ.Խնոևի իրավունքների խախտումը: 4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատա- րան) 2015 թվականի հունվարի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ: 5. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բա- դալ յանը: Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 6. Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի` նյութերով քրեա- կան գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն` Վ.Խնոևի

457 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ. «(...) Վ.Խնոևը աշխատում է «Տոտո գեյմինգ» Ռուբինյանց 12 հասցեում գործող սպասարկման կենտրոնում: 15.06.14թ. մշտական հաճախորդնե- րից ոմն Հրաչի խնդրանքով գումարը հետագայում վճարելու պայմանով ձևակերպել է 170.000 ՀՀ դրամ խաղադրույք: Իսկ արդեն հաջորդ օրը գնա- ցել են «Կավալի» ակումբ, որտեղ Հրաչը նախ առաջարկել է սպասել մինչև ընկերը կբերի գումարը, իսկ հետագայում արդեն պարտքով ևս 320.000 ՀՀ դրամ գումար` խոստանալով նույն օրը վերադարձնել ամբողջ գումարը, սակայն այդպես էլ չի վերադարձրել: Ձեռնարկված միջոցառում ներով արարքը կատարած անձին հնարա- վոր չի եղել հայտնաբերել: Այսպիսով, նյութերի նախապատրաստմամբ հիմ նավորվել է, որ ոմն Հրաչի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդ- վածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, քանի որ տվյալ դեպքում Վ.Խնոևը կամավոր, սեփական ռիսկով և գիտակցաբար կատա- րել է քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբե- րություն, ուստի և քաղաքացու կողմից ստանձնած պարտավորության չկատարումը չի կարող քննարկվել քրեաիրավական հարաբերություն- ների համատեքստում, այդ հարցերը վերաբերում են մասնավոր իրա- վունքի տիրույթին, կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա է լուծման օրենքով սահմանված դատական կարգով» (տե՛ս նյութեր, էջ 9): 7. Հետաքննիչի Որոշման դեմ Վ.Խնոևի կողմից բերված բողոքը մերժե- լու մասին Դատախազի 2014 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ արձա- նագրվել է, որ. «(…) ոմն Հրաչը հանդիսանում է Երևան քաղաքի Յան Ռայ- նիսի փողոցի թիվ 11 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Թադևոս Զոհրաբի Սիմոնյանը»: Նույն որոշման համաձայն՝ «Նախապատրաստված նյութերով փաս- տական տվյալներ ձեռք չեն բերվել Թ.Սիմոնյանի կողմից Վազգեն Խնո- ևի գույքը դիտավորությամբ հափշտակելու վերաբերյալ: Վազգեն Խնոևի բացատրությամբ պարզվել է, որ վերջինս նշված գումարը Թ.Սիմոնյա- նին է տվել, նա էլ պարտավորվել է ետ վերադարձնել վերցրած գումարը: Նյութերի նախապատրաստմամբ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կվկայեն Վազգեն Խնոևից գումարը վերցնելու, այն չվերադարձնե- լու և հափշտակելու Թ.Սիմոնյանի ունեցած նախնական դիտավորության մասին» (տե՛ս նյութեր, էջեր 11-12): 8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում եզրահանգել է, որ. «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս հիմք է ընդունվել միայն Վազգեն Խնոևի բացատրությունը: Դատարանը գտնում է, որ հետաքննիչի 2014թ. օգոստոսի 04-ի` «Նյու- թերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը հիմ նավոր չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն

458 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

չի դրսևորել և չի պարզել ոմն Հրաչի ինքնությունը, բացատրություն չի վերցրել նրանից և չի պարզել, թե նա իրականում խարդախությամբ Վ.Խ- նոևից գումար հափշտակելու դիտավորություն ունեցել է, թե` ոչ, որի հետ- ևանքով խախտվել են բողոքաբերի իրավունքները: Դրանք ենթակա են վերականգնման` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմ նի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով: Ինչ վերաբերում է բողոքաբերի` որոշումը վերացնելու կոնկրետ պահանջին, ապա Դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդ- յունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակ- ները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգ- նում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմ նին դատա- վարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշում ները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկո- ղության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերա- բերյալ իրավասու մարմ նի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով (…) (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի Լ.Զարյանի վերաբերյալ գործով որոշումը, ԵԿԴ/0081/11/09, կայացված 2010 թվականի փետրվարի 12-ին, կետ 13): Հաշվի առնելով, որ բողոքաբերը բողոքը ներկայացրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա` դատարանը գտնում է, որ պետք է սահմանել պարտականություն` վերաց- նելու թույլ տրված օրինախախտումը և վերականգնել Վազգեն Խնոևի խախտված իրավունքները» (տե՛ս նյութեր, էջեր 25-28): 9. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման արդ- յունքում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ստորադաս դատա- րանի դատական ակտի հիմքում դրված պատճառաբանությունները, եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը բողոքաբեր Վազգեն Խնոևի բողոքը մասնակիորեն բավարարելու հարցում ըստ էության հան- գել է ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքեր չկան (տե՛ս նյութեր, էջեր 83-95):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում.

459 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես՝ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ, 182-րդ և 185-րդ հոդվածների պահանջները: Ի հիմ նավորումն իր փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, գտել է, որ քրեական գործի հարուց- ման հիմքերի առկայության վերաբերյալ եզրահանգում ներ անելու համար ոմն Հրաչին հայտնաբերելու, վերջինիս հայտնի՝ Վ.Խնոևի կողմից ներ- կայացված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները պարզելու համար անհրաժեշտ է հարուցել քրեական գործ: ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 175-րդ և 176-րդ հոդվածների վերլուծության հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ Վ.Խնոևի բացատրություններում առկա փաստերը ճշտելու համար ոմն Հրաչին հայտնաբերելու, նրանից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը քրեական գործ հարուցե- լու նախապայման, առավել ևս` հիմք չէ: 11. Բողոք բերած անձը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մար- մինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 185-րդ հոդված- ների պահանջների պահպանմամբ Վ.Խնոևի հաղորդման հիման վրա նախապատրաստել է նյութեր քրեական գործի հարուցման հիմքի` հանցա- գործության հատկանիշի առկայությունը ստուգելու ուղղությամբ, սակայն նախապատրաստված նյութերի արդյունքով որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել, իսկ քրեական գործի հարուցումը` միայն ոմն Հրաչին հարցաքննելու նպատակով, անթույլատրելի է: Անդրադառնալով ոմն Հրաչի արարքում ենթադրյալ խարդախության հանցակազմի առկայության խնդրին և հիմք ընդունելով այդ հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի` Լ.Ավետիսյանի գործով թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումը` Բողոքաբերը փաս- տարկել է, որ Վ.Խնոևի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, այդ թվում` վերջինիս բացատրություններով չի հիմ նավորվել Վ.Խնոևին մոլորության մեջ գցելու նպատակով` իրական, ճշմարիտ փաս- տերը դիտավորյալ խեղաթյուրելու կամ ճշմարտության մասին լռելու հան- գամանքը: Ընդհակառակը, պարզվել է, որ Վ.Խնոևն իր կամքով, սեփա- կան ռիսկով կատարել է նշված ընկերության մշտական հաճախորդներից մեկի՝ իր փոխարեն խաղադրույք կատարելու խնդրանքը: 320.000 ՀՀ դրամ գումար տալը նույնպես Վ.Խնոևի ազատ կամարտահայտության արդյունք է, քանի որ, կասկածներ ունենալով նախորդ գումարը պարտապանի կող- մից չմարելու հանգամանքի վերաբերյալ, Խնոևն ազատ էր ինքնուրույն տնօրինելու իր գումարները և հրաժարվելու դրանք տրամադրելուց, ինչը, սակայն, չի արել: Ինչ վերաբերում է ոմն Հրաչի՝ Թ.Սիմոնյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությանը, ապա

460 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բողոքաբերի պնդմամբ նրա գործողությունները՝ Վ.Խնոևին հանդիպելը, գումարը վերցնելու հանգամանքը չժխտելը և այն վերադարձնելու պատ- րաստակամություն հայտնելը, վկայում են, որ վերջինս ի սկզբանե նպա- տակ չի ունեցել խարդախությամբ հափշտակելու Վ.Խնոևի գումարները: 12. Բողոքաբերի պնդմամբ բողոքարկվող դատական ակտը հակասում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ` Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկ- տեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով թիվ ԵԿԴ/0044/11/13, 2011 թվականի հուլիսի 13-ի` Հ.Հարությունյանի գործով թիվ ԵԿԴ/0004/11/11 և 2014 թվա- կանի օգոստոսի 15-ի` Ռ.Ախայանի գործով թիվ ԵԿԴ/0199/11/13 որոշում նե- րում արտահայտված իրավական դիրքորոշում ներին: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ քրեական գործ հարու- ցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք գործողություններ և պարտավորեցնելով վերացնել Հետաքննիչի` 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված՝ Վ.Խնոևի իրավունք- ների խախտումը, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատա- րանի որոշումն ուժի մեջ թողնելով, դուրս են եկել իրենց լիազորություն- ների սահմաններից: 13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առա- ջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի և Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշում ները և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դատական ստուգման սահմանների կապակցությամբ առկա է առերևույթ հակասություն Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի և Վճռաբեկ դատա- րանի՝ Գագիկ Ղևոնդյանի գործով կայացված որոշման միջև (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Ուստի, օրենքի միատեսակ կիրառությունն ապահո- վելու իր գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ վերոնշյալ դատական ակտերի միջև հակասությունների առկայության հարցին: 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կայացրած դատա- կան ակտերը հակասո՞ւմ են արդյոք Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով որոշմանը: 16. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետության բարձրագույն դատական

461 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ատյանը, բացի uահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու oրենքի միատեuակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները uահմանվում են Սահմանադրությամբ և oրենքով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համա- ձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատա- կան ակտի հիմ նավորում ները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգա- մանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմ նավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաս- տական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգա- մանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարա- գայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագր- ված իրավանորմը կդառնա անկիրառելի: Դրա հետ մեկտեղ, վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմ նավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույ- թով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդ- հակառակը՝ եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառ- ման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (Վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել Անահիտ Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 14-15-րդ կետերում): 17. Վճռաբեկ դատարանը Գ.Ղևոնդյանի գործով որոշմամբ իրավա- կան դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) քրեական գործի հարու- ցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթաց- քում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական

462 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավա- րական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպա- տակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատ- րաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորություն- ների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմ նին կամ քննիչին ղեկավար ցուցում ներ և հանձնա- րարություններ կարող է տալ միայն դատախազը: (...) Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատա- վարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից: (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռա- բեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ կետը): Մեջբերված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը վերահաստատել է մի շարք այլ որոշում ներում, այդ թվում` բողոքաբերի կողմից վկայակոչված 2014 թվականի օգոստոսի 15-ի` Ռ.Ախայանի գործով թիվ ԵԿԴ/0199/11/13 որոշման մեջ: 18. Նույն` Գ.Ղևոնդյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև. «[Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում իրականացվող դատական վերահս- կողության (...) առանձնահատկություններով է պայմանավորված քրեա- դատավարական օրենսդրության մեջ առկա այն տարբերակված մոտե- ցումը, որը վերաբերում է գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման և մինչդատական վարույթի ընթացքում կայացվող այլ որոշում ների կամ իրականացվող գործողությունների (անգործության) բողոքարկման արդյունքում կայացվող դատական ակտերին: Մասնավո- րապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ընդհանուր կարգը, ամրագրում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմ նավորված, ապա դատավորը որոշում է կայաց- նում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնե- լու` վարույթն իրականացնող մարմ նի պարտականության մասին (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվա- կանի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը): Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա

463 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդյունքում ընդունվող որոշում ների շրջանակը, ինչպես նաև ընդուն- ված որոշում ների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրա- վանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեա- կան գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ: (...) Գտնելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմ նի որոշումն օրինական և հիմ նավորված չէ՝ դատա- րանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում է կայացնում վիճարկվող որոշումը վերաց- նելու մասին, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարու- ցումը պարտադիր է: Հակառակ դեպքում դատարանը մերժում է ներկա- յացված բողոքը՝ հաստատելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: (...)» (տե՛ս Գագիկ Գևորգի Ղևոնդյանի գործով Վճռա- բեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 17-18-րդ կետերը): Մեջբերված դիրքորոշումը ձևավորելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև բողոքաբերի կողմից վկայակոչված` 2011 թվականի հուլիսի 13-ի` Հ.Հարությունյանի գործով թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման իրավական դիրքորոշում ները: 19. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատա- րանը Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմող Վ.Խնոևի բողոքը ճանաչել է հիմ նավորված այն հիմքով, որ վարույթն իրականացնող մար- մինը բավարար ջանասիրություն չի դրսևորել և չի պարզել ոմն Հրաչի ինքնությունը, բացատրություն չի վերցրել նրանից և չի պարզել, թե նա իրականում խարդախությամբ Վ.Խնոևից գումար հափշտակելու դիտավո- րություն ունեցել է, թե` ոչ, որի հետևանքով խախտվել են բողոքաբերի իրա- վունքները: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը բողոքը բավարա- րել է մասնակիորեն` վարույթն իրականացնող մարմ նին պարտավորեցնե- լով վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ թույլ տրված` Վ.Խնոևի իրավունքների խախտումը: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմ նավորված և պատճառաբանված է (տե՛ս սույն որոշման 3-րդ, 8-9-րդ կետերը): 20. Նախորդ կետում վերլուծված փաստական հանգամանքները գնա- հատելով սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

464 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի`Գ.Ղևոնդյանի գործով որոշմանը: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը հիմնված է այն հան- գամանքի վրա, որ Գ.Ղևոնդյանի գործով կայացված դատական ակտի հիմ նավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշում ներն իրենց բնույթով առա- վել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաս- տական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակ- ցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Գ.Ղևոնդյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ դատարանները դատական ստուգման են ենթարկել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմ նավորվածությունը և անդրադարձել վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատավարական գործողություններ կատարելու նպատա- կահարմարությանը, ինչպես նաև կայացված որոշմամբ վարույթն իրակա- նացնող մարմ նին պարտավորեցրել են վերացնել բողոքաբերի իրավունք- ների խախտումը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Գ.Ղևոնդյանի գործով որոշման հիմ նավորում ները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել: Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով Գ.Ղևոնդյանի գոր- ծով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավա- կան դիրքորոշում ները, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշ- ման դեմ բերված բողոքի քննության ընթացքում անդրադարձել են դատա- վարական գործողություններ կատարելու նպատակահարմարությանը («վարույթն իրականացնող մարմինը բավարար ջանասիրություն չի դրսևորել և չի պարզել ոմն Հրաչի ինքնությունը, բացատրություն չի վերց- րել նրանից»), ինչպես նաև վարույթն իրականացնող մարմ նին պարտա- վորեցրել են վերացնել Հետաքննիչի 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշ- մամբ թույլ տրված` Վ.Խնոևի իրավունքների խախտումը: 21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, Առա- ջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջ- ները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել են Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով որոշ- ման հիմ նավորում ները, որոնք նրանց համար պարտադիր են եղել: Ստո- րադաս դատարանները ոչ միայն չեն կիրառել կիրառման ենթակա՝ Վճռա- բեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ

465 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

փաստարկի մատնանշմամբ չեն հիմ նավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: Արդյունքում ստորադաս դատարանները դուրս են եկել քրեական գոր- ծի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահման- ներից` թույլ տալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինա- կանության սկզբունքի խախտում: 22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտում ներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրան- ցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարան- ները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, արդյունքում նաև` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջ- ները: Խախտում ներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գոր- ծով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գոր- ծի նոր քննության ընթացքում, պահպանելով քրեական գործի հարու- ցումը մերժելու որոշման դատական ստուգման սահմանները, Վերաքննիչ դատարանը պետք է քննության առարկա դարձնի նաև խարդախության հանցակազմի բացակայության վերաբերյալ բողոքաբերի փաստարկ- ները (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) և օրենքով սահմանված կարգով գա համապատասխան եզրահանգման: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաս- տանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռա- բեկ դատարանը

466 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վազգեն Արսենի Խնոևի իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումն օրի- նական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

467 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

35.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱՆԴ/0094/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պաշտպան օրինական ներկայացուցիչ Ա.ՔՈՉԱՐՅԱՆԻ Ա.ՍԵԹՈՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ պաշտպան Ա.Քոչարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Գրիգորյանի` 2013 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17801813 քրեա- կան գործը:

468 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

1.1. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Աղասի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 1.2. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին անչափահաս Արամայիս Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 1.3. 2013 թվականի սեպտեմբերի 28-ին Արտակ Վարդանյանը ներգրավ- վել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 1.4. 2013 թվականի նոյեմբերի 19-ին Արմեն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 1.5. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Հրաչյա Հակոբյանը ներգրավ- վել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 1.6. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Ա.Կարապետյանին առա- ջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առա- ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով: 1.7. Արամայիս Նունուշյանի կողմից 2013 թվականի օգոստոսին հոր` Արմեն Նունուշյանի բանավոր ցուցումով «Ֆոլկսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդից 15 հաբ ձեռք բերելու և դրանք անհայտ անձին իրացնելու նպատակով Սեբաստիա 117 հասցեի հարևանությամբ գտնվող կենտրոնական փողոցի ծառի տակ դնելու վերաբերյալ թիվ 17801813 քրեա- կան գործի մասը 2013 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ խոշոր չափի` 9.23 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարած- քում պահելու վերաբերյալ մասը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով: 1.8. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Արամայիս Նունուշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է

469 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2. 2013 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրա- կան եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչա- կան շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճ- ռով Արամայիս Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշա- նակվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշված դատավճռով դատապարտվել են նաև Արմեն Նունուշյանը, Ա.Կարապետյանը, Հ.Հակոբյանը, Ա.Վարդանյանը: Արմեն Նունուշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով` երկու դրվագներից յուրաքանչյուրով, դատապարտվել է ազա- տազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբա- ղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երկու դրվագներից յուրաքանչյուրով` ազատազրկման 7 (յոթ) տարի ժամ- կետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, վերջ- նական դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սույն դատավճռով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված ազատազրկման 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժի չկրած մասից 4 (չորս) տարին, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոն- ներ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով: Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) ամիս ժամեկտով: Հ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268- րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) ամիս ժամկետով: Ա.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: Ա.Վարդանյանին թմրամոլությունից բուժելու

470 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նպատակով նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգե- բույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում: 3. Մեղադրող Մ.Հակոբյանի, ամբաստանյալներ Հ.Հակոբյանի, Ա.Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտ- պան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամբաստանյալներ Հ.Հա- կոբյանի, Ա.Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, իսկ դատախազ Մ.Հակոբյանի վերաքննիչ բողոքը` բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է` վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտելով ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամ- կետով: 4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պաշտպան Ա.Քոչարյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Ա.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) [Ի]րացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախ- նական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմ նարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշ- յանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված «Մարլբորո» տեսակի ծխախոտի տուփից իրաց- ման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնաց- նելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատա- կով թողել նույն մուտքի դռան հետևում: Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ

471 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել: Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխա- նաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամի- ջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբեր- վել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 315-316): 6. Արմեն Նունուշյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ որդուց պարտքով գումար է պահանջել` նշելով, որ «թավանի գումար պետք է փակվի» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 186): Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ հայրը զանգահարել և խնդրել է 1.000.000 ՀՀ դրամ գումար` ասելով, որ պարտվել է, և այն անհապաղ պետք է մարի, իսկ չվճարելու դեպքում իրենց կվնասեն (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 42-43, հատոր 2, թերթեր 308-309, հատոր 3, թերթ 187): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխա- նատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, հանցանքը կատարել է իրեն և իր ընտանիքի անդամ նե- րին սպառնացող վտանգը կանխելու պատճառով: Դատարանն անչափահաս ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում: (…) Հաշվի առնելով Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հան- ցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի: Միաժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Նունուշ- յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդա- րությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հան- ցագործությունները հետևյալ պատճառաբանությամբ:

472 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(…) Դատաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Արամայիս Նու- նուշյանը նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում և որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, նրա ծնողներն ամուսնալուծված են, փաստացի դաստիարակվել է անբա- րենպաստ կենսապայմաններում, հանցանքը կատարել է ազատազրկ- ման վայրում պատիժ կրող, սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու հետևանքով, ինչպես հորը, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամ ներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով: Դատարանը գտնում է, որ վերը շարադրված բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստան- յալ Ա.Նունուշյանի կատարած հանցագործության, այնպես էլ նրա վտան- գավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը ծան- րացնող հանգամանքների բացակայության պայմաններում օբյեկտիվ հիմք են հանդիսանում նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 191-192): 8. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առա- ջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով գործի հանգամանքները, Արամայիս Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդ- վածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հան- ցագործությունների ծանրությանը և դատապարտյալի անձին: Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչված ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը` հոր պարտքը չվճարելու հետևանքով կատարելու մասին, ինչպես վերջի- նիս, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամ ներին վնասելու սպառնա- լիքը կանխելու դրդապատճառով, Վերաքննիչ դատարանը հարկ է համա- րում արձանագրել, որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմ նավորվել և չի հաստատվել Արա- մայիս Նունուշյանին կամ նրա ընտանիքի անդամ ներին սպառնացող որևէ վտանգի առկայության կամ դրա իրական հավանականության հան- գամանք: Այսպիսով, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատ- ժաչափ նշանակելիս կիրառել է այն օրենքը (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը), որը ենթակա չէր կիրառման: (…)

473 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Արամայիս Արմենի Նու- նուշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատա- րած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, կատարման հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, դատա- կան ակտում շարադրված պատասխանատվությունը և պատիժը մեղմաց- նող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրաց- նող հանգամանքների բացակայությունը` համակցության մեջ, և հանգում հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանա- կել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի սահմաններում, ինչը հիմք է դատական ակտը այդ մասով բեկանելու և փոփոխելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 128-129): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմ նավորում ներով. Բողոքաբերի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմ նավորված չէ, հետևաբար ենթակա է բեկանման: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Ա.Նունուշյանը հանցանքը կատարելիս եղել է անչափահաս, նախկինում երբևէ արա- տավորված չի եղել, շահադիտական նպատակներ չի հետապնդել, նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է ճշմարտացի ինքնախոստովանական ցուցմունքներ, ծնողներն ամուսնալուծված են, իսկ հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող հոր` Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենա- լու և այն չվճարելու դեպքում ինչպես հորը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամ ներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով: Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ վերոնշյալ հանգա- մանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես հանցագործության, այնպես էլ Ա.Նունուշյանի անձի վտանգավորության աստիճանը, ուստի պատասխանատնությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հիմք են նրա նկատ- մամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: 10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռա- բեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և փոփոխել` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճռին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունների կապակցությամբ առկա

474 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորո- շում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործե- րով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավոր են արդյոք ամբաստանյալ Ա.Նունուշ- յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները: 13. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազ- գային դաշնագրի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհ- րաժեշտ են նրան որպես մանկահասակի»: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայ- մանների իրավունք»: «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») 5-րդ կետի համաձայն` «Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգը ուղղված է առաջին հերթին անչափա- հասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավա- խախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համա- չափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություն- ներին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին»: «Պեկինյան կանոնների» 17.1-րդ կետի համաձայն` «Ներգործության միջոցների ընտրության ժամանակ իրավասու մարմինը պետք է ղեկա- վարվի հետևյալ սկզբունքներով. ա) ներգործության միջոցները միշտ պետք է համարժեք լինեն ոչ միայն իրավախախտման հանգամանքներին և ծանրությանը, այլև անչա- փահասի դրությանը և պահանջներին, ինչպես նաև հասարակության պահանջներին. բ) անչափահասի անձնական ազատության սահմանափակման մասին որոշումը պետք է ընդունվի միայն հարցի մանրազնին քննարկու- մից հետո, և սահմանափակումը հնարավորության սահմաններում պետք է հասցնել նվազագույնի. (…)»: «Պեկինյան կանոնների» 19.1-րդ կետի համաձայն` «Անչափահասին որևէ ուղղիչ հիմ նարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի, անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված»:

475 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 37-րդ հոդ- վածի համաձայն՝ «Մասնակից պետությունները ապահովում են, որ. (...) (բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամա- յական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազր- կումն իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում են միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է՝ կարճ ժամանակամիջո- ցով, (...)»: «Ազատազրկված անչափահաս անձանց պաշտպանության վերա- բերյալ» ՄԱԿ-ի կանոնների («Հավանայի կանոններ») 2-րդ կետը սահմա- նում է. «Անչափահասին ազատությունից զրկելը պետք է կիրառվի որպես ներգործության ծայրահեղ միջոց՝ անհրաժեշտ նվազագույն ժամկետով: Այն պետք է սահմանափակվի բացառիկ դեպքերում: Պատժի ժամկետը պետք է որոշվի դատական մարմ նի կողմից՝ չբացառելով նրան վաղա- ժամկետ ազատելու հնարավորությունը»: Մեջբերված դրույթների վերլուծությունից բխում է, որ անչափահաս- ները, պայմանավորված իրենց տարիքային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով, ունեն հատուկ հոգածության և խնամքի կարիք, ուստի արդարադատություն իրականացնելիս պետք է հաշվի առնել ձեռնարկվող միջոցառում ների հնարավոր ազդեցությունը նրանց բարեկեցության վրա: Մասնավորապես, կիրառվող ներգործության միջոց- ների ընտրությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն կատարված իրավախախտման ծանրությամբ, այլև անձի անհատական առանձնա- հատկություններով: Հասարակությունից մեկուսացնելու հետ կապված պատժատեսակները անչափահասների նկատմամբ պետք է կիրառվեն որպես ծայրահեղ միջոց` հնարավոր նվազագույն ժամկետներով և սահ- մանափակ ու բացառիկ դեպքերում, քանի որ ի տարբերություն չափահաս- ների՝ ազատազրկման բացասական հետևանքները նրանց վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում: 14. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համա- ձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատ- մամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնե- լով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները: 2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հան- րության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են`

476 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(...) 2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը. (...) 8) հանցանքը սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը. (...)»: ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում սույն օրենսգրքի դրույթնե- րին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնում նախատեսված կանոնները»: Նույն օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անչափա- հասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առող ջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը»: ՀՀ քրեական օրենսդրությունում անչափահասների նկատմամբ քրեա- կան պատասխանատվության և պատժի հատուկ կանոնների նախատե- սումը մարդասիրության սկզբունքի կարևորագույն դրսևորում ներից է: ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ բաժնում նախատեսված են պատժի տեսակների սահմանման և դրանց նշանակման, քրեական պատասխանատվությու- նից և պատժից ազատելու, պատժի կրումից պայմանական վաղաժամ- կետ ազատելու, վաղեմության ժամկետները հաշվելու և դատվածության մարման հատուկ պայմաններ, որոնք էականորեն բարելավում են անչա- փահասի վիճակը և լրացուցիչ երաշխիքներ սահմանում նրա իրավունք- ների պաշտպանությունն ապահովելու համար: Բացի այդ, անձի տարիքից բխող հոգեկան առանձնահատկություններով պայմանավորված՝ հան- ցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելն (14-18 տարե- կան) ինքնին քրեական օրենսգրքում նախատեսված է որպես մեղմացուցիչ հանգամանք: Անչափահասի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս ՀՀ քրեա- կան օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդ- հանուր սկզբունքներից (օրինականության, արդարության և պատասխա- նատվության անհատականացման, մարդասիրության սկզբունքներ) բացի (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ մանրամասն տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 14-21-րդ կետերը), դատարանը պարտավոր է ղեկավարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով սահման- ված կանոններով: Այսպես` հանցագործության` հանրային վտանգավո- րության բնույթի և աստիճանի (մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնա- սի չափը, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու

477 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմաց- նող և ծանրացնող հանգամանքների հետ մեկտեղ դատարանը պատիժ նշանակելիս պետք է հատկապես հաշվի առնի` 1) անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները (ընտա- նեկան դրությունը, ծնողների և ընտանիքի այլ անդամ ների հետ հարաբե- րությունների բնույթը, նյութական վիճակը, կրթությունը, աշխատանքը և այլն), 2) հոգեկանի զարգացման աստիճանը (հուզական ոլորտը, որոշակի իրադրությունում ճիշտ կողմ նորոշվելու և իր գործողությունները ղեկավա- րելու ունակությունը, ինտելեկտի մակարդակը և այլն), 3) առող ջության վիճակը (մտավոր և ֆիզիկական առող ջության վերա- բերյալ առկա տվյալները), 4) անձի այլ առանձնահատկությունները (հետաքրքրությունների շրջանակը, աշխատանքի, կրթության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ վերաբերմունքը և այլն), 5) նրա վրա այլ անձանց ազդեցությունը (նրանց միջև առկա հարա- բերությունների բնույթը, անչափահասին հանցագործության մղելու եղա- նակներն ու միջոցները` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն, հարկադ- րանք, համոզում, խաբեություն և այլն): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված հանգա- մանքները ենթակա են բազմակողմանի հետազոտման անչափահասների վերաբերյալ յուրաքանչյուր գործով: Միայն դրանց համակողմանի վերլու- ծության արդյունքում դատարանը կարող է ամբող ջական պատկերացում կազմել անչափահասի անձնային և տարիքային առանձնահատկություն- ների մասին և ընտրել այնպիսի ներգործության միջոց, որն ուղղված կլի- նի նրա ուղղմանն ու դաստիարակությանը: Այս կապակցությամբ Վճռա- բեկ դատարանը ընդգծում է նաև, որ անչափահասի նկատմամբ կիրառ- վող քրեաիրավական ներգործության միջոցը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի ընդհանուր նպատակներից բացի (սոցիալական արդարության վերականգնում, պատժի ենթարկված անձի ուղղում, հանցագործությունների կանխում), պետք է հետապնդի նաև անչափահասի հոգեկան և ֆիզիկական բնականոն զարգացման, նրա բարեկեցությունն ապահովելու հատուկ նպատակ: 14.1. Անչափահասները, գտնվելով զարգացման փուլում և որպես անհատ դեռևս լիարժեք կայացած չլինելով, ավելի են հակված ընկնե- լու այլ անձանց բացասական ազդեցության տակ: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անչափահասի կողմից հանցանքի կատարումը պայմա- նավորվում է նրա վրա այլ անձանց ազդեցությամբ, անհրաժեշտ է մանրա- մասն վերլուծության ենթարկել նրանց միջև առկա հարաբերությունների

478 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բնույթը, անչափահասի վրա բացասական ներգործության աստիճանը և դրա արդյունքում վրա հասած հետևանքները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման ազդեցությունը, գործի հանգամանքներով պայմանավորված, կարող է տարբեր քրեաիրավական նշանակություն ունենալ: Մասնավորապես, եթե հանցանքը կատարվել է սպառնալիքի, հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցությամբ, ապա այն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով պետք է գնահատվի որպես մեղմացնող հանգամանք: Վերոգրյալը վերաբերում է այնպիսի սպառնալիքին կամ հարկադ- րանքին, որն անձին չի զրկում իր կամքով գործելու հնարավորությունից և չի ստեղծում ծայրահեղ անհրաժեշտության վիճակ: Նյութական, ծառա- յողական կամ այլ կախվածության դեպքում անհրաժեշտ է փաստել, որ նման կախվածությունն իրական է և պայմանավորել է հանցանքի կատա- րումը: Այսպես` նյութական կախվածության դեպքում հանցավորը ֆինան- սական կախվածության մեջ է գտնվում իրեն ազդեցության տակ գցողից (օրինակ՝ նրա խնամքի տակ է, բնակվում է նրա բնակարանում և այլն), ծառայողական կախվածության դեպքում գործում են ղեկավար և ենթակա հարաբերությունները, իսկ այլ կախվածության տակ պետք է հասկանալ այնպիսի իրավիճակ, երբ ձևավորված հանգամանքների ուժով անձն իրեն պարտական է զգում մեկ այլ անձի նկատմամբ, իսկ վերջինս դա օգտա- գործելով` հակում է նրան հանցագործության: Այն կարող է առաջանալ ամուսնական, բարեկամական կամ այլ հարաբերությունների ուժով (կնոջ և ամուսնու, ծնողի և երեխայի, աշակերտի և ուսուցչի, ուսանողի ու դասա- խոսի միջև և այլն): Վերոնշյալ հանգամանքների պարզաբանումն էական նշանակություն ունի հանցագործության մեջ անչափահասի իրական դերը և մասնակ- ցության աստիճանը, հանցավորի անձի և նրա արարքի հանրային վտան- գավորությունը ճիշտ գնահատելու և դրան համարժեք պատիժ նշանակե- լու հարցում: 15. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատա- րելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապ- ված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականո- րեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կող- մից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապա- տասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ

479 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ: 2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հան- գամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»: Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշում ներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդ- վածը կարող է կիրառվել առնվազն հետևյալ երկու պայմանների առկա- յության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացա- հայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգա- մանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մաս- նավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժա- ռիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա: Անչափահասների քրեական պատասխանատվության բնագավառում վերոգրյալ նորմն ունի կիրառման որոշակի առանձնահատկություններ և ձեռք է բերում հատուկ կարևորություն: Այսպես, դատարանը պատիժ նշա- նակելիս պետք է ոչ միայն ղեկավարվի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, այլև հաշվի առնի ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվա- ծում թվարկված հանգամանքները, որոնց համակցությունը կարող է վկա- յել գործում «բացառիկ» հանգամանքների առկայության մասին և հիմք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: 15.1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների սոցիալ- հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված` հասա- րակությունից նրանց երկարատև ժամկետով մեկուսացնելն արդարաց- ված չէ, քանի որ անչափահաս տարիքում անձը հեշտությամբ է ենթարկ- վում շրջապատի բացասական ազդեցությանը, մեծանում է հանցավոր ենթամշակույթի տարրերը յուրացնելու հավանականությունը: Մյուս կող- մից նրանք, ի տարբերություն չափահասների, ավելի հեշտ են ենթարկվում պատժի ուղղիչ ազդեցությանը: Հետևաբար դատարանը նախ և առաջ

480 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պետք է քննարկի ազատությունից զրկելու հետ չկապված պատժատե- սակի նշանակման հնարավորությունը: Որոշակի ժամկետով ազատազր- կումը` որպես անչափահասների նկատմամբ կիրառվող ամենախիստ պատժատեսակ, պետք է նշանակվի միայն բացառիկ դեպքերում, երբ ներ- գործության որևէ այլ միջոց չի կարող դրական արդյունք ապահովել: 16. Սույն որոշման նախորդ կետում արտահայտված դիրքորոշումը վերլուծելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված միջազգային և ներպետական իրավական կարգավորում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անչափահա- սին մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսվում է միայն ազատազրկում պատժատեսակը, դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ավելի մեղմ պատժամիջոց ընտրելու կամ ավելի ցածր պատժաչափ նշանակելու հնարավորությունը` հաշվի առնե- լով առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առող ջության վիճակը, նրա վրա այլոց ազդեցությունը, անձը բնութագրող այլ տվյալները, ինչպես նաև հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Այս մոտեցումը համահունչ է անչափահասների պաշտպանությանն ուղղված միջազգային-իրավական փաստաթղթերի բովանդակությանը և հետապնդում է վերջիններիս բնա- կանոն զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու իրավաչափ նպա- տակ: 17. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ ամբաս- տանյալ Ա.Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս տարիքում` 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, հորը` Արմեն Նունուշյանին թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և իրացնե- լուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիս հանձնարարությամբ ձեռք է բերել և իրացրել խոշոր չափի` ընդհանուր 0,022 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտոր (տե՛ս սույն որոշ- ման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնեով կատարված հանցա- գործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը` այն, որ Ա.Նունուշյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, հանգել է հետևության, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել բացառա- պես ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի: Միևնույն ժամանակ գնա- հատելով գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Ա.Նունուշյանի նկատ- մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ է նշանակել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

481 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրա- ռումը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչ- ված` ամբաստանյալ Ա.Նունուշյանի կողմից հանցանքը հորը և ընտանիքի մյուս անդամ ներին սպառնացող վտանգը կանխելու դրդապատճառով կատարելը քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետա- զոտված ապացույցներով չի հիմ նավորվել և չի հաստատվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալ- ները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերաց- նելիս պատշաճ վերլուծության չի ենթարկել գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, ինչպես նաև չի գնահատել անչափա- հասի կյանքի և դաստիարակության պայմանները, նրա վրա այլ անձանց ազդեցությունը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արա- մայիս Նունուշյանը հանցանքը կատարել է անչափահաս տարիքում, հոր` Արմեն Նունուշյանի կողմից նրան հանցանքի կատարմանը ներգրավելու արդյունքում: Այսպես` Արմեն Նունուշյանը որդուց գումար է պահանջել՝ նշե- լով, որ ունի պարտքեր, որոնք չվճարելու դեպքում իրենց կվնասեն: Ծնող և երեխա հարաբերությունների ուժով ամբաստանյալն իրեն պարտավոր- ված է զգացել հոր նկատմամբ, իսկ վերջինս, դա օգտագործելով, հակել է նրան ծանր հանցագործության: Նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ հանցանքը կատարվել է կախվածության ազդեցությամբ, ինչը եղել է իրական և հաստատվել գործում առկա ապացույցներով (տե՛ս սույն որոշ- ման 6-րդ կետը): Ուստի Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ գործով չի հաստատվել Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը հորը և ընտանիքի մյուս անդամ ներին սպառնացող վտանգը կանխելու դրդա- պատճառով կատարելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), հիմ նավորված չէ, չի բխում գործում առկա և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից: 19. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը` Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքն անչափահաս տարիքում, այլ կախվածության ազդեցությամբ՝ ազատազրկման վայրում պատիժ կրող իր հոր` Արմեն Նունուշյանի դրդմամբ կատարելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ամբաստանյալի կյանքի և դաստիարակության անբարենպաստ պայման- ները` այն, որ ծնողները եղել են ամուսնալուծված, հայրը երկար ժամանակ

482 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատիժ է կրել և կրում քրեակատարողական հիմ նարկում, նրա դաստիա- րակությամբ զբաղվել է մայրը միայնակ, իրենց բնույթով բացառիկ են, էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հիմք են օրենքով նախատես- վածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Հետևաբար Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հանգել է ճիշտ եզրակացության: Մասնավորապես, հիմնվելով օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալ- ների վերլուծության վրա և հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը` ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ազատազրկում` հնարավորինս նվազ ժամկետով, ինչը լիովին համապա- տասխանում է անչափահասին հասարակությունից մեկուսացնելը որպես ծայրահեղ միջոց դիտելու և այն բացառիկ դեպքերում կիրառելու վերա- բերյալ միջազգային-իրավական ակտերով սահմանված պահանջներին և նպատակ է հետապնդում ապահովելու անչափահասի բարեկեցությունը, նրա իրավունքների պաշտպանությունն ու բնականոն զարգացումը: 20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմ նավոր չեն: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Ա.Նու- նուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա Ա.Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, անչա- փահասի անձը բնութագրող բոլոր հանգամանքները` թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 90-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հան- գեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատաս- խանող դատական ակտի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատես- ված նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդված- ների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և

483 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվա- կանի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի դատական ակտին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

484 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

36.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱԴԴ/0011/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ամբաստանյալներ պաշտպաններ Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ Ռ.ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆԻ Տ.ԱԹԱՆԵՍՅԱՆԻ Կ.ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Արմենի Կարապետյանի և Ռուբեն Կիմի Գուլգուլ յանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվա- կանի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հա- րությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10133213 քրեական գործը: 485 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Արսեն Արմենի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն մարմ նի՝ 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ Ռուբեն Կիմի Գուլգուլ յանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի ապրիլի 18-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռով Ա.Կարապետյանը և Ռ.Գուլգուլ յանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատ- մամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրանց նկատմամբ նշա- նակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: 3. Մեղադրող Մ.Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ.Գուլգուլ յանի պաշտ- պան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի մարտի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատա- րանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հա- րությունյանը: Վճռաբեկ դատարանը 2015 թվականի մայիսի 25-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակից` ամբաստանյալ Ա.Կարապետյանի պաշտպան Տ.Աթանեսյանը, ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատաս- խան` խնդրելով Ա.Կարապետյանի մասով մեղադրողի վճռաբեկ բողոքը մերժել, և այդ մասով Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 5. Ամբաստանյալ Ա.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2013 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 15.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 16 շենքին հարակից հատվածում, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության

486 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ժամանակ, մարմ նական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Վահե Սուրենի Կարա- պետյանի կրծքավանդակի ձախ կեսին, ձախ ազդրին և դիտավորությամբ պատճառել առող ջության ծանր վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 169): Ամբաստանյալ Ռ.Գուլգուլ յանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդ- վածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2013 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 15.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 16 շենքին հարակից հատվածում, անձ- նական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամա- նակ, մարմ նական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ ձեռքով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գևորգ Հայկի Հայրապետ- յանի մարմ նի տարբեր մասերին և դիտավորությամբ պատճառել առող- ջության ծանր վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 169): 6. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1685/հ եզրակացության համաձայն` «Վ.Կարապետյանի ստացած մարմ նական վնասվածքները կրծքավանդակի ձախ կեսի միջին անրակային գծով 6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած թափանցող վերքի՝ սրտապարկի վնասու- մով, կրծքավանդակի ձախ կեսի միջին անութային գծով 6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած թափանցող վերքի ձախ թոքի վնասումով, ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքի մկանների վնասումով, պատ- ճառվել են ծակող-կտրող գործիքով(ներով), այդ թվում դանակով(ներով), հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառ- վել է առող ջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 133): Դատաբժշկական փորձաքննության թիվ 1678/հ և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 2099/Լ եզրակացությունների համաձայն` «Գ.Հայրապետյանի ստացած մարմ նական վնասվածքները՝ ձախ ակնակապիճի ենթամաշկային արյունահավաքի (հեմատոմայի), ձախ ակնագնդի 2-րդ աստիճանի կոնտուզիայի, հիֆեմայի, հեմոֆթալմի, որովայնի բութ վնասվածքի՝ փայծախի պատռվածքի ձևով, պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանք- ներում նշված ժամանակին և պատճառվել է առող ջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 188-189, հատոր 2-րդ, թերթեր 40-41): 7. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռի համաձայն` «Դատարանը (...) ամբաստանյալ Արսեն Կարա- պետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատա- րածի համար, նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը կատա- րել է հանգամանքների պատահական զուգորդմամբ, հանցագործության

487 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարմանը նպաստել է Ռուբեն Գուլգուլ յանի հակաօրինական վարքա- գիծը, որով պայմանավորվել է հանցագործությունը, տուժուղ Վահե Կարա- պետյանի վնասը վերականգնված է, որևէ բողոք կամ պահանջ չունի, ֆիզիկապես վատառողջ է, 17.06.2013 թվականից հաշվառված է ՀԲԿ Ավա- նի հոգեբուժական կլինիկայում և տառապում է «Հետփսիխոտիկ նևրոտիկ խանգարում» ախտորոշմամբ հիվանդությամբ (...), ՀՀ ՊՆ 410-13 թվականի հրամանի «7Բ» հոդվածի համաձայն տրվել է տարկետում առող ջական վիճակի պատճառով՝ 3 տարի ժամկետով, դատահոգեբուժական-դատա- հոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` հանդիսանում է սահմանափակ մեղսունակ անձ, հանցանքը կատարելու պահին գտնվել է հոգեկան լարվածության տագնապայնության, սթրեսա- յին վիճակում (...), բնութագրվում է դրական Երևան քաղաքի թիվ 1 մաս- նաճյուղ «Արաբկիր-005» համատիրության տնօրեն Ա.Երիցյանի կողմից: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Դատարանը (...) ամբաստանյալ Ռուբեն Գուլգուլ յանի պատասխա- նատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում այն, որ նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, նախկինում դատապարտված չի եղել, կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին, ֆիզիկապես վատառողջ է, տառապում է «Երկկողմանի երկայնակի և լայնակի հար- թաթաթություն 3-րդ աստիճանի, զույգ ոտնաթաթերի վեգ-նավակաձև և 1-ին մետատարզալ-ֆալանգային հոդերի արթրոզ, քայլքի ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչի հետևանքով (...) ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բնութագրվում է դրական «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռ.Ղազարյանի կողմից, տուժուղ Գևորգ Հայրապետյանի վնասը վերա- կանգնված է, որևէ բողոք կամ պահանջ չունի: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: (...) (...) [Հ]աշվի առնելով Արսեն Կարապետյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմաց- նող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրաց- նող հանգամանքների բացակայությունը, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ մեկ տարուց ավելի գտնվելով ազատության մեջ գիտակցել է կատարած հանցանքի վտան- գավորությունը և մինչ օրս զերծ է մնացել այլ հակաօրինական արարք- ներ կատարելուց, տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տուժողը որևէ բողոք չի ներկայացրել, հանցանքը կատարել է հանգամանքների պատահական զուգորդմամբ, իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արսեն Կարապետյանը ճանաչվել

488 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է սահմանափակ մեղսունակ և հանցանքը կատարելու պահին գտնվել է հոգեկան լարվածության, տագնապայնության, սթրեսային վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա, հանդիսանում է ընտանիքի միակ զավակը և ՀՀ ԱՆ կից դատահոգեբուժական ստացիո- նար մինչգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Թադևոս- յանի ցուցմունքի համաձայն՝ նույնիսկ ամենամեղմ նևրաստենիայով, եթե մարդը մտնում է մեկուսարան, ապա նրա մոտ առաջանում է ծանր ձևը, որը անդառնալի հետևանք է առաջացնում անձի համար, դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետ- ևության, որ Արսեն Կարապետյանի ուղղվելը հնարավոր է առանց նշա- նակված պատիժը կրելու (...): (...) [Հ]աշվի առնելով Ռուբեն Գուլգուլ յանի անձը բնութագրող տվյալ- ները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հան- գամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հան- գամանքների բացակայությունը, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ մեկ տարուց ավելի գտնվելով ազա- տության մեջ գիտակցել է կատարած հանցանքի վտանգավորությունը և մինչ օրս զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին, տվել է խոստովանա- կան ցուցմունքներ, տուժողը որևէ բողոք չի ներկայացրել, ֆիզիկապես վատառողջ է, այն որ հանցավորը տուժողի առող ջությանը ծանր վնաս պատճառել է իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով, առանց որևէ գործիք կամ առարկա օգտագործելով, դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագոր- ծության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ Ռուբեն Գուլգուլ յանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 175-177): 8. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշման համա- ձայն` «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ- ներ Ռ.Գուլգուլ յանի և Ա.Կարապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն իրական են, գործով ձեռք բերված ապացույցները հաստատում են դրանց առկայությունը, այդպիսիք ող ջամ- տորեն նվազեցնում են վերջիններիս կողմից կատարած հանցանքի` հան- րային վտանգավորության աստիճանը, որի պայմաններում հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դ]ատարանի կողմից ամբաս- տանյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը` բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված

489 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբուն- քից, համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրա- ժեշտ ու բավարար է նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կան- խելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդ- վածով նախատեսված պատժի նպատակները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 76): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ հոդվածների, ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է` ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հաշվի չեն առել նրանց կատա- րած հանցագործության հանրության համար վտանգավորության աստի- ճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը: Ի հիմ նավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը մեջբերել է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշում ներում արտահայտված իրավա- կան դիրքորոշում ները և նշել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ամբաստանյալների դիտավորության ուղղվածությունը, տեսակը, արարքի կատարման եղանակը, օգտագործված գործիքը, մարմ նական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, վերջիններիս հանցավոր մտադ- րության իրականացման աստիճանը և մեղքի ձևը: 10. Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգերով չեն հետազոտել և գնահատել ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (ամբաստանյալներ Ա.Կարապետյանի մեղավոր ճանա- չելը և Ռ.Գուլգուլ յանի մասնակի մեղավոր ճանաչելը, հանցանքը կատա- րելուց հետո վերջիններիս դրսևորած վարքագիծը, մեկ տարուց ավելի ազատության մեջ գտնվելով՝ կատարած հանցանքի վտանգավորությունը գիտակցելը և մինչ օրս այլ հակաօրինական արարքներ կատարելուց զերծ մնալը, Ա.Կարապետյանի կողմից հանցանքը հանգամանքների պատա- հական զուգորդմամբ կատարելը, դատվածություն չունենալը, դրական բնութագրվելը, Ռ.Գուլգուլ յանի կողմից տուժողի առող ջությանը ծանր վնաս պատճառելը` իր ֆիզիկական հնարավորությունները գործադրե- լով): Ավելին՝ ըստ բողոքաբերի՝ նշյալ հանգամանքները չեն կարող նվա- զեցնել ամբաստանյալներ Ռ.Գուլգուլ յանի և Ա.Կարապետյանի կատա- րած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը

490 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն: 11. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Ա.Կա- րապետյանի, Ռ.Գուլգուլ յանի նկատմամբ նշանակված պատիժը պայմա- նականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք ամբաստանյալներ Ա.Կա- րապետյանի և Ռ.Գուլգուլ յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրա- ռելու մասին ստորադաս դատարանների հետևությունները: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`«1. Եթե դատա- րանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատա- պարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատ- վությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»: Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազ- միցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որո- շում ներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաս- տանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համա- կողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցա- վորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազ- միցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբող ջական գնահատման վրա (հանցագործության հան- րային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշում ների, մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի` 2009 թվա- կանի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 գործով, Արմեն Շահբազ յանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 գործով, Արարատ

491 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ավագյանի և Վահան Սահակյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով Վճռաբեկ դատարանի որոշում ները)` հաշ- վի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատ- ճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14 և այլն): Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոններից մեղքի ձևի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում նաև արձանագրել է. «(...) [Մ]եղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործությունների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հան- ցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Ընդ որում, արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը նախատե- սելն ընդգրկում է ոչ միայն ապագայում սպասվելիք փոփոխությունների փաստական բովանդակության գիտակցումը, այլև այդ փոփոխություն- ների սոցիալական նշանակության (հանրային վտանգավորության) գիտակցումը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կող- մից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այս դեպքում հանցագործության սուբ- յեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադ- րությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբող ջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնե- լով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ (…)» (տե՛ս Ա.Շահ- բազ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-րդ կետը): 14. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմ նական վնասվածք պատճառելը կամ առող ջությանն այլ ծանր վնաս պատճառելը (…) պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Շահ- բազ յանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ

492 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավական դիրքորոշումը. «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվա- ծով նախատեսված] հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունա- վետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեա- կան, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավո- րության ապահովում: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առող ջության դեմ ուղղված հանցագործություննե- րից ամենավտանգավորի` դիտավորությամբ առող ջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առա- վել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առող ջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…): (…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հան- րորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակնե- րով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առող ջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրե- լով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմ նի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դա- նակ, կացին, մուրճ, մետաղ յա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմ ներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատար- ման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջա- նում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափե- լիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առող ջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող

493 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցա- գործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուս- տի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս: (…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հան- ցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրա- յին վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմ նական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղա- կայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: [Ա]ռանց նշված հանգամանքների գնահատման առող ջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնա- րավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համա- չափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Ա.Շահբազ յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը): 15. Վերահաստատելով Ա.Շահբազ յանի որոշմամբ արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպա- տակահարմարության հարցը լուծելիս, ի թիվս այլնի, հատկապես կարևոր է հաշվի առնել հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, մարմ- նական վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, անձի հոգեբա- նական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ: Կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները, առար- կաները կամ սարքավորում ները, վնասվածք(ներ)ի տեղակայումը, հան- ցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբող ջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծաց- նում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի

494 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպ- քերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգա- վորության աստիճանը: (տե՛ս, mutatis mutandis, Ս.Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշման 14-րդ կետը): 16. Սույն գործի նյութերից հետևում է, որ` ա) Ա.Կարապետյանը անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմ նական վնասվածքներ հասցնե- լու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Վ.Կարապետյանի կրծքավանդակի ձախ կեսին, ձախ ազդրին՝ վերջինիս առող ջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է սրտապարկի, թոքի, մկանների վնասումով (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը): բ) Ռ.Գուլգուլ յանը անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմ նական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ ձեռքով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ.Հայրապետյանի մարմ նի տարբեր մասերին՝ վերջինիս առող ջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտ- վել է ակնակապիճի ենթամաշկային արյունահավաքով, ակնագնդի 2-րդ աստիճանի կոնտուզիայով, հիֆեմայով, հեմոֆթալմով, որովայնի բութ վնասվածքով՝ փայծախի պատռվածքի ձևով (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը): գ) Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ- ներ Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլ յանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ վերջիններիս ուղղ- վելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու: Իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ ամբաստանյալների նկատ- մամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը անհրաժեշտ ու բավարար է նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվա- ծով նախատեսված պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը): 17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալ- ները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ գնահա- տականի չեն արժանացրել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես`

495 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ա) վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Ա.Կարապետ- յանը դանակով երեք հարված է հասցրել տուժողի մարմ նի կենսականո- րեն կարևոր օրգանների շրջանում` վերջինիս առող ջությանը պատճա- ռելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, ինչն օբյեկտիվորեն բարձ- րացնում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստի- ճանը, բ) չեն գնահատել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առող- ջությանը պատճառում է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, նախա- տեսել իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառա- կան կապը, գ) հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առող ջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մահ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Կա- րապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկի- րառելիս ստորադաս դատարանները ինչպես առանձին վերցրած, այն- պես էլ իրենց համակցության մեջ պատշաճ ուշադրություն չեն դարձրել արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմ նական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը, հանրորեն վտան- գավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթին: 19. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ռ.Գուլգուլ յանի նկատմամբ նշա- նակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորա- դաս դատարանների հետևություններին, ապա Վճռաբեկ դատարանը հիմ նավոր է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ամբաստանյալ Ռ.Գուլգուլ յանի նկատմամբ նշանակված պատիժը պայմա- նականորեն չկիրառելը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված սկզբունքից, համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնա- վորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու ու նոր հանցա- գործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 20. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձ- րացրած փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ

496 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ստորադաս դատարանները դրանց կապակցությամբ թույլ չեն տվել այն- պիսի դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: 21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլ յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետ- ևությունները Ա.Կարապետյանի մասով իրավաչափ չեն, սակայն Ռ.Գուլ- գուլ յանի մասով իրավաչափ են: 22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Ա.Կարապետյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատա- րանի կողմից կայացված դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայաց- մանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ռ.Գուլգուլ յանի մասով ստո- րադաս դատարանները կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար Ռ.Գուլգուլ յանի մասով վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ նրա վերաբերյալ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արսեն Արմենի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդ- վածի 1-ին մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջան- ների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվա- կանի նոյեմբերի 10-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության, իսկ ամբաստանյալ Ռուբեն Կիմի Գուլգուլ յանի մասով վճռաբեկ բողոքը մերժել` նրա վերաբերյալ դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

497 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ամբաստանյալ Արսեն Արմենի Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թող- նել անփոփոխ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

498 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

37.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0143/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվա- կանի նոյեմբերի 20-ի որոշման դեմ դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկա- յացուցիչ Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի օգոստոսի 7-ին դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներ- կայացուցիչ Ա.Ղազարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրո- նականի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

499 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ա.Մարտիրոսյանի (այսուհետ նաև` Քննիչ) 2014 թվականի մայիսի 29-ի որոշումը (այսուհետ նաև` Որոշում): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշ- մամբ դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է: 2. Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին որոշում է կայաց- րել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպ- տեմբերի 22-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին: 3. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Պյեր Ժան Մուրադյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը: Վճռաբեկ դատարանը 2015 թվականի հունվարի 23-ի որոշմամբ ներ- կայացված բողոքը վերադարձրել է` տրամադրելով 15-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար: Դիմողի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը կրկին վճռաբեկ բողոք է ներ- կայացրել 2015 թվականի փետրվարի 23-ին, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի մայիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 4. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի դատական նիստի արձանագրման համառոտագրումից երևում է, որ հրա- պարակվել են բողոքի վերաբերյալ դատարան ստացված նյութերը (տե՛ս նյութեր, 1-ին հատոր, գ.թ. 38): 5. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 25-ի գրությամբ բողոքի վերաբերյալ դատարան ստացված նյութերը վերա- դարձվել են վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս նյութեր, 1-ին հատոր, գ.թ. 45): 6. Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել կամ ներկայացվել վարույթն իրականացնող մարմ նի կող- մից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը (տե՛ս նյութեր, 1-ին և 2-րդ հատորներ): 7. Բողոքի կապակցությամբ կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմ նի կողմից բողոքի վերաբերյալ դատարան ներկա- յացված նյութերը (տե՛ս նյութեր, 1-ին և 2-րդ հատորներ):

500 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Դիմողի ներկայացուցիչը գտել է, որ ստորադաս դատարանները չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 18-րդ հոդվածների, ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, 175-րդ, 176-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև անտեսել են Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի փետրվարի 24-ի` թիվ ԵԿԴ/0176/01/09 և Սուսաննա Անտոնյանի վերա- բերյալ 2013 թվականի փետրվարի 15-ի` թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշում ներով արտահայտված իրավական դիրքորոշում ները` կայացնելով չհիմ նավոր- ված դատական ակտեր: 9. Ի հիմ նավորումն իր փաստարկների՝ բողոքի հեղինակը նշել է, որ գործի փաստական հանգամանքներն առավել քան բավարար են քրեա- կան գործ հարուցելու համար, մինչդեռ վարույթն իրականացնող մարմ նի կողմից անիրավաչափորեն կայացվել է նյութերով քրեական գործի հարու- ցումը մերժելու մասին որոշում: Բողոքաբերի համոզմամբ վերոգրյալ որոշմամբ սահմանափակվել են դիմող Պյեր Ժան Մուրադյանի` որպես տուժողի իրավունքներն ու օրինա- կան շահերը, որպիսի հանգամանքը ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմողի ներկայացուցիչը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 20-ի դատական ակտը, այն է` վերացնել քրեական գործի հարուցումը մեր- ժելու մասին որոշումը և սահմանել իր կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված խախտումը վերացնելու վերաբերյալ վարույթն իրակա- նացնող մարմ նի պարտականությունը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վարույթն իրա- կանացնող մարմ նի կողմից բողոքի վերաբերյալ նյութեր ներկայացնելու պահանջի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորվա՞ծ են արդյոք Քննիչի Որոշման դատական ստուգման արդյունքում կայացված ստորադաս

501 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանների դատական ակտերն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրակա- նացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: 13. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավա- սարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահ- պանմամբ, անկախ և անկողմ նակալ դատարանի կողմից ող ջամիտ ժամ- կետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահ- պանմամբ, անկախ և անկողմ նակալ դատարանի կողմից ող ջամիտ ժամ- կետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (...) 4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտում ների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համա- ձայն` «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողություն- ների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրա- վունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գործո- ղություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: (...) 4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»: 13.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է մեջբերված նորմերի վերլու- ծության հիման վրա իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքո- րոշումն այն մասին, որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրա- վունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց- ների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականաց- ման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

502 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը, - դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրա- վունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույ- թում: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմ- նավորված սահմանափակում ներ, ինչպես նաև վերականգնելու խախտ- ված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը): Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանին պարտավորեցնում է հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, oպերա- տիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` oրենuգրքով նախատեuված որոշում ների և գործողությունների oրինական և հիմ նավոր չլինելու վերաբերյալ յուրաքանչյուր բողոք ենթարկել ման- րակրկիտ ստուգման, իսկ, որպեսզի դատարանն իրականացնի իր լիազո- րությունը, օրենսդիրը սահմանել է վարույթն իրականացնող մարմ նի պար- տավորությունը` դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ներկայացված նյութերի հիման վրա դատարանը պետք է ստուգի բողո- քարկված որոշում ների և գործողությունների օրինական և հիմ նավորված լինելը` կապված դատավարության մասնակիցների իրավունքների և ազա- տությունների հնարավոր խախտում ների հետ, որի արդյունքում, հիմնվե- լով հետազոտված նյութերի վրա, բողոք բերած անձանց փաստարկների մանրակրկիտ ստուգմամբ պետք է կայացնի հիմ նավորված և պատճա- ռաբանված որոշում` խախտում ների առկայության կամ բացակայության մասին, առանց կանխորոշելու այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկ- ման առարկա դառնան քրեական գործի ըստ էության քննության ժամա- նակ (մեղադրանքի հիմքում դրված ապացույցների գնահատում, արարքի քրեաիրավական որակման ճշտություն և այլն) (տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվա- կանի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 15-րդ կետը): 14. Զարգացնելով նախորդ կետում շարադրված իրավական դիրքո- րոշում ները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրա- կանացնող մարմինների որոշում ների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ

503 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գոր- ծողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապա- հովման նպատակով վարույթն իրականացնող մարմ նի համար սահմանել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատարան պետք է ներկայաց- վեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմավորող, այնպես էլ` հերքող: Այսպիսով, վարույթն իրականացնող մարմ նի կողմից բողոքի վերա- բերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահո- վելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշում ների և գործողությունների օրինականության ու հիմ նավորվածության պատշաճ ստուգում իրակա- նացնելու և դրա արդյունքում հիմ նավորված եզրահանգում ներ կատարե- լու օբյեկտիվ հնարավորությունը: 15. Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գործողության դատական ստուգ- ման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմ նավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննե- լիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գործում առկա նյութերին: Այլ խոսքով՝ վերադաս դատական ատյանի կողմից ստորա- դաս դատական ատյանի որոշման վերանայումը հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյութերի հիման վրա, հակա- ռակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատաս- խանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմ նա- վորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (դատական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռա- բեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որո- շումը):

504 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

16. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատարան ներկայացված նյութերը, 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ մերժել է ներկայացված բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), այնուհետև 2014 թվականի սեպտեմբերի 25-ի գրությամբ վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը հետ է վերա- դարձրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ դատարան չեն ուղարկվել կամ ներկայացվել վարույթն իրականացնող մարմ նի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): 17. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշ- ման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի վերաբեր- յալ վարույթն իրականացնող մարմ նի ներկայացրած և Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված նյութերը Վերաքննիչ դատարանի կողմից չեն հետազոտվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատա- րանի որոշումը չի կարող գնահատվել որպես օրինական և հիմ նավորված: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պ.Մու- րադյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմ նի՝ բողոքի վերաբերյալ դատա- րան ներկայացված նյութերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերջիններս Առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 25-ին վերադարձվել են վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներկայացված և վեր- ջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրականացնող մարմ- նին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմվում են առանձին դատա- կան գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբեր- յալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրա- վունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյան- ների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյու- նից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովելու պահանջներից:

505 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առա- ջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմ նին վերադարձնելով վերջինիս կողմից ներկայացված նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնա- րավորությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-10-րդ կետերը) ըստ էության քննարկելու և ստորադաս դատարանների որոշում ներին իրավական գնահատական տալու հնարավորությունից: 18. Ամփոփելով վերագրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտում ները, որոնք հանգեց- րել են անօրինական և չհիմ նավորված դատական ակտեր կայացնելուն: Այդ խախտում ներն իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են կայացված դատական ակտերն ամբող ջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրա- պետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատա- րանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Պյեր Ժան Մու- րադյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեա- կան դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

506 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

38.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0248/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Ժորա Զաքարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Ժորա Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մ.Բաբայանը 2014 թվականի դեկտեմբերի 16-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարու- ցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության

507 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ս.Բաղդասարյանի (այսուհետ նաև` Հետաքննիչ) 2014 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը: Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարվել է, այն է՝ վերացվել է նյութերով քրեա- կան գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի 2014 թվականի հոկ- տեմբերի 23-ի որոշումը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշման դեմ դատախազ Տ.Ենոքյանի (այսուհետ նաև` Դատախազ) վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ: 3. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշ- մամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 4. Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացվել են Առաջին ատյանի դատարան և դրանց ուսում նասիրության արդյունքում 2015 թվականի մարտի 9-ին կայացվել է դատական ակտ (տե՛ս նյութեր, գ.թ. 34): 5. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 16-ի գրությամբ՝ բողոքի վերաբերյալ դատարանում ստացված թիվ 1190 նյութերը վերա- դարձվել են վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս նյութեր, գ.թ. 43): 6. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 9-ի որոշ- ման դեմ բերված վերաքննիչ բողոքի հետ միասին Դատախազի կողմից Վերաքննիչ դատարան են ներկայացվել նաև Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը, որոնք նույն տարվա մայիսի 22-ին Վերաքննիչ դատարանի կողմից վերադարձվել են վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս նյութեր, գ.թ. 55, 96): 7. Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակ- ցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում առկա չեն թիվ 1190 նյութերը: Ընդ որում, ստորադաս դատարաններում կազմված նյութերում բացակայում է անգամ Հետաքննիչի վերոհիշյալ որոշումը:

508 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ սույն գործով դատա- րանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 175-րդ հոդվածով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 185- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավադրույթները, որն ազդել է գործի ելքի վրա, և արդյունքում կայացվել է չհիմ նավորված դատական ակտ: Վճռաբեկ բողոքի հեղինակն անհիմն է համարում Վերաքննիչ դատա- րանի եզրահանգումն այն մասին, որ միայն հարուցված քրեական գործի շրջանակում է հնարավոր պարզել Ա.Տաշչյանի արարքում հանցակազմ առկա է, թե ոչ: Ի հիմ նավորումն իր պնդման՝ բողոքաբերը նշել է, որ Արմեն Տաշչյանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություն- ներից որևէ մեկը չի կատարել: Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ Ժորա Զաքարյանը կամա- վոր, սեփական ռիսկով և գիտակցաբար կատարել է քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող գործարք` որպես գումարի վերադարձ- ման երաշխիք առևտրային բանկում գրավադրել է Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի 2-րդ հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատունը` ի ապահովում 2010 թվականի սեպ- տեմբերի 24-ին կնքված 084-10/ԳՎ վարկային գործառնությունների իրա- կանացման գլխավոր պայմանագրի: Վկայակոչելով Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշումը` բողոքաբերը նշել է, որ Ժորա Զաքարյանի հաղորդման ստուգմամբ ձեռք բերված փաստական տվյալներից ակնհայտ է, որ Ժորա Զաքար- յանի հաղորդման մեջ նշված հանգամանքները քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում են և ներգործության քրեաիրավական ու քրեադատավարական միջոցներ չեն պահանջում: Այսինքն` Արմեն Տաշչյանի արարքում բացակայում են ինչպես խարդախության, այնպես էլ սեփականության դեմ ուղղված որևէ այլ հանցագործության հանցակազմի պարտադիր հատկանիշները: 9. Վկայակոչելով Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 և Ռու- զաննա Ախայանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0199/11/13 որոշում ները՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստո- րադաս դատարանները չեն հետևել Վճռաբեկ դատարանի` վերոհիշյալ

509 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշում ներում արտահայտած իրավական դիրքորոշում ներին` ծանրակ- շիռ փաստարկների մատնանշմամբ չհիմ նավորելով, որ Վճռաբեկ դատա- րանի վերոնշյալ դատական ակտերի հիմ նավորում ները կիրառելի չեն սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ: 10. Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատա- րանի և Վերաքննիչ դատարանի որոշում ները և գործն ուղարկել ստորա- դաս դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 6-ի որոշումն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: 12. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավա- սարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպան- մամբ, անկախ և անկողմ նակալ դատարանի կողմից ող ջամիտ ժամկե- տում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահ- պանմամբ, անկախ և անկողմ նակալ դատարանի կողմից ող ջամիտ ժամ- կետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (...) 4. (...) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտում ների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համա- ձայն` «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողություն- ների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրա- վունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գործո- ղություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: (...)

510 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»: 13. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վեր- լուծության է ենթարկել Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) վարույթն իրականաց- նող մարմինների որոշում ների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներ- կայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գոր- ծողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապա- հովման նպատակով վարույթն իրականացնող մարմ նի համար սահմա- նել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատարան պետք է ներ- կայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմավորող, այն- պես էլ` հերքող: Այսպիսով, վարույթն իրականացնող մարմ նի կողմից բողոքի վերա- բերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահո- վելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշում ների և գործողությունների օրինականության ու հիմ նավորվածության պատշաճ ստուգում իրակա- նացնելու և դրա արդյունքում հիմ նավորված եզրահանգում ներ կատարե- լու օբյեկտիվ հնարավորությունը: (...) Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գործողության դատա- կան ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինա- կանությունը և հիմ նավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյու- թերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գոր- ծում առկա նյութերին: Այլ խոսքով՝ վերադաս դատական ատյանի կող- մից ստորադաս դատական ատյանի որոշման վերանայումը հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյութերի հիման վրա, հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համա- պատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության

511 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և հիմ նավորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադ- րությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (դատական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս, mutatis mutandis, Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշումը): (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներ- կայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրա- կանացնող մարմ նին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդա- տական վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմ- վում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատա- րանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմ- ված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերա- դաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գոր- ծունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովե- լու պահանջներից» (տե՛ս Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշման 14-15-րդ, 17-րդ կետերը): 14. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատարան ներկայացված՝ Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը, 2015 թվականի մարտի 9-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է ներկայացված բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին և 4-րդ կետերը), այնուհետև՝ 2015 թվականի մարտի 16-ի գրությամբ վերոհիշյալ նյութերը հետ է վերադարձրել վարույթն իրակա- նացնող մարմ նին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Այդ նյութերը վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացվել են Վերաքննիչ դատարան, որը 2015 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժել է դատախազի բողոքը, իսկ թիվ 1190 նյութերը 2015 թվականի մայիսի 22-ի գրությամբ վերադարձ- րել է վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Ժ.Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված թիվ 1190 նյութերը Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակ- ցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռա- բեկ դատարան ներկայացված նյութերում առկա չեն վերոհիշյալ՝ թիվ 1190

512 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նյութերը: Ընդ որում, ստորադաս դատարաններում կազմված նյութերում բացակայում է անգամ Հետաքննիչի՝ 2014 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 15. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշ- ման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժ.Զաքարյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված նյու- թերում առկա չեն վարույթն իրականացնող մարմ նի՝ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը: Հիշյալ նյութերը Առաջին ատյանի դատարանի կողմից վերադարձվել են վարույթն իրականացնող մարմ նին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ գնահատման չի արժա- նացել Ժ.Զաքարյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ կազմված նյութերում վարույթն իրականացնող մարմ նի ներկայացրած նյութերի բացակայության հանգամանքը: Առաջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմ նին վերադարձնելով վերջինիս կողմից ներկայացված նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանա- յելու հնարավորությունը: Վերոնշյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատա- րանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և այդ առումով ստորադաս դատարանների որոշում- ներին իրավական գնահատական տալու հնարավորությունից: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմ նա- վորված չէ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 6-ի որոշումն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: 16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդված- ների խախտում ներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմ նավորված դատական ակտ կայացնելուն: Այդ խախտում ներն իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419- րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն ամբող ջությամբ բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի

513 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ժորա Զաքարյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի բողոքը մասնակիո- րեն բավարարելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վար- չական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

514 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

39.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՇԴ/0041/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վոլոդ- յայի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկա- նիշներով հարուցվել է թիվ 11805113 քրեական գործը:

515 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2013 թվականի դեկտեմբերի 5-ին Վարդան Վոլոդյայի Հարություն- յանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմ նի` 2013 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Վ.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: 2014 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առա- ջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Վ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի գործունեությամբ զբաղվելու, այն է` մեքենա վարելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով: Վ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռա- նալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 3. Ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվա- կանի հոկտեմբերի 9-ի դատավճիռը: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտ- պան Գ.Մադոյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Մեղադրող Հ.Սեդրակյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատաս- խան` խնդրելով մերժել ամբաստանյալ Վ.Հարությունյանի պաշտպան Գ.Մադոյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը և բողոքարկվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ: Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Վ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա` 2013 թվականի հուլիս ամսից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, գույքային օգուտ ստանալով, այն է`

516 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մարմ նավաճառներ Սիրուշ Սիմոնյանից և Լուսինե Բադալ յանից օրեկան յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդնե- րին սպասելու և պարբերաբար մարմ նավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ8977 համա- րանիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Բագրատունյաց պողո- տայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալ յանը պարբերաբար զբաղվել են մարմ նավաճառությամբ` այդ- պիսով հարմարավետ պայմաններ ստեղծելով նպաստել է վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 118): 6. Առաջին ատյանի դատարանը, Վ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքում ճանաչելով մեղավոր, դատավճռի հիմքում դրել է հետևյալ ապացույցները. «Ամբաստանյալ Վարդան Հարությունյանի նախաքննա- կան ցուցմունք[ը] այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, ունի «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համարանիշի ավտոմեքենա, որը գործածում է որպես տաքսի: Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող Երևանյան լճի մոտ ծանոթացել է նշված վայրում մարմ- նավաճառությամբ զբաղվող Սիրուշ Սիմոնյանի և Լուսինե Բադալ յանի հետ և 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանա- կահատվածում, իր իսկ առաջարկով, գումար վաստակելու նպատակով նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց` հաճախորդներին սպա- սելու և պարբերաբար մարմ նավաճառությամբ զբաղվելու համար թույ- լատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համա- րանիշի ավտոմեքենան և շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի տարածքով, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալ յանը պարբերաբար զբաղվել են մարմ նավաճառությամբ: Անկախ հաճախորդ ունենալու հանգամանքից, ինքն իր իսկ պայմանի համաձայն, յուրաքանչ- յուր մարմ նավաճառներից ստացել է 5000 ՀՀ դրամ գումար (...): (...) Վկա Լուսինե Գագիկի Բադալ յանի ցուցմունք[ն] այն մասին, որ շուրջ երկու տարի զբաղվում է մարմ նավաճառությամբ: Վարդան Հարություն- յանի հետ ծանոթացել է Երևանյան լճի տարածքում` մարմ նավաճա- ռությամբ զբաղվելու ժամանակ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմ- բերի 3-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց Վ.Հարությունյանը թույլատրել է իրեն նստել իր «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համարանիշի ավտոմեքե- նան ու շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճա- խորդներ և զբաղվել մարմ նավաճառությամբ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Վ.Հարությունյանի

517 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տաքսի ծառայություններից օգտվել է նաև մարմ նավաճառ Սիրուշ Սիմոն- յանը, որն ինչպես և ինքը, յուրաքանչյուր օրվա համար Վ.Հարությունյա- նին վճարել է 5.000 ՀՀ դրամ գումար (...): Վկա Սիրուշ Մանվելի Սիմոնյանի նախաքննական ցուցմունք[ն] այն մասին, որ շուրջ երեք տարի զբաղվում է մարմ նավաճառությամբ: Վար- դան Հարությունյանի հետ ծանոթացել է Երևանյան լճի տարածքում` մարմ նավաճառությամբ զբաղվելու ժամանակ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց Վ.Հարությունյանը թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ8977 համա- րանիշի ավտոմեքենան և շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճախորդներ և զբաղվել մարմ նավաճառությամբ: 2013թ. հուլիսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Վ.Հարությունյանի տաքսի ծառայություններից օգտվել է նաև մարմ նա- վաճառ Լուսինե Բադալ յանը, որը նույնպես յուրաքանչյուր օրվա համար Վ.Հարությունյանին վճարել է 5.000 ՀՀ դրամ գումար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 119): 7. Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ ամբաստանյալն իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ8977 համա- րանիշի ավտոմեքենան վարել է որպես տաքսի, արձանագրել է. «(...) [Ա] մբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանի կողմից, նրա մեղա- վորությամբ, երկու և ավելի անձանց օգտագործելով, գույքային օգուտ ստանալով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ[ով] նախատեսված հան- ցագործության հատկանիշներին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 118-119): 8. Օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանը վերլուծության ու գնահատության ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահա- տելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույց- ներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալին առա- ջադրված մեղադրանքը հիմ նավորված և հաստատված է գործին վերա- բերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբող- ջությամբ, քրեական գործի (...) ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտում ներ (...) թույլ չեն տրվել և գործի փաստական հանգամանքների մասին դատարանի դատավճռում շարադրված հետ- ևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից,

518 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետևաբար ամբաստանյալին արդարացնելու հիմքեր չկան» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 3, թերթ 53): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմ նավորում ներով. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անօրինական և անհիմն են, քանի որ կայացվել են ինչպես նյու- թական, այնպես էլ դատավարական նորմերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` սույն գործով դատարանները խախ- տել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածում ամրագրված պայմանները և նույն օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատես- ված արդարացման հիմքի առկայության պայմաններում Վ.Հարություն- յանի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցրել: Ի հիմ նավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վ.Հարությունյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը, քանի որ վեր- ջինս, օրենքով սահմանված կարգով գրանցված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, ուղևորափոխադրում ներ իրականացնելու միջոցով ձեռ- նարկատիրական գործունեություն է իրականացրել իր տաքսի ավտոմեքե- նայով և. գործով վկաներ, մարմ նավաճառությամբ զբաղվող Ս.Սիմոնյա- նին ու Լ.Բադալ յանին նման ծառայություններ մատուցելով, որևէ կերպ չի ոտնձգել հասարակությունում առկա բարոյական նորմերի դեմ: Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ ամբաստանյալ Վ.Հարությունյանի ստացած գույքային օգուտը պայմանավորված է եղել միայն վերջինիս կող- մից փոխադրման ծառայություններ մատուցելու փաստով, և նրա համար նշանակություն չի ունեցել, թե ինչ գործունեությամբ են զբաղվում Սիմոն- յանը և Բադալ յանը, իսկ իրեն տրվող վարձավճարը որևէ կապ չի ունե- ցել վերջինների ունեցած հաճախորդների թվի կամ վաստակած գումարի չափի հետ: 9.1. Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հար- ցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշա- նակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատա- կան ակտերում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբա- նությամբ: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ սույն գործի հետ նույնական փաստական հանգամանքների առկայության պայմաններում, նույն գործողությունները կատարելու համար թիվ ԵՇԴ/0125/01/13 գործով Երևանի Շենքավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարանն իր՝ 2014 թվականի հունվարի 25-ի դատավճռով ամբաստանյալին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվա- ծով առաջադրված մեղադրանքում:

519 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

9.2. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանները չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Վ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժի կրման մասով եկել են սխալ եզրահանգման: Մասնա- վորապես, քրեական գործում առկա փաստական տվյալների համաձայն՝ ամբաստանյալը ամուսնացած է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, նրա խնամ- քին են գտնվում անչափահաս երեխաներն ու վատառողջ հայրը, պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները բացակայում են: Իսկ դրանց համատեքստում, բողոքաբերի կարծիքով, ակնհայտ է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկա- նել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը և ճանաչել ու հռչակել Վ.Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադր- ված մեղադրանքում կամ քրեական գործն ուղարկել ստորադաս դատա- րան` նոր քննության կամ Վ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատա- կան ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միա- տեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրա- ցումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդված) մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղ- ղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Վ.Հարությունյանի արարքում առկա է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): 13. ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում երկու կամ ավելի անձանց օգտա- գործելով պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու կամ պահելու կամ որևէ հանրային հաստատություն պոռն- կությամբ զբաղվելու համար օգտագործելու կամ այլ անձի պոռնկությամբ

520 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրա- մադրելու կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատ- կանիշները: Վերլուծելով մեջբերված հանցակազմը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ այն դասվում է բարոյականության դեմ ուղղված հանցա- գործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է հասարակության անդամ ների բարոյական զարգացման պաշտպանության դեմ: Քննարկվող հանցակազմի օբյեկտ են հասարա- կության անդամ ների բարոյական բնականոն զարգացման պաշտպա- նությանն ուղղված հասարակական հարաբերությունները: Հասարակության անդամ ների բարոյական բնականոն զարգացումը պետության հոգատարության տակ գտնվող արժեքներից է, իսկ դրա խախտումը հանգեցնում է հասարակությունում գոյություն ունեցող բարո- յական կարգին վնաս պատճառելուն: Բարոյական կարգ ասելով՝ պետք է հասկանալ որոշակի զարգացման փուլում հասարակության մոտ ձևավոր- ված արժեքների, կանոնների, ավանդույթների համակարգ, ինչն արտա- ցոլվում է հասարակության անդամ ների պատկերացում ներում և որոշում վերջիններիս վարգագծի մոդելը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը խաթարում է սեռերի փոխհարա- բերության և սեռական մշակույթի ձևավորման վերաբերյալ հասարա- կության անդամ ների բարոյական պատկերացում ները: 14. Սուբյեկտիվ կողմից քննարկվող հանցակազմը դրսևորվում է ուղ- ղակի դիտավորությամբ, այսինքն՝ անձը գիտակցում է, որ իր գործո- ղություններով նպաստում է այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն, նախատեսում է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկանում դա: Հանցագործության սուբյեկտ կարող է լինել հանցագոր- ծության կատարման պահին տասնվեց տարին լրացած ցանկացած մեղ- սունակ ֆիզիկական անձ: 15. Խնդրո առարկա հանցակազմի օբյեկտիվ կողմի տարր է, ի թիվս այլնի, գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262- րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող նշյալ գործողությունը կարող է դրսևորվել՝ 1) կավատության ձևով, այսինքն՝ վարձատրության կամ այլ գույքային օգուտի դիմաց սեռական հարաբերության համար միջնորդելով, կամ 2) նույն արարքը կատարելով, որը դրսևորվել է նաև բնակարան կամ այլ կացարան մեկ անգամ տրամադրելով, կամ

521 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

3) առանց սեռական հարաբերության համար միջնորդություն իրակա- նացնելու, սակայն գույքային օգուտի դիմաց ոչ պարբերաբար բնակարան կամ այլ կացարան տրամադրելով, կամ 4) գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ եղա- նակներով նպաստելով: 15.1. Նախորդ կետում կատարված վերլուծության հիման վրա Վճռա- բեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող քննարկվող գործողության համար պարտադիր է գույքային օգուտ ստա- նալու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ընտրված եղանակի միջև փոխադարձ կապի առկայությունը: Այլ կերպ՝ գույքային օգուտը պետք է հանդիսանա պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք: Այդ առու- մով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ համապատաս- խան հանգամանքը հաստատված համարելու համար վարույթն իրակա- նացնող մարմինը պետք է առնվազն պարզի՝ 1) ստացված գույքային օգուտի առաջացման աղբյուրը, 2) դրա փոխկապակցվածությունը պոռնկությամբ զբաղվելուն նպաս- տելու ընտրված ձևի հետ, 3) արդյոք ստացված գույքային օգուտը հանդիսանում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար վարձատրություն: 16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշելու համար, թե անձի արարքում առկա է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկ- տիվ կողմը կազմող խնդրո առարկա գործողությունը (գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը), ի թիվս այլ- նի, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ անձը գործել է ուղղակի դիտավո- րությամբ (այսինքն՝ գիտակցել է, որ իր գործողություններով նպաստում է այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն և ցանկացել է դա), և արդյոք ստացված գույքային օգուտը եղել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստե- լու արդյունք: 17. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Վ.Հա- րությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գույքային օգուտ ստանալով, այն է` մարմ նավաճառներ Ս.Սիմոնյանից և Լ.Բադալ- յանից օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, հաճախորդներին սպասելու և պարբերաբար մարմ նավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող ավտոմեքենան ու շրջել որոշակի տարածքներում, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բա- դալ յանը պարբերաբար զբաղվել են մարմ նավաճառությամբ. այդպիսով հարմարավետ պայմաններ ստեղծելով` նպաստել է վերջիններիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

522 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Առաջին ատյանի դատարանը, Վ.Հարությունյանին առաջադրված մե- ղադրանքում ճանաչելով մեղավոր, դատավճռի հիմքում դրել է՝ 1) ամբաստանյալ Վ.Հարությունյանի ցուցմունքն այն մասին, որ իր իսկ առաջարկով, գումար վաստակելու նպատակով Ս.Սիմոնյանի և Լ.Բա- դալ յանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին սպասե- լու և պարբերաբար մարմ նավաճառությամբ զբաղվելու համար թույլատ- րել է նստել իրեն պատկանող ավտոմեքենան և շրջել Երևանի Բագրա- տունյաց պողոտայում, որի ընթացքում Ս.Սիմոնյանը և Լ.Բադալ յանը պարբերաբար զբաղվել են մարմ նավաճառությամբ: Անկախ հաճախորդ ունենալու հանգամանքից՝ ինքը, իր իսկ պայմանի համաձայն, յուրա- քանչյուր մարմ նավաճառից ստացել է 5.000 ՀՀ դրամ գումար: 2) վկա Լ.Բադալ յանի ցուցմունքն այն մասին, որ յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց Վ.Հարությունյանը թույ- լատրել է իրեն նստել իր ավտոմեքենան ու շրջել Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճախորդներ և զբաղվել մարմ նավաճա- ռությամբ: Վ.Հարությունյանի տաքսի ծառայություններից օգտվել է նաև մարմ նավաճառ Ս.Սիմոնյանը, որը, ինչպես և ինքը, յուրաքանչյուր օրվա համար Վ.Հարությունյանին վճարել է 5.000 ՀՀ դրամ գումար: 3) վկա Ս.Սիմոնյանի նույնաբովանդակ ցուցմունքը (տե՛ս սույն որոշ- ման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ամբաստանյալին առա- ջադրված մեղադրանքը հիմ նավորված և հաստատված է գործին վերա- բերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբող- ջությամբ, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ՝ ա) համապատասխան ժամանակահատվածում ամբաստանյալ Վ.Հա- րությունյանը վկաներ Լ.Բադալ յանից և Ս.Սիմոնյանից ստացել է որոշակի վարձատրություն (օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամ), բ) Լ.Բադալ յանը և Ս.Սիմոնյանը նստել են ամբաստանյալի ավտոմե- քենան և շրջել են որոշակի տարածքում, գ) ավտոմեքենայով շրջելու ընթացքում Լ.Բադալ յանը և Ս.Սիմոնյանը պարբերաբար զբաղվել են մարմ նավաճառությամբ, դ) «ա» կետում նշված վարձատրության չափը կախված չի եղել Լ.Բա- դալ յանի ու Ս.Սիմոնյանի կողմից հաճախորդներ ունենալու հանգաման- քից: 18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգա- մանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում արտահայտված

523 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դիրքորոշում ների լույսի ներքո, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղա- քացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին մասը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «մարդա- տար-տաքսի ավտոմոբիլ» հասկացությունը, նույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Հարությունյանը սահմանված որոշակի վարձատրության, այն է՝ օրական 5.000 ՀՀ դրա- մի դիմաց մատուցել է տաքսի ծառայություններ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) և տեղափոխել վկաներ Լ.Բադալ յանին ու Ս.Սիմոնյանին: Վ.Հա- րությունյանի համար որևէ նշանակություն չի ունեցել այն, թե վկաներն ինչ ուղղությամբ են գնում, ում են հանդիպում կամ ինչով են զբաղվում. վերջինս ցանկացել է միայն, որ իր մատուցած ծառայությունների համար ստանա համապատասխան հատուցում: Այլ կերպ` ամբաստանյալ Վ.Հարություն- յանը մատուցել է օրենքով սահմանված հատուցելի ծառայություններ և ստացել համապատասխան վարձատրություն, իսկ վարձատրության չափն էլ կախված չի եղել Լ.Բադալ յանի ու Ս.Սիմոնյանի կողմից հաճախորդ- ներ ունենալու հանգամանքից: Հետևաբար Վ.Հարությունյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Վ.Հարությունյանի արարքում բացակայում է նաև համապատասխան հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ գործի նյութերից հետևում է, որ Վ.Հարությունյանի ստացած գումարը՝ Լ.Բադալ յանից ու Ս.Սիմոնյա- նից օրական յուրաքանչյուրից 5.000 ՀՀ դրամը, եղել է նրա՝ որպես տաք- սու վարորդի մատուցած ծառայությունների համար ստացված վարձատ- րություն, այլ ոչ թե պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիմաց ստացած գույքային օգուտ: 19. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հան- րության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով»: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Վ.Հա- րությունյանի արարքում առկա է երկու կամ ավելի անձանց օգտագործե- լով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), հիմ նավոր չեն: Ամբաս- տանյալ Վ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրական դատավճիռ կայացնելիս

524 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատա- րանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները և դրանց չեն տվել համարժեք իրավական գնահատական: Արդյունքում դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատա- կան ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ: 20. Նախորդ կետում նշված խախտում ները, որոնք ազդել են ամբաս- տանյալ Վ.Հարությունյանի մեղավորության հարցը որոշելու վրա, Վճռա- բեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգր- քի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորա- դաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու ու հռչակելու Վար- դան Վոլոդյայի Հարությունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հան- ցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամ- բաստանյալ Վ.Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման մի- ջոց չհեռանալու մասին ստորագրությունը հարկավոր է վերացնել: Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9.2-րդ կետում բարձ- րացրած փաստարկներին, ապա հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Վ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դա- դարեցման՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրա- դառնալը դրանց: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճ- ռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդ- հանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկ- տեմբերի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ

525 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որո- շումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել: Ամբաստանյալ Վարդան Վոլոդյայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

526 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

40.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0184/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխա- վոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 35100414 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի հուլիսի 3-ին Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադր- վել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Հ.Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

527 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Քննիչ Ա.Հարությունյանի (այսուհետ նաև՝ Քննիչ) 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Հ.Մարտիրոս- յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է: Քննիչի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման օրինականության ստուգման արդյունքներով Վայոց ձորի մարզի դատախազ Ն.Ավագյանը (այսուհետ նաև՝ Դատախազ) 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հիշյալ որոշումը վերացրել է: 2. 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգս- յանի պաշտպան Ս.Ջաղինյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է միջնորդություն (այսուհետ նաև` Միջնորդություն)` 2014 թվականի սեպ- տեմբերի 9-ի որոշումը վերացնելու մասին դատախազ Ն.Ավագյանին ցու- ցում տալու վերաբերյալ: Վերոնշյալ միջնորդությանը ՀՀ գլխավոր դատախազության հետա- քննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարությունյանը պատասխանել է 2014 թվականի սեպ- տեմբերի 24-ի գրությամբ: 3. 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Ս.Ջաղինյանը բողոք է ներկայաց- րել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերականգնել պաշտպանական կողմի խախտված իրավունքները, այն է՝ պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատա- խազությանն իր կողմից հարուցված միջնորդության կապակցությամբ ընդունել պատճառաբանված որոշում: Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշ- մամբ պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը բավարարվել է, արձանագրվել է Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի իրավունքների խախտումը, և սահման- վել է միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը: 4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատա- րան) 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ: 5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բա- դալ յանը:

528 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 6. Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի պաշտպան Ս.Ջաղինյանի միջնորդության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկո- ղության վարչության պետ Ա.Հարությունյանը 2014 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 15/15/1111-14 գրությամբ (այսուհետ նաև` Գրություն) հայտնել է, որ. «(…) դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը վերացնելու ցուցում տալու դեպք օրենքով նախատեսված չէ: Միաժամա- նակ հայտնում եմ նաև, որ դատախազի կողմից իր կայացրած որոշումը իր իսկ կողմից վերացնելու դատավարական կարգ օրենսդրությամբ նախա- տեսված չէ» (տե´ս նյութեր, հատոր 1, էջ 5): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում փաստել է, որ. «(…) քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող անձի` դատախազի կողմից դրսևորվել է գործի նախաքնն- ության տվյալ փուլի համար ոչ իրավաչափ գործողություն, այն է` պատճա- ռաբանված որոշում կայացնելու փոխարեն վերջինս միջնորդություն հարուցած անձին պատասխանել է ընդամենը գրությամբ, որը խախտում է միջնորդություն հարուցած անձի իրավունքները օրենքով սահմանված դատավարական որոշման դեմ բողոք բերելու, ուստի և արդյունավետ պաշտպանություն իրականացնելու տեսանկյունից: (...) Դատարանն արձանագրում է, որ ամեն դեպքում, եթե նույնիսկ ներկայացվել է ակնհայտ մերժման ենթակա որևէ միջնորդություն, իրա- վասու մարմինը պարտավոր է տվյալ որոշման վերաբերյալ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջներից բխող՝ պատճառաբանված, բողոքարկման ենթակա որոշում: (…) վերը շարադրված դատավարական խախտումները բավարար են ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարու- թյունյանի 24.09.2014թ.-ի թիվ 15/15/1111-14 գրությամբ արձանագրված՝ անձի իրավունքները խախտելու փաստն արձանագրելու համար, ուստի դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է բավա- րարման» (տե´ս նյութեր, հատոր 1, էջեր 42-48): 8. Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 52-53-րդ և 102-րդ հոդվածների կարգավորումնե- րը և մեջբերելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, հանգել է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է,

529 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս Դատա- րանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և հիմք կհանդիսանային Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկա- նելու համար (տե´ս նյութեր, հատոր 2, էջեր 40-48): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում. 9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, դատական ակտը չպատճառաբանելով, թույլ է տվել դատախան սխալ, այն է` քրեադա- տավարական օրենքի էական խախտում` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոք բերած անձը, մասնավորապես, վկայակոչելով և վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին և 6-րդ հոդվածների որոշ դրույթներ, իր բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնոր- դությունը՝ ստորադաս դատախազի կողմից իր իսկ կայացրած որոշումը վերացնելու ցուցում տալու վերաբերյալ, ակնհայտ անօրինական է, դուրս է քրեական գործով վարույթի կարգից, հետևաբար միջնորդությունը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է: Միջնորդություն հարուցած անձի՝ դատավարական որոշումը բողո- քարկելու իրավունքը խախտված լինելու մասին հետևության հանգելիս ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել, որ ակնհայտ անօրինական միջնորդության ներկայացմամբ, անձն օբյեկտիվորեն չի կարող օրինական, իրավաչափ և իր համար բարենպաստ դատավարական արդյունքի հասնել: Հետևաբար, տվյալ միջնորդության վերաբերյալ որո- շում չկայացնելը անձի իրավունքը խախտող անգործություն չէ, քանի որ այդ իրավունքն ինքնին իրացված է քրեական գործով վարույթի կարգին անհամապատասխան: Ակնհայտ է, որ Ս.Ջաղինյանի կողմից ներկա- յացված միջնորդությունն ակնհայտ անօրինական է, և միջնորդության վերաբերյալ որոշում չկայացնելը որևէ կերպ անձի իրավունքը խախտել, հետևաբար, ոչ իրավաչափ անգործություն որակվել չի կարող: Բացի այդ, դատարանի կողմից անտեսվել է, որ Ս.Ջաղինյանի միջնորդությունը քրեական գործով վարույթի կարգից դուրս և ակնհայտ անհիմ ն է նաև այն պատճառաբանությամբ, որ ՀՀ գլխավոր դատախազը ստորադաս դատախազին նրա իսկ կողմից կայացված որոշումը վերաց- նելու ցուցում տալու լիազորություն չունի: 10. Բողոքաբերը նաև փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության չանդրադառնալով բողոքի հիմքերին, գտել է, որ պաշտպան 530 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ս.Ջաղինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում չկայաց- նելու հետևանքով միջնորդություն հարուցած անձի իրավունքը խախտված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը հիմնավոր է: 11. Վերոնշյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի և Վեր- աքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշումները, մերժել պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից ներկայացված բողոքը՝ իր միջնոր- դության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը որոշում ընդունելը պարտավորեցնելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության մասնակցի կողմից միջնորդություն ներկայացնելու և վարույթն իրականաց- նող իրավասու մարմնի կողմից դրա կապակցությամբ որոշում կայացնելու դատավարական կարգի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդված) մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորված է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ պաշտպան Ս.Ջաղինյանի Միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը սահմանելու վերաբերյալ: 14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն՝ միջնորդությունը կողմի կամ դիմողի խնդրանքն է` ուղղված քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ նույն հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ «կողմ» հասկացությունը ներառում է այն մարմիններին և անձանց, որոնք քրեական դատավարությունում մրցակ- ցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համա- ձայն՝ «1. Կողմերի միջնորդությունները (…) պետք է մտցվեն դատական նիստի կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները (…)` կցվեն քրեական գործի նյութերին: 2. Միջնորդությունները (…) պետք է քննության առնվեն և լու- ծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող

531 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգա- մանքների պարզումը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության: 3. Միջնորդության (…) վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: (…) 4. Միջնորդության (…) մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկա- յացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնոր- դության (…) կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»: 15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ միջնոր- դությունների հարուցումը քրեական դատավարության այն մասնակիցների կողմից, ովքեր քրեական գործի առնչությամբ սեփական կամ ներկայացվող շահ ունեն (օրինակ՝ կասկածյալ, մեղարյալ, տուժող, պաշտպան), հանդես է գալիս որպես անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպա- նության կարևորագույն երաշխիք, կառուցակարգ, և ըստ այդմ՝ մասնավոր շահի ապահովման եղանակ: Այս առումով միջնորդությունն անձի իրա- վունքների առավել լիարժեք իրացման նպատակով քրեական գործով վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմնին կամ պաշտոնատար անձին ուղղված դիմում-խնդրանք է՝ դատավարական գործողություններ իրականացնելու կամ այդպիսիք կատարելուց ձեռնպահ մնալու կամ դատավարական որոշումներ կայացնելու մասին: Անձի իրա- վունքների պաշտպանության խնդրի իրացման նպատակով էլ օրենսդիրը նախատեսել է միջնորդության կապակցությամբ պատճառաբանված որո- շում կայացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականություն: 16. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության մասնակցի միջնորդությունը գործով վարու- յթի ընթացակարգի մասը կազմող դատավարական գործողություն է, հետևաբար և՛ բովանդակային, և՛ ձևական առումներով այն պետք է հա- մապատասխանի քրեադատավարական օրենքով սահմանված որոշակի պահանջների: Քրեական դատավարության մասնավոր մասնակիցների կողմից միջնորդություններ ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքը՝ որպես անձի մասնավոր շահերի պաշտպանության գործուն կառւցակարգ, կարող է ծառայել իր առջև դրված՝ անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման խնդրին, եթե պահպանվել են այդ իրավունքի իրաց- ման պայմանները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրա- վասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի՝ համապատասխան միջնորդությունը լուծելու, այսինքն՝ այն ըստ էության քննության առնելու

532 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և մերժելու կամ բավարարելու մասին պատճառաբանված որոշում կայաց- նելու պարտականությունը ծագում է, եթե միջնորդությունը վերաբերում է կոնկրետ քրեական գործին, ներկայացվել է քրեադատավարական օրեն- քով սահմանված կարգի պահպանմամբ, այն ներկայացնելու իրավասու- թյուն ունեցող անձի կողմից, այդ միջնորդությունը քննության առնելու լիազորություն ունեցող պետական մարմնին և (կամ) պաշտոնատար անձին: Ընդ որում, պահանջն առ այն, որ պետական մարմիններն ու պաշտո- նատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություն- ներ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մաս), պետք է կանխորոշող նշանակություն ունենա ներկայացվող միջնորդության բովանդակության համար: Այլ կերպ՝ միջնորդությունը պետք է պարունակի քրեադատավա- րական օրենքով նախատեսված գործողություններ կատարելու կամ որոշումներ կայացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու պահանջ: Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդ- վածի համատեքստում՝ դատավարության մասնակիցը պետք է ներկա- յացնի այնպիսի միջնորդություն (խնդրանք), որի բավարարման հնարա- վորությունը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: Վերոնշյալ պահանջի խախտմամբ ակնհայտ անօրինական միջնորդություն ներկայացնելու դեպքում անձը վարույթն իրականացնող մարմնից չի կարող ողջամտորեն ակնկալել այն մերժելու կամ բավարարելու վերաբերյալ պատճառաբան- ված որոշում: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ միջնորդությունների ներկայացման կարգին և դրանց բովանդակությանը ներկայացվող դատավարական պահանջները պահպանված լինելուց անկախ` վարույթն իրականացնող մարմնի` այդ միջնորդությունները քննության առնելու և դրանց կապակցությամբ պատճառաբանված որոշում կայացնելու պարտականություն սահման- ելն անձի կողմից միջնորդություն հարուցելու սուբյեկտիվ իրավունքի չարաշահման նախադրյալներ է պարունակում: Միջնորդություններ ներկայացնելու և վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից դրանք քննության առնելու դատավարական կարգի նման մեկնաբանու- թյունը անհամաչափորեն կծանրաբեռնի վարույթն իրականացնող մարմնին, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել քրեական գործի քննության բնականոն ընթացքի ապահովման իրավաչափ հանրային շահի անտեսման: 17. Սույն գործի փաստերից հետևում է, որ Քննիչի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրեն- սգրքի 38-296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Հ.Մարտիրոսյանի

533 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` արար- քներում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է: Ապա` հետաքննության և նախաքննության օրինա- կանության նկատմամբ հսկողություն իրականացնող Դատախազի 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հիշյալ որոշումը վերացվել է (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի պաշտպան Ս.Ջաղինյանը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Դատախազի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը վերացնելու մասին Դատա- խազին ցուցում տալու վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարու- թյունյանը, ի պատասխան վերոհիշյալ միջնորդությանը, 2014 թվականի սեպտեմբերի 29-ի գրությամբ պարզաբանել է, որ դատավարական ղեկա- վարում իրականացնող դատախազի որոշումը վերացնելու ցուցում տալու և դատախազի կայացրած որոշումն իր իսկ կողմից վերացնելու դատավա- րական կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշ- մամբ Ա.Սարգսյանի և Հ.Մարտիրոսյանի շահերի պաշտպան Ս.Ջաղին- յանի բողոքը բավարարվել է, արձանագրվել է Հ.Մարտիրոսյանի և Ա.Սարգսյանի իրավունքների խախտումը, և սահմանվել է նրանց պաշտ- պան Ս.Ջաղինյանի միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատախազության պարտականությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-53-րդ և 102-րդ հոդվածների կարգավորու- մ ները և մեջբերելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, գտել է, որ այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 18. Սույն գործերի փաստերի համատեքստում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադանալ նաև այն հարցին` արդյոք ՀՀ օրենսդրությամբ վերադաս դատախազը լիազորոված է հսկող դատախազին ցուցում տալ վերացնելու իր իսկ կայացրած որոշումը: 18.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «(…) Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշում ները կարող են բողոքար- կվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան»:

534 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն. «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` (…) վերացնել հետաքննության մարմ նի կամ քննիչի որոշումը քրեական գործով վարույթը կարճելու մասին, ինչպես նաև նրանց այլ որոշումներ` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Վերադաս դատախազն իրավասու է վերացնելու կամ փոփո- խելու ստորադաս դատախազի ընդունած ակտերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի»: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայ- նության: Վերադաս դատախազն իրավասու չէ վերացնելու կամ փոփոխելու հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ակտերը, բացա- ռությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 18.2. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենս- դիրը, ելնելով դատախազության համակարգի կենտրոնացված բնույթից, նախատեսում է հսկող դատախազի գործողությունները (անգործությունը) և որոշում ները վերադասության կարգով բողոքարկելու հնարավորություն՝ օրենքով նախատեսված դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը չի նախատեսում որևէ նորմ, որը թույլ կտար հսկող դատախազին վերացնելու իր իսկ կայացրած որոշումը: Ըստ այդմ, վերադաս դատախազը չունի և չի կարող ունենալ հսկող դատախազի կայացրած որոշումն իր իսկ կողմից վերացնելու ցուցում տալու լիազորություն: 19. Այսպիսով, նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորո- շումը կիրառելով սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Ս.Ջաղինյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդությամբ խնդրել է կատարել այնպիսի գործողություն, որը չի բխում ՀՀ գլխավոր դատախազի` որպես վերադաս դատախազի լիազորություն- ներից և նախատեսված չէ օրենքով: Հետևաբար վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով, որ Ս.Ջաղինյանը միջնորդել է կատարել օրեն- քով չնախատեսված գործողություն, որն ակնհայտորեն դուրս է միջնոր- դության հասցեատիրոջ լիազորությունների շրջանակից, իրավացիորեն, գրությամբ համապատասխան պարզաբանում է տվել միջնորդություն ներկայացրած անձին: 20. Հաշվի առնելով սույն որոշման 14-16-րդ և 18.2.-19-րդ կետերում արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում

535 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ պաշտպան Ս.Ջաղինյանի Միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատա- խազության պարտականությունը սահմանելու վերաբերյալ, օրինական և հիմնավորված չէ: Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձ- անագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի էական խախ- տում, այն է՝ խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 102-րդ հոդվածի պահանջները: 21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտում ները, որոնք գործին մասնակցող անձ- անց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգա- մանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատա- րանների կողմից թույլ տրված, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջների խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, հետևաբար հիմք է Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանելու և պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը մերժելու մասին նոր դատական ակտ կայացնելու համար: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապե- տության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հովհաննես Արշավիրի Մարտիրո- սյանի և Արշավիր Օնիկի Սարգսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանի միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու ՀՀ գլխավոր դատա- խազության պարտականությունը սահմանելու վերաբերյալ Երևանի Կենտ- րոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության

536 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատա- րանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել և պաշտպան Սամվել Ջաղինյանի բողոքը մերժել: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

537 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

41.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0191/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Նարեկ Լևոնի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Ա.Կարապետյանի` 2014 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 16120514 քրեական գործը: 2014 թվականի ապրիլի 29-ին Նարեկ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

538 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Ն.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2014 թվականի հունիսի 21-ին քրեական գործով վարույթը կասե- ցվել է Ն.Խաչատրյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատ- ճառաբանությամբ: 2014 թվականի հունիսի 27-ին քրեական գործի վարույթը վերս- կսվել է Ն.Խաչատրյանի հայտնաբերման հիմքով, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի հունիսի 30-ին Ն.Խաչատրյանին առաջադրված մեղա- դրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեն- սգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է: 2. 2014 թվականի նոյեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի դատավճռով Ն.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: 3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վե- րաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատա- րան) 2015 թվականի մայիսի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ն.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ապրիլի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Արա- րատ» կոնյակի գործարանի մոտ տաքսի ավտոմեքենայով տեղափոխման

539 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ուղեվարձի կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Անդրանիկ Լևոնի Առաքելյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք` թոքի վնասումով` ձախակողմյան լարված պնևմոթորաքսի առաջացմամբ, ձախ բազկի կտրած վերքերի, ձախ բազկի եռագլուխ մկանի փակեղի և մկանաթելերի վնասումով, ինչպես նաև կզակային շրջանի քերծվածք (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 264): 6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Դատարանը որպես ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի անձը դրականորեն բնութագրող տվյալ է գնահատում նախկինում դատապարտված չլի- նելը (ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն 2014թ. մայիսի 12-ին կատարված հարցման արդյունքների), վատառողջ լինելը (ըստ ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության 2014թ. սեպտեմբերի 9-ի թիվ 359/14 եզրակացության), իսկ պատասխանատ- վությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք` տուժողին պատճառված վնասն ըստ էության հարթելը` հաշվի առնելով այն, որ վերջինս Դատարա- նում նշեց, որ որևէ պահանջ, այդ թվում` նյութաիրավական, ամբաստան- յալ Ն.Խաչատրյանից չունի, իր համար ցանկալի չէ, որ վերջինս անգամ քրեական պատասխանատվության ենթարկվի: (…) Դատարանն ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պատասխա- նատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրեց: (…) Ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները Դատարանը հաշվի է առնում նրա նկատմամբ պատժաչափը սահմանելիս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 83-84): 7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանը գործի հանգամանքների, մասնավորապես` կատարված արարքի հանրության համար վտանգավորության աստի- ճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` նախկինում արատավորված` դատապարտված, չլինելը, վատառողջ լինելու հանգամանքը, ինչպես նաև ծանրացնող հանգամա- նքների բացակայությունը, ճիշտ գնահատման արդյունքում նշանակել է ազատազրկման ձևով պատիժ` 3 տարի ժամկետով: (...) Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պատճառաբանությանը, որ Նարեկ Խաչատրյանը մարմնական վնասվածք հասցնելու համար գործադրել

540 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է դանակ և վնասվածքը հասցրել է տուժողի մարմնի կենսականորեն կարևոր օրգանների շրջանում, իսկ տվյալ հանգամանքը վկայում է նրա անձի հասարակական մեծ վտանգավորության մասին, որպիսի պայման- ներում հոդվածի սանկցիայով սահմանված պատժի նվազագույն չափի կիրառումը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Նարեկ Խաչատրյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ վիճաբանությունն առաջացել է բարեկամական հարաբերությունների հիման վրա ձևավորված կենցաղա- յին վեճի արդյունքում, նրա անձը, նրան բնութագրող տվ յալները, տուժողի հայտնած դիրքորոշումը, գտնում է, որ բողոքաբերի կողմից վերը նշված պատճառաբանությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ չեն կարող վկայել ակնհայտ մեղմ պատիժ նշանակված լինելու մասին: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 26-27):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմ նավորումներով. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ ճիշտ կիրառում: Այսպես` ամբաստանյալի նկատմամբ նշանակելով կատարված արար- քի համար սահմանված նվազագույն պատժաչափը` դատարանները հաշվի չեն առել հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, գործի հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող իրական հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը: Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը վկայակոչել է բարեկամական հարաբերությունների վրա ձևավոր- ված կենցաղային վեճի արդյունքում կատարված գործողություն- ների վտանգավորության աստիճանը: Մինչդեռ հաշվի չի առել նույն բարեկամական հարաբերություններն անտեսող հանցավորի կողմից հանցավոր մտադրությանը հասնելու համար ընտրված առավել վտանգավոր եղանակը, արհամարհական վերաբերմունքն այդ հարաբերությունների հանդեպ, կիրառված գործիքը և առաջին իսկ հնարավորության դեպքում այն գործի դնելու պատրաստակամությունը, ինչն էականորեն բարձ- րացնում է նրա գործողությունների վտանգավորության աստիճանը:

541 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի` Գ.Մադաթյանի, Ա.Շահբազյանի, Պ.Բայրամյանի և մի շարք այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ պատշաճ իրա- վական ընթացակարգի շրջանակներում չեն հետազոտվել և գնահատվել ամբաստանյալի դիտավորության տեսակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հասցված հարվածների քանակը, հան- ցագործության գործիքներն ու միջոցները, իսկ շարադրված մեղմացնող հանգամանքները զուտ դատարանների սուբյեկտիվ գնահատման արդ- յունք են և չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ գործում առկա չէ մեղմացնող հանգամանքների և հանցավորի անձը բնութագրող տվ յալ- ների բավարարար համակցություն, որով կհիմնավորվեր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար նվազագույն պատժաչափ կիրառելու անհրաժեշտությունը: 9. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը մասնակիորեն` պատժի մասով բեկանել և Ն.Խաչատրյանի նկատմամբ նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում ն ավելի ծանր պատժաչափով փոխարինելու համար գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմ- նավորված են արդյոք Ն.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրեն- սգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևու- թյունները: 11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը (…) պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա

542 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, ան- հրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»: Վճռաբեկ դատարանը թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից: Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգմանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: 12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագոր- ծությունների վերաբերյալ գործերով պատիժ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված] հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առող ջության դեմ ուղղված հանցագործություն- ներից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս

543 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…): (…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հան- րորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռ- քով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմ նի որևէ մաս ջարդե- լով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղ յա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմ- ներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառե- լով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիու- թյունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հան- ցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս: (…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հան- ցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ

544 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղա- կայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: [Ա]ռանց նշված հանգամանքների գնահատման առող ջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնա- րավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչա- փությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը): 13. Վերահաստատելով Ա.Շահբազյանի որոշմամբ արտահայտ- ված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դա- տարանը կրկնում է, որ առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառումը առող ջության դեմ ուղղված հանցագործությունների շար- քում իր վտանգավորության բնույթով առանձնանում է. այն ոչ միայն լուրջ, երբեմն նաև անդառնալի վնաս է պատճառում մարդու առողջությանը, այլև անմիջական սպառնալիքի տակ է դնում մարդկային կյանքը: Դրանով պայմանավորված նշված գործերով պատիժ նշանակելիս դատարանները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն դիտավորության ձևին, հանցագործության գործիքներին ու միջոցներին, հասցված հարվածների քանակին և դրանց տեղակայմանը, փաստացի պատճառված վնասի բնույթին և այլ հանգամանքներին, որոնք ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա: Կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները, առարկաները կամ սարքավորում ները, վնասվածքի տեղակայումը, հան- ցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկա- պես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս, mutatis mutandis, Սարգիս Խաչատ- րյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշման 14-րդ կետը):

545 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Խաչատրյանը տաքսի ավտոմեքենայով տեղափոխման ուղեվարձի կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա.Առաքելյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի ծակած- կտրած թափանցող վնասվածք` թոքի վնասումով` ձախակողմյան լար- ված պնևմոթորաքսի առաջացմամբ, ձախ բազկի կտրած վերքերի, ձախ բազկի եռագլուխ մկանի փակեղի և մկանաթելերի վնասումով, ինչպես նաև կզակային շրջանի քերծվածք (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը Ն.Խաչատրյանի նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախա- տեսված ազատազրկում պատժատեսակի նվազագույն չափը` հաշվի առնելով, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է, տուժողին պատճառված վնասն ըստ էության հարթել է, քանի որ տուժող Ա.Առաքելյանն ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ, այդ թվում` նյութական, չունի, բացի այդ բացակայում են պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատա- րանը հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի, ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվու- թյունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, մասնավորապես` նախկինում դատապարտված չլինելու, վատառողջ լինելու, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայության վերաբերյալ եկել է ճիշտ եզրահանգման և նշանակել ազատազրկման ձևով պատիժ` 3 տարի ժամկետով, իսկ բողոքաբերի կողմից բերված պատճառաբանությունները չեն վկայում ակնհայտ մեղմ պատիժ նշանակված լինելու մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 15. Սույն որոշման նախորդ կետում վերլուծված փաստական տվյալ- ները համադրելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված և վերահաստատված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատա- րանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստան- յալ Ն.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արա- րքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, մասնավորա- պես` հանցագործության եղանակը, գործիքը, հասցված հարվածների քանակն ու տեղակայումը, պատճառված վնասի բնույթը և մեղքի ձևը: Այսպես` Ն.Խաչատրյանի արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին է վկայում տուժողի մարմնի կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող հատվածի` կրծքավանդակի ձախ շրջանի, ինչպես

546 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նաև ձախ բազկի ու կզակի շրջանում հարվածներ հասցնելը: Կատարվածի հանրորեն վտանգավոր բնույթն արտահայտվում է նաև ուղղակի դիտ- ավորությամբ տուժողի առողջությանն այնպիսի ծանր վնաս պատճա- ռելով, որը վտանգավոր է կյանքի համար: 15.1. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերի փաստարկներին առ այն, որ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով վիճաբանության` բարեկամական հարաբերությունների վրա ձևավորված կենցաղային վեճի արդյունքում տեղի ունենալու հան- գամանքը, հաշվի չի առել այդ նույն հարաբերությունների պայմաններում Ն.Խաչատրյանի կողմից հանցավոր մտադրությանը հասնելու համար ընտրված առավել վտանգավոր եղանակը, կիրառված գործիքը, առաջին իսկ հնարավորության դեպքում այն գործի դնելու պատրաստակամու- թյունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Ն.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախա- տեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրեն- սգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջների խախտում ներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարու- թյան օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ, որոնք ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարան

547 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նարեկ Լևոնի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նարեկ Լևոնի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

548 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՄԴ/0064/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին Երևան քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լուսինե Ռաֆիկի Նավասարդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Նավասարդյանի պաշտպան Ռ.Սաֆարյա- նի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխա- վոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է թիվ 16114413 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Լ.Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհե- ռանալու մասին ստորագրությունը: Նույն մարմնի՝ 2013 թվականի մայիսի

549 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

6-ի որոշմամբ Լ.Նավասարդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան 2013 թվականի մայիսի 7-ին մեղադրանք է առաջադրվել 20 (քսան) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի հունիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վար- չական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով ամբ- աստանյալ Լ.Նավասարդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրեն- սգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 20 (քսան) դրվագ տարբեր հանցագործություններ կատարելու մեջ և հանցանքների համակցությամբ դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: Վճռվել է նաև ամբաստանյալ Լ.Նավասարդյանից հօգուտ տուժողներ Մ.Դավ- թյանի, Է.Գևորգյանի, Հ.Չանդիրյանի, Ս.Մեժլումյանի, Մ.Ղազարյանի, Վ.Սիմոնյանի, Ն.Մանուկյանի, Ռ.Սիմոնյանի, Է.Կարապետյանի, Հ.Մել- քոնյանի, Վ.Կիտոյանի, Վ.Գևորգյանի, Ս.Մեժլումյանի, Ա.Ղազարյանի, Ս.Ջաքջքյանի, Բ.Քարակյուլյանի, Օ.Կազանջյանի, Մ.Բեռթիզլյանի, Ա.Նաջարյանի բռնագանձել համապատասխանաբար 70.000, 32.000, 56.000, 60.000, 32.000, 530.000, 328.000, 36.000, 132.000, 72.000, 33.000, 36.000, 190.000, 188.000, 56.000, 32.000, 60.000, 64.000, 44.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: 3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի փետրվարի 4-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը՝ օրինական ուժի մեջ թողնելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Սաֆարյանը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 10-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատա- սխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 5. Նախաքննության մարմնի կողմից Լ.Նավասարդյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նա՝ «(…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Վերա Ալեքսանի

550 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Սիմոնյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու մաս-մաս ստացել է 380.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Վ.Սիմոնյանին պատճառելով զգալի չափերի հասնող 380.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Շահե Մանուկի Գիրաօղլ- յանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգ- մանության համար վերջինից պահանջել ու ստացել է 56.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Շ.Գիրաօղլյանին պատճառելով զգալի չափերի հասնող 56.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Նաիրա Մերուժանի Մանուկյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 78.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն, ինչպես նաև 250.000 դրամ արժողության հագուստ և խաբեությամբ հափշտակել` Ն.Մանուկյանին պատճառելով զգալի չափերի հասնող ընդհանուր 328.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Մանվել Յուրիկի Ղազարյա- նի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է 32.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Մ.Ղազարյանին պատճառելով զգալի չափերի հասնող 32.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Աննա Յուրիկի Ղազար- յանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թար- գմանության համար վերջինից առձեռն ստացել է 13.000 դրամ և այլ ծախսերի համար 155.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել այն` Ա.Ղազարյանին պատճառելով զգալի չափերի հասնող ընդհանուր 168 .000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Սուսան Արմայիսի Մեժլ- ումյանի վստահությունը չարաշահելու եղանակով` փաստաթղթերի թարգմանության և այլ գործարքներ կատարելու համար վերջինից

551 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 190.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Ս.Մեժլումյանին պատճառելով զգալի չափերի հասնող 190.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Սեդա Սերգեյի Մեժլում- յանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է ընդհանուր 60.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել այն` Ս.Մեժլումյանին պատճառելով զգալի չափերի հասնող 60.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնա- կարաններ տրամադրելու պատրվակով Բեռնա Աբրահամի Քարա- կյուլյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 32.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Բ.Քարակյուլյանին պատճառելով զգալի չափերի հասնող 32.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Օվսաննա Ավեդիսի Կազան- ջյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 60.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Օ.Կազանջյանին պատճառելով զգալի չափերի հասնող 60.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Մադլեն Հակոբի Բեռթ- իզլյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է ընդհանուր 64.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Մ.Բեռթիզլյանին պատճառելով զգալի չափերի հասնող 64.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Վազգանուշ Գլավինկայի Գևորգյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից պահանջել ու ստացել է 36.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Վ.Գևորգյանին պատճառելով զգալի չափերի հասնող 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

552 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Էդիտա Երվանդի Կարա- պետյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 132.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Է.Կարապետյանին պատճառելով զգալի չափերի հասնող 132.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Միրա Ժորայի Դավթյանի վստահությունը չարաշահելու եղանակով` վերջինիս անձնագրի և այլ փաստաթղթերի թարգմանության համար նրա ամուսնուց` Գագիկ Գաս- պարյանից ստացել է 70.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն` Մ.Դավթյանին պատճառելով զգալի չափերի հասնող 70.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնա- կարաններ տրամադրելու պատրվակով Ռաիսա Ալեքսանի Սիմոն- յանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից առձեռն ստացել է 36.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Ռ.Սիմոնյանին պատճառելով զգալի չափերի հասնող 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Անդրանիկ Հունանի Նաջա- րյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի թարգ- մանության համար վերջինից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր 44.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Ա.Նաջարյանին պատճառելով զգալի չափերի հասնող 44.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի փետրվար ամսին «Մակդոնալդս» կազմակերպու- թյունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Վիկտորյա Արշալույսի Կիտոյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թար- գմանության համար վերջինից ստացել է 28.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն, ինչպես նաև խաբեությամբ հափշտակել է 5.000 ՀՀ դրամ արժողությամբ պայուսակը` Վ.Կիտոյանին պատճառելով զգալի չափերի հասնող 33.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի փետրվար ամսին «Մակդոնալդս» կազմակերպու- թյունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Էդգար Եղիայի Գևորգյանի վստահությունը չարաշահելու

553 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

եղանակով` վերջինիս անձնագրի և այլ փաստաթղթերի թարգմանության համար պահանջել ու Հասմիկ Մելքոնյանի միջոցով ստացել է 32.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Է.Գևորգյանին պատճառելով զգալի չափերի հասնող 32.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Հրաչյա Համիկի Չան- դիրյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից ստացել է ընդհանուր 56.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Հ.Չանդիրյանին պատճառելով զգալի չափերի հասնող 56.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով Հասմիկ Սամվելի Մելքոնյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստաթղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս ստացել է ընդհանուր 72.000 ՀՀ դրամ և խաբեությամբ հափշտակել այն` Հ.Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի հասնող 72.000 ՀՀ դրամի նյութական վնաս: (…) 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխատանքի ընդունելու և բնա- կարաններ տրամադրելու պատրվակով Սոսիկ Արթինի Ջաքջքյանի վստահությունը չարաշահելու եղանակով` անձնագրերի և այլ փաստա- թղթերի թարգմանության համար վերջինից մաս-մաս ստացել է ընդհանուր 56.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն` Ս.Ջաքջքյանին պատճառելով զգալի չափերի հասնող 56.000 ՀՀ դրամի նյութական վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 52-55):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմ նավորումներով. 6. Բողոքի հեղինակը, վերլուծելով անձին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու քրեաիրավական դրույթները, համադրելով դրանք գործի փաստերի հետ, գտել է, որ անցել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Լ.Նավասարդյանին մեղսագրվող արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: 7. Ի հիմնավորում ն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Լ.Նավասարդյանի վերաբերյալ կայացված դատական ակտերի բեկանման, քրեական գործի վարույթի կարճման և քրեական

554 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետապնդման դադարեցման համար հիմք է հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական պատասխա- նատվության վաղեմության ժամկետն անցնելու հանգամանքը, քանի որ Լ.Նավասարդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարել և ավարտել է 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին, այսինքն՝ լրացել է երկու տարին, սակայն նրա նկատմամբ կայացված դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումն օրինական ուժի մեջ չեն մտել, հետևաբար անցել է ՀՀ քրեական օրեն- սգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, որը հիմք է Լ.Նավասարդյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար: 8. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, քրեական գործի վարույթը կարճել և ամբաստանյալ Լ.Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը 9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Լ.Նավասարդյանի նկատմամբ 20 (քսան) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է արդյոք դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 10. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը (…)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրա- պատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելա- գույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազա- տազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

555 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամ- կետները. 1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…): 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»: Վերոնշյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի քննարկվող հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին: Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախա- տեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը նյութական է. այդ հանցագործությունը համարվում է ավարտ- ված, երբ առաջանում են հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հան- րորեն վտանգավոր հետևանքները: Մասնավորապես, խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, համարվում է ավարտված, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո իրական հնարավորություն ունի իր հայեցողությամբ այն տնօրինելու կամ օգտագործելու: 11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեա- կան հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամ- կետները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույ- թը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող 556 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համ- աձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը mutatis mutandis տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը): 12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Լ.Նավասարդյանը 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Մակդոնալդս» կազմակերպությունում աշխա- տանքի ընդունելու և բնակարաններ տրամադրելու պատրվակով տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է որոշակի գումար՝ տուժողներին պատճառելով զգալի չափերի հասնող նյութական վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի նոյեմբերի 11-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 2-3-րդ կետերը), իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2015 թվականի փետրվարի 4-ին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցագործությունները կատարելու մեջ Լ.Նավասարդյանի մեղքը հաս- տատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ վերաքննիչ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է 2015 թվականի փետրվարի 4-ին, որի դեմ բերվել է վճռաբեկ բողոք, այսինքն՝ Լ.Նավասարդյանի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: 13. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հան- գամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Լ.Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքներն ավարտվել են 2013 թվականի փետրվար ամսին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրա- կան դատավճիռը 2015 թվականի փետրվար ամսվա դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար Լ.Նավասարդյանին քրեական 557 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է: 14. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Լ.Նավասարդյանի նկատմամբ 20 (քսան) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվու- թյան ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշման համար հիմք է ծառայում նաև վճռաբեկ բողոք բերելու միջոցով ամբաստանյալ Լ.Նավասարդյանի հայտնած կամաարտահայտությունը (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Լուսինե Ռաֆիկի Նավասար- դյանի վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումը բեկանել և փոփոխել: 2. Լուսինե Նավասարդյանի նկատմամբ 20 մեղադրանքով ՀՀ քրեա- կան օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: 3. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ: 4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

558 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

43.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0011/14/15

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գրիգոր Գրիշայի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2007 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 14119907 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Գրիգոր Գրիշայի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ

559 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235- րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը որոշում է կայացվել Գ.Գրիգորյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2007 թվականի հոկտեմբերի 12-ին Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2010 թվականի մայիսի 10-ին Գ.Գրիգորյանը ձերբակալվել է Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից և 2010 թվականի դեկ- տեմբերի 11-ին ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: 2010 թվականի դեկտեմբերի 13-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերահաստատվել է: Նախաքննության մարմնի 2011 թվականի մայիսի 23-ի որոշմամբ թիվ 14119907 քրեական գործով Գ.Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ: 2011 թվականի հուլիսի 26-ին Գ.Գրիգորյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Գ.Գրիգորյանն ազատվել է քրեական պատասխա- նատվությունից և պատժից: Նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում: 3. ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշ- կական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջնորդության քննության արդյունքում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2013 wթվականի փետրվարի 5-ի որոշմամբ բավարարելով միջնորդությունը, Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դա- դարեցրել է և այն փոխարինել հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում` հարկադիր բուժմամբ: ՀՀ առողջապահության նախարարության «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ) երեք անգամ (ըստ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշման և բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության` 2013 թվականի հունիսին, 2014 թվականի ապրիլին և 2014 թվականի սեպտեմբերին) միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և

560 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) ընդհանուր տիպի հոգեբուժական հաստատությունում Գ.Գրիգորյանի նկատմամբ հարկադիր բուժումը տարածքային հոգեբույժի հսկողության ներքո արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին, որոնք մերժվել են: Վերջին դեպքում բերվել է վերաքննիչ բողոք, որի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկ- տեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը: 4. «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գ.Սայադյանը 2015 թվականի փետրվարի 20-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Գ.Գրիգորյանի նկատմամբ հարկադիր բուժումը տարածքային հոգեբույժի հսկողության ներքո արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարվել է, Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցվել և փոխարինվել է արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ: 5. Դատախազ Հ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշումը: 6. Վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաս- տերը 7. Նախաքննության մարմինը Գ.Գրիգորյանին մեղադրանք է առա- ջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա 2007 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմի- տասի պողոտայի 16-րդ շենքի բակում գործով դեռևս չպարզված անձի հետ ատրճանակներից կրակել է Ջնդի Ամարյանի և նրա աներորդի Ջամալ Ավդալյանի վրա, փորձելով դիտավորությամբ նրանց կյանքից զրկել և դիմել փախուստի: Կատարվածի արդյունքում Ջ.Ամարյանը ստացել է

561 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

աջ սրունքի փոքր ոլոքի կոտրվածք, իսկ Ջ.Ավդալյանը աջ ձեռքի և աջ գոտկային շրջանի թափանցող հրազենային վնասվածք» (տե՛ս նյութեր, 27-28 թերթեր): 8. Բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջ- գերատեսչական հանձնաժողովի` 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության համաձայն` «Գրիգոր Գրիգորյանը` 1. նախկինում տառապել է և ներկայումս տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում անձի քրոնիկական փոփոխություններով և աֆեկտիվ անկայունությամբ գլխուղեղի ախտահարման ֆոնի վրա», այս մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվ յալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները: 2. Գ.Գրիգորյանը ներկայումս գտնվում է կայուն լավացման վիճակում չունի ագրեսիվ նկատառում ներ շրջապատի նկատմամբ: Ներկայումս հասկանում է իր արա[ր]քի հակաօրինականությունը և պատժելիությունը: Ներկայումս վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար: Ունի դրական վերաբերմունք հետագա բուժման վերաբերյալ» (տե՛ս նյութեր, 12 թերթ): 9. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի որոշման համաձայն` «(...) քննելով ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Սայադյանի միջնորդությունը և հետազոտելով ներկայացված նյութերը` մասնավորապես, բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացությունը, գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ Գրիգոր Գրիգորյանը ներկայումս գտնվում է կայուն լավացման վիճակում, չունի ագրեսիվ նկատառում ներ շրջապատի նկատմամբ, ներկայումս հասկանում է իր արարքի հակաօրինականությունը և պատժելիությունը, վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար և ունի դրական վերաբերմունք հետագա բուժման վերաբերյալ, այսինքն` նրա առողջական վիճակը բարելավվել է և վերացել կիրառվող բժշկական բնույթի հարկադրական միջոցի տվյալ տեսակի` ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժման, հետագա կիրառ- ման անհրաժեշտությունը, ուստի քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձ Գրիգոր Գրիշայի Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակել հարկադիր բուժում` արտահիվանդանոցային հսկողություն տեղամասային հոգեբույժի մոտ» (տե՛ս նյութեր, թերթ 30): 10. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 9-ի որոշման համա- ձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հիմ նավոր չի համարում վերաքննիչ բողոքի պատճառաբանությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ

562 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2 եզրակացությունը` անտեսելով Գրիգոր Գրիգորյանի կողմից կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Առաջին ատյանի դատարանը, օբյեկտիվորեն գնահատելով գործում առկա փաստական տվ յալները, հանգել է հիմնավոր հետևության և իրավացիորեն բավարարել է ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջնորդությունը: (...) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ որոշումը բեկանելու համար» (տե՛ս նյութեր, թերթ 59): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմ նավորումներով. 11. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանների հետևությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` Արտավազդ Ծատուրյանի վերաբերյալ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածին տրված մեկնաբանություններին: Ի հիմնավորում ն իր փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Գ.Գրիգորյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություններ, ինչը վկայում է վերջինիս անձի և կատարած հան- ցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին: Անձի վտանգավորության աստիճանը որոշվում է ոչ միայն նրա ներկա հոգեկան վիճակով, այլ նաև նրա կողմից կատարված հանցագործության բնույթով: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել հարկադիր բուժումը փոփոխելու հարցի լուծ- ման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, այդ թվում` արարքի ծանրության և անձի վտանգավորության աստիճանը: Ավելին` ստորադաս դատարանների կողմից հիմք են ընդունվել ՀՀ առողջապահության նախարարության բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի եզրա- կացությունում արված այնպիսի եզրահանգումները, որպիսի եզրա- հանգումների առկայության պայմաններում նախկինում ներկայացված երեք միջնորդությունները (2013 թվականի հունիսին, 2014 թվականի ապրիլին և 2014 թվականի սեպտեմբերին) մերժվել են:

563 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերոգրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակը գտել է, որ ստորա- դաս դատարանները չեն հիմնավորել, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադիր բուժման անհրա- ժեշտությունը վերացել է, և նրա նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տեղամասային հոգեբույժի հսկողության ներքո արտահիվանդանոցային հարկադիր բուժում: 12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 6-ի, Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 9-ի դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը 13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու (ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդված) կառուցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Գ.Գրիգորյանի նկատմամբ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցնելու և այն արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ փոփոխելու մասին ստորադաս դատարանների հետևությունները: 15. ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝ 1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արա- րքը կատարել է անմեղսունակության վիճակում. (…) 2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կող- մից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ (...)»: ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝

564 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը. 2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը. 3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը»: ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն` «Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձն իր հոգեկան վիճակով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորման կարիք չունի»: ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ «1.Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: (…) 3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել (…) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին»: 16. Անդրադառնալով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելիս դատարանի կողմից քննության առարկա դարձվող հարցերի շրջանակին` Վճռաբեկ դատարանն Ա.Ծատուրյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ «(…) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը կաշկանդված չէ բժշկական հաստատության եզրակացությամբ: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխե- լու վերաբերյալ միջնորդության քննարկման յուրաքանչյուր դեպքում դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատաս- խան եզրակացության հետ մեկտեղ պետք է քննարկման առարկա դարձնի և հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե ինչ օբյեկտի, ինչպիսի հասարակական հարաբերությունների դեմ է ուղղված եղել անձի ոտնձգությունը: Օրինակ՝ մարդու կյանքի և առողջության դեմ կատարված հանրորեն վտանգավոր արարքը կարող է վկայել այն կատարած անձի ավելի բարձր վտանգավորության մասին: Դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը: Մասնավորապես՝ դատարանը պետք է քննարկի նրա նկատմամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը: Դատարանը պետք է ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների

565 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե ոչ: Այս հանգամանքների պարզումը ևս կարող է էական նշանակություն ունենալ անձի` իր կամ շրջապատի համար վտանգավորության աստիճանը պար- զելու հարցում: [Ն]շված հանգամանքների համատեղ գնահատմամբ միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատ- մամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին» (տե՛ս Արտավազդ Արտուշի Ծատուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման 15-րդ կետը): 17. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված` Ա.Ծատուրյանի վերաբերյալ որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենգրքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները միմյան- ցից տարբերվում են, նախևառաջ, անձին պահելու ռեժիմի խստությամբ: Դրանցից առավել մեղմ ռեժիմն ունի հոգեբույժի մոտ արտահիվան- դանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը: Բժշկական բնու- յթի հարկադրանքի միջոցի ենթարկվող անձի նկատմամբ, նրա վիճակի էական բարելավման դեպքում, մարդասիրության սկզբունքից ելնելով, կարող է փոփոխվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը` նշանակելով օրենքով նախատեսված` ավելի մեղմ ռեժիմ ունեցող հարկադրանքի միջոց: Միևնույն ժամանակ անձի վիճակի համապատա- սխան վատթարացման դեպքում նրա նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կարող է փոփոխվել ավելի խիստ ռեժիմ ունեցող միջոցով: Անձի վիճակի բարելավման կամ վատթարացման հանգամանքը գնահատելիս դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան եզրակացության հետ մեկտեղ քննության առարկա պետք է դարձնի հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը, ինչպես նաև նրա կատարած արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը: Մասնավորապես հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբ- յեկտի անձը գնահատելիս դատարանը պետք է քննարկի նրա նկատմ- ամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը, ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե` ոչ: Ընդ որում, հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի ներկա հոգեկան վիճակը և վարքագիծը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ թե կոնկրետ պահի դրությամբ անձի հոգեկան վիճակը, որը կարող է կապված

566 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

լինել հիվանդության համապատասխան փուլով պայմանավորված՝ վիճակի ժամանակավոր բարելավման հետ, այլ որոշակի ժամանակահատվածում իրականացված բուժման արդյունքում տեղի ունեցած փոփոխություն- ները և դրանց կայունությունը: Որպես այդպիսի ժամանակահատվածի մեկնարկման պահ դատարանը պետք է հիմք ընդունի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու, իսկ այն փոփոխելու հարցը քննարկված լինելու դեպքում` այդ հարցը լուծելու պահը: 18. Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելիս դատարանը պետք է քննու- թյան առարկա դարձնի նաև այն, թե դատարանի կողմից նախորդ անգամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելուց հետո ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը (նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը), ինչպես նաև նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: Դատարանն իրավասու է փոփոխել անձի նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակն ավելի մեղմով, եթե համեմատական վերլուծության արդյունքում, հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և վտանգավորության աստիճանի հաշվառմամբ նրա մոտ ձևավորվի համոզվածություն առ այն, որ դատարանի կողմից նախորդ անգամ հարցի քննարկումից հետո անձի հոգեկան վիճակը և վարքագիծն այնպիսի դրական փոփոխությունների են ենթարկվել, որոնց արդյունքում անձը հանրության համար իրական վտանգ չի ներկայացնում, կամ այդ- պիսի վտանգն էականորեն նվազել է, ինչպես նաև հարկադրանքի միջոցի ավելի մեղմ տեսակի պայմաններում այդ անձի նկատմամբ բուժումը և վերահսկողությունը հնարավոր է արդյունավետ իրականացնել: Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքները համակցության մեջ գնահատելու արդ- յունքում միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին: 19. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմինը Գ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Այնուհետև նախաքննության մարմնի որոշմամբ Գ.Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ (տե՛ս սույն որոշման 1-ին, 7-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Գ.Գրիգորյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի

567 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջոց` հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջնորդության հիման վրա Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադրական բուժումը փոփոխել է հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկո- ղության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): 2013 թվականի օգոստոսին, 2014 թվականի ապրիլ և հոկտեմբեր ամիսներին «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Գ.Գրի- գորյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ ներկայացված երեք միջնորդությունները մերժվել են Առաջին ատյանի դատարանի` համապատասխանաբար 2013 թվականի սեպտեմբերի 27-ի, 2014 թվականի ապրիլի 22-ի, 2014 թվականի նոյեմբերի 18-ի որոշումներով: Վերջին որոշման դեմ դիմող Գ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը): Այնուհետև «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գ.Սա- յադյանը նույն պահանջով միջնորդություն է ներկայացրել, որը Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարել է: Այսպես` Առաջին ատյանի դատարանը ներկայացված նյութերի, մասնավորապես` բժշկական բնույթի հարկադրական միջոցների վե- րանայման միջգերատեսչական հանձնաժողովի` 2015 թվականի փետ- րվարի 20-ի թիվ 2 եզրակացության հետազոտման արդյունքում գտել է, որ Գ.Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվել է, նա ներկայումս գտնվում է կայուն լավացման վիճակում, չունի ագրեսիվ նկատառումներ շրջապատի նկատմամբ, հասկանում է իր արարքի հակաօրինականությունը և պատժելիությունը, վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար և ունի դրական վերաբերմունք հետագա բուժման վերաբերյալ, հետևաբար վերացել է բժշկական բնույթի հարկադրական միջոցի տվյալ տեսակի` ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժման հետագա անհրաժեշտությունը: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցել և այն փոխարինել է արտահիվանդանո- ցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 9-րդ կետերը):

568 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, այն թողել է օրինական ուժի մեջ` գտնելով, որ պահպանվել են ՀՀ օրենսդրության պահանջները, կայացվել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում (տե՛ս սույն որոշման 5-րդ, 9-րդ կետերը): 20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 15-18-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դա- տարանը, հիմնվելով միայն բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի` 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 2 եզրակացության վրա և, իր դատական ակտում վերարտադրելով վերջինիս եզրահանգում ները, գնահատման առարկա չի դարձրել Գ.Գրիգորյանի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և վտանգավորության աստիճանը: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը տեղեկություններ է ունեցել (իր դատական ակտում արձանագրել է) այն մասին, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը մեկ անգամ փոփոխվել է մեղմացման առումով, իսկ դրանից հետո այն կրկին մեղմացման առումով փոփոխելու հարցը երեք անգամ քննարկման առարկա է դարձվել և մերժվել (վերջին անգամ` Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկ- տեմբերի 25-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը): Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը չի պարզել և վերլուծության չի ենթարկել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը փոփոխելու հարցը վերջին անգամ դատա- կան կարգով քննարկվելուց հետո Գ.Գրիգորյանի հոգեկան վիճակում և վարքագծում տեղի ունեցած փոփոխությունների առկայության հար- ցը: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում: 21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելիս պատշաճ գնահատման չեն ենթարկել Գ.Գրիգորյանի անձը, ինչպես նաև ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձրել նրա կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթն ու վտանգավորու- թյան աստիճանն` ինչպես առանձին, այնպես էլ մ նացած հանգամանքների հետ համակցության մեջ: Արդյունքում անհիմն եզրահանգել են, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը պետք է փոխարինվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց- ների շարքում ամենամեղմ ռեժիմ ունեցող տեսակով` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությամբ և հարկադիր բուժմամբ:

569 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Գրիգորյանի նկատմամբ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը դադարեցնելու և այն արտահիվանդանոցային հսկողության տեղամասային հոգեբույժի մոտ հարկադիր բուժմամբ փոփոխելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն: 22. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմ նավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբա- նել ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասը, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պա- հանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը և կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Նշված նյութական և դա- տավարական իրավունքների խախտում ները ՀՀ քրեական դատավարու- թյան օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա ստորա- դաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը նոր քննու- թյան ուղարկելու հիմք են: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետու- թյան Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետու- թյան քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Գրիգոր Գրիշայի Գրիգորյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցը փոփոխելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 6-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

570 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

44.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱՔԴ/0386/06/15

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ալինա Հենրիկի Հովսեփ- յանի պաշտպան Գագիկ Խաչիկյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի՝ 2015 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90050215 քրեական գործը:

571 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2015 թվականի մայիսի 7-ին թիվ 90050215 քրեական գործը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Սարգսյանի որոշմամբ ընդունվել է վարույթ: 2015 թվականի հունիսի 1-ին Ալինա Հովսեփյանը ձերբակալվել է: 2015 թվականի հունիսի 4-ին Ա.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագով): 2015 թվականի հունիսի 4-ին քննիչ Ս.Սարգսյանը միջնորդություն է հարուցել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում 2 ամիս ժամկետով կիրառելու մասին: 2. Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ նախաքննու- թյան մարմնի վերոհիշյալ միջնորդությունը մերժվել է: 3. Վերոնշյալ դատական ակտի դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազ Լ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը Վերա- քննիչ դատարանի` 2015 թվականի հունիսի 18-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, այն է՝ բողոքարկված դատական ակտը բեկանվել է, և մեղադրյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 1 ամիս ժամկետով կալանավորումը: 4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Հովսեփյանի պաշտպան Գ.Խաչիկյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ ընդուն- վել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Քննիչ Ս.Սարգսյանը Ա.Հովսեփյանի նկատմամբ որպես խափան- ման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությունը հիմնավորել է հետևյալ կերպ. «(...) [Մ]եղադրյալ Ալինա Հենրիկի Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատար- ման մեջ և ազատության մեջ մնալով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը կարող է մինչդատական վարույթում անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա` դրանով իսկ խոչընդոտելով քրեական գործի քննությանը, ինչպես նաև (...) [պետք է հաշվի առնել] Ալինա Հովսեփյանի կողմից կատարված հան- ցագործության բնույթն ու հանրորեն վտանգավորության աստիճանը և

572 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

այն, որ Ալինա Հովսեփյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժաչափը մեկ տարուց ավելի է» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4): 6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Անդրադառնալով միջնորդությամբ ներկայացված առաջին հիմ- քին` առ այն, որ Ալինա Հենրիկի Հովսեփյանը ազատության մեջ մնալով և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը կարող է անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա` դրանով իսկ խոչընդոտելով քրեական գործի քննությանը, դատարանն արձանագրում է հետևյալը. (...) (...) միջնորդություն հարուցած անձի հիմնական փաստարկն այն էր, որ մեղադրյալ Ա.Հովսեփյանն ազդեցություն է գործադրել վկաներից մեկի` Գևորգ Նելսոնի Պողոսյանի վրա, որի արդյունքում վերջինս փոփոխել է իր ցուցմունքը: (...) Դատարանը գտնում է, որ փաստարկը հիմնավոր չէ և հերքվում է 01.06.2015 թվականի ՀՀ ՊՆ 142023 զորամասի հրամանատար ԲԾ գնդապետ Ա.Ա.Ասատուրյանի գրությամբ, որի համաձայն. «(...) 11.05.2015 թվականին թռիչքային բաժանմունք է ընդունվել 1971 թվականին ծնված Ալինա Հենրիկի Հովսեփյանը «զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ երկաթդեֆիցիտային անեմիա» ախտորոշմամբ: (...) Ներկա պահին հիվանդը գտնվում է ստացիոնար բուժման պայմաններում, վիճակը գնա- հատվում է բավարար»: Բացի այդ, թե միջնորդության քննարկմանը մասնակցող անձանց հայտարարություններով, և թե 01.06.2015 թվականի բերման ենթարկելու մասին որոշմամբ հիմ նավորվել է, որ Ալինա Հենրիկի Հովսեփյանը բերման է ենթարկվել հիշատակված բժշկական հաստատությունից և թե միջնորդություն հարուցած անձի և թե պաշտպանների հավաստմամբ առ այս պահը գտնվում է ստացիոնար բուժման մեջ: Դատարանն արձանագրում է, որ վերը հիշատակված Գևորգ Նելսոնի Պողոսյանի դիրքորոշումը փոփոխություն է կրել 11.05.2015 թվականից (որպես վկա հարցաքննելու արձանագրություն) մինչև 13.05.2015 թվական[ը] (...), սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում ըստ վերը նշված նյու- թերի, Ալինա Հենրիկի Հովսեփյանը գտնվել է թռիչքային բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ, որի պայմաններում առարկայազուրկ է միջ- նորդություն հարուցած անձի փաստարկը, որ մեղադրյալ Ա.Հովսեփյանն ազատության մեջ մնալով ապօրինի ազդեցություն է գործադրել վկայի նկատմամբ և առկա է հիմնավոր կասկած նաև հետագայում նման հնա- րավորության:

573 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Բացի այդ, դատարանն արձանագրում է նաև, որ մինչև 01.06.2015 թվականին նրան բերման ենթարկելու պահը, Ալինա Հովսեփյանը գտնվել է ստացիոնար բուժման մեջ և շարունակում է բուժումն առ այս պահը: Անդրադառնալով միջնորդությամբ ներկայացված երկրորդ հիմքին, առ այն, որ Ալինա Հովսեփյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրորեն վտանգավորության աստիճանը և այն, որ Ալինա Հովսեփյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված է ազա- տազրկման ձևով պատժաչափ մեկ տարուց ավելի, դատարանն արձա- նագրում է հետևյալը. (...) (...) ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք նախադեպային որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մեղսագրվող հանցանքի ծանրությունը, թեև էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, սակայն այն չի կարող գնահատվել որպես կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու ինքնուրույն հիմք և պետք է գնահատվի գործ- ում առկա մնացած մատնանշված հանգամանքների համատեքստում, տվյալ դեպքում մեղադրյալի կողմից վարույթով գործին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հնարավորությունը գնահատելիս, որը վերը հիշատակված փաստարկներով չի հիմնավորվել (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 101- 104): 7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Մ]եղադրյալ Ալինա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելիս, [Առաջին ատյանի դ]ատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել` 1. մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքների կատարման եղանակը` մասնավորապես այն, որ Ալինա Հովսեփյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 59559 զորամասի բուժկետի պետ և օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականաց- նելու լիազորություններով, (...) 2014 թվականի սեպտեմբերին բուժկետում բուժվող` նույն զորամասի կուրսանտ Միքայել Արմենի Մանուշյանից, անձամբ որպես կաշառք պահանջել է 80.000 ՀՀ դրամ գումար` վեր- ջինիս նշիկների վիրահատության նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ուղեգրելու համար: Բացի այդ, 2014 թվականի հոկտեմբերի սկզբին, նույն զորամասի կուրսանտ Արթուր Հովհաննեսի Խաչատրյանից (...) Ալինա Հովսեփյանը պահանջել է նրա հոր բջջային հեռախոսահամարը, զանգահարել զրուցել է վերջինիս հոր` Հովհաննես Խաչատրյանի հետ և նրան հրավիրել իր մոտ: Բացի այդ, (...) նույն զորամասի կուրսանտ Գուրգեն Դավթի Բաբայանի մոր՝ Սվետլանա Հակոբի Պողոսյանի վիրահատությունը «Մեդ-լայն» ԲԿ-ում կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ապահովելու

574 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նպատակով, Ալինա Հովսեփյանը կուրսանտ Գ.Բաբայանից անձամբ պահանջել է 41.000 ՀՀ դրամ կաշառք։ 2. հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (...) (...) Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալ Ալինա Հովսեփ- յանին վերագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանգում է այն հետևության, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում առկա են մեղադրյալ Ալինա Հովսեփյանին կալանքի տակ պահելու ինչպես պայմանները, այնպես էլ հիմքերը: (...) Վերը նշվածից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադր- յալ Ալինա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին վիճարկվող դատա- կան ակտը հիմ նավոր չէ (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 46-62):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 8. Վճռաբեկ բողոք բերած անձը կարծում է, որ Վերաքննիչ դատա- րանի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա: Ի հիմ նավորումն իր պնդման՝ բողոքաբերը նշել է, որ վարույթն իրա- կանացնող մարմինը ձեռք չի բերել, իսկ Վերաքննիչ դատարանն էլ չի նշել ոչ մի տվյալ առ այն, որ Ա.Հովսեփյանը կարող է խոչընդոտել մինչդատա- կան վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատա- վարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գոր- ծադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմ նի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով։ Ավե- լին, քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է մեղադրյալ Ա.Հովսեփյանի պաշտոնավարությունը, ուստիև վերացել է այն մտավա- խությունը, թե վերջինս կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և ազդեցություն ունենալ կուրսանտների վրա։ 9. Բողոքաբերը նշել է նաև, որ մեղադրյալ Ա.Հովսեփյանը ունի մշտա- կան բնակության վայր, ամուսնացած է, երկու անչափահաս երեխաների մայր է, դրական է բնութագրվում, բազմիցս ստացել է շնորհակալագրեր, ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորներ նախաքննական մարմ նին

575 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հասցեագրած իրենց միջնորդություններով երաշխավորել են նրա պատ- շաճ վարքագիծը: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է կայացնել նոր դատական ակտ և մեղադրյալ Ա.Հովսեփյանին ազատել կալանքից:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավորված և պատճառաբանված է արդյոք մեղադրյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափան- ման միջոց կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը: 12. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել միայն օրենքով սահմանված կարգով և դեպքերում (…): Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ (…)»: «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձ- նական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով. (…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավա- խախտում կատարած լինելու հիմ նավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմ նավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրա- վունք: 2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համա- ձայն՝ «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրե- լու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմ նավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: (…)

576 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշում ներից որևէ մեկը` 1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին. 2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին. 3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրա- ռել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝ 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմ նից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գոր- ծի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրակա- նացնող մարմ նի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) Խափանման միջոց կիրառելու մաuին քրեական վարույթն իրականացնող մարմ նի որոշումը պետք է լինի պատճառաբան- ված, բովանդակի մեղադրյալին կամ կաuկածյալին վերագրվող հանցա- գործության մաuին նշում ներ և համապատաuխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մաuին հիմ նավորում»: 13. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռա- բեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմ նարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավա- րության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանա- փակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռա- բեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմ նավորվածության ապահով- ման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմ նավոր կաս- կած, քրեական գործի առկայություն, որպես մեղադրյալ ներգրավելու

577 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ող ջամիտ հետևությունների առկայությունը` հիմ նավորված վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաս- տերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14 և այլն): Ընդ որում, Ա.Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմա- նել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմ նավորվա- ծությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրեն- քով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբող ջությամբ և հնարավորություն են տալիս հիմ նավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը: (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկ- ված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևություն- ները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ող ջամիտ կասկած- ների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավոր- ման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստա- կան տվյալներ» (տե՛ս Ա.Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը): Իսկ Ա.Ավետիսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցի կիրառ- ման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ (...) դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահման- ված իրավական ձևակերպում ների վկայակոչումը կամ վերարտադրումը: Հակառակ պարագայում անձի ազատության և անձնական անձեռնմխե- լիության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչա- փության դատական երաշխիքը կլինի պատրանքային, իսկ հիմ նական իրավունքը փաստացի կբովանդակազրկվի: (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետ- ևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձ- նական անձեռնմխելիության հիմ նական իրավունքի սահմանափա- կում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ող ջամիտ ենթադ- րությունների վրա» (տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի`

578 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 19-20-րդ կետերը): 14. Վերստին հաստատելով Ա.Ճուղուրյանի և Ա.Ավետիսյանի գործերով որոշում ներում արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորո- շում ները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենա- խիստն է, հետևաբար մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս դատարանը պետք է ներկայացնի ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկներ մեղադրյալի կող- մից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու բարձր հավա- նականության վերաբերյալ: Այլ խոսքով՝ դատարանը պետք է կիրառի դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմ նավորի, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստա- կան տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը: Վերոշարադրյալը բխում է անձին ազատությունից զրկելու հետ կապ- ված խափանման միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամաս- նության ող ջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից: Հակառակ պարագայում կխախտվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմ նարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի անհարկի սահմանափակման (տե՛ս, mutatis mutandis, Վ.Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվա- կանի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշման 14-րդ կետը, Ա.Զյաբ- լիցևի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԿԴ/0020/06/13 որոշման 14-րդ կետը): 15. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Առա- ջին ատյանի դատարանը, եզրահանգելով, որ առկա չեն Ա.Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բավա- րար հիմքեր, մերժել է քննիչի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնվելով ստորադաս դատարանի դիրքորոշման հետ, արձանագրել է, որ տվյալ քրեական գոր- ծի շրջանակներում առկա են մեղադրյալ Ա.Հովսեփյանին կալանքի տակ պահելու ինչպես պայմանները, այնպես էլ հիմքերը: Մասնավորապես, հաշ- վի առնելով մեղադրյալ Ա.Հովսեփյանին վերագրվող հանցավոր արարք- ների բնույթն ու վտանգավորության աստիճանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ա.Հովսեփյանի՝ ազատության մեջ գտնվելու պայման- ներում բարձր է հավանականությունը, որ վերջինս կարող է կատարել

579 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգա- մանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտ- րելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգում ները չեն հիմնվել գործի նյութերում առկա փաստական տվյալների վրա: Մեղադրյալ Ա.Հով- սեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրա- ռելու մասին որոշման մեջ Վերաքննիչ դատարանը ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկների վկայակոչմամբ չի հիմ նավորել մեղադր- յալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու հավանակա- նությունը: 17. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափան- ման միջոց կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմ նա- վորված և պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանը չի կիրառել դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմ նավորել, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաս- տական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպ- քում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը: Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված հիմ նավորում ները չեն բխում կալանավորման թույլատրելի հիմքերը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: 18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ մեղադրյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինակա- նության և հիմ նավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատա- րանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ, 288-րդ հոդվածների խախտում ներ, որոնք ազդել են գոր- ծով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխա- նող դատական ակտի կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատա- րանի որոշումը բեկանելու հիմք է: 19. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գոր- ծով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատա- կան սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմ նավորված

580 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ալինա Հենրիկի Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտ- րելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հունիսի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրա- վասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշմանը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկ- ման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

581 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

45.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱՆԴ/0110/01/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատա- րան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գրի- գոր Վոլոդյայի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեա- կան դատարանի` 2015 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ս.Պողոսյանի` 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17140011 քրեական գործը:

582 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2012 թվականի մայիսի 22-ին քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու պատ- ճառաբանությամբ, իսկ 2012 թվականի հունիսի 8-ին այն վերսկսվել է, և կատարվել է նախաքննություն: 2012 թվականի հունիսի 14-ին Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2012 թվականի հունիսի 14-ին Գ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 (երկու) ամիս ժամկետով: Նախաքննության մարմ նի` 2012 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է Գ.Մանուկյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, իսկ 2012 թվականի հոկտեմ- բերի 23-ին այն կրկին վերսկսվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է: 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Գ.Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2. 2012 թվականի նոյեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Գ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դատա- պարտվելով ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով: Գ.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Գ.Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: 3. Պաշտպան Վ.Արմենակյանի և մեղադրող Հ.Չախոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի մարտի 18-ի որոշ- մամբ պաշտպանի բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ մեղադրողի բողոքը` մերժվել, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմ- բերի 15-ի դատավճիռը բեկանվել է և պատժի մասով փոփոխվել: Գ.Մա- նուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 2 (երկու)

583 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կանոններով` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Գ.Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հա- րությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 1-ի որոշ- մամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Գ.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2011 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4 շենքի 18 բնակարանում, գործով չպարզված հանգամանքներում, իր կող- մից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից սպանելու դիտավորությամբ կրակահերթ է արձակել եղբոր` Գագիկ Մանուկյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Այսպես` Գրիգոր Մանուկյանը 2011 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Արտուշ Սմբատյանին պատկանող` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 4 շենքի 18 բնակարանում վերջինիս, Կարեն Թալանչյանի և գիշերը` ժամը 07:00-ին, նույն բնակարան այցելած իր եղբոր` Գագիկ Մանուկյանի հետ ալկոհոլային խմիչք օգտագործելիս են եղել: Նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Գագիկ Մանուկյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնա- կարանը, որի կապակցությամբ Գրիգոր Մանուկյանն իր անհամաձայ- նությունն է հայտնել և փորձել է արգելել Գագիկ Մանուկյանին հեռա- նալ բնակարանից: Այդ առիթով նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Գրիգոր Մանուկյանն իր հետ նախապես հիշյալ բնա- կարան բերած սպորտային պայուսակից հանել է ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգ և Գագիկ Մանուկյանին դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկե- լու սպառնալիքներ տալուց անմիջապես հետո կրակահերթ է արձա- կել վերջինիս կենսական կարևորագույն օրգան հանդիսացող պարա- նոցի շրջանին` նրա առող ջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներից

584 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ելնելով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հիշյալ գոր- ծողությունը կատարելուց հետո դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Գագիկ Մանուկյանի կյանքը փրկվել է անհապաղ ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 71): 6. Դատաբժշկական թիվ 14/h եզրակացության համաձայն` «(...) Գ.Մա- նուկյանի մարմ նական վնասվածքները ըստ բժշկական փաստաթղթերի և անձնական զննության տվյալների` պարանոցի ձախ կեսի և կրծքավան- դակի համակցված հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է հեմիթորաքսով, 1-ին և 4-րդ կողերի, ձախ անրակի, կրծքային 5-րդ ողի փուշ ելունի տեղաշարժված կոտրվածքների, թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, հեմոպնեմոթորաքսով, ենթամաշկա- յին էնֆիզեմայով, ստորին վերջույթների պարապլեգիայով, կոնքի օրգան- ների ֆունկցիաների խանգարումով, (...) առաջացրել է առող ջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 144): 7. Առաջին ատյանի դատարանը դատավճռում, ի թիվս այլ հանգա- մանքների, հաստատված է համարել նաև հետևյալը. «(...) Նույն օրը` ժամը 09:00-ի սահմաններում, Գագիկ Մանուկյանը, գտնվելով ալկո- հոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնակարանը, որի կապակցությամբ Գրիգոր Մանուկյանը, սպորտային պայուսակից հանե- լով վերը նշված ինքնաձիգը, ոտքի կանգնելով (կրակոցներն արձակելուց առաջ Գրիգոր Մանուկյանը նստած է եղել մահճակալի վրա, իսկ Գագիկ Մանուկյանը նստած է եղել ննջասենյակի դռնից աջ գտնվող մյուս մահ- ճակալի եզրին), դրա փողն ուղղելով տուժողի վրա, (փողի բարձրությունը գետնից 95 սմ բարձրության վրա) փորձելով արգելել նրան հեռանալ բնա- կարանից, իր անհամաձայնությունն է հայտնել, նշել է «գնաս` կկրակեմ», ինչին ի պատասխան տուժողն ասել է. «կրակում ես, կրակի» (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 174): 8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատ- ված է, որ մասնավորապես ամբաստանյալ Գրիգոր Մանուկյանն ու տու- ժող Գագիկ Մանուկյանը եղել են հարազատ եղբայրներ, դեպքի ժամանակ, դրանից առաջ և հետո ունեցել են բարեկամական, եղբայրական հարա- բերություններ, թշնամական հարաբերություններ չեն ունեցել, տուժողը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկացել է լքել բնա- կարանը, իսկ ամբաստանյալը, ևս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեմ է եղել դրան, որի կապակցությամբ էլ առաջացել է կոնֆլիկտը, ու մոտ 1-1.5մ հեռավորությունից արձակված երեք կրակոցները, բացառությամբ առաջինի, ուղղված չեն եղել են նրա մարմ նի վրա, առավել ևս կենսական կարևոր օրգանների շրջանում կամ հնարավոր չէ նաև փաստել, որ այդ երկու կրակոցները տուժողին չեն դիպել տուժողի կողմից դրանցից խույս

585 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տալու, փախնելու արդյունքում կամ գնդակները չեն դիպել տուժողին ոչ դիպուկ կրակելու կամ կրակողին որևէ անձի կողմից խանգարելու արդյուն- քում, ծանր մարմ նական վնասվածք ստացած տուժողին վնասելուց հետո նրա նկատմամբ որևէ այլ ոտնձգություն չի կատարել` ունենալով այդպիսի հնարավորություն, ձեռնամուխ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելու գործընթացին, անմիջապես տեղում զղջացել է կատարածի համար, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի ուղղակի դիտավորությամբ սպանության փորձ կատարելու մասին մեղա- վորությունը հիմ նավորող ապացույցների համակցություն, որի բավարա- րության շեմը «հիմ նավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն` Գրիգոր Մանուկյանի մեղավորությունը ող ջամիտ (հիմ- նավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղա- վորության մասին ենթադրություններ անելու համար, հիմքեր չկան: (...) Դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ Գրիգոր Մանուկյանը կրակահերթն արձակելուց հետո եղբորն ապօրինի կյանքից զրկելու ցանկություն կամ դիտավորություն ունենալու դեպքում կարող էր այն ավարտին հասցնել, և դրան խոչընդոտող որևէ հանգամանք չի եղել, ապա դա ինքնին վկայում է և չեզոքացնում է հիմ նավոր դատողությունն առ այն, որ նա ունեցել է կամ գործել է տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն: Այսինքն` պարանոցի շրջանում արձակված կրակահերթը տուժո- ղին մահ պատճառելու դիտավորություն ունենալու մասին բացակայող այլ հանգամանքների պայմաններում, որը փաստացի վրա չի էլ հասել, չի կարող որակվել որպես սպանության փորձ. կրակելուց հետո Գրիգոր Մանուկյանը տեսել է, որ իր եղբայրը կենդանի է, սակայն նրան կյանքից զրկելուն ուղղված որևէ գործողություն չի նախաձեռնել, թեև ունեցել է դրա իրական հնարավորությունը: Դեռ ավելին ծանր մարմ նական վնասվածք հասցնելուց անմիջապես հետո, զղջալով կատարածի համար, Արտուշ Սմբատյանին ուղարկել է եղբոր` Անուշավան Մանուկյանի մոտ նրան իրա- զեկելու ու նրա մեքենայով տուժողին հիվանդանոց տանելու համար: (...) Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ Գրիգոր Մանուկյանը նշված գործողություններով կրակելու պահին գիտակ- ցել է իր արարքի տուժողի կյանքի և առող ջության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է այդպիսի վտանգավոր հետևանքների առաջաց- ման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքների վրա հասնելը, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք, այսինքն` ամբաստանյալը գոր- ծել է անուղղակի դիտավորությամբ: Այսինքն` տվյալ դեպքում ամբաս- տանյալի մոտ առկա է եղել չկոնկրետացված դիտավորության, որպիսի

586 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պայմաններում արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` հաշվի առնելով տուժողի առող ջությանը պատճառ- ված վնասի ծանրության աստիճանը: (...) Այսպիսով Դատարանը կրկին արձանագրում է, որ մեղադրական եզրակացությունում նշված կամ գործում առկա մյուս ապացույցներով չի հիմ նավորվում Գրիգոր Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը. նրա արարքը համա- պատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, (...) ուստի նրան առաջադրված մեղադրանքը ենթակա է փոփոխության և վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 178-179): 9. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Մանուկ- յանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռում շարադրված պատճառաբանություն- ները հիմ նավորված են գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատա- րանի դատաքննության ընթացքում հետազոտված (...) ապացույցներով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 255):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներ- քոհիշյալ հիմ նավորում ներով. Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, Գ.Մանուկյանին մեղսագրված արարքը վերաորակելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը քրեաիրավական որակման մասով օրինական ուժի մեջ թողնելով, ինչպես նաև նշանակված պատիժը փոփոխելով, թույլ են տվել դատական սխալ, ինչը դատական ակտերը բեկանելու հիմք է: Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատա- րանի փաստարկներն այն մասին, որ տուժողն ու ամբաստանյալը եղբայր- ներ են, թշնամական հարաբերություններ չեն ունեցել, նախաքննության ընթացքում հաշտվել են միմյանց հետ, հիմք չեն կարող հանդիսանալ ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը գնահատելու համար: Բացի այդ, գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ Գ.Մանուկ- յանը 1-1.5 մետր հեռավորությունից «ԱԿ» տեսակի ինքնաձիգով երեք կրա- կոց է արձակել տուժողի ուղղությամբ, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանն օբյեկտիվորեն չէր կարող եզրահանգել, որ արձակ- ված երեք կրակոցները, բացառությամբ առաջինի, ուղղված չեն եղել տու- ժողի մարմ նի, առավել ևս նրա կենսական կարևոր օրգանների շրջանին:

587 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա այն եզրահանգմանը, որ ծանր մարմ նական վնասվածք հասցնե- լուց հետո հանցավորի կողմից տուժողի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել` փաստացի ունենալով նման հնարավորություն, և հանցավորը ձեռնամուխ է եղել տուժողին հիվանդանոց տեղափոխե- լուն, ապա ըստ բողոքաբերի՝ այն չի համապատասխանում հանցափորձի վերաբերյալ քրեական իրավունքի տեսության մեջ ձևավորված մոտեցում- ներին, քանի որ տուժողին կյանքից զրկելուն ուղղված հետագա գործո- ղություններից ձեռնպահ մնալը չի կարող գնահատվել որպես համապա- տասխան հետևանքների առաջացման ցանկության բացակայություն: Այս- պես` 1-1,5 մետր հեռավորությունից «ԱԿ» տեսակի ինքնաձիգով տուժողի ուղղությամբ երեք կրակոց արձակելով` մեղադրյալը, ըստ էության, արել է իրենից կախված ամեն ինչ հանցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել հանցավորի կամքից անկախ հանգա- մանքերով` կրակոցից ստացած վնասվածքից տուժողը փրկվել է միայն ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ կրակոցներից երկուսը տուժողին չեն դիպել: 11. Բողոքաբերը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ Գ.Մանուկյանը գործել է անուղղակի դիտավորությամբ, նրա մոտ առկա է եղել չկոնկրետացված դիտավորություն, փաստարկել է, որ հանցավորի` հանցագործությանը նախորդող վարքագիծը, հան- ցանքի կատարման եղանակը, օգտագործված հրազենի տեսակը, հասց- ված մարմ նական վնասվածքների բնույթը և տեղակայումը վկայում են, որ նույնիսկ եթե հանցանքի կատարման պահին տուժողին կյանքից զրկելը Գ.Մանուկյանի վերջնական նպատակը կամ դրան հասնելու միջոց չի եղել, այնուամենայնիվ, վերջինս գիտակցել է և չէր կարող չգիտակցել նման հետևանքների առաջացման անխուսափելիությունը: 12. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտել է ամբաստանյալի կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալը: Մինչդեռ ամբաստանյալն ամբողջ դատաքննության ընթացքում չի ընդու- նել 1-1,5 մետր հեռավորությունից ինքնաձիգի փողը տուժողի կենսա- կան կարևոր օրգանների ուղղությամբ պահելու և նրա վրա կրակահերթ արձակելու հանգամանքը, այլ պնդել է, որ տուժողը վնասվածք է ստացել պատահականության արդյունքում: Նման պայմաններում, ըստ բողոքա- բերի, անհասկանալի է` ինչն է Վերաքննիչ դատարանը դիտել որպես խոս- տովանական ցուցմունք: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես մեղամացնող հանգամանք է գնահատել այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, սակայն անհասկանալի է` ինչի հիման վրա է դատարանը նման եզրահանգման եկել: Այսպես` հանցավորը նախկինում երեք անգամ դատապարտված է

588 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

եղել դիտավորյալ հանցագործությունների համար (ներկայումս դատվա- ծությունը մարված է), ոգելից խմիչք օգտագործելու նպատակով պարբե- րաբար այցելել է վկա Ա.Սմբատյանի բնակարան, ապօրինի ձեռք բերված ինքնաձիգով շրջել է քաղաքում: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ հանցավոր ոտնձգությունն ամբաստանյալը կատարել է եղբոր նկատմամբ` մերձավորին վնաս պատճառելը, ըստ էության, դիտելով որպես մեղմաց- նող հանգամանք: 13. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սպանության ավարտված հանցափորձի դեպքում հանցակազմի շրջանակներից դուրս գտնվող և հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհան- ցավոր դրական վարքագծի նշանակության, ինչպես նաև սպանության ավարտված հանցափորձից կամովին հրաժարվելու հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտա- հայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանա- կություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավո- րելու համար: 15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. հիմ նավոր են արդյոք Գ.Մանուկյանի արարքում սպանության փորձի բացակայության և դիտավորությամբ առող ջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ ստո- րադաս դատարանների հետևությունները: I. Հանցափորձի իրավական վերլուծությունը. 16. ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարու- նակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկա- նիշները»: ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատա- րելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

589 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթար- կել Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ` արձանագրելով. «(...) Օբյեկ- տիվ կողմից հանցափորձը բնութագրվում է` 1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը, 2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով։ Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում։ Նյութական հանցագործության դեպ- քում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (օրինակ` սպանության փորձի ժամանակ տուժողը ոչ թե մահանում է, այլ ստանում է ծանր մարմ նական վնասվածք)։ Ուստի, այն դեպքերում, երբ հանցագործության փորձի ժամանակ առաջանում են այնպիսի հետևանք- ներ, որոնք ոչ թե հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված, այլ մեկ ուրիշ ավարտված հանցագործության հատկանիշներ են, ապա դրանք կլանվում են հանցավորի դիտավորությամբ ընդգրկված հանցագոր- ծության փորձի մեջ և ինքնուրույն չեն որակվում: Հանցափորձը բնութագրող հաջորդ հատկանիշն այն է, որ հանցա- գործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հան- գամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ» (տե՛ս Ա.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշ- ման 16-րդ կետը): Վերահաստատելով և զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գոր- ծողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը: «Անմիջականությունը» ենթադրում է, որ հան- ցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրակա- նացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այն- պիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախա- տեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ ասած՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբող ջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականաց- վում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկ- ված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութա- կան հանցակազմերի դեպքում): Վերոշարադրյալից բխում է, որ նյութական հանցակազմերի դեպ- քում ավարտված հանցագործության և հանցափորձի տարանջատման

590 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հիմ նական չափանիշն անձի դիտավորության ուղղվածությունն է: Մասնավորապես, եթե կատարվածի արդյունքում առաջանում են անձի դիտավորության մեջ չընդգրկված, սակայն ավարտված մեկ այլ հանցա- գործության հատկանիշներ, ապա արարքը պետք է որակել ոչ թե ըստ փաստացի վրա հասած հետևանքի, այլ ըստ անձի սուբյեկտիվ ընկալման` որպես իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ: Այսինքն` արարքը փորձ կամ ավարտված հանցագործություն որակե- լու հարցում էական նշանակություն ունի անձի դիտավորության ուղղվա- ծության բացահայտումը, ինչը հնարավոր է գործի փաստական հանգա- մանքների համադրման և ամբող ջական վերլուծության արդյունքում: Հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավուն- քում դիրքորոշում է ձևավորել առ այն, որ հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորա- պես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնե- լիս օգտագործվող գործիքները, մարմ նական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգան- ների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հան- ցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբե- րությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադա- րեցման պատճառները և այլն (տե՛ս, mutatis mutandis, Ս.Հունիկյանի գոր- ծով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը): 16.1. Հանցափորձը, ըստ կատարվող գործողությունների բնույթի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի, բաժանվում է երկու տեսակի` ավարտված և չավարտված: Հանցափորձի դասակարգումն ավարտվածի և չավարտվածի ունի տեսական ու գործնական կարևոր նշանակություն: Մասնավորապես, այն հաշվի է առնվում արարքի հանրա- յին վտանգավորության աստիճանը որոշելիս, քրեական պատասխանատ- վության և պատժի անհատականացման հարցերը լուծելիս, ինչպես նաև թույլ է տալիս ճիշտ որոշել հանցագործությունից կամովին հրաժարվելու հետ կապված խնդիրները: Հանցափորձի նշված տեսակներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով որոշ- մամբ` նշելով. «(...) Հանցափորձն ավարտված համարելու համար անհ- րաժեշտ է, որ հանցավորը կատարի բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտին հասցնելու համար (օրինակ` տուժողի վրա հրազենով կրակում է սպանելու նպատա- կով, բայց մահը վրա չի հասնում բժշկական միջամտության շնորհիվ, կամ գողին բնակարանում բռնում են և այլն): Հանցափորձի այս տեսակի առկա- յությունը հավաստելու համար վճռորոշ է հանցավորի վստահությունն այն բանում, որ իր կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվում, և որ

591 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արդեն իսկ կատարվածը բավարար է հանցավոր մտադրությունն իրակա- նացնելու համար: Մինչդեռ, չավարտված հանցափորձի դեպքում հանցավորը չի կատա- րում բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտելու համար (օրինակ` ուժը չի բավականաց- նում տուժողին խեղդելու համար, ցանկանում է կրակել տուժողին, բայց զենքն անսարք է լինում, և կրակոց տեղի չի ունենում և այլն): Հանցափորձի այս տեսակը բնորոշվում է գործողությունների անավարտությամբ, օբյեկ- տիվ կողմի մասնակի կատարմամբ: Ընդ որում, հանցավորը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտելու համար անհրաժեշտ է կատարել ևս ինչ-որ գործողություններ, որոնք կատարել նրան չի հաջողվում (…)» (տե՛ս Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվա- կանի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 27-րդ կետը): II. Սպանության ավարտված հանցափորձի դեպքում հանցակազմի շրջանակներից դուրս գտնվող և հանցագործությունից կամովին հրաժա- րում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագծի իրավական գնահատականը. 17. Ընդհանրացնելով սույն որոշման 16-16.1-րդ կետերում արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության ավարտված հանցափորձը բնութագրվում է հետևյալ օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով. ա) անձը կատարում է անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցա- գործությունը ավարտին հասցնելու համար, բ) գիտակցում է, որ կատարվածն անհրաժեշտ և բավարար է հանցա- վոր մտադրությունն իրականացնելու համար, սակայն հանրորեն վտան- գավոր հետևանքը` մահը, վրա չի հասնում հանցավորի կամքից անկախ հանգամանքներով: Սուբյեկտիվ կողմից սպանության փորձը դրսևորվում է միայն ուղ- ղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատաս- խան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Մասնավորապես, կոնկրետ դեպքում հանցագործության գործիքը կամ միջոցը, եղանակը, հասցված մարմ նական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև առկա այլ օբյեկտիվ հանգամանք- ները կարող են վկայել հանցավորի կողմից մահվան առաջացման անխու- սափելիությունը կամ իրական հնարավորությունը նախատեսելու, հետևա- բար, վերջինիս մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին:

592 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

17.1. Այսպիսով, կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկ- րետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլու- ծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին: Հանցագործությունն ավարտին հասցնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելուց հետո (ավարտված հանցափորձ) հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցա- վոր դրական վարքագիծը կարևոր նշանակություն ունի վերջինիս դիտա- վորության ուղղվածությունը ճիշտ որոշելու համար: Սակայն այն ինքնին, գործի մյուս փաստական հանգամանքներից անջատ, չի կարող արարքի որակման հարցում ունենալ որոշիչ նշանակություն և պետք է գնահատ- ման ենթարկվի նախքան հանցագործությունը և դրա ընթացքում անձի դրսևորած վարքագծի շրջանակներում, որոնք, որպես կանոն, վկայում են հանցանքը կատարելու պահին անձի ունեցած իրական դիտավորության մասին: Մասնավորապես, եթե գործի փաստական հանգամանքների համակ- ցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկե- լուն (օրինակ` դրա մասին կարող են վկայել հանցագործության գործիք- ները կամ միջոցները` հրազեն, սառը զենք, սուր ծակող-կտրող գործիքներ և այլն, հարվածների քանակն ու ուժգնությունը, պատճառված մարմ նա- կան վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մար- դու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), հանցագործության եղանակը, մեխանիզմը, նպատակը, շարժառիթը, իրադրությունը և այլ հանգամանքներ), ապա համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի դրսևորած դրական վարքագիծը (օրինակ` հետագա գործո- ղություններ կատարելուց ձեռնպահ մնալը, տուժողին օգնություն ցույց տալը, շտապօգնություն կանչելը և այլն) դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտա- վորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշա- նակելիս: Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագիծը բնու- թագրող հանգամանքների համակցությունը վկայում է սպանության ուղ- ղակի դիտավորության բացակայության և, համապատասխանաբար,

593 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անուղղակի կամ չկոնկրետացված դիտավորության առկայության մասին (օրինակ` տուժողին ձեռքերով հարվածներ հասցնելը, դրանց ուժգնությունը և տեղակայումը կամ նույնիսկ զենքով կրակելը, սակայն կենսական ոչ կարևոր օրգանների շրջանում և այլն), ապա համապատասխան հանրո- րեն վտանգավոր հետևանքը` մահը, չառաջանալու դեպքում արարքը չի կարող որակվել որպես սպանության փորձ և պետք է որակվի ըստ փաս- տացի առաջացած հետևանքի: III. Սպանության ավարտված հանցափորձից կամովին հրաժարվելու հնարավորությունը. 18. ՀՀ քրեական օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կող- մից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագոր- ծությունն ավարտին հասցնելու հնարավորությունը: 2. Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաս- տացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում (...)»: Մեջբերված նորմի վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագոր- ծությունից կամովին հրաժարումն առկա է, եթե անձը հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը դադարեցնում է՝ ա) վերջնականապես, այլ ոչ թե ավելի նպաստավոր պայմաններում հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, բ) ժամանակին, այսինքն` մինչև հանցագործության ավարտման պահը, գ) կամովին` իր ազատ կամաարտահայտության արդյունքում, այլ ոչ թե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով, դ) գիտակցելով հանցագործությունը մինչև վերջ հասցնելու փաստացի հնարավորության առկայությունը: Միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպ- քում կարող է խոսք լինել հանցագործությունից կամովին հրաժարվելու և անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, եթե, իհարկե, նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարու- նակում: Այսպիսով, կամովին հրաժարումը հնարավոր է, քանի դեռ հանցագոր- ծությունն ավարտին չի հասել, և հանցակազմի այս կամ այն տարրը կամ հատկանիշը բացակայում է: 18.1. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սպանության ավարտված հանցափորձի դեպ- քում կամովին հրաժարվելու հնարավորության հիմ նախնդրին:

594 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Այսպես` չավարտված հանցափորձի դեպքում հանցագործությու- նից կամովին հրաժարումը, որպես կանոն, խնդիրներ չի առաջացնում: Մասնավորապես, երբ անձը չի իրականացրել բոլոր գործողությունները (անգործությունը) հանցանքն ավարտելու համար ու գիտակցում է, որ հան- ցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունա- կել արարքի կատարումը կամ կատարել նոր արարք, սակայն իր կամքով դադարեցնում է համապատասխան գործողությունը կամ անգործությունը, ապա ենթակա չէ քրեական պատասխանատվության հանցագործությու- նից կամովին հրաժարվելու հիմքով, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում: Մինչդեռ ավարտված հանցափորձի պարագայում, երբ անձը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել իր կամքից անկախ հան- գամանքներով, կամովին հրաժարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր հետևանքի` մահվան առաջացման համար պահանջվում է որոշակի ժամանակահատված, և անձն իր ակտիվ վար- քագծով կանխում է այդ հետևանքը: Ընդ որում, անհրաժեշտ է, որ մահվան առաջանալը կամ չառաջանալը պայմանավորված լինի անձի կամքով, վեր- ջինս պահպանի վերահսկողությունն արարքի և հետևանքի միջև պատճա- ռական կապի զարգացման ողջ ընթացքի նկատմամբ, հնարավորություն ունենա ցանկացած պահի միջամտելու ու կանխելու մահվան վրա հասնելը (օրինակ` դանդաղ ներգործող թույն տալուց հետո տալիս է հակաթույն, սպանելու նպատակով տունը հրդեհելուց հետո մարում է հրդեհը` նախքան այն կհասցներ տարածվել ու փրկում է տուժողի կյանքը և այլն): Հակառակ պարագայում, երբ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո համապատասխան վտանգավոր հետևանքների առա- ջանալը կամ չառաջանալը դուրս է հանցավորի վերահսկողության շրջա- նակներից, պայմանավորված է ոչ միայն նրա կամքով, այլև նրա կամքից անկախ բազմաթիվ այլ հանգամանքներով (օրինակ՝ ժամանակին ցուցա- բերված բժշկական միջամտության շնորհիվ կյանքը փրկելու դեպքում), ապա կամովին հրաժարումը բացառվում է: Վերոշարադրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ սպանության ավարտված և չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը, նույնիսկ եթե հան- ցավորն իրական հնարավորություն է ունեցել այն հասցնելու մինչև վերջ, չի կարող հանցագործությունից կամովին հրաժարում համարվել: Տվ յալ դեպ- քում փաստացի կատարված արարքն իր մեջ արդեն իսկ պարունակում է ավարտված հանցափորձի բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, հետևաբար անձը չի կարող ազատվել իր դիտավորության մեջ ընդգրկ- ված հանցագործության փորձի համար քրեական պատասխանատվությու- նից: Չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց

595 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հրաժարվելը գործով առկա այլ հանգամանքների հետ միասին (օրինակ` օգնություն կանչել, հիվանդանոց տեղափոխել և այլն) կարող են գնահատ- վել որպես մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել դատարանի կողմից պատիժ նշանակելիս: 19. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Գ.Մա- նուկյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, 2011 թվա- կանի դեկտեմբերի 28-ին` ժամը 9:00-ի սահմաններում, ծագած վեճի արդ- յունքում իր հետ նախապես բերված սև սպորտային պայուսակից հանել է ապօրինի ձեռք բերված հրազենը և սպառնալիքներ տալուց հետո («գնաս կկրակեմ»), մոտ 1-1,5 մետր հեռավորությունից փողն ուղղելով տուժող Գ.Մանուկյանի վրա, կրակահերթ է արձակել նրա կենսական կարևոր օրգանի` պարանոցի շրջանին` առող ջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմ նական վնաս: Տուժողի կյանքը հնարա- վոր է եղել փրկել անհապաղ ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ (տե՛ս սույն որոշման 5-րդ, 7-8-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանը Գ.Մանուկյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` նշելով, որ պարանոցի շրջանում արձակված կրակահերթը տուժողին մահ պատճառելու դիտավորություն ունենալու մասին բացակայող հանգամանքների պայմաններում չի կարող որակվել որպես սպանության փորձ: Այսպես` դատարանը փաստել է, որ հանցավորը և տուժողը եղել են հարազատ եղբայրներ, չեն ունեցել թշնա- մական հարաբերություններ, գործի նյութերով չի հաստատվել, որ բացի առաջին կրակոցից, արձակված մյուս երկու կրակոցներն ուղղված են եղել տուժողի կենսական կարևոր օրգաններին, ինչպես նաև հնարավոր չէ փաստել, թե ինչի արդյունքում նշված երկու կրակոցները չեն դիպել տուժո- ղին: Բացի այդ, տեսնելով, որ եղբայրը կենդանի է` հանցավորը ձեռնպահ է մնացել նրա նկատմամբ որևէ գործողություն կատարելուց, ձեռնամուխ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելուն, մինչդեռ սպանության ցան- կություն ունենալու դեպքում ոչինչ չէր խոչընդոտում մտադրվածն ավար- տին հասցնելու համար. այդ հանգամանքն ինքնին չեզոքացնում է այն դատողությունը, որ հանցավորն ունեցել է տուժողին կյանքից զրկելու ուղ- ղակի դիտավորություն: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալը գործել է անուղղակի դիտավո- րությամբ, նրա մոտ առկա է եղել չկոնկրետացված դիտավորություն, հետ- ևաբար սպանության փորձի մասին խոսք լինել չի կարող (տե՛ս սույն որոշ- ման 8-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատա- րանի դատական ակտում առկա պատճառաբանություններին, արձա- նագրել է, որ դրանք հիմ նավորված են գործով ձեռք բերված և Առաջին

596 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված ապա- ցույցներով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարանները գտել են, որ պարանոցի շրջանում արձակ- ված կրակահերթն ինքնին` առանց գործի մյուս հանգամանքների վերլու- ծության, դեռևս չի կարող հիմք լինել հանցավորի` սպանության դիտա- վորություն ունենալը հավաստելու համար: Ի հիմ նավորումն վերոնշյալի` դատարանները, ի թիվս այլնի, նշել են, որ համապատասխան գործո- ղություններն իրականացնելուց հետո հանցավորը ձեռնպահ է մնացել տու- ժողին կյանքից զրկելուն ուղղված որևէ այլ արարք կատարելուց, թեպետ ունեցել է դրա կատարման իրական հնարավորություն և ձեռնամուխ է եղել նրան օգնություն ցուցաբերելուն: 20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստա- կան հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալները, հանցանքը կատարելուց առաջ և հետո հանցավորի դրսևորած վարքա- գիծը և սխալ եզրահանգման են եկել անձի դիտավորության ուղղվա- ծության, հետևաբար նաև արարքի քրեաիրավական որակման հարցում: Մասնավորապես, դատարանների կողմից անտեսվել է, որ հանցավորի` նախքան հանցանքը և դրա ընթացքում դրսևորած վարքագիծը վկայում է նրա մոտ տուժողին սպանելու պարզ կոնկրետացված դիտավորության առկայության մասին. այսպես` համապատասխան զգուշացում տալուց հետո ((«գնաս` կկրակեմ»), տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) ամբաստանյալը հրազենի փողն ուղղել է տուժողի կենսական կարևոր օրգանի` պարանոցի շրջանին և մոտ 1-1,5 մետր հեռավորությունից կրակահերթ է արձակել այդ ուղղությամբ: Այսինքն` տվյալ դեպքում առկա է սպանության ավարտված հանցափորձ, քանի որ հանցավորը կատարել է բոլոր անհրաժեշտ գործո- ղությունները հանցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել նրա կամքից անկախ հանգամանքներով: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն փաստարկին, որ հանցավորը և տուժողը եղել են հարազատ եղբայրներ, չեն ունեցել թշնա- մական հարաբերություններ, գործի նյութերով չի հաստատվել, որ բացի առաջին կրակոցից, արձակված մյուս երկու կրակոցներն ուղղված են եղել տուժողի կենսական կարևոր օրգաններին, ինչպես նաև հնարավոր չէ փաստել, թե ինչի արդյունքում նշված երկու կրակոցները չեն դիպել տու- ժողին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անկախ ստորա- դաս դատարանների մատնանշած սույն փաստարկներից՝ միայն այն հան- գամանքը, որ Գ.Մանուկյանը ինքնաձիգի փողն ուղղել է տուժողի վրա և զգուշացում տալուց հետո մոտ 1-1,5 մետր հեռավորությունից վերջինիս

597 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կենսական կարևոր օրգանի՝ պարանոցի շրջանին կրակահերթ է արձա- կել, արդեն իսկ ինքնին վկայում է հանցավորի մոտ տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորության մասին, քանի որ նույնիսկ եթե տուժո- ղին կյանքից զրկելը հանցավորի համար վերջնական նպատակ կամ վերջ- նական նպատակին հասնելու միջոց չի եղել, այնուամենայնիվ, վերջինս նախատեսել է նման հետևանքի անխուսափելիությունը, ինչը միանշանակ վկայում է սպանության ուղղակի դիտավորության առկայության մասին: Անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին, որ Գ.Մանուկյանը, տեսնելով, որ եղբայրը կենդանի է, ձեռնպահ է մնա- ցել նրա նկատմամբ որևէ գործողություն կատարելուց, ձեռնամուխ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելուն, մինչդեռ սպանության ցանկություն ունենալու դեպքում ոչինչ չէր խոչընդոտում մտադրվածն ավարտին հասց- նելու համար՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման շրջա- նակներում արտահայտված իրավական դիրքորոշում ները, ընդգծում է, որ վերոնշյալ հանգամանքները դուրս են գտնվում սպանության արդեն իսկ ավարտված հանցափորձի շրջանակներից, կարող են հաշվի առնվել միայն պատիժ նշանակելիս և չեն կարող ազդել արարքի քրեաիրավական որակման վրա և, համապատասխանաբար, հիմք հանդիսանալ որակումը փոխելու համար: 21. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Գ.Մանուկյանի արարքը սպանության փորձից վերաորակելով առող ջությանը ծանր վնասի պատճառում, իսկ Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով կատարված վերաորակման հետ, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա հանգամանք- ները, մասնավորապես՝ հանցանքի կատարման եղանակը, օգտագործված գործիքը, հասցված մարմ նական վնասվածքների բնույթը և տեղակայումը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), հանցավորի՝ նախքան հանցանքը և դրա ընթացքում դրսևորած վարքագիծը և այլ տվյալներ, որոնք իրենց համակ- ցության մեջ բացահայտում են հանցավորի դիտավորության տեսակը և ուղղվածությունը, մասնավորապես այն, որ վերջինս գործել է տուժո- ղին սպանելու ուղղակի դիտավորությամբ, սակայն մահը վրա չի հասել նրա կամքից անկախ հանգամանքներով: Նման պայմաններում արարքը ենթակա է որակման որպես անձի դիտավորության մեջ ընդգրկված հան- ցագործության փորձ, այլ ոչ թե ըստ փաստացի առաջացած հետևանքի: Հետևաբար Գ.Մանուկյանի արարքում սպանության փորձի բացա- կայության և դիտավորությամբ առող ջությանը ծանր վնաս պատճառե- լու հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմ նավոր չեն: 22. Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն, որ արարքի քրեաիրա- վական վերաորակման կապակցությամբ ստորադաս դատարանների հետևությունները հիմ նավոր չեն՝ Վճռաբեկ դատարանը առարկայազուրկ

598 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է համարում անդրադառնալ վերաորակված արարքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող գնահատված հան- գամանքների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): 23. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Գ.Մանուկյանի արարքը սպանության փորձից վերաորակելով առող ջությանը ծանր վնասի պատ- ճառում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ, 112-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առա- ջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Ավան և Նոր Նորք վար- չական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի` 2014 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդ- հանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

599 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0016/11/15 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դա- տարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դատախազ դիմողի ներկայացուցիչ Վ.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ա.ԹՈՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Արսեն Մակարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով (այսու- հետ՝ նաև ՀԿԳ) քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կ.Սա- հակյանի (այսուհետ՝ նաև Քննիչ)՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշ- մամբ հարուցվել է թիվ 69110614 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 2014 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ 600 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վ.Պողոսյանի (այսուհետ՝ նաև Դատախազ) որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 69110614 քրեական գործի վարույթը կարճվել է` Կարեն Հարությունյանի և երկու այլ անձանց արարքներում հանցակազմի բացակայության պատճա- ռաբանությամբ: 2. Ա.Մակարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի որո- շումը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Ա.Մակարյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: 3. 2015 թվականի փետրվարի 9-ին Ա.Մակարյանը և նրա ներկա- յացուցիչ Ա.Թորոսյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առա- ջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով պարտավորեցնել վերացնելու Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշում ները: Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ա.Թորոսյանի բողոքը բավարար- վել է. ՀՀ գլխավոր դատախազությանը պարտականություն է սահման- վել վերացնելու Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ գլխա- վոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշում ներով թույլ տրված և դատարանի որոշմամբ արձանագրված Ա.Մակարյանի իրավունքների խախտումը: 4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատա- րան) 2015 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի որոշումը՝ թողել օրի- նական ուժի մեջ: 5. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ- յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 6. 2014 թվականի նոյեմբերի 25-ին Դատախազ Վ.Պողոսյանը, վկայա- կոչելով Լ.Ավետիսյանի որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանի

601 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արտահայտած իրավական դիրքորոշում ները և արդյունքում եզրահանգե- լով, որ Ա.Մակարյանի և Կ.Հարությունյանի միջև առկա հարաբերություն- ները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկա- նիշներով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 134-138): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «Դատախազը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածներում ամրագրված իմպերատիվ պահանջները, քրեական գործի վարույթը կար- ճելու մասին որոշում կայացնելով, թույլ չի տվել քրեական վարույթն իրա- կանացնող մարմ նին` տվյալ դեպքում քննիչին, ձեռնարկել քրեադատա- վարական օրենսգրքով նախատեսված բոլոր արդյունավետ միջոցները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձի (անձանց) մեղավորությունը հիմ նավորող, այնպես էլ նրանց արդա- րացնող հանգամանքները: Այսպիսով, դատարանը, չանդրադառնալով քննարկվող քրեական գոր- ծով ձեռք բերված ապացույցների գնահատմանը, Կարեն Հարությունյանի կամ այլ անձանց կողմից ենթադրաբար քրեական օրենքով արգելված որևէ արարք կատարելու կամ այդպիսի արարքի բացակայության մասին հանգամանքներին, դատողություններ չի ներկայացնում, թե Կարեն Հարությունյանի և Արսեն Մակարյանի միջև տեղի ունեցած իրավահարա- բերությունները կրում են քաղաքացիաիրավական, թե քրեաիրավական բնույթ, այլ արձանագրում է, որ դրանց բացահայտման համար քրեական վարույթն իրականացնող մարմինը` քննիչը, չի ունեցել բավարար հնարա- վորություն, քանի որ գործը կարճվել է դատավարական հսկողություն իրա- կանացնող դատախազի կողմից` զրկելով ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություն տվող, իսկ սույն միջնորդությամբ դիմող հան- դիսացող անձին իրացնելու իր՝ Սահմանադրությամբ և քրեական դատա- վարության օրենսգրքով երաշխավորված իրավունքները:» (տե՛ս քրեա- կան գործի նյութեր, հատոր 1, թերթեր 100-101): 8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր դատական ակտում փաստել է. «(…) [Ք]րեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկ- տիվ հետազոտման պահանջի պահպանման տեսանկյունից անհրաժեշտ է իրականացնել մի շարք դատավարական գործողություններ, որպեսզի պարզվի, թե իրականում Կարեն Հարությունյանի և Արսեն Մակարյանի միջև նախնական պայմանավորվածություն, մասնավորապես, որ վեր- ջինը պարտավոր էր հետևեր, որպեսզի մեկ տարի հետո ստացված

602 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

եկամուտներից Տիգրան Գաբրիել յանը մարի պարտքը, ինչպես նաև Կարեն Հարությունյանի առաջարկով նշված պայմանավորվածությունը պետք է ձևակերպվեր գրավոր, թե՝ ոչ: Այսինքն՝ նշված փաստաթուղթը պետք է կրեր Տիգրան Գաբրիել յանի գործողությունների վերաբերյալ երաշխիքա- յին բնույթ (հետևողական լինել, որպեսզի Տիգրան Գաբրիել յանը ստաց- ված եկամտից մարի պարտքը), թե Արսեն Մակարյանի համար՝ բնույթով և պարտավորվածությամբ այլ իրավական փաստաթուղթ` փոխառության պայմանագիր: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմ նի կողմից պետք է քննության առարկա դարձվի այն հանգամանքը, թե ինչպես է ստաց- վել, որ Տիգրան Գաբրիել յանը, Կարեն Հարությունյանին գումար պարտք լինելով, (ի դեպ նշված հանգամանքի մասին պնդում է նաև Տիգրան Գաբրիել յանը) փոխառության պայմանագիրը կնքել է Արսեն Մակարյանի հետ: Ավելին` հարկ է ուշադրություն դարձնել, որ Կարեն Հարությունյանն արդեն իսկ քաղաքացիադատավարական կարգով 500.000 ԱՄՆ դոլար գումարի (այն նույն գումարի չափով, որքանով Արսեն Մակարյանի հետ է կնքել փոխառության պայմանագիր) պահանջով հայց է ներկայացրել Տիգրան Գաբրիել յանի դեմ, և հայցն էլ դատարանի կողմից բավարար- վել է: Իսկ, եթե Արսեն Մակարյանն իրականում գումար պարտք չէ Կարեն Հարությունյանին, ապա դիմումատուի այն պահանջը, որ վարույթն իրա- կանացնող մարմ նի կողմից քրեաիրավական գնահատական պետք է տրվի ենթադրյալ խաբեության արդյունքում փոխառության պայմանա- գիր կնքելու և հետագայում դրա հիման վրա գումար վերցնելու Կարեն Հարությունյանի գործողություններին, արդարացված է: Հետևապես` քրեական գործում առկա նյութերը վկայում են այն մասին, որ վերը նշված անձանց միջև ձևավորված հակասական հարաբերություն- ների պայմաններում խարդախության հանցակազմի առկայության կամ բացակայության հարցը հնարավոր է պարզել միմիայն քրեադատավա- րական գործողությունների արդյունքում, այլապես՝ տվյալ փուլում վերը նկարագրված իրավիճակը դիտարկել քաղաքացիաիրավական հարաբե- րություն, վաղաժամ է և չի բխի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջներից: (...) Բացի այդ, (...) քրեական գործ հարուցելու որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին և նույն օրը որոշման պատճենը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: 2014 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է թիվ 69110614 քրեական գործը, որն էլ ստացվել է նույն թվականի նոյեմբերի 14-ին, իսկ նոյեմբերի 25-ին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակա- յության հիմքով:

603 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերը նշվածից պարզ է դառնում, որ դատախազի կողմից յոթօրյա ժամ- կետում քրեական գործ հարուցելու որոշումը չի վերացվել (ինչը վկայում է այն մասին, որ որոշման օրինականությունը ընդունելի է եղել վերջինի կողմից), այլ միայն հարուցումից 10 օր անց թիվ 69110614 քրեական գործը ստուգման նպատակով պահանջվել է և այնուհետև՝ կարճվել: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործի հարուցումից հետո՝ մինչև քրեական գործի պահանջելը, առերևույթ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք միանշանակ կվկայեին խարդախության հան- ցակազմի բացակայության մասին, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար: Ավելին՝ նշված ժամանակահատվածում քրեական գործում առկա տեղեկություն- ների հավաստիությունը պարզելու նպատակով վարույթն իրականաց- նող մարմ նի կողմից միջոցներ է ձեռնարկվել (ՌԴ գրություն է ուղարկվել, հեռախոսային զանգերի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել), սակայն նշված գործողությունների պատասխանները դեռևս ստացված չեն եղել» (տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 2, թերթեր 33-40): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորում ների սահմաններում. 9. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նոր- մերի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատ- ճառաբանություններին, թե դատավարական ղեկավարում իրականաց- նող դատախազը քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացնե- լով թույլ չի տվել քրեական վարույթն իրականացնող մարմ նին ձեռնար- կել քրեադատավարական օրենսգրքով նախատեսված բոլոր արդյունա- վետ միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկ- տիվ հետազոտման համար, գտել է, որ դրանք անհիմն են և չեն բխում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից: Բողոքաբերն անհիմն է համարել նաև դատարանների կողմից բերված այն պատճա- ռաբանությունը, թե դատախազի կողմից կայացրած որոշումը վարույթն իրականացնող մարմ նին սահմանափակել է մի շարք դատավարական գործողություններ իրականացնելու հնարավորությունը, որոնց կատարու- մից կպարզվեին ինչպես Կ.Հարությունյանի և Ա.Մակարյանի միջև եղած հարաբերությունների բնույթը, այնպես էլ ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձի մեղավորությունը հիմ նավորող կամ արդարացնող հանգամանքները: 9.1. Վկայակոչելով Լ.Ավետիսյանի գործով թիվ ԵԿԴ/0176/01/09 և Ռ.Բալասանյանի գործով թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշում ներում Վճռաբեկ

604 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանի արտահայտած իրավական դիրքորոշում ները՝ խարդա- խության հանցակազմի և քաղաքացիաիրավական հարաբերություն- ների սահմանազատման վերաբերյալ՝ բողոքաբերը եզրահանգել է, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմ նի կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով, մասնավորապես՝ Ա.Մակար- յանի, Ս.Մարգարյանի և Տ.Գաբրիել յանի ցուցմունքներով, հիմ նավորվել է, որ Կ.Հարությունյանի և Ա.Մակարյանի միջև եղած հարաբերությունները քաղաքացիաիրավական բնույթի են, որն էլ հիմք է հանդիսացել դատա- վարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քրեական գործի վարույթը կարճելու համար: 10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 27-ի և այն անփոփոխ թող- նելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 4-ի որոշում- ները:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ՝ Վերաքննիչ դատարանն արդյոք կայացրել է պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտ: 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահ- մանում է. «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողությունների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատա- խազի կողմից»: 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդում- ներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմ նի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեց- նելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որո- շում ները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: (…)»: Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրա- վունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վա- րույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

605 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը, - դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրա- վունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույ- թում: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմ նա- վորված սահմանափակում ներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս Ն.Միսակյանի գործով Վճռա- բեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշ- ման 12-րդ կետը): Նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ (տե՛ս վկայակոչված որոշման 5-րդ կետը): Վերահաստատելով վերոհիշյալ որոշմամբ արտահայտված իրավա- կան դիրքորոշումը՝ Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Մ]ինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշում ների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշում ները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողո- քարկված որոշում ների կամ գործողությունների օրինականությունն ու հիմ նավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմ նավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնե- լու վերաբերյալ իրավասու մարմ նի (պաշտոնատար անձի) պարտակա- նությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին» (տե՛ս Վ.Բաղդա- սարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը): 13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահ- մանում է. «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմ նավորված: (…) 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշում ները»: Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրա- վական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը

606 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետ- ևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատա- րանի կողմից դատական ակտի օրինականության և հիմ նավորվածության ստուգման համար: (...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնա- րավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկ- վող դատական ակտի օրինականությունն ու հիմ նավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճա- ռաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորա- գույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարա- կան օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման: (...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որո- շում ներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշում- ների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվա- ծությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատություն- ների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրա- վունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդ- դեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գան- գատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆ.Գալստ- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը): Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտ- ված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կող- մից չհիմ նավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառա- բանված) որոշում ների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գ.Խնուս- յանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը): 14. Վերահաստատելով և զարգացնելով Ֆ.Գալստյանի և Գ.Խնուսյանի գործերով արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշում- ները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում դատա- րանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմ նավոր, այլև

607 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր: Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որո- շակի և համոզիչ հետևությունների հիման վրա: Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբա- նությունը՝ կխարխլվի: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատա- կան ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատո- ղությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատ- ճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին: 15. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ 2014 թվականի նոյեմբերի 25-ին Դատախազ Վ.Պողոսյանը, վկայակոչելով Լ.Ավետիսյանի որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանի արտա- հայտած իրավական դիրքորոշում ները և արդյունքում եզրահանգելով, որ Ա.Մակարյանի և Կ.Հարությունյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոշում է կայացրել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթն արարքում հանցակազմի բացակա- յության հիմքով կարճելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանը, քննարկե- լով Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ բերված բողոքը, 2014 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ այն մերժել է անհիմն լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն իր՝ 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Ա.Մակարյանի և նրա ներկայացուցիչ Ա.Թորոսյանի բողոքը բավարարել է. ՀՀ գլխավոր դատախազությանը պարտականություն է սահմանել վերացնելու Դատախազի՝ 2014 թվականի նոյեմբերի 25-ի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի՝ 2014 թվականի դեկ- տեմբերի 19-ի որոշում ներով թույլ տրված և դատարանի որոշմամբ արձա- նագրված Ա.Մակարյանի իրավունքների խախտումը: Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը հիմ նավորել է նրանով, որ Դատախազը, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով, թույլ չի տվել քննիչին ձեռնարկել քրեադատավարական օրենսգրքով նախատես- ված բոլոր արդյունավետ միջոցները` գործի հանգամանքների բազմակող- մանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես ենթադր- յալ հանցագործության մեջ կասկածվող անձի (անձանց) մեղավորությունը հիմ նավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

608 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, իր դատական ակտը պատճառաբա- նել է այլ դատողությունների հետ զուգահեռ նաև նրանով, որ եթե Ա.Մա- կարյանն իրականում գումար պարտք չէ Կ.Հարությունյանին, ապա դիմու- մատուի այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմ նի կողմից քրեաիրավական գնահատական պետք է տրվի ենթադրյալ խաբեության արդյունքում փոխառության պայմանագիր կնքելու և հետագայում դրա հիման վրա գումար վերցնելու Կ.Հարությունյանի գործողություններին, արդարացված է: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «[Դ]ատախազի կողմից յոթօրյա ժամկետում քրեական գործ հարուցելու որոշումը չի վերացվել (ինչը վկայում է այն մասին, որ որոշման օրինակա- նությունը ընդունելի է եղել վերջինի կողմից), այլ միայն հարուցումից 10 օր անց թիվ 69110614 քրեական գործը ստուգման նպատակով պահանջվել է և այնուհետև՝ կարճվել: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործի հարուցումից հետո՝ մինչև քրեական գործի պահան- ջելը, առերևույթ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք միանշա- նակ կվկայեին խարդախության հանցակազմի բացակայության մասին, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգա- մանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը արձա- նագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբա- նությունների հիմքում ընկած այն դատողությունը, որ եթե Ա.Մակարյանն իրականում գումար պարտք չէ Կ.Հարությունյանին, ապա դիմումատուի այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմ նի կողմից քրեաիրա- վական գնահատական պետք է տրվի ենթադրյալ խաբեության արդյուն- քում փոխառության պայմանագիր կնքելու և հետագայում դրա հիման վրա գումար վերցնելու Կ.Հարությունյանի գործողություններին, արդա- րացված է, իր բնույթով վերացական է. այն չի կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ դատողություն: Բացի այդ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արտա- հայտված այն դիրքորոշմանը, որ քրեական գործի հարուցումից հետո մինչև քրեական գործի պահանջելն առերևույթ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք միանշանակ կվկայեին խարդախության հանցակազմի բացակայության մասին, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հան- դիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար՝ Վճռաբեկ դատա- րանը փաստում է, որ հիմ նավոր չէ նման փաստարկով քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափությունը կասկածի տակ դնելը: 17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առա- ջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ՝

609 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերաքննիչ դատարանը չի կայացրել պատշաճ կերպով պատճառաբան- ված դատական ակտ: 18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանե- լու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտում ները՝ կայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դատական ակտ: 19. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Վերաքննիչ դատա- րանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության պահանջների խախտման պարագայում Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 9.1-րդ կետում բարձրացրած փաստարկին անդրադառնա- լու հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արսեն Հայկարամի Մակարյանի իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 27-ի որո- շումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղար- կել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

610 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

47.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱՔԴ/0091/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դատախազ պաշտպաններ Ա.ԱՐԱՄՅԱՆԻ Ա.ԳԱՐՈՅԱՆԻ Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Ջոն Սարքիս Սարքիսի Շիրվանյանի և Արսեն Վահանի Մուրադյանի վերա- բերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշ- ման դեմ Ջ.Շիրվանյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի և Ա.Մուրադյանի պաշտպան Ա.Գարոյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ԿԱ ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ 611 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58211212 քրեական գործը: 2013 թվականի փետրվարի 11-ին Ջոն Շիրվանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով: Ջ.Շիրվանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստո- րագրություն չհեռանալու մասին: 2013 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թիվ 58211212 քրեական գործի վարույթից անջատվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ընդուն- վել վարույթ, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58205013 համարով: 2014 թվականի հունիսի 18-ին Ջ.Շիրվանյանին առաջադրված մեղադ- րանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2014 թվականի հունիսի 18-ին Արսեն Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ա.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2014 թվականի հունիսի 18-ին Մարիա Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռա- նալու մասին: 2. 2014 թվականի հունիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչա- կան շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով` արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, Ջ.Շիրվանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակ- վել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ա.Մուրադ- յանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազր- կում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Մ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Մ.Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

612 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

3. Ամբաստանյալ Ա.Մուրադյանի, վերջինիս պաշտպան Ժ.Հարություն- յանի և ամբաստանյալ Ջ.Շիրվանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամբաստան- յալ Ա.Մուրադյանի և վերջինիս պաշտպան Ժ.Հարությունյանի վերաքննիչ բողոքները մերժել է, ամբաստանյալ Ջ.Շիրվանյանի վերաքննիչ բողոքը` բավարարել մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը Ջ.Շիրվանյանի մասով փոփոխել է, վեր- ջինիս գույքի վրա դրված կալանքը վերացրել և ՀՀ ԿԱ ԱԱԾ ֆինանսա- կան վարչությանն ի պահ հանձնված 6.970 (վեց հազար ինը հարյուր յոթա- նասուն) եվրո գումարը վերադարձրել Ջ.Շիրվանյանին: Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ: 4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել ամբաստանյալներ Ջ.Շիրվանյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը և Ա.Մուրադյանի պաշտպան Ա.Գարոյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատաս- խան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Ջ.Շիրվանյանին և Ա.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նպատակ ունենալով վճարային փաստաթղթեր հան- դիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրամադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատա- րել և տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գու- մարներ հափշտակել, նախնական համաձայնությամբ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպել են բանկա- յին քարտերի կեղծման ու իրացման գործընթացը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 205-209): 6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Ամբաստան- յալ Ջոն Սարքիս Սարքսի Շիրվանյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում հղի կինը: Ամբաստանյալ Արսեն Վահանի Մուրադյանի անձը բնութագրող տվյալ- ներ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ

613 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանը հաշվի է առնում այն, որ նա ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2011թ. ծնված երեխան: Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ամբաստանյալներ Ջ.Շիրվանյանը և Ա.Մուրադյանը լիովին վերականգնել են հանցագոր- ծության հետևանքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը: (...) Ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրաց- նող հանգամանքներ դատարանը չի արձանագրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 38): 7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալներ Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ` օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկ- ման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը, հաշվի առնելով վերջիններիս պատասխանատվությունն ու պատիժը մեղ- մացնող (...) հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալ Ջ.Շիրվան- յանի պատասխանատվությությունն ու պատիժը մեղմացնող նոր հանգա- մանքը` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը (ծնված 07.11.2014թ.), հանցավորների անձը բնութագրող տվյալները, հանգում է այն հետևության, որ վերոգրյալները բավարար չեն գալու այն հետևության, որ ամբաստանյալների նկատմամբ հնարավոր է նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, և վերջիններիս ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու: Նրանց նկատմամբ իրենց վերագր- վող հանցագործությունների համար ազատազրկման ձևով նշանակված համաչափ պատիժներ կիրառելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեա- կան օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձանց, ինչպես նաև կանխել հանցագործությունները (...)» (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 6, թերթ 160): Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. 8. Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմ նավորում ներով. Ամբաստանյալ Ջ.Շիրվանյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը փաս- տարկել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, հետևա- բար դատական ակտը պետք է պատժի մասով բեկանել և ուղարկել նոր քննության: Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես Ջ.Շիր- վանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք

614 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հաշվի չեն առել այն, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, սակայն միան- գամայն այլ մոտեցում են դրսևորել ամբաստանյալ Մ.Գրիգորյանի նկատ- մամբ: Վերջինիս դեպքում ոչ միայն նշված մեղմացնող հանգամանքը հաշ- վի է առնվել, այլև նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչը չի բխում օրենքի միատեսակ կիրառության պահանջներից: Ըստ բողոքաբերի` դատարանների կողմից հաստատված` Ջ.Շիրվան- յանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատ- մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության սանկցիայի շրջանակներում պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեակ նշանակելու կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու համար: Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը պատժի մասով բեկանել և ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: 9. Ամբաստանյալ Ա.Մուրադյանի պաշտպան Ա.Գարոյանը փաստար- կել է, որ նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, հանցավորի անձին և չի նպաստում անձի ուղղ- մանը: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահա- տականի չեն արժանացրել այն, որ Ա.Մուրադյանը տուժողին պատճառած վնասն ամբող ջովին հատուցել է, նախկինում դատապարտված չի եղել, ինչը հատկապես կարևոր է անձին ազատազրկման ենթարկելու կամ չեն- թարկելու հարցը լուծելիս: Բացի այդ, դատարանները հաշվի չեն առել, որ Ա.Մուրադյանն ամուս- նացած է, ունի մինչև չորս տարեկան մանկահասակ երեխա և ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում է դրական, աշխատում է Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացչությունում: Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և փոփոխել, Ա.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը փոխարինել ավելի նվազ պատժաչափով և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհա- տականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմ նավորված և պատճառաբանված են արդյոք Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատ- մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը

615 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ ստո- րադաս դատարանների հետևությունները: 11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատա- րանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատա- պարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատ- վությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»: Սույն քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում բազմիցս վերլուծության է ենթարկվել, և մշտապես վերա- հաստատվել դիրքորոշումն առ այն, որ առանց պատիժը փաստացի կրե- լու դատապարտյալի ուղղվելու հնարավորության վերաբերյալ դատա- րանի հետևությունները պետք է հիմնված լինեն հանցավորի անձը բնու- թագրող տվյալների, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների, հանցագործության հանրային վտանգա- վորության աստիճանի և բնույթի համակողմանի ու ամբող ջական գնա- հատման վրա: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանն այն կիրառելիս պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդ- հանուր սկզբունքներով` նպատակ ունենալով ապահովելու ՀՀ քրեա- կան օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված պատժի նպա- տակների իրացվելիությունը (տե՛ս, ի թիվ այլնի, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13 որոշում- ները): 12. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հան- գամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հետևյալ իրավական դիրքորոշումն է արտահայ- տել. «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հան- ցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցա- վորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրեն- քում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը

616 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտ- յալին պատժից ազատելու նախապայման: Հիմք ընդունելով (...) ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթն այն մասին, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմ նական իրա- վունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են (հոդված 3), մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների և ազա- տությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից (հոդված 14)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալ- ները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատ- վության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմ- բերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը): Ս.Աղախանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձա- նագրել է. «(…) Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորո- շումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպա- տակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգա- մանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգ- ծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբեր- յալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատ- վությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատա- րանը պետք է ուսում նասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգա- մանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունե- նալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա: (…)» (տե՛ս Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը):

617 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախորդ կետում մեջ- բերված` Սերոբ Սարգսյանի և Սեյրան Աղախանյանի գործերով որոշում նե- րում արտահայտված իրավական դիրքորոշում ներն այն մասին, որ յուրա- քանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը որո- շելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստի- ճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվյալների ամբող ջական վերլուծությունը: Մասնավորապես, հանցավորի անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (կատարվածի համար զղջալը, ճշմար- տացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնա- սը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների իրա- գործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհ- րաժեշտությունը: Այլ խոսքով` հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտակա- նությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն՝ պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը (տե՛ս, mutatis mutandis, Արտաշ Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը): 14. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ամբաստանյալներ Ջ.Շիրվանյանը և Ա.Մուրադյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում նախնական համաձայ- նությամբ կազմակերպել են բանկային քարտերի կեղծման ու իրացման գործընթացը` նպատակ հետապնդելով վճարային փաստաթղթեր հանդի- սացող, գույքային իրավունքի մասին վկայող, դրանք սահմանող և տրա- մադրող բանկային կեղծ քարտեր պատրաստել ու իրացնել, ինչպես նաև պատրաստված բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարել և տարբեր անձանց պատկանող բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս որպես Ջ.Շիր- վանյանի և Ա.Մուրադյանի անձը դրական բնութագրող, պատասխանատ- վությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նրանք ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, բնութագրվում են դրական, լիովին վերականգնել են հանցագոր- ծությամբ պատճառված գույքային վնասը, Ջ.Շիրվանյանի խնամքին է գտնվում հղի կինը, իսկ Ա.Մուրադյանի խնամքին` 2011 թվականին ծնված երեխան: Ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծան- րացնող հանգամանքներ չեն արձանագրվել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Արդյունքում Առաջին ատյանի դատարանը Ջ.Շիրվանյանի և

618 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ա.Մուրադյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, քննարկելով Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադ- յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածների կիրառման հնարավորության հարցը, հիմք ընդունելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված` ամբաստանյալների անձը բնու- թագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք- ները, ինչպես նաև Ջ.Շիրվանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նոր հանգամանքը, այն է` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը (ծնված` 2014 թվականի նոյեմբերի 7-ին), գտել է, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը փաս- տացի կրելու, ինչպես նաև բացակայում են նրանց նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգա- մանքները համադրելով սույն որոշման 11-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշում ների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թեպետ արձանագրել են գործում առկա` ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչ- պես նաև ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, սակայն դրանք պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել նշանակ- ված պատժի կրման անհրաժեշտության հարցը որոշելիս: Այսպես` Առա- ջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը, չի քննարկել` արդյոք պատժի փաստացի կրումը նպատակահարմար է պատժի նպա- տակների իրագործման տեսանկյունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը բազմիցս ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերի համաձայն` կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են ինքնու- րույն և հաջորդական փուլեր. դատարանը նախ և առաջ որոշում է ամբաս- տանյալի՝ պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև դրա տեսակը և չափը, որից հետո որոշում, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը` հաշվի առնելով առանց նշանակված պատիժը փաստացի կրելու դրա նպատակներին հասնելու հնարավո- րությունը (տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0100/01/08, ԵՔՐԴ/0571/01/08, ԱՐԴ/0117/01/08 որոշում ները): Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա վերջինս, անդրա- դառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցին, ուղղակիորեն վերարտադրել է Առաջին ատյանի դատարանի դատական

619 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ակտում հիմք ընդունված` ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալ- ները, միևնույն ժամանակ արձանագրել Ջ.Շիրվանյանի պատասխանատ- վությունը և պատիժը մեղմացնող նոր հանգամանք` խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը: Արդյունքում գտել է, որ նշված- ները բավարար չեն եզրահանգելու, որ ամբաստանյալների ուղղվելը հնա- րավոր է առանց պատիժը փաստացի կրելու: Մինչդեռ Վերաքննիչ դատա- րանն իր դատական ակտում չի նշել որևէ հիմ նավորում, թե ինչու է եկել նման եզրահանգման: 16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորա- դաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթար- կել ամբաստանյալների անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրանց դրսևորած դրական վարքագիծը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես այն, որ Ջ.Շիրվանյանը և Ա.Մուրադյանը բնութագրվում են դրական, խնամքին ունեն անչափահաս երեխաներ, զղջացել են և ընդունել մեղքը, ամբող- ջությամբ հատուցել են հանցագործությամբ պատճառված վնասը: Բացի այդ, ստորադաս դատարանները չեն անդրադարձել այն հարցին, թե նշանկված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստան- յալների ընտանիքի կյանքի պայմանների վրա: Մինչդեռ Ջոն Շիրվանյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երկու երեխա, իսկ Ա.Մուրադ- յանի խնամքին` մեկ երեխա, հետևաբար նրանց նկատմամբ նշանակ- ված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ող ջամտորեն կարող է բացասական ազդեցություն ունենալ ամբաստան- յալների ընտանիքի կյանքի պայմանների վրա: Հետևաբար, արդարության և պատասխանատվության անհատակա- նացման սկզբունքի պահպանման տեսանկյունից Ջ.Շիրվանյանի և Ա.Մու- րադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերա- բերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմ նավորված և պատճառաբանված չեն: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջ.Շիրվան- յանին և Ա.Մուրադյանին մեղսագրված արարքների հանրային վտան- գավորության բնույթի և աստիճանի համատեքստում նրանց անձը բնու- թագրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքների համակցությունը բավարար են հանգելու այն հետևության, որ նրանց ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար: Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշա- նակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով

620 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախա- տեսված պատժի նպատակներին: 17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստո- րադաս դատարանները, Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջ- ների խախտում ներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397- րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ, որոնք ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք են: Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ բողոքաբերների փաստարկներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարան

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալներ Ջոն Սարքիս Սարքիսի Շիրվանյանի և Արսեն Վահանի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել: Ջոն Շիրվանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը

621 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դնել Ջ.Շիրվանյանի բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա: Արսեն Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փոր- ձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահս- կողությունը դնել Ա.Մուրադյանի բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

622 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

48.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0108/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պաշտպան մեղադրող Վ.ՔՈՍՅԱՆԻ Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էդուարդ Հայկազի Նագդալ յանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ամբաս- տանյալ Է.Նագդալ յանի պաշտպան Վ.Քոսյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությանն առըն- թեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58209313 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 182- րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

623 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմ նի՝ 2014 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Էդուարդ Հայկազի Նագդալ յանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով: Է.Նագդալ յանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2014 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. 2014 թվականի օգոստոսի 5-ին Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ` դատական նիստի նախապատրաստական մասում, մեղադրող Հ.Հակոբյանը դատարան է ներկայացրել ամբաստանյալ Է.Նագդալ յանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադ- րանք առաջադրելու մասին որոշում: Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճ- ռով Է.Նագդալ յանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182- րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: 3. Ամբաստանյալ Է.Նագդալ յանի պաշտպան Վ.Քոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի մարտի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: 4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Է.Նագդալ յանի պաշտպան Վ.Քոսյանը: Վճռաբեկ դատարանը 2015 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ վճռա- բեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 5. Դատախազի կողմից հաստատված և Առաջին ատյանի դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ «[Է.Նագդալ յանը] մեղադրվում է նրանում, որ նա «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ունե- ցած 157.687 ԱՄՆ դոլարի ժամկետանց վարկային պարտավորությունների վճարման ժամկետներն երկարաձգելու կամ վարկային պայմանագրերի

624 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պայմաններն ի նպաստ իրեն որևէ կերպ փոփոխելու նպատակով, գիտակ- ցելով, որ օրինական կարգով չի կարող խուսափել վարկային պարտա- վորությունները կատարելուց կամ դրանց դիմաց այլ կերպ հատուցելուց, նպատակադրվել է ստեղծված իրավիճակից հանգուցալուծում գտնել շորթման եղանակով, այն է` հանդիսանալով «Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի և դրա գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի անձի, գործարար համբավի մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիս առաջ գույ- քային պահանջներ դրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 231- 232): 6. 2014 թվականի օգոստոսի 5-ին` Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ` դատական նիստի նախապատրաստական մասում, մեղադրող Հ.Հակոբյանը դատարան է ներկայացրել ամբաստանյալ Է.Նագդալ յանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադ- րանք առաջադրելու մասին որոշում, որով Է.Նագդալ յանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 2-րդ, թերթեր 40-42): 7. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի համաձայն` «[Ա]մբաստանյալ Էդուարդ Հայկազի Նագդալ յանը կատարել է շորթում, այսինքն՝ Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Բանկ) գոր- ծարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրան է ներկայացրել առանձնապես խոշոր չափով գույքա- յին բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այսինքն` մեղավո- րությամբ կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատես- ված հանցագործության հատկանիշներին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 143): 8. Վերաքննիչ քրեական դատարանը հանգել է հետևության, որ «Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը պատշաճ իրականացնելու համար դատախազը պետք է գործեր ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ռեժիմով, այսինքն դատաքննության ընթացքում մեղադրանքի փոփոխումը պետք է իրականացվեր գործի ապացույցները հետազոտելուց հետո միայն:

625 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հետևաբար (…) դատախազի գործողությունները պետք է դիտել ապօրինի և որևէ հետևանք չառաջացնող: (…) Ելնելով վերոգրյալներից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. նոյեմբերի 11-ի դատավճիռը` Էդուարդ Հայկազի Նագդալ յանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահ- մանելով նոր քննության ծավալը: Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 1-րդ հոդվածի 3-րդ մասով շարադրված պահանջների պահպանմամբ` հետազոտի գործի ապացույց- ները, որից հետո միայն, դատախազի կողմից մեղադրանքի փոփոխ- ման միջնորդության առկայության դեպքում անդրադառնա այդ հարցի քննարկմանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 70-73):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նոր- մերի այնպիսի խախտում ներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ի հիմ նավորումն իր փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ, 23-րդ հոդվածների, 180- րդ հոդվածի 1-ին մասի, 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի, 398-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ, 182-րդ հոդվածների պահանջ- ները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Ա.Բաբա- յանի և Ս.Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկ- տեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշմանը: 10. Բողոքի հեղինակը նշել է, որ Է.Նագդալ յանի արարքում բացակա- յում է նրան վերագրվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը, քանի որ նա համոզված է եղել, որ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունն իր նկատմամբ գույքի բռնագանձման անհիմն ու անօրինական քաղաքացիական դատա- կան պրոցեսներ է սկսել և պահանջ է ներկայացրել այդ դատական պրոցես- ները կասեցնելու, իրեն պատկանող գույքերի վրայից անհիմն և ապօրինի արգելանքները հանելու, չհիմ նավորված տույժերը և տուգանքները կասեցնելու և հարցը բանակցությունների միջոցով կարգավորելու վերա- բերյալ: Այսինքն` Է.Նագդալ յանը պահանջել է իր գույքը կամ, գտնվելով

626 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բարեխիղճ մոլորության մեջ, պահանջել է իր կարծիքով իրեն պատկանող գույքը: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Է.Նագդալ յանի գործողություններն ուղղված են եղել ոչ թե բանկին կամ տուժողին պատ- կանող գումարները հափշտակելուն, այլ իրեն պատկանող գումարները պաշտպանելուն: Բողոքի հեղինակը փաստել է, որ ամբաստանյալ Է.Նագդալ յանի արարքում բացակայում է նաև նրան վերագրվող հանցակազմի օբյեկտիվ կողմը, քանի որ բանկի նախագահի կողմից իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին հոդված հրապարակելը չպետք է դիտարկել որպես վարկաբեկող կամ նրա օրինական շահերը և իրավունքները ոտնահարող: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Է.Նագդալ յանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 182- րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, ուստի այս հիմքով պետք է նրան արդարացնել: 11. Բողոքաբերը գտել է, որ մեղադրող կողմը մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու որոշումը կայացրել է առանց դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման, որը քրեադատա- վարական օրենքի էական խախտում է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ռեժի- մով մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում կայացնելուց հետո մեղադրողը բոլոր դեպքերում պարտավոր էր կազմել նոր մեղադրական եզրակացություն, ինչը չի կատարել` խախտելով Ս.Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմ- բերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման պահանջը: 12. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ պատճառաբանված չէ Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ ամբաստանյալ Է.Նագդալ- յանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի չէ: 13. Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, Առա- ջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի դատավճիռը բեկանելով և գործն ուղարկելով ստորադաս դատարան` նոր քննության, հանդես է եկել մեղադրանքի կողմում` հնարավորություն տալով մեղադ- րողին նոր քննության ընթացքում շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված բացթողումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխելու առաջադրված մեղադրանքը: 14. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկա- նել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 20-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

627 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը 15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքը փոփոխելու կար- գի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդված) խախ- տում արձանագրելու դեպքում վերադաս ատյանի դատարանի լիազո- րությունների, ինչպես նաև մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատավարական որոշման բնույթի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրա- ժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշում- ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: I. Մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կարգը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 1-րդ հոդված) և դրա խախտում արձա- նագրելու դեպքում վերադաս ատյանի դատարանի լիազորությունները. 16. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյոք մեղադ- րողի կողմից մեղադրանքը փոփոխելու կարգի խախտում արձանագրե- լու հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության` նշելով գործի նոր քննության ընթացքում մեղադ- րողի կողմից օրենքով սահմանված կարգով մեղադրանքը փոփոխելու հնարավորության մասին: 17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համա- ձայն՝ «1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաս- տանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: 2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի համա- ձայն՝ «1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխ- ման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադ- րանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու

628 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատա- րանի խորհրդակցական սենյակ հեռանալը: (…) 3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հան- ցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (…)»: 18. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելով Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով որոշման մեջ` Վճռաբեկ դատարանն իրավա- կան դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «[Մ]եղադրողը օբյեկտիվորեն կրում է դատարան ներկայացրած մեղադրանքի, այդ թվում` մեղսագրվող արարքին տրված քրեաիրավական որակման հիմ նավորվածության ռիս- կը և օրենսդրական կարգավորման մակարդակով ստանում է առաջին ատյանի դատարանում այն փոփոխելու իրավական հնարավորություն: Դատախազի կողմից վերոնշյալ հնարավորությունը չօգտագործելու դեպ- քում դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթ- ները և դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առա- ջադրված մեղադրանքի սահմաններից: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել ներկայացված մեղադրանքի հիմ նավոր- վածությունն ու ապացուցվածությունը, և եթե ապացույցների հետազոտ- ման արդյունքում մեղսագրվող արարքը կհաստատվի, դատարանը պար- տավոր է կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրա- վական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաս- տատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստան- յալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե` ոչ: [Ա]ռաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրա- վունքը չիրացնելով՝ մեղադրողը քրեական գործի հետագա քննություն- ների ընթացքում զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնա- րավորությունից» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 23-րդ կետը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողին քրեադա- տավարական օրենքով տրված՝ առաջին ատյանի դատարանում մեղադ- րանքը փոխելու իրավունքը բացարձակ չէ, և մեղադրողն իր վերոգրյալ լիազորությունը պետք է իրականացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ, որոնք հստակ սահմանում են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու կարգն ու սահմանները: Այսպես` նշված իրավանորմը

629 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփո- խում քննչական գործողությունների կատարմամբ, եթե ի հայտ են եկել այն- պիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), և փոփոխում առանց քննչական գոր- ծողություններ կատարելու, եթե դատական քննության ընթացքում հետա- զոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 309 1 - րդ հոդվածի 3-րդ մաս) (առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական ընթացա- կարգերի մասին տե՛ս Սուրեն Կարոյի Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 19-25-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրա- վունքը պատշաճ իրականացնելու համար դատախազը պետք է գործի քրեադատավարական օրենքով սահմանված վերոգրյալ երկու իրավական ռեժիմ ներից որևէ մեկով, հակառակ դեպքում նրա գործողություններն ապօրինի են և որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող: Այլ խոսքով՝ դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ՝ մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու մասին որոշման կայացումը հավասարազոր է օրենքով սահմանված կարգով՝ առաջին ատյանի դատարանում մեղադ- րանքը փոփոխելու իրավական հնարավորությունը չօգտագործելուն: Այս դեպքում ևս դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գոր- ծառույթները, դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատարանը պարտավոր է դատաքննության արդյունքներով կայացնել համապատասխան դատա- կան ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե` ոչ (տե՛ս Արսեն Մկրտիչի Սերոբյանի և Էդվարդ Վահանի Պետրոսյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0002/01/13 որոշման 22-րդ կետը): 19. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գործի դատական քննությունը սահմանա- փակված է մեղադրանքի այն ծավալով, որն առաջադրվել է ամբաստան- յալին (դատական քննության սահմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Արթուր Սերոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը): Հիշյալ կանոնից բացառություն են մեղադրողի

630 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքերը, որոնց կառու- ցակարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով նախա- տեսված բացառության կանոնը, պետք է գործի ընդհանուր կանոնը, որից ցանկացած շեղում կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի, հետևաբար` օրինականության սկզբունքի խախտման: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով նախատես- ված կառուցակարգն ուղղված է պետությանը` ի դեմս մեղադրողի, իսկ պետության կողմից թույլ տրված սխալներն ու բացթողում ները չեն կարող վերացվել անձի իրավունքների սահմանափակման միջոցով: Հետևաբար Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում այն իրավիճակը, երբ վերադաս դատարանի կողմից կարող է բեկանվել գործով կայաց- ված դատավճիռը և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան` նոր քննության, որպեսզի նոր քննության ընթացքում մեղադրողը հնարա- վորություն ստանա շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված բացթողումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխի առաջադրված մեղադրանքը: Նման մոտեցման դեպքում ուղղակիորեն կիմաստազրկվի ամբաստան- յալի պաշտպանության իրավունքը (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 23-րդ կետը): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ այն դեպքում, երբ վերադաս ատյանի դատարանն արձանագրում է մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, գործն իրավասու է ուղարկել Առաջին ատյանի դատարան նոր քննության, եթե իր իրավասությունների շրջա- նակներում անհնարին է փոփոխել վերանայվող դատական ակտը: Այս դեպքում վերադաս ատյանի դատարանը պարտավոր է նոր քննության այնպիսի ծավալ սահմանել, որը կբացառի նոր քննության ընթացքում մեղադրողի կողմից թույլ տրված սխալը կամ բացթողումը վերանորոգելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մոտեցման դեպքում կվտանգվեն անձի` մրցակցային դատավարության, ող ջամիտ ժամկետներում գործի քննության և պաշտպանության իրա- վունքները: 20. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազի կողմից հաստատված և Առաջին ատյանի դատարան ուղարկված մեղադրական եզրկացության համաձայն` Է.Նագ- դալ յանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ ունենալով ժամկետանց վարկային պարտավորություններ, վճարման ժամկետներն երկարաձգելու

631 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կամ վարկային պայմանագրերի պայմաններն ի նպաստ իրեն որևէ կերպ փոփոխելու նպատակով կատարել է շորթում և նրան մեղադրանք է առա- ջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստի ժամա- նակ՝ գործի քննության նախապատրաստական փուլում, մեղադրողը, ղեկա- վարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով, դատարան է ներկայացրել որոշում, որով ամբաստանյալ Է.Նագդալ յանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և դատավարական փաստաթղ- թերում առկա միևնույն գործողություններին տրվել այլ իրավաբանական որակում, մասնավորապես` Է.Նագդալ յանի գործողությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Նագդալ յանի նկատ- մամբ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ այն քրեաիրավական որակ- ման սահմաններում, որը տրվել է մեղադրողի կողմից փոփոխված մեղադ- րանքի շրջանակներում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը): Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Է.Նագդալ յանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ մեղադրողի որոշումն իրավացիո- րեն ճանաչել է ապօրինի և հետևանք չառաջացնող՝ փաստարկելով, որ դատախազը պատշաճ չի իրականացրել Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը և չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով սահման- ված իրավական ռեժիմը, այն է` մեղադրանքի փոփոխումը իրականաց- րել է մինչև դատաքննության ընթացքում գործի ապացույցները հետա- զոտելը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ դատարանը նաև սահմանել է նոր քննության ծավալ` նշելով. «Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով շարադր- ված պահանջների պահպանմամբ հետազոտի գործի ապացույցները, որից հետո միայն, դատախազի կողմից մեղադրանքի փոփոխման միջ- նորդության առկայության դեպքում անդրադառնա այդ հարցի քննարկ- մանը» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերոնշյալ փաստերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը դատավ- ճիռը բեկանել և գործն ուղարկել է նոր քննության մեղադրողի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի խախտմամբ մեղադրանքը փոփոխելու պատճա- ռաբանությամբ, մինչդեռ քննարկման առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքի մնացած հիմքերը և հիմ նավորում ները` չի պատճառաբանել իր

632 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավասության սահմաններում դատական ակտը փոփոխելու անհնարի- նությունը: Այլ խոսքով` Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն հնարա- վորություն է տվել մեղադրողին գործի նոր քննության ընթացքում շտկե- լու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված սխալը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադր- մամբ փոփոխելու առաջադրված մեղադրանքը, այն էլ այն դեպքում, երբ վերաքննիչ վարույթն իրականացվել է պաշտպանության կողմի ներկա- յացրած վերաքննիչ բողոքի հիման վրա: 21. Նախորդ կետում շարադրված փաստերը և դրանց վերլուծությունը գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում ձևավորած իրավա- կան դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կարգի խախտում արձանագրելու հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության` նշե- լով գործի նոր քննության ընթացքում մեղադրողի կողմից օրենքով սահ- մանված կարգով մեղադրանքը փոփոխելու հնարավորության մասին: II. Մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատա- վարական որոշման բնույթը. 22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա մեղադրանքը փոփոխելիս նոր մեղադրական եզրակացություն չկազմելով մեղադրողը թույլ է տվել մեղադրանքը փոփոխելու դատավարական կարգի խախտում: 23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմ- քերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գոր- ծողություններ կատարելու համար ող ջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփո- խելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի համա- ձայն` «1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական- պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

633 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժո- ղին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաս- տատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները: Եթե քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ապա այդ մասին պետք է նշվի մեղադրական եզրակացության նկարագ- րական - պատճառաբանական մասում։ 3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղե- կությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը: 4. Քննիչն ստորագրում է մեղադրական եզրակացությունը` նշելով այն կազմելու ժամանակը և տեղը»: 23.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի հիման վրա մեղադրանքը փոխելու դեպքում մեղադրողի կողմից կայաց- վող դատավարական որոշման հարցին Վճռաբեկ դատարանն անդրա- դարձել է Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշում ներում: Մասնավորապես, Ս.Նալբանդյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «[Մ]եղադրա- կան եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստա- թուղթը, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նաև հիմ նավորվում են քննիչի ենթադրությունները՝ մեղադրյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին: Մեղադրական եզրակացության կարևորության մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեական գործի դատա- կան քննության սահմանները: Մեղադրական եզրակացության նշանա- կությունն արտահայտվում է նաև նրանում, որ այն մեղադրյալին հնարա- վորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույց- ների շրջանակներում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 1 -րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որո- շում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը, որը մեղադրողին իրավունք է տալիս փոխել մեղադրանքը, ընդհանրապես չի սահմանում, թե նշված մասի հիմքով մեղադրանքը փոխելու դեպքում մեղադրողի կողմից ինչ դատավարական որոշում պետք է կայացվի:

634 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավական ռեժիմ ներով դատարա- նում մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից պետք է կայացվի ինչ- պես մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու մասին որոշում, այնպես էլ կազմվի նոր մեղադրական եզրակացություն» (տե՛ս Սուրեն Նալբանդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 24-25-րդ կետերը): Մերջբերված և Ս.Նալբանդյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը վերահաստատելով Ա.Պապյանի գործով որոշ- ման մեջ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ. «[Ս]կզբնական մեղադրանքի փոփոխման դեպքում մեղադրանքի վերջնական և ամբող ջական ձևա- կերպումը պարունակող փաստաթղթի՝ մեղադրական եզրակացության կազմումը կվերացնի անփոփոխ թողնված մեղադրանքից և փոփոխված մեղադրանքից պաշտպանվող անձանց միջև առկա անհավասար իրա- վական վիճակը» (տե՛ս Արկադի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 20-րդ կետը): 23.2. Մեղադրողի կողմից դատարանում մեղադրանքը փոփոխելիս նոր մեղադրական եզրակացություն կազմելու իրավաչափության հարցը քննարկման առարկա է դարձվել ՀՀ սահմանադրական դատարանի կող- մից, որը թիվ ՍԴՈ-934 որոշման շրջանակներում դիրքորոշում է արտա- հայտել այն մասին, որ. «(…) դատարան ուղարկված գործով «նոր մեղադ- րական եզրակացություն» կազմվել չի կարող և ինչպես վիճարկվող [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 1 -րդ հոդվածի 3-րդ մաս], այն- պես էլ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի այլ նորմերով այդպիսի իրավակարգավորում նախատեսված չէ, հետևաբար` քրեադա- տավարական նորմերն այլ կերպ մեկնաբանվել չեն կարող: Նոր մեղադ- րական եզրակացություն կամ մեղադրական եզրակացության վերակազ- մում կարող է տեղի ունենալ միայն մինչդատական վարույթում՝ նշված օրենսգրքի 274-րդ հոդվածում ամրագրված կանոններին համապատաս- խան՝ լրացուցիչ քննության շրջանակներում» (տե՛ս ՀՀ գլխավոր դատա- խազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ սահմանադրությանը համապատաս- խանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 4-ի թիվ ՍԴՈ-934 որոշման 7-րդ կետը): 24. Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշում ներում արտահայտած և սույն որոշման 23.1-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշում ները վերանայե- լու անհրաժեշտություն: Այսպես` Վճռաբեկ դատարանը, վերանայելով Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով արտահայտած իրավական

635 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դիրքորոշում ները` մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս մեղադ- րական եզրակացություն կազմելու մասով, արձանագրում է, որ ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 309 1 -րդ հոդվածի հիման վրա դատա- րանում մեղադրանք փոփոխելիս մեղադրողն իրավասու չէ կազմել նոր մեղադրական եզրակացություն: Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ քննարկել է մեղադրողի կողմից մեղադրական եզրակացություն կազմե- լու լիազորության առկայության հարցը` չանդրադառնալով դատարանում մեղադրանքը փոփոխելիս նրա կողմից կայացվող դատավարական որոշ- ման բնույթին` բովանդակային առումով և դրա նշանակությանն անձի իրավունքների ապահովման տեսանկյունից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգ- ծել, որ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելիս կայացվող դատա- վարական որոշման բնույթի հետ կապված և Ս.Նալբանդյանի և Ա.Պապ- յանի գործերով կայացված որոշում ներում բարձրացված խնդիրները շարունակում են մնալ չլուծված` վտանգելով ՀՀ Սահմանադրությամբ և մի շարք միջազգային փաստաթղթերով երաշխավորված անձի` պաշտ- պանության իրավունքը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը վերա- հաստատում է Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշում ներում արտահայտած իրավական դիրքորոշում ներն այն մասին, որ - մեղադրական եզրակացությամբ ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները, այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակ- ներում, - մեղադրանքի վերջնական և ամբող ջական ձևակերպումը պարու- նակող փաստաթղթի կազմումը կվերացնի անփոփոխ թողնված մեղադ- րանքից և փոփոխված մեղադրանքից պաշտպանվող անձանց միջև առկա անհավասար իրավական վիճակը: Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրանքի ձևակերպման հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշում ները հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատա- րանի նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես, Կամասինսկիի վերաբերյալ գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատա- րանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները թելադրում են շահագրգռված անձին «մեղադրանքի» մասին տեղեկացնելու հար- ցում ցուցաբերել ծայրահեղ զգուշավոր մոտեցում: Մեղադրական եզրա- կացությունը վճռորոշ դեր է խաղում քրեական հետապնդման մեջ. դրա հանձնման պահից մեղադրվող անձը համարվում է իրեն ներկայացված

636 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին պաշտոնապես և գրավոր ձևով տեղեկացված (տե՛ս Kamasinski v. Austria, 1989 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9783/82, կետ 79): Վերոգրյալից բացի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղե- կացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյու- թական փաստերի մասին, այլ նաև այդ փաստերի մանրամասն իրավա- կան որակման մասին (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 51): Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ` ներկայացված մեղադ- րանքի, հետևաբար դատարանի կողմից դրա հնարավոր իրավական որակման մասին մեղադրյալի ճշգրիտ և լրիվ տեղեկացումը քրեական դատավարությունում արդար դատաքննության էական նախապայման է (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գան- գատ թիվ 25444/94, կետ 52): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («բ») ենթակետի մասով բերված բողոքի վերաբերյալ Եվրոպական դատա- րանը գտել է, որ («ա») և («բ») ենթակետերը կապված են միմյանց հետ, և որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 54): 25. Անձի պաշտպանության իրավունքի համատեքստում զարգացնելով Ս.Նալբանդյանի և Ա.Պապյանի գործերով որոշում ներում արտահայտած իրավական դիրքորոշում ները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածներով սահման- ված ռեժիմ ներով մեղադրանքը լրացնելիս կամ փոփոխելիս մեղադրողը պետք է կայացնի մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադ- րանք առաջադրելու մասին որոշում, որը պետք է պարունակի ամբաստան- յալին առաջադրված մեղադրանքի վերջնական և ամբող ջական ձևակեր- պումը: Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկա- նիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկա- նիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն: Միևնույն ժամանակ մեղադրանքից պաշտպանվելու ամբաստանյալի իրավունքի պատշաճ իրականացումն ապահովելու նկատառում ներից ելնելով` մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու

637 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասին որոշման մեջ պետք է արտացոլվեն նաև ամբաստանյալի մեղավո- րությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները: Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով սահմանված ռեժիմ ներով մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից կայացվող` մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշումը փոխարինում է մեղադրական եզրակացությանը, հետևա- բար այն բովանդակային առումով պետք է համապատասխանի մեղադ- րական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջնե- րին (մեղադրական եզրակացության բովանդակությանը ներկայացվող պահանջների վերլուծությունը մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արկադի Պատվականի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ կետը, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշ- ման 21-րդ և 28-րդ կետերը, Արթուր, Մացակ և Արմեն Բադալ յանների գոր- ծով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի ԼԴ/0227/01/12 որոշման 18-րդ կետը): Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հակառակ մեկնաբանման դեպքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալը, հետևաբար նաև` դատական քննության սահմանները ձեռք կբերեն անորոշ բնույթ` անձի` պաշտպանության իրավունքը դարձնելով վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում: 26. Սույն գործի փաստերը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը) գնահա- տելով սույն որոշման 24-25-րդ կետերում շարադրված իրավական դիր- քորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա մեղադրանքը փոփոխելիս նոր մեղադրական եզրակացություն չկազմելով մեղադրողը թույլ չի տվել մեղադրանքը փոփոխելու դատավա- րական կարգի խախտում: 27. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլու- ծություններն ու եզրահանգում ները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողին հնարավորություն ընձեռելով և անուղղակիորեն առա- ջարկելով գործի նոր քննության ընթացքում կրկին փոփոխել առաջադր- ված մեղադրանքը` Վերաքննիչ դատարանն ուղղորդել է մեղադրանքի կողմին` իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհա- մատեղելի գործողություններ և թույլ է տվել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 3091-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում խախտ- վել են անձի` մրցակցային դատավարության, ող ջամիտ ժամկետում գործի քննության և պաշտպանության իրավունքները: Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ

638 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ: Նշված դատավարական իրավունքի խախտում ները ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու հիմք են: 28. Ինչ վերաբերում է բողոքաբերի մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ և 12-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ դրանք գնահատման ենթարկել, քանի որ Վերաքննիչ դատարանն այդ փաստարկները քննարկման առարկա չի դարձրել: Վճռա- բեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործի նոր քննության ընթաց- քում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկի և համապատասխան գնահատական տա քննարկվող փաստարկներին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էդուարդ Հայկազի Նագդալ յանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մարտի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Ամբաստանյալ Էդուարդ Նագդալ յանի խափանման միջոցը` ստո- րագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

639 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

49.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԱՔԴ/0100/11/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ դիմող Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանը և Ե.Վարոս- յանը 2014 թվականի դեկտեմբերի 27-ին բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ

640 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Է.Հակոբյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը (այսուհետ՝ նաև Քննիչի որոշում): Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 23-ի որոշ- մամբ ներկայացուցիչների բողոքը մերժվել է: 2. Վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ: 3. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ դիմող Ա.Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի որոշ- մամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 4. Դիմող Ա.Կիվիրյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վա- րոսյանի կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված ու վարույթը կարճված թիվ 61202314 քրեական գործի նյութերը վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներ- կայացվել են Առաջին ատյանի դատարան, և դրանց ուսում նասիրության արդյունքում 2015 թվականի փետրվարի 23-ին կայացվել է դատական ակտ (տե՛ս նյութեր, գ.թ. 21, 27-37): 5. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 13-ի գրությամբ բողոքի վերաբերյալ դատարանում ստացված թիվ 61202314 քրեական գոր- ծի նյութերն ուղարկվել են Վերաքննիչ դատարան (տե՛ս նյութեր, գ.թ. 58): 6. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 5-ի գրությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել թիվ 61202314 քրեական գործի նյութերը, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ նույն թվականի մայիսի 13-ի գրությամբ դրանք վերադարձվել են վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս նյութեր, գ.թ. 93-94): 7. Թիվ 61202314 քրեական գործի նյութերը Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաննե- րում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյու- թերում դրանք առկա չեն: Ստորադաս դատարաններում կազմված նյու- թերում բացակայում է նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին Քննիչի բողոքարկվող որոշումը (տե՛ս նյութեր, գ.թ. 1-95): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով.

641 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով և 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավադրույթները, ինչպես նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջները՝ արդյունքում կայացնելով չհիմ նա- վորված դատական ակտ: Բողոքի հեղինակը, հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտ- պանի` 2013 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, փաստել է, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին Ա.Կիվիրյանին բերման ենթարկելիս ՀՀ ոստի- կանության աշխատակիցների գործողությունները եղել են ոչ իրավաչափ: Ըստ բողոքաբերի` դիմողի նկատմամբ գործադրվել է անհամաչափ ուժ, և պատճառվել են մարմ նական տարբեր վնասվածքներ, ինչը վկայում է «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպա- նության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված` «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի» մասին: Բացի այդ, բողոքի հեղինակը մատնանշել է Ա.Կիվիրյանի` անազատության մեջ օրեն- քով սահմանված ժամկետից ավելի գտնվելու հանգամանքը` արձանագրե- լով անձի ազատության իրավունքի խախտում: Վերոգրյալ հանգամանքները համադրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Միխեեվն ընդդեմ Ռուսաստանի (Mikheyev v. Russia, 2006 թվականի հունվարի 26-ի վճիռ, գանգատ թիվ 77617/01), Մամմադովը (Ջալալօղլուն) ընդդեմ Ադրբեջանի (Mammadov (Jalaloglu) v. Azerbaijan, 2007 թվականի հունվարի 11-ի վճիռ, գանգատ թիվ 34445/04), Բառաբանշիկովն ընդդեմ Ռուսաստանի (Barabanshchikov v. Russia, 2009 թվականի հունվարի 8-ի վճիռ, գանգատ թիվ 36220/02) գործերով որոշում- ներում արտահայտված իրավական դիրքորոշում ների և ՀՀ հատուկ քննչա- կան ծառայության վարչության պետի տեղակալ Է.Հակոբյանի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմ նավորում ների հետ` բողոք բերած անձը եզրահանգել է, որ Ա.Կիվիրյանի նկատմամբ վատ վերաբեր- մունքի, ինչպես նաև նրա ազատության իրավունքի խախտման կապակ- ցությամբ պետական մարմինների կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել: 9. Անդրադառնալով ստորադաս դատարանների դատական ակտե- րին` բողոքի հեղինակը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0058/11/09 գործով 2010 թվականի մարտի 26-ի և Էրիկ Մարգարյանի վերաբերյալ թիվ ՍԴ3/0045/01/13

642 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշում ները ու արձանագրել, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կող- մից կայացվել են չպատճառաբանված որոշում ներ, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներկայացուցիչ Ե.Վարոսյանը խնդրել է կայացնել նոր դատական ակտ և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմ նին վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավա- կան հարցը հետևյալն է. օրինական և հիմ նավորվա՞ծ են արդյոք Առա- ջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի դատական ակտերն այն պայման- ներում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: 12. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավա- սարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահ- պանմամբ, անկախ և անկողմ նակալ դատարանի կողմից ող ջամիտ ժամ- կետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահ- պանմամբ, անկախ և անկողմ նակալ դատարանի կողմից ող ջամիտ ժամ- կետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (...) 4. (...) [Ք]րեական դատավարության ընթացքում օրինականության խախտում ների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համա- ձայն` «1. Հետաքննության մարմ նի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմին- ների` սույն օրենսգրքով նախատեսված որոշում ների և գործողությունների օրինական և հիմ նավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեա- կան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշում ներով և

643 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատա- խազի կողմից: (...) 4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»: 13. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլու- ծության է ենթարկել Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) [Վ]արույթն իրականաց- նող մարմինների որոշում ների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներ- կայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գոր- ծողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապա- հովման նպատակով վարույթն իրականացնող մարմ նի համար սահմա- նել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատարան պետք է ներ- կայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմավորող, այն- պես էլ` հերքող: Այսպիսով, վարույթն իրականացնող մարմ նի կողմից բողոքի վերա- բերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահո- վելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշում ների և գործողությունների օրինականության ու հիմ նավորվածության պատշաճ ստուգում իրակա- նացնելու և դրա արդյունքում հիմ նավորված եզրահանգում ներ կատարե- լու օբյեկտիվ հնարավորությունը: (...) Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գործողության դատա- կան ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինա- կանությունը և հիմ նավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյու- թերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարա- վոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխա- նությունը գործում առկա նյութերին: Այլ խոսքով՝ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի որոշման վերանայումը

644 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյու- թերի հիման վրա, հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որո- շումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրի- նականության և հիմ նավորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (...): (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներ- կայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրա- կանացնող մարմ նին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդա- տական վարույթն իրականացնող մարմ նի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմ- վում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապա- հովելու պահանջներից» (տե՛ս Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ Վճռա- բեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշ- ման 14-15-րդ, 17-րդ կետերը): 14. Սույն գործի նյութերի ուսում նասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմ նի կողմից դատարան ներկայացված թիվ 61202314 քրեական գործի նյու- թերը, 2015 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մերժել է դիմողի ներ- կայացուցիչների բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին և 4-րդ կետերը), այնու- հետև 2015 թվականի մարտի 13-ի գրությամբ վերոնշյալ նյութերն ուղար- կել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի բողոքը մերժել է, իսկ նույն թվականի մայիսի 5-ի գրությամբ թիվ 61202314 քրեական գործի նյութերն ուղարկել է Առաջին ատյանի դատարան, որի՝ նույն թվականի մայիսի 13-ի գրությամբ այդ նյութերը վերադարձվել են վարույթն իրականացնող մարմ նին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը): Թիվ 61202314 քրեական գործի նյութերը Վճռաբեկ դատարան չեն ներ- կայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում դրանք առկա չեն: Ընդ որում, ստորադաս դատարաններում կազմված

645 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նյութերում բացակայում է անգամ Քննիչի` բողոքարկվող որոշումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 15. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշ- ման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Կիվիրյանի ներկայա- ցուցչի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմ նի՝ բողոքի վերա- բերյալ դատարան ներկայացված նյութերը: Հիշյալ նյութերը ստորադաս դատարանները չեն կցել բողոքի կապակցությամբ կազմված նյութերին, դրանք Առաջին ատյանի դատարանը վերադարձրել է վարույթն իրա- կանացնող մարմ նին, ինչի արդյունքում սահմանափակվել է Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը դատական ստուգման ենթարկելու հնարավորությունը: Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և այդ առումով ստորադաս դատարանների որոշում ներին իրավական գնահա- տական տալու հնարավորությունից: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմ նավորված չեն Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետր- վարի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի դատա- կան ակտերն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմ նի կողմից ներ- կայացված նյութերը: 16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտում ներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմ նավորված դատական ակտ կայացնելուն: Այդ խախ- տում ներն իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների, հիմք են կայացված դատական ակտերն ամբող ջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

646 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետր- վարի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

647 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

50.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0231/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

քարտուղարությամբ մասնակցությամբ` Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ պաշտպան դատախազ Ա.ՔԱԼԱՇՅԱՆԻՍ. ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմե- նակյանի պաշտպան Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորա- կան քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90261814 քրեական գործը:

648 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի դեկտեմբերի 2-ին Նարեկ Արմենի Արմենակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով: Քննիչի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Ն.Արմենակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2014 թվականի դեկտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մարտի 2-ի դատավճ- ռով Ն.Արմենակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235- րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Արմենակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեա- կան օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները լրիվ գումա- րելու սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանքը փոխարինելով ազատազրկ- ման` Ն.Արմենակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս ժամկետով: Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինա- կան ուժի մեջ մտնելը: 3. Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Ն.Արմենակյանի պաշտպան Ա.Քալաշյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատա- կան ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ն.Ար- մենակյանի պաշտպան Ա.Քալաշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռա- բեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Նախաքննության մարմինը Ն.Արմենակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 95532 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 3-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի հրաձիգ-սանիտար, կոչումով կրտսեր սերժանտ, 2014թ.

649 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սեպտեմբերի 25-ին վաշտի զինանոցի զինամթերքի արկղից հափշտակել է «ԱԿ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգների և «ՍԿՍ» կարաբինների համար նախատեսված, գործարանային արտադրության, ռազմամթերք հանդի- սացող 11 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք ապօրինի կերպով պահել է զորամասի կենցաղային սպասարկման սենյակում, իսկ հաջորդ օրը փոխադրել է մարտական հենակետ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 62): 5.1. Նախաքննական մարմ նի կողմից կազմված մեղադրական եզրա- կացությունում նշվում է. « (...)Գործով մեղադրյալ Ն.Արմենակյանը 2014թ. սեպտեմբերի 25-ին 3-րդ ՀԳՄ-ի 3-րդ ՀՎ-ի անձնակազմի հետ ներկայա- ցել է վաշտի զինանոց՝ զինամթերք ստանալու համար, քանի որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին գումարտակի անձնակազմը մեկնելու էր մար- տական հերթապահության: Ն.Արմենակյանը, զինամթերք ստանալու և պահեստատուփերը լիցքավորելու ընթացքում, տեսնելով, որ զինանոցի առջև գտնվող սպաների և մյուս զինծառայողների ուշադրությունն իր կողմը չէ, զինամթերքի արկղից հափշտակել է (...) ռազմամթերք հանդի- սացող 11 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ և պահել վաշտի պահես- տասենյակում: Հաջորդ օրը՝ 26.09.2014թ. առավոտյան, իր հետ վերցրել է նախորդ օրը հափշտակած 11 հատ փամփուշտները և ապօրինի կերպով փոխադրել է մարտական հենակետ: 26.09.2014թ. 3-րդ ՀԳՄ-ի հրամանա- տար, փոխգնդապետ Խ.Սահակյանը (...) Ն.Արմենակյանի մոտից հայտ- նաբերել է հափշտակած 11 հատ փամփուշտները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 79): 6. Մինչդատական վարույթում Ն.Արմենակյանը հայտնել է հետևյալի մասին. «(...) Յուրաքանչյուր զինծառայող ստանում է 4 հատ պահեստա- տուփ և 120 հատ փամփուշտ՝ բոլոր պահեստատուփերը լիցքավորելու համար: (...) Տվ յալ դեպքում՝ սեպտեմբերի 25-ին (...) [մեզ հատկացվել] էր նշված քանակով զինամթերք (...): Լիցքավորումն ավարտելուց հետո, տես- նելով, որ ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, զինամթերքի արկ- ղի միջից բոլորից թաքուն վերցրեցի մի «բուռ» 7.62 տրամաչափի փամ- փուշտ, որոնք (...) [հ]աջորդ առավոտյան (...) հետս տարել եմ մարտական հենակետ» Բացի այդ, նշել է, որ փամփուշտների քանակը հաշված չի եղել և դրանց՝ 11 հատ լինելու մասին իմացել է գումարտակի հրամանատարի կողմից փամփուշտները հայտնաբերելուց հետո (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 26-27): Այն հարցին, թե ինչ նպատակով էր վերցրել փամփուշտները, Ն.Ար- մենակյանը պատասխանել է. «Փամփուշտները վերցրել եմ առանց որևէ պատճառի կամ նպատակի, նախապես ես նման բան չէի պլանավո- րել, դա ստացվել է պահի ազդեցության տակ, որևէ կոնկրետ պատաս- խան չեմ կարող տալ»: Իսկ այն հարցին, թե տեղ յակ է, որ իրավունք չու- ներ զինանոցի արկղից փամփուշտ վերցնել, նշել է.«Գիտակցել եմ, որ

650 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դա անթույլատրելի է, սակայն չեմ մտածել, որ կարող է լուրջ հետևանք ունենա այդ արարքը»: Բացի այդ, Ն.Արմենակյանն ասել է, որ եթե փամ- փուշտները չհայտնաբերվեին, ապա մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո դրանք վերադարձնելու էր զինանոց (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 1, թերթեր 26-27): Վերոգրյալը գրեթե նույնությամբ Ն.Արմենակյանը կրկնել է նաև որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ ընդգծելով, որ ինքը չի հասկանում, թե ինչու է նման բան արել, փամփուշտներն օգտագործելու որևէ նպա- տակ չի ունեցել, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո դրանք վերադարձնելու էր զինանոց (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 69-70): Ն.Արմենակյանի հայտնած սույն տվյալների մասին փաստել են նաև վկաներ Խ.Սահակյանը և Ա.Խաչատրյանը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 22-25 և 52-54): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմե- նակյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ, կրտսեր սերժանտ Նարեկ Արմենի Արմենակյանի կողմից, նրա մեղա- վորությամբ, ռազմամթերք հափշտակելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 238- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշ- ներին: Ապացուցված է նաև Նարեկ Արմենի Արմենակյանի կողմից, նրա մեղավորությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք պահելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեա- կան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագոր- ծության հատկանիշներին: (...) Հաշվի առնելով ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի կատա- րած յուրաքանչյուր հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հան- ցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարա- կական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքների հետ՝ դատարանը գտնում է, որ Նարեկ Արմենակյանն իր կատարած ՀՀ քրեա- կան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագոր- ծության կատարման համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի` կալանքի

651 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ձևով, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները: ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար ամբաստանյալ Նարեկ Արմե- նակյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 43-45): 8. Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատա- րանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և ամբաստանյալի նկատ- մամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ բողոքը, իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Առա- ջին ատյանի դատարանը քրեական գործի քննության արդյունքում նյու- թական և դատավարական իրավունքի նորմերի խախտում ներ թույլ չի տվել, դատավճիռն օրինական է, հիմ նավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358- րդ հոդվածի պահանջներին, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 83):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորում ներով. 9. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակված պատժի մասով անհիմն է: Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների պահանջները, անտեսել է օրինականության, արդարության, պատժի անհատականացման, մար- դասիրության սկզբունքները, հավուր պատշաճի չի գնահատել գործում առկա մեղմացուցիչ հանգամանքների համակցությունն ու Ն.Արմենակ- յանի անձը բնութագրող տվյալները, իսկ արդյունքում թույլ է տվել նյու- թական իրավունքի խախտում՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Բողոք բերած անձը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանի վերո- հիշյալ որոշումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 գործերով որոշում ներում արտահայտած իրավական դիրքորոշում ներին: 10. Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշումը պատժի մասով բեկանել և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ն.Արմենակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականո- րեն չկիրառել:

652 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքա- բերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստան- յալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը և հաշվի առնելով այդ կապակցությամբ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշում ները (տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչ բողոքաբերի բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալը անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից, քանի որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգա- մանք: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեա- կան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստիև անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշում ներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. հիմ նավոր է արդյոք Ն.Արմենակյանի արարքներում ՀՀ քրեա- կան օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով նախատես- ված հանցակազմերի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունը: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»: ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով»: ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

653 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

«1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: 2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգոր- ծությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախա- տեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»: Հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստի- ճանի ու բնույթի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մա- դաթյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիր- քորոշումը. «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագոր- ծության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հան- ցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդ- րությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբող ջությամբ: Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամա- նակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (...)» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը): Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ հանցագործության հանրա- յին վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձ- նահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկ- տեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը): 14. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի բովան- դակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային վտան- գավորությունը հանդիսանում է հանցագործության պարտադիր հատկա- նիշներից մեկը: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հանցագործություն է համարում միայն հանրային (հասարակական) վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքը:

654 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Քրեական իրավունքը պաշտպանում է հասարակական հարաբե- րությունները վերջիններիս էական վնաս պատճառելուց: Ուստի որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրեն- քով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատ- ճառվել և չէր կարող պատճառվել: Այդպիսի արարքը պետք է ճանաչվի քրեաիրավական առումով նվազ կարևոր: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արարքը դիտարկվում է որպես նվազ կարևոր և չի համարվում հանցագործություն հետևյալ երկու պայմանների միաժամա- նակյա առկայության դեպքում՝ 1) այն ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատես- ված որևէ արարքի հատկանիշներ, 2) չի ներկայացնում հասարակական (հանրային) վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել: 15. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանրային վտանգավո- րությունը՝ որպես հանցագործության նյութական հատկանիշ, ունի որա- կական և քանակական արտահայտություն. հանրային վտանգավո- րության որակական արտահայտությունը հանրային վտանգավորության բնույթն է, իսկ քանակականը՝ հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս mutatis mutandis Գ.Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը): Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն): Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կար- ևոր լինելը կամ չլինելը: 15.1. Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նվազ կարևոր կարող է լինել, որպես կանոն, դիտավորյալ արարքը, ընդ որում, ուղղակի դիտավորությամբ կատարված: Արարքը կատարողի գիտակցությունը և կամքը պետք է ուղղված լինի հասնելու հենց այն արդյունքին, որը հանդիսանում է կատարողի գործողության կամ անգործության հետևանք: Եվ հենց այս տեսանկյունից պետք է գնա- հատական տրվի, թե արդյոք արարքը քրեաիրավական առումով նվազ

655 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կարևոր է, թե ոչ: Եթե արարքը կատարողի դիտավորությունը ուղղված է եղել էական վնաս պատճառելուն, սակայն նրա կամքից անկախ պատ- ճառներով դա նրան չի հաջողվել, ապա կատարված արարքը չի կարող համարվել նվազ կարևոր (անձի դիտավորության և փաստացի կատա- րածի անհամապատասխանության դեպքում պատասխանատվություն է առաջանում հանցափորձի համար): Այլ կերպ ասած՝ արարքը կատարողի կամքը և գիտակցությունը պետք է ուղղված լինեն հենց ոչ էական վնասի առաջացմանը: Ընդ որում, դա վերաբերում է վնասի բոլոր տեսակներին (նյութական, ֆիզիկական և այլն), և եթե արարքի հետևանք հանդիսա- ցող վնասի մի տեսակն աննշան է, իսկ մյուսը՝ էական, ապա այդ դեպքում արարքը չի կարող համարվել նվազ կարևոր: Հարկ է ընդգծել նաև, որ ենթադրյալ հանցավոր արարքի սուբյեկտի հատկանիշները (անչափահաս, պաշտոնատար անձ լինելը և այլն) չպետք է ազդեն նրա կատարած արարքի նվազ կարևոր լինելու հարցը որոշելու վրա, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի բովան- դակությունից հետևում է, որ անհրաժեշտ է գնահատել ոչ թե անձի, այլ արարքի հանրային վտանգավորությունը: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արարքի նվազ կարևորությունը կարող են պայմանավորել միայն այն հատկանիշները, որոնք արտահայտվել են կատարված արարքի մեջ: Իսկ հանգամանքները, որոնք չեն արտահայտվել արարքի մեջ (դրսևորած վար- քագիծը մինչ ենթադրյալ հանցավոր արարքի կատարումը, զղջալը, վնա- սը կամովին հատուցելը, ընտանեկան դրությունը և այլն), արարքի նվազ կարևորության հարցը լուծելիս հաշվի չպետք է առնվեն: 16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս, ի թիվս այլ հանգամանքների, անհրաժեշտ է հաշվի առնել. ա) պատճառված վնասը, բ) արարքի կատարման եղանակը, գ) մեղքի ձևը և տեսակը, դ) շարժառիթը և նպատակը: 17. Սույն գործի նյութերից հետևում է, որ ՀՀ ՊՆ թիվ 95532 զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Ն.Արմենակյանը 2014 թվականի սեպ- տեմբերի 25-ին 3-րդ ՀԳՄ-ի 3-րդ ՀՎ-ի անձնակազմի հետ ներկայացել է վաշտի զինանոց՝ զինամթերք ստանալու համար, քանի որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, գումարտակի անձնակազմը մեկնելու էր մարտական հերթապահության: Զինամթերք ստանալու և պահեստատուփերը լից- քավորելու ընթացքում Ն.Արմենակյանը, տեսնելով, որ զինանոցի առջև գտնվող սպաների և մյուս զինծառայողների ուշադրությունն իր կողմը չէ, զինամթերքի արկղից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող 11 հատ

656 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

7.62մմ տրամաչափի փամփուշտ և պահել է վաշտի պահեստասենյա- կում: Հաջորդ օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, իր հետ վերցրել է նախորդ օրը հափշտակած 11 հատ փամփուշտները և ապօրինի կերպով փոխադրել մարտական հենակետ, որտեղ նույն օրը գումարտակի հրա- մանատարը Ն.Արմենակյանի մոտից հայտնաբերել է վերոհիշյալ 11 հատ փամփուշտները (տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը): Մինչդատական վարույթում Ն.Արմենակյանը, փաստելով, որ յուրա- քանչյուր զինծառայող ստանում է 4 հատ պահեստատուփ և 120 հատ փամ- փուշտ՝ բոլոր պահեստատուփերը լիցքավորելու համար, նշել է, որ սեպ- տեմբերի 25-ին իրեն հատկացվել էր նշված քանակով զինամթերք: Այնու- հետև ավելացրել, որ լիցքավորումն ավարտելուց հետո տեսնելով, որ իր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ զինամթերքի արկղի միջից բոլորից թաքուն վերցրել է մի «բուռ» 7.62 տրամաչափի փամփուշտ և հաջորդ առա- վոտյան տարել մարտական հենակետ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Ն.Արմենակյանը նշել է նաև, որ չի հասկանում, թե ինչու է նման բան արել, փամփուշտներն օգտագործելու որևէ նպատակ չի ունեցել, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո դրանք վերադարձնելու էր զինանոց: Ն.Արմենակյանի հայտնած սույն տվյալների մասին փաստել են նաև վկա- ներ Խ.Սահակյանը և Ա.Խաչատրյանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը իր դատավճռում նշել է, որ հաշվի առնե- լով ամբաստանյալի կատարած յուրաքանչյուր հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցա- գործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք- ների հետ՝ Ն.Արմենակյանը իր կատարած արարքների համար ենթակա է պատժի (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ բողոքը, մերժել է այն՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ՝ Ն.Արմենակյանը, լինելով զինծառայող և պատրաստվելով մեկնել մարտական հերթապահության, ունեցել է փամփուշտներ ստանալու իրա- վունք, 2) Ն.Արմենակյանն իրեն հասանելիք զինամթերքը ստանալուց հետո լրացուցիչ վերցրել է 11 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ,

657 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

11 հատ փամփուշտը Ն.Արմենակյանը փոխադրել է մարտական հենա- կետ, Ն.Արմենակյանը փամփուշտներն օգտագործելու որևէ նպատակ չի ունեցել, դրանք վերցրել է առանց որևէ պատճառի և զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալուն պես պատրաստվել է փամփուշտ- ները վերադարձնել զինանոց: 18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգա- մանքներն իրենց համակցության մեջ գնահատելով սույն որոշման 13-16- րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշում ների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Արմենակյանին մեղսագր- ված արարքները չեն համարվում հանցագործություն, քանի որ դրանք թեև ձևականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238- րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերի հատկա- նիշները, սակայն իրենց նվազ կարևոր լինելու ուժով չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրա- վաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Արմենակյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ և 238-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունը հիմ նավոր չէ: 19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստան- յալ Ն.Արմենակյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատա- րանը թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտում ներ: 20. Նախորդ կետում նշված խախտում ները Վճռաբեկ դատարա- նին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դա- տարանների դատական ակտերը, ճանաչելու Ն.Արմենակյանի անմե- ղությունը առաջադրված մեղադրանքներում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ն.Արմենակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, հարկավոր է վերացնել:

658 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

21. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն առար- կայազուրկ է համարում անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 9-րդ կետում բարձրացրած փաստարկներին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմե- նակյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վար- չական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատա- րանի՝ 2015 թվականի մարտի 2-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանք- ներում ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանին արդարացնել, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կար- ճել: Ամբաստանյալ Նարեկ Արմենի Արմենակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլի- ճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

659 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

51.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԱՆԴ/0011/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ մասնակցությամբ` Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մեղադրող Ա.ՔԱԼԱՇՅԱՆԻ Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրանտ Յուրիկի Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ 17117813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

660 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2013 թվականի մարտի 24-ին Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ձերբակալվել են: Նախաքննության մարմ նի 2013 թվականի մարտի 26-ի որոշմամբ Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադր- յալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմ նի 2014 փետրվարի 24-ի որոշում ներով Հ.Հա- րությունյանին և Բ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի մարտի 11-ին քրեական գործը մեղադրական եզրա- կացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջան- ների ընդհանուր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանա- չել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատես- ված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել` արարքում հանցակազմի բացակա- յության հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և նրանց քրեական պատասխա- նատվությունից ազատել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով: 3. Մեղադրող Ա.Բարսեղ յանի, ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսու- հետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ մեղադրող Ա.Բարսեղ յանի բողոքը մերժել է, իսկ պաշտպան Ե.Սարգս- յանի բողոքը բավարարել, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է` ամբաստան- յալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-ր հոդվածի 4-րդ մասով պատիժ նշանակելով ազատազր- կում` 5 (հինգ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալ- յանը, ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտ- պան Ե.Սարգսյանը:

661 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ՀՀ գլխա- վոր դատախազի տեղակալ Հր.Բադալ յանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 2015 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռա- բեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադ- րանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն և 2 կրակոցներ արձակելով, առող ջության միջին ծանրության վնաս պատճառելով Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սիմոնյանին` ժամը 20:00-ի սահմաններում, Հ.Հարությունյանն իր ընկեր Արթուր Բորյանցից տեղե- կանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք, ընկերների` Բ.Հովհաննիսյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մա- նուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին հայհոյելով, իր «Տոյոտա պրադո» մակնիշի 550 ԼՏ 05 պետահամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հաջորդ օրը` մարտի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հ.Հարությունյանը եղբոր` Հրայր Հարությունյանի հետ «Վազ 21214» մակ- նիշի 11 ՏՏ 109 պետհամարանիշի ավտոմեքենայով, Մ.Մկոյանն ու Բ.Հով- հաննիսյանը, վերջինի` «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայով, Ա.Հարությունյանը, Ա.Խաչատրյանն ու Ա.Բորյանը` վերջինիս «Օպել Աստրա» մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտո- մեքենայով, մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների համար պարզաբանում պահանջե- լու նպատակով: Ժամը 15:00-ի սահմաններում Հ.Հարությունյանը նկատե- լով Ա.Մանուչարյանի ավտոմեքենային մոտեցող նրա ազգական Արմեն Սիմոնյանին, ենթադրելով, որ իրենց հասցեին հայհոյանք կատարողն է, մոտեցել է Արմեն Սիմոնյանին, փորձել նրան հրելով գետնին գցել, սակայն հանդիպելով վերջինի դիմադրությանը` ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակից 1 կրակոց է արձակել գետնին, իսկ երբ

662 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Արմեն Սիմոնյանը շրջվելով փորձել է փախչել, նրան ապօրինաբար կյան- քից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել Արմեն Սիմոնյանի ուղղությամբ, որոնք դիպել են վերջինի ձախ հետույքին և ձախ գոտկա- յին շրջաններին, պատճառել առող ջության միջին ծանրության վնաս, սակայն Արմեն Սիմոնյանի մահը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից անկախ հանգամանքներում: Այնուհետև, Հրանտ Հարությունյանը որպես զենք օգտագործվող առարկայի` նույն «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280» համարի ատրճանակի գործադրմամբ (…) մոտեցել է գետ- նին ընկած Արմեն Սիմոնյանին և անպարկեշտ վարքագիծ դրսևորելով` ատրճանակը պահել է նրա վրա և բացականչել. «Տեսար, թե մի քֆուրի համար ինչ եղավ» ու քիչ անց շարունակելով իր խուլիգանական գործո- ղությունները` դեպքի վայրից հեռանալիս «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայի հետևի աջ պատուհանից ձեռքը դուրս պարզած` ատրճանակը կրկին պահել է Արմեն Սիմոնյանի ուղղությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 196-197): 5.1 Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակից 2 կրակոցներ արձակելով, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ, կատարել է սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն, այն է` նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է Անուշ- ավան Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ բնակարանի դուռը: Այսպես՝ 2013 թվականի մարտի 22-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Բեգլար Հովհաննիսյանը, իր ընկեր Արթուր Բորյանից տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման Հա- րությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք, ընկերների` Հ.Հարությունյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում պահան- ջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին հայհոյելով, իր «Տոյոտա պրադո» մակնիշի 550 ԼՏ 05 պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հաջորդ օրը` մարտի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաննե- րում, Բ.Հովհաննիսյանն ընկերոջ` Մարատ Մկոյանի հետ իր «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքնայով, Ա.Հարությունյանը, Ա.Խաչատրյանն ու Ա.Բորյանը` վերջինիս «Օպել Աստրա» մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով, Հրանտ և Հրայր Հարությունյան- ները` «Վազ 21214» մակնիշի 11 ՏՏ 109 պետհամարանիշի ավտոմեքե- նայով, կրկին մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր`

663 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նրան հանդիպելու և հայհոյանքների համար պազաբանում պահանջելու նպատակով: Ժամը 15:00-ի սահմաներում Բ.Հովհաննիսյանը, տեսնելով շենքի շքամուտքից դուրս եկած Անուշավան Մանուչարյանին, իսկ վերջինն էլ, նկատելով հավաքված անձանց, ետ է վազել և մտել շենքի շքամուտք, իսկ Բեգլար Հովհաննիսյանը, հետապնդելով նրան, ապօրինի ձեռք բեր- ած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակից Անուշավան Մանուչարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, Ա.Մանուչարյանը, իր ուղղությամբ արձակված կրակոցներից խուսափելով, շենքի միջանցիկ մուտքով փախել է: Դրանից հետո Բ.Հովհաննիսյանը վերադարձել է և որպես զենք օգտագործվող առարկայի` նույն «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակի գործադրմամբ, (...) մոտեցել է Անուշավան Մանուչարյանի բնակարանի մուտքի դռանը, նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է նրա` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ բնակար- անի մուտքի դուռը, որի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս ու դեպքի վայրից հեռացել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 197-198): 6. Դատաքննության ընթացքում Հ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքնե- րում հայտնել է, որ 2013 թվականի մարտի 22-ին իր մանկության ընկեր Արթուր Բրոյանից տեղեկացել է, որ ոմն մեկը, ով վարել է «Պրադո» մակնիշի ավտոմեքենա, Բերդ-Երևան մայրուղու վրա առանց որևէ պատճառի կոպիտ հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս ընկերներ Արման Հարությունյանի ու Արայիկ Խաչատրյանի ծնողների հասցեին: Ճշտելով «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի տվյալները՝ Ա.Բրոյանի խնդրանքով Հ.Հարությունյանը հետևել ու պարզել է «Պրադո» մակնիշի ավտոմեքե- նայի տիրոջ բնակության վայրը: Նույն օրը Ա.Բրոյանի, Բ.Հովհաննիսյանի և նրա եղբոր՝ Մարատ Հովհաննիսյանի հետ միասին գնացել են «Պրա- դո» մակնիշի ավտոմեքենայի տիրոջ բնակության վայր՝ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ՝ վերջինիս հանդիպելու և մի երկու ապտակ հասցնելու համար, որ վերջինս հասկանա, որ առանց հիմնավոր պատճա- ռների ոչ մեկի ծնողի հասցեին նման հայհոյանքներ չեն հնչեցնում: Սակայն երբ հասել են շենքի բակ, «Պրադո» մակնիշի ավտոմեքենան այնտեղ չի եղել: Երբ հիշյալ ավտոմեքենան ժամանել է բակ, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մտել շենք՝ առաջին հարկում գտնվող բնակարան: Դրանից հետո Մ.Հովհաննիսյանը մտել է շքամուտք և մեքենայի տիրո- ջը դուրս կանչելու պատրվակով հայտնել, որ իբր շենքի վերևի հարկում պատուհան են տեղադրում, և որ պետք է մեքենան հեռացնի պատուհանի տակից` այն չվնասվելու նկատառումից ելնելով: «Պրադո» ավտոմեքենայի

664 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարորդը դուրս է եկել շենքից և արագ նստելով մեքենան՝ կրկին իրենց բոլորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով՝ հեռացել է: Հաջորդ օրը՝ ժամը մոտավորապես 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ նորից գնացել են հիշյալ շենքի բակ, «Պրադո» մակնիշի մեքենան արդեն իսկ կանգնած է եղել այնտեղ: Որոշել են շենքի մոտ սպասել մինչև վարորդը դուրս գա և հենց մեքենայի մոտ էլ ծեծեն նրան ու հեռանան: Որոշ ժամա- նակ սպասելուց հետո շենքի մուտքից մի տղամարդ է դուրս եկել և մոտեցել ավտոմեքենային, որպեսզի բացի վարորդի կողմի դուռը: Հ.Հարությունյա- նի ցուցմունքների համաձայն՝ քանի որ ինքը նախորդ օրն այդ տղային այդպես էլ նորմալ չէր կարողացել դեմքով տեսնել, մտածելով, թե նա նույն անձնավորությունն է, ով իրենց հայհոյել է, արագ մոտեցել է վերջինիս և ասել. «Ախպերս մի րոպե սպասի»: Երբ վերջինս իր խոսքի վրա շրջվել է, աջ ոտքը դրել է նրա ոտքերի հետևը և երկու ձեռքերով փորձել կիսահրե- լով վայր գցել գետնին՝ միաժամանակ ասելով, թե այդ ում էր հայհոյում: Սակայն վերջինս վայր չի ընկել, փոխարենը վրա է եկել և հայհոյել է: Վրա գալով՝ ձեռքը մի փոքր վերև է բարձրացրել, ինչից հետո իրեն թվացել է, թե ցանկանում է իրեն հարվածել, դրա համար էլ գոտկատեղից հանել է «Մարգոլին» տեսակի ատրճանակը, լիցքավորել և մեկ անգամ կրակել է գետնին՝ մտածելով, որ կվախենա, կկանգնի, սակայն վախից կամ շփոթմունքից՝ վերջինս վրա է եկել, ուժեղ հրել իրեն ու շրջվել է, որ փախնի: Հրելուց հետ-հետ է գնացել և մեխանիկորեն ևս երկու անգամ կրակել է, ու այդ պահին հիշյալ անձնավորությունը վայր է ընկել և ասել. «Խի խբիր արա, ես քեզ ինչ էի արել»: Կատարվածից զայրացած՝ զենքը ձեռքին մոտե- ցել է հիշյալ տղային ու ասել. «Էս էիր ուզում, տեսար քֆուրիտ համար ինչ եղավ», այնուհետև խղճացել է, առաջարկել հիվանդանոց տանել, սակայն վերջինս հրաժարվել է: Ըստ Հ.Հարությունյանի ցուցմունքի՝ նա մինչև վերջ էլ կարծել է, թե այդ տղան է իրենց հասցեին հայհոյանքներ տվողը: (տե՛ս դատական նիստի արձանագրություն, քրեական գործ, հատոր 3, թերթեր 45-49): 7. Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Բ.Հովհաննիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի նախորդ օրը՝ 2013 թվականի մարտի 22-ին, Հ.Հարությունյանի, Ա.Բրոյանի և եղբոր Մարատ Հով- հաննիսյանի հետ այցելել են Ա.Մանուչարյանի բնակության վայր՝ Ավան -Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենք՝ հանդիպելու համար վերջինիս՝ իր վատ պահվածքի, մասնավորապես, իրենց ընկերներ Արայիկի և Արմանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար: 2013 թվականի մարտի 22-ին տեղի ունեցածի մասին Բ.Հովհաննիսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ, ինչ Հ.Հարությունյանը: Բ.Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն, երբ հաջորդ օրն ընկերներով կրկին այցելել են հիշյալ շենքի բակ, «Պրադո» ավտոմեքենայի վարորդը շքամուտքի աստիճանների վրա կանգնած կրկին հայհոյանքներ

665 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է հնչեցրել իրենց բոլորի հասցեին, ինքն էլ, նյարդայնանալով վերջինիս լկտի պահվածքից, վազել է նրա ուղղությամբ: Այդ ժամանակ հիշյալ անձնա- վորությունն արագ վազքով մտել է շքամուտք, իսկ ինքն էլ աստիճանների ներքևի հատվածում կանգնած՝ լիցքավորել է ատրճանակն ու կրակել: Շենքի մուտք մտնելուց հետո տեսել է, թե ինչպես է վերջինս փախչում ու հենց այդ պահին վերջինիս կինը դուրս է եկել իրեն դեմ-դիմաց ու խնդրել, որ չվնասի ամուսնուն, ինչին ինքը պատասխանել է, որ ոչ ոքի վնասելու մտադրություն չունի: Բ.Հովհաննիսյանի ցուցմունքների համաձայն՝ այդ պահին տուժողը գտնվել է իրենից մոտավորապես 20 մետր հեռավորու- թյան վրա: Դրանից հետո ներս է մտել շքամուտք և, քանի որ գտնվել է նյարդային վիճակում, ևս հինգ անգամ կրակել է հիշյալ անձնավորության բնակարանի դռան ներքևի հատվածին ու դուրս եկել այդտեղից։ Դատ- արանի հարցերին պատասխանելիս Բ.Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ նախկինում ատրճանակից երբևէ չի կրակել։ (տե՛ս դատական նիստի արձանագրություն): 8.Գործի քննության ժամանակ տուժող Ա.Մանուչարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 23-ին՝ ժամը 15-ի սահման- ներում, մյուս տուժողի՝ Ա.Սիմոնյանի հետ դուրս են եկել Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքում գտնվող իր բնակարանից: Տուժողի ցուցմունքների համաձայն՝ Ա.Սիմոնյանն իրենից առաջ է քայլել, և երբ նա հասել է շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի դռանը, շենքի մուտքի աստիճան- ների ձախ հատվածում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջել է մոտ 20-22 տարեկան, 1.65 սմ հասակով մի երիտասարդ, մոտենալով Արմենին ասել է. «Սպասի մի րոպե»: Ինքն այդ ժամանակ գտնվել է շենքի մուտքի աստիճաններին, ուշադրությունը սևեռել է ձայնի ուղղությամբ և այդ պահին նկատել է, որ 2-րդ ավտոմեքենայից իջած անձանցից մեկի աջ ձեռքը ծալված է դեպի վերև, բազկի հատվածում շոր գցած, և նա գալիս է դեպի իրեն: Մոտավորապես 5 մետր հեռավորությունից նկատել է, որ նա ձախ ձեռքով աջ ձեռքին գցած շորը մի կողմ է քաշել և ձեռքում եղած սև ատրճանակը լիցքավորելով՝ շարունակել է գալ իր կողմը: Ինքն անմիջա- պես շրջվել է և վազելով բարձրացել աստիճանները, ցանկացել է մտնել շենք: Առաջին կրակոցի ձայնը լսել է, երբ մտել է շքամուտք և գնացել իր բնակարանի մոտ: Գնալով իրենց բնակարանի ուղղությամբ՝ տեսել է, որ կինը, բնակարանի դուռը փակելով, գալիս է իր ուղղությամբ, ինքը բռնել է կնոջ ձեռքը, և վազել են դեպի շենքի հետնամասի մուտքը: Դեռևս շենքի հետնամասի մուտքից դուրս չեկած՝ լսել է երկրորդ կրակոցը: Կնոջ հետ դուրս գալով շենքի հետնամասի մուտքից՝ ինքը փախել է դեպի ձախ՝ կնոջն ասելով, որ նա փախչի դեպի աջ: Երբ հասել է հարևան շենքի անկյուն, այդ պահին լսել է ևս 4-5 կրակոց (տե՛ս դատական նիստի արձանագրություն): 9. Դեպքի վայրի զննության 2013 թվականի մարտի 23-ի արձա- նագրության համաձայն` «Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2

666 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

շենքի (…) բակից սկսվել է դեպի շենքի մուտք զննությունը, որի ընթացքում պարզվել է, որ մուտքն ունի 15 քարե աստիճաններ, որոնցից հետո գտնվում է մուտքի դուռը` 2 X 0,90 չափսերի, շենքի մուտքից մինչև վերելակը կազմում է 10 մետր հեռավորություն: Վերելակի մուտքի աջ դռան ներքին հատվածում` հատակից 35 սմ և ձախից 30 սմ հատման կետում, առկա է անցք (…): Թիվ 38 բնակարանի մուտքի դռան ձախ հատվածում գտնվող մուտքի պատին «1,5 մմ» բարձրության վրա հերթական համարակալված «18» համարի ներքո առկա է կույր վնասվածք՝ «18X11մմ»: Թիվ 38 բնակարանի մուտքի դռան զննությամբ պարզվել է, որ այն երեսպատված է փայտով, ունի երկու ներքին փական և դռան ներքևի հատվածում 32 սմ բարձրության և աջից ձախ 38 սմ բարձրությամբ առկա է վնասված հատված: Նշված վնասված անցքն ունի 9 X 6,5 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 84 սմ դեպի աջ բացվող շրջանակից 16,5 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք` 6 X 9 մմ կողային չափսերով, դռան ստորին եզրից 88 սմ բարձրության՝ բացվող շրջանակից 9 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 6 X 8 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 91 սմ բարձրության՝ աջ բացվող հատվածից 7 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 9 X 9 մմ կողային չափսեր, դռան ստորին եզրից 93 սմ բարձրության՝ բացվող հատվածից 8 սմ հեռավորության վրա առկա է կույր վնասվածք, որն ունի 9 X 8 մմ կողային չափսեր: Դեպքի վայրից հայտնաբերված թվով 7 պարկուճները և թվով երկու գնդակները առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են փորձագետի համար նախատեսված թիվ 30 կնիքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 9-30): 10. 2013 թվականի մայիսի 18-ի` դատաբժշկական, դատահետքա- բանական և դատաձգաբանական համալիր փորձաքննության թիվ 628 եզրակացության հետևությունների համաձայն` «(…) դեպքի վայր հանդիսացող Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկում գտնվող վերելակի վրա հայտնաբերված վնասվածքը մուտքի միջանցիկ հրազենային-գնդակային բնույթի վնասվածք է: Նույն եզրակացության համաձայն՝ դեպքի վայր հանդիսացող Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկի միջանցքի պատի վրա հայտնաբերված վնասվածքն հետազոտության պահին գտնվում էր ամբող ջությամբ վերանորոգված և արտաքինից վերաներկված վիճակում, ինչի պատճառով կոնկրետ պարզել, թե տվյալ վերանորոգված վնասվածքը հրազենային է, թե՝ ոչ, հնարավոր չէ՝ նշված վնասվածքը վերանորոգված լինելու և նախկի- նում վերջինիս ունեցած ձևաչափային առանձնահատկությունները և բնույթը պահպանված չլինելու պատճառներով: Նշված վնասվածքի ներսում կրակված գնդակի հնարավոր առկայությունը հայտնաբերելու նպատակով՝ տվյալ վնասվածքը համապատասխան մասնագետի

667 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օգնությամբ արտաքինից տեղային քանդվեց, ինչի արդյունքում տվյալ վնասվածքի ներսում որևէ գնդակ չհայտնաբերվեց: Դեպքի վայր հանդի- սացող Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի թիվ 38 բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա հայտնաբերված N3, N4, N5 N6 և N7 վնասվածքները, առանձին-առանձին, հանդիսա- նում են մուտքի կույր հրազենային-գնդակային բնույթի վնասվածքներ՝ պատճառված լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններից դուրս տարածությունից՝ 9մմ տրամաչափի գնդակներով՝ հինգ առանձին կրակոցների ներգործության հետևանքով: Տվյալ բնակարանի մուտքի դռան հակառակ (ներսային) մակերեսի վրա արտահայտված N6 և N7 ոչ միջանցիկ բնույթի վնասվածքները հանդիսանում են բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա արտահայտված մուտքի կույր N6 և N7 հրազենային-գնդակային բնույթի վնասվածքների շարու- նակական արտահայտվածությունները ներսային կողմից՝ ոչ միջանցիկ վնասվածքների տեսքով արտահայտված: Բնակարանի մուտքի դռան վրա արտահայտված վնասվածքները կարող էին պատճառվել ինչպես դուռը փակված, այնպես էլ բացված վիճակում (դռան բացվածքի չափը կոնկրետ պարզել հնարավոր չէ՝ համապատասխան ելակետային տվյալների բացակայության պատճառով)՝ առջևից հետ ուղղությամբ արձակված հինգ առանձին կրակոցների ներգործության արդյունքում: Արմեն Սիմոնյանի հագուստների և մարմնի վրա առկա վնասվածքները կույր հրազենային-գնդակային են, թվով 2-ն են, տեղակայված են ձախ գոտկային և ձախ հետույքային շրջաններում և իրենց տեղակայմամբ հիմնականում համապատասխանում են միմյանց: Դրանք մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունեն հետևից առաջ, քիչ ձախից աջ ուղղություն, սակայն ավելի ստույգ որոշել նրանց ուղղությունները (վերևից ներքև կամ ներքևից վերև), ինչպես նաև խորությունները, հնարավոր չէ` փորձագիտական բավարար չափանիշների բացակայության պատճառով» (տե՛ս քրեական գործ հատոր 2, թերթեր 200-217): 11. Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013 թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն՝ «(…) [2013 թվականի մարտի 24-ին]՝ ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել քաղաքացի Հրանտ Յուրիկի Հարությունյանը, ով ներկայացրել է «Մարգոլին» տեսակի M 0280 համարի ատրճանակ, (…) և հայտարարել, որ նույն թվականի մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն անծանոթ մի երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ 2-3 անգամ կրակել է, որից հետո դիմել է փախուստի: Ներկայացված ատրճանակի փամփշտակալը լիցքավորված է եղել 1 (մեկ) փամփուշտով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 52):

668 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

12. Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013 թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն՝ «(…) [2013 թվականի մարտի 24-ին]՝ ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ինքնակամ ներկայացել քաղաքացի Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանը, ով ներկայացրել է «Մակարով» տեսակի ատրճանակ, (…) փամփշտատուփ` «7174» գրառմամբ` առանց փամփուշտների և հայտարարել, որ նույն թվականի մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն անծանոթ մի երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ հիշյալ ատրճանակից 8 (ութ) անգամ կրակել է, որից հետո դիմել է փախուստի» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 61): 13. 2013 թվականի ապրիլի 9-ի դատաբժշկական փորձագետի թիվ 543/հ եզրակացության համաձայն` տուժող Արմեն Սիմոնյանի ձախ գոտկային, ձախ հետույքային շրջանների` հրազենային, գնդակային, կույր վերքերի ձևով վնասվածքները հացվել են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին, առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս (տե՛ս քրեական գործ հատոր 2, թերթեր 67-68): 14. Անդրադառնալով Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին՝ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ «Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ ամբաստանյալ Բեգլար Հովհաննիսյանը տուժող Անուշավան Մանուչարյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, տուժողի բնակա- րանի դռան վրա, նրա տանը չգտնվելու պայմաններում 5 անգամ կրակելուն նախորդող ժամանակահատվածում՝ տուժողին տեսնելուց հետո 2 (երկու) կրակոցներից մեկի գնդակը դիպել է վերելակի դռանը՝ հատակից 35 սմ բարձրության վրա՝ վերևից ներքև արձակված մեկ առանձին կրակոցի ներգործության հետևանքով, նշված երկու կրակոցները տուժողի կեն- սական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն, որի բավարարության շեմը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն՝ Բեգլար Հովհաննիսյանի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կաս- կածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության

669 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մասին ենթադրություններ անելու համար հիմքեր չկան. հակառակի մասին ող ջամիտ դատողություններ անելու հավանականությունը ցածր է: Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ող ջամիտ են պաշտ- պանության կողմի այն դատողությունները, թե Բեգլար Հովհաննի- սյանի մոտ տուժող Անուշավան Մանուչարյանին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում, նա կարող էր դա իրագործել, մասնավորապես՝ (…) դեռևս դեպքին նախորդող օրը [կամ] դեպքի օրը՝ 2013 թվականի մարտի 23-ին, երբ շենքի հակառակ մուտքից երկուսով դուրս են եկել և տուժողը գտնվել է նրա տեսադաշտում, փամփշտակալում ունենալով առնվազն 5 (հինգ) փամփուշտ, այդ պահին չի կրակել նրա վրա, հետ է եկել և 5 (հինգ) կրակոց է արձակել Անուշավան Մանուչարյանի դռան վրա, որից հետո հեռացել է դեպքի վայրից: (…) Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ Բեգլար Հովհաննիսյանը տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորություն չի ունեցել: Դատարանը չի կարող հերքել և համաձայն է պաշտպանության կողմի այն դիրքորոշման հետ, ըստ որի, եթե նույնիսկ հիմք ընդունվի, թե Բեգլար Հովհաննիսյանը տուժողի ուղղությամբ 2 կրակոց արձակելու պահին ուն- եցել է նրան սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջինս կամովին հրաժարվել է իր այդ «ենթադրյալ հանցանքի» իրականացումից, քանի որ ունեցել է այն իրագործելու ռեալ հնարավորություններ: Այսինքն` տվյալ դեպքում ևս ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա չէր լինի»: 14.1. Անդրադառնալով Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին՝ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ. «Այն պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը տուժող Արմեն Սիմոնյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, գտնվելով առանց պատնեշներով մոտ տարածության վրա տուժողի հետ, սկզբում կրակել է գետնին, 3 (երեք) կրակոցներից որևէ մեկը տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, կրակոցներից մեկի գնդակը դիպել է նրան հետացատկի («ռիկոշետի») արդյունքում, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու կամ ակտիվ դիմադրության արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում, տուժողի առողջությանը պատճառված միջին ծանրության վնասը նրա կյանքի համար վտանգավոր չի եղել, վնասվածք պատճառելուց հետո նրան առաջարկել է հիվանդանոց տանել, ապա հնարավոր չէ տվյալ գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության

670 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն, որի բավարարու- թյան շեմը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշից բարձր է, այսինքն` Հրանտ Հարությունյանի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար հիմքեր չկան. հակառակի մասին ող ջամիտ դատողություններ անելու հավանականու- թյունը ցածր է: Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ող ջամիտ են պաշտպանության կողմի այն դատողությունները, թե Հրանտ Հարություն- յանի մոտ տուժող Արմեն Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում, նա կարող էր դա իրագործել, մասնավորապես՝ ա) Դեպքի օրը՝ մինչև Արմեն Սիմոնյանին մոտենալն ու գետնին գցելու նպատակով հրելը, բ) տուժողի՝ մարմ նական վնասվածք ստացած վիճակում գետ- նին ընկած ժամանակ, երբ դեպքի վայրից հեռանալիս առնվազն մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակը ձեռքին մոտ տարածության վրա և ակնհայտ տեսնելով, որ տուժողը կենդանի է, ատրճանակն ուղղել է վրան ու համապատասխան խոսքերն ասել: (…) Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է նաև, որ Հրանտ Հարությունյանը տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել: Տվյալ դեպքում ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը, կրակոցներ արձակելու եղանակով տուժողի նկատմամբ ոտնձգություն կատարելու արդյունքում նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, սակայն տուժողին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել, իսկ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթակա է միայն ուղղակի դիտավորությամբ կատարված արարքի համար: Բացի այդ, հարկ է նշել, որ Դատարանը չի կարող հերքել և համաձայն է պաշտպանության կողմի այն դիրքորոշման հետ, ըստ որի, եթե նույնի- սկ հիմք ընդունվի, թե Հրանտ Հարությունյանը տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակելու պահին ունեցել է նրան սպանելու դիտավորություն, ապա հետագայում վերջինս կամովին հրաժարվել է իր այդ «ենթադրյալ հանցանքի իրականացումից», քանի որ ունեցել է այն իրագործելու ռեալ հնարավորություններ: Այսինքն` տվյալ դեպքում ևս ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատաս- խանատվության ենթակա չէր լինի» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134): 15. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներին պատասխանատվության ենթարկելու

671 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հարցին՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ. «(…) այն պայմաններում, երբ արձանագր[վ]ել է, որ մասնավորապես՝ ա) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը 2013 թվա- կանի մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին, բ) Կամովին հանձնել են ապօրինի ձեռք բերած և պահվող՝ առաջինը՝ «Մարգոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի ատրճանակը՝ 1 փամփուշտով, իսկ վերջինը՝ «Մակարով» տեսակի, «HC 1577» համարի ատրճանակը» գ) Ինքնակամ ներկայանալով՝ հայտարարել են, որ, մասնավորապես, մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրո- շրջանի 4/2 շենքի բակում իրենք են կրակել ու դիմել փախուստի, դ) Մինչև Հրանտ Հարությունյանի ու Բեգլար Հովհաննիսյանի ինքնակամ ներկայանալը քրեական գործի նյութերում նրանց վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ, այդ պահին բացահայտվելու, նրանց մոտ նշված հրազենները հայտնաբերելու իրական վտանգ առկա չի եղել, ե) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը ապօրինի ձեռք բերած և իրենց մոտ պահվող համապատասխան հրազենները ոստիկա- նությանը հանձնել են կամովին. հանձնումը չի եղել այն հայտնաբերելու և առգրավելու հետ կապված որևէ դատավարական, քննչական գործո- ղություն կատարելու ընթացքում, ինչպես նաև հակառակի մասին հետևու- թյուններ անել հնարավոր չէ (չկա նաև դրա մասին վկայող պատշաճ որևէ ապացույց), ապա վերջիններս ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա չեն քրեական պատասխանատվության. նույն հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ պետք է քրեական պատասխանատվությունից ազատվեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134): 16. Վերաքննիչ դատարանը, վերանայելով ստորադաս դատարանի դատական ակտը, հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները՝ ամբաստանյալներ Հ.Հարությունյանին և Բ.Հովհան- նիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներներով արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 69-96):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմնավորումներով. 17. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, քրեա- կան գործում առկա՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ

672 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քրական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարումը հիմնավորող ապացույցներին պատշաճ իրավական գնահատական չտալով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, վերլուծելով սպանության հանցակազմի, սպանու- թյան փորձի, ինչպես նաև զենքը կամովին հանձնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները և գործի փաստական հանգամանքները` բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները ճիշտ իրավական գնահա- տականներ չեն տվել ամբաստանյալների կողմից կատարված արարք- ներին: 18. Ըստ բողոքաբերի՝ սույն գործով ձեռք են բերվել բավարար ապա- ցույցներ, որոնցով հիմնավորվել է, որ ամբաստանյալներ Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը, իմանալով 2013 թվականի մարտի 22-ին Բերդ-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում տուժող Ա.Մանուչարյանը հայհոյանքներ է տվել վերջիններիս ընկերների հաս- ցեին, հաջորդ օրն ընկերների հետ գնացել են տուժողի շենքի բակ՝ նրանից վրեժխնդիր լինելու նպատակով: Այսինքն՝ հիմնավոր չեն դատարանների այն փաստարկները, թե Բ.Հովհաննիսյանը և Հ.Հարությունյանը նախքան դեպքը տուժողներին չեն ճանաչել, և նրանց միջև թշնամական հարա- բերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել: 19. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները ոչ մի հիմք չեն ունեցել եզրակացնելու, որ Բ.Հարությունյանի կողմից արձակված երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել, և ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունք չէ, որ կրակոցները չեն դիպել տուժող Անուշավան Մանուչարյանի կենսական կարևոր օրգաններին: Ավելին` ինչպես նա- խաքննությամբ ձեռք բերված, այնպես էլ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով, մասնավորապես, տուժող Ա.Մանու- չարյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ երբ տուժող Ա.Մանուչա- րյանը, նկատելով զենքը ձեռքին իր ուղղությամբ քայլող Բեգլար Հովհան- նիսյանին, շքամուտքով դիմել է փախուստի, վերջինս էլ, հետապնդելով Անուշավան Մանուչարյանին, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ: Բացի այդ, դատաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ Բ.Հովհաննիսյանը հայտնել է, որ մինչև դեպքը ատրճանակից երբևէ չի կրակել, նույնիսկ չի իմացել, թե կրակոցի պահին այն ինչ ձայն է արտահա- նում: Հաշվի առնելով, որ երբևէ ատրճանակ չկիրառած անձի կողմից կրակոցներն արձակվել են վազքի մեջ գտնվող անձի ուղղությամբ, բողոքա- բերի պնդմամբ միանշանակ կարելի է եզրահանգել, որ ամբաստանյալ

673 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Բ.Հովհաննիսյանը ոչ թե չի ցանկացել սպանել Անուշավան Մանու- չարյանին, այլ պարզապես վրիպել է ոչ դիպուկ կրակելու հետևանքով: Այլ խոսքով` գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ դեպքում Բեգլար Հովհաննիսյանին չի հաջողվել իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ տուժողի փախուստի և իր կողմից ոչ դիպուկ կրակոցներ արձակելու հետևանքով: 20. Բողոքաբերը հիմնազուրկ է համարել նաև սպանության փորձ կատարելու մասով Հ.Հարությունյանի մեղավորությունը ապացուցված չլինելու վերաբերյալ դատարանների հետևությունները: Այսպես՝ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ տուժող Արմեն Սիմոնյանը հրազենային վնասվածքներից մեկը ստացել է գնդակի հետացատկի («ռիկոշետի») արդյունքում: Մինչդեռ բողոքաբերի պնդմամբ՝ ապացույցների վերլուծությունը թույլ է տալիս հանգելու հիմնավոր եզրակացության, որ տուժող Արմեն Սիմոնյանը հրազենային վնասվածք- ներից ոչ մեկը չի ստացել ռիկոշետի արդյունքում, այլ դրանք ստացել է ուղիղ կրակոցների հետևանքով՝ մեջքի կողմից: Բողոքաբերը հիմնավոր չի համարել նաև դատարանների կողմից արված այն եզրահանգումները, որ Հ.Հարությունյանի կողմից արձակված կրակոցները չեն եղել տուժող Ա.Սիմոնյանի կենսական կարևոր օրգանների շրջանում: Բողոքի հեղինակը, մասնավորապես, նշել է, որ տուժողը հրազենային վնասվածքները ստացել է ողնաշարին հարակից և կոնքի շրջանում, որտեղ գտնվում են ինչպես ողնուղեղը, այնպես էլ մարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ներքին օրգաններ, որոնց վնասումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների՝ ընդհուպ մահվան: Հետևաբար, տուժող Արմեն Սիմոնյանը վնասվածքները ստացել է կենսական կարևոր օրգանների շրջանում և դրանց չվնասվելը զուտ պատահականություն է: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ տվյալ դեպքում մահացու հետևանքը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից անկախ պատճառներով՝ տուժող Արմեն Սիմոնյանի ակտիվ դիմադրության, ժամանակին փախու- ստի դիմելու, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալու և մի շարք այլ հանգամանքների հետևանքով: 21. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն եզրա- հանգումներին, որ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության առկայության դեպքում Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը կար- ող էին դա իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը, երբ ունեցել են նման հնարավորություն՝ բողոքաբերը նշել է, որ ցանկացած անձ որևէ հանցագործություն կատարելու իր հանցավոր մտադրությունն իրագոր- ծելիս ինքնուրույն է որոշում, թե կոնկրետ երբ, որտեղ և ինչ եղանակով իրագործի այն: Սպանելու դիտավորությամբ կրակոցներ արձակելն ինքնին սպանության փորձի հանցակազմ է պարունակում, որպիսի պայմաններում

674 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

շենքի հակառակ մուտքից դուրս գալուց հետո Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ Բեգլար Հովհաննիսյանի կողմից կրկին կրակոցներ չար- ձակելը, կամ Արմեն Սիմոնյանին մեջքի կողմից հրազենային երկու վնասվածքներ պատճառելուց հետո Հրանտ Հարությունյանի կողմից կրկին չկրակելը որևէ նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալների արարքները սպանության փորձ որակելու հարցում: Վերջիններիս դիտա- վորության մասին են վկայում նաև կրակոցների քանակը, ուղղությունը, հանցավորի և տուժողի փոխադարձ դիրքը, կրակոցներին նախորդող ժամանակահատվածում տուժողի և հանցավորի գործողությունների բնույթը, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ընտրված առարկաները և այլն: Եթե իրականում ամբաստանյալներն նպատակ են ունեցել հայհոյանքներ տալու համար «պատժել» Անուշավան Մանու- չարյանին՝ ծեծի ենթարկել վերջինիս, ապա թվային առումով մի քանի անգամ գերազանցելով տուժողներին, կարող էին առանց զենքերի գործա- դրման հեշտությամբ հաշվեհարդար տեսնել նրանց հետ: 22. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ դատարանները հանգել են ոչ ճիշտ հետևության, որ Հրանտ Հարությունյանը և Բեգլար Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա չեն քրեական պատասխանատվության: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքում ընկած է հոդվածում նշված առարկաների կամովին հանձնելու պարտադիր հանգամանքը, ինչը ենթադրում է, որ անձը գիտակցում է իրեն բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը: Եթե անձը զգում է, որ այդ պահին առկա է իրեն բացահայտելու իրական սպառնալիքը և այդ հանգամանքից դրդված է իրականացնում հանձնումը, ապա այն կամովին համարվել չի կարող: Յուրաքանչյուր դեպքում հանձնման կամավորությունը որոշվում է կոնկրետ գործի փաստական հանգամանքներից ելնելով: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունը և դեպ- քի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ ամբ- աստանյալների կողմից հրազենների հանձնումը կամովին համարվել չի կարող, քանի որ վերջիններս որևէ հիմք չեն ունեցել գիտակցելու իրենց բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը: Այսպես՝ ամբաստանյալների կողմից հրազենների գործադրմամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են դատավարական և քննչական համապատասխան գործողություններ, այդ թվում՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ

675 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի կողմից հրազենները կիրառվել են օրը ցերեկով՝ բնական լուսավորության պայմաններում, բազմաբնակարան շենքի բակում, բազմաթիվ անձանց ներկայությամբ: Նրանց մոտ զենքերի առկայությունը և դրանց գործադրումը տեսանելի է եղել շատերին: Բացի այդ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված, նույնացման համար պիտանի գնդակներ ու պարկուճներ, կրակոցների այլ հետքեր: Ամբաստանյալները դեպքի վայրից հեռացել են իրենց ավտոմե- քենաներով, որոնց համարանիշները տեսանելի են եղել շատերին, վեր- ջիններս նախքան դեպքը և դրանից հետո շահագործել են բջջային հեռախոսներ և այլն: Հատկանշական է նաև ամբաստանյալ Հրանտ Հարությունյանի՝ դատարանում արտահայտած այն միտքը, որ փախչելու կամ թաքնվելու իմաստ չի տեսել, այդ պատճառով էլ ինքնակամ ներկա- յացել է ոստիկանություն: Նման պայմաններում փաստել, թե ամբաստանյալների կողմից զեն- քերի հանձնումն եղել է կամավոր, ըստ բողոքաբերի, անթույլատրելի է: 23. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշումը` գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. I. Սպանության փորձի վերաբերյալ. 24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Բ.Հովհաննիսյանի և Հ.Հարությունյանի արարքներում սպանության փորձի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 25. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսված սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավուն- քում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններից հանրային առավել բարձր վտանգավորությամբ առանձնանում է սպանությունը։ Սպանության օբյեկտ են հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են մարդու կյանքի անվտանգու- թյան ապահովմանը։ Այլ կերպ ասած` նշված հանցագործության անմիջական օբյեկտը յուրաքանչյուր մարդու կյանքն է, որը ենթակա է քրեաիրավական պաշտպանության նրա ծնվելու պահից մինչև մահ

676 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(տե՛ս Ա.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 14-րդ կետը)։ 26. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարե- լուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անախ հանգամանքներով»: Վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հան- ցափորձի և դրա հատկանիշների իրավական վերլուծությանը (տե՛ս, մասնավորապես, Ս.Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Ա.Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10, Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12, Գ.Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները): Այսպես՝ քննարկելով սպանության փորձի հատկանիշները` Գ.Մա- նուկյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Սուբյեկտիվ կողմից սպանության փորձը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսա- փելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Մասնավորապես, կոնկրետ դեպքում հանցագործության գործիքը կամ միջոցը, եղանակը, հասցված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը, ինչպես նաև առկա այլ օբյեկտիվ հանգամանքները կարող են վկայել հանցավորի կողմից մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը նախատեսելու, հետևաբար վերջինիս մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին: (...) Այսպիսով, կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտա- վորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին: [Ե]թե գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկե- լուն (օրինակ` դրա մասին կարող են վկայել հանցագործության գոր- ծիքները կամ միջոցները` հրազեն, սառը զենք, սուր ծակող-կտրող

677 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործիքներ և այլն, հարվածների քանակն ու ուժգնությունը, պատճառ- ված մարմ նական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայու- մը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), հանցագործության եղանակը, մեխանիզմը, նպատակը, շարժառիթը, իրադրությունը և այլ հանգամանքներ), ապա համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի դրսևորած դրական վարքագիծը (օրինակ` հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը, տուժողին օգնություն ցույց տալը, շտապօգնություն կանչելը և այլն) դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղ ջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս: Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը: Միևնույն ժամանակ (...) բոլոր այն դեպքերում, երբ հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագիծը բնութագրող հանգամանքների համակցությունը վկայում է սպանության ուղղակի դիտավորության բացակայության և, համապատասխանաբար, անուղղակի կամ չկոնկրետացված դիտավո- րության առկայության մասին (օրինակ` տուժողին ձեռքերով հարվածներ հասցնելը, դրանց ուժգնությունը և տեղակայումը կամ նույնիսկ զենքով կրակելը, սակայն կենսական ոչ կարևոր օրգանների շրջանում և այլն), ապա համապատասխան հանրորեն վտանգավոր հետևանքը` մահը, չառաջանալու դեպքում արարքը չի կարող որակվել որպես սպանության փորձ և պետք է որակվի ըստ փաստացի առաջացած հետևանքի» (տե՛ս, Գ.Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 17 և 17.1-րդ կետերը): 27. Սույն գործի փաստերի վերլուծությունից երևում է, որ Հ.Հարու- թյունյանը և Բ.Հովհաննիսյանը, իմանալով, որ Ա.Մանուչարյանը հայ- հոյանքներ է տվել իրենց ընկերների հասցեին, 2013 թվականի մարտի 22-ին գնացել են Ա.Մանուչարյանի բնակության վայր՝ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենք՝ հանդիպելու և վրեժխնդիր լինելու համար, սակայն այդ օրը նրան հանդիպել չի հաջողվել: Հաջորդ օրը՝ ժամը 13.30- ի սահմաններում, ամբաստանյալներն ընկերների հետ դարձյալ գնացել են տուժողի բնակության վայր: Ժամը 15.00-ի սահմաններում շենքի շքամուտքից դուրս է եկել տուժող Ա.Սիմոնյանը, իսկ նրա հետևից` տուժող Ա.Մանուչարյանը: Հ.Հարությունյանը, նկատելով Ա.Մանուչարյանի ավտո- մեքենային մոտեցող նրա ազգական Արմեն Սիմոնյանին, կարծելով, թե նա Ա.Մանուչարյանն է, ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի ատրճանակը ձեռքին մոտեցել է Ա.Սիմոնյանին, փորձել հրելով գցել գետնին, սակայն տեսնելով, որ վերջինս չի ընկնում և հրելով փորձում է հեռանալ, կրակոց

678 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է արձակել գետնին, իսկ երբ Ա.Սիմոնյանը, շրջվել է ու փորձել փախչել, ևս երկու կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որոնք դիպել են վերջինիս ձախ հետույքային և ձախ գոտկային շրջաններին, պատճառել առողջու- թյան միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Այդ նույն ընթացքում Բ.Հովհաննիսյանն ապօրինի ձեռք բերած և իր մոտ պահվող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի, «HC 1577» համարի ատրճանակը ձեռքին հետապնդել է շենքի շքամուտքից դուրս եկած, իրեն նկատած և փախուստի դիմած Ա.Մանուչարյանին: Վերջի- նիս փախչելու՝ Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի առաջին հարկի շքամուտքի ուղղությամբ կատարել է 2 կրակոց, որից մեկի գնդակը դիպել է վերելակի դռանը: Անուշավան Մանուչարյանին հետապնդել է մինչև հիշյալ շենքի ետնամասի մյուս մուտքը, որից հետո դադարել է հետապնդել նրան, վերադարձել է շքամուտք ու հինգ կրակոցներ արձակել տուժողի բնակարանի մուտքի դռանը, որի հետևանքով վերջինիս պատճառել է զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս (տե՛ս սույն որոշման 5-8-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Բ.Հովհաննիսյանին և Հ.Հարությունյանին արդարացրել է: Վերլուծելով ամբաստանյալների՝ դեպքին նախորդող և հաջորդող պահերին դրսևորած վարքագիծը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ դրանք վկայում են ամբաստանյալների՝ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության բացակայության մասին: Առաջին ատյանի դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նաև նրանով, որ տուժողներին կյանքից զրկելու դիտավորություն ունենալու պարագայում ամբաստանյալներն իրենց հանցավոր մտադրությունը կարող էին իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը կամ դեպքի օրը՝ առա- վել հարմար պահի: Դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ եթե նույնիսկ ամբաստանյալները կրակոցներ արձակելու պահին ունեցել են տուժողներին սպանելու դիտավորություն, ապա հետագայում վեր- ջիններս կամովին հրաժարվել են այդ ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելուց, քանի որ ունեցել են այն իրագործելու ռեալ հնարավորություն (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները՝ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղ- ադրանքներներով արդարացնելու մասին (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): 28. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 26-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործում առկա և ամբաստանյալների դիտավորության

679 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բացահայտման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ. - ամբաստանյալներից Բ.Հովհաննիսյանը, տեսնելով իրենից 5-6 մետր հեռավորության վրա գտնվող տուժող Ա.Մանուչարյանին, զենքը ձեռքին, հետապնդել է նրան և երկու կրակոց արձակել նրա ուղղությամբ: Այս առնչությամբ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ երկու կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ այդպիսի նշանառությամբ չեն եղել այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ առաջին կրակոցը դիպել է վերելակի դռանը, իսկ երկրորդ կրակոցի տեղը չի պարզվել (տե՛ս սու- յն որոշման 9-րդ կետը), ինչի մասին իր դատական ակտում նշել է նաև Առաջին ատյանի դատարանը: Ինչ վերաբերում է դատարանի այն դիտարկմանը, որ ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի խույս տալու արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել նրա կենսական կարևոր օրգանների շրջանում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հենց Առաջին ատյանի դատարանը, իր դատական ակտում արձանագրելով Բ.Հովհաննսիայնի ցուցմունքն առ այն, որ նա նախկինում ատրճանակից երբևէ չի կրակել, պատշաճ գնահատման չի ենթարկել այն, բացի այդ հաստատված է համարել, որ Բ.Հովհաննիսյանին նկատելուց անմիջապես հետո Ա.Մանուչարյանը դիմել է փախուստի: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում Առաջին ատյանի դատարանի` քննարկվող դիտարկումը: - Հ.Հարությունյանի և տուժող Ա.Սիմոնյանի միջև տեղի ունեցած ընդ- հարումից հետո Հ.Հարությունյանը մոտ տարածությունից 2 անգամ կրակել է տուժողի մեջքի ուղղությամբ: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ ամբաստանյալը և տուժողը գտնվել են մոտ տարածության վրա: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում բողոքաբերի փաստարկներն առ այն, որ տուժողը հրազենային վնասվածքները ստացել է ողնաշարին հարակից և կոնքի շրջանում, որտեղ գտնվում են մարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ներքին օրգաններ, որոնց վնասումը կարող է հան- գեցնել ծանր հետևանքների՝ ընդհուպ մահվան (տե՛ս սույն որոշման 19-րդ կետը): Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դիտարկմանը, որ կրակոցներից մեկի գնդակը դիպել է Ա.Սիմոնյանին հետացատկի («ռիկոշետի») արդյունքում (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գործի նյութերում, մաս- նավորապես, դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբա- նական համալիր փորձաքննության թիվ 628 եզրակացության մեջ չկա որևէ փաստական տվյալ, որը հնարավորություն կտար եզրահանգելու, որ կրակոցներից մեկի գնդակը դիպել է Ա.Սիմոնյանին հետացատկի (ռիկոշետի) արդյունքում: Նշված փորձաքննության եզրակացության

680 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համաձայն՝ «Արմեն Սիմոնյանի հագուստների և մարմնի վրա առկա վնաս- վածքները (...) մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունեն հետևից առաջ, քիչ ձախից աջ ուղղություն» (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): 29. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորա- դաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքները, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը մոտ տարածությունից երկու անգամ կրակել են տուժողների ուղղությամբ, հրազեն են գործադրել այն պարագա- յում, երբ թվային առումով մի քանի անգամ գերազանցելով տուժողներին` կարող էին առանց զենքերի գործադրման հեշտությամբ հաշվեհարդար տեսնել նրանց հետ, կրակոցներ են արձակել տուժողների ուղղությամբ, այլ ոչ թե օդ կամ հատակին, երբ վերջիններս վախից դիմել են փախուստի: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն փաստարկին, որ ամբաստանյալները և տուժողները չեն ունեցել թշնամական հա- րաբերություններ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերից, մասնավորապես` ամբաստանյալներ Հ.Հարությունյանի, Բ.Հ- ովհաննիսյանի ցուցմունքներից բխում է, որ վերջիններս 2013 թվականի մարտի 22-ին և 23-ին գնացել են տուժող Ա.Մանուչարյանի բնակության վայր՝ ամբաստանյալների ընկերների և տուժողի միջև Երևան-Բերդ մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպի համար հաշվեհարդար տեսնելու նպատակով: Նման հանգամանքների համակցությունն արդեն իսկ, անկախ հետևանքներից, վկայում է հանցավորների մոտ տուժողներին կյանքից զրկելու ուղղակի դիտավորության մասին: Մասնավորապես, նույնիսկ եթե տուժողներին կյանքից զրկելը ամբաստանյալների համար վերջնական նպատակ չի եղել, այնուամենայնիվ, վերջիններս նախատեսել են նման հետևանքի անխուսափելիությունը, ինչը վկայում է սպանության ուղղակի դիտավորության առկայության մասին: Վերոշարադրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ առկա է սպանության ավարտված հանցափորձ, քանի որ հանցավորները կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները հան- ցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն այն չի ավարտվել նրանց կամքից անկախ հանգամանքներով (սպանության ավարտված հանցափորձի մասին մանրամասն տե‘ս Գ.Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշման 16.1 և 17-րդ կետերը): 30. Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում նաև ամբաստա- նյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի մոտ տուժողներին կյանքից զրկելու դիտավորության բացակայության մասին ստորադաս դատարանների այն հիմնավորումը, որ կյանքից զրկելու դիտավորություն ունենալու պարագայում ամբաստանյալներն իրենց հանցավոր մտադրու- թյունը կարող էին իրագործել դեռևս դեպքի նախորդ օրը կամ դեպքի օրը՝ առավել հարմար պահի: Վճռաբեկ դատարանը հիմ նավորված է համարում բողոքաբերի այն դիրքորոշումը, որ ցանկացած անձ որևէ

681 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանցագործություն, սույն գործով՝ սպանություն, կատարելու իր հանցավոր մտադրությունն իրագործելիս, ինքնուրույն է որոշում, թե կոնկրետ երբ, որտեղ և ինչ եղանակով իրագործի այն (տե՛ս սույն որոշման 20-րդ կետը): Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայ- տում նաև Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմքում դրված այն դիրքորոշմանը, որ եթե նույնիսկ ամբաստանյալները կրակ- ոցներ արձակելու պահին ունեցել են տուժողներին սպանելու դիտա- վորություն, ապա հետագայում վերջիններս կամովին հրաժարվել են այդ ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելուց, քանի որ ունեցել են այն իրագործելու ռեալ հնարավորություն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության ավարտված և չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը, նույնիսկ եթե հանցավորներն իրական հնարավորություն են ունեցել այն հասցնելու մինչև վերջ, չի կարող հանցագործությունից կամովին հրաժարում համարվել: Տվյալ դեպքում փաստացի կատարված արարքն իր մեջ արդեն իսկ պարունակում է ավարտված հանցափորձի բոլոր օբյեկ- տիվ և սուբյեկտիվ հատկանիշները, հետևաբար անձը չի կարող ազատվել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար քրեական պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ չհաջողված հանցափորձից հետո հանցանքն ավարտին հասցնելուց հրաժարվելը գործով առկա այլ հանգամանքների հետ միասին կարող են գնահատվել որպես մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել դատարանի կողմից պատիժ նշանակելիս (սպանության ավարտված հանցափորձի դեպքում կամովին հրաժարվելու ինստիտուտի առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասն տե՛ս Գ.Մանուկյանի գործով Վճռաբեկ դատա- րանի վերը հիշատակված որոշման 18.1-րդ կետը): 31. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանա- գրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Հ.Հարությունյանին և Բ.Հո- վհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա հանգամանքները, հանցավորի՝ նախքան հան- ցանքը և դրա ընթացքում դրսևորած վարքագիծը և Վճռաբեկ դատա- րանի կողմից սույն որոշմամբ արձանագրված մնացած հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բացահայտում են հանցավորների դիտավորության տեսակը և ուղղվածությունը, մասնավորապես այն, որ վերջիններս գործել են տուժողներին սպանելու ուղղակի դիտավորությամբ: Հետևաբար, Բ.Հովհաննիսյանի և Հ.Հարությունյանի արարքներում սպանության փորձի բացակայության վերաբերյալ ստորադաս դատա- րանների հետևությունները հիմնավոր չեն:

682 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

II. Զենքը կամովին հանձնելու վերաբերյալ. 32. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից իրենց մոտ ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու մասին: 33. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը քրեական պատասխա- նատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: 33.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում առկա են նորմեր, որոնք կարգավորում են հանցագործություն կատարելուց հետո անձի կողմից դրսևորած պոզիտիվ վարքագծի հիման վրա ծագող հատուկ հասարակական հարաբերություններ: Օրենսդրի կողմից հիշյալ հարաբերությունները կարգավորող նորմերը զետեղված են ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի 11-րդ գլխում, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում նախատեսված առանձին հոդվածներում (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ, 200-րդ, 218- րդ, 223-րդ, 235-րդ, 299-րդ, 312-րդ, 327.1-րդ, 362-րդ և այլ հոդվածներ): Վկայակոչված նորմերն իրենց բնույթով խրախուսական նորմեր են, որոնք քրեորեն հետապնդելի արարք կատարած անձին առաջարկում են իրականացնել սոցիալական նշանակություն ունեցող որոշակի դրական վարքագիծ՝ նրա արարքը խթանելով խրախուսանքով: Այդ նորմերում սահմանվում են պահանջներ, որոնց իրականացման դեպքում հնարավոր է եզրակացնել, որ հանցագործություն կատարած անձը կորցրել է իր երբեմնի հանրային վտանգավորությունը, որի արդյունքում նպա- տակահարմար է այդ անձին ազատել քրեաիրավական ներգործության միջոցներից, մասնավորապես` քրեական պատասխանատվությունից: ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում առանձին հանցակազմերի առնչությամբ խրախուսական նորմերի նախատեսում ն ինքնանպատակ չէ: Այն որոշակի բնույթի հանցագործությունների դեմ պայքարի յուրահատուկ միջոց է, որն ուղղված է դրանց խափանմանը կամ դրանց հետ կապակցված այլ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը: 34. Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված խրախուսական նորմը նպատակ ունի ապօրինի պահվող զենքի և նորմում թվարկված մյուս առարկաների կամավոր հանձնումը խրախուսելու եղանակով դադարեցնելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ

683 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածով նախատեսված հանցագործության կատարումը և այդպիսով կանխելու հետագայում դրանց հնարավոր գործադրմամբ անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված կամ այլ հանցագործությունները: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածով նախատեսված արարքների հանրային վտանգավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանով նախատեսված առարկաները հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարա- վորություն է ստեղծվում, ինչը վտանգ է առաջացնում մարդկանց կյանքի և առող ջության համար: Քննարկվող հոդվածով նախատեսված հան- ցագործության անմիջական օբյեկտը հոդվածում նշված առարկաների անօրինական շրջանառությունից մարդու և հասարակության անվտանգու- թյան պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հետևաբար հոդվածում նշված առարկաների հանձնման դեպքում ապահովվում է տվյալ հանցագործության օբյեկտի պահպանությունը, իսկ հանձնման կամավորության դեպքում` վերանում հանցանք կատարած անձի հանրային վտանգավորությունը: Հոդվածում նշված առարկաների հանձման կամովին լինելու հար- ցը Վճռաբեկ դատարանն իրավական վերլուծության է ենթարկել Հ.Բաղդասարյանի վերաբերյալ որոշմամբ, որտեղ իրավական դիրքո- րոշում է արտահայտել այն մասին, որ. «Հանձնումը համարվում է կամովին, եթե անձը, գիտակցելով, որ այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիք չկա, իր հայեցողությամբ հանձնում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները, այսինքն՝ անձի ընդունած այդ որոշումը պետք է լինի ազատ և գիտակցված ընտրության արդյունք: Բացահայտման իրական սպառնալիքի առկայությունը և դրանից դրդված հանձնումը չի կարող համարվել կամովին: Այն դեպքե- րում, երբ իշխանությունները տեղյակ են կոնկրետ անձի մոտ նշված առարկաների առկայության մասին և առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող: Այս պայմաններում դա կարող է դիտվել միայն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգա- մանք» (տե՛ս Հ.Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատա- րանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/ 01/08 որոշման 20-րդ կետը): Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ որոշմամբ ար- տահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձա- նագրում է, որ քննարկվող հոդվածում նշված առարկաների հանձն- ումը կարող է համարվել կամովին, եթե անձը, գիտակցելով դրանք ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորությունը, այդուհա- նդերձ հանձնում է քննարկվող առարկաները կամ հայտնում դրանց գտնվելու վայրի մասին: Քննարկվող առարկաները ապօրինի պահելու իրական հնարավորություն անձը կարող է ունենալ, եթե, օրինակ,

684 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ զենքի գոյության մասին կամ բացակայում են դրա բացահայտման օբյեկտիվ հնարավորության մասին վկայող հանգամանքները և անձը ողջամտորեն գիտակցում է դա: Հետևաբար, ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանրորեն վտան- գավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո զենքը հանձնած անձը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով չի կարող ազա- տվել քրեական պատասխանատվությունից, քանի որ զենքի գործադրման փաստը վարույթն իրականացնող մարմիններին հաստատապես հայտնի լինելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը չի բխի քննարկման առարկա խրախուսական նորմը նախատե- սելու քրեական քաղաքականության նպատակներից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապօրինի զեն- քով հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո անձի կողմից զենքը հանձնելը կարող է գնահատվել որպես անձի պա- տասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել պատիժ նշանակելիս: 35. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Հարությունյանն ու Բ.Հովհաննիսյանը 2013 թվականի մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Նոր Նոր- քի բաժին և հանձնել ապօրինի ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մար- գոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի և «Մակարով» տեսակի, «HC 1577» համարի ատրճանակները (տե՛ս սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերը): Ստորադաս դատարանները, Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առա- ջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելիս և նրանց քրեական պատասխանատվությունից ազատելիս արձանագրել են, որ մինչև ինքնակամ ներկայանալը քրեական գործի նյութերում նրանց վերաբերյալ որևէ տվյալ, այդ պահին բացահայտվելու, նրանց մոտ նշված հրազենները հայտնաբերելու իրական վտանգ առկա չի եղել, Հ.Հարությունյանն ու Բ.Հովհաննիսյանը հրազենները ոստիկանությանը հանձնել են կամովին, հանձնումը չի եղել այն հայտնաբերելու և առգրավե- լու հետ կապված որևէ դատավարական, քննչական գործողություն կատարելու ընթացքում (տե՛ս սույն որոշման 15-րդ և 16-րդ կետերը): 36. Հաշվի առնելով սույն որոշման 33.1-34-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանա- գրում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 235- րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին եզրահանգում անելիս անտեսել են, որ նախքան Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից մեղայականով ներկայանալը և զենքերը հանձնելը, նրանք այդ զենքերի

685 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործադրմամբ կատարել էին հանրորեն վտանգավոր այլ արարքներ: Սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու փաստի առթիվ 2013 թվականի մարտի 23-ին արդեն իսկ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), որի շրջանակներում նույն օրը կատարված դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են թվով 7 պարկուճներ և 2 գնդակներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Քրեական գործով ձեռնարկվել են նաև դեպքի հանգամանքների բացահայտման ուղղ- ված քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես, հարցաքննվել են վկաներ, տուժող է ճանաչվել և հարցաքննվել Ա.Ման- ուչարյանը, Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը հրազենները կիրառել են ցերեկով, բնական լուսավորության պայմաններում, բազմաբնակա- րան շենքի բակում, բազմաթիվ անձանց ներկայությամբ, դեպքի վայրից հեռացել են իրենց ավտոմեքենաներով, որոնց համարանիշները տեսանելի են եղել շատերին և այլն: Նշված հանգամանքները ողջամտորեն հիմք են ամբաստանյալների մոտ` իրենց բացահայտելու իրական սպառնալիքի և զենքերն ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորության բացակայության մասին գիտակցում ձևավորելու համար: Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից իրենց մոտ ապօրինի պահվող զենքը կամովին հանձնելու մասին, օրինական և հիմնավորված չեն: 37. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանա- գրում է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալներ Հ.Հա- րությունյանին և Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներով արդարացնե- լով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելով և նրանց քրեական պատասխանատվությունից ազատելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ, 235-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրա- ռում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափան- ման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ` հաշվի առնելով, որ նրանց կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները չեն վերացել:

686 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Հրանտ Յուրիկի Հարությունյանին և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրան- քներում արդարացնելու, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ամբաստանյալներ Հրանտ Յուրիկի Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողո- քարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

687 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

52.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԴ/0009/01/15

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ ` Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ Ա.ԱՐԱՄՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշման դեմ դիմող Արարատ Կառլենի Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչ Վ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58211214 քրեական գործը:

688 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի սեպտեմբերի 10-ին Դավիթ Սասունի Օհանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի սեպտեմբերի 11-ին Արկադի Գագիկի Աջամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 1-ին մասով: Դ.Օհանյանին և Ա.Աջամյանին առաջադրված մեղադրանքները 2015 թվականի փետրվարի 3-ին փոփոխվել և լրացվել են: 2. 2015 թվականի փետրվարի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 20-ի դատավճռով Ա.Աջամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 1.000.000 ՀՀ դրամ չափով, Դ.Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 1.000.000 ՀՀ դրամ չափով: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ իրեղեն ապացույց ճանաչված 10.000 եվրո և 36.880 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով: 3. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 20-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արարատ Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ Ա.Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության: 4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(…) Անդրադառնալով իրեղեն ապացույց ճանաչված գումարի բռնա- գանձման հարցին՝ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում, ի սկզբանե ամբաստանյալ Արկադի Աջամյանը` ի պատասխան գործի վարույթն իրականացնող մարմնի,

689 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հայտնել է, որ մաքսանենգության առարկա գումարը պատկանել է իր կնոջ հորը` Արարատ Կառլենի Աբրահամյանին, որը գումարը տրա- մադրել էր Երևան քաղաքում իր համար բնակարան գնելու նպատակով: Նշված գումարի պատկանելիության կապակցությամբ պաշտպանության կողմը ներկայացրել է անձին հարցման ենթարկելու արձանագրու- թյուն, նոտարական վավերացմամբ հայտարարություն, լիազորագիր և այլն: Փաստորեն, մաքսանենգության առարկա գույքի բռնագանձման կապակցությամբ առկա է վեճ, այսինքն` պաշտպանության կողմը փոր- ձում է հիմնավորել, որ այն ենթակա է վերադարձման Արարատ Կառլենի Աբրահամյանին, իսկ մեղադրող դատախազի հիմնավորմամբ` այն որպես իրեղեն ապացույց ու մաքսանենգության առարկա պետք է բռնագանձվի հօգուտ պետության: Նշված պայմաններում դատարանը կիրառելի է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի 3-րդ մասում ամրագրված նյութաիրավական նորմը, ըստ որի` մաքսանենգության առարկա գույքի՝ տվ յալ դեպքում իրեղեն ապացույց ճանաչված գումարի բռնագանձումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 50): 6. Վերաքննիչ դատարանն առանց քննության թողնելու մասին որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի տառացի մեկնաբանությու- նից ու բովանդակային վերլուծությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն քրեադատավարական օրենքը inter alia վերապահել է միայն նշված հոդվածում թվարկված անձանց, ինչից հետևում է, որ ՌԴ քաղաքացի Արարատ Աբրահամյանը, որը տվյալ քրեական գործով կողմ չի հանդիսանում և դատավարական որևէ կարգավիճակ չունի, հետևաբար նաև նրա ներկայացուցիչը իրավասու չեն վերաքննության կարգով բողոքարկելու Առաջին ատյանի դատարանի 2015թ. մայիսի 20-ի դատավճիռը` իրեղեն ապացույցների տնօրինման մասով, այսինքն վերաքննիչ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, ինչն էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Ա. Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու բավարար հիմք է» (տե՛ս նյութեր, թերթ 30): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 7. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ

690 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտում: Մեջբերելով Ստեփան Սահակյանի ու Մարատ և Կարեն Սարգսյանների վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի որոշումները` բողո- քի հեղինակը նշել է, որ թեպետ Ա.Աբրահամյանը դատավարության մասնակից չէ, սակայն ստորադաս դատարանների դատական ակտերով խախտվել են նրա իրավունքներն ու օրինական շահերը, հետևաբար նա իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոք ներկայացնել, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել ներկայացված դիմում- ներն ու բողոքները: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքն առանց քննության թողնելով, զրկել է Ա.Աբրահամյանին ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքից: 7.1. Բողոքաբերը կարծում է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է հակասություն Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հու- լիսի 23-ի դատական ակտի և Մարատ ու Կարեն Սարգսյանների վերաբեր- յալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0- 282/01/09, Ստեփան Սահակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0059/11/10 որոշումների միջև: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանն անտեսել է սույն գործի փաստական հանգամանքների հետ նույնական փաստական հանգամանքներ ունեցող թիվ ԵԿԴ/0282/01/09 և թիվ ԵԿԴ/0059/11/10 գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները: 8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձի՝ քրեադատավարական իրավահարաբե- րություններին մասնակցելու իրավունքի իրացման հնարավորության կապակցությամբ առկա է առերևույթ հակասություն սույն գործով Վերա- քննիչ դատարանի ու Վճռաբեկ դատարանի՝ Մարատ և Կարեն Սարգս- յանների գործով կայացված դատական ակտերի միջև: Ուստի օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու իր գործառույթի շրջանակներում

691 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննության առարկա դարձնել վերոնշյալ դատական ակտերի միջև հակասությունների առկա- յության հարցը: 9.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլի- սի 23-ի դատական ակտը հակասում է արդյոք Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշմանը:

10. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի uահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու oրենքի միատեuակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները uահմանվում են Սահմանադրությամբ և oրենքով»: ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորում ները (այդ թվում` օրենքի մեկնաբանու- թյունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնա- վորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմ նավորում ները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացա- ռությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատ- նանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»: Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վեր- լուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումների շրջա- նակներում (թիվ ՎԲ-17/08, թիվ ԵԿԴ/0093/11/11, թիվ ԵԿԴ/0055/11/13 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել առ այն, որ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար: Այս ընդհանուր կանոնից բացառություն են միայն այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ

692 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հիմնավորում է, որ տվյալ դատական ակտի հիմնավորումները կիրառե- լի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաս- տական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տար- բերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատա- կան օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավա- րության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավա- նորմը կդառնա ոչ կիրառելի: Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որո- շման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահան- ջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիր- առման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (տե՛ս, ի թիվս այլնի, «Մարսերալ» ՍՊԸ-ի գործով Վճռա- բեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՇԴ/0011/11/14 որոշման 11-րդ կետը, Վ.Խնոևի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոս- տոսի 28-ի թիվ ԵԿԴ/0179/11/14 որոշման 16-րդ կետը): 11. Դատավարության մասնակից չհանդիսացող անձի` քրեադա- տավարական իրավահարաբերություններին մասնակցելու իրավունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ե]թե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները: (...) [Դ]ատական պաշտպանության հիմ նարար իրավունքը վերա- բերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն

693 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրա- վունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրա- քանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավուն- քներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա» (տե՛ս Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դա- տարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշման 22-23-րդ կետերը): Վերոգրյալ դիրքորոշումը ձևավորելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև բողոքաբերի կողմից վկայակոչված թիվ ԵԿԴ/0059/11/10 որոշման շրջանակներում արված դատողությունները: Մարատ և Կարեն Սարգսյանների գործով վերը մեջ բերված դիր- քորոշումը Վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով որոշման շրջանակներում: Մասնավորապես, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված այն հիմնարար մոտեցումը, ըստ որի՝ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չպետք է այն աստիճան լինի, որ խաթարվի իրավունքի բուն էությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է.«(…) [Ա]ռաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենս- գրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում առկա ձևակերպման պայմաններում չի ապահովվում դատավարության մասնակից չհանդիսացող անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հետևաբար դատավարության մասնակից չհանդիսացող անձին հնարավորություն չի ընձեռվում վերադաս դատական ատյաններում վիճարկել իր շահերին առնչվող դատական ակտի օրինականությունը: Ուստի, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունք- ների համընդհանուր հռչակագրով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի իրացման արդյունավետ երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը, գտնում է, որ հարկ է վերաքննիչ բողոք բերելու իրավունք նախատեսել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող այն անձի համար,

694 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը (…)» (տե՛ս Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԱՎԴ2/0007/01/12 որոշման 15-րդ կետը): 12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի քննության արդյունքում արձանագրել է, որ մաքսանենգության առարկա գույքի բռնագանձման կապակցությամբ առկա է վեճ: Այսպես` ամբաստանյալ Ա.Աջամյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ իրեղեն ապացույց ճանաչված 10.000 եվրո և 36.8- 80 ԱՄՆ դոլար գումարը ձեռք է բերել իր կնոջ հորից` Ա.Աբրահամյանից` Երևան քաղաքում նրա համար բնակարան գնելու նպատակով: Բացի այդ, պաշտպանության կողմը ներկայացրել է Ա.Աբրահամյանին հարցման ենթարկելու արձանագրություն, նոտարական վավերացմամբ հայտարարություն, լիազորագիր և այլ փաստաթղթեր: Մինչդեռ մեղադրող դատախազը պնդում է, որ այն պետք է բռնագանձվի հօգուտ պետության (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Ա.Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է առանց քննության այն հիմնավորմամբ, որ Ա.Աբրա- համյանը քրեական գործով կողմ չէ և որևէ դատավարական կարգավիճակ չունի, հետևաբար նրա ներկայացուցիչն իրավասու չէ վերաքննության կարգով բողոքարկել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հե- տևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կարող էր առերևույթ առնչվել Ա.Աբրահամյանի իրավունքներին և օրինական շահերին, իսկ Վերաքննիչ դատարանը, առանց այդ հարցը քննարկման առարկա դարձնելու, բողոքը քննության չի առել այն հիմնավորմամբ, որ դա բերվել է դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից: 13. Սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի դատական ակտը հակասում է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատա- րանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշմանը: Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Մարատ և Կարեն Սարգսյանների գոր- ծով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորո- շումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառ- ման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել

695 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Մարատ ու Կարեն Սարգսյանների գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի չի առել դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից բողոք բերելու հնարավորությունը այն դեպքում, երբ բողոքարկվող դատական ակտը առերևույթ առնչվում է այդ անձի իրավունքներին և օրինական շահերին: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման հիմ- նավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանի համար պարտադիր են եղել: Մինչդեռ անտեսելով Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշ- ման մեջ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներն այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կարող էր առերևույթ առնչվել դիմողի իրավունքներին և օրինական շահերին, Վերաքննիչ դատարանը, առանց այդ հարցը քննարկման առարկա դարձնելու, քննության չի առել վերջինիս ներկայացուցչի բողոքը այն հիմ նավորմամբ, որ դիմողը քրեական գործով կողմ չէ, չունի դատա- վարական կարգավիճակ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերա- քննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի որոշման հիմնավորումները, որոնք վերջինիս համար պարտադիր են եղել: Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի կիրառել կիրառման ենթակա Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: 14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես՝ խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Խախտում ներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել- ու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրա- պետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի

696 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արարատ Կառլենի Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողո- քարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

697 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

53.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0109/06/15

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ պաշտպան Տ.ԵՆՈՔՅԱՆԻ Լ.ՍԻՄՈՆՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Նիկոլայ Մովսեսի Ավալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարա- նի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2015 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանի- շներով հարուցվել է թիվ 13141215 քրեական գործը:

698 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2015 թվականի ապրիլի 20-ին Նիկոլայ Ավալյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ն.Ավալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա- վասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ն.Ավալ յանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին: 2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմ- ամբ Ն.Ավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը: 3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 11-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշումը փոփոխելու մասին: Մեղադրյալ Ն.Ավալ յանի նկատմամբ կիրառ- ված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, և գրավի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամը: 4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյա- նը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: 2015 թվականի սեպտեմբերի 28-ին մեղադրյալ Ն.Ավալյանի պաշտ- պան Լ.Սիմոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է ու հիմնավորված, իսկ դրա դեմ բերված վճռաբեկ բողոքը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն են: Ուստի խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Ն.Ավալ յանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդված- ների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2015թ.-ի ապրիլի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի գերեզմանատան

699 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կենտրոնական մուտքի մոտ վիճաբանության մեջ մտնելով եղբայրներ Էռնեստ Զաքարյանի և Էդմոնդ Զաքարյանի հետ, դիտավորությամբ վերջիններիս առողջությանը պատճառել է ծանր և միջին ծանության վնասվածքներ: Այսպես՝ Նիկոլայ Մովսեսի Ավալյանը 2015 թ.-ի ապրիլի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, անձնական օգտագործման «Վազ 21 010» մակնիշի, «90 US 003» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արմենակյան փողոցով Կենտրոն համայնքի ուղղությամբ: Նույն ճանապարհով հանդիպակաց ուղղությամբ, «Օպել Աստրա» մակնիշի, «14 ՕԼ 046» հաշվառման համարանիշի ավտոմեքեն- այով երթևեկել է Էռնեստ Ռադիկի Զաքարյանը եղբոր՝ Էդմոնդ Ռադիկի Զաքարյանի հետ: Ընթացքի ժամանակ Էռնեստ Զաքարյանի և Ն.Ավալ- յանի ավտոմեքենաները բախվել են, որից հետո Էռնեստ Զաքարյանը շարունակել է երթևեկությունը: Ցանկանալով պարզաբանում ստանալ բախումից հետո երթևեկությունը շարունակելու վերաբերյալ` Ն.Ավալյանն Էռնեստ Զաքարյանին և Էդմոնդ Զաքարյանին րոպեներ անց հանդիպել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի գերեզմանատան կենտ- րոնական մուտքի մոտ, որտեղ նրա և Զաքարյանների միջև վիճաբա- նություն է սկսվել, որի ընթացքում Ն.Ավալյանն իր մոտ պահվող դանա- կով բազմաթիվ հարվածներ է հասցրել Էդմոնդ և Էռնեստ Զաքարյանի մարմնի տարբեր հատվածներին և դիտավորությամբ Էռնեստ Զաքար- յանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ձախ կրծքագոտկային հատվածի թիկնային մակերեսին՝ դեպի ձախ պլևրալ խոռոչ թափանցող և չթափանցող վերքերի ձևով, իսկ Էդմոնդ Զաքարյանի առողջությանը՝ միջին ծանության վնաս՝ աջ և ձախ կրծքագոտկային հատվածների չթափանցող, աջ ուսագոտու ստորին մակերեսի, աջ բազուկի հետին մակերեսի արյունահոսող, ծակած-կտրած և ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջնային մակերեսի կտրած արյունահոսող վերքերի ձևով» (տե՛ս նյութեր, թերթ 44): 6. Տուժողներ Էդմոնդ Զաքարյանի և Էռնեստ Զաքարյանի՝ համա- պատասխանաբար 2015 թվականի ապրիլի 18-ի և ապրիլի 19-ի հարցաքննությունների արձանագրություններից հետևում է, որ վերջին- ներս իրենց ցուցմունքներում, ըստ էության, նշել են, որ գերեզմանատան մոտ վիճաբանել են մեկից ավելի անձանց հետ և ստացել վնասվածքներ: Մեղադրյալ Ն.Ավալյանը 2015 թվականի ապրիլի 20-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ գերեզմանատան մոտ աչքերը փակած վիճակում դանակի անկանոն հարվածներ է հասցրել իր ավտոմեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, բացի այդ, հաստատապես պնդել է, որ և՛ դանակահարության պահին, և՛ դրանից առաջ իր հետ որևէ մեկը չի եղել՝ պատճառաբանելով, որ եթե իր հետ մարդիկ լինեին, ապա դանակը չէր հանի (տե՛ս նյութեր, թերթեր 14-18, 22-34):

700 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

7. Մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ խափանման միջոց կալա- նավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշման մեջ նշվել է. «(…) Հաշվի առնելով, որ ներկայաց- ված նյութերով, մասնավորապես` 2015 թվականի ապրիլի 18-ի տուժող Էդմոնդ Զաքարյանի հարցաքննության արձանագրությամբ, 2015 թվականի ապրիլի 19-ի տուժող Էռնեստ Զաքարյանի հարցաքննության արձանագրությամբ, 2015 թվականի ապրիլի 20-ի` դանակ և ավտոմեքենա ներկայացնելու մասին արձանագրությամբ, 2015 թվականի ապրիլի 20-ի` Նիկոլայ Ավալյանի որպես կասկածյալ տված հարցաքննության արձանագրությամբ և 2015 թվականի ապրիլի 22-ի` վկաներ Արամ Գալստյանի և Արամ Ստեփանյանի հարցաքննության արձանագրությու- ններով, հաստատվում է հիմնավոր կասկածը, որ մեղադրյալ Նիկոլայ Ավալյանը մասնակցություն ունի իրեն վերագրվող արարքին, ինչպես նաև մեղադրյալ Նիկոլայ Ավալյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այն, որ նա, ազա- տության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի սանկցիան նախատեսում է միայն ազատազրկման ձևով պատիժ` երեքից յոթ տարի ժամկետով, ուստի դատարանը գտնում է, որ [մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու] միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: (…) [Դ]ատարանը գտնում է, որ Նիկոլայ Ավալ յանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը [վերը նշված հիմ նավորումներով] անհիմն է, և մեղադրյալ Նիկոլայ Ավալյանին գրավով ազատելը պետք է ճանաչել անթույլատրելի» (տե՛ս նյութեր, թերթեր 54-62): 8. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) [Առաջին ատյանի դատարանը] ներկայացված նյութերով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստելուց հետո, մեղսագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, եկել է ճիշտ եզրահան- գման, որ Նիկոլայ Ավալյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով: Այնուհետև [Ա]ռաջին ատյանի դատարանը, անդրադառնալով գրավի կիրառմանը, գտել է, որ քրեական գործին խոչընդոտելու հավանականության պայմաններում գրավի կիրառումն անթույլատրելի է: Տվյալ հարցում Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ [Ա]ռաջին ատյանի դատարանի հետ, քանի որ մեղադրյալ Նիկոլայ Ավալյանն

701 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ինքնակամ է ներկայացել ՀՀ ոստիկանության բաժին և ներկայացրել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դեպքին իր մասնակցության վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, որն էլ պնդել է քննչական փորձարարության ընթացքում, ինչպես նաև նախկին- ում արատավորված՝ դատապարտված, չի եղել, որպիսի պայմաններում գրավի գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի մեղադրյալին գրավով կալանքից ազատ արձակելը թույլատրելի է: Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից դեպ- քերի հանգամանքների, մասնավորապես՝ դիտավորյալ հարվածներ հասցնելու մասով մեղքը չընդունելուն, ապա այդ հանգամանքը էական նշանակություն չի կարող ունենալ գրավի կիրառման հարցում, այլապես կդիտվի որպես պատժիչ գործոն: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրյալը կարող է խոչընդո- տել քրեական գործի քննությանը, քանի որ մեղադրվում է ծանր հանցա- գործության կատարման մեջ, ապա վերը նշված մեկնաբանությունները հիմք ընդունելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կալանավորման անհրաժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրու- թյունը: Ավելին՝ մեղսագրվող հանցանքներից մեկը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեղադ- րանքի էությունը, ինչպես նաև այն, որ գրավի գումարի սահմանումը չունի վնասը հատուցելու նշանակություն, գտնում է, որ 2.000.000 ՀՀ դրամի վճարումը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այն է` ներկայանալ վարույթն իրականացնող մարմ նի կանչով և չխոչընդոտել գործի քննությանը (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 97-101): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորումներով. 9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջները: Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը մատնանշել է մի շարք հանգամանքներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս հաշվի չեն առնվել: Մասնավորապես այն, որ տուժողներ Էդմոնդ և Էռնեստ Զաքարյաններն իրենց ցուցմունքներում նշել են մեկից ավելի անձանց հետ վիճաբանելու և բազմաթիվ հարվածներ ստացած լինելու վերաբերյալ, որպիսի հանգամա- նքի մասին են վկայում նաև տուժողների մարմինների տարբեր մասերում տեղակայված մարմնական վնասվածքները: Այս կապակցությամբ

702 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բողոքաբերը նշել է, որ 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 688/հ և 689/հ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համա- ձայն` Էդմոնդ Զաքարյանի մոտ հայտնաբերվել են գլխի աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի աջ և ձախ շրջանների չթափանցող, աջ ուսագոտու, աջ բազկի ծակած-կտրած, ձախ նախաբազկի կտրած վերքեր, որոնցից սալջարդը պատճառվել է բութ կոշտ առարկայով, կտրած վերքը` սուր եզր ունեցող ծակող-կտրող գործիքով, իսկ Էռնեստ Զաքարյանի մոտ հայտնաբերվել են գլխի աջ գագաթակողմնային մակերեսի սալջարդ վերք` ներկայիս սպի, վերգոտկային շրջանների ծակած-կտրած, արյունահոսող, թափանցող և չթափանցող վերքեր` ներկայիս սպիեր, ձախ թոքի վնասում, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախից 8-9-րդ կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, ստոծանու ձախ գմբեթի վնասում, հեմոպերիտոնեում: Մինչդեռ Ն.Ավալյանը հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 17-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի շուրջ ծագ- ած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի Նորք թաղամասի գերեզ- մանատան մոտ աչքերը փակ վիճակում դանակի անկանոն հարվածներ է հասցրել իր ավտոմեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին: Նշված հանգամանքները բողոքաբերին հիմք են տվել եզրահանգելու, որ մեղադրյալ Ն.Ավալյանը, ինքնակամ ներկայանալով վարույթն իրականացնող մարմին և ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացած դանակը, այդ կերպ փորձել է ամեն ինչ վերագրել իրեն՝ թաքցնելով տուժողներին այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ պատճառելու հնարավոր հանգամանքը: Ուստի մնալով ազատության մեջ` Ն.Ավալյանն, ըստ բողոքի հեղինակի, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը և գործով ճշմարտության բացահայտմանը: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` Դ.Վարդանյանի գործով որոշմամբ արտահայտված իրա- վական դիրքորոշումները՝ բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ն.Ավալյանին ՀՀ քրեական դատավարու- թյան օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կալանավորելու պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ նշված հիմքի չեզոքացման համար: 10. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015

703 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թվականի մայիսի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմանը: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնա՞վոր են արդյոք Ն.Ավալյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: 12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝ 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրակա- նացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշ- տության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»: Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրա- վի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտ- նելով առ այն, որ «(…) [Ա]նձին կալանքի տակ պահելու անհրաժեշ- տության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու

704 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանու- թյունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (…): (…) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճան- աչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվե- լու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար: (…) Այդ առումով Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելն առանձին դեպքերում ճանաչել անթույլատրելի: (…) [Գ]րավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև` մինչդատական վարույթում կամ դատարա- նում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-36-րդ կետերը): Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատա- րանն անդրադարձել է Ս.Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) [Գ]րավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնու- յթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալ- ների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստի- ճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով՝ (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման

705 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները: [Վ]երոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադր- յալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Ուստի, առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլու- ծության և գնահատման ենթարկելու, հնարավոր չէ հիմնավորված ենթա- դրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևա- բար հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ (…)» (տե՛ս Ս.Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշման 14-րդ կետը): 13. Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը Դ.Վարդանյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) [Մ]եղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 15), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրակա- նացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, § 14) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 9) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, § 51): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էության նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկա- յությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների և հիմնարար ազա- տությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման

706 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավորությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: (…) [Գ]րավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղա- դրյալի գտնվելն ապահովելու նպատակով (տե՛ս Դ.Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/00- 56/06/14 որոշման 16-րդ կետը): 14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Ավալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ վիճաբանության մեջ է մտել եղբայրներ Էռնեստ և Էդմոնդ Զաքարյանների հետ, ապա իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմինների տարբեր մասերին: Արդյունքում Ն.Ավալյանը Էռնեստ Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր, իսկ Էդմոնդ Զաքարյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Տուժողներ Էդմոնդ Զաքարյանի և Էռնեստ Զաքարյանի՝ համա- պատասխանաբար 2015 թվականի ապրիլի 18-ի և ապրիլի 19-ի հար- ցաքննությունների արձանագրություններից հետևում է, որ վերջիններս իրենց ցուցմունքներում, ըստ էության, նշել են, որ գերեզմանատան մոտ վիճաբանել են մեկից ավելի անձանց հետ և ստացել վնասվածքներ: Մինչդեռ մեղադրյալ Ն.Ավալյանը 2015 թվականի ապրիլի 20-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ գերեզմանատան մոտ աչքերը փակած վիճակում դանակի անկանոն հարվածներ է հասցրել իր ավտոմեքենային բախված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, բացի այդ, հաստատապես պնդել է, որ և՛ դանակահարության պահին, և՛ դրանից առաջ իր հետ որևէ մեկը չի եղել՝ պատճառաբանելով, որ եթե իր հետ մարդիկ լինեին, ապա դանակը չէր հանի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ն.Ավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ առկա է հիմնավոր կասկած մեղսագրվող արարքին մեղադրյալի առնչության վերաբեր- յալ: Բացի այդ, դատարանը նշել է, որ հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստի- ճանը, այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի սանկցիան նախատեսում

707 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

է միայն ազատազրկման ձևով պատիժ` երեքից յոթ տարի ժամկետով, ինչպես նաև այն, որ Ն.Ավալյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդե- ցություն գործադրելու միջոցով: Վերոնշյալ հիմնավորումներով Առաջին ատյանի դատարանը մերժել է մեղադրյալին կալանքից գրավով ազա- տելու վերաբերյալ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, այնուամենայնիվ, փոփոխել է վերջինիս կողմից կայացված որոշումը և մեղադրյալ Ն.Ավալ յանի նկատմամբ թույլատրելի է ճանաչել գրավի կիրառումն այն հիմնավորմամբ, որ Ն.Ավալ յանն ինքնակամ է ներկայացել ՀՀ ոստիկանություն, ներկայացրել է ենթա- դրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դեպքին իր մասնակցության վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունքներ, որն էլ պնդել է քննչական փորձարարության ընթացքում, ինչպես նաև նախկինում արատավորված՝ դատապարտված, չի եղել: Արդյունքում ստորադաս դատարանը եզրահանգել է, որ գրավի գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այն է` ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով և չխոչընդոտել գործի քննությանը: Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև մեղադրյալի կողմից դեպքերի հանգամանքների, մասնավորապես՝ դիտավորյալ հարվածներ հասցնելու մասով մեղքը չընդունելուն, և փաստել, որ այդ հանգամանքն էական նշանակություն չի կարող ունենալ գրավի կիրառման հարցում, այլապես կդիտվի որպես պատժիչ գործոն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը, քանի որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, գտել է, որ կալանավորման անհրաժեշտությունը չի կարող գնահատ- վել բացառապես վերացական տեսանկյունից՝ հաշվի առնելով միայն հան- ցագործության ծանրությունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավա- կան դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չի պահպանել Ս.Մարգարյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները՝ անտեսելով Ն.Ավալյանին մեղսագրվող

708 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

արարքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, պատշաճ գնահատման չեն ենթարկվել՝ ա) վերագրվող արարքի կատարման եղանակը` մասնավորապես այն, որ Ն.Ավալյանը, վիճաբանության մեջ մտնելով տուժողների հետ, իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմինների տարբեր մասերին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), բ) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը` մաս- նավորապես այն, որ Ն.Ավալյանի ենթադրյալ գործողությունների արդյուն- քում տուժող Էռնեստ Զաքարյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ձախ կրծքագոտկային հատվածի թիկնային մակերեսին՝ դեպի ձախ պլևրալ խոռոչ թափանցող և չթափանցող վերքերի ձևով, իսկ տուժող Էդմոնդ Զաքարյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս՝ աջ և ձախ կրծքագոտկային հատվածների չթափանցող, աջ ուսագոտու ստորին մակերեսի, աջ բազուկի հետին մակերեսի արյունահոսող, ծակած-կտրած և ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջնային մակերեսի կտրած արյունահոսող վերքերի ձևով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման չենթարկելու հետևանքով Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջն այն մասին, որ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնվեն վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել Ն.Ավալյանի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադ- րություն անելու հնարավորությունից: 15.1. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելիս Առաջին ատյանի դատարանը, մատնանշելով մինչդատական վարույթում գործի քննությանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մեղադրյալի կողմից խոչընդոտելու հանգամանքը, թերի է պատճառաբանել դրա հավանականությունը: Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ վկայակոչված` տուժողներ Էդմոնդ Զաքարյանի և Էռնեստ Զաքար- յանի ցուցմունքների բովանդակությունից հետևում է, որ նրանք վիճաբա- նել են մեկից ավելի անձանց հետ: Իսկ Ն.Ավալյանն իր ցուցմունքում հաս- տատապես պնդել է, որ և՛ դանակահարության պահին, և՛ դրանից առաջ իր հետ որևէ մեկը չի եղել: Սույն հանգամանքների հետ համակցված հաշվի առնելով նաև Ն.Ավալյանին մեղսագրվող արարքի կատարման եղա- նակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (տե՛ս սույն

709 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշման 5-րդ կետը) և հատկապես այն, որ տուժողները երկուսն են, իսկ նրանց մարմնի տարբեր հատվածներին դանակի բազմաթիվ հարվածնե- րով պատճառվել են մարմ նական վնասվածքներ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգում ն առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, իրական է և բխում է դատարան ներկայացված և գործի նյութերում առկա փաստական տվ յալներից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը նույնպես փաստել է, որ մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականության առկայության կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահան- գման (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, անտեսելով Դ.Վար- դանյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները` մասնավորապես այն, որ գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատա- վարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ (տե՛ս Դ.Վարդանյանի գործով վերը վկայակոչված որոշման 19-րդ կետը), փոփո- խել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ն.Ավալյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի: 15.2. Քննարկման առարկա դարձնելով Վերաքննիչ դատարանի հետևյալ դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը, քանի որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, ապա (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կալանավորման անհրա- ժեշտությունը չի կարող գնահատվել բացառապես վերացական տեսա- նկյունից՝ հաշվի առնելով միայն հանցագործության ծանրությունը»՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ Առաջին ատյանի դատարանը գործի քննությանը Ն.Ավալյանի կողմից խոչընդոտելու հանգամանքը չի պայմանավորել վերջինիս մեղսագրվող հանցանքի ծանրությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դատողությունը ուղղակիորեն հակասում է նույն դատարանի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանը «մեղսագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանը

710 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հաշվի առնելով՝ եկել է ճիշտ եզրահանգման, որ Նիկոլայ Ավալյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը»: 16. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` Ն.Ավալյանի անձը բնութագրող հանգամանքներին և վարքագծին (ինքնակամ ներկայանալը, դեպքին իր մասնակցության վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ տալը և այլն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն որոշման 15.1.-րդ կետում նշված համապատասխան հիմքերի առկայության պայմ- աններում չեն կարող բավարար լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար: 16.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից արտահայ- տված այն դիրքորոշմանը, որ տուժողներին դիտավորյալ հարվածներ հասցնելու մասով մեղադրյալի կողմից մեղքը չընդունելը էական նշանա- կություն չի կարող ունենալ գրավի կիրառման հարցում, այլապես կդիտվի որպես պատժիչ գործոն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի մատնա- նշած սույն փաստը Առաջին ատյանի դատարանի կողմից չի քննա- րկվել և առավել ևս հիմք չի ընդունվել մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելիս, հետևաբար Վերաքննիչ դատար- անի դատողություններն այս մասով առարկայազուրկ են: 17. Ամփոփելով սույն որոշման 15-16.1.-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Ավալ- յանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 143-րդ հոդվածների պահանջների խախտում ներ, որոնք իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկա- նելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափան- ման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու, իսկ մեղադրյալին կալանքից գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 22-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքո- րոշումները:

711 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Ավալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը ենթակա է վերացման, իսկ որպես գրավ մուծված 2.000.000 ՀՀ դրամը համապատասխան պայմանների առկայության դեպքում պետք է վերադարձնել գրավատուին: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված 2 ամիս ժամկետով կալանավորմանը պետք է հաշվակցել Ն.Ավալյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2015 թվականի ապրիլի 20-ից, մինչև գրավի կիրառմամբ ազատ արձակվելը նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Նիկոլայ Մովսեսի Ավալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մայիսի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավա- սության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 22-ի որոշ- մանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2015 թվականի ապրիլի 20-ից մինչև գրավի կիրառմամբ ազատ արձակվելը մեղադրյալ Ն.Ավալ- յանի` անազատության մեջ գտնվելու ժամկետը: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիտերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

712 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

54.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2015 թվականի մարտի 7-ին ՀՀ քրեական օրենգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 11114015 քրեական գործը: Նույն բաժնի քննիչ Ս.Նա- զարյանի՝ 2015 թվականի մարտի 9-ի որոշմամբ վերոհիշյալ քրեական գործն ընդունվել է վարույթ:

713 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. Քննիչ Ս.Նազարյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) 2015 թվականի մարտի 26-ին որոշում է կայացրել «Բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին»: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 26-ի որոշման դեմ դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներկայա- ցուցիչ Արմեն Ֆերոյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դիմողներ Ս.Թադևոսյանի և Ս.Նաջարյանի ներկայացուցիչ Ա.Ֆերո- յանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը 5. ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015 թվականի ապրիլի 10-ին փաստաբան Արմեն Ֆերոյանի դիմումի հիման վրա վերջինիս տրամադրված՝ 2003 թվականի սեպտեմբերի 9-ին կազմված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1844580 վկայականի (այսուհետ նաև՝ Սեփականության իրավունքի վկայական)՝ կնիքով հաստատված պատճենի համաձայն` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի (նախկին անվանումը՝ Ծերեթելու փողոց) 48 շենքի թիվ 15 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սիրուն Նաջարյանին (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթ 17, 19, 20-24): 6. Ս.Թադևոսյանի կողմից 2011 թվականի մայիսի 11-ին ոստիկանություն ներկայացված` անձնագիր տալու մասին դիմումում որպես նրա բնա- կության վայր նշված է «Ս.Տարոնցի փ., 7շ., բն. 35» հասցեն (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 8): 7. Քննիչի՝ 2015 թվականի մարտի 26-ի «Բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» որոշման համաձայն՝ «Անհայտ անձը, 2015 թվականի մարտի 06-ի ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցրած բանալիով բացել է Նաիրա Խաչիկի Մանասերյանին պատկանող Երևան քաղաքի

714 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Արտաշիսյան փողոցի 63/1 շենքի 12-րդ բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել բնակարան և գաղտնի հափշտակել ընդհանուրը` 2.000.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: (...) 2015 թվականի մարտի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնից ստացվել է թիվ 28/1-3498 գրությունն այն մասին, որ նույն բաժնի քրեա- կան հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հափշտակված ոսկյա զարդերը թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում: Նկատի ունենալով, որ հնարավոր է Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում, նշված բնակարանին կից օժանդակ շինություններում պահված լինեն հափշտակված ոսկյա զարդերը, (...) միջնորդություն հարուցել (...) Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում երեք օրվա ընթացքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 3): 8. 2015 թվականի մարտի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Ա.Հովհաննիսյանի կողմից Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մկրտչյանին հասցեագրված թիվ 28/1-3498 գրության (այսուհետ նաև՝ Գրություն) համաձայն՝ «(...) Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ում ստացվել է հավաստի օպերատիվ տեղեկություններ, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին /ծնվ. 01.06.1982թ., բն. ք. Երևան Արտաշիսյան փող. 48 շենք 15 բն./ պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փող. 48շ. 15 բնակարանում» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 4): 9. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 26-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանն արձանագրելով, որ հնարավոր է, Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում խուզարկությամբ հայտնաբերվեն ոսկյա զարդերը, գտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս.Նազարյանի միջնորդությունն ենթակա է բավարարման»: Որոշման եզրափակիչ մասը ձևակերպված է հետևյալ կերպ. «Միջ- նորդությունը բավարարել: Թույլատրել 2015թվ. մարտի 26-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում կատարելու խուզարկություն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շեն- քի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում: (...)» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 11): 10. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն՝ «(...) Ինչպես երևում է գործի նյութերից, քրեական գործը

715 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հարուցվել է Նաիրա Մանասերյանին պատկանող Երևան քաղաքի Ար- տաշիսյան փողոցի 63/1 շենքի 12-րդ բնակարան ապօրինի մուտք գործե- լու և գաղտնի 2.000.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր հափշտա- կելու առթիվ: Համաձայն գործի նյութերի, թիվ 28/1-3498 գրությամբ հաղոր- դագրություն է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին այն մասին, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցված լինեն Սեպուհ Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում: Քննիչը նկատի ունենալով, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարա- վոր է պահված լինեն նշված բնակարանում, միջնորդություն է ներկայացրել Ս.Թադևոսյանի բնակարանում խուզարկություն կատարելու համար: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչն իր որոշմամբ ներկայացրել է խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ: (...) Վերլուծելով գործի նյութերը` Վերաքննիչ դատարանը գտն- ում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով հանգել է ճիշտ հետևության, որ սույն գործում առկա է հիմքեր, ինչը բավարար է ենթա- դրելու, որ Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում և բնակարանին կից օժանդակ շինություններում կարող են պահվել հափշտակված ոսկյա զարդերը: (...) Վերաքննիչ դատարանը վերոշարադրյալ հիմքերով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 26-ի վերոհիշ- յալ որոշումը համարում է ճիշտ, իսկ վերաքննիչ բողոքում բերված եզրահանգումներն` անհիմն: (...)» (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթ 29-33):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմ նավորումներով. 11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ սույն գործով դատարանները կայացրել են անօրինական, չհիմնավորված և չպատ- ճառաբանված դատական ակտեր: Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի միջնորդությունը, թեև այն հիմնված է եղել միայն օպերատիվ տվյալի հիման վրա: Մինչդեռ, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ընդամենը մեկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա այն սահմանափակվի: Հակառակ դեպքում քրեական հետապնդում իրակ- անացնող մարմինը կարող է սեփական քմահաճությամբ, կամայակա- նորեն խուզարկել ցանկացած բնակարան՝ ընդամենը կեղծ օպերատիվ

716 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տեղեկություն վկայակոչելով: Ըստ բողոքի հեղինակի` այդ պարագայում իմաստազրկվում է դատարան դիմելու անհրաժեշտությունը: Բողոքաբերը նշել է, որ միայն օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկության թույլտվություն տալու հարցի վերաբերյալ տարբեր դատարանների կողմից դրսևորվում է տարբերվող մոտեցում: Մի դեպքում դատավորը միայն օպերատիվ տեղեկության հիման վրա բավարարում է բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի միջնոր- դությունը, իսկ մյուս դեպքում՝ բացառապես օպերատիվ տվյալի հիման վրա բնակարանի խուզարկություն կատարելու միջնորդությունը՝ մերժվում է: Ի հիմնավորումն իր այս պնդման՝ բողոքաբերը ներկայացրել է «Խու- զարկություն կատարելու միջնորդությունը քննության առնելու մասին» Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունիսի 19-ի թիվ ԵԱԴԴ/0074/07/14 որոշումը, որում առկա է հետևյալ ձևակերպումը. «Քննիչը Դեմուրի Գիգաուրու բնակության վայրում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը պատճառաբանել է միայն ոստիկա- նության կողմից ներկայացված օպերատիվ տվյալով, ինչը բավարար չէ ենթադրություն անելու, որ Դ.Գիգաուրու բնակության վայրում կարող են հայտնաբերվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր»: 12. Բողոքաբերը նշել է նաև, որ ըստ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 26-ի որոշման՝ խուզարկությունը պետք է իրականացվեր Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող բնակարանում, մինչդեռ խուզարկություն է կատարվել Սիրուն Նաջարյանին պատկա- նող բնակարանում: Այդ խուզարկությունը կատարելու համար ժամանած ոստիկաններին ներկայացվել է առարկություն, որ Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանն այդ բնակարանում չի բնակվում և այն նրա բնակարանը չէ: Այդուհանդերձ խուզարկությունը կատարվել է, և դրանով ուղղակիո- րեն խախտվել է Սիրուն Նաջարյանի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, հետևաբար այդ գործողությունը, որպես օրենքի խախտմամբ կատարված գործողություն, ենթակա է անվավեր ճանաչման: 13. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է նաև, որ խուզարկու- թյուն կատարելու նպատակով ժամանած ոստիկանները տեղեկացվել են, որ Սեպուհ Թադևոսյանը Հոլանդիայից Հայաստան է եկել եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար, հետևաբար՝ 2015 թվականի մարտի 4-ին մահացած եղբոր մահը սգալով Հայաստանի Հանրա- պետություն ժամանած Սեպուհ Թադևոսյանը չէր կարող 2015 թվականի մարտի 6-ին՝ ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, եղբոր հոգեհանգստի արարողության ժամանակ, գողություն կատարել կամ գողացված ոսկյա զարդեր թաքցնել իր ենթադրյալ բնակարանում: Վճռաբեկ բողոքի հեղինակը շեշտել է, որ վիճարկվող դատական ակտի կայացման համար հիմք է հանդիսացել ակնհայտ կեղծ օպերատիվ

717 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տեղեկատվությունը, ինչի մասին ուղղակիորեն վկայում է այն հանգա- մանքը, որ եղբոր մահը սգացող Սեպուհ Թադևոսյանը հոգեհանգստի արարողության ժամանակ չէր կարող գողություն կատարել կամ գողոն թաքցնել: 14. Բողոքաբերը փաստարկել է, որ իր բարձրացրած խնդիրներին, մասնավորապես քննիչի կողմից թույլ տրված խախտում ներին, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և կայացրել է չհիմնավորված ու չպատճառաբանված դատական ակտ: Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ սույն գործով կայացված դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 գործով որոշմանը, քանի որ ստորադաս դատարանների վերոհիշյալ դատական ակտերը չեն հիմնավորվել և չեն պատճառաբանվել, իսկ չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը: 15. Վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումներն ամբողջությամբ բեկանել և փոփոխել, բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը մերժել, ճանաչել 2015 թվականի մարտի 28-ին կատարված խուզարկությամբ Սիրուն Նաջար- յանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, իսկ կատարված խուզարկությունը՝ որպես օրենքի խախտմամբ իրակա- նացված գործողություն՝ համարել անվավեր: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը 16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խուզարկություն կատարելը թույլատրելիս անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 17. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` «Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտա- շիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում» խուզարկություն կատարելը թույլատրելիս ստորադաս դատարանները պահպանել են արդյոք անձի` բնակարանի անձեռնմխելիության իրա- վունքը:

I. Միջազգային-իրավական չափանիշները. 18. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ նաև՝ Դաշնագիր) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող ենթարկվել (...) քմահաճ կամ 718 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անօրինական ոտնձգության իր բնակարանի անձեռնմխելիության (...) նկատմամբ»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր (...) բնակարանի (...) նկատմամբ հարգա- նքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասա- րակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Մեջբերված միջազգային-իրավական նորմերով նախատեսված է անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Վերջինս անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի բաղադրատարր է և, որպես այդպիսին, հանդիսանում է անձի և հասարակության բնականոն գործունեության ու զարգացման կարևոր նախապայման: Նշվածի հաշվառ- մամբ միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով նախատեսված են բնակարանի անձեռնմխելիության իրավունքի նվազագույն երաշխիքն- երը: 19. Այսպես, Դաշնագրով նախատեսված է բնակարանի անձեռն- մխելիության նկատմամբ «քմահաճ կամ անօրինական ոտնձգության» արգելք: Ընդ որում Դաշնագրի 17-րդ հոդվածի կապակցությամբ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեի (HRC)` 1988 թվականի ապրիլի 8-ի «Անձնական, ընտանեկան կյանքի, բնակարանի և հաղորդակցության հարգման ու պատվի և համբավի պաշտպանության իրավունքի մասին» թիվ 16 ընդհանուր նկատառման (General Comment No. 16, Article 17: The right to respect of privacy, family, home and correspondence, and protection of honour and reputation) 3-րդ պարագրաֆի համաձայն` «անօրինական» եզրույթը նշանակում է, որ միջամտություն ընդհանրապես չի կարող տեղի ունենալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպ- քերի: Պետությունների կողմից թույլատրվող միջամտությունը կարող է իրականացվել միայն օրենքի հիման վրա, որն էլ իր հերթին պետք է համապատասխանի Դաշնագրի դրույթներին, նպատակներին և խնդիր- ներին: Նույն փաստաթղթի 4-րդ պարագրաֆի համաձայն` «քմահաճ ոտնձգություն» արտահայտությունը կարող է տարածվել նաև օրեն- քով թույլատրելի միջամտության դեպքերի վրա: Քմահաճության

719 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հասկացության ներդնումը կոչված է ապահովել, որպեսզի օրենքով թույլատրելի միջամտությունը համապատասխանի Դաշնագրի դրույթ- ներին, նպատակներին, խնդիրներին և բոլոր դեպքերում լինի կոնկրետ հանգամանքներում հիմնավորված: 20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր հերթին, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավ- որել առ այն, որ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն՝ - պետք է կատարվի «օրենքին համապատասխան», - հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ, - այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս, ի թիվս այլնի, Սմիրնովն ընդդեմ Ռուսաստանի (Smirnov v. Russia) գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետ 37, Կոլեսնիչենկոն ընդդեմ Ռուսաս- տանի (Kolesnichenko v. Russia) գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռ, գանգատ թիվ 19856/04, կետ 30): Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն «անհրաժեշտություն» հասկացությունը ենթադրում է, որ միջամտությունը համապատասխանում է անհետաձգելի հասարակական պահանջին և համաչափ է հետապնդվող նպատակին: Միջամտության` «ժողովրդա- վարական հասարակությունում անհրաժեշտ» լինելը գնահատելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում, որ հայեցողության որոշակի շրջանակ թողնված է Պետություններին: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված բացառությունները պետք է նեղ մեկնաբանվեն և դրանց անհրաժեշտությունը կոնկրետ գործով պետք է համոզիչ կերպով հաստատվի: Մասնավորապես, բնակարանի խուզ- արկության առնչությամբ Եվրոպական դատարանը գնահատում է` արդյոք այդ միջոցի կիրառման անհրաժեշտության համար ներկայացված հիմք- երը եղել են «վերաբերելի» և «բավարար» և արդյոք վերոնշյալ համա- չափության սկզբունքը պահպանված է: Վերջինիս կապակցությամբ Եվրոպական դատարանը նախ պարզում է` արդյոք համապատասխան օրենսդրությունը և պրակտիկան անձանց տրամադրում են համարժեք և արդյունավետ երաշխիքներ չարաշահումների դեմ, այնուհետև հաշվի է առնում գործի կոնկրետ հանգամանքները` պարզելու համար արդյոք միջամտությունը եղել է համաչափ հետապնդվող նպատակին (տե՛ս, Սմիրնովն ընդդեմ Ռուսաստնի (Smirnov v. Russia) գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետեր 43-44): Որպես վերջին

720 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանգամանքի գնահատման չափանիշ Եվրոպական դատարանը, ի թիվս այլնի, հիմք է ընդունում այն հանցագործության ծանրությունը, որի կապա- կցությամբ խուզարկությունը կատարվում է, թույլտվությունը տալու կարգը և հանգամանքները, մասնավորապես` այդ պահին հավելյալ ապացույց- ների առկայությունը, թույլտվության բովանդակությունը և սահմաննե- րը` հատուկ ուշադրություն դարձնելով խուզարկվող բնակարանի բնույթին և այն երաշխիքներին, որոնք կիրառվել են միջամտության ազդեցությունը ողջամտորեն սահմանափակելու համար (տե՛ս, Բաքն ընդդեմ Գերմանիայի (Buck v. Germany) գործով 2005 թվականի ապրիլի 28-ի վճիռ, գանգատ թիվ 41604/98, կետ 45): II. Ներպետական իրավական կարգավորումները. 21. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրեն- քով նախատեսված դեպքերի: Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրա- վունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

721 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար: 3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածը սահ- մանում է, որ. «1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում (...) քննիչի (...) պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար: 2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքնե- րի և ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքն- երի ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար: Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել` լրացնել դրանք»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Միջնորդության քննումն ավարտելուց հետո դատավորը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը»: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված` անձի հիմնական իրավունքների գերակայության հիմնադրույթից բխում է, որ հանրային շահի համեմատ մարդու իրավունքի գերակայությունը կանխավարկած է, քանի դեռ կոնկրետ դեպքում, հանրային շահի կարևորությունից ելնե- լով, այդ կանխավարկածը պատշաճ ընթացակարգով չի հաղթահարվում: Նշվածից ելնելով անձի իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել կոնկրետ գործով հանրային շահի կարևորությունը: Հաշվի առնելով, որ խուզարկությունը դասվում է այն քննչական գործողությունների շարքին, որոնք էականորեն սահմանափակում են անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` ներպետական օրենսդրությամբ միջազգային իրավական չափանիշների հաշվառ- մամբ նախատեսված են դրա օրինականությանը և արդարացվածության

722 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ապահովմանն ուղղված մի շարք կարգավորում ներ, որոնք իրենց հերթին անձանց իրավունքների ապահովման երաշխիքներ են: Այսպես, օրենսդիրը, խուզարկությունը դասելով նախնական դատական վերահսկողության օբյեկտների շարքին, հստակ սահմանել է ինչպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու, այնպես էլ այն իրականացնելու փուլերին առաջադրվող մի շարք պահանջներ: Մասնավորապես, խուզարկություն կատարելու թույլտվություն տալու փուլին առաջադրվող հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական և իրավական հիմքերի առկայությունը: II.I. Խուզարկության կատարման փաստական հիմքը. 22. Բնակարանի խուզարկության կատարման փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ: Հաշվի առնելով, որ բնակարանում խուզարկություն կատարելը կապված է անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի էական սահմանափակման, ինչպես նաև հարկադրանքի կիրառման հետ` դրա կատարման փաստական հիմքին պետք է ներկայացվեն խիստ պահանջներ: Հակառակ մոտեցումը կհանգեցնի կամայականությունների` խախտելով միջամտության համաչափության սկզբունքը: Այսպես, խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այս փուլում տվ յալի գնահատման չափանիշներին ներկայացվում են ավելի ցածր պահանջներ, քան անձի մեղավորության հարցի գնահատման ժամանակ ապացույցների գնահա- տմանը: Խուզարկության կատարման փաստական հիմք կարող են հանդես գալ, որպես կանոն, քրեական գործի նյութերում առկա և որոշակի բնա- կարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույց- ները (կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի ցուցմունքներ և այլ- ն): Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվ յալներին` անհրաժեշտ է նշել, որ դրանք ապացույցների նկատմամբ ստորադաս բնույթ ունեն, սակայն որոշ դեպքերում անփոխարինելի և եզակի տվյալներ կարող են պարունակել որոշակի բնակարանում գոր- ծի համար նշանակություն ունեցող առարկաների կամ անձանց գտնվելու վերաբերյալ, հետևաբար օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալները վարույթն իրականացնող մարմ նի կողմից անտեսելն անթույլատրելի է: Միևնույն ժամանակ օպերատիվ-հետախուզական

723 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

գործունեության առանձնահատկություններով (մասնավորապես` գոր- ծունեության գաղտնի մեթոդների և միջոցների կիրառումը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահությունը («Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված) պայմանավորված` մի շարք դեպքերում վարույթն իրականացնող մարմինը զրկված է գնահատելու օպերատիվ- հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալն- երը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը հնարավոր է գնահատման ենթարկել, այն կարող է հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի միջոցառման՝ - կոնկրետ տեսակին («Օպերատիվ-հետախուզական գործունեու- թյան մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մաս) օրենքով առաջադրվող պահանջները: Այսպես, «Օպերատիվ-հետախուզական գործունեու- թյան մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված է օպերա- տիվ-հետախուզական միջոցառումների որոշակի տեսակների նկատմ- ամբ նախնական դատական վերահսկողության պահանջ, ինչը դրանց օրինականության գործուն երաշխիք է: Այդպիսի օպերատիվ-հետախուզ- ական միջոցառումներն են` ներքին դիտումը, նամակագրության, փոստ- ային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը, հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, ֆինանսական տվ յալների մատչելիու- թյան ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը, ինչպես նաև արտա- քին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, - արդյունքների ամրագրման եղանակը (օրինակ` տեխնիկական միջոց- ների կիրառման առկայությունը), - աղբյուրի` օրենքով սահմանված կարգով բացահայտման հան- գամանքը և այլն: Իսկ այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեության տվ յալի գնահատումն անհնար է, այն ինքնին խուզարկության հիմք չի կարող հանդիսանալ, սակայն այլ տվյալների (այդ թվում` օպերատիվ-քննչական իրադրության) հետ համակցությամբ կարող է հաշվի առնվել խուզար- կության կատարման անհրաժեշտության հարցը լուծելիս, հատկապես

724 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քննության վաղ փուլերում, երբ համապատասխան ապացույցներ դեռ ձեռք չեն բերվել: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումը հիմնված է նաև Եվրոպական դատարանի` Ռատուշնան ընդդեմ Ուկրաինայի գործով արտահայտած իրավական դիրքորոշումների և կոնկրետ գործի փաստերին տրված գնահատակաների վրա: Մասնավորապես, վկայակոչ- ված որոշմամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանն ուներ որոշակի տվյալներ` ենթադրելու, որ Դիմումատուի որդ- ին կարող էր ներգրավված լինել քննվող գողությանը և որ նա փաստացի մշտապես կամ զգալի ժամանակահատվածում բնակվել է Դիմումատուի տանը: Այսպես, առկա է եղել վկայի ցուցմունք, որի համաձայն գողության գիշերը Դիմումատուի որդու մեքենային նման մեքենա է նկատվել խանութի մոտ: Ավելին` Դիմումատուի որդին գործազուրկ է եղել և արձանագրվել է, որ նա ընկերական հարաբերություններ է ունեցել նախկինում գողու- թյան համար դատապարտված անձի հետ: Վերջապես, չնայած առկա էին վկաների ցուցմունքներ առ այն, որ Դիմումատոի որդին քննարկվող իրադարձությունների ժամանակ այլ քաղաքում է ապրել, առկա էին նաև փաստական տվյալներ և ցուցմունքներ այն մասին, որ նա ապրում էր Դիմումատուի հետ` նրա տանը: Վերոնշյալի հաշվառմամբ Եվրոպական դատարանը գտել է, որ այդ տվյալներն ունակ էին հանգեցնել համոզման, որ գողացված իրերը կարող էին պահվել Դիմումատուի բնակարանում: Եվրոպական դատարանն ընգծել է, որ նման կասկած հարուցող փաստերը կարիք չունեն լինելու նույն մակարդակի, ինչպիսիք անհրաժեշտ են մեղադրանք առաջադրելու կամ անձին դատապարտելու համար: Նշելով նաև, որ ներպետական դատարանը կասկածը հաստատված է համարել` հղում կատարելով օպերատիվ-հետախուզական միջոցառում ների ար- դյունքում ստացված տվյալների վրա, գտել է, որ հավելյալ տվյալներ պահանջելն իրավացիորեն արդարացված չէր լինի` հաշվի առնելով քննության վաղ փուլը և մասնավորապես այն փաստը, որ որոշ էական ապացույցներ (այն է` գողացված իրերը) դեռ պետք է բացահայտվեին (տե՛ս Ռատուշնան ընդդեմ Ուկրաինայի (Ratushna v. Ukraine) գործով 2010 թվականի դեկտեմբերի 2-ի վճիռ, գանգատ թիվ 17318/06, կետեր 76-77, 80): 23. Անհրաժեշտ է ընդգծել, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվ յալները»: Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին: Տվ յալ- ների` բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ: Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական

725 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահան- գումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա: II.II. Խուզարկության կատարման իրավական հիմքը. 24. Խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է: Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշում ները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված: Մասնավորապես, նախաքննական մարմնի որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրու- թյուն կա կատարել խուզարկություն, ինչպիսի առարկաներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազա- տությունների սահմանափակման հետ կապված գործողության արդյու- նքում, դրա կատարման ժամկետը, այն բնակարանի նույնականացման տվյալները, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը, տվ յալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ փնտրվող առարկաները գտնվում են տվյալ բնակարանում, քննչական գործողության անմիջական կատա- րողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար: Դրան համապատասխան` միջնորդության քննման արդյունքում դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշումը պետք է պարունակի նշում խուզարկության կատարման փաստական հիմքերի առկայության մասին, դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության մասին հիմնավորումներ, փնտրվող առարկաների` գործի համար նշանակության վերաբերյալ հիմ նավորում ներ, ինչպես նաև հստակ նշում բնակարանի նույնականացման համար անհրաժեշտ տվյալների և փնտրվող առարկաների բնութագրի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ որպես բնակարանի նույնականացման տվյալ պետք է նշվի դրա տեսակը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետ), գտնվելու վայրը` հասցեն, ինչպես նաև` ում է պատկանում կամ ում կողմից է մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում (սուբ- յեկտը, ում բնակարանի անձեռնմխելիության իրավունքը ենթակա է

726 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

սահմանափակման): Դատարանին նշված տվյալների տրամադրումը և վերջինիս կողմից դրանց ստուգումը և դատական ակտում արտացոլումը երաշխիք է անձի` Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով նախատեսված` բնակարանի անձեռմխելիության իրավունքի ապահովման համար: Ավելին` «բնակարան» հասկացության տակ ներառվող որոշակի օբյեկտներ ունեն իրավական պաշտպանության ավելի բարձր աստիճան, որը ենթադրում է դրա անձեռնմխելիության սահմա- նափակման արգելք (օրինակ` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված օբյեկտները) կամ դրա համար ավելի խիստ պահանջներ (օրինակ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 449-րդ հոդվածով նախատեսված` դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող օբյեկտները), իսկ առանց բնակարա- նի նույնականացման վերոնշյալ տվ յալներն ունենալու անհնարին կլինի դրանց իրավական պաշտպանությունն ապահովելը: 25. Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումները հիմնված են նաև Եվրոպական դատարանի այն իրավական դիրքորոշումների վրա, որոնց համաձայն խուզարկության մասին որոշումները, որքանով հնարավոր է, պետք է ձևակերպվեն այն հաշվարկով, որպեսզի դրանց ազդե- ցությունը տարածվի ողջամիտ սահմաններում (տե՛ս Վան Ռոսեմ ն ընդդեմ Բելգիայի (Van Rossem v. Belgium) գործով 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռ, գանգատ թիվ 41872/98, կետ 45, Իլյա Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի (Iliya Stefanov v. Bulgaria) գործով 2008 թվականի մայիսի 22-ի վճիռ, գանգատ թիվ 65755/01, կետ 41): Խուզարկության վերաբերյալ յուրաքանչյուր որոշում պետք է պարունակի որոշակի նվազագույն տեղե- կություններ, որոնք կապահովեն խուզարկություն կատարող անձանց գործողությունների օրինականության հետագա ստուգման հնարավորու- թյունը (տե՛ս Վան Ռոսեմն ընդդեմ Բելգիայի (Van Rossem v. Belgium) գործով 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռ, գանգատ թիվ 41872/98, կետ 45): Վերը վկայակոչված Սմիրնովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրո- պական դատարանը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված` բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է ճանաչել, ի թիվս այլնի, հիմք ընդունելով, որ խուզարկության որոշումը կազ- մված էր չափազանց ընդարձակ եզրույթներով, այն չէր պարունակում որևէ տվյալ՝ շարունակվող վարույթի, խուզարկության նպատակի և այն պատճառների մասին, որոնք հիմք են հանդիսացել ենթադրելու, որ տվյալ անձի բնակարանում խուզարկություն կատարելու արդյունքում կարող են ձեռք բերվել որևէ հանցագործության ապացույցներ: Մասնավորապես, ներպետական դատարանը, նշելով, որ խուզարկության թույլտվությունը արդարացված էր, հղում է կատարել չորս անվանական փաստաթղթերի և այլ չորոշակիացված նյութերի` առանց նկարագրելու դրանցից որևէ մեկի բովանդակությունը: Դատարանը չի ներկայացրել որևէ հիմնավորում

727 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

այդ նյութերի վերաբերելիության մասին, ավելին` չորս փաստաթղթերից երկուսը հայտնվել են խուզարկության կատարումից հետո: Արդյունքում` Եվրոպական դատարանը գտել է, որ պետական մարմինները թույլ են տվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (տե՛ս վկայակոչված որոշման 47-րդ կետը): III. Իրավական կարգավորումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. 26. Գործի փաստերից երևում է, որ Քննիչը` բնակարանի խուզարկու- թյուն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշմամբ նշել է, որ անհայտ անձի կողմից 2015 թվականի մարտի 6-ի ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում Նաիրա Խաչիկի Մանասերյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 63/1 շենքի 12-րդ բնակարանից 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դեպքի կապակցությամբ Շենգա- վիթի բաժնից ստացվել է թիվ 28/1-3498 գրությունն այն մասին, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղե- կություններ են ստացվել, որ հնարավոր է հափշտակված ոսկյա զարդերը թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում: Նկատի ունենալով, որ հնարավոր է Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարա- նում, նշված բնակարանին կից օժանդակ շինություններում պահված լինեն հափշտակված ոսկյա զարդերը` Քննիչը միջնորդություն է հարու- ցել «Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում երեք օրվա ընթացքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Նյութերում առկա է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Ա.Հով- հաննիսյանի` 2015 թվականի մարտի 26-ի Շենգավիթ վարչական շրջա- նի քննչական բաժնի պետ Ս.Մկրտչյանին հասցեագրված թիվ 28/1- 3498 գրությունը, որի համաձայն՝ «(...) Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ում ստացվել է հավաստի օպերատիվ տեղեկություններ, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին /ծնվ. 01.06.1982թ., բն. ք. Երևան Արտաշիսյան փող. 48 շենք 15 բն./ պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փող. 48շ. 15 բնակարանում» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ հնարավոր է` Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում խուզարկությամբ հայտնաբերվեն ոսկյա զարդերը, գտել է, որ Քննիչի միջնորդությունը ենթակա է բավարարման: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը

728 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշել է. «Միջնորդությունը բավարարել: Թույլատրել 2015թվ. մարտի 26-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում կատարելու խուզար- կություն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում)» (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, գտել է, որ Քննիչն իր որոշմամբ ներկայացրել է խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորում ներ, իսկ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, որ սույն գործում առկա են հիմքեր, ինչը բավարար է ենթադրելու, որ Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում և բնակարանին կից օժանդակ շինություններում կարող են պահվել հափշտակված ոսկյա զարդերը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): 27. Նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 18-25-րդ կետերում շարադրված իրավական նորմերը և դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ. - Քննիչի միջնորդության մեջ որպես խուզարկության փաստական հիմք վկայակոչվել է միայն Շենգավիթի բաժնից ստացված թիվ 28/1- 3498 գրությունն այն մասին, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հափշտակված ոսկյա զարդերը թաքցված լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում, - Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է գրությունը և դրա հիման վրա եզրահանգել, որ հնարավոր է, որ Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում խուզարկությամբ հայտնաբերվեն ոսկյա զարդերը` բավարարելով Քննիչի միջնորդությունը, - Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին գտել է, որ Քննիչն իր որոշմամբ ներկայացրել է խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, իսկ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության: 27.1. Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս դատարանները որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք են դիտար- կել միայն Շենգավիթի բաժնից ստացված վերոնշյալ գրությունը՝ առանց գնահատման ենթարկելու դրանում առկա տվ յալները: Այսպես, ստորադաս դատարաններն անտեսել են հանգամանքներն առ այն, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընգրկված չեն նախ- նական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը

729 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բացահայտված չէ: Գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում են այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար: Նման պայմաններում՝ միայն վկայակոչված օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկություն կատարելու թույլտվություն տալը բովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նկատ- մամբ դատական վերահսկողության էությունը, այն դարձել է ձևական, իսկ անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է: 27.2. Բացի այդ` գործի փաստերից հետևում է, որ ինչպես Քննիչը, այնպես էլ ստորադաս դատարանները որպես Բնակարանի նույնակ- անացման տվյալ նշել են, որ այն պատկանում է Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին: Մինչդեռ ինչպես միջնորդության մեջ, այնպես էլ ստո- րադաս դատարանների հետևություններում առկա չէ որևէ հիմնավորում, իսկ գործի նյութերում որևէ պատշաճ փաստաթուղթ այն մասին, թե Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանն ինչ առնչություն ունի (սեփականատերն է, բնա- կվում է կամ բնակվել է) Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանի հետ, այն պայմաններում, որ Ս.Թադևոսյանի կողմից 2011 թվականի մայիսի 11-ին ոստիկանություն ներկայացված` անձնագիր տալու մասին դիմումում որպես նրա բնակության վայր նշված է «Ս.Տարոնցի փ., 7շ., բն. 35» հասցեն (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Բացի այդ Վերաքննիչ դատարանին ներկայացված Սեփականության իրավունքի վկայականի համաձայն վկայակոչված բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սիրուն Նաջարյանին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 28. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագր- ում է, որ «Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտա- շիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում» խուզարկություն կատարելը թույլատրելիս ստորադաս դատարանները չեն պահպանել անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես խուզարկության կատարման բավարար հիմք գնահատելով Գրությունում մատնանշված օպերատիվ տվ յալը, չեն կատարել խուզարկությունը թույլատրելու համար վերաբերելի և բավարար հիմքեր նշելու իրենց պարտականությունը, որի արդյունքում Ս.Նաջարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը եղել է ոչ արդարացված: Արդյունքում, ինչպես նաև սխալ նշելով բնակարանի նույնականացման տվյալները, ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 24-րդ, Դաշնագրի 17- րդ, Կոնվենցիայի 8-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածների պահանջների խախտում ներ: Դրանք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների

730 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկ- անելու համար: Վերոնշյալի և սույն որոշման 27-27.2-րդ կետերում նշված վերլուծու- թյան հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը և մերժել բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու վերաբերյալ նախաքննության մարմ նի միջնոր- դությունը: Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի փաստարկներին այն մասին, որ Ս.Թադևոսյանը չէր կարող գողություն կատարած լինել (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում` դրանք գնահատելով որպես սույն գործով խուզարկություն կատարելը թույլատե- լու հարցին ոչ վերաբերելի, քանի որ ինչպես քննիչի միջնորդությունում, այնպես էլ ստորադաս դատարանների դատական ակտերում որևէ նշում կամ ակնարկ առկա չէ Ս.Թադևոսյանի կողմից հանցանքը կատարված լինելու կասկածի վերաբերյալ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանր- ապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներ- կայացուցիչ Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 26-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանել և բնակա- րանի խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու վերաբերյալ նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մարտի 26-ի միջնորդությունը մերժել: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողո- քարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

731 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

55.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0039/01/15

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ պաշտպան Տ.ԵՆՈՔՅԱՆ Վ.ՔՈՍՅԱՆ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մհեր Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Վ.Քոսյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի մարտի 30-ին թիվ Ն/ՏՍ-06/1-3308 գրությամբ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատաս- խանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) գոր- ծադիր տնօրեն Դ.Բաղդասարյանը յուրացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանին:

732 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության (այսուհետ նաև՝ ՔԳՎ) Երևան քաղաքի քննչական վարչության (այսուհետ նաև՝ ՔՎ) Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ վերոհիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: 2014 թվականի հուլիսի 15-ին ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Գևորգյանը քննիչ Ա.Գեղամյանի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը 2014 թվականի օգոստոսի 1-ի թիվ 50/726դ-14 գրությամբ պատասխանել է, որ բաց է թող- նվել օրենքով նախատեսված բողոքարկման ժամկետը՝ միևնույն ժաման- ակ նշելով, որ քննիչ Ա.Գեղամյանի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման օրինականությունը հաստատվել է Երևան քաղաքի դատախազությունում: Ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Գևորգյանը 2014 թվականի օգոստոսի 6-ին բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել Ա.Գեղամյանի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի որոշումը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմ- բերի 2-ի որոշմամբ բողոքը մերժվել է: Ընկերության ներկայացուցիչ Ա.Ասատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և նյութերն ուղարկել դատախազին` օրենքի պահանջի համաձայն ընթացքը լուծելու համար: Մինչ այդ` 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում Արամայիս Ասատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 13804014 քրեական գործը` Մ.Հովհաննիսյանի կողմից յուրացման եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու փաստի առթիվ: Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշ- մամբ Մ.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նույն օրը նրա նկատ- մամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և հայտարարվել հետախուզում:

733 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2014 թվականի նոյեմբերի 28-ին թիվ 13804014 քրեական գործով վարույթը կասեցվել է Մ.Հովհաննիսյանի գտնվելու վայրը պարզված չլի- նելու պատճառաբանությամբ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատ- ախազի տեղակալ Կ.Հովհաննիսյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի որոշումը վերացվել է, հարուցվել թիվ 13212714 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: 2015 թվականի փետրվարի 9-ին Մ.Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նույն օրը թիվ 13804014 քրեական գործով վարույթը վերսկսվել է, և Մ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 2015 թվականի փետրվարի 11-ին թիվ 13804014 քրեական գործը միացվել է թիվ 13212714 քրեական գործին: 2015 թվականի փետրվարի 12-ին Մ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2015 թվականի փետրվարի 27-ին Մ.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանը դատաքննության արագացված կարգի կիրառմամբ 2015 թվականի մարտի 19-ի դատավճռով Մ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը` ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամ- կետով` առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվել, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

734 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

3. Ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի մարտի 19-ի դատական ակտը՝ թողել օրինական ուժի մեջ: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Վ.Քոսյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի պաշտպան Վ.Քոսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը. 5. Մ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, 2013 թվականի դեկտեմբերի 25-ից հանդիսանալով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության գործակալ, 2014 թվականի փետր- վարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ընդհանուր թվով 44 պայմանագիր է կնքել «Տրանս Կոմֆորտ» և «Կինգ Դելյուքս» ՍՊ ընկերությունների հետ և համատեղ միասնական դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է դրանց դիմաց ստացած, իր վստահությանը հանձնված, ապահովագրա- կան ընկերությանը պատկանող ընդհանուր առանձնապես խոշոր չափի հասնող 3.567.000 ՀՀ դրամ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 332- 333): 6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) [Պատիժ նշանակելիս] [դ]ատարանը հաշվի է առնում (…) ամբաստանյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի կողմից ծանր հանցագործություն կատարած լինելը և դրա` հանրության համար վտանգավորության աստիճանը, այն, որ ամբաստանյալին մեղսագրված, իրեն վստահված ուրիշի գույքի յուրացման առանձնապես խոշոր չափը առավել մոտ է տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես խոշոր չափի (…) նվազագույն սահմանին: Դատարանը հաշվի է առնում նաև հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, այն, որ Մ.Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել,

735 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, տուժողին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշ դատարանը հաշվի է առնում նրա` աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, այն, որ հանդիսանալով Ընկերության գործակալ` յուրացման եղանակով հափշտակել է Ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափի` 3.567.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարը, որից հետո մեկնելով Հայաստանի Հանրապետությունից` խուսափել է վարույթն իրականացնող մարմնից: Վերոհիշյալը համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ և հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատի- ժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ Մհեր Սամվելի Հավհաննիսյանն իր կատարած (…) հանցագործու- թյան համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 65-69): 7. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «Մ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս առաջին ատյանի դատ- արանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահման- ված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բավարար չափով ստուգման ու բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստա- նյալի վերաքննիչ բողոքում մատնանշված բոլոր հանգամանքները, (…) պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք- ների բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ նշանակել է ազատազրկման ձևով ռեալ պատիժ, ինչն արդարացի է, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից (…): Անդրադառնալով ամբաստանյալի վերաքննիչ բողոքի փաստարկին և այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցներին այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մար- զերի ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2013 թվականի թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդ- վածի 2-րդ մասով դատապարտված լինելով ազատազրկման և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում իր կամքով պարտավոր- վել է ավտովթարի հետևանքով մահացած տուժող Գ.Թովմասյանի երկու անչափահաս երեխաներին` մինչև նրանց չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ` որպես նրանց կենսաապահովման միջոց և բարոյական պարտականություն, ինչը չի կարող կատարել

736 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անազատության մեջ գտնվելու պայմաններում, ապա Վերաքննիչ դատարանն այն քննության առարկա չի դարձնում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործը որևէ առնչություն չունի քննվող թիվ ԵԿԴ/0039/01/15 քրեական գործի հետ: Ինչ վերաբերում է (…) ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանին տրված դրական բնութագրին, ինչպես նաև (…) Ընկերության գործադիր տնօրեն Հ.Գևորգյանի կողմից 28.04.2015թ.-ին տրված տեղեկանքին այն մասին, որ (…) Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունը (…) ամբող ջությամբ կատարվել է, և Ընկերությունը այս պահին որևէ պահանջ չունի ամբաստանյալի նկատմամբ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկ- ման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 66-75): 8. Քրեական գործի նյութերում առկա են հետևյալ փաստական տվյալ- ները. 1) 2015 թվականի փետրվարի 12-ի թիվ 18 օրդերը, ըստ որի՝ Մ.Հովհանն- իսյանի կողմից «Նաիրի Ինշուրանս» ընկերության հաշվեհամարին փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 299): 2) «Նաիրի Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Հ.Գևորգյանի կողմից 2015 թվականի ապրիլի 28-ին տրված տեղեկանքն այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Մ.Հովհաննիսյանի գործակալա- կան թիվ Գ13-113 պայմանագրից բխող և ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունը վերջինիս կողմից ամբող ջությամբ կատարվել է, և ընկերությունն այս պահին որևէ պահանջ չունի նրա նկատմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 40): 3) Ա.Բադալյանի 2015 թվականի ապրիլի 3-ին տրված հայտարարությունն այն մասին, որ ավտովթարի հետևանքով իր ամուս- նու՝ Գ.Թովմասյանի մահից հետո Մ.Հովհաննիսյանը պարտավորվել է իրենց երկու անչափահաս երեխաներին մինչև չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ, որն էլ պարտաճանաչ կատարում է (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 38): 4) Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 10/11 շենքի համայնքի նախագահի կողմից ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանին տրված դրական բնութագիրը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 39):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորում ները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմնավորում ներով.

737 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ հոդվածների, 358-րդ հոդվածի 4-րդ մասի և 360-րդ հոդվածի պահանջների խախտումներ: Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը հաշվի չի առել հանցավորի անձը բնութագրող և արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող քրեական գործում առկա փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալը տուժողի վնասն ամբող ջությամբ վերականգնել է, նախկինում արատա- վորված չի եղել, կամավոր ներկայացել է նախաքննական մարմին, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, օգնել է նախաքննական մարմնին հանցագործությունը բացահայտելուն, տուժողը բողոք չունի և խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել: Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել վերաքննիչ բողոքում փաստարկված այն հանգամանքը, որ ամբաստանյալը մեկ այլ` ավտով- թարի վերաբերյալ քրեական գործով, առանց դատարանի որոշման, կամավոր իր վրա է վերցրել տուժողի մանկահասակ երեխաներին որպես կենսաապահովման գումար՝ ամսական 30.000 ՀՀ դրամ, հատկացնելու պարտավորություն և շուրջ երեք տարի պարտաճանաչ կատարում է ստանձնած պարտավորությունը, ինչը չի կարող անել անազատության մեջ գտնվելու պայմաններում: 10. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ նույնանման փաստական հանգամանքներով թիվ ՎԲ-124/07, թիվ ՎԲ-192/07, թիվ ԵԿԴ/0126/01/10, թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08, թիվ ԵՔՐԴ/0571/01/08, թիվ ԼԴ/0019/01/09 և թիվ ՍԴ/0226/01/09 որոշում ներում սեփականության դեմ ուղղված հան- ցագործություններով պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավա- կան խնդրի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին: 11. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել և փոփոխել. ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հար- ցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք

738 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլա- տրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման հետևու- թյունները: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումար- տակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարա- նը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգա- մանքները: (...)»: Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որո- շումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաս- տանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ ան- ձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբող ջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտան- գավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գոր- ծոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարա- բերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգա- մանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիք- ներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/00- 34/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13,

739 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14 և այլն): 14. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հան- գամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյա- հոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: (...) (...) [Պ]ատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (տե՛ս Ս.Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը): Իսկ Ս.Աղախանյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) [Յ]ուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (…), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: (...) պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատ- ժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները» (տե՛ս Ս.Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպ- տեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը): Ս.Սարգսյանի և Ս.Աղախանյանի գործերով որոշումներում արտա- հայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը վերա- հաստատել է նաև Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի վերաբերյալ որոշ- ման շրջանակներում՝ ընդգծելով, որ. «[Յ]ուրաքանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը որոշելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվ յալների ամբողջական վերլուծությունը: Մասնավորապես, հանցավորի անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողո- վրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևո- րած դրական վարքագիծը (կատարվածի համար զղ ջալը, ճշմարտացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնասը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների

740 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով` հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն՝ պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը» (տե՛ս Ջ.Շիրվանյանի և Ա.Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտե- մբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 որոշման 13-րդ կետը): 14.1. Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ե.Սարգսյանի և Գ.Պետ- րոսյանի գործերով որոշումներում քննարկման առարկա դարձնելով սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական խնդիրը՝ Վճռաբեկ դատա- րանն ընդգծել է, որ. «(...) [Հ]անցագործության հանրային վտանգավ- որության աստիճանի նվազեցման համար էական նշանակություն ունի պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինե- լու հանգամանքը» (տե՛ս Ե.Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարա- նի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08 որոշման 31-րդ կետը, Գ.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշման 22-րդ կետը): 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առել հանցագործության կատար- ման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ Մ.Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, առաջադրված մեղա- դրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, տուժողին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրա- հանգել է, որ Մ.Հովհաննիսյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (տե՛ս սույն որոշ- ման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը, մատնանշել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում հիմք ընդունված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվ յալները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և արդյունքում եզրահանգել, որ

741 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ազատազրկման ձևով նշանակված պատիժը արդարացի է, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված սկզբունքից: Միևնույն ժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործով ամբաստանյալն իր կամքով պարտա- վորվել է ավտովթարի հետևանքով մահացած տուժողի երկու անչափահաս երեխաներին մինչև նրանց չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ` որպես նրանց կենսաապահովման միջոց և բարոյական պարտականություն, ինչը չի կարող անել անազատության մեջ գտնվելու պայմաններում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այն քննու- թյան առարկա չի դարձնում` նկատի ունենալով, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործը որևէ առնչություն չունի սույն քրեական գործի հետ: Քննարկման առարկա դարձնելով բնակության վայրից ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանին տրված դրական բնութագիրը, ինչպես նաև հանցա- գործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցած լինելու մասին 2015 թվականի ապրիլի 28-ի տեղեկանքը (տե՛ս սույն որո- շման 8-րդ կետը)՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերոգրյալ հանգամանքները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանա- կված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու համար (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): 16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգա- մանքները համադրելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերա- քննիչ դատարանը թեպետ արձանագրել է գործում առկա ամբաստան- յալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայու- թյունը, սակայն դրանք պատշաճ իրավական գնահատականի չի արժա- նացրել նշանակված պատժի կրման անհրաժեշտության հարցը որոշելիս: Այսպես` Վերաքննիչ դատարանը պատշաճ ստուգման և գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանա- կան և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ Մ.Հովհաննիսյանի՝ դրական բնութագրվելը, վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայանալը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերջին հանգամանքը էական նշանակություն ունի նաև հանցագործության հանրային վտանգա- վորության աստիճանի նվազեցման տեսանկյունից: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքի այն փաստա- րկը, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործով նշանակված պատիժը

742 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

պայմանականորեն չկիրառելու արդյունքում ամբաստանյալն իր կամքով պարտավորվել է ավտովթարի հետևանքով մահացած տուժողի երկու անչափահաս երեխաներին մինչև նրանց չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ (որպես նրանց կենսաապահովման միջոց և բարոյական պարտականություն)` Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել բովանդակային պատճառաբանություն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ երկու առանձին քրեական գործերի միմյանց հետ կապված չլինելը դեռևս չի կարող վկա- յել դրանցից մեկում առկա որևէ հանգամանքի՝ մեկ այլ գործի համար բացարձակ նշանակություն չունենալու մասին: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Հով- հաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրե- լիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: 17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 358-րդ հոդվածների պահանջների խախտում ներ, որոնք իրենց բնույթով էական են և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկա- նելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապե- տության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարան

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 19-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մայիսի 15-ի

743 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: 2. Ամբաստանյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողո- քարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

744 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

56.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԱՔԴ/0009/01/13

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ մասնակցությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դատախազ տուժող ամբաստանյալ պաշտպան Դ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ Վ.ՊԱՊՅԱՆԻ Ն.ԱՓՈՅԱՆԻ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Նելլի Խաչատուրի Ափոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ Ն.Ափոյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի

745 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11143211 քրեական գործը: 2012 թվականի փետրվարի 6-ին քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին` նախաքննությունը շարունակելու համար: 2012 թվականի հուլիսի 21-ին Նելլի Ափոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2012 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Ն.Ափոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջ- նորդությունը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: 2012 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Մնացական Կուրղինյանի կողմից Ն.Ափոյանի նկատմամբ վաշխառություն կատարելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի իրականացվել` համաներման ակտի ընդունման պատճառաբանությամբ: 2. 2013 թվականի հունվարի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավ- ճռով Ն.Ափոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ն.Ափոյանի` 2012 թվականի հուլիսի 18-ից մինչև 2012 թվականի հուլիսի 21-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` երեք տարի տասնմեկ ամիս քսանյոթ օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Տուժող Վիոլետա Պապյանի քաղաքացիական հայցը բավարարվել է, և վճռվել է Ն.Ափոյանից բռնագանձել 3.036.330 (երեք միլիոն երեսունվեց հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում: 3. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատա- վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Ն.Ափոյանը և տուժող Վ.Պապյանը, որոնք Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

746 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Ն.Ափոյանի պաշտ- պան Ա.Մարտիրոսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ուն- եցող փաստերը. 5. Ն.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափի գույք հափշտա- կելու դիտավորությամբ 2007 թվականի հուլիս ամսին Երևան քաղաքի Շիրվանզադե 1 հասցեում գտնվող Վահան Ենգիբարյանի գրասենյա- կում վերջինիս ծանոթ Վիոլետա Պապյանի դուստր Անի Կուրղինյանին «Սանկտ-Պետերբուրգի» համալսարանի Երևանի մասնաճյուղից «Հայ- Ռուսական պետական սլավոնական» համալսարան տեղափոխելու պատրվակով, չարաշահելով Վ.Պապյանի վստահությունը, խաբեությամբ նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողու- թյուն չկատարելով` խարդախությամբ հափշտակել է գումարը» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 203-204): 6. Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է 2011 թվա- կանի հոկտեմբերի 3-ին տուժող Վ.Պապյանի ամուսնու` Մ.Կուրղինյանի կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 2-3): 7. Տուժող Վ.Պապյանը նախաքննության ընթացքում հարցաքննվելիս նշել է, որ իր աղ ջկա` Ա.Կուրղինյանի համալսարան ընդունվելու կապակցությամբ իրենց ընտանիքի ծանոթ Վ.Ենգիբարյանը ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Այսպես` 2007 թվականի հուլիսի 24-ին ինքն Ա.Կուրղինյանի և Գ.Կուրղինյանի հետ գնացել է Վ.Ենգիբարյանի գրասենյակ, հանդիպել և ծանոթացել է Ն.Ափոյանի հետ: Վերջինս խոս- տացել է կազմակերպել Անիի ընդունելության հարցը և դրա դիմաց իրե- նից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար: 2007 թվականի հուլիսի 25-ին դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում ինքն անձամբ 9.000 ԱՄՆ դոլար գումարը հանձնել է Ն.Ափոյանին, վերջինս վերցրել է այն, դրել պայուսակի մեջ և խոստացել Սանկտ-Պետերբուրգի համալսարանի առաջին կիսամյակն ավարտելուց հետո Ա.Կուրղինյանին տեղափոխել Սլավոնական համա- լսարան (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 13-14, 45-47, հատոր 2, թերթեր 25-29, 85-91): Դատաքննության ընթացքում Վ.Պապյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Ենգիբարյանի գրասենյակում Ն.Ափոյանն առաջարկել է,

747 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որ Անին սկզբում ընդունվի Սանկտ-Պետերբուրգի համալսարան, որտեղ մեկ կիսամյակ սովորելուց հետո կտեղափոխի Սլավոնական համալ- սարան: Նշված գործողությունների համար իրենից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար գումար: Հաջորդ օրը հանդիպել են դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում: Ինքը պայուսակից հանել է ծրարը և տվել Ն.Ափոյանին: Վերջինս վերցրել է այն, թերթելու նման հաշվել գումարը և դրել պայու- սակի մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 79-80): 8. Վկա Ա.Կուրղինյանը նախաքննության ընթացքում հարցաքննվե- լիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականին ինքը ցանկանում էր ընդունվել Սլավոնական համալսարան, սակայն առաջին քննությունը չի ստացել, և իրենց ընտանիքի ծանոթ Վ.Ենգիբարյանը ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Հանդիպումը եղել է Վ.Ենգիբարյանի` Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, ներկա են եղել ինքը, մայրը` Վ.Պա- պյանը, հորեղբոր որդին` Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը: Ն.Ափոյանն առաջարկել է ժամանակավոր ընդունվել Սանկտ-Պետեր- բուրգի համալսարան, այնուհետև առաջին կիսամյակն ավարտելուց հետո տեղափոխվել Սլավոնական համալսարան: Վերոնշյալ գործողությունների համար նա իր մայրիկից` Վ.Պապյանից պահանջել է 9.000 ԱՄՆ դոլար: Հաջորդ օրը դարձյալ Վ.Ենգիբարյանի գրասենյակում նույն մարդկանց ներկայությամբ Վ.Պապյանն այդ գումարը փոխանցել է Ն.Ափոյանին (տե- ՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 51-52, հատոր 2, թերթեր 16-19): Ա.Կուրղինյանը Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նշել է. «Դուք [Ն.Ափոյանը] մամայի ձեռքից վերցրեցիք [9000 ԱՄՆ դոլար գումարը] և անմիջապես դրեցիք ձեր պայուսակի մեջ: Ներկաներից ինչ-որ մեկը հարցրեց ձեզ` գումարը չեք հաշվում, իսկ դուք ասացիք, որ ոչ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 111): Դատաքննության ընթացքում Ա.Կուրղինյանը հայտնել է, որ իր հորեղբոր որդու` Գ.Կուրղինյանի միջոցով ծանոթացել են Վ.Ենգիբարյանի հետ: Վերջինս ասել է, որ ծանոթ ունի, ով կարող է օգնել ընդունելության հարցում, և ծանոթացրել է Ն.Ափոյանի հետ: Առաջին հանդիպմանը գնացել են ինքը, քույրը, մայրը և Գ.Կուրղինյանը: Ինքը և քույրը սպասել են մեքե- նայում, իսկ մայրն ու Գուրգենը գնացել են Վ.Ենգիբարյանի գրասենյակ: Ն.Ափոյանի առաջարկով ինքն սկզբում պետք է ընդունվեր այլ բուհ և առաջին կիսամյակը ավարտելուց հետո տեղափոխվեր Սլավոնական համալսարան: Հաջորդ օրը Վ.Ենգիբարյանի գրասենյակում հանդիպել են Ն.Ափոյանի հետ: Այդ ժամանակ Վ.Պապյանը պայուսակից հանել է ծրարով գումարը և տվել Ն.Ափոյանին: Վերջինս ծրարը նայել է, հաշվելու նման մատով արել, փակել է և դրել իր պայուսակի մեջ: Ա.Կուրղինյանը պնդել է, որ ինքը Ն.Ափոյանի հետ Վ.Ենգիբարյանի գրասենյակում հան- դիպել է մեկ անգամ (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 82):

748 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

9. Վկա Գ.Կուրղինյանը նախաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքները. «(...) Հորեղբորս աղջիկը` Անի Կուրղինյանը, (...) ցանկանում էր ընդունվել Սլավոնական համալսարան, սակայն չընդուն- վեց, և նրա մայրը` Վիոլետա Պապյանը, ասաց, որ ցանկանում էր մարդ գտնել, որը կօգներ ընդունվել համալսարան: Խոսակցության ժամանակ ես այդ մասին հայտնեցի աներոջս եղբայր Վազգեն Դեգիրմենջյանին, որը ասաց, որ իր ծանոթ Վահան Ենգիբարյանը հնարավոր է ծանոթ ունենա (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 12): Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում Գ.Կուրղին- յանը նշել է. «Գումարը Վիոլետան փոխանցեց Նելլի Ափոյանին ծրարով, Նելլին դրեց պայուսակի մեջ(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 113-114): Գ.Կուրղինյանը դատաքննության ընթացքում հարցաքննվելիս հայտնել է, որ իր բարեկամ Վազգեն Դեգիրմենջյանն է խորհուրդ տվել դիմել Վ.Ենգիբարյանին: Վերջինիս գրասենյակում իրենք` Ն.Ափոյանը, Ա.Կուրղինյանը, Վ.Պապյանը, Վ.Ենգիբարյանը և ինքը, հանդիպել են երկու անգամ, գումարային խոսակցությունները` 9.000 ԱՄՆ դոլարի մասին, վարել և Ն.Ափոյանի հետ համաձայնության է եկել Վ.Պապյանը: Հաջորդ օրը նույն մարդկանց ներկայությամբ Վ.Պապյանը 9.000 ԱՄՆ դոլ- ար գումարը ծրարով փոխանցել է Ն.Ափոյանին, վերջինս հաշվել է, նորից գումարը դրել ծրարի մեջ, այնուհետև դրել պայուսակը (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 83): 10. Վկա Վ.Ենգիբարյանը նախաքննության ընթացքում` 2011 դեկտեմբերի 28-ի հարցաքննության ժամանակ, տվել է հետևյալ ցուցմուն- քները. «2007 թվականին իմ ընկեր Վազգենը մեր տանն (...) ինձ ասաց, որ իր փեսայի` Գուգոյի հորեղբոր աղջիկը գալիս է (…) Սլավոնական համալսարան ընդունվելու համար (...): Քանի որ իմ ընկեր Վազգենն իմ կողմից շատ հարգված անձնավորություն էր, ես նրա խնդրանքը չմերժեցի և ասացի, որ վերջերս ծանոթացել եմ վերոհիշյալ համալսարանի պրոռե- կտորի` Նելլի Ափոյանի հետ և կարող եմ ծանոթացնել նրան և փեսայիդ իրար հետ (...): (...) Վիոլետայի աղջկան Նելլին հունվար ամսին պետք է տեղափոխեր Սանկտ-Պետերբուրգի համալսարանից Սլավոնական համալսարան և նրանից պահանջեց 9.000 ԱՄՆ դոլար: Ես ինձ այդ թիվը լսելիս վատ զգացի, բայց քանի որ Վիոլետան համաձայնվեց (...) Գուրգենի հետ եկան իմ օֆիս և այնտեղ իմ ներկայությամբ այդ գումարը հանձնեց անմիջա- պես Վիոլետան Նելլիին, Նելլին գումարը վերցրեց, հաշվեց և ասաց, որ հունվարի առաջին կիսամյակն ավարտելուց հետո անմիջապես կտեղափոխի Սանկտ-Պետերբուրգի համալսարանից Սլավոնական համալսարան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 62):

749 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2012 թվականի փետրվարի 10-ի հարցաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը հայտնել է հետևյալը` «(...) [Ի]մ Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում ես Նելլիի հետ ծանոթացրեցի Վիոլետա Պապ- յանին, Անի Կուրղինյանին և Գուրգեն Կուրղինյանին, խոսակցությունից հետո Նելլին ասաց, որ այդ գործը ուրիշների համար կաներ 10.000 ԱՄՆ դոլարով, բայց ձեր համար կվերցնեմ 9.000 ԱՄՆ դոլար (...): Մի քանի օրից կրկին իմ նշած գրասենյակում հանդիպեցինք: Վիոլ- ետան իմ, Անիի և Գուրգենի ներկայությամբ Նելլի Ափոյանին փոխանցեց 9.000 ԱՄՆ դոլար, Նելլին հաշվեց գումարը և խոստացավ հունվարի առաջին կիսամյակն ավարտելուց հետո Անիին տեղափոխել Սլավոնական համալսարան, անգամ խոստացավ վճարել առաջին տարվա ուսման վարձը (...): (...) 2011 թվականի հունվարին` օրը չեմ հիշում, ես, Մնացականը և Վոլոդյան հանդիպեցինք Նելլի Ափոյանի հետ նրա օֆիսում` Հ.Քոչար փողոցում: Հանդիպման ժամանակ ես Նելլիին ասացի, որ (...) ստացած 9.000 ԱՄՆ դոլարը հետ վերադարձրու, ամոթ է, և թող փակվի այդ խոսակցությունը (...): (...) Դրանից հետո առաջին անգամ Մնացականենց տանը ես հան- դիպեցի Անդրանիկի և Վոլոդյայի հետ: Հանդիպման ժամանակ տնօրեն Անդրանիկն ասաց, որ Նելլին կատարել է չարաշահումներ և բոլորս ընկել ենք կրակը (...): (...) Դրանից հետո (...) ես, Վոլոդյան և Մնացականը գնացինք Նելլիի օֆիս, որտեղ պահանջեցինք աուդիտի արդյունքները, որ մեզ խոսք էր տվել Նելլին, նա ինձ վիրավորեց, պահանջեց, որ իր օֆիս ոտք չդնեմ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 9-10): Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը հայտնել է` «(...) Ծրարի միջի պարունակությունը նման էր դոլարի կուպյուրի (...): (...) Վ.Պապյանը փոխանցել է ծրար դոլարի կուպյուրով, գումարի հաշվելը կամ առաջին ամսվա վարձի վճարի մասին ամենայն անկեղծությամբ չեմ հիշում» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 111, 113): Նշված հակասությունների կապակցությամբ քննիչի հարցին ի պատասխան` Վ.Ենգիբարյանը նշել է` «(...) իրական ցուցմունքս հանդիսանում է այն, որ ես տեսել եմ, թե ինչպես է Ն.Ափոյանը նշված գումարը` 9000 ԱՄՆ դոլար, վերցրել, հաշվել և դրել է պայուսակը, իսկ առաջին հարցաքննության ժամանակ ես այդ մասին չեմ ասել, քանի որ խղճացել եմ նրան» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 152): 10.1. Վ.Ենգիբարյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Կուրղինյանների ընտանիքի հետ ծանոթացել է իր ընկերներից մեկի` Գ.Կուրղինյանի խնամի Վազգեն Դեգիրմենջյանի

750 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

միջոցով, ով իր տանն այդ ժամանակ շինարարական աշխատան- քներ է իրականացրել: Վերջինս իրեն խնդրել է օգնել Ա.Կուրղինյանի ընդունելության հարցում: Նշված դեպքից մոտ 1-2 շաբաթ անց ինքը ճշտել է Ն.Ափոյանի հեռախոսահամարը, նրա հետ հանդիպել Աբովյան փողոցում և պայմանավորվածություն ձեռք բերել: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել արդեն իր գրասենյակում: Ընդ որում, մինչև իր գրասենյակ- ում հանդիպումը գումարի չափի վերաբերյալ ինքն արդեն խոսել էր Ն.Ափոյանի հետ և այդ մասին հաղորդել Վ.Պապյանին, ով համաձայնվել էր: Ըստ Վ.Ենգիբարյանի դատաքննական ցուցմունքների` իր գրասենյա- կում իրենք` Ն.Ափոյանը, Գ.Կուրղինյանը, Ա.Կուրղինյանը, Վ.Պապյանը և ինքը, հանդիպել են միայն մեկ անգամ: Վ.Ենգիբարյանը հարցաքննության ընթացքում հայտնել է նաև, որ Վ.Պապյանը գումարը` առանց ծրարի հանել է պայուսակից, հաշվել բոլորի ներկայությամբ` 9.000 ԱՄՆ դոլար, և տվել Ն.Ափոյանին: Նշված դեպքից մեկ տարի անց Վ.Ենգիբարյանը ծանոթացել է Մ.Կուր- ղինյանի հետ, այնուհետև նրա հետ հանդիպել է մոտ մեկ ու կես տարի հետո: 2010 թվականի դեկտեմբերին Մ.Կուրղինյանը զանգել է իրեն և ասել, որ ուզում է տեսնել: Այդ ժամանակ ոչ մի խոսակցություն չի եղել: Դրանից մեկ տարի անց Մ.Կուրղինյանն իր խնամու` Վ.Բեզոյանի հետ եկել է Վ.Ենգի- բարյանի մոտ, և նրանք միասին գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, ով իրենց հայտնել է, որ սպասում է աուդիտի արդյունքներին: Նոր տարուց հետո նրանք մեկ անգամ ևս գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, սակայն աուդիտի արդյունքները չեն ստացել: Ըստ Վ.Ենգիբարյանի ցուցմունքների` այդ ժամանակ 9.000 ԱՄՆ դոլարի մասին խոսակցություն չի եղել, այլ եղել է այն ժամանակ, երբ ինքը, Վ.Բեզոյանը և Ա.Ղազարյանը հանդիպել են Մ.Կուրղինյանի տանը (տե՛ս դատական նիստի արձանագրությունը): 11. Վկա Մ.Կուրղինյանը նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ տվել է հետևյալ ցուցմունքները. Ն.Ափոյանի հետ ծանոթացել է 2008 թվականի մարտին: 2008 թվականի հոկտեմբերին Ն.Ափոյանին է փոխանցել 5000 եվրո գումար` համատեղ ընկերություն հիմնադրելու համար: 2008 թվականի դեկտեմբերին նրանք հիմնել են «Լինք-Ավիա» ՍՊԸ-ն, որի 60% բաժնեմասը պատկանել է Մ.Կուրղինյանին, իսկ 40%-ը` Ն.Ափոյանին: 2009 թվականին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին մաս-մաս տվել է ընդհանուր 27.700 ԱՄՆ դոլար: Մասնավորապես` մարտ-ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նա փոխանցել է 10.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո և 2.500 եվրո գումար: 2009 թվականի սեպտեմբերին Մ.Կուրղինյանը կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանի խնդրանքով նրա ամուսնուն է փոխանցել 2.000 ԱՄՆ դոլար:

751 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2010 թվականի մայիսի 20-ին Մ.Կուրղինյանը ստացականով Ն.Ափոյանին է փոխանցել 8.000 ԱՄՆ դոլար: 2010 թվականի հոկտեմբերի վերջին Մ.Կուրղինյանը կնոջ ներկայու- թյամբ Ն.Ափոյանին և նրա ամուսնուն` Ա.Սարգսյանին տվել է 3.000 ԱՄՆ դոլար: 2010 թվականի դեկտեմբերի սկզբին Մ.Կուրղինյանը դարձյալ կնոջ ներկայությամբ Ն.Ափոյանին է տվել 40.000 ռուբլի (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 49, հատոր 2, թերթեր 39-44, 92-95): Բացի այդ, 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Մ.Կուրղինյանը Ն.Ափոյանին տվել է լիազորագիր` նրան ներկայացնելու և նրա փոխարեն հանդես գալու համար` երեք տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 47): Մ.Կուրղինյանը 2010 թվականի մայիսի 6-ի հայտարարությամբ նշել է, որ ոչ մի պատասխանատվություն (ո՛չ նյութական, ո՛չ բարոյական) չի կրում «Լինք-Ավիա» ՍՊԸ-ի տնօրինության և դրա 40% բաժնետեր Ն.Ափոյանի առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 11): 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մ.Կուրղինյանի և Ն.Ափոյանի ամուսնու` Ա.Սարգսյանի միջև կնքվել է բաժնեմասի առուծախի պայմանա- գիր, որով Մ.Կուրղինյանն իր 60% բաժնեմասը 30.000 ՀՀ դրամով վաճառել է Ա.Սարգսյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 10): 11.1. Մ.Կուրղինյանն իր ցուցմունքներում նշել է. «2009 թվականի ապրիլ ամսին Ն.Ափոյանը եկել է մեր տուն և ասել, որ Անին դիմում գրի Սլավոնական համալսարանի դեկանի անունով, որպեսզի ինքը Անիին տեղափոխի (...): Երրորդ կուրսում Անին արդեն չցանկացավ տեղափոխվել, ուստի մենք պահանջեցինք` Նելլին հետ վերադարձնի գումարը, սակայն նա ասաց (...) մեզ նոր դիմորդ գտնել, որին ինքը կընդունի Սլավոնական համալսարան (...): [Մ]ենք չհամաձայնվեցինք, քանի որ ես վստահ էի, որ Նելլին խաբում է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 39-40): Քննիչի այն հարցին, թե ՍՊԸ-ից դուրս գալուց հետո ինչու է Ն.Ափոյա- նին կրկին տվել 8.000 ԱՄՆ դոլար, 3.000 ԱՄՆ դոլար և 40.000 ռուբլի, Մ.Կուրղինյանը պատասխանել է. «(...) նա ինձ վստահեցնում էր, որ գտել է սպոնսերներ, որոնք մեծ գումարներ են ներդնելու (...)»: Իսկ այն հարցին, թե ինչու ստացականներ չի վերցրել, պատասխանել է. «(...) Քանի որ (...) ես նրան վստահում էի (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 45): Մ.Կուրղինյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 2007 թվականին իր կինը` Վ.Պապյանը, և աղջիկը` Ա.Կուրղինյանը, Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, որպեսզի վերջինս ընդունվի Սլավոնական համալսարան, սակայն Ա.Կուրղինյանը չի կարողացել հանձնել քննությունները և չի ընդունվել: Վ.Պապյանը զանգահարել և հայտնել է իրեն, որ ծանոթացել է Ն.Ափոյանի հետ, ով պատրաստ է 9.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրենց դստերն ընդունել Սլավոնական համալսարան:

752 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ինքը կնոջն ասել է, որ այդ գումարը փոխանցի նրան: Հաջորդ օրը Վ.Պա- պյանը զանգել և ասել է, որ գումարը տվել է Ն.Ափոյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 83): 12. Ամբաստանյալ Ն.Ափոյանը թե՛ նախաքննության, թե՛ դատա- քննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ընդհանուր առմամբ ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի ամուսինը եղել է իր գործընկերը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը: Հարավ-չինական ավիաուղիների գործակալ դառնալու ցանկությունն իրականացնելու համար ինքը չուներ իրավաբանական տարածք, և այդ տարածքն իրեն է տրամադրել Մ.Կուրղինյանը: Մեղադրանքի անհեթ- եթությունն այն է, որ իբր իրեն 9.000 ԱՄՆ դոլար են տվել ապագայում կատարվելիք գործարքի համար, բայց ո՛չ ստացական են վերցրել, ո՛չ էլ կոնկրետ հասկացել են, թե ինչի համար են գումար տալիս (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 197-198, հատոր 10, թերթեր 78-79): Նախաքննության ընթացքում Ն.Ափոյանը հայտնել է նաև հետևյալը. «(...) 2011 թվականի մայիսի 28-ին արդեն «Լինք-Ավիան» կնքել էր պայմանագիրը Հարավ-չինական ավիաուղիների հետ: Մացոն իր խնամի Վալոդի հետ եկել էր մեր օֆիս և սպառնալիքով ստիպում էր իրեն վերադարձնել իր 60%-ը: (...) Ես նրանց օֆիսից բոլորի ներկայությամբ վռնդել եմ: Դա եղել է 2011 թվականի հունիս ամսին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 117): Ն.Ափոյանը նման ցուցմունքներ է տվել նաև 2012 թվականի ապրիլի 3-ի և 2012 թվականի ապրիլի 14-ի հարցաքննությունների ժամանակ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 67, 91): Դատաքննության ընթացքում Ն.Ափոյանը նշել է, որ 2010 թվա- կանի հոկտեմբերի 12-ից հետո իրենց օֆիս են գնացել Մ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը, Վ.Բեզոյանը: Մ.Կուրղինյանը պահանջել է գրավից ազատել իր տարածքը, վերադարձնել իր «ներդրած» գումարները և թույլ տալ, որպեսզի նա դուրս գա 60% բաժնետիրությունից: Վ.Բեզոյանը և Վ.Ենգիբարյանն իրենից պահանջել են աուդիտորի հեռախոսահամարը, ինքը տվել է: Ն.Ափոյանի պնդմամբ Վ.Ենգիբարյանը նշել է, որ ինքը ներկայացնում է Մ.Կուրղինյանի շահերը` նրա փաստաբանն է (տե՛ս դատական նիստի արձանագրությունը): 2011 թվականի ամռանը, երբ իրենք արդեն մեծ մասշտաբով գովազդում էին չինական ավիաուղիների ներկայացուցչությունը, Մ.Կուրղինյանն իր խնամու` Վ.Բեզոյանի հետ գնացել է իրենց գրասենյակ և հայտարարել, որ կվնասեն Մարտակերտի դիրքերում ծառայող իր որդուն, եթե ինքը 60% բաժնեմասը չվերադարձնի Մ.Կուրղինյանին: Այդ միջադեպը տեղի է ունեցել իր գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ, ովքեր կարող են վկայություն տալ (տե՛ս դատական նիստի արձանագրությունը):

753 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ն.Ափոյանը նշել է նաև, որ այդ անձինք հինգ տարի շարունակ լռել են և չեն հայտնել խոշոր չափերի հափշտակության մասին, որովհետև իրականում այդպիսի բան չի եղել, և այդ ամենը կազմակերպվել է իրեն և իր բիզնեսը կործանելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 79): 13. Վկա Անդրանիկ Ղազարյանի նախաքննական ցուցմունքների համաձայն` ինքը Ն.Ափոյանի առաջարկով աշխատել է «Լինք-Ավիա» ՍՊԸ-ում որպես տնօրեն: Այդ ընթացքում ծանոթացել է Մ.Կուրղինյանի հետ: 9.000 ԱՄՆ դոլարի մասին իմացել է Մ.Կուրղինյանի և Ն.Ափոյանի հետ ունեցած խոսակցություններից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 48-54, 137-140): Ա.Ղազարյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ 9.000 ԱՄՆ դոլարի մասին լսել է Մ.Կուրղինյանից: Վ.Ենգիբարյանի հետ ծանոթացել է Մ.Կուրղինյանի տանը` 2011 թվականի հունվարին, իսկ Վ.Բեզոյանին չի ճանաչում: Հարցաքննության սկզբում Ա.Ղազարյանը նշել է, որ որոշակի տարաձայնություններ է ունեցել Ն.Ափոյանի հետ, և վերջինիս մեղադրել է իրեն զրպարտելու մեջ (տե՛ս դատական նիստի արձանագրությունը): 14. Վկա Վոլոդյա Բեզոյանը նախաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքները. «(...) Մնացական Կուրղինյանը հանդիսանում է հարսիս հայրը (...): [Վ]երջինիս ընտանիքին ճանաչում եմ 2008 թվականից: (...) [Վ]երջինիս ընտանիքի հետ շփման ժամանակ լսել եմ, որ Մնացա- կանի կինը` Վիոլետան, 9.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Սլավոնական համալսարանի նախկին աշխատակից Նելլի Ափոյանին (...): (...) [Հ]ասկանալով, որ Մնացականը խաբվել է Նելլի Ափոյանի կողմից, ես և Մնացականը մեր փաստաբան Վահան Ենգիբարյանի հետ այցելել ենք Ն.Ափոյանի նոր գրասենյակ (…): (...) Ավելացնեմ, որ ես երեք անգամ հանդիպել եմ ՍՊԸ տնօրեն Անդ- րանիկ Ղազարյանին, որը ինձ հայտնել է, որ Նելլի Ափոյանը գումարներ է վերցրել ՍՊԸ-ի դրամարկղից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 59-60): Վ.Բեզոյանը դատաքննության ժամանակ հայտնել է, որ Մ.Կուր- ղինյանի հետ ունեցած խոսակցություններից տեղեկացել է, որ նրա կինը` Վ.Պապյանը, իրենց դստերը` Ա.Կուրղինյանին Սլավոնական համալսա- րան տեղափոխելու համար Ն.Ափոյանին տվել է 9.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և վերցրած գումարը չի վերա- դարձրել: Ն.Ափոյանի հետ նրա գրասենյակում տեղի ունեցած խոսակցության ժամանակ ինքն առաջարկել է վերադարձնել Վ.Պապյանից վերցրած գումարը, սակայն վերջինս պատասխանել է, որ դա իր գործը չէ, թող

754 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

չխառնվի: Այդ հանդիպմանը ներկա են եղել Մ.Կուրղինյանը, Վ.Ենգիբար- յանը, Ն.Ափոյանը և նրա ամուսինը (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 82): 15. Դատախազ Դ.Կարապետյանը (այսուհետ` նաև Դատախազ) ոստի- կանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Գ.Կարապետյանին ուղղված 2012 թվականի հուլիսի 27-ի գրությամբ արձանագրել է. «(...) Սույն քրեական գործով Վազգեն Դեգիրմենջյանը չի հարցաքննվել (...): (...) [Չ]պարզաբանված է մնում մեկ հանգամանք, թե Ն.Ափոյանի կողմից խաբվելուց հետո ինչու է հետագա տարիներին Մ.Կուրղինյանը Ափոյանին վստահել և շուրջ 100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կրկին գումար տվել: Այս հանգամանքը պարզաբանելու նպատակով լիարժեք քննություն չի իրականացվել: Բացի այդ, ըստ Մնացական Կուրղինյանի` ինքը 2010 թվականի դեկ- տեմբեր ամսին հրաժարվել է ընկերությունում իր ունեցած բաժնեմասից` հավատալով Ն.Ափոյանին, որ նշված ամսվա վերջին Ն.Ափոյանը կվե- րադարձնի պարտք մնացած ամբողջ գումարը: Այս կապակցությամբ նույնպես պարզ չէ, թե երեք տարի խաբված լինելով ինչպես է համաձայնվել Ն.Ափոյանին հանձնել իր ունեցած բաժնեմասերը: (...) Արդեն իսկ կատարված հարցաքննությունների և առերես հարցա- քննությունների ժամանակ հիշյալ հարցերի պարզաբանմանը բավարար ուշադրություն չի դարձվել: Բացի այդ հարցումներ չեն կատարվել Հայ-ռուսական սլավոնական համալսարան` պարզելու համար (...) երբևէ Ա.Կուրղինյանի անվամբ Հայ- ռուսական սլավոնական համալսարան տեղափոխվելու դիմում եղել է, թե ոչ: (...) [Հ]ետաքննության մարմնին հանձնարարություն չի տրվել, որպեսզի օպերատիվ-հետախուզական միջոցառում ների իրականացման եղանակով, մասնավորապես Անի Կուրղինյանի համակուրսեցիներից համապատասխան հարցումների միջոցով պարզվի, թե Անի Կուրղինյանը երբևէ այլ բուհ տեղափոխվելու մասին խոսել է, թե ոչ, այդ նպատակով որևէ մեկին, մասնավորապես Նելլի Ափոյանին 9000 ԱՄՆ դոլար գումար տալու մասին նշել է, թե ոչ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 5-6): 16. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Գ.Սարգսյանի` 2012 թվականի հոկտեմբերի 5-ի գրության համաձայն` 2009-2012 թվականներին Ա.Կուրղինյանի անունով Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան տեղափոխվելու դիմում չի եղել (տե՛ս քրեա- կան գործ, հատոր 5, թերթ 103): 17. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ

755 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Նելլի Ափոյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2007թ. հուլիս ամսին, Վահան Ենգիբարյանի Երևան քաղաքի Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, վերջինիս ծանոթ Վիոլետա Պապյանի դստերը՝ Անի Կուրղինյանին «Սանկտ-Պետերբուրգի» համալսարանի Երևանի մասն- աճյուղից «Հայ-Ռուսական պետական սլավոնական» համալսարան տեղափոխելու պատրվակով, չարաշահելով Վ.Պապյանի վստահու- թյունը, խաբեությամբ նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղու- թյամբ որևէ գործողություն չկատարելով` խարդախությամբ հափշտակել է գումարը: Այսինքն` Ն.Ափոյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին, որով նա ենթակա է քրեական պատասխա- նատվության» (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթ 84): 18. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը վերլուծության և գնահատման ենթարկելով գործով ձեռք բեր- ված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերե- լիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակ- ցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Նելլի Ափոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (...): (...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանական կողմի փաստարկներն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ն.Ափոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս հիմք է ընդունել իրար հետ հարազատական կապեր ունեցող շահագրգիռ անձանց` տուժողի և վկաների, ցուցմունքները, որոնք ըստ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման չեն կարող արժա- նահավատ համարվել և ապացուցողական նշանակություն ունենալ, գտնում է անհիմն, քանի որ առաջին ատյանի դատարանը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, ապահովել է քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազ- մակողմանի հետազոտություն (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 203):

756 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 19. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չեն գնահատել նախաքննության ընթացքում և դատարանում տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա էական հակասությունները, ինչպես նաև հաշվի չեն առել տուժողի և վկաների միջև բարեկամական կապի առկայությունը և նրանց` գործի ելքով շահագրգռված լինելու հան- գամանքը: Այսպես` Մնացական Կուրղինյանը տուժողի ամուսինն է, Անի Կուրղինյանը` տուժողի դուստրը, Գուրգեն Կուրղինյանը` տուժողի տեգրոջ որդին, Վոլոդյա Բեզոյանը` տուժողի խնամին, Վահան Ենգիբարյանը Մ.Կուրղինյանի փաստաբանն է և որպես փաստաբան վարձատրվել է նրա կողմից, իսկ Անդրանիկ Ղազարյանը և Վոլոդյա Բեզոյանը 9.000 ԱՄՆ դոլարի պատմությունը լսել են տուժողի ընտանիքի անդամներից: Վերոշարադրյալ հանգամանքներով պայմանավորված` բողոքաբերը կարծիք է արտահայտել, որ վերջիններիս ցուցմունքները ճշմարտացի ու արժանահավատ չեն և նպատակ են հետապնդում օժանդակելու տուժողին: 20. Բողոքաբերը, մեջբերելով Լ.Ավետիսյանի վերաբերյալ Վճռա- բեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ գործում բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևին համապատասխան որևէ գրավոր ապացույց, որը կհավաստի տու- ժողի կողմից Ն.Ափոյանին գումար փոխանցելու փաստը: Բացի այդ, դատական ակտերում իսպառ բացակայում են դատարանների իրավական վերլուծություններն այն մասին, թե կոնկրետ որ ապացույցների հիման վրա են հետևության հանգել Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու վերաբերյալ: Հետևաբար ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` Ն.Ափոյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ, 358-րդ հոդվածների պահանջները: Այսպես` անտեսվել են նախաքննության և դատաքննության ընթացքում տուժողի ու վկաների ցուցմունքների միջև առկա էական հակա- սությունները, կայացվել է անօրինական, չհիմնավորված և չպատճառա- բանված դատական ակտ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախ- տում է և հիմք է դատական ակտերը բեկանելու համար: Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի

757 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել և Ն.Ափոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցագործության դեպքի բացա- կայության պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգ- ումը. 21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարված լինելու վերաբերյալ ստո- րադաս դատարանների հետևությունները: 22. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը: ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համա- ձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում` 1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն). 2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին. (…) 4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ. (…)»: Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները բազմիցս վերլուծության է ենթարկել և կայուն նախադեպային իրավունք ձևավորել այն մասին, որ օբյեկտիվ կողմից խարդախությունը դրսևորվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, իսկ սուբյեկտիվ կողմից բնութագրվում է միա- յն ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Այլ կերպ ասած` կատարվածը խարդախություն որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ի սկզբանե` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը, նպատակ հետապնդի չվերադարձնելու և հափշտակելու այն, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները (տե՛ս հա մապատասխանաբար Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 25-26.2-րդ

758 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

և Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 26-27-րդ կետերը): 22.1. Վերահաստատելով և զարգացնելով Լ.Ավետիսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով կայացված որոշում ներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված` յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքնե- րից առաջինը` հանցագործության դեպքը (ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը) և այն բնութագրող հանգամանքները (հանցագոր- ծության տեղ, ժամանակ, եղանակ, միջոցներ և այլն) բացահայտելու պահանջն է (հանցագործության օբյեկտիվ կողմը), ինչից հետո միայն անհրաժեշտ է անդրադառնալ դեպքին անձի առնչությանը և նրա մեղավորությանը քրեական օրենքով արգելված արարք կատարելու մեջ (հանցագործության սուբյեկտիվ կողմը): Հետևաբար խարդախության հանցակազմի առկայությունը հավաստելու համար նախևառաջ պետք է պարզել հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների առկայությունը, այնուհետև անցնել սուբյեկտիվ կողմի բացահայտմանն ու վերլուծությանը: Այսպես` խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են հանրորեն վտանգավոր արարքը` ուրիշի գույքը հափշտակելը այսինքն` այն վերցնելը, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, և հանցագործության եղանակը` ուրիշի գույքը հափշտակելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: 23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համա- ձայն՝ «(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմ նվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: 4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատա- սխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնա- բանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համ- աձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն

759 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերա- բերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: 2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմ նված իրենց ներքին համոզմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը` 1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարե- լու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուց- ված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազո- տման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»: 23.1. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հանցա- գործության մեջ անձի մեղավորության հարցը լուծվում է դրա մասին վկայող բավարար ապացույցների ամբողջությամբ: «Ապացույցների բավարարություն» հասկացությունը գնահատողական է և իրենից ներկայացնում է ապացույցների համակցության գնահատման վերջնական արդյունք (ապացույցների բավարարության չափանիշների` վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքի, դատավարական որոշումների հիմ նավորվածության և պատճառաբանվածության, անմե- ղության կանխավարկածի մասին մանրամասն տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-19-րդ կետերը):

760 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ դատարանն ապացույցների բավարարությունը որո- շելու չափանիշների վերաբերյալ ձևավորած իրավական դիրքորո- շումներն ամբողջացրել և զարգացրել է Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով որոշման շրջանակներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անձի դատապարտման համար անհրաժեշտ է ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար կլինի անմե- ղության կանխավարկածը հաղթահարելու, անձի մեղավորության առնչությամբ ցանկացած ողջամիտ կասկած բացառելու և ապացույ- ցների գնահատումն իրականացնող սուբյեկտի մոտ համապատասխան ներքին համոզմունք ձևավորելու համար: Ներքին համոզմունքը` որպես սուբյեկտիվ կատեգորիա, պետք է օբյեկտիվ հիմքեր ունենա, այն է` բխի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստական տվյալների ամբողջությունից, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կձևավորեն անձի մեղավորության վերաբերյալ համոզվածություն: Ընդ որում, ներքին համոզմունքն օբյեկ- տիվանում և իրավական նշանակություն է ձեռք բերում դատական ակտերի հիմնավորման և պատճառաբանման միջոցով (մանրամասն տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարա- նի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-32- րդ կետերը): Վճռաբեկ դատարանը քննարկվող որոշմամբ արձանագրել է, որ «[Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգր- յալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչ- յուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այն- պիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած» (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը): 24. Ընդհանրացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցագործու- թյան համար դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով, այլ պետք է բխի նրա կողմից տվյալ արարքը

761 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կատարելու հարցում դատարանի համոզմունքից: Միաժամանակ դատարանի համոզմունքը չի կարող կամայական և սուբյեկտիվ լինել. այն պետք է ձևավորվի պատշաճ ընթացակարգի շրջանակներում ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման և գնա- հատման արդյունքում: 25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնա- վորված: (…) 3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե` դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա. այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար. դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին: 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարա- դրվող բոլոր հետևությունները և որոշումները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համա- ձայն՝ «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...) 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահա- վատ համարելու փաստարկները»: Դատական ակտերի պատճառաբանվածության օրենսդրական պահանջը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարա- վորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: (...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնա- րավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքա- րկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատ- ճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևո- րագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատ- ավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության

762 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը): 25.1. Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումն այն մասին, որ դատարանը պարտավոր է կայացվող դատական ակտում վերլուծության ենթարկել և թույլատրելիության, վերա- բերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատել բոլոր այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները: Ընդ որում, ապացույցն արժանահավատության տեսա- նկյունից գնահատելիս կարևոր է դրա աղբյուրի հատկանիշների բացահայտումը (ցուցմունք տվող անձանց շահագրգռվածություն, ֆիզի- կական ու հոգեբանական վիճակ և այլն), բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկա- յությունը, այլ աղբյուրից նույն տեղեկությունն ստանալու հնարավորու- թյան պարզումը և այլն: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյուն- քում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար ան- հրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությու- նը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համա- պատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-32-րդ կետերը): 26. Սույն որոշման 22-22.1-րդ և 23.1-25.1-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախության գործերով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտո- րդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն հանցագործության դեպքի և այն բնութագրող հանգամանքների (մասնավորապես` ուրիշի գույքը հափշտակելու և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակի) առկայության, դրանում անձի մեղավորության (մասնավորապես` հանցավորի մոտ ի սկզբանե ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայության) վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան

763 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնելու հիմնավորված ու պատճառաբանված որոշում: 27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Ափոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Վ.Պապյանի վստահությունը չարաշա- հելով, խաբեությամբ նրանից առանձնապես խոշոր չափերով` 3.036.330 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջադրված մեղադրանքում Ն.Ափոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և բոլոր ցուցմունքներում` թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, հերքել է Վ.Պապյանից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հանգամանքը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, հաստատված է համարել Ն.Ափոյանի կողմից առա- նձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստը` նշելով, որ վերջինիս մեղքը հիմնավորվում է գործում առկա օբյեկտիվ և ճշմարտացի ապացույցների համակցությամբ (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը): Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ն.Ափո- յանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավա- րար ամբողջությամբ, և նրա նկատմամբ կիրառվել է այն օրենքը, որը ենթակա է կիրառման, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը): 28. Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ Ն.Ափոյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած են միմյանց հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող այնպիսի անձանց ցուցմունքներ, ովքեր ինչ-որ չափով շահագրգռված են գործի ելքով: Մասնավորապես` Ա.Կուր- ղինյանը տուժողի դուստրն է, Մ.Կուրղինյանը` ամուսինը, Գ.Կուրղինյանը` ամուսնու եղբոր որդին, Վ.Բեզոյանը` նրանց խնամին: Բացի այդ, վերոնշյալ վկաների ցուցմունքներում առկա են մի շարք էական հակասություններ: Հետևաբար արժանահավատության տեսանկյունից վերոնշյալ անձանց ցուցմունքները գնահատելիս կարևոր է դրանց բովանդակությունը հաստատող նույն տեղեկատվության ստացումը մեկ այլ` գործի ելքով չշահագրգռված անձից կամ այլ օբյեկտիվ աղբյուրից, որն առանց ներքին հակասությունների, գործում առկա մյուս ապացույցներին համահունչ կպարունակի ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ ճշմարտացի և արժանահավատ տեղեկատվություն: Ինչ վերաբերում է վկաներից փաստաբան Վ.Ենգիբարյանի և Ա.Ղազարյանի ցուցմունքներին, ապա թեև գործի նյութերում առկա չեն տվյալներ նրանց` Կուրղինյանների ընտանիքի հետ ազգակցա- կան հարաբերությունների մեջ գտնվելու վերաբերյալ, այնուամենայնիվ նրանց ցուցմունքներն արժանահավատության և գործի լուծման համար

764 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բավարարության տեսանկյունից գնահատելիս ստորադաս դատա- րանները համակողմանի վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի և տուժող կողմի հետ վերջիններիս ունեցած հարաբերությունների բնու- յթը, գործի ելքով շահագրգռված լինելու հավանականությունը, ինչպես նաև չեն պարզաբանել հանցագործության դեպքի ու հանգամանքների վերաբերյալ նրանց հաղորդած տեղեկատվության մեջ առկա էական հակասությունները, միջոցներ չեն ձեռնարկել նրանց հայտնած տեղե- կություններն այլ աղբյուրներից ստացված տեղեկություններով հաս- տատելու կամ հերքելու ուղղությամբ: 28.1. Այսպես` վկա Վահան Ենգիբարյանն իր ցուցմունքներում նշել է, որ Կուրղինյանների ընտանիքի հետ որևէ առնչություն չունի, տուժող Վ.Պապյանի հետ ծանոթացել է 2007 թվականին իր ընկերոջ` Վազգեն Դեգիրմենջյանի միջոցով, իսկ Մ.Կուրղինյանի հետ ծանոթացել է դեպքից մեկ տարի անց` 2008 թվականին: Սակայն Վ.Պապյանն իր ցուցմունքնե- րում բազմիցս նշել է, որ Ն.Ափոյանի հետ ծանոթացել են «իրենց ընտա- նիքի ընդհանուր ծանոթ» Վ.Ենգիբարյանի միջոցով: Նրան որպես «իրենց ընտանիքի ծանոթ» է ներկայացրել նաև Ա.Կուրղինյանն իր ցուցմունքնե- րում (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը): Բացի այդ, գործում առկա տվյալների համաձայն` Վ.Ենգիբարյանը երկու անգամ Մ.Կուրղինյանի և Վ.Բեզոյանի հետ այցելել է Ն.Ափոյանի գրասենյակ: Ն.Ափոյանն իր ցուցմունքներում նշել է, որ Վ.Ենգիբարյանը ներկայացել է որպես Մ.Կուրղինյանի փաստաբան և իրենից պահան- ջել է աուդիտորի հեռախոսահամարը: Վ.Բեզոյանն իր նախաքննական ցուցմունքներում ընդգծել է, որ ինքը Մ.Կուրղինյանի և «իրենց փաստաբան» Վ.Ենգիբարյանի հետ այցելել է Ն.Ափոյանի նոր գրասենյակ: Վերոնշյալ հանգամանքը հաստատվում է նաև Վ.Ենգիբարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ երկու անգամ Մ.Կուրղինյանի և Վ.Բեզոյանի հետ գնացել են Ն.Ափոյանի գրասենյակ, սակայն այդպես էլ աուդիտի արդյունքները չեն ստացել (տե՛ս սույն որոշման 10-10.1-րդ, 12-րդ, 14-րդ կետերը): Վերանայվող դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանները չեն պարզել` տվյալ ժամանակահատվածում Վ.Ենգիբարյանն ինչպիսի հարաբերություններ է ունեցել Կուրղինյանների ընտանիքի հետ, ինչու և ինչ կարգավիճակով է նա երկու անգամ ներկայացել Ն.Ափոյանի գրասենյակ ու պահանջել աուդիտի արդյունքները, արդյոք նա եղել է Մ.Կուրղինյանի փաստաբանը: Մինչդեռ վկայակոչված հանգամանքների պարզաբանումն էական նշա- նակություն ունի Վ.Ենգիբարյանի անաչառության, նրա ցուցմունքների արժանահավատության և ճշմարտացիության գնահատման համար: 28.2. Գործի նյութերից երևում է, որ Վ.Ենգիբարյանին և Վ.Պապյանին ծանոթացրել է Վ.Ենգիբարյանի ընկերը` Վ.Դեգիրմենջյանը, ով

765 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Մ.Կուրղինյանի եղբոր որդու` Գ.Կուրղինյանի աներոջ եղբայրն է: Վ.Են- գիբարյանը դատաքննության ընթացքում նշել է, որ տվյալ ժամա- նակահատվածում Վ.Դեգիրմենջյանն իր գրասենյակում շինարարական աշխատանքներ է իրականացրել (տե՛ս սույն որոշման 9-10.1-րդ կետերը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Ենգիբարյանի ցուցմունքների արժանահավատությունը ճշտելու, Կուրղինյանների ընտանիքի հետ ծանոթանալու հանգամանքները և հետագայում նրանց միջև ձևավորված փոխհարաբերությունների բնույթը պարզելու տեսանկյունից կարևոր էր Վ.Դեգիրմենջյանի հարցաքննությունը: Ընդ որում, դատախազ Դ.Կարապետյանը նախաքննության ընթացքում քննիչին ուղղված գրությամբ ցուցում է տվել Վ.Դեգիրմենջյանին հարցաքննելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն գործի նյութերից երևում է, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը): 28.3. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ստորադաս դատարանները չեն վերլուծել և պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել Վ.Ենգիբարյանի ցուցմունքներում մի շարք ներքին հակասությունների առկայությունը: Այսպես` Վ.Ենգիբարյանը հանցագործության դեպքի և դրա հանգամանքների վերաբերյալ տվել է հակասական ցուցմունքներ, մասնավորապես ` - 2011 թվականի դեկտեմբերի 28-ի և 2012 թվականի փետրվարի 10-ի հարցաքննությունների ժամանակ նշել է, որ Վ.Պապյանը գումարը հանձնել է Ն.Ափոյանին, վերջինս այն հաշվել է և դրել պայուսակի մեջ, - Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննության ընթացքում հայտնել է, որ Վ.Պապյանը Ն.Ափոյանին փոխանցել է ծրար` դոլարի կուպյուրով, իսկ հաշվելու մասին չի հիշում, - նշված հակասությունների վերաբերյալ հարցաքննվելիս ընդգծել է, որ իրականն այն է, որ Ն.Ափոյանը վերցրել է գումարը, հաշվել է և դրել պայուսակը, - դատաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը նշել է, որ ծրար չի եղել, Ն.Ափոյանը գումարը հաշվել է բոլորի ներկայությամբ (տե՛ս սույն որոշման 10-10.1-րդ կետերը): - նախաքննության ընթացքում վերջինս նշել է, որ Վ.Պապյանին, Ա.Կուրղինյանին և Գ.Կուրղինյանին Ն.Ափոյանի հետ ծանոթացրել է իր Շիրվանզադե 1 հասցեում գտնվող գրասենյակում, որտեղ Ն.Ափոյանը Վ.Պապյանին հայտնել է, որ այդ գործն ուրիշների համար կաներ 10.000 ԱՄՆ դոլարով, բայց նրանցից կվերցնի 9.000 ԱՄՆ դոլար: Մի քանի օրից կրկին հանդիպել են վերոնշյալ գրասենյակում (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Մինչդեռ դատաքննության ընթացքում Վ.Ենգիբարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը սկզբում հանդիպել է Ն.Ափոյանի

766 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հետ Աբով յան փողոցում, պայմանավորվել գումարի չափի վերաբերյալ, այդ մասին հաղորդել Վ.Պապյանին, վերջինս էլ համաձայնվել է, իսկ իր գրասենյակում հանդիպել են ընդամենը մեկ անգամ, որի ընթացքում Վ.Պապյանը գումարը փոխանցել է Ն.Ափոյանին (տե՛ս սույն որոշման 10.1 -րդ կետը): Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկա Վ.Ենգ- իբարյանի ցուցմունքներում առկա են բազմաթիվ հակասություններ հանց- ագործության դեպքի` գումարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու, այն Ն.Ափոյանին հանձնելու հանգամանքների, տեղի ունեցած հանդիպումների թվի և վայրի հետ կապված, որպիսի հակասությունների պատճառները ստորադաս դատարանների կողմից չեն պարզվել և պատշաճ գնահատման չեն ենթարկվել: 28.4. Վկա Անդրանիկ Ղազարյանի ցուցմունքները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելիս ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել այն հանգամանքները, որ նա 9.000 ԱՄՆ դոլարի մասին լսել է Մ.Կուրղինյա- նից, բացի այդ, որոշակի գումարային հարցերի պատճառով նա Ն.Ափոյանի հետ գտնվում է լարված հարաբերությունների մեջ (տե՛ս սույն որոշման 13- րդ կետը): 28.5. Վկա Անի Կուրղինյանը հանցագործության դեպքի և հանգամանքների վերաբերյալ տվել է հակասական ցուցմունքներ: Մասնավորապես, նախաքննության ընթացքում` Ն.Ափոյանի հետ առերես հարցաքննվելիս, նա նշել է, որ Ն.Ափոյանը գումարը չի հաշվել, անմիջապես դրել է պայուսակի մեջ, ավելին` ներկաներից մեկը հարցրել է` չես ցանկանում հաշվել, նա էլ պատասխանել է, որ ոչ: Ա.Կուրղինյանը նշել է նաև, որ Վ.Ենգիբարյանի գրասենյակում հանդիպել են երկու անգամ, նեկա են գտնվել ինքը, Վ.Պապյանը, Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը, գումարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել իր մայրը` Վ.Պապյանը: Մինչդեռ դատաքննության ընթացքում Ա.Կուրղինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ առաջին հանդիպմանն իրենց հետ է եղել նաև իր քույրը. ինքը և քույրը սպասել են մեքենայի մեջ, իսկ Վ.Ենգիբար- յանի գրասենյակ են գնացել Վ.Պապյանը և Գ.Կուրղինյանը: Հաջորդ օրը մայրը գումարը ծրարով փոխանցել է Ն.Ափոյանին, վերջինս հաշվելու նման մատով է արել, փակել և դրել պայուսակը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 28.6. Ըստ տուժող Վիոլետա Պապյանի և վկա Գուրգեն Կուրղինյանի ցուցմունքների` Վ.Ենգիբարյանի գրասենյակում Ն.Ափոյանի հետ հանդիպել են երկու անգամ, միևնույն անձանց ներկայությամբ: Մաս- նավորապես` ներկա են գտնվել Վ.Պապյանը, Ա.Կուրղինյանը, Գ.Կուրղինյանը, Վ.Ենգիբարյանը և Ն.Ափոյանը, գումարի չափի վերաբե- րյալ պայմանավորվածություն են ձեռք բերել Ն.Ափոյանը և Վ.Պապյանը:

767 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վ.Պապյանը նախաքննության ընթացքում նշել է, որ Ն.Ափոյանը գումարը վերցրել և դրել է պայուսակի մեջ, իսկ դատարանում ցուցմունք է տվել, որ թերթելու նման մատով է արել, մինչդեռ Գ.Կուրղինյանը հայտնել է, որ Ն.Ափոյանը գումարը հաշվել է և նորից հետ դրել ծրարի մեջ (տե՛ս սույն որոշման 7-րդ, 9-րդ կետերը): 28.7. Վկա Մնացական Կուրղինյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս ստորադաս դատա- րանները գնահատման չեն արժանացրել Մ.Կուրղինյանի ցուցմունքներում պարունակվող տեղեկություններն այն մասին, որ. - հանցագործության ենթադրյալ դեպքից մոտ մեկ տարի անց` 2008 թվականի դեկտեմբերին, Ն.Ափոյանի հետ համատեղ ընկերություն է հիմնել, որի 60% բաժնեմասը պատկանել է իրեն, իսկ 40%-ը` Ն.Ափոյանին: Ընկերության հիմ նադրման օրվանից ինքը ներդրումներ է իրականացր- ել, ինչպես նաև Ն.Ափոյանին է փոխանցել մեծ թվով գումարներ, որոնց համար, սակայն, ստացականներ չի վերցրել (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): - 2009 թվականի ապրիլին` այն բանից հետո, երբ իր դստերը` Ա.Կուրղինյանին Ն.Ափոյանն այդպես էլ չէր տեղափոխել Սլավոնական համալսարան, իսկ հետագայում արդեն Անին ինքը չէր ցանկացել տեղափոխվել, Ն.Ափոյանն առաջարկել է իրեն նոր դիմորդ գտնել, ինչին, սակայն, ինքը չի համաձայնվել, քանի որ վստահ էր, որ Ն.Ափոյանը խաբում էր: Մինչդեռ ապրիլ ամսից հետո շարունակել է Ն.Ափոյանին փոխանցել գումարներ` 2009 թվականի սեպտեմբերին` 2.000 ԱՄՆ դոլար, 2010 թվականի մայիսի 20-ին` 8.000 ԱՄՆ դոլար` ստացականով, 2010 թվականի հոկտեմբերի վերջին` 3.000 ԱՄՆ դոլար, 2010 թվականի դեկտեմբերի սկզբին` 40.000 ռուբլի (տե՛ս սույն որոշման 11-11.1-րդ կետերը): Ստացվում է` այն բանից հետո, երբ Մ.Կուրղինյանը հասկացել էր և վստահ էր, որ Ն.Ափոյանն իրեն խաբում է, շարունակել է նրան մեծ թվով գումարներ տալ: - 2010 թվականի դեկտեմբերի 16-ին բաժնեմասի առուծախի պայմանագրով իր 60% բաժնեմասը 30.000 ՀՀ դրամով վաճառել է Ն.Ափոյանի ամուսնուն` Ա.Սարգսյանին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել միայն 2011 թվականի հոկտեմբերի 3-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Այսպիսով, պարզ չէ` ինչու է Մ.Կուրղինյանն առանց ստացականի խոշոր գումարներ տվել Ն.Ափոյանին, երբ, ըստ իր ցուցմունքների, դադարել էր այլևս նրան վստահել, ինչու է իր բաժնեմասը վաճառել Ն.Ափոյանին, երբ նրանից դրամական պահանջներ ուներ, ինչու է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն իր բաժնեմասի առուվաճառքից հետո մոտ մեկ, իսկ հանցագործության ենթադրյալ դեպքից հետո մոտավ- որապես չորս տարի անց: Ընդ որում, նախաքննության ընթացքում նշված

768 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանգամանքների շուրջ իր կասկածներն է հայտնել նաև դատախազը` նշելով, որ այդ ուղղությամբ լիարժեք քննություն չի իրականացվել և քննիչին ուղղված գրությամբ ցուցում է տվել պարզելու, թե Ն.Ափոյանի կողմից խաբվելուց հետո ինչու է հետագա տարիներին Մ.Կուրղինյա- նը Ն.Ափոյանին վստահել և շուրջ 100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կրկին գումար տվել, երեք տարի խաբված լինելով` ինչպես է համաձայն- վել Ն.Ափոյանին հանձնել իր ունեցած բաժնեմասերը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն գործով բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու տեսանկյունից, ստորադաս դատարանների կողմից այդպես էլ չեն պարզաբանվել: 28.8. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Ն.Ափոյանը նախաքննության և դատաքննության ընթացքում բազմիցս պնդել է, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով և իրեն առանձնա- պես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրելով` Մ.Կուրղինյանը ցանկացել է 60% վաճառված բաժնեմասը վերադարձնելուց հրաժարվելու համար վրեժխնդիր լինել իրենից: Այսպես` ըստ Ն.Ափոյանի ցուցմունքների` 2011 թվականի ամռանը Մ.Կուրղինյանը և Վ.Բեզոյանը այցելել են նրա գրասենյակ և սպառնալիքներով հետ պահանջել բաժ- նեմասը, ինչին Ն.Ափոյանը չի համաձայնվել: Վերջինս ընդգծել է, որ առկա են ականատես վկաներ և կարող են այդ դեպքի շուրջ վկայություն տալ (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացումն ապահովելու, Մ.Կուրղինյանի ու Ն.Ափոյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու տեսանկյունից կարևոր էր մատնանշված հանգամանքների իսկության ստուգումը, ինչին, սակայն, թե՛ նախաքննական մարմինները, թե՛ դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել: 29. Ամփոփելով սույն որոշման 28-28.8-րդ կետերում շարադրված փաստական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ն.Ափոյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն օբյեկ- տիվ են և արժանահավատ, բավարար գործի ճիշտ լուծման տեսանկյ- ունից, չեն հաստատվում գործի փաստերով: Մասնավորապես` դա- տարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործում առկա ապացույցները, չեն պարզել դրանցում առկա և սույն որոշման 28-28.8-րդ կետերում արձանագրված հակասությունները, արժանահավատության տեսանկյունից չեն վերլուծել և իրավական գնահատականի չեն արժանացրել տուժողի և վկաների` գործի ելքով

769 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հնարավոր շահագրգռվածություն ունենալու հանգամանքը, այլ, բավա- րարվելով դրանց պարզ շարադրմամբ, հետևության են հանգել Ն.Ափո- յանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայության վերաբերյալ: 30. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարանները, Ն.Ափոյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները հաստատված համարելով, չեն հիմնավորել և պատճառաբանել նրա մոտ ի սկզբանե ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայությունը` դրանով իսկ անտեսելով Վճռաբեկ դատարանի նախկինում` Լ.Ավետ- իսյանի և Վ.Մաթևոսյանի գործերով արտահայտված իրավական դիրքորո- շումները: Մասնավորապես, վերոնշյալ գործերով Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանն ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր չափանիշով պետք է հիմնավորի, որ հան- ցավորը, նախքան գույքը վերցնելը, ուղղակի դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու այն (տե՛ս Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 և Վ.Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշումները): 31. Սույն որոշման 27-30-րդ կետերում շարադրված փաստերը և եզրա- հանգումները գնահատելով 22-26-րդ կետերում մեջբերված նորմերի և ձևավորած իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Ափոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմ նավորված և պատճառաբանված չեն: 32. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանա- գրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 127-րդ, 126-րդ, 365-րդ հոդվածների պահանջները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտերը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապե- տության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611- րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

770 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Նելլի Խաչատուրի Ափոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարա- նի` 2015 թվականի փետրվարի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհան- ուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Նելլի Խաչատուրի Ափոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահ- լիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

771 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

57.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԴ3/0028/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան Մ.ԳԻՆՈՍՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գոռ Հակոբի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ասատրյանի պաշտ- պան Մ.Գինոսյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 46117113 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Գոռ Հակոբի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան

772 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի մայիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Գ.Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրեն- սգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշա- նակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Գ.Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: 3. Մեղադրող Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյուն- քում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 10-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը, Գ.Ասատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: 4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մարտի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Ասատրյանի պաշտպան Մ.Գինոսյանը: Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունե- ցող փաստերը 5. Ամբաստանյալ Գ.Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել և նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ «(...) [Նա] 2013թ. ամռան ամիսներին, տանը շինարարական աշխատանքներ կատարելու համար, ցեմենտ է գնել տուժող՝ Անդրանիկ Ասատրյանից և պարտք մնացել 36.000 դրամ ու խոստացել է գումարը վճարել հոր` Հակոբ Ասատրյանի ՌԴ-ից արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո: 14.12.2013թ. Ա.Ասատրյանը տեղեկացել է, որ Գոռ Ասատրյանի հայրը 2013թ. դեկտեմբերի 7-ին վերադարձել է ՌԴ-ից և Գ.Ասատրյանը չի վերադարձնում պարտքը, այդ կապակցությամբ զանգահարել է նրա բջջային հեռախոսին, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին, իսկ պատասխանելուց անհարկի ձգձգել է գումարի վերադարձը, որի պատճառով Ա.Ասատրյանը գնացել է Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի

773 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հրաչյա Քոչար փողոցի 3-րդ տան բակ և դուրս հրավիրել Գ.Ասատրյանին, ով տանից խոհանոցային դանակը ձեռքին դուրս է եկել Ա.Ասատրյանին ընդառաջ: Այնուհետև, կենցաղային հարցերի շուրջ, գումարը վերադարձնելու հետ կապված, Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում միմյանց հասցեին տվել են հայհոյանքներ և այն վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, որը տևել է շուրջ հինգ րոպե: Վիճաբանության ժամանակ, Ա.Ասատրյանը գետնին վայր է գցել Գ.Ասատրյանին, ծնկել նրա վրա և բռունցքներով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին, պատճա- ռել ֆիզիկական ցավ, որի ժամանակ Գ.Ասատրյանը խոհանոցային դանակով դիտավորյալ հարվածել է Ա.Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմ նային մակերեսին և նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրանց միջև ծագած ծեծկռտուքը տեսել է Գ.Ասատրյանի կինը` Արմինե Բալասանյանը, օգնության է կանչել ամուս- նու ծնողներ` Հակոբ և Թամարա Ասատրյաններին, ովքեր հարևանուհի` Նինա Հարությունյանի հետ միասին մոտեցել և բաժանել են նրանց» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 137): 6. Առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել հետևյալը. «(...) Գոռ Ասատրյանը, 2013թ.-ի ամռանը, իր՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Հրաչյա Քոչարի փողոց, 3-րդ հասցեում գտնվող տանը, կատարել է շինարարական աշխատանքներ, որի ժամանակ, Անդրանիկ Ասատրյանից գնել է ցեմենտ, որի գումարի մի մասը տվել է Անդրանիկ Ասատրյանին, իսկ 36.000 դրամը՝ սեպտեմբեր ամսին մնացել է պարտք և փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ Գոռ Ասատրյանը նշված գումարը Անդրանիկ Ասատրյանին կվերադարձնի հոր՝ Հակոբ Ասատրյանի, ՌԴ-ից արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո: (...) Անդրանիկ Ասատրյանը, 2014թ.-ի դեկտեմբերի 14-ին, տեղեկանա- լով, որ Գոռ Ասատրյանի հայրը վերադարձել է, իսկ Գոռ Ասատրյանը իրենց փոխադարձ պայմանավորվածության համաձայն՝ 36.000 դրամ պարտք գումարը չի վերադարձնում, (...) մի քանի անգամ բջջային հեռախոսով զանգահարել է Գոռ Ասատրյանին, սակայն վերջինս, հասկանալով, որ Անդրանիկ Ասատրյանը պարտք գումարը պետք է պահանջի, մինչդեռ նա այդ գումարը չի ունեցել և Անդրանիկ Ասատրյանի հեռախոսազանգերին չի պատասխանել: Անդրանիկ Ասատրյանը Գոռ Ասատրյանի վերը նշված վարքագծից զայրացած, նույն օրը (...) իր ավտոմեքենայով գնացել է Գոռ Ասատրյանի տան մոտ, ավտոմեքենայից իջել և մոտեցել է նրա տան դարպասներին և այնտեղից տեսել է պատուհանի մոտ կանգնած Գոռ Ասատրյանին ու բջջային հեռախոսով զանգահարել է նրան: Վերջինս նույնպես պատուհանից տեսել է իրենց տան դարպասների մոտ կանգնած Անդրանիկ Ասատրյանին, վերցրել է հեռախոսը և նրանք երկուսով, պարտքի շուրջ վիճաբանել են և վիրավորել միմյանց և Անդրանիկ Ասատրյանը Գոռ

774 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Ասատրյանին դուրս է կանչել: Մինչ Անդրանիկ Ասատրյանի հետ հեռա- խոսով խոսելը, Գոռ Ասատրյանը, գտնվելով իր տանը, իր երեխաների համար, խոհանոցային դանակով, խնձոր կտրելիս է եղել, և երբ Անդրա- նիկ Ասատրյանը հեռախոսով կապվել է և նրան դուրս կանչել, նա աջ ձեռքին ունենալով տան խոհանոցային դանակը, իսկ ձախ ձեռքին՝ խնձոր, դրանք, մեխանիկորեն, իր հետ վերցնելով, դուրս է եկել իրենց տան բակ և ընդառաջ գնացել Անդրանիկ Ասատրյանին: Վերջինս, տեսնելով Գոռ Ասատրյանին, մտել է նրանց տան բակ և նրա ձեռքին տեսնելով դանակ, ավելի է զայրացել և հայհոյել Գոռ Ասատրյանին, ասելով, թե՝ պարտքը չի վերադարձնում և դանակով գալիս է իր վրա և նրանք երկուսով, փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց և քաշքշել իրար, որի ժամանակ, Անդրանիկ Ասատրյանը աջ ոտքով հարվածել է Գոռ Ասատրյանի աջ ձեռքին, որից դանակը ընկել է գետնին, ձյան մեջ, 1 մետր հեռավորության վրա: Դրանից հետո, Անդրանիկ Ասատրյանը, նույն ոտքով հարվածել է Գոռ Ասատրյանի ոտքերին, որից Գոռ Ասատրյանը մեջքի վրա վայր է ընկել գետնին, իսկ Անդրանիկ Ասատրյանը, որը ֆիզիկապես ավելի ուժեղ և հաղթանդամ է եղել, քան Գոռ Ասատրյանը, ինչպես նաև նրանից 7 տարի տարիքով մեծ է եղել, ծնկել է նրա վրա, ձախ ձեռքով բռնել է նրա օձիքից, իսկ աջ ձեռքով, բռունցքով սկսել է հարվածներ հասցնել Գոռ Ասատրյանի դեմքին: Գոռ Ասատրյանը փորձել է դիմադրել, սակայն չի կարողացել, դիմել է Անդրանիկ Ասատրյանին, որպեսզի իրեն բաց թողնի և հարված- ներ չհասցնի, սակայն Անդրանիկ Ասատրյանը գտնվելով զայրացած վիճակում, շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել Գոռի դեմքին: Նրանց աղմուկի ձայներից, նրանց է մոտեցել Գոռ Ասատրյանի կինը՝ Արմինե Բալասանյանը, այնուհետև՝ երեխաները, Արմինե Բալասանյանը նույնպես խնդրել է և պահանջել է Անդրանիկ Ասատրյանին՝ բաց թողնել Գոռ Ասատրյանին: Այդ ժամանակ, երեխաները սկսել են լաց լինել, սակայն Անդրանիկ Ասատրյանը շարունակել է հարվածել Գոռ Ասատրյանին, իսկ վերջինս, ֆիզիկապես ավելի թույլ լինելով, չի կարողացել ազատվել նրանից և նրա բռունցքների հարվածներից, շարունակելով մեջքի վրա պառկած մնալ գետնին, իսկ Անդրանիկ Ասատրյանը՝ ծնկած նրա վրա: Այդ ժամանակ, Գոռ Ասատրյանը իր աջ ձեռքը ազատել է, շոշափելով փորձել է գետնից ինչ-որ մի իր վերցնել, Անդրանիկ Ասատրյանին վնասելու և նրանից ազատվելու համար, գետնից, ձյան միջից, նրա ձեռքն է ընկել իր ձեռքին եղած, գետնին ընկած դանակը և զգուշացրել Անդրանիկ Ասատ- րյանին, որ իրեն բաց թողնի, այլապես՝ կծակի նրան, սակայն Անդրանիկ Ասատրյանը բաց չի թողել և շարունակել է Գոռի վրա ծնկի եկած վիճա- կում, ձախ ձեռքով նրա օձիքը բռնած, աջ ձեռքով՝ բռունցքով հարվածներ հասցնել, իսկ Գոռ Ասատրյանը, իրենց տան խոհանոցային դանակով, մեկ

775 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անգամ հարվածել է Անդրանիկ Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին, սակայն, դրանից հետո, Անդրանիկ Ասատրյանը շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել Գոռ Ասատրյանի դեմքին: Այնուհետև, նրանց աղմուկից, տանից դուրս է եկել Գոռ Ասատրյանի մայրը (...) և հարևանուհին (...), ինչպես նաև (...) Գոռ Ասատրյանի հայրը (...) և նրանք երեքով բաժանել են Գոռ և Անդրանիկ Ասատրյաններին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 146-148): 7. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորա- կելով նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և այդ հոդվածով նրան մեղավոր ճանաչելով, արձանագրել է., (...) [Դ]ատարանը հաստատված է համարում, որ Գոռ Ասատրյանը, մեջքի վրա ընկած լինելով գետնին, ձյան մեջ, և չկարողանալով ազատվել իրենից ֆիզիկապես ուժեղ և հաղթան- դամ Անդրանիկ Ասատրյանից, որը նաև 7 տարի տարիքով մեծ է եղել Գոռ Ասատրյանից, Գոռ Ասատրյանի վրա ծնկի եկած վիճակում, ձախ ձեռքով Գոռ Ասատրյանի օձիքից բռնած, աջ ձեռքով բռունցքով հարվածներ է հասցրել Գոռ Ասատրյանի դեմքին, որից նա ստացել է աջ ակնագնդի արյունազեղման, դեմքի աջ կեսի աջից պարանոցի քերծվածքներ, Գոռ Ասատրյանը ինքնապաշտպանության նպատակով, իր կյանքի և առողջու- թյան դեմ Անդրանիկ Ասատրյանի կողմից իրականացվող հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելու և այն դադարեցնելու նպա- տակով, գետնից փնտրել և գտել է իր ձեռքից իսկ Անդրանիկ Ասատրյանի ոտքի հարվածով գետնին ընկած դանակը, դրանով մեկ անգամ հարվածել է Անդրանիկ Ասատրյանին, վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որպես կյանքին վտանգ սպառնացող, որով թույլ է տվել ան- հրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: (...) Գոռ Ասատրյանը տուժող՝ Անդրանիկ Ասատրյանին [որպես կյան- քին վտանգ սպառնացող ծանր մարմ նական վնասվածք] է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով, պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող հան- կարծակի և ինտենսիվ ոտնձգությունից: Վերը նշվածներն ապացուցում են, որ ամբաստանյալ՝ Գոռ Ասատր- յանի նկատմամբ տուժող՝ Անդրանիկ Ասատրյանի կողմից իրականաց- ված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել ոչ թե երրորդ անձի, այլ իրեն բռունցքով հարվածներ հասցնող և աջ ակնա- գնդի արյունազեղմամբ, դեմքի աջ կեսի աջից պարանոցի քերծվածքների տեսքով մարմնական վնասվածքներ պատճառող տուժող՝ Անդրանիկ Ասատրյանին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 154-155):

776 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

8. Վերաքննիչ դատարանն իր՝ 2015 թվականի մարտի 10-ի որոշմամբ արձանագրել է. «Քրեական գործի նյութերով հաստատվել է, որ (...) կենցաղային հարցերի շուրջ, գումարը վերադարձնելու հետ կապված, Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում միմյանց հասցեի տվել են հայհոյանքներ և այն վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, որը տևել է շուրջ հինգ րոպե: (...) Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Ասատրյանի հան- ցանքը վերաորակելիս, չպատճառաբանված կերպով հիմ նվել է վերջինիս ցուցմունքի վրա, որ «… Ինքն իրականում դանակը իր հետ տարել է մեխ- անիկորեն, քանի որ, երբ Անդրանիկն իրեն կանչել է, այդ ժամանակ դանակով միրգ կտրելիս է եղել, ինքը մտադրություն չի ունեցել վիճելու, կամ վնասելու Անդրանիկին...» (...) [Տ]ուժողի գործողություններում ոտնձգությունը պայմանավորված է եղել ամբաստանյալի վարքագծով ու պահվածքով, ամբաստանյալ Գ.Ասատրյանը` դանակը ձեռքին դուրս գալով տուժողին ընդառաջ, գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ հարվածել է տուժողին` չցանկանալով դրա հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք: (...) Տուժողի և ամբաստանյալի միջև, վերջինիս վարքագծի պատճառով առկա են եղել անբարյացկամ հարաբերություններ և այդ հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում ամբաստանյալը դիտավո- րությամբ հարված է հասցրել տուժողին, ինչի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ որպես կյանքին վտանգ սպառնացող: Համադրելով գործի փաստական հանգամանքները՝ ակնհայտ է, որ ամբաստանյալ Գ. Ասատրյանը փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ է հարվածել Ա. Ասատրյանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս: (...) Վերաքննիչ դատարանը, գործի քննության արդյունքներով հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը Գ.Ասատրյանի արարքի իրավաբանական որակումը փոխել է դրա համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում և առաջադրված մեղադրանքի սահմաններում անհրաժեշտ է կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենքը` վերջինիս կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասից վերաորակելով նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 222-224):

777 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմ նավորումների սահմաններում. 9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 126-127-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ, 116-րդ հոդվածի 2-րդ մասերում ամրագրված նորմերը, որոնք պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի կիրառումը կանոնակարգող Վճռաբեկ դատա- րանի որոշումները: Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ գոր- ծի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված ապացույցների և տուժողի ցուցմունքի համադրումից հետևում է, որ Գ.Ասատրյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանկարծակի, հանրո- րեն վտանգավոր, առկա և իրական, իսկ Գ.Ասատրյանի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, և վերջինս տուժողին մարմնական ծանր վնաս է պատճառել նրա հակաիրավական գործողու- թյունները կանխելու նպատակով: 10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտե- մբերի 2-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցի կապակ- ցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդ- իր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 116-րդ հոդվածի 2-րդ, այլ 112-րդ հոդվածի 1-ին մասով: 13. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության

778 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգու- թյունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհր- աժեշտ պաշտպանության սահմանազանցում: Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վեր- լուծության է ենթարկել Ա.Հակոբյանի գործով կայացված որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունն իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող: Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են. ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը. բ) ոտնձգության առկայությունը. գ) ոտնձգության իրական լինելը« դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին. ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին. զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը (տե՛ս Ա.Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 27-րդ կետը): 14. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փոխադարձ կռվի ժամանակ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիության հարցին: Այսպես` փոխադարձ կռիվն անձանց ֆիզիկական ընդհարում ն է, որը կարող է սկսվել կողմերի՝ միմյանց միաժամանակ վնաս հաս- ցնելով, ինչպես նաև այն դեպքում, երբ կռիվը սկսվում է կողմերից մեկի նախաձեռնությամբ, սակայն մյուս կողմն ընդունում է մարտահրավերը և ընդգրկվում կռվի մեջ: Փոխադարձ կռվի ժամանակ երկու կողմն էլ հանդես են գալիս ոտնձգողի դերում, դրսևորում ոչ իրավաչափ վարքագիծ, ատելության, վրեժի, զայրույթի կամ այլ շարժառիթներով փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց՝ նպատակ ունենալով մեկը մյուսին վնաս պատճառելու: Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փոխադարձ կռվի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ պաշտպանու- թյան վիճակն անհնար է, քանի որ կռվողներից յուրաքանչյուրը, հանդես գալով ոտնձգողի դերում, չի ղեկավարվում պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով և նպատակներով: Այսինքն՝ թեև կռվի մասնակից երկու կողմերի դեպքում էլ առերևույթ առկա են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները, սակայն դրանք չեզոքանում են փո- խադարձ կռվի իրողությամբ: Հետևաբար այդ պարագայում նրանց արարքը ենթակա է որակման ըստ փաստացի վրա հասած հետևանքի:

779 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

15. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխադարձ կռվի ընթացքում կողմերի նպատակները և դրդապատճառնե- րը կարող են փոխվել, ինչը կարող է հանգեցնել նաև նրանց վարքագ- ծի փոփոխմանը և անհրաժեշտ պաշտպանության վիճակ առաջացնել: Մասնավորապես` որպես այդպիսին կարող են գնահատվել այն իրավի- ճակները, երբ՝ ա) կռվի ընթացքում կողմերից մեկը դադարեցնում է կռիվը, իսկ մյուսը շարունակում է հարվածներ հասցնել: Այս պայմաններում փոխադարձ կռիվը, ըստ էության, ավարտված է և հարվածներ հասցնող ու կռիվը շարունակող կողմն արդեն հանդես է գալիս ոտնձգողի դերում, իսկ նրա գործողությունները դիտարկվում են ոչ իրավաչափ, ինչն էլ հիմք է հանդիսանում կռիվը դադարեցրած կողմի համար օգտվելու անհրաժեշտ պաշտպանության իրավունքից: Այլ կերպ` այն դեպքում, երբ կռիվը դադարեցրած կողմը սկսում է հանրորեն վտանգավոր ոտն- ձգությունից պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, ապա նրա գործողությունները պետք է գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված, բ) կռվի ընթացքում կողմերից մեկի հնարավորությունները շեշտակի ուժեղանում են (օրինակ` կողմերից մեկը զինվում է, կամ նրա կողմից սկսում են կռվել այլ անձինք). այս դեպքում մյուս կողմն անհրաժեշտ պաշտպանության իրավունք է ստանում, գ) կռիվը դադարեցնելու, ծանր հետևանքները կանխելու նպատակով կռվին չմասնակցող երրորդ անձինք վնաս են հասցնում կռվող կողմերից մեկին կամ երկուսին` ստանալով անհրաժեշտ պաշտպանության իրավունք: 16. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է. «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտան- գավորությանը: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանց- ագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»: ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխ- անատվություն է նախատեսում անհրաժեշտ պաշտպանության սահ- մանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: 17. Ա.Հակոբյանի գործով որոշման շրջանակներում անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Անհրաժեշտ պաշտպանության համար- ժեքության գնահատման և որպես արդյունք` անհրաժեշտ պաշտպանու- թյան սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման

780 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համար անհրաժեշտ է գնահատել ոտնձգության վտանգավորության աստիճանի և պաշտպանության միջև համապատասխանությունը: Օրենքը չի պահանջում, որ պաշտպանվողը կիրառի ոտնձգողի կողմից կիրառվող միջոցներին հավասարազոր միջոցներ: Պաշտպանվողը կարող է գործադրել նաև առավել արդյունավետ միջոցներ: Ոտնձգության և պաշտպանության միջոցների միջև համամասնության խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ ա) պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որ կարող էր հասցվել դրան« բ) ոտնձգության ինտենսիվությունը ու հանկարծակիությունը» գ) պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները (սեռը, տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական ուժը և այլն)» դ) ոտնձգողների և պաշտպանվողների քանակը» ե) ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը և այլն» (տե՛ս Ա.Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 28-րդ կետը): Զարգացնելով Ա.Հակոբյանի գործով արտահայտված իրավա- կան դիրքորոշումները՝ Ա.Թորոսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) [Ա]նհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանի- շներով: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման օբյեկտիվ հատ- կանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոտնձգության բնույթն ու վտանգավորությունը որոշվում են ոտնձգության օբյեկտի արժեքավորությամբ, ոտնձգության ինտենսիվությամբ, պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորություններով, նրանց քանակով, ոտնձգության իրադրությամբ և այլն: Ուստի, անհրա- ժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ առկա է ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն ոտնձգու- թյամբ սպառնացող և պաշտպանվողի կողմից պատճառվող վնասների միջև: (…) Այլ կերպ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում ն առկա է այն դեպքում, երբ պաշտպանվողը կիրառել է պաշտպանության այնպիսի միջոցներ և մեթոդներ, որոնց կիրառում ն ակնհայտ կերպով չէր բխում ո՛չ ոտնձգության բնույթից և վտանգավորությունից, ո՛չ էլ իրադրությունից: (…) Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման սուբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է մեղքի դիտավորյալ ձևով (տե՛ս Ա.Թորոսյանի գործով Վճռաբեկ

781 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0118/01/11 որոշման 15-16-րդ կետերը): 18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Գ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ կենցաղային հարցերի շուրջ Ա.Աս- ատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ Ա.Ասատրյանը գետնին վայր է գցել Գ.Ասատրյանին, ծնկել նրա վրա, բռունցքներով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ, որի ժամանակ Գ.Ասատրյանը խոհանոցային դանա- կով դիտավորյալ հարվածել է Ա.Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին և նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը, Գ.Ասատրյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, պատճառաբանել է, որ Գ.Ասատրյանը, մեջքի վրա ընկած լինելով գետնին և չկարողանալով ազատվել իրենից ֆիզիկապես ուժեղ և հաղթանդամ Ա.Ասատրյանից, ով Գ.Ասատրյանի վրա ծնկի եկած վիճակում, ձախ ձեռքով նրա օձիքից բռնած՝ աջ ձեռքի բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին (որից նա ստացել է աջ ակնագնդի արյունազեղման, դեմքի աջ կեսի աջից պարանոցի քերծվածքներ), ինքն- ապաշտպանության, իր կյանքի և առողջության դեմ Ա.Ասատրյանի կողմից իրականացվող հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտ- պանվելու և այն դադարեցնելու նպատակով գետնից փնտրել և գտել է իր ձեռքից իսկ Ա.Ասատրյանի ոտքի հարվածով գետնին ընկած դան- ակը, դրանով մեկ անգամ հարվածել Ա.Ասատրյանին՝ վերջինիս պատ- ճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, որով թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ամբաստ- անյալ Գ.Ասատրյանը տուժող Ա.Ասատրյանին ծանր մարմնական վնաս- վածք է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով՝ պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականաց- վող հանկարծակի և ինտենսիվ ոտնձգությունից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Գ.Ասատրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրեն- սգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, արձանագրել է, որ տուժողի գործո- ղություններում ոտնձգությունը պայմանավորված է եղել ամբաստանյալի վարքագծով ու պահվածքով, ամբաստանյալ Գ.Ասատրյանը, դանակը ձեռքին դուրս գալով տուժողին ընդառաջ, գիտակցել է իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել հանրության

782 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ հարվածել է տուժո- ղին` չցանկանալով դրա հետևանքները, բայց գիտակցաբար թույլ տվել դրանք: Համադրելով գործի փաստական հանգամանքները՝ ակնհայտ է, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը փոխադարձ կռվի ընթացքում դանակով դիտավորյալ հարվածել է Ա.Ասատրյանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գ.Ասատ- րյանի հանցանքը վերաորակելիս չպատճառաբանված կերպով հիմ նվել է վերջինիս հետևյալ ցուցմունքի վրա. «… Ինքն իրականում դանակը իր հետ տարել է մեխանիկորեն, քանի որ, երբ Անդրանիկն իրեն կանչել է, այդ ժամանակ դանակով միրգ կտրելիս է եղել, ինքը մտադրություն չի ունեցել վիճելու, կամ վնասելու Անդրանիկին...» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 18.1. Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ` ա) ամբաստանյալ Գ.Ասատրյանը դանակը ձեռքին դուրս է եկել տուժող Ա.Ասատրյանին ընդառաջ, սակայն չի փորձել նրան դանակով հարվածել կամ չի սպառնացել, որ կհարվածի, դա տեղի չի ունեցել նաև այն ժամ- անակ, երբ տուժողը, զայրանալով, որ ամբաստանյալի ձեռքին առկա է դա- նակ, հայհոյել է նրան, կողմերը քաշքշել ու փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), բ) Ա.Ասատրյանի և Գ.Ասատրյանի միջև ծագած վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց հասցեին տվել են հայհոյանքներ, այն վերածվել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, ինչը տևել է շուրջ հինգ րոպե: Վիճաբանության ժամանակ տուժողը սկզբում աջ ոտքով հարվածել է ամբաստանյալի աջ ձեռքին, որից դանակը ընկել է գետնին՝ 1 մետր հեռավորության վրա, իսկ այնուհետև ամբաստանյալի ոտքերին տուժողի ոտքով հարվածից հետո ամբաստանյալն է ընկել գետնին: Գ.Ասատրյանի ընկնելուց հետո տուժողը ծնկել է նրա վրա, ձախ ձեռքով բռնել նրա օձիքից, իսկ աջ ձեռքի բռունցքով սկսել հարվածներ հասցնել ամբաստանյալի դեմքին (տե՛ս սույն որոշման 6-րդ, 8-րդ կետերը), գ) ամբաստանյալը փորձել է դիմադրել, սակայն չի կարողացել, դիմել է Ա.Ասատրյանին, որպեսզի իրեն բաց թողնի և հարվածներ չհասցնի, սակայն տուժողը շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել ամբաստանյալի դեմքին, ինչը չի դադարեցրել նաև Գ.Ասատրյանի կնոջ և երեխաների՝ իրենց մոտենալու ժամանակ, երբ Գ.Ասատրյանի կինը խնդրել և պահանջել է դադարեցնել բռունցքով հարվածներ հասցնել իր ամուսնուն, իսկ երեխաներն այդ ամենը տեսնելով՝ լաց են եղել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), դ) այդ ժամանակ Գ.Ասատրյանն իր աջ ձեռքը ազատել է, շոշափելով փորձել է գետնից ինչ-որ մի իր վերցնել՝ Ա.Ասատրյանին վնասելու և նրանից

783 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ազատվելու համար, նրա ձեռքն է ընկել գետնին ընկած դանակը, ինչից հետո զգուշացրել է Ա.Ասատրյանին, որ իրեն բաց թողնի, այլապես կվնասի նրան, սակայն Ա.Ասատրյանը բաց չի թողել և շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել: Արդյունքում Գ.Ասատրյանը իրենց տան խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Ա.Ասատրյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): 19. Սույն որոշման 18-18.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը տուժող Ա.Ասատրյա- նին դանակով դիտավորյալ հարվածել է փոխադարձ կռվի ընթացքում, անհիմն է և չի բխում սույն գործի փաստական հանգամանքներից: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանի կողմից տուժողին դանակով հարվածելու պահին նրանց միջև ծագած փոխադարձ կռիվն արդեն իսկ դադարել էր, ինչի մասին են անմիջականորեն վկայում ստորադաս դատարանների կողմից հաստատված այն հանգամանքները, որ ամբաստանյալ Գ.Ասատրյանը, մեջքի վրա ընկած լինելով գետնին և չկարողանալով դիմադրություն ցույց տալ իր վրա ծնկի եկած և իրեն հարվածող տուժողին, թե՛ մինչ դանակն իր ձեռքում հայտնվելը, թե՛ դանակով հարվածելուց անմիջապես առաջ դիմել է վերջինիս, որ իրեն բաց թողնի և հարվածներ չհասցնի՝ երկրորդ դեպքում տուժողին նախազգուշացնելով նաև, որ հակառակ պարագայում վերջինիս կվնասի: Սակայն երկու դեպքերում էլ տուժողը շարունակել է բռունցքով հարվածներ հասցնել ամբաստանյալին (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը): Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գ.Ասատրյանի հան- ցանքը վերաորակելիս չպատճառաբանված կերպով հիմնվել է վերջինիս այն ցուցմունքի վրա, որ «… Ինքն իրականում դանակը իր հետ տարել է մեխանիկորեն, քանի որ, երբ Անդրանիկն իրեն կանչել է, այդ ժամանակ դանակով միրգ կտրելիս է եղել, ինքը մտադրություն չի ունեցել վիճելու, կամ վնասելու Անդրանիկին...» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դատողությունն անելիս Վերաքննիչ դատարանն այլ փաստարկների միջոցով, ըստ էության, չի հաստատել մատնանշված տվյալների անարժանահավատ լինելը: Ինչ վերաբերում է Գ.Ասատրյանի ձեռքին դանակ տեսնելու հետևանքով վերջինիս կողմից հարձակում գործելու տուժողի հնարավոր ընկալմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել,

784 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որ ամբաստանյալի ձեռքին եղած դանակը տուժողի կողմից հարվածով վայր գցելու պահից ողջամտորեն չեզոքացել էր այդպիսի հարձակման սպառնալիքը: 19.1. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծագած փոխադարձ կռիվը դադարելուց հետո, երբ միայն տուժողն է հանդես եկել ոտնձգողի դերում և միայն նրա կողմից է այդ պահին դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծ, Գ.Ասատրյանը, դանակով վնաս պատճառելով ոտնձգող տուժողին, իրականացրել է իր իրավունքների և ազատությունների իրավաչափ պաշտպանություն, սակայն դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից՝ թույլ տալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Այլ կերպ՝ հիմ նավոր է Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ Գ.Ասատրյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: 20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ ամբա- ստանյալ Գ.Ասատրյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրե- նսգրքի ոչ թե 116-րդ հոդվածի 2-րդ, այլ 112-րդ հոդվածի 1-ին մասով, հիմն- ավոր չեն: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ, 116-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կա- յացմանը: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են և, ՀՀ քրեա- կան դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 419-րդ հոդվածների համաձայն, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկա- նելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Ասատրյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակելով նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և այդ հոդվածով նրան մեղավոր ճանաչելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրա- պետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի

785 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գոռ Հակոբի Ասատ- րյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռին: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողո- քարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

786 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

58.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԿԴ/0067/01/14

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ պաշտպան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մայիս Լևոնի Սաֆարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2013 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշ- ներով հարուցվել է թիվ 16811013 քրեական գործը` անհայտ անձի կողմից

787 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հայկ Վասիլյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառ- ելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմնի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Մ.Սաֆարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Մ.Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2014 թվականի մայիսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչա- կան շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ին դատավճռով Մ.Սաֆարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա մեղավոր է ճանաչվել նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապար- տվելով ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով: 3. Պաշտպանի և դատախազի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ դեկտեմբերի 29-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին: 4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարություն- յանը: Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5. Նախաքննության մարմնի կողմից Մ.Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2013 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենքի 6/4 հասցեում գտնվող տնտեսական խանութի դիմաց` թիվ 4 երթուղային տաքսու կայանատեղիում, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի 35 PS 667 պետհամարանիշի ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել է նշված համարի երթուղային տաքսի ծառայության երթակարգավորիչ Հայկ Արտակի Վասիլյանի հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ

788 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

դիտավորությամբ հարվածել է Հայկ Արտակի Վասիլ յանի կրծքավան- դակի ձախ կեսին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, ծակած-կտրած թափանցող վերքի` ձախ թոքի վնասումով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 307-312): 6. Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրն իր և տուժող Հայկ Վասիլյանի միջև ավտոմեքենա կայանելու հարցի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որից հետո Հայկն անսպասելի իրեն հետ է կանչել` ասելով «լավ չես հասկանում, հետ արի»: Այդ ժամանակ նա գնացել է իր ավտոմեքենայի մոտ, բացել վարորդի կողքի դուռը, ավտոմեքենայի միջից ինչ-որ բան դրել մեջքի կողմը և արագ քայլելով վրա է տվել իրեն` հարձակվելով իր վրա` հրելով իրեն հետ է տարել և ասել «արա ինչ ես ասում»: Ինքը նրան իրենից հեռացնելու համար ձեռքերով հետ է հրել` ասե- լով. «Ինչ ես մտել բերանս, ուզում ես խոսենք, համբերի երեկոյան կգամ կխոսենք»: Ինքը տեսել է, որ Հայկը մի երկու քայլ հետ գնալիս մեջքի կողմից ինչ-որ իր է հանել` մետաղյա զսպանակով մահակ, ու դրանով աջ ձեռքով հարվածել է գլխին, սակայն ինքը ձախ ձեռքով պահել է, և հարվածը կպել է ձեռքին: Դրանից անմիջապես հետո հարվածել է 2 անգամ: Ինքը նորից ձախ ձեռքով պահել է այդ հարվածները` միաժամանակ մի փոքր հետ քաշ- վելով, որովհետև նորից է ուզել հարվածել, տեսնելով վտանգը և հասկա- նալով, որ այդ հարվածները կարող են իր կյանքում լինել ճակատագրական, փորձելով պաշտպանվել այդ հարվածներից` աջ ձեռքով գրպանից հանել է եղունգկտրիչ դանակը, բութ մատով բացել և հարվածել է, իսկ թե կպել է նրան, թե` ոչ, ինքը այդ ժամանակ չի զգացել: Հետո է իմացել, որ դանակով իր կողմից շարժում կատարելու պատճառով Հայկը վնասվածք է ստացել: Դանակով իր կողմից շարժում կատարելուց անմիջապես հետո այնտեղ գտնվող Արմեն Պետրոսյանը Հայկին թիկունքի կողմից երկու ձեռքով գրկել ու հետ է քաշել` տանելով տնտեսական խանութ: Մինչ գրկելը Հայկը նորից է ուզել խփել այդ մահակով, դրա համար Արմեն Պետրոսյանը նրան գրկել ու տարել է խանութ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104): Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի կողմից գործի վարույթի ընթացքում տուժող Հայկ Վասիլյանի կողմից գործադրված «մահակը» նկարագրվել է տարբերվող բնորոշումներով: Այսպես 2013 թվականի նոյեմբերի 22-ի հարցաքննությամբ Մ.Սաֆարյանը հայտնել է «արծաթագույն, փայլուն մետաղե զսպանակի», 2014 թվականի ապրիլի 26-ի առերեսմամբ` «ինչ-որ սև բանի», իսկ նույն թվականի ապրիլի 30-ի հարցաքննությամբ` «զսպանակե մահակի» մասին (տե՛ս հատոր 1-ին, թերթեր 58-61, 286-288, 299-300): 6.1. Տուժող Հայկ Վասիլյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը երկար տարիներ աշխատել է որպես

789 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

երթակարգավորող: Իր պարտականությունների մեջ է մտել հսկել, որպեսզի երթուղային տաքսիներն ունենան կայանելու ազատ տարածք, որպեսզի չթույլատրված վայրում կայանելու համար չտուգանվեն, ինչպես նաև ուղևորվելու ժամային միջակայքը պահպանելը: Այն վայրում, որ- տեղ ավտոմեքենան կայանել է Մայիսը, ընդհանրապես ավտոմեքենաներ չեն կայանում, կայանելու դեպքում, եթե ինքը նկատում է, մոտենում զգուշացնում է, որ հանեն ավտոմեքենան: Դեպքի օրը չի հիշում: Մեք- ենայի կայանման համար վիճաբանություն է եղել: Այդ վայրում կայանելիս են եղել իր գազելները, ինչ-որ մեկը կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Ինքը զգուշացրել է, որ չկայանի այդ վայրում: Սկսվել է քաշքշուկ: Իրեն դանակով հարվածել է իր հետ քաշքշուկի մեջ գտնված անձը: Դանակ տեսել է, իսկ հարվածի պահը չի տեսել: Իրենց քաշքշուկը չի հիշում որքան ժամանակ է տևել: Ծակոց է զգացել, իսկ դեպքից մի քանի րոպե հետո տեսել է, որ ցավացող մասից արյուն է գալիս: Գնացել է ավտոկայան իրենց վարորդներից Արմենի հետ: Նույն օրը գնացել է հիվա- նդանոց: Ամբաստանյալը չի եղել իրեն դանակով մարմնական վնասվածք հասցրած անձը: Եթե իր հետ վիճաբանողին տեսնի կճանաչի: Մեքենան և իրեն հարվածողին առաջին անգամ է տեսել: Արմեն Պետրոսյանին հանդիպել է խանութ մտնելիս: Քաշքշուկի պահին իրեն ծանոթ մարդիկ չեն եղել: Ինքը հարվածներ չի հասցրել վիճաբանության ժամանակ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104): 6.2. Վկա Արմեն Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանա- չում է ամբաստանյալին որպես հաճախորդ, երբ ինքը աշխատելիս է եղել խանութում: Դեպքի օրը ինքը իր ավտոմեքենան կայանել է խանութի դիմաց, եղել է ավտոմեքենայի մեջ: Եղել է իր ավտոմեքենայի մեջ, հեռախոսով խաղ է խաղացել, ինտերնետ է մտել: Լսել է բարձր ձայներ և երբ դուրս է եկել ավտոմեքենայից, տեսել է իրարանցում: Մոտեցել, տեսել է, որ Մայիս Սաֆարյանն ու Հայկ Վասիլ յանը ագրեսիվ են իրար նկատմամբ: Տարածքում հավաքված են եղել անցորդներ, որոնցից ոչ ոքի չի ճանաչել: Հարված չի նկատել նրանց վիճաբանության ընթացքում: Ինքը, ինչպես Հայկ Վասիլյանի, այնպես էլ Մայիս Սաֆարյանի ձեռքին ոչ մի իր չի նկատել: Այնուհետև բաժանել է նրանց և Հայկ Վասիլյանին առանձնացրել` տանելով խանութի մուտքի մոտ: Հայկի մոտ խուճապ է եղել: Նրա հագին եղել է սպորտային հագուստ, որի թևատակի հատվածում ինքը նկատել է արյունահոսություն (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104): 6.3 Վկա Արման Բաղդասարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ չի ճանաչում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանին: Դեպքի օրը` ժամը 18-ի սահմաններում, զանգահարել է Հայկին, ով իրեն հայտնել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):

790 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

6.4. Վկա Կարեն Բլբուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է որպես խանութի տնօրեն: Դեպքի մասին իմացել է ոստիկանության բաժնում, իսկ դեպքի օրը խանութում չի եղել: Իրեն բաժին են հրավիրել, քանի որ խանութի դիմաց վիճաբանություն է եղել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104): 6.5. Դատաբժշկական փորձագետի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 3924 եզրակացության համաձայն` «(…) Մ.Սաֆարյանի մոտ, փորձաքննու- թյան պահին, մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 163-164): 6.6. Վկա Սամվել Հակոբյանը 2014 թվականի սեպտեմբերի 9-ի հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքում հայտնել է, որ «(...) ճանաչում եմ Մայիս Լևոնի Սաֆարյանի հորը` Լևոնին, նրա հետ ծանոթա- ցել եմ ընտրությունների ժամանակ` մոտ երկու տարի առաջ, և գիտեմ, որ մեր Կիլիկիայի թաղի բնակիչ է, ու իմանալով, որ Լևոնի որդին` Մայիսը, 2013 թվականի նոյեմբեր ամսվա կեսերին (...) վիճաբանության ժամանակ դանակահարել է ինչ-որ մեկին, (...) գտնվում է կալանքի տակ, ես 2014 թվականի հունվար ամսին պատահական մեր թաղում` կանգառի մոտ, հանդիպեցի Լյովային և հարցուփորձ արեցի որդուց ու նրան պատմեցի, որ իր որդու կռվի ժամանակ ես այնտեղ եմ եղել և ասացի, որ «նախկինում դեպքի օրը չեմ ճանաչել որդուդ, միայն հեռուստացույցով «02» հաղորդում տեսնելուց հետո որդիս` Վահրամը, ասաց, որ քո որդին է»: Դրանից հետո Լյովան ինձ հարցրեց` «եթե կարիք լինի, ժամանակ կունենա՞ս գնաս ոստիկանություն և պատմես դեպքի եղելությունը», ես համաձայնվեցի, քանի որ արդարության կողմնակից եմ: Դրանից հետո, մտածելով, որ ինձ ոստիկանություն կհրավիրեն որպես վկա ցուցմունք տալու, ես տանը փոր- ձեցի ավելի մանրամասն հիշեմ դեպքը և ինձ մոտ կատարեմ գրառումներ, քանի որ ես վատառող ջ եմ, ունեմ հիշողության հետ կապված խնդիրներ, տեսածս և լսածս շուտ եմ մոռանում, այդ իսկ պատճառով խնդրում եմ ինձ թույլատրել, որ օգտվեմ իմ գրառումներից, որպեսզի կարողանամ Լյովայի որդու վիճաբանության հետ կապված դեպքն ավելի մանրամասն վերհիշեմ և հայտնեմ ձեզ: Նշված գրառումները ես կատարել եմ մեր տանը, գրված է իմ ձեռքով և այդ ժամանակ ինձ մոտ տան անդամ ներից ոչ ոք չի եղել և չեն օգնել: Առաջադրված հաջորդ բանավոր հարցին, օգտվելով իմ գրառումներից, պատասխանում եմ, որ 2013 թվականի նոյեմբեր ամսվա կեսերին [Հրազդան տոնավաճառի դիմաց գտնվող կանգառում] ինձանից աջ կողմում լսեցի [ձայներ] դեպի շինանյութի խանութի կողմը և, նայելով այդ կողմ, տեսա, որ երկու երիտասարդ տղաներ միմյանց հետ խոսում էին բարձր ձայնով, որը նման էր վեճի: Ես կանգառից քայլեցի դեպի նրանց կողմ` հասկանալու համար, թե ինչ է եղել և անհրաժեշտության դեպքում միջամտեի և չթողնեի, որ կռվեն: Այդ ժամանակ նրանք միմյանց հետ լեզվակռիվ էին անում ու (...) հայհոյելով բարձր տոնով խոսում էին

791 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

(...): [Ա]յն տղան, որ պահանջում էր, որ ավտոմեքենան հանի, հետ շրջ- վեց դեպի իմ կողմը և քայլեց [դեպի] փողոցում կայանված (...) ավտոմեքե- նան (...), մեքենայի միջից վերցրեց ինչ-որ իր, որը փայլուն ձող [էր], (...) ձողը ձեռքին երիտասարդը այդ ձողով հարվածեց մյուս երիտասարդին և կպավ, թե չկպավ, ես չտեսա (...), ձողով առաջին հարվածից հետո անմիջ- ապես ձողով երկրորդ անգամ հարվածեց (...): Ձողը եղել է մուգ գույնի, փայլուն, մոտ 30 սմ երկարության (...), պինդ նյութից, թե մետաղից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 252-256): 6.7. Վկա Վահրամ Հակոբյանի (վկա Սամվել Հակոբյանի որդու)` 2014 թվականի սեպտեմբերի 16-ի հարցաքննության արձանագրության համա- ձայն` «(...) [Ի պատասխան վարույթն իրականացնող մարմ նի` Սամվել Հակոբյանի հետ «02» հաղորդաշարը դիտելու, Մ.Սաֆարյանին ճանա- չելու և այդ մասին Սամվել Հակոբյանին հայտնելու վերաբերյալ հարցի]` նման դեպք չի եղել, որ հորս հետ հեռուստացույց նայելիս հայրս «02» հաղորդաշարի ժամանակ հայտնած լինի, որ ինքը ինչ-որ վիճաբանության ականատես է եղել և ես էլ իրեն հայտնած լինեմ, դանակահարող անձը մեր թաղի բնակիչ Լևոնի որդի Մայիսն է: (...) Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ մոտ 7 տարի առաջ [հայրս] ինսուլտ է ստացել, որից հետո հորս մոտ առաջացել են հիշողության և տեսողության հետ կապված խնդիր- ներ: Բացի այդ, նկատվում է նաև հոգեկան անհավասարակշռում, հորս մոտ նկատվում է նաև ուժեղ (ֆանտազիա) երևակայություն, և հաճախակի տարբեր հորինվածքներ է արտահայտում, և խնդրում եմ հորս կողմից տրված ցուցմունքը հիմք մի ընդունեք, քանի որ ձեզ հստակ ոչինչ ինքը չի կարող հայտնել իր հիվանդության պատճառով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 260-261): 6.8. Բժիշկ-նյարդաբան Վ.Մ.Պապիկյանի կողմից կնքված և ստո- րագրված` «Էտապային էպիկրիզ»-ի համաձայն` վկա Սամվել Հակոբյանի մոտ ախտորոշվել է «Կայուն մնացորդային երևույթներ կրած գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից ձախ հետին ուղեղային զարկերակի ավազանում, աջակողմ հոմոնիմ հեմիանոպսիա, ասթենո- դեպրեսիվ սինդրոմ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 264): 7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Քննվող քրեական գործով, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատարանում մեղադրանքի մարմինների կողմից ի հայտ չեն բերվել գործի այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել այն մասին, որ ամբաստանյալ Մայիս Լևոնի Սաֆարյանն ունեցել է ուղղակի դիտավորու- թյուն տուժող Հայկ Վասիլյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու: (…) Նախաքննության ժամանակ հարցաքննված, սակայն չդա- տակոչված վկա Սամվել Հակոբյանն իր ցուցմունքով նշել է, որ տեսել է, թե ինչպես է տուժող Հայկ Վասիլյանը քաշքշուկի ժամանակ մոտենում

792 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

իր ավտոմեքենային, իսկ հետո նրա ձեռքին նկատել է ինչ-որ երկար առարկա` ձող, որով էլ հարվածել [է] իր հետ վիճաբանողին: Դեպքին ականատես այլ անձինք նախաքննությամբ չեն հայտնա- բերվել, իսկ ամբաստանյալի կողմից տուժողին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը հիմնավորող ապացույցներ չկան: (…) [Ի]նչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ապացուցվել է, որ. 1. Կռվի նախահարձակը եղել է տուժողը: 2. Մայիս Սաֆարյանը տուժողին եղունգկտրիչի դանակով հարվածել է նրա կողմից հակաօրինական արարք կատարելու ընթացքում, երբ տուժողը ձեռքի զսպանակե մահակով հարվածել ու ֆիզիկական ցավ է պատճառել ամբաստանյալին: 3. Մայիս Սաֆարյանը տուժողին մարմնական վնասվածք է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով` պաշ- տպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող ինտենսիվ ոտնձգությունից: Վերը նշվածներն ապացուցում են, որ ամբաստանյալի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել ոչ թե երրորդ անձի, այլ իրեն ծեծի ենթարկող և մարմնական վնասվածք պատճառող տուժողին: Միաժամանակ (...) դատարանը գտնում է, որ տուժողի կողմից զսպանակե մահակով ամբաստանյալին հարվածելու պարագայում ամբաստանյալի կողմից եղունգկտրիչի դանակով տուժողին ծանր մար- մ նական վնասվածք պատճառելը չի համապատասխանում տուժողի ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, [որպիսի] հանգամանքը ամբաստանյալի համար, մինչև տուժողին հարվածելը ակնհայտ է եղել, քանի որ տուժողի կողմից ձեռքի մահակը որևէ այլ մարմնական վնաս- վածք պատճառելու համար հարմարեցված առարկա չի օգտագործվել: Այսպիսով, [Դ]ատարանը հիմնավորված է համարում, որ ամբաս- տանյալ Մայիս Սաֆարյանն անհրաժեշտ պաշտպանության սահմա- նազանցմամբ տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104): 8. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 1-ի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դատրանն] ամբաստանյալ Մայիս Սաֆարյանին վերա- գրվող հանցավոր արարքի որակման առումով հիմնավոր հետևության հանգելու համար անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման է ենթարկել գործի լուծման համար անհրաժեշտ բացահայտման ենթակա հանգամանքները, որի արդյունքում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի

793 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանցավոր արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, և կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա է եղել կիրառման: (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ, որոնց հիման վրա հնա- րավոր է ողջամիտ հետևության հանգելու քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարարության և արժանահավատության վերաբերյալ: Մասնավորապես` համաձայն ստացիոնար դատահոգեբուժա- կան փորձաքննության թիվ 21 եզրակացության` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը զորակոչային տարիքում երկու անգամ հետազոտ- վել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում, առաջին անգամ` 22.10.2007թ-29.10.2007թ., դուրս է գրվել «Օրգանական ծագման էմոցիոնալ անկայուն խանգարում» /թիվ 2063/36152 քաղվածքից/: Երկրորդ անգամ հետազոտվել է 03.11.2010թ-08.11.2010թ., «Օրգանական ծագման էմոցիոնալ անկայունություն» /թիվ 2277/43820 քաղվածքից և ամբուլատոր քարտից/: Ազատվել է զինծառայությունից` համաձայն ՀՀ ՊՆ 175-10 հոդ. 2 «բ» կետի, Ավանի հոգեբուժական կլինիկայում հաշվառված է վերը նշված ախտորո- շմամբ 04.12.2004 թվականից: [Ք]րեական գործի թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել և միանշանակ պնդել, որ տուժող Հայկ Վասիլյանի ձեռքին եղել է երկաթյա մահակ, որով վերջինս մինչև իր կողմից դանակով հարվածելը, երկու անգամ փորձել է հարվածել իր գլխին, իսկ ինքը ձեռքով պաշտպանվել է: Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում, ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի ցուցմունքների արժանահավատության տեսանկյունից կարևորում է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը, նախկինում ստացած գանգուղեղային վնասվածքի հետևանքով տառապե- լով վերը նշված հիվանդությամբ, նախաքննության ընթացքում տված առաջին իսկ ցուցմունքով, (ընդ որում, հարցաքննությունը կատարվել է պաշտպանի բացակայությամբ), հայտնել է տուժողի ձեռքին երկաթյա մահակ լինելու հանգամանքի վերաբերյալ: Ամբաստանյալն իր ցուցմունք- ները պնդել է նաև տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում: Ինչ վերաբերվում է տուժող Հայկ Վասիլյանի ցուցմունքներին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև տուժողը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի հետ վիճաբանելու վերաբերյալ, սակայն դատաքննության ընթացքում հայտնել է, որ «(…) ամբաստանյալը չի եղել իրեն դանակով մարմնական վնասվածք հասցրած անձը: Եթե իրեն վիճաբանողին տես- նի, կճանաչի: (…) Ինքը նայում է, չի նմանեցնում ամբաստանյալին իր հետ վիճաբանողին: Իր հետ վիճաբանողը ավտոմեքենայի վարորդ է եղել,

794 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

որը կայանել է երթուղային տաքսիների համար նախատեսված կայա- նատեղում (…)»: Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննության թիվ 3924/հ եզրակացությանը, համաձայն որի` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի մոտ փորձաքննության պահին մարմնական վնասվածքներ չեն հայ- տնաբերվել, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը, առարկելով մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 21-ին, և ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը գտնվել է ձմեռային հագուստներով, որի պատճառով էլ տուժողի հարվածներից Մայիս Սաֆարյանը ձեռքի շրջանում տեսանելի մարմնական վնասվածքներ չի ստացել: Միաժամանակ, դատաքննության ընթացքում առարկելով փորձագետի եզրակացության դեմ` ամբաստա- նյալ Մայիս Սաֆարյանը հայտնեց, որ փորձաքննության ընթացքում իր մարմնի և ձեռքերի զննումը կատարվել է հագուստով և կրել է ձևական բնույթ: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբա- ստանյալի ցուցմունքում տեղ գտած այն հանգամանքը, որ վիճաբանության ընթացքում տուժողի ձեռքին եղել է երկաթյա մահակ, որով էլ վերջինս փորձել է հարվածներ հասցնել ամբաստանյալին, հերքող բավարար ապացույցներ ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք չեն բերվել, ինչը հիմք է տալիս ամբաստանյալի կողմից հայտնած հանգամանքի հավաստիության կապակցությամբ հանգելու ողջամիտ ենթադրության, որն էլ անմեղության կանխավարկածի սկզբունքի համատեքստում ենթակա է մեկնաբանման հօգուտ ամբաստանյալի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 51-74):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքո- հիշյալ հիմնավորումներով. 9. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների կողմից կայացվել են անօրինական և անհիմն դատական ակտեր: Բողոք բերած անձը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐ- Դ/0632/01/08, թիվ ՇԴ/0126/01/12, թիվ ԵԿԴ/0168/01/12, թիվ ԵԷԴ/0058/01/10 և թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները, եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ապացույցների գնահատման վերաբերյալ հիշյալ որոշում ներում արտա- հայտված իրավական դիրքորոշումները: Արդյունքում` ստորադաս դատարանները կամայական մոտեցմամբ առավել արժանահավատ են համարել Մ.Սաֆարյանին առաջադրված մեղադրանքը հերքող

795 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ապացույցները` անտեսելով գործով ձեռք բերված և, համապատաս- խանաբար, առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցները: 10. Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոքի հեղինակը գտել է, որ դատարանները հաստատված են համարել տուժող Հ.Վասիլյանի կողմից ամբաստանյալ Մ.Սաֆարյանին մահակով հարվածներ հասցնելու հանգամանքը` հիմք ընդունելով ոչ արժանահավատ ապացույցներ, այն է` ամբաստանյալի և վկա Ս.Հակոբյանի ցուցմունքները: Բողոքաբերը փաստարկել է, որ Մ.Սաֆարյանն իր նկատմամբ գործադրված ինտենսիվ բռնության, մասնավորապես` հասցված հարվածների քանակի և իր կողմից ֆիզիկական ցավ զգալու հետ կապված տվել է հակասական ցուցմունքներ, ինչը կասկածի տակ է դնում դրանց ճշմարտացիությունը: Ինչ վերաբերում է վկա Ս.Հակոբյանի ցուցմունքներին, ապա բողոքի հեղինակը շեշտել է, որ այդ անձն ամբաստանյալի և նրա հոր մերձավորն է, իսկ նրա ցուցմունքի բովանդակությունից հետևում է, որ նա ցուցմունք է տվել ամբաստանյալի հոր հետ խորհրդակցելուց հետո: Բողոք բերած անձը, բացառելով տուժողի կողմից ամբաստանյալի նկատմամբ ինտենսիվ բռնություն գործադրելու հանգամանքը, նշել է նաև, որ տուժող Հ.Վասիլյանի ձեռքին մահակ չլինելու մասին ցուցմունքներ են տվել ինչպես ամբաստանյալի ծանոթ Ա.Պետրոսյանը, այնպես էլ ինքը` տուժողը, ընդ որում, Հ.Վասիլ յանը դատարանում տրված ցուցմունքնե- րով կասկածի տակ է դրել ընդհանրապես ամբաստանյալ Մ.Սաֆարյանին ճանաչելու հանգամանքը, սակայն իր կողմից մահակ գործադրելու փաստը հերքել է դատավարության ողջ ընթացքում: Վերոգրյալի հետ մեկտեղ` բողոքի հեղինակը փաստարկել է, որ դեպքից երկու օր անց կատարված դատաբժշկական փորձաքննությամբ Մ.Սաֆարյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ ամբաստանյալը որևէ գանգատ չի հայտնել հարվածներ ստանալու կամ դրանց հետևանքների մասին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փորձել է հերքել սույն փաստարկը` հղում անելով պաշտպանական կողմի այն պատճառաբանություններին, որ Մ.Սաֆարյանի մոտ մարմնական վնաս- վածքների բացակայությունը պայմանավորված էր ձմեռային հագուստ կրելու հանգամանքով, ինչպես նաև հիմք է ընդունել ամբաստանյալի կողմից ձևական փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ հայտար- արությունները: Վերաքննիչ դատարանի նշված հիմնավորումները, ըստ բողոքաբերի, պաշտպանական կողմի փաստարկների պարզունակ մեջբե- րումներ են և զուրկ են որևէ տրամաբանությունից: Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ անհիմն են ամբաստանյալ Մ.Սաֆարյանի ցուցմունքների ճշմարտացիությունը նրա ունեցած` «Օրգա- նական ծագման էմոցիոնալ անկայուն խանգարում» հիվանդությամբ պայ- մանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները,

796 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

քանի որ այդ հանգամանքը որևէ կերպ չէր կարող ազդել Մ.Սաֆարյանի կողմից հայտնած տվյալների արժանահավատության վրա: 10.1. Բողոքաբերն անդրադարձել է նաև ամբաստանյալ Մ.Սաֆարյանի արարքին տրված իրավաբանական գնահատականին` արձանագրելով, որ անհիմն է սույն գործի փաստական հանգամանքների նկատ- մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի կիրառումը: Մասնա- վորապես` բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն անհրաժեշտ պաշտպանության իրավիճակի համար որոշիչ այնպիսի հանգամանքների մասին, ինչպիսիք են վիճաբանության փոխադարձությունը, ոտնձգության առկայությունը, վտանգավորությունը և ինտենսիվությունը, տուժողին վնաս պատճառելու` ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը, կատարվել են միմյանց ուղղակիորեն հակասող դատողությունների պայմաններում և չեն հիմնվել գործով ձեռք բերված ապացույցների պատշաճ գնահատման վրա: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, իրավաչափ է համարել Մ.Սաֆարյանի կողմից հանցագործությունն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարելու հանգամանքը` ոչ էական ու ձևական հիմնավորումներով օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: 11. Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը` գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրա- վական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Մ.Սաֆարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարան- ների հետևությունները: 13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապացուցումը՝ գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնա- հատելն է»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը սահմանում է, որ. «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերա- բերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

797 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

2. [Դ]ատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում [է] ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»: Ապացուցման նպատակը կազմող ապացուցման ենթակա հանգա- մանքների համակարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում, որի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում` 1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղա- նակը և այլն), 2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, 3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները, 4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ, 5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղ- մացնող կամ խստացնող հանգամանքները, 6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով (…)»: Մեջբերված դատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ս.Սաքանյանի գործով կայացված որոշման մեջ` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «[ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված] հանգա- մանքներն իրենց ամբողջության մեջ կազմում են ապացուցման առարկան, որն օրենքում ձևակերպված է ընդհանուր տեսքով և կիրառելի է բոլոր տեսակի հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, (…) ապացուցման առարկայի՝ օրենքում ամրագրված տիպական թվարկումը յուրաքանչյուր գործով ճշգրտվում և լրացվում է հանցագործության քրեաիրավական որակմանը համապատասխան: Սա նշանակում է, որ կատարված իրադարձությունը (ինչպես ամբող ջությամբ, այնպես էլ նրա յուրաքանչյուր հանգամանքը առանձին վերցված) յուրաքանչյուր դեպքում պետք է հետազոտել հաշվի առնելով քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշները: (…) Ապացուցման առարկա կամ ապացուցման ենթակա հանգա- մանքներ հասկացության հետ ՀՀ քրեական դատավարության օրենս- գիրքը կապում է «ապացույցների բավարարություն» հասկացությունը: (…) [Ա]պացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ

798 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատա- վարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվա- ծությունը: (…) [Ա]պացուցումը սերտորեն կապված է «հանցագործությունների որակում» հասկացության հետ. դրանք հարաբերակցվում են որպես գործունեություն և արդյունք: Հանցագործությունների որակումը ենթադրում է գործով բացահայտված հանգամանքների հետազոտություն, օրենքի իմաստի բացահայտում, կոնկրետ նորմի ընտրություն, այդ նորմում ամրագրված հատկանիշների հարադրում բացահայտված փաստերի հետ և որպես արդյունք` համապատասխան դատավարական փաս- տաթղթերում հետևության ձևավորում: (…)» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ և 21-րդ կետերը): 14. ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը պատաս- խանատվություն է նախատեսում անհրաժեշտ պաշտպանության սահ- մանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքն- երը, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտն- ձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: (...) 4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հան- ցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»: Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, հատկապես` դրա իրա- վաչափության պայմանները Վճռաբեկ դատարանը մանրամասն վերլու- ծության է ենթարկել Ա.Հակոբյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ. «[Ա]նհրաժեշտ պաշտպանությունը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսևորվել այն իրավիճակում, երբ հանրորեն վտանգավոր ոտնձգու- թյունից ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են

799 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը: Իսկ սեփական կյանքը, առողջությունը և իրավունք- ները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսևորվում է որպես մարդու հիմնարար իրավունք: (…) Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունը իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորու- թյունը բացառող: Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավա- չափության պայմաններն են. ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը, բ) ոտնձգության առկայությունը, գ) ոտնձգության իրական լինելը, դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին, ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին, զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը: Առաջին պայմանից հետևում է, որ ոտնձգությունն օժտված է հանրային վտանգավորությամբ, եթե այն անձի, հասարակության, պետության շահերին կարող է էական վնաս հասցնել: Երկրորդ պայմանի համաձայն` ոտնձգությունը համարվում է առկա այն դեպքում, երբ այն արդեն սկսվել է, ընթացքի մեջ է և չի ավարտվել, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է ոտնձգությունը սկսելու իրական, անմիջա- կան սպառնալիք: Ոտնձգության առկայության պայմանը ենթադրում է, որ անհրաժեշտ պաշտպանությունն անթույլատրելի է արդեն ավարտված ոտնձգության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ վնաս պատճառո- ղը չի գիտակցել ոտնձգության ավարտման փաստը: Վերջինիս դեպքում ոտնձգությունից առաջացած հուզմունքի պատճառով պաշտպանվողին կարող է թվալ, թե ոտնձգությունը դեռևս չի ավարտվել և անհրաժեշտ է պաշտպանվել: Նման դեպքերում թեև պաշտպանությունն անժամանակ է (ուշացած է), այն, այնուամենայնիվ, իրավաչափ է (…)» (տե՛ս Արտյոմ Նորայրի Հակոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 26-27-րդ կետերը): 14.1. Անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության սահ- մանազանցման հարցին` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Անուշավան Թորոսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ անհրաժեշտ պաշտպանության սահմա- նազանցման հատկանիշների առկայության կամ բացակայության հարցի քննարկման համար առաջին հերթին պետք է պարզել անհրաժեշտ պաշտ- պանության վիճակի առկայության հարցը: Այլ կերպ՝ անհրաժեշտ է առաջին հերթին պարզել ոտնձգության և պաշտպանության առկայության, ապա

800 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նոր միայն դրանց արդյունքում պատճառված վնասների համապատաս- խանության հարցը (տե՛ս Անուշավան Արամի Թորոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0118/01/11 որոշման 15-րդ կետը): 15. Սույն որոշման 13-րդ և 14-14.1-րդ կետերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացուցման առարկան կազմող հանգամանքնե- րի շարքում ընդգրկվում են նաև անհրաժեշտ պաշտպանության վիճակի առկայության և դրա սահմանազանցման հանգամանքները: Ընդ որում, անձի արարքն անհրաժեշտ պաշտպանության սահմա- նազանցմամբ հանցագործություն որակելու համար վարույթն իրակա- նացնող մարմինը, ի թիվս ապացուցման առարկան կազմող այլ հանգամանքների, պարտավոր է արժանահավատ կերպով հաստատ- ված համարել անհրաժեշտ պաշտպանության վիճակի (ոտնձգության և պաշտպանության) առկայության և դրա սահմանազանցման (ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն ոտնձգությամբ սպառնացող և պաշտպանվողի կողմից պատճառվող վնասների միջև) հանգամանքները: 16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Մ.Սաֆարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Հ.Վասիլյանի հետ վիճաբանելու ընթացքում դիտավորությամբ նրա կրծքավանդակի ձախ կեսին դանակով մեկ անգամ հարվածելու և դրա հետևանքով վերջինիս առողջությանը կյանքին վտանգ սպառնացող, ծակած-կտրած թափանցող վերքի` ձախ թոքի վնասումով ծանր վնաս պատճառելու համար (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանն ապացուցված չի համարել Մայիս Սաֆարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումը և գտել է, որ ամբաս- տանյալի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշնե- րին` հաստատված համարելով տուժող Հայկ Վասիլյանի կողմից կռվի նախահարձակը լինելու, ամբաստանյալ Մայիս Սաֆարյանին ձեռքի զսպանակե մահակով հարվածելու և նրան ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքները: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալը տուժողին դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս հակաիրավական գոր- ծողությունները կանխելու նպատակով` դրանով իսկ պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող ինտենսիվ ոտնձգությունից`

801 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

թույլ տալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը): Վերաքննիչ դատարանը նույնպես եզրահանգել է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումը, և օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` գտնելով, որ ամբաստանյալի արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով տրվել է ճիշտ քրեա- իրավական գնահատական (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը): 17. Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործի փաստերի հիման վրա արձանագրել, որ վկաներ Կարեն Բլբուլյանի և Արման Բաղդասարյանի ցուցմունքներում առկա չեն դեպքի բուն ընթա- ցքին, մասնավորապես` ամբաստանյալ Մ.Սաֆարյանի և տուժող Հ.Վա- սիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության բնույթին, մանրա- մասներին և, հատկապես, տուժողի կողմից մահակ ունենալուն կամ գործադրելուն վերաբերող տեղեկություններ (տե՛ս սույն որոշման 6.3-6.4-րդ կետերը): Դեպքի բուն ընթացքին վերաբերող տեղեկություններ պարունա- կվում են միայն ամբաստանյալի, տուժողի, վկաներ Արմեն Պետրոսյանի և Սարգիս Հակոբյանի ցուցմունքներում (տե՛ս սույն որոշման 6-6.2-րդ, 6.6-րդ կետերը): Տուժող Հայկ Վասիլյանի ձեռքին «երկաթյա մահակ» լինելու հանգամանքը ստորադաս դատարանները հաստատված են համարել հատկապես ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի ցուցմունքներով` պատշաճ գնահատման չենթարկելով այն իրողությունը, որ տուժող Հայկ Վասիլյանն իր թե՛ նախաքննական և թե՛ դատաքննական ցուցմունքներով հերքել է ամբաստանյալին մահակով հարվածներ հասցնելու հանգամանքը, իսկ վկա Արմեն Պետրոսյանը նշել է, որ որևէ մեկի ձեռքին որևէ իր չի նկատել (տե՛ս սույն որոշման 6.1-6.2-րդ կետերը): Ավելին` Մայիս Սաֆարյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս ստորադաս դատարաններն ուշադրության չեն արժանացրել հանգամանքներն այն մասին, որ տուժող Հայկ Վասիլյանի կողմից գործա- դրված «մահակն» ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի կողմից տարբեր իրավիճակներում նկարագրվել է տարբերվող բնորոշումներով: Այսպես, 2013 թվականի նոյեմբերի 22-ի հարցաքննությամբ Մ.Սաֆարյանը հայտնել է Հ.Վասիլյանի կողմից «արծաթագույն, փայլուն մետաղե զսպանակ», 2014 թվականի ապրիլի 26-ի առերեսմամբ` «ինչ-որ սև բան», իսկ նույն թվականի ապրիլի 30-ի հարցաքննությամբ` «զսպանակե մահակ» գործադրելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ չնայած Մայիս Սաֆարյանն իր ցուցմունքներում վկայակոչել է նաև վաղ տարիքում ստացած գանգուղեղային վնասվածքի մասին, սակայն այդ

802 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

փաստական տվյալի իրական լինելը դեռևս բավարար չէ տուժողի ձեռքին մահակ լինելու և դրանով ամբաստանյալի ձեռքին հարվածներ հասցնելու վերաբերյալ նրա հայտնած տվյալները հաստատված գնահատելու համար: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամբաստանյալ Մ.Սաֆարյանն առաջին իսկ ցուցմունքով հայտնել է տուժող Հ.Վասիլյանի կողմից «մահակ» գործադրելու մասին, ինչպես նաև այն պնդել է տուժ- ողի հետ առերես հարցաքննության ընացքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի հակառակ դրա` ինչպես տուժող Հ.Վասիլյանը, այնպես էլ վկա Արմեն Պետրոսյանը գործի քննության ամբող ջ ընթացքում հաստատապես պնդել են տուժող Հ.Վասիլ յանի ձեռքին մահակի բացակայության հանգամանքը: Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է գնահատում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, թե ամբաստանյալի ցուցմունքների արժանահավատությունը պայմանավոր- ված է նրա առաջին իսկ ցուցմունքով տուժողի կողմից գործադրված «մահակի» մասին հայտնելու և այն տուժողի հետ առերես հարցաքննու- թյան ընթացքում պնդելու հանգամանքներով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է, թե Վերաքննիչ դատարանը ամբաստանյալի ցուցմունքն արժանա- հավատ գնահատելիս ինչու է կարևորել նրա կողմից նախկինում ստացած գանգուղեղային վնասվածքի հետևանքով որոշակի հիվանդություններով տառապելու հանգամանքը: Ավելին` դատաբժշկական փորձագետի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 3924 եզրակացության համաձայն` Մ.Սաֆարյանի մոտ, փորձաքն- նության պահին, մարմ նական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել (տե՛ս սույն որոշման 6.5-րդ կետը): Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում դատաբժշկական փորձագետի եզրակացության գնահատման կապակցու- թյամբ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված հանգամանքներն առ այն, որ «Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը, առարկելով մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 21-ին, և ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը գտնվել է ձմեռային հագուստներով, որի պատճառով էլ տուժողի հարվածներից Մայիս Սաֆարյանը ձեռքի շրջանում տեսանելի մարմնական վնասվածքներ չի ստացել: Միաժամանակ, դատաքննության ընթացքում առարկելով փորձագետի եզրակացության դեմ` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը հայտնեց, որ փորձաքննության ընթացքում իր մարմնի և ձեռքերի զննումը կատարվել է հագուստով և կրել է ձևական բնույթ» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, բացառապես վկայակոչելով պաշտպանական

803 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կողմի փաստարկները, որևէ հիմնավորում չի նշել դրանք գործի նյութերում առկա համապատասխան տվյալներով հաստատված լինելու մասին: 17.1. Անդրադառնալով վկա Սարգիս Հակոբյանի ցուցմունքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Հակոբյանի ցուցմունքի գնահատելիս քննարկման առարկա չեն դարձ- րել. - նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված Սամվել Հակոբյանի որդու` Վահրամ Հակոբյանի ցուցմունքը, որով վերջինս հերքել է «02» հաղորդաշարը նայելու և Մայիս Սաֆարյանի ու Հայկ Վասիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը հոր հետ քննարկելու հանգամանքը: Վկա Վահրամ Հակոբյանը խնդրել է չընդունել Սամվել Հակոբյանի կողմից տրված ցուցմունքները` նրա մոտ առողջական խնդիրների (հիշողության և տեսողության հետ կապված), ինչպես նաև հոգեկան անհավասարակշիռ վիճակի, ուժեղ երևակայության և հաճախակի հորինվածքներ ներկայաց- նելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6.7-րդ կետը) - բժիշկ-նյարդաբանի կողմից տրված «Էտապային էպիկրիզ»-ը, որի համաձայն` վկա Սամվել Հակոբյանի մոտ ախտորոշվել են կայուն մնացորդային երևույթներ կրած գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից ձախ հետին ուղեղային զարկերակի ավազանում, աջակողմ հոմոնիմ հեմիանոպսիա և ասթենո-դեպրեսիվ սինդրոմ (տե՛ս սույն որոշ- ման 6.8-րդ կետը), - իր կողմից տրված ցուցմունքներում Ս.Հակոբյանը հայտնել է, որ ճանաչում է Մ.Սաֆարյանի հորը և նրա առաջարկով է եկել ցուցմունք տալու, ինչպես նաև վատառողջ է, ունի հիշողության հետ կապված խնդիրներ, տեսածը և լսածը շուտ է մոռանում (տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը), - ցուցմունքներ տալիս օգտվել է գրառումներից (տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը): Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկա Սամվել Հակոբյանի շահագրգռվածության, մասնավորապես` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի հոր ծանոթը լինելու մասին հենց իր կող- մից հայտնած տեղեկությունները, ինչպես նաև նրա կողմից հանգամանք- ներն ընկալելու, մտապահելու և վերարտադրելու դժվարությունների ու վատ տեսողության վերաբերյալ ինչպես իր, այնպես էլ իր որդու ցուցմունքներում, բժիշկ-նյարդաբանի ախտորոշումներում պարունակվող տվ յալները կասկածի տակ են դնում Սամվել Հակոբյանի ցուցմունքների արժանահավատությունը: 18. Սույն որոշման 16-17.1-րդ կետերում կատարված փաստական վերլուծության նկատմամբ կիրառելով 13-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի նախահարձակ լինելու և ամբաստանյալին մահակով հարվածներ

804 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հասցնելու` ստորադաս դատարանների կողմից հաստատված փաս- տերը արժանահավատության տեսանկյունից կասկած են հարուցում: Այլ խոսքով` ստորադաս դատարանների կողմից պատշաճ չի հիմ նավորվել սույն գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի էական հան- գամանք, ինչպիսին է տուժող Հ.Վասիլյանի կողմից ամբաստանյալի նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգություն կատարելը: Այսինքն` չի հիմնավորվել, որ ամբաստանյալն իրեն մեղսագրվող արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, որպիսի հանգամանքը բացառում է նրա արարքն անհրաժեշտ պաշտպանության սահման- ազանցմամբ հանցագործություն որակելու հնարավորությունը: Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստա- նյալ Մ.Սաֆարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատա- րանների հետևությունները հիմնավորված չեն: Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, Մ.Սաֆարյանի արարքը վերաորակելով որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առող- ջությանը ծանր վնասի պատճառում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայաց- ված դատական ակտը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ, 116-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի խախտում, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամա- պատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրա- պետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

805 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մայիս Լևոնի Սաֆարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհա- նուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտե- մբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողո- քարկման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

806 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

59.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵԷԴ/0030/01/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ դատախազ Տ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ Նարեկ Արկադիի Սահակյանի պաշտպան Ժ.Վարոսյանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Վահե Վարուժանի Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ Հարու- թյուն Կառլենի Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանի վճռաբեկ բողոք- ները,

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը 1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:

807 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշում- ներով Նարեկ Սահակյանը, Վահե Պարանյանը և Հարություն Պետրոս- յանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմնի՝ 2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշ- ումներով Տիգրան Կոստանդյանը, Գևորգ Խնուսյանը և Սերգո Մելիք- բեկյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ն.Սահակյանը, Վ.Պարանյանը, Հ.Պետրոսյանը, Տ.Կոստանդյանը, Գ.Խնուսյանը և Ս.Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրան- ցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: 3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Ն.Սահակյանի և Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանը, Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանը և Վ.Բաբայանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Պարանյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա: Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն.Սահակյանի մասով պաշտպան Ժ.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել, և այն մտել է օրինական ուժի մեջ: 4. Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանի, Տ.Կոստանդյանի պաշտ- պան Գ.Մադոյանի, Գ.Խնուսյանի պաշտպաններ Կ.Գրիգորյանի և Վ.Բա- բայանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի

808 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Վ.Պարանյանի, Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի մասով կարճել, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցրել: Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանի, Ս.Մելիքբեկյանի պաշտ- պան Ա.Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բող- ոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատա- վճիռը, Հ.Պետրոսյանին, Ս.Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը: Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի և ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկվել ու մտել են օրինա- կան ուժի մեջ: 5. Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանի, իսկ նույն դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ մեղադրող Տ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ: Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարվել են, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասով, ինչպես նաև նույն դատարանի՝ Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյա- նի վերաբերյալ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանվել են, գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: 6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպաններ Ա.Քալաշյանի, Ղ.Պապոյանի, Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել է ամբողջությամբ, իսկ պաշտպաններ Կ.Գրիգորյանի, Վ.Բաբայանի բողոքները՝ մասնակիորեն, այն է` Հ.Պետրոսյանի, Տ.Կոստանդյանի, Գ.Խնուսյանի և Ս.Մելիքբեկյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել է և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել: 7. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ.Խնուսյանի պաշտպան Կ.Գրիգորյանը: Վճռա- բեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Գ.Խնուսյանի վերաբերյալ ՀՀ

809 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: 8. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոք է բերել Տ.Կոստանդյանի պաշտպան Կ.Գրիգորյանը: Վճռա- բեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Տ.Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: 9. Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ.Պապոյանը Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Ն.Սահակյանի և Վ.Պարանյանի պաշտպան Ժ.Վարոսյանը Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի և 2013 թվականի մարտի 19-ի որոշումների դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդ- վածի հիմքով բերել է վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշումներով ընդունվել են վարույթ: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը 10. Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ն.Սահակյանը, Վ.Պարանյանը, Հ.Պետրոսյանը, Տ.Կոս- տանդյանը, Գ.Խնուսյանը և Ս.Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչու- մով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացա- կայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառա- յողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամ- ասի հրետանային դիվիզիոնի զորանոցում 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծա- ռայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանին, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը և բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի

810 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 14): 11. 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Վերաքննիչ դատա- րանն արձանագրել է. «(…) [Ս]ույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Նարեկ Արկա- դիի Սահակյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10 օր ժամանակով: Նույն օրը Նարեկ Սահակյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: (…) [Ա]մբաստանյալ Նարեկ Սահակյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել է 7/յոթ/ օր: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Նարեկ Սահակյանի նկատմամբ նշանակված և կիրառված 7 /յոթ/ օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ: [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Նարեկ Սահակյանի կողմից 7/յոթ/ օր կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար նրա դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Նարեկ Սահակյանը կրկին անգամ դատվել է նույն արարքի համար»: Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է. «Նարեկ Արկադիի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 56-74): 12. Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն՝ «(…) [Ս]ույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազ- մող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամ- ասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով: [Ա]մբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կար- գապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10/տաս/ օր, իսկ Վահե Պարանյանը` 7/յոթ/ օր: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10/տաս/ օր, իսկ Վահե Պարանյանի նկատմամբ կիրառված 7 /յոթ/ օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:

811 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

[Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար»: Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը որոշել է. «Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդ- վածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, գործի վարույթը Գևորգ Սերոբի Խնուսյանի, Վահե Վարուժանի Պարանյանի և Տիգրան Ռուբենի Կոստանդյանի մասով կարճել և նրանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 134-142): 13. Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման համաձայն՝ «(…) [Ս]ույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Հարություն Պետրոսյանի և Սերգո Մելիքբեկյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով: [Ա]մբաստանյալ Սերգո Մելիքբեկյանը կարգապահական մեկու- սարանում անազատության մեջ պահվել է 10/տաս/ օր, իսկ Հարություն Պետրոսյանը` 7/յոթ/ օր: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Սերգո Մելիքբեկյանի նկատմամբ կիրառված 10/տաս/ օր, իսկ Հարություն Պետրոսյանի նկատ- մամբ կիրառված 7 /յոթ/ օր կարգապահական կալանքներն իրենց բնույթով և տևողությամբ հանդիսացել են քրեական պատիժ: [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Հարություն Պետրոսյանի և Սերգո Մելիքբեկյանի կողմից կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է ՀՀ Սահմանա- դրության 22-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվա- ծներով սահմանված կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը»: Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը որոշել է. «Հարություն Կառլենի Պետրոսյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջան- ների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ.

812 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել, Հարություն Կառլենի Պետ- րոսյանին, Սերգո Արմենի Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը` կարճելով քրեական գործի վարույթը» (տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 203-208): 14. Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշ- ման համաձայն` «[Ք]րեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք: Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում ներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ.Խնուսյանի, Տ.Կոստանդյանի, Հ.Պետրոսյանի և Ս.Մելիքբեկյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմ նարար ազատություն- ների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 122-135): 15. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «[Գ]ործի քննության արդյունքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար Դատարանի 23.08.2012թ. դատա- վճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի` Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբա- նությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 118-138): 16. Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումներով Գ.Խնուսյանին և Տ.Կոս- տանդյանին վերաբերող մասերով գործը նոր քննության ուղարկելու արդյունքում 2015 թվականի հունիսի 9-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որի եզրափակիչ մասն ունի հետևյալ

813 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

բովանդակությունը. «(…) Ամբաստանյալ Գևորգ Սերոբի Խնուսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` հանցա- գործության դեպքի բացակայության հիմքով: Ամբաստանյալ Տիգրան Ռուբենի Կոստանդյանին ՀՀ քրեական օրենս- գրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` հանցագործության դեպքի բացակա- յության հիմքով:(…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 39-51):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմ նավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավոր- ումների սահմաններում. 17. Բողոքների հեղինակները փաստարկել են, որ սույն գործով թույլ են տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 35-րդ հոդվածների պահանջների խախտումներ: 18. Բողոքաբերներն իրենց վճռաբեկ բողոքներում, մասնավորա- պես, նշել են, որ կալանքի ձևով կարգապահական տույժ կրելուց հետո Ն.Սահակյանը, Վ.Պարանյանը և Հ.Պետրոսյանը միևնույն արարքի համար ենթարկվել են քրեական պատասխանատվության և դատապարտվել մեկական տարվա ազատազրկման, որի արդյունքում խախտվել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ն.Սահակյանը, Վ.Պարանյանը և Հ.Պետրոսյանը կրկին դատվել են նույն արարքի համար: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատական ակտ կայացնելու փոխարեն, Ն.Սահակյանի, Վ.Պարանյանի, Հ.Պետրոս- յանի մասով կարճել է քրեական գործի վարույթը և նրանց նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը՝ առանց մատնանշելու կարճման արդարացնող հիմքը: 19. Վերոշարադրյալի հիման վրա՝ ա) Ն.Սահակյանի պաշտպանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և Ն.Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել, բ) Վ.Պարանյանի պաշտպանը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշումը և

814 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Վ.Պարանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել, գ) Հ.Պետրոսյանի պաշտպանը խնդրել է բեկանել ՀՀ վերա- քննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը և Հ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահան- գումը. 20. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման առկայության պայմաններում օրինական և հիմնավորված են արդյոք Վերաքննիչ դատարանի՝ Ն.Սահակյանի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 21-ի, Վ.Պարանյանի վերաբերյալ 2013 թվականի մարտի 19-ի որոշումները: 21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավոր- ված: 2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաս- տանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս: 3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե՝ դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, (…) 4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատ- ճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` 1) բացակայում է հանցագործության դեպքը. 2) արարքի մեջ հանցակազմ չկա. 3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ. 4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

815 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ. 6) անցել են վաղեմության ժամկետները. 7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը. 8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում. 9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պա- տասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին. 10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակ- ցությամբ գործը վերսկսելու համար. 11) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում. 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. 13) ընդունվել է համաներման ակտ»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճ- ման՝ կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»: 21.1. Վերոնշյալ նորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի և մյուսների գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Թ]եև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը քրեական դատավարության ցանկացած փուլում անվերապահորեն պետք է հանգեցնի քրեական հետապնդման դադարեցման (բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի), այնուամենայնիվ նշված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են: Հետևաբար, նշված հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ոչ միայն որոշում կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այլ նաև իր որոշման մեջ

816 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

հստակ պետք է ամրագրի քրեադատավարական օրենքի այն նորմը, որի հիման վրա կայացվում է այդ որոշումը: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայաց- վող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջը պարտադիր է ոչ միայն քննարկվող քրեադատավարական ակտի օրինականության, հիմ նավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջն ապահովե- լու համար, այլ նաև անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք՝ անձանց սահ- մանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Այլ կերպ` քրեական հետապնդումը դադարեցնելու և (կամ) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված որևէ հիմքի հստակ ամրագրումը պարտադիր է և ի թիվս այլոց, պայման- ավորված է. ա) անձի իրավական կարգավիճակի հստակեցման, և դրանից ելնելով՝ քրեական հետապնդման հետևանքով խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասի հատուցման իրավունք վերապահելու անհրաժեշտությամբ, բ) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի, այդ թվում՝ արդարացման հիմքի մասով բողո- քարկելու իրավունք վերապահող քրեադատավարական նորմերի գործ- ողության ապահովման անհրաժեշտությամբ» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 17-րդ կետը): Մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահա- տելով սույն գործով Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասերով կայաց- ված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է, ի թիվս այլոց, Գ.Խնուսյանի, Տ.Կոստանդյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադա- տավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:

817 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասերով անդրադարձել է Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել, որ այն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրան- ում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք: 22.1. Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան միայն Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասով, իսկ Վ.Պարանյանի մասով վճռաբեկ բողոք չէր ներկայացվել: Հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 22.2. Հաշվի առնելով, որ Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի, ինչպես նաև Վ.Պարանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշման պատճառաբանությունները նույնական են (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Խնու- սյանի և Տ.Կոստանդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման հիմնավորումները հավասարա- պես վերաբերելի են բողոքարկվող դատարան ակտի օրինականությանը` Վ.Պարանյանի մասով: Հետևաբար Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Վ.Պարանյանի մասով նույնպես օրին- ական, հիմ նավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք: 23. Անդրադառնալով Ն.Սահակյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշման օրինա- կանությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման փաստը, գործի վարույթը կարճել է և Ն.Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարե- ցրել` չնշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): 23.1. Հաշվի առնելով, որ նախորդ կետում մեջբերված փաստերը և Գ.Խնուսյանի ու մյուսների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ հիմք ընդունված փաստերը նույնա- նման են` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատ- արանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման հիմնավորումները հավասարապես կիրառելի են նաև Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի

818 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

նոյեմբերի 21-ի որոշման օրինականության նկատմամբ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը նույնպես օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացա- ռող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք: 24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի՝ Ն.Սահակյանի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 21-ի, Վ.Պարանյանի վերաբերյալ 2013 թվականի մարտի 19-ի որոշումները օրինական և հիմնավորված չեն: 25. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվակ- անի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշում ների առկայության պայմաններում օրինական և հիմնավորված է արդյոք Վերա- քննիչ դատարանի՝ Հ.Պետրոսյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը: 26. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի uահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու oրենքի միատեuակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները uահմանվում են Սահմանադրությամբ և oրենքով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համ- աձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտ- երը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը` (…) 2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստոադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ. (…)»:

819 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գոր- ծով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ: 26.1. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիր- քորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) [Ս]տորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները կանխորոշվում են վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսա- փելու անհրաժեշտությունից: Բացի այդ, նման կարգավորումն անհրա- ժեշտ նախապայման է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման համար: Միասնական դատական պրակտիկայի ձևավորումը հնարավոր է միայն ստորադաս դատարանի համար պարտադիր և ուղղորդող նշանա- կություն ունեցող իրավական դիրքորոշումների մշակմամբ: (…) [Ը]նդհանուր կանոնի համաձայն՝ ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը: [Օ]րենսդիրը նախատեսել է Վճռաբեկ դատարանի որոշման պարտա- դիրության ընդհանուր կանոնից բացառություն: Դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմնավորի այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: (...)» (տե՛ս

820 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 16-րդ և 18-րդ կետերը): 26.2. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Գ.Խնուսյանի մասով գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) [Ն]որ քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայ- տված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննու- թյան ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն: Վերաքննիչ դատա- րանը, չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռա- բեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 20-րդ կետը): 26.3. Սույն որոշման 26-26.2-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2015 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ նույնական դիրքորոշում է արտահայ- տել նաև Տ.Կոստանդյանի մասով Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականության ու հիմնավորվածության վերաբե- րյալ: 27. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումներում, համապատասխանաբար Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասերով անդ- րադարձել է Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշ- ման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատ- ավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք՝ դրանով իսկ չկատարելով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմ- բերի 18-ի որոշման պահանջը, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմ նավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկա- յությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ

821 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

տվյալ գործով, կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: 27.1. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերվել միայն Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասերով, իսկ Հ.Պետրոսյանի մասով վճռաբեկ բողոք չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը), հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով: Արդյունքում Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումներով Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության միայն Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի մասերով (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը): 28. Հիմք ընդունելով Գ.Խնուսյանի և Տ.Կոստանդյանի վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման 27-27.1 կետե- րում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի և 2015 թվականի փետրվարի 27-ի որոշում ների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի՝ Հ.Պետրոսյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը օրինական և հիմ նավորված չէ: 29. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Գ.Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ ձևավորած իրավական դիրքո- րոշումն առ այն, որ «(…) [Ն]ույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին պետք է տրվի արդարացվածի կարգավիճակ: (…) [Բ]ոլոր այն դեպքերում, երբ նույն արարքի համար կարգապահական կամ վարչական պատասխանատվությանը հաջորդած քրեական դա- տապարտումը կամ քրեական հետապնդումը գնահատվի որպես նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում, իրավակիրառողները քրեական հետապնդումը դադարեցնե- լիս պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (բացակայում է հանցագործության դեպքը), ինչն իր բնույթով արդարացնող (ռեաբիլիտացիոն) հիմք է: Արդ- յունքում անձը ձեռք կբերի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար կդադարեցվի նաև խախտումը և նրան կտրամադրվի համարժեք հատու- ցում» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 28-րդ կետը): Մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ սույն գործով Վ.Պարանյանի, Ն.Սահակյանի և

822 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

Հ.Պետրոսյանի` կարգապահական պատասխանատվությանը հաջորդած քրեական հետապնդումը և քրեական դատապարտումը նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում համարվելը անվիճարկելի փաստեր են (տե՛ս սույն որոշման 11-12-րդ, 15-րդ կետերը), ավելին` գործի նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատա- րանը 2015 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Գ.Խնուսյանի և Տ.Կոստադյանի մասերով արդեն իսկ կայացրել է արդարացման դատական ակտ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ելնելով արդարադատության արդյունավետության շահերից և, մասնավորապես, սույն գործի քննության ողջամիտ ժամկետները պահպանելու անհրաժեշտությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչել Ն.Սահակյանի, Վ.Պարանյանի և Հ.Պետրոսյանի անմեղությունը նրանց առաջադրված մեղադրանքներում, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության պատճառաբանու- թյամբ, և քրեական գործի վարույթը կարճել: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը պայմանա- վորված է այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարա- դատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրա- պետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքները բավարարել: 2. Նարեկ Արկադիի Սահակյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որո- շումը բեկանել: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ

823 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշ[ﬓերի ժողոված[ 2015թ.

կետով առաջադրված մեղադրանքում Նարեկ Արկադիի Սահակյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել: 3. Վահե Վարուժանի Պարանյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանել: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Վահե Վարուժանի Պարանյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել: 4. Հարություն Կառլենի Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել: ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Հարություն Կառլենի Պետրոսյա- նին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել: 5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկ- ման:

Նախագահող` ստորագրություն

Դատավորներ` ստորագրություններ

824

Key facts
Document type book
Adoption date
Source OSCE